Cassiopeia
19.12.2007, 15:09
Այս տողերը երեկ բուն դրեցին ուղեղումս, երբ տրանսպորտով անցնելուց մի կանգառում տեսա ուժերի ծաղկման շրջանում, բայց լրիվ ուժասպառ մի տղամարդու, որը նստել էր իր երեք դեղին տոպրակների կողքը ու մրսում էր: Տեղադրում եմ այնպես, ինչպես գրել եմ թղթի վրա, առանց խմբագրելու:
...Եվ վերջապես ի՞նչ է ունեցածս… Այս երեք դեղին ճռճռան տոպրակներում եղածը… Չնայած ինչպես ես, ցանկացած մեծահարուստ էլ դատարկաձեռն է հեռանալու այս աշխարհից: Գլխիս ծածկը այս կանգառի տանիքն է: Մրսում եմ: Չնայած իմը միայն ֆիզիկական ցուրտ է; Հոգեկանն արդեն կողքովս գողեգող է անցնում: Նրան էլ է արդեն թվում, թե ճակատագրով նախատեսվածը լիովին ինձ բավական է ներկայիս իմ վիճակում: Երբեմնի նորմալ կյանքս, որ սկզբում թաղեցի ալկոհոլի, ապա նաև չքավորության մեջ: Ինչի՞ս էր պետք այդ խմիչքը (երնեկ հիմա մի 50 գրամ լիներ, տաքանայի)… Ափսոս, խմիչքը հնարավոր չէ շպրտել աղբամանը: Լավ հիշեցի, վաղը գնամ քչփորելու շենքի հետնամուտքի մոտի աղբարկղը: Միգուցե այնտեղ կարողանամ հարստացնել ներկայիս ունեցվածքը ու մի հարմար բան գտնեմ գլուխս ծածկելու համար: Մրսում եմ: Ու~ֆ, ձմեռն ինչի եկավ: Ամառը լավ էր էլի: Էն ժամանակ խմել ուզում էի ապրելաձևս մոռանալու համար, իսկ հիմա… մի բաժակ քցեի, տաքանայի: Չէ, սենց չի լինի, պետք է մտածել ինչ-որ բանի մասին ու չկենտրոնանալ ցրտի վրա: Բայց ինչի՞ վրա: Էհ, չկա-չկա…
Քանի՞ տարի է արդեն անցել, 15-20… Ինչի՞ց անցել… Մարդ կոչվելու իրավունքի՞ց… Երևի: Երջանիկ էի այն ժամանակ, երբ Մարդ էի: Բայց շատերի նման չգնահատեցի դա: Ինչի՞ց սկսվեց: Հա~… էն վերակառուցում կոչվածը կառուցելու փոխարեն տունս քանդեց: Ախր բարձրակարգ ինժեներ էի ու դառա… Ի՞նչ եմ դառել: Ախր հիմա ոչ անուն ունեմ, ոչ էլ դեմք: Էլի վերադարձա ներկան ու ցուրտը հիմա էլի կմրմռացնի մարմինս: Հա, ի՞նչ էի ասում: Էս վերակառուցումը քանդեց աշխարհս: Մնացի անգործ: Չէ, ես ժամանակի մարդ չէի: Սովոր էի գլխիս ղեկավար ունենալ ու ազատությունը իմ ձեռքերը շղթայեց: Աշխատանք փնտրելու փոխարեն սկսեցի ղեկավար փնտրել: Բայց էդ ժամանակ ամեն մեկն իր գլուխն էր պահում ու ես էլ ստիպված էի իմը պահել: Տան արժեքները կամաց-կամաց փոխեցի 96%-ոց սպիրտի մի քանի գրամի հետ… Ախր դո՞ւ ինչի ուժեղ չգտնվեցիր: Ինչի՞ ինձ հետ չպահեցիր: Դու գտար հեշտ ճանապարհը: Վերցրեցիր Լիլիթիկին ու գնացիր եղբորդ մոտ` Ռուսաստան: Գիտեիր, որ մուրացիկի նման չեմ ընկնի եղբորդ դռները: Բայց դու գնացիր, թողելով ինձ իմ մի քանի գրամ սպիրտի հետ: Հիշո՞ւմ ես մեր տունը: Այն այլևս չկա: Հիմա մենակ ես եմ մնացել մեր անցյալից, մեկ էլ ալկոհոլի հետքերը արյանս մեջ: Լիլոս… Հիշում ես, միասին նստում, նայում էինք “Սպիտակ անուրջները” ու հենց էն աղունիկ թռցնողը իրա աղջկա անունն էր տալիս «Լիլո…» դու գալիս, վզովս էիր ընկնում: Քանի՞ տարեկան էիր` հի՞նգ: Տեսնես հիմա քեզ Լիլո ասող կա: Թե կտրականապես արգելել ես սիրուն անունդ աղավաղել: Դու մենակ իմ համար էիր Լիլո: Ի՞նչ գիտես իմ մասին: Մայրդ ինչպե՞ս է արդարացրել իմ չգոյությունը ձեր կյանքում: Դու էլ հեռացար ինձնից: Չնայած մայրդ էր, որ քեզ դա ստիպեց ու դու չէիր կարող հակաճառել: Լիլոս… երևի կհարցնես. Թե կարողանայի հետ տալ անցյալը կանեի այդ: Չէ, չէի անի: Ախր էդ ժամանակ չէի իմանա, թե ի՞նչ ու ո՞ւմ փալասն եմ դառել: Հիմա գոնե գիտեմ, որ փալաս եմ մենակ ինձ համար, իսկ մյուսների համար մենակ խղճմտանքի ու ծիծաղի առարկա: Լավ է, որ չգիտես իմ մասին ոչինչ: Ի՞նչ իմանամ, թե հիմա կողքովս անցնող այս գեղեցկուհին դու չես: Ախր տարիները երևի մշակել են դեմքդ ու էլ ոչինչ չի մնացել այն մանկական դեմքից, որ քնքշանքով փարվում էր ինձ ու գգվում կրծքիս: Ի՞նչ իմանամ, թե դու էլ այն ջահելներից չես, որ կողքովս անցնելուց քմծիծաղ են տալիս, մեկ-մեկ խղճում, երբեմն էլ անպատվում ու անցնում: Լիլոս… լավը եղիր, մի արհամարհիր մարդուն, ինչքան էլ նա ցած ընկած լինի: Ախր դու ի՞նչ իմանաս, թե նա ով է..
Սոված եմ, չէ, ավելի շուտ մրսում եմ: Ո՞նց դեմն առնեմ: Քնեմ ու մոռանա՞մ ցուրտն ու քաղցածությունը: Լիլոս… բարի մարդիկ, հենց ինձ տեսնեք մի ժամից ավել քնաց, արթնացրեք, թե չէ սառնամանիքը կտանի կյանքիս վերջին րոպեները: Ձեզ հաճելի օր, ինձ էլ` բարի գիշեր…