PDA

Դիտել ողջ տարբերակը : Վլադիմիր Պուտին - Person of The 2007

Ջուզեպե Բալզամո
21.12.2007, 07:22
Հեղինակավոր "TIME Magazine"-ը Ռուսաստանի նախագահ Պուտինին ճանաչել է որպես այս տարվա ԱՆՁ:
Ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են:Իսկ կարծիքնե՞րը…

P.S.
21.12.2007, 10:16
Թայմսը տարվա մարդ է հայտարարել, բայց ոչ լավ իմաստով: Այսինքն, նա Պուտինին տարվա մարդ է ճանաչել, քանի որ վերջինը ամենամեծ ազդեցությունն է ունեցել համաշխարհային զարգացումների վրա: Վերջին հաշվով միջուկային զենք ունեցող երկիր է, Պուտինի արտաքին քաղաքականությունն էլ հենց այս տարի չափազանց ագրեսիվ էր…

Artgeo
21.12.2007, 12:31

Մեր ԶԼՄ ներն էլ են այդպես ներկայացնում։ Ռուսականներից միայն ՌԵՆՏՎ-ն այդպես ներկայացրեց։ Մյուս ռուսական ալիքներն ու Հ1-ը Պուտիտնին որպես Աստված ներկայացրին :D

Taurus
21.12.2007, 12:57
Մեր ԶԼՄ ներն էլ են այդպես ներկայացնում։ Ռուսականներից միայն ՌԵՆՏՎ-ն այդպես ներկայացրեց։ Մյուս ռուսական ալիքներն ու Հ1-ը Պուտիտնին որպես Աստված ներկայացրին :D

էլ մի լավ էլ տղայա, էն օրը ամերիկայի վրա ղժժում էր, ի դեպ բացահայտ

Աթեիստ
21.12.2007, 13:06
էլ մի լավ էլ տղայա, էն օրը ամերիկայի վրա ղժժում էր, ի դեպ բացահայտ

Լավ թե վատը ռուսները կասեն, իսկ մինչև հիմա ինձ հանդիպած ֆորումներում ռուսները հենց այնքան են գոհ Պուտինից, ինչքան որ ես` Քոչարյանից:

քաղաքացի
21.12.2007, 15:10
էլ մի լավ էլ տղայա, էն օրը ամերիկայի վրա ղժժում էր, ի դեպ բացահայտ

Հազիվ էլ տենց մտածենք: Եթե ինչ-որ մեկը ուրիշի վրա ղժում ա, առավել ևս բացահայտ, ապա այդ մարդը արժանի չէ սիրվելու: Եթե ինչ-որ «պրեզիդենտ» իրեն պահում է ինչպես քյարթու գողական, ապա ես նրան պրեզիդենտ համարել չեմ կարող, ոչ էլ կառավարության անդամ: :[

Նորմարդ
21.12.2007, 15:12
Հազիվ էլ տենց մտածենք: Եթե ինչ-որ մեկը ուրիշի վրա ղժում ա, առավել ևս բացահայտ, ապա այդ մարդը արժանի չէ սիրվելու: : :[
Սասուն ուրեմն մենք արժանի չենք սիրուն :D

schuschanik
21.12.2007, 18:04
Թայմսը տարվա մարդ է հայտարարել, բայց ոչ լավ իմաստով: Այսինքն, նա Պուտինին տարվա մարդ է ճանաչել, քանի որ վերջինը ամենամեծ ազդեցությունն է ունեցել համաշխարհային զարգացումների վրա: Վերջին հաշվով միջուկային զենք ունեցող երկիր է, Պուտինի արտաքին քաղաքականությունն էլ հենց այս տարի չափազանց ագրեսիվ էր…

իրոք Թայմսը այդպես է մեկնաբանում, սակայն այս անսպասելի նոմինացիան զայրույթ է առաջացրել եվրոպական դիվանագիտական շրջանակներում, և ոչ միայն դիվանագիտական: Արժե միայն կարդալ Գերմանական Շպիգել հանդեսի ֆորումի քաղաքականություն թեման, որտեղ բացահայտ երևում է Պուտինի հանդեպ տածած արևմտյան ատելությունն ու ցասումը:

բազմաթիվ լրատվամիջոցներ քննադատում են Times-ի մասնագիտական գործելաոճը, քանզի սա առաջին դեպքը չէ: Տայմսը 1938 տարվա մարդ է ճանաչել Հիտլերին և 1942Ստալինի :

Ջուզեպե Բալզամո
24.12.2007, 09:55
բազմաթիվ լրատվամիջոցներ քննադատում են Times-ի մասնագիտական գործելաոճը, քանզի սա առաջին դեպքը չէ: Տայմսը 1938 տարվա մարդ է ճանաչել Հիտլերին և 1942Ստալինի :

Times-ը չի որակավորում,այսինքն չկան դրական կամ բացասական ընտրյալներ: Նրանք ընտրում են այն մարդուն,ով առավել մեծ ազդեցությունն է ունեցել տարվա քաղաքական կամ տնտեսական գործնթացներում: Պուտինի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, ստիպել է տարբեր երկրների և կազմակերպությունների վերանայել իրենց ապագա գործողություններն ու ծրագրերը: Պայմանագրեր են վերանայվում,գործնթացներ են կասեցվում,դաշինքներ են վերաձևվում: Սրանով է նա ազդեցիկ գործիչ: Լավ թե վատ ժամանակը ցույց կտա: Ինչքան էլ որ ԿԳԲշնիկ ա,մեկ ա Ռուսական պետության(ժողովրդի մասին չեմ ասում) համար լավ բաներ արել ու դեռ անելու ա:

Cindrella Man
04.03.2010, 10:16
Պուտինին, ըստ իս, միջազգային լրատվամիջոցները կպահեն ուշադրության կենտրոնում այնքան ժամանակ քանի դեռ նրա խոսքի մեջ նույն վստահությունն ու խելամիտ գործելու պոտենցիալն է առկա. այն ինչ այժմ միջազգաին քաղաքականության մեջ հազվադեպ երևույթ է դարձել: