PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական Ճարտարապետական Ժառանգության արտաքին և ներքին Մարտահրավերները



Grieg
20.12.2007, 17:45
"Հին Ջուղան" այլևս թուրքական Նոր Զորամաս


Հարգելի հայրենակիցներ

2007թ.- դեկտեմբերի 14-ին լրացավ պատմական Գողթան Գավառի (այժմյան Նախիջևան) Հին Ջուղայի 800-ամյա հոյակերտ ավելի քան 6000 խաչքարերի վերջնական կոտորածի և կազմաքանդման 2-րդ տարելիցը: Այդ վանդալիզմի դրսևորումը իրականացվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից 1998-2005թթ մեր պետական պատկան կառույցների և հասարակության գրեթե լուռ անտարբերությամբ:
Այս հարցի արծարծմամբ շահագրգիռ ու մտահոգ պետական կառույցներին, հասարակական կազմակերպոթյուններին, երիտասարդներին, լրագրողներին և բոլոր ոչ անտարբեր հայերին
"Ճամփորդ Էկո Արշավային " կենտրոնը սիրով հրավիրում է ներկա գտնվելու և մասնակցելու
http://bp0.blogger.com/_On7WjrK_8mg/R2obzD-EzcI/AAAAAAAAAJY/OqclIetDffw/s200/140-julfa_am.jpg
ս.թ. Դեկտեմբերի 21-ին ժամը 14:00-ին
Ալ.Թամանյանի Տուն Թանգարանում
"Հայկական Ճարտարապետական Ժառանգության Արտաքին և Ներքին մարտահրավերները" թեմայով հանդիպում քննարկմանը , որի ավարտին կցուցադրվի ֆիլմ նվիրված ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ պատմության նշանակալի դեպքերին:
Բանախոս`Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակեպրության (RAA) տնօրեն - Սամվել Կարապետյան
Հասցե : Հանրապետության Հրապարակ , կառավարական 3րդ շենք (մուտքը վերնիսաժի կողմից)
Մանրամասների համար դիմել ` Ալ.Թամանյանի Տուն Թանգարան կամ զանգահարել
հեռ: 26-888-0 կամ 093 848 666 Տիգրան Սիմոնյան

http://bnamard.blogspot.com/