PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանճարեղության ու պարզության կապը



hippy w.s
19.12.2007, 08:52
Օրինակներ՝

Չառլի Չապլին - Տակեշի Կիտանո
Մալևիչ "Սև քառակուսի" - Դալի
Թումանյան - Սևակ
Կոմիտաս - Գոսթֆեյս Կիլլա

Որնա՞ կապը , պարզության ու հանճարեղության , գիտեմ հարցը շատ բարդա և ուրեմն խորհուրդ եմ տալիս լավ, շաաաաատ լավ մտածել նոր գրել, կամ չգրել

Erevan
19.12.2007, 23:32
Սկսենք նրանից, թե ինչ բան է հանճարեղությունը:
Շատ չփիլիսոփայեմ բերեմ օրինակ ֆիզիկայի ոլորտից և ասելիքս ձևակերպեմ այդ օրինակի վրա:
Օրինակ ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը հայտնի է իր հանճարեղ դասախոսություններով, որոնք իրենց պարզությամբ մատչելի են նույնիսկ դպրոցականին;Ես մտածում եմ, որ դա նրան հաջողվում եր, որովհետև նա շատ արտակարգ հասկանում եր իր բացատրած ողջ ֆիզիկան, և կարողանում եր ամենայն մանրամասնությամբ մատուցեր ողջ նյութը, որը անվանվում է պարզ բացատրություն;
(Հա ասեմ որ հասարակ բացատրությունը պարզից նրանով է տարբերվում, որ վերջինիս դեպքում մատուցվող ինֆորմացիան չի տուժվում, իսկ հասարակի դեպքում ինֆորմացիաի մի մասը հանվում է այնքան, որ լսողը քիչ թե շատ հասկանա իր իմացածի հիման վրա:Երբեմն դա կարող է անհնարին լինել: Օրինակ հասարակը պետք է գալիս փոքր երեխաներին ինչ որ բաներ բացատրելիս )
Կարելի է եզրակացնել, որ հանճարեղները կարողանում են պարզ արտահայտվել:
Մյուս ոլորտներում էլ իրենց Ֆեյնմանները կան, բայց ես մտածում եմ, որ ոլորտում էլ լինի հանճարը մնումա հանճար յուրաքանչյուր բնագավառում:

Imperator
21.12.2007, 00:00
Պարզուտյունը դա ինքն իրենով հանճար ե...
մենք բոլորս ել կարող ենք խոսել շատ շատ բարդ ու անհասկանալի թեմաներից , խորանալ տարբեր շատ անիմաստ գործերի մեջ բայց դա հանճար չե...
Հանճարը այն է երբ դու տեսնում ես մի ինչ որ բան , որը այնքան պարզ է որ քեզ տվում ե որ դա հենց այն էր ինչը պետք է քեզ, բայց դու դա երբեք չէիր գտնի ...
Ասեմ ինչի. Որովհետև մենք զբաղվաց ենք այն ամենով որը պարզն ու հանճարեղը սարքում են բարդ ու ամենօրյա....
հանճարեղությունը ես կարող եմ նույնիսկ համեմատել ունիկալության հետ ...