Դիտել ողջ տարբերակը : Սա էլ ես
Ես ու հոգիս
Անէացած այս աշխարհից,
ու ձանձրացած տաղտուկ կյանքից,
Ես խնդրեցի ճախրող իմ հոգուն.
-Փնտրի'ր դու նրան`իմ միակ սիրուն:
Արդ թափառեց հոգիս անմարմին,
Ցնորվածի պես փնտրեց իմ կեսին:
Նա էլ է զգացել տանջանք, տառապանք,
Նա էլ է բաղձում քնքշանք,փաղաքշանք:
Խավար ու ցուրտ գիշեր է իջնում,
իսկ անխոնջ հոգիս` նրան որոնում:
-Դարձի'ր , հոգի'ս , անմիտ է ու զուր,
Եվ եկավ անգույն հոգին իմ տխուր:
-Ես նրան տեսա ... Չքնա~ղ էր կրկին ,
բայց գորշ մի մարմին ,նստած էր կողքին ,
Եվ գլուխն ,ասես, հենել էր կրծքին ,
Երջանիկ դեմքը հառած երկնքին:
Cassiopeia
19.12.2007, 15:21
Ինձ դուր եկավ, ապրես: Միայն վերջին քառատողի մեջ. խոսքը հո մահվանը չէ՞ր վերաբերում:think
Սահուն էր ձյան նման, բայց ջերմ էր:
Գեղեցիկ էր, թե' հանգերը, թե' միտքը: :)
Միայն վերջին քառատողի մեջ. խոսքը հո մահվանը չէ՞ր վերաբերում:think
չէ , ես դեռ կամ:) ուզում էի ասել ,որ ոմն մեկը արդեն զբաղեցրել իմ տեղը...ու երջանիկ են:
Շատ լավն էր :) հուսամ էլի կլինեն։
Շնորհակալություն կարծիքների համար:)
Շատ է պատահել ,որ գիշերը գրել եմ ,իսկ առավոտյան ,չափսոսալով շպրտել:
<<Ես ու հոգիս>> բանաստեղծությունը իմ կյանքից չէ , բայց հիմա դա արդեն մի քիչ ռեալ է , իսկ դրա իրականացում մահու չափ դաժան է:(
Իսկ սա այն է ,ինչ ես զգում եմ հենց հիմա:)
Կամ
Դու պետք է լինես կամ իմ հավետ,
կամ թաղվես անմեղ այգում բուրավետ:
Ճաշակի'ր ինձ հետ սեր , երջանկություն,
կամ փտիր հողում ,դարձիր օձի բույն :
Եղի'ր դու ինձ կին , հավերժ իմ կողքին ,
կամ էլ փայ դարձիր մռայլ դժոխքին :
:P
Կամ
Դու պետք է լինես կամ իմ հավետ,
կամ թաղվես անմեղ այգում բուրավետ:
Ճաշակի'ր ինձ հետ սեր , երջանկություն,
կամ փտիր հողում ,դարձիր օձի բույն :
Եղի'ր դու ինձ կին , հավերժ իմ կողքին ,
կամ էլ փայ դարձիր մռայլ դժոխքին :
:P
Հզոր տողեր են
Շնորհակալություն կարծիքների համար:)
Շատ է պատահել ,որ գիշերը գրել եմ ,իսկ առավոտյան ,չափսոսալով շպրտել:
<<Ես ու հոգիս>> բանաստեղծությունը իմ կյանքից չէ , բայց հիմա դա արդեն մի քիչ ռեալ է , իսկ դրա իրականացում մահու չափ դաժան է:(
Իսկ սա այն է ,ինչ ես զգում եմ հենց հիմա:)
Կամ
Դու պետք է լինես կամ իմ հավետ,
կամ թաղվես անմեղ այգում բուրավետ:
Ճաշակի'ր ինձ հետ սեր , երջանկություն,
կամ փտիր հողում ,դարձիր օձի բույն :
Եղի'ր դու ինձ կին , հավերժ իմ կողքին ,
կամ էլ փայ դարձիր մռայլ դժոխքին :
:P
Ինչ էլ լավ անեծքա :D կթողնես օգտագործեմ :oy
Իսկ սա այն է ,ինչ ես զգում եմ հենց հիմա:)
Կամ
Էսքան դաժանություն սիրող սիրտը չի կարող զգալ, Պետրոս;) Ուղղակի բարկացած ես, կանցնի:) Իսկ այ առաջին բանաստեղծությունը հաջող էր:)
Օֆֆտոպ:oy Հիշեցի հեռու բարեկամներիցս մեկի գրած տողերն իր սիրելիին, որոնք բնույթով համահունչ են «Կամ»-ին՝
Անիծում եմ քեզ, անեծքս բռնի,
Թե որ ինձ չառնես, առածդ մեռնի:
Էսքան դաժանություն սիրող սիրտը չի կարող զգալ, Պետրոս;) Ուղղակի բարկացած ես, կանցնի:) Իսկ այ առաջին բանաստեղծությունը հաջող էր:)
Օֆֆտոպ:oy Հիշեցի հեռու բարեկամներիցս մեկի գրած տողերն իր սիրելիին, որոնք բնույթով համահունչ են «Կամ»-ին՝
Անիծում եմ քեզ, անեծքս բռնի,
Թե որ ինձ չառնես, առածդ մեռնի:
Լուսնի աստվածուհի ,ես չեմ անիծում ,դա վայել չէ տղուն ,ես ուզում եմ ասել ,որ կսպանեմ ու մի այգում գաղտնի կթաղեմ;)
Էս մեկը դատարկացնդաբանության շարքից ա, լուրջ մի ընդունեք , մեկել մեծահասակների համար ա...
:P
Ուզում եմ
Ուզում եմ նորից ես բյուր համբույրներ `
միաձույլ ձայներ ,վավաշոտ շուրթեր:
Ուզում եմ նորից գիշերային սեր `
կիսամերկ կրծքեր , արձակված վարսեր :
Ուզում եմ նորից տառփանք ու տենչանք `
մարմնական հաճույք ,քա~ղցր հառաչանք :
Ուզում եմ երբեք չսիրել մեկին ,
ու սեր շռայլել հազար ու մեկին :
Ուզում եմ լինել կրքերից արբած ,
Եվ չսիրահարված ու գինուց հարբած :
Լավ ես գրում, բայց ֆուտբոլից հեռու ես (ՉՆԵՂԱՆԱՍ!):
Լավ ես գրում, բայց ֆուտբոլից հեռու ես (ՉՆԵՍԱՆԱՍ!):
:Dիհարկե չեմ նեղանում :D
մնացածը կլասիկոյի բաժնում;)
Էսքան դաժանություն սիրող սիրտը չի կարող զգալ, Պետրոս;) Ուղղակի բարկացած ես, կանցնի:)
չէ:nea,չի անցել ու դժվար էլ անցնի և ձեր ուշադրությանն եմ հանձնում ևս մի դատարկացնդաբանություն ,որ արգասիքն է հոգուս տանջանքի:scen
Մոխրացնում եմ գլանակս,
Ու մաքրում եմ մերկ դանակս,
Եվ մեր մահվան մասին մտածում,
Թեև դեռ ես սեր եմ տածում :
Միգուցե ապրենք և կուրծքս պատռեմ,
Սրտիս վրայից անունդ ջնջեմ ,
Ավա~ղ , խորն ես սրտիս դու դաջված ,
Իսկ ոսկորներս `սիրով ներծծված :
Եվ դու լավ գիտես ,
Որ աշխարհին ի տես ,
Կյանքդ կխլեմ ,
Եվ հանգիստ խղճով թույնս կխմեմ :
:P
պետք չէ այսպես, գուցե քո ամանորյա բացիկի ջերմ մկնիկները փոխո՞ւմ են ամեն բան :oy :)
հ.գ. ինձ էլ մագարիչ ես անում :D ` մաշնա :
Վանդալիստուհիս
Մենք կերտեցինք մեր սիրո տաճարը,
Որից անճար էր հորինել հանճարը:
Իմ սերը դարձավ այդ տաճարին սյուն,
որն աներեր էր ու վստահ կայուն:
Սասանել ուզեց հաղմը մոլագար,
բայց թվաց զեփյուռ` մեղմիկ ու տկար:
Քո սերը եղավ գմբեթը բարձր,
այն մարամարե էր`շքեղ ու կարծր:
Խամրեցնել փորձեց պղտոր անձրևը,
բայց այն շողում էր ինչպես արևը:
Մի օր, սակայն , քանդիր քո ձեռքով,
և սուրբ տաճարի ավեր քարերով,
պարիսպ ես շուրջդ շարում դու կլոր,
որին մի քար ես դնում ամեն օր:
Հ.Գ.
Հուսահատությունից անտաղանդ պոետ էլ դարձանք:(
Հուսահատությունից անտաղանդ պոետ էլ դարձանք:(
շատ անտաղանդ չես, արխային ;)
լավ ես գրում, կարողանում ես միտքդ հասկանալի ու հատու հասցնել կարդացողին... բայց մի քիչ քիչ ես գրում երևի... փորձի պակաս եմ զգում...
Հետաքրքիր էր:) Այս մեկում չտեսա նախորդներին բնորոշ դաժանություն կամ ցասում, ուրեմն՝ լավ է;)
Մի օր, սակայն , քանդիր քո ձեռքով,
և սուրբ տաճարի ավեր քարերով,
պարիսպ ես շուրջդ շարում դու կլոր,
որին մի քար ես դնում ամեն օր:
Միասյն այստեղ քանդիր բայ-ի ժամանակաձևը պիտի փոխես, քանդեցիր կամ քանդում ես, չգիտեմ:think
Հետաքրքիր էր:)
Միասյն այստեղ քանդիր բայ-ի ժամանակաձևը պիտի փոխես, քանդեցիր կամ քանդում ես, չգիտեմ:think
անցյալ է ժամանակը միանշանակ ,իսկ քանդիր -քանդեցիր տարբերություն չեմ տեսնում;) մերսի ուշադրության համար
շատ անտաղանդ չես, արխային ;)
Դա արդեն մի բան նշանակում է;) քանի որ ,եթե մի քիչ եմ անտաղանդ,դա ոչինչ ,բոլորն էլ մի քիչ անտաղանդ են:
Անդարձ լքված եմ ես
աշնան ծառի պես,
երբ տերևի քո ճյուղի,
իջնում է առանց երկյուղի
Second Chance
11.01.2008, 13:43
անցյալ է ժամանակը միանշանակ ,իսկ քանդիր -քանդեցիր տարբերություն չեմ տեսնում;) մերսի ուշադրության համար
տարբերություն հաստատ կա;)
քանդիր ավելի շատ օգտագործվում է որպես հրամայական, իսկ քանդեցիրը հասկանանում ես, որ հաստատ անցյալ է:)
իսկ բանաստեղծությունը լավն էր,/չհաշված վերջի մասը/ տաղանդ հաստատ ունես միայն թեմաներդ դուրս չեն գալիս:(
StrangeLittleGirl
27.01.2008, 22:24
Սերխիո՛, դեռ չե՞ս փոշմանել էն թեմայում գրածիդ համար: Ես կյանքում ստեղծագործողի անկյունը չէի փորփրի, եթե մյուս թեմայում դու դրա մասին չգրեիր:
Անէացած այս աշխարհից,
ու ձանձրացած տաղտուկ կյանքից,
Ես խնդրեցի ճախրող իմ հոգուն.
-Փնտրի'ր դու նրան`իմ միակ սիրուն:
Որակը մի կողմ… Մի՞թե ավելի լավ չէր լինի այսպես.
Ես խնդրեցի ճախրող հոգուս.
-Փնտրի'ր նրան՝ միակ սիրուս:
Ընդհանուր առմամբ, շատ-շատ անհարթ են այս հեղինակի գործերը: Մշակման կարիք ունեն: Բացի դրանից, սերը սպառված թեմա է: Մի՞թե ուրիշ բան չկա, որի մասին կարելի է գրել:
:Dաաաաաաաաաաա
փոստորեն արժանացանք Մեծն քննադատի դիտողություններին ,շնորհակալություն ուշադրության համար;)
Ավելացվել է 1 րոպե անց
Բացի դրանից, սերը սպառված թեմա է: Մի՞թե ուրիշ բան չկա, որի մասին կարելի է գրել:
շաբլոնություն սիրում եմ...:P
բայց մյուս անգամ ,երբ սկսեմ տափականալ ,մեր էլեկտրիկի մասին եմ գրելու ,ճիշտ ա, ինչ սեր ?
StrangeLittleGirl
27.01.2008, 22:34
Մեծն բառը խիստ սխալ էր: Ավելի ճիշտ, արժանացար ջղային Բյուրի դիտողություններին, իսկ Բյուրը վաղուց որոշել էր չջղայնանալ:
իսկ Բյուրը վաղուց որոշել էր չջղայնանալ:
:thinkհրաբուխ արթնացրեցի...
REAL_ist
27.01.2008, 22:51
մեր էլեկտրիկի մասին եմ գրելու
սպասում եմ:lol:lol
Չգիտեմ ու՞մ, ո՞նց, բայց ինձ շատ դուր եկան ստեղծագործություններդ :) ապրես:
Ես հասկանում եմ քո ապրումները... շատ լավն էր
Սերխիո՛, իսկ քո սիրած բանաստեղծն ով՞ է։ Դե՜, ի նկատի ունեմ ով՞ է քեզ ոգեշնչել այս ոճի մեջ ստեղծագործել։ Բանաստեղծություններիցդ դատելով՝ պետք է որ Արթուր Ռեմբոի սիրահար լինես։ :B Թե՞ սխալվում եմ։ :oy
Վա~յ , մոռացել էի որ սենց թեմա կա:oy
Հարգելի Freddie ,ցավում եմ ,որ չեմ կարդացել : Մի պահ իրոք շատ էի ոզում կարդալ իրա գործերից , երբ կարծեմ կուլտուրա ալիքով , իրա կենսագրության մասին հաղորդում էի նայում ,ու որոշ հատվածներ լսեցի ռուսերենով ու դուրս եկավ ,բայց ափսոս այդպես էլ սահմանափակվեցի `իրա մասին իմանալով ,որ ֆրանսիացի ա, կարծեմ քսաներորդ դարի սկզբի ու մեր Տերյաին պես ջահել մահացել ա:
Հ.Գ.
Բանաստեղծներից բնականաբար սիրում եմ , չէ շատ եմ սիրում Տերյան :
Առօրյա
Դու՝ կամակոր , երես առած,
Ես՝ աննորմալ, հունից ելած,
Դու քամի ես՝ կրակ սփռող,
Ես՝ ածուխի կտոր վառվող:
Դու ՝ հանդուրժող քնքուշ էակ ,
Ես՝ երջանկության քո նավին թիակ,
Դու շքեղ աստղ բարձր երկնքում,
Ես մի տիեզերք ,իսկ դու իմ գրկում …
Աննորմալ
Շուրթիդ համը դեռ քիմքիս ,
դու հեռանում ես` նայելով դեմքիս ,
Միացման հույսը զուր է ու չնչին ,
Բայց դեռ կսպասեմ քո դարձի կանչին:
Ախր ուզում եմ քեզ նորից տեսնել ,
Շոյել մետաքս վարսերդ թել-թել ,
Զգալ քո բույրը ` խենթացնող , դյութիչ,
Այդպես ամեն օր, թեկուզ և մի քիչ :