PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

Ձայնալար
18.12.2007, 16:47
Ինչպես արդեն հաղորդվել է, «Ժառանգություն» կուսակցության խորհուրդը դեկտեմբերի 6-ի ընդլայնված նիստում որոշում էր ընդունել առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրել: Եվ քանի որ որեւէ այլ թեկնածուի սատարելու հարցում խորհրդի անդամներն ընդհանուր հայտարարի չեկան, խորհուրդը որոշեց այդ խնդրի լուծման լիազորությունը փոխանցել կուսակցության վարչությանը` վերջինիս երաշխավորելով ճշգրտել ու ողջ տարրապատկերով հանրության դատին ներկայացնել նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրահենքը, ինչպեսեւ նրանց անհատական-հավաքական ղեկավարման աշխատաոճին եւ բարոյական նկարագրին առնչվող դիտանկյունները:

Ինչպես հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից, ի կատարումն խորհրդի երաշխավորության` այսօր «Ժառանգության» վարչությունը քննարկեց եւ նամակով դիմեց ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին` առաջարկելով շուրջ երկու տասնյակ կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Վարչության արձանագրմամբ` հարցաշարում ներառված դրույթները խորապես հուզում են ոչ միայն «Ժառանգությանն» ու նրա բազմահազար համակիրներին, այլեւ հանրության ամենալայն շերտերին: «Սա պարզ ստուգարք չէ եւ ոչ էլ քաղաքական մեկ ուժի քմահաճույք: Մենք նպատակ ունենք երկրի ապագա ղեկավարի համալիր դիրքորոշումների, նրա պարկեշտության, բարոյական կերպարի մասին որոշակի պատկերացում տալ ընտրազանգվածին, ինչպես նաեւ ճշտորոշել կուսակցության մոտեցումները», վարչության նիստի ավարտին նշեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հանրային իրազեկման հարցաշար

1. Ինչո՞ւ եք ուզում դառնալ նախագահ եւ ընտրվելու դեպքում որո՞նք են լինելու Ձեր առաջին 5 քայլերը:

2. Որո՞նք են Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին հիմնական մարտահրավերները:

3. Ո՞րն է արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորումը եւ ինչպե՞ս եք տեսնում լուծման ճանապարհը:

4. Որո՞նք են Հայաստանի տնտեսության զարգացման առաջնայնությունները:

5. Ծրագրո՞ւմ եք արդյոք վերացնել երկրում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական անհավասարությունը, ինչպես նաեւ տարանջատել պետությունը որեւէ կուսակցությունից, իշխանությունը` գործարարությունից: Եթե այո` ապա որո՞նք են լինելու Ձեր առանցքային քայլերն այդ ուղղությամբ:

6. Պատրաստվո՞ւմ եք հասնել մինչ օրս առանձնապես խոշոր չափերի հասնող հարկեր չմուծած անձանց, յուրացումներ կատարած եւ/կամ քաղաքական հետապնդումներ իրականացրած պետական պաշտոնյաների բացահայտմանն ու պատժմանը: Եթե այո` ապա ի՞նչ առաջնահերթությամբ:

7. Ինչպե՞ս եք վերաբերվում միջպետական հարաբերություններում «Գույք` պարտքի դիմաց» ձեւաչափին, ինչպես նաեւ հեռահաղորդակցության, էներգետիկ եւ ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ բնագավառներում վիճահարույց նման գործարքներին:

8. Ինչպիսի՞ն են Ձեր ռազմավարությունը եւ մարտավարությունը Սփյուռքի ներուժն օգտագործելու հարցում:

9. Անձնական եւ մասնագիտական ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա երկրի նախագահը: Ունե՞ք արդյոք դրանք:

10. Դուք համարո՞ւմ եք, որ Ձեր անձնական օրինակով եւ քաղաքական գործունեությամբ նպաստել եք ազատ, անկախ, ժողովրդավարական, քաղաքացու իրավունքի վրա խարսխված հասարակարգի կայացմանը: Եթե այո` ապա ինչպե՞ս:

11. Ձեր կենսագրության մեջ կա՞ն արդյոք այնպիսի փաստեր (զորօրինակ` կոռուպցիա, քրեորեն հետապնդելի այլ արարքներ), որոնք թույլ կտան որեւէ մեկին ազդեցություն ունենալ Ձեր որոշումների վրա: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել:

12. Ձեր պաշտոնավարման ընթացքում, եթե այդպիսին եղել է, Ձեր մասնակցությամբ կամ իմացությամբ` թեկուզեւ դատարանի որոշման միջոցով, որեւէ անմեղ մարդ ազատազրկվե՞լ է, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք նման ազատազրկման մասին: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել:

13. Ձեր պաշտոնավարման ընթացքում, եթե այդպիսին եղել է, կատարել ե՞ք էական սխալներ կամ բացթողումներ: Եթե այո` ապա որո±նք են այդ վրիպումները եւ ինչպե՞ս եք մտածում դրանք սրբագրել:

14. Եթե երբեւէ ընտրությունների մասնակցել եք որպես թեկնածու, Դուք տեղեկություններ ունեցե՞լ եք Ձեր օգտին կատարված ընտրակեղծիքների, ընտրողների կաշառման որեւէ փաստի մասին: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել:

15. Ինչպիսի՞ն է տարբերությունը 1991 թվականին Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների ունեցած սեփականության (ֆինանսական, նյութատեխնիկական, փայատիրական, կալվածային եւ այլ` թե անձնական եւ թե որպես բիզնես, թե ուղղակի եւ թե այլոց անուններով ձեւակերպված) եւ այժմյան սեփականության միջեւ, եւ ինչո՞վ դա կբացատրեք:

16. Ովքե՞ր են ՀՀ վարչապետի, Գլխավոր դատախազի, Ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության պետի, Պաշտպանության նախարարի, Արտգործնախարարի Ձեր առաջարկելիք թեկնածուները:

17. Ո՞ւմ կուզենայիք տեսնել պետության առանցքային` նախարարական եւ այլ պաշտոններում:

18. Պատրա՞ստ եք աշխատել գործող Ազգային ժողովի հետ, թե՞ համարում եք, որ այն անհրաժեշտ է արձակել:

19. Ձեզանից բացի, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված 8 թեկնածուներից քաղաքականապես ո՞ր մեկին եք առավելաբար վստահում:

20. Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ Դուք մինչեւ քվեարկության օրը հանեք Ձեր թեկնածությունը: Եթե այո` ապա ո՞ւմ օգտին:

21. Որո՞նք են Ձեր հիմնական արժանիքները, ինչպես նաեւ` Ձեր հիմնական թերությունները:

22. Ձեր կարծիքով` Հայաստանի քաղաքացիները երաշխավորված իրավունք ունե՞ն Ձեզ այս հարցերը տալու ու պատասխաններ ստանալու:

http://www.lragir.am/src/index.php?id=2&l_id=48697&firstpg=1

Ավելացվել է 14 րոպե անց
Կարծում եմ, եթե նախագահի թեկնածուները երկար ու երբեմն լղոզված ելույթների փոխարեն հստակ պատասխանեն վերևում առաջադրված հարցերին, ընտրողներին շատ ավելի հեշտ կլինի կողմնորոշվել: Ի՞նչ կասեք…

dvgray
18.12.2007, 17:04
Շատ լավ հարցաշար է:
Ապրի "Ժառանգությունը" :)
Ես առաջինը սպասում եմ այս հարցի պատասխանին

22. Ձեր կարծիքով` Հայաստանի քաղաքացիները երաշխավորված իրավունք ունե՞ն Ձեզ այս հարցերը տալու ու պատասխաններ ստանալու

Եվ մի հարց էլ կավելացնեի թե
22.Ա . Եթե այո, ապա, ինչպե՞ս, կամ ի՞նչ գործընթացով եք դա երաշխավորում:

Tig
19.12.2007, 11:22
Ընտիր հարցաշար է: Ես «Ժառանգության» վարաբերյալ չէի էլ կասկածում…

Artashes
19.12.2007, 19:02
ԱՊՐԻ ժառանգությունը:
Բայց ասեմ իմանաք ժողովուրդ ջան, դրանք սաղ ել կռուտիտ ըլնելու ձեվերը գիտեն
Ձեր կարծիքով պտի անկեղծ պատասխանեն?
Ֆռացնելու են եթա ելի. եթե իհարկե պատասխանեն ել:
Շատ ոգևորված մի սպասեք պատասխանին, որովհետև կարողա Ձեր սպասելիքները չարդարանան....

քաղաքացի
19.12.2007, 19:07
Դեռևս միայն Արտաշես Գեղամյանն է ասել, որ լրջորեն և ամբողջովին պատասխանելու է այս հարցաշարին:

Մանրամասները՝ այստեղ (http://azatutyun.am/armeniareport/report/ar/2007/12/C8EDEBC5-9FD9-4B56-A7B7-C53A417BE9C8.ASP)

Ձայնալար
19.12.2007, 19:24

Հետաքրքիր է, իսկ Գեղամյանի պատասխանները որևէ տեղ կա՞ն համացանցում:

Արշակ
19.12.2007, 19:30
ԱՊՐԻ ժառանգությունը:
Բայց ասեմ իմանաք ժողովուրդ ջան, դրանք սաղ ել կռուտիտ ըլնելու ձեվերը գիտեն
Ձեր կարծիքով պտի անկեղծ պատասխանեն?
Ֆռացնելու են եթա ելի. եթե իհարկե պատասխանեն ել:
Շատ ոգևորված մի սպասեք պատասխանին, որովհետև կարողա Ձեր սպասելիքները չարդարանան....
Պատասխանել հրաժարվելուց կամ կրուտիտ լինող, լղոզ պատասխանից էլ կարելի է համապատասխան եզրակացություններ անել։ ;)
Ճիշտն ասած խիստ կասկածում եմ, որ հազիվ մեկ–երկու հոգի գտնվեն, որ կկարողանան ծեծված ամպագոռգոռ խոսքերից այն կողմ խելացի պատասխաններ տալ։
Իհարկե, հարցերին լավ պատասխանելը դեռ երածխիք չի, որ նախագահ դառնալու դեպքում գործունեությունը կհամապատասխանի խոստացածին։ Բայց էս հարցերով գոնե կարելի է թեկնածուների ցուցակը զգալիորեն ֆիլտրել։
Ամեն դեպքում հետաքրքրությամբ սպասում եմ բոլոր նախագահական թեկնածուների պատասխաններին։

ChildOfTheSky
19.12.2007, 20:05
Կարծում եմ, եթե նախագահի թեկնածուները երկար ու երբեմն լղոզված ելույթների փոխարեն հստակ պատասխանեն վերևում առաջադրված հարցերին, ընտրողներին շատ ավելի հեշտ կլինի կողմնորոշվել: Ի՞նչ կասեք…

Աստված տա գոնե հաջորդ ընտրություններին մեր երկիրն այնքան ժողովրդավարական լինի , որ ամեն մի ընտրող , իրեն հուզող հարցերի պատասխանները գտնելով թեկնածուի ծրագրերում և կամ խոստումներում , կատարի իր ընտրությունը և անկախ այն բանից , թե ով է նախագահ ընտրվել , երկրի կարևորագույն արտաքին և ներքին քաղաքականության վեկտորը մնա անփոփոխ կամ միայն բարելավվի : Իսկ այսօր այդ շռայլությունը մենք չենք կարող մեզ թույլ տալ . ժամանակն է երկիրը դուրս բերել կոռուպցիայի ճահճից և թույլ տալ տնտեսությանը ազատ շունչ քաշելու : Իսկ այդ հարցերի պատասխանները կարող են տալ մեր երկրի բոլոր քաղաքական այրերը , որոնք կազմում են մեր երկրի ազգաբնակչության արական հատվածի ավելի քան 90 տոկոսը . համաձայնեք , մեր երկրում յուրաքանչյուր տղամարդ նախագահի ամենալավ թեկնածու տեսնում է իրեն :think :

Վիշապ
20.12.2007, 11:53
Նման է քննության տեստի, որը ավելի շուտ ուղղված է պարզելու, թե թեկնածուն առհասարակ մտածելու կարողություն կամ ինչ–ինչ գաղափարներ ունի՞ իր գլխում, թե ոչ։ Ինչ որ առումներով դրական կարելի է գուցե համարել։ Բայց իրականում սա «Ժառանգություն» կուսակցության խաղեր են՝ թե «տեսեք, մենք դեռ չենք կողմնորոշվել, թող մեր հարցերին պատասխանեն, կմտածենք» ծանԴՌ դիրքորոշմամբ։ Այնինչ ինձ թվում է նրանք ժամանակ են շահում պարզապես տեսնելու թե որ «ձին է ամենաառջևից վազելու» որ նրա վրա էլ «ստավկեն» դնեն։ Թվում է թե խորամանկ քայլ է, բայց նաև ինչ–որ տեղ ծիծաղելի է այսպես հանրությանը ցույց տալ թե իբր լուսնից են իջել ու դեռ չգիտեն ով ով է ու տեստով են որոշելու։ Իսկ հանրությանը նախագայի թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը՝ որոնցում պիտի որ պատասխանեն այդօրինակ բոլոր հարցերին։ Համակրելի կուսակցություն է, նրանց եմ ընտրել, բայց «հեչ լավ բաներ ջեն անում, հեչ դուրս չեգավ»:nono :P

Chilly
20.12.2007, 12:06
Բայց իրականում սա «Ժառանգություն» կուսակցության խաղեր են՝ թե «տեսեք, մենք դեռ չենք կողմնորոշվել, թող մեր հարցերին պատասխանեն, կմտածենք» ծանԴՌ դիրքորոշմամբ։

միգուցե շատ եմ միամիտ, բայց հեչ համաձայն չեմ քեզ հետ, Րաֆֆին բազմիցս ապացուցել է, որ էնքան էլ շահախնդիր չի (մեղմ ասած), նրանք իրոք մտահոգված են էս հարցերով, կամ, որ նույնն է` գիտեն, որ ժողովուրդը հաստատ մտահոգված է, ու առաջադրել են էդ հարցերը: Քաղաքականության մեջ էնքան բաներ են լինում, որ մեր նման հասարակ քաղաքացին հաստատ չի կարող մանրամասն իմանալ կատարվածի պատճառներն ու հիմքերը: Իսկ թեկնածուներից ոչ մեկն էլ մեզ բավարարող պատասխաններ չի տալու, այն պարզ պատճառով, որ ՉՈՒՆԵՆ

schuschanik
20.12.2007, 12:07
լավ մշակված հարցաշար է: ինքս շատ հարգում եմ Ռաֆիին որպես քաղաքական գործիչ, բայց կնախընտրեի լսել նրա իսկ առաջարկը այս հարցի վերաբերյալ

3. Ո՞րն է արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորումը եւ ինչպե՞ս եք տեսնում լուծման ճանապարհը:

Վիշապ
20.12.2007, 12:21
Րաֆֆին բազմիցս ապացուցել է, որ էնքան էլ շահախնդիր չի (մեղմ ասած), նրանք իրոք մտահոգված են էս հարցերով, կամ, որ նույնն է` գիտեն, որ ժողովուրդը հաստատ մտահոգված է, ու առաջադրել են էդ հարցերը:
Տա Աստված, ես պարզապես կարծում եմ, որ հազիվ թե բոլոր թեկնածուները միահամուռ մանկապարտեզի խելոք բալիկների պես կպատասխանեն այս տեստին։ Ու ընդհանրապես ներկա քաղաքական ընտրապայքարում լրջություն չեմ տեսնում, դեռևս թաղի մակարդակից բարձրին չենք հասնում։ Տեսնենք թե քարոզարշավներում «ժողովուրդ ջան, լավա ըլնելու, կոռուպԾիայի դեմ պայքար, աշխատավարձ, թոշակ, նպաստ, բուլկի–պեռաշկի»–ից ավելի դատողականություն ունեցող քանի ծրագրի կարող ենք ծանոթանալ։

Chilly
20.12.2007, 12:24
Տեսնենք թե քարոզարշավներում «ժողովուրդ ջան, լավա ըլնելու, կոռուպԾիայի դեմ պայքար, աշխատավարձ, թոշակ, նպաստ, բուլկի–պեռաշկի»–ից ավելի դատողականություն ունեցող քանի ծրագրի կարող ենք ծանոթանալ։

համաձայն եմ, տեսնենք, բայց էնքան էլ հույս չունեմ... հիմի Հայաստանում սարսափելի վիճակ ա - ուղեղի կրիզիս, բոլոր նորմալ ուղեղները փախել են, մնացել են միայն նրանք, ովքեր շահ ունեն, մեկ էլ նրանք, ովքեր փախչելու ուժ չունեն: Մարդու լաց ա գալիս - ախր խի պիտի գոնե մի հատ արժանի Նախագահության թեկնածու չլինի (նկատի ունեմ - իրոք արժանի)...

Վիշապ
20.12.2007, 12:49

Որովհետև այս պարադոքսների երկրում վերջին տարիներին բազմիցս ապացուցվեց, որ ուղեղի կրիզիս ունեցող մարդիկ ավելի հզոր են, քան ինտելեկտուալ կոչեցյալները, ու կրիմինալով միլիոններ դզող իշխանությանն էլ ինչքան անգրագետ ժողովուրդ, այդքան իրենց «գորձին»՝ երկար կյանք։ Ուղեղի ծալքեր ունեցողների փոխարեն վզների ծալքեր ուեցողների դարաշրջանն է՝ այս սփյուռքի հաշվին ապրող պարազիտ պետության մեջ։
Լուծումը՝ իմ լավ ընկերոջ խոսքերով՝ շոկային թերապիա, ցնցում՝ իրեն գործիք հռչակած Պարոնի միջոցով։ Միայն ցնցումների ու համակարգային փոփոխության միջոցով հիմա կարելի է բազմաթիվ ուղեղների ստիպել աշխատելու։ Թե չէ ի՞նչ, պետության հողերը ծախում ես, ոնց որ քո սեփականը՝ բան ասող չկա, դրսից վարկ ու օգնություն է գալիս, շինարարություն ես անում, ծախում՝ բան ասող չկա (ինչ լավ երևացող գործ ա չէ՞), Թուրքիայից ապրանք ես բերում ու թվերով ծախում նույն դրսից եկած օգնությունով առնող ժողովրդի վրա՝ բան ասող չկա, սեփական հանքերը, ստրատեգիական օբյեկտները, ջուրը… օտարում ես կոպեկներով (գույք՝ պարտքի դիմաց)յանի «ներդրումային քաղաքականություն» անունը դնելով՝ բան ասող չկա, ինչի՞ է նման…
Մոզամբիկը «ղալաթ» է արել մեր դեմ…

dvgray
20.12.2007, 14:04
Նման է քննության տեստի, որը ավելի շուտ ուղղված է պարզելու, թե թեկնածուն առհասարակ մտածելու կարողություն կամ ինչ–ինչ գաղափարներ ունի՞ իր գլխում, թե ոչ։ Ինչ որ առումներով դրական կարելի է գուցե համարել։ Բայց իրականում սա «Ժառանգություն» կուսակցության խաղեր են՝ թե «տեսեք, մենք դեռ չենք կողմնորոշվել, թող մեր հարցերին պատասխանեն, կմտածենք» ծանԴՌ դիրքորոշմամբ։ Այնինչ ինձ թվում է նրանք ժամանակ են շահում պարզապես տեսնելու թե որ «ձին է ամենաառջևից վազելու» որ նրա վրա էլ «ստավկեն» դնեն։ Թվում է թե խորամանկ քայլ է, բայց նաև ինչ–որ տեղ ծիծաղելի է այսպես հանրությանը ցույց տալ թե իբր լուսնից են իջել ու դեռ չգիտեն ով ով է ու տեստով են որոշելու։ Իսկ հանրությանը նախագայի թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը՝ որոնցում պիտի որ պատասխանեն այդօրինակ բոլոր հարցերին։ Համակրելի կուսակցություն է, նրանց եմ ընտրել, բայց «հեչ լավ բաներ ջեն անում, հեչ դուրս չեգավ»:nono :P
Այստեղ իհարկե արժե անջատել հարցաշարը բուն հարցաշարը կազմողներից:

Ես մտածում եմ, որ որպես նախաձեռնող առաջինը այս հարցաշարին պետք է պատասխանի հենց ինքը՝ Ռաֆֆին:

Հ.Գ. Իմ մոտ, որպես Հայաստանի քաղաքացի, կան բազմաթիվ հարցեր ուղղված նաև Ռաֆֆիին: Օրինակ, նա այժմ ԱՄՆ-ի քաղաքացի է թե ոչ /կարող ես հրաժարվել ԱՄՆ-ի անձնագրից, բայց միևնույնն է, մնալ ԱՄՆ-ի քաղաքացի ;)/: Ի՞նչ եկամուտներով է ապրում հենց ինքը և իր բազմամարդ ընտանիքը: Որտեղի՞ց իրեն իր նախնական կապիտալը:

Բայց լավ կլինի, որ հլա դեռ պատասխանի հենց իր առաջադրած հարցերին, գոնե էն պատճառով, որ ինքն էլ է արդեն որերորդ անգամ ցանկանում առաջադրվել:

Chilly
20.12.2007, 14:29
Այստեղ իհարկե արժե անջատել հարցաշարը բուն հարցաշարը կազմողներից:

Ես մտածում եմ, որ որպես նախաձեռնող առաջինը այս հարցաշարին պետք է պատասխանի հենց ինքը՝ Ռաֆֆին:

կարծում եմ, եթե Ռաֆֆին էդ հարցրին բավարար պատասխաններ ունենար` կառաջադրվեր :), ու կառաջադրվի... հենց որ ունենա...

P.S.
20.12.2007, 14:48
Ավելի մանկամիտ, իրականությունից կտրված և այդքան պրիմիտիվ հարցադրումով ինչպես կարող էր Ժառանգությունը հանդես գալ: Դա նման է ամերիկյան սահմանը անցնելիս հարցաթերթիկ լրացնելիս՝ դուք ձեզ հետ թմրանյութ ունեք, եթե այո, ապա որքան, որտեղ եք պահում...ինչպես կարելի է, ուղղակի զավեշտի է վերածում ամեն ինչ: Ու միայն այն պատճառով, որ չասի թե ում է պաշտպանում:

Դա անգամ ամերիկյան քաղաքական կուլտուրային հատուկ չէ: զարմանում եմ, որտեղից են հնարել:

Պանդուխտ
20.12.2007, 15:31
Դա անգամ ամերիկյան քաղաքական կուլտուրային հատուկ չէ: զարմանում եմ, որտեղից են հնարել:

Մտքիցս անցաւ նման հարցում:
«Ինձնից ետքը աշխարհը թող կործանի» առածը գիտես, քանի ինքը չի առաջադրւում, իրաւացի կամ անիրաւ պատճառներով, երկու ոտը մի մուճակի մէջ դրուելիք հարցաշար է պատրաստել:
Ամէնայն դէպս, Րաֆֆի Յովհաննէսեանի մասին լաւ տպաւորուած եմ ընդհանրապէս:

Ձայնալար
21.01.2008, 12:50
Կոչ Վազգեն Մանուկյանին, Վահան Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Լեվոն Տեր-Պետրոսյանին

«Ժառանգության» նախընտրական դիրքորոշումը

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը արձանագրում է, որ.

ա. Նախագահի թեկնածուներն, ըստ էության, չեն պատասխանել 2007թ. դեկտեմբերի 18-ին նրանց ուղարկված հանրային իրազեկման հարցաշարին. Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացվել է քաղաքավարական նամակ, իսկ Արթուր Բաղդասարյանից` ընդհանրական արձագանք, որի համար շնորհակալ ենք:

բ. Քաղաքական սթափ դատողության համաձայն` իրեն ընդդիմադիր համարող ոչ մի թեկնածու ի զորու չէ առանձնացված արշավով հաղթանակ տանել ս.թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

գ. Վերոնշյալից հետեւում է, որ խորհրդարանական վերջին ընտրություններից` դրանց բոլոր չափումներով ու հատվածներով հանդերձ, համապատասխան պարտադիր դասեր չենք քաղել, կարեւոր չէ` կամա, թե ակամա:

Ուստի կուսակցության անունից վարչությունը որոշում է.

1. Կոչ անել Վազգեն Մանուկյանին, Վահան Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին` հաղթական համատեղման նպատակով արտակարգ ու լիազոր վերանայում կատարել մեկնարկելիք նախընտրական պայքարի մարտավարության մեջ, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել այս նպատակի իրականացումը սպասարկելու համար:

2. Վերոթվարկյալ թեկնածուներից նվազագույնը երկուսի միավորման անհրաժեշտության չկատարման դեպքում կուսակցության վերջնական վճիռը կայացնել ավելի ուշ:

3. Մինչ այդ` ամենայն բարիք մաղթել անխտիր բոլոր թեկնածուներին, օրինավոր ժողովրդապետություն` Հայրենի մեր երկրին, տիրոջ ազատ գիտակցություն` նրա յուրաքանչյուր քաղաքացուն:

http://www.lragir.am/src/index.php?id=1&l_id=50489&firstpg=1

ChildOfTheSky
21.01.2008, 14:45
Ժառանգությունը լվանում է ձեռքերը :

Ձայնալար
12.02.2008, 13:45
Ժառանգությունը լվանում է ձեռքերը :

Չի լվանում ;)

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 11-ին, մինչեւ ուշ գիշեր տեւած կուսակցության վարչության ընդլայնված նիստին կայացվել է Ժառանգություն կուսակցության որոշումը, որ վերաբերում է նախագահի ընտրությանը Ժառանգության դիրքորոշմանը: Կուսակցությունը նախ կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին փետրվարի 19-ին գնալ ընտրության, անպայման իրականացնել իրենց քաղաքացիական իրավունքը եւ չկաշառվել, ինչպես նաեւ ընտրությունից հետո բոլոր օրինական միջոցներով տեր կանգնել իրենց քվեին:

Ժառանգություն կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին, 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը Ժառանգությանը ձայն տված քաղաքացիներին, կուսակցությունը կոչ է անում փետրվարի 19-ին քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Այդ որոշումը փետրվարի 12-ին Ուրբաթ ակումբում հրապարակել են Ժառանգության վարչության անդամ Վարդան Խաչատրյանն ու կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նրանք ասել են, որ որոշումը կայացվել է բուռն քննարկումից հետո, ձայների պարզ մեծամասնությամբ: Թե ինչպես են բաշխվել կուսակցության վարչության ինն անդամների ձայները, Խուրշուդյանն ու Խաչատրյանը գերադասում են չմանրամասնել ու չանձնավորել:

Նրանք նշում են միայն, որ մինչեւ այդ ընթանում էին բանակցություններ նախագահի չորս թեկնածուների հետ: Շաբաթներ առաջ Ժառանգությունը տեղեկացնում էր, որ սատարման հավանականությունը վերաբերում է չորս թեկնածուի` Վազգեն Մանուկյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Արթուր Բաղդասարյան եւ Վահան Հովհաննիսյան: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելը բանակցության արդյունք չէ: Վարդան Խաչատրյանն ասում է, որ բանակցությունները այս պահին դեռ անարդյունավետ են, թեեւ շարունակում են: Իսկ Տեր-Պետրոսյանի օգտին կոչ անելն, ըստ Վարդան Խաչատրյանի, համարում են ընդհանրականացման քայլ: Բացի այդ, Վարդան Խաչատրյանը նաեւ ասում է, որ որոշմանը նպաստել է հանգամանքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այժմ թերեւս ամենից լայն ժողովրդականություն վայելող թեկնածուն է, ինչի վկայությունը նրա բազմամարդ հանրահավաքներն են: Հովսեփ Խուրշուդյանի խոսքով էլ, այն, որ իշխանությունն աննախադեպ ու տոտալ քննադատության է ենթարկում հենց Տեր-Պետրոսյանին, վկայում է, որ թերեւս նա ունի երկրում իշխանափոխություն եւ համակարգային փոփոխություն իրականացնելու ռեսուրս: Իսկ Ժառանգության խնդիրը հենց համակարգային փոփոխության հասնելն է:

Վարդան Խաչատրյանն ու Հովսեփ Խուրշուդյանը նշում են, որ ամենեւին ակնկալիք չունեն իշխանափոխությունից հետո որեւէ մաս ստանալ իշխանությունից, եւ այդ հարցը միտումնավոր դրել են մի կողմ, շահարկումներից խուսափելու համար: Ավելին, Վարդան Խաչատրյանն ասում է, որ չնայած Տեր-Պետրոսյանին ձայն տալու Ժառանգության կոչին, դեռ բոլոր հարցերը չէ, որ լուծված են: Օրինակ, Ժառանգությունը Լեւոն Տեր-Պետրոսյանից դեռ ցանկանում է հանգամանալից պատասխան ստանալ Ղարաբաղի հարցի կարգավորման մոտեցման մանրամասների համար` հայտարարելով, թե բացառում են այդ մոտեցումներում ազգային շահի ոչ միայն անտեսումը, այլ նույնիսկ երկրորդումը, ինչպես նաեւ առաջին նախագահի հետ պետք է դեռ պարզեն իշխանափոխությունից հետո նոր իշխանության ձեւավորման մեխանիզմների կապակցությամբ: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական գործողությունների համար Ժառանգության պատասխանատվությանը, ապա Հովսեփ Խուրշուդյանն ասում է, որ այն կլինի այնքան, որքան որ Ժառանգությունը մասնակցություն ունենա այդ որոշումների կայացման գործում:

Աղբյուրը՝ www.lragir.am :

ChildOfTheSky
12.02.2008, 14:24
Շատ ուրախալի լուր է , սպասենք Արթուր Բաղդասարյանին :)

REAL_ist
12.02.2008, 14:28
հեչից մի 5 տոկոս հետը բերեց Լևոնին ժառանգությունը ես քայլով

ChildOfTheSky
12.02.2008, 14:35
հեչից մի 5 տոկոս հետը բերեց Լևոնին ժառանգությունը ես քայլով

ոչ թե հետ բերեց , այլ ավելացրեց :)

dvgray
12.02.2008, 14:48
Ճիշտ և ժամանակին արված քայլ է:
:)

Ariadna
12.02.2008, 14:50
ոչ թե հետ բերեց , այլ ավելացրեց :)

Realist–ը չի գրել հետ բերեց, գրել է հետԸ բերեց:)
Իրոք, շատ ուրախալի լուր է, կամաց–կամաց սկսում եմ հավատալ, որ կարող է մի բան փոխվի։

ChildOfTheSky
12.02.2008, 14:57
Realist–ը չի գրել հետ բերեց, գրել է հետԸ բերեց
հա :) ես ներողություն , ուրեմն համամիտ ենք :)

Smergh
12.02.2008, 15:13
Realist–ը չի գրել հետ բերեց, գրել է հետԸ բերեց:)
Իրոք, շատ ուրախալի լուր է, կամաց–կամաց սկսում եմ հավատալ, որ կարող է մի բան փոխվի։

"Ժառանգության" այդ քայլն ավելի ամրապնդեց Սերժ Սարգսյանի դիրքերը:

քաղաքացի
12.02.2008, 15:20
"Ժառանգության" այդ քայլն ավելի ամրապնդեց Սերժ Սարգսյանի դիրքերը:
Կբացատրես ո՞նց :think

Ariadna
12.02.2008, 15:23
Կբացատրես ո՞նց :think

Ինձ էլ է շատ հետաքրքիր, ու հատկապես որ դիրքը:)

Գալաթեա
12.02.2008, 15:26
"Ժառանգության" այդ քայլն ավելի ամրապնդեց Սերժ Սարգսյանի դիրքերը:

Ինձիկ էլ բացատրեք, էլի :) Բազմամարդ լսարան ունեք արդեն :) Սպասում ենք :)

Smergh
12.02.2008, 16:25
Ինձիկ էլ բացատրեք, էլի :) Բազմամարդ լսարան ունեք արդեն :) Սպասում ենք :)

Սերժ Սարգսյանն ունի հսկայական իշխանական ռեսուրս, որը ընտրակեղծիքների հետ միասին 40 տոկոսից ավելի է կազմում:
Չնայած այն բանին, որ Տեր-Պետրոսյանին միացել են կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ` դրանց հասարակ անդամների մի զգալի մասը դեմ է նրան ու հաստատ նրա դեմ է քվեարկելու, որտեղից ընտրաձայների մի քանի տոկոս էլ գնալու է Ս. Սարգսյանին:
Ընդունենք թե իշխանությունները Տեր-Պետրոսյանին թույլ տվեցին դուրս գալ երկրորդ փուլ` հաշվի առնելով "Ժառանգության" ձայները: Քանի որ Տեր-Պետրոսյանն արդեն այրել է մի զգալի ընտրազանգվածի հետ բոլոր կամուրջները` Դաշնակցություն, ԱՄ և ԱԺՄ, այդ բավական կայուն ընտրազանգված ունեցող ուժերը ոչ մի դեպքում չեն աջակցի նրան անգամ երկրորդ փուլում:
Այդ թեկնածուին չեն աջակցի նաև ի սկզբանե նրան դեմ ընտրողների մի ստվար բանակ, որոնք տարբեր օբյեկտիվ եվ սուբյեկտիվ պատճառներով դժգոհ են նրանից` իրենց կրած զրկանքների ու տառապանքների համար :
Այսպիսով Սերժ Սարգսյանի ընտրազանգվածն օբյեկտիվորեն մեծանում է երկրորդ փուլում, իսկ նրա հակառակորդի ձայները ոչ մի դեպքում չեն կարող լինել առաջին փուլում ՍՍ-ին չքվեարկողների մեխանիկական գումարը:
Սերժ Սարգսյանին այսօր հաղթել կարելի է միայն այն դեպքում, եթե միասնական թեկնածուն լինի այնպիսի մեկը, որի շուրջ բոլորն համախմբվեն, իսկ Տեր-Պետրոսյանի շուրջ բոլորի համախմբումն անհնար է:
Միևնույնն է ինչեր էլ որ նա խոստանա մարդկանց` չի կարող բոլորին համախմբել, ուստի Սերժ Սարգսյանին կարելի է շնորհավորել` դեռևս ընտրարշավը չավարտված, եթե հրաշք տեղի չունենա:

ChildOfTheSky
12.02.2008, 16:47
Չնայած այն բանին, որ Տեր-Պետրոսյանին միացել են կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ` դրանց հասարակ անդամների մի զգալի մասը դեմ է նրան ու հաստատ նրա դեմ է քվեարկելու, որտեղից ընտրաձայների մի քանի տոկոս էլ գնալու է Ս. Սարգսյանին:

Քանի որ այդ հասարակական կազմակերպությունները և կուսակցությունները սակավամարդ են , ապա դժվար թե որևէ որոշում չլինի այդ կազմակերպության անդամների ընդհանուր համաձայնությամբ :

Քանի որ Տեր-Պետրոսյանն արդեն այրել է մի զգալի ընտրազանգվածի հետ բոլոր կամուրջները` Դաշնակցություն, ԱՄ և ԱԺՄ, այդ բավական կայուն ընտրազանգված ունեցող ուժերը ոչ մի դեպքում չեն աջակցի նրան անգամ երկրորդ փուլում:
Այո , դաշնակցությունն ունի զգալի էլեկտորատ , սակայն նույնը չի կարելի ասել ԱԺՄ-ի մասին : Այսօր Վազգեն Մանուկյանի ամբիցիոզ քաղաքականությունից հիասթափվել է այն մարդկանց մեծամասնությունը , որ 96-ին նրա կողքին էր : Իսկ ԱՄ-ի էլեկտորատ ունենալը ինձ համար նորություն է :

Սերժ Սարգսյանին այսօր հաղթել կարելի է միայն այն դեպքում, եթե միասնական թեկնածուն լինի այնպիսի մեկը, որի շուրջ բոլորն համախմբվեն, իսկ Տեր-Պետրոսյանի շուրջ բոլորի համախմբումն անհնար է:
Միևնույնն է ինչեր էլ որ նա խոստանա մարդկանց` չի կարող բոլորին համախմբել, ուստի Սերժ Սարգսյանին կարելի է շնորհավորել` դեռևս ընտրարշավը չավարտված, եթե հրաշք տեղի չունենա:

Այսօր Վազգեն Մանուկյանի կողմնակիցների մեծ մասը պնդում է , որ Սերժ Սարգսյանին հաղթելու համար պետք է միավորվել : Ստեղծում են այնպիսի թյուր կարծիք , թե Սերժ Սարգսյանին իրավամբ աջակցում է մեծամասնություն և այդ մեծամասնությանը կարելի է հակընդեմ ներկայանալ միայն միասնական թեկնածուով : Այդ մտքի հետ ես համամիտ չեմ . այո, ՍՍ-ն ունի զգալի ընտրազանգված , սակայն այդ ընտրազանգվածը որոշիչ չէ , որոշիչ է ՍՍ-ի անմիջական վերահսկողության տակ գտնվող պետական ապարատը , որի դեմ կարելի է պայքարել միայն մաիսնական թեկնածուով : Այդ թեկնածուն այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն է , և այն հանգամանքը , որ Վազգեն Մանուկյանը նրան չի սատարում , իսկ Վազգեն Մանուկյանը միակ ծանրակշիռ ընդդիմադիր քաղաքական ուժն է , որ չի սատարում ԼՏՊ-ին , չի ժխտում Լևոն Տեր-Պետրոսյանի միասնական թեկնածու լինելու գաղափարը :

Վիշապ
12.02.2008, 17:01
Սերժ Սարգսյանն ունի հսկայական իշխանական ռեսուրս, որը ընտրակեղծիքների հետ միասին 40 տոկոսից ավելի է կազմում:
Չնայած այն բանին, որ Տեր-Պետրոսյանին միացել են կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ` դրանց հասարակ անդամների մի զգալի մասը դեմ է նրան ու հաստատ նրա դեմ է քվեարկելու, որտեղից ընտրաձայների մի քանի տոկոս էլ գնալու է Ս. Սարգսյանին:
Ընդունենք թե իշխանությունները Տեր-Պետրոսյանին թույլ տվեցին դուրս գալ երկրորդ փուլ` հաշվի առնելով "Ժառանգության" ձայները: Քանի որ Տեր-Պետրոսյանն արդեն այրել է մի զգալի ընտրազանգվածի հետ բոլոր կամուրջները` Դաշնակցություն, ԱՄ և ԱԺՄ, այդ բավական կայուն ընտրազանգված ունեցող ուժերը ոչ մի դեպքում չեն աջակցի նրան անգամ երկրորդ փուլում:
Այդ թեկնածուին չեն աջակցի նաև ի սկզբանե նրան դեմ ընտրողների մի ստվար բանակ, որոնք տարբեր օբյեկտիվ եվ սուբյեկտիվ պատճառներով դժգոհ են նրանից` իրենց կրած զրկանքների ու տառապանքների համար :
Այսպիսով Սերժ Սարգսյանի ընտրազանգվածն օբյեկտիվորեն մեծանում է երկրորդ փուլում, իսկ նրա հակառակորդի ձայները ոչ մի դեպքում չեն կարող լինել առաջին փուլում ՍՍ-ին չքվեարկողների մեխանիկական գումարը:
Սերժ Սարգսյանին այսօր հաղթել կարելի է միայն այն դեպքում, եթե միասնական թեկնածուն լինի այնպիսի մեկը, որի շուրջ բոլորն համախմբվեն, իսկ Տեր-Պետրոսյանի շուրջ բոլորի համախմբումն անհնար է:
Միևնույնն է ինչեր էլ որ նա խոստանա մարդկանց` չի կարող բոլորին համախմբել, ուստի Սերժ Սարգսյանին կարելի է շնորհավորել` դեռևս ընտրարշավը չավարտված, եթե հրաշք տեղի չունենա:

Դուք այստեղ ներկայացնում եք ձեր պատկերացումները թե ինչպես կընթանան ընտրությունները, բայց այնուամենայնիվ ես չհասկացա, թե ինչու և ինչպես «Ժառանգության» սատարումը Տեր–Պետրոսյանին ամրացրեց Սարգսյանի դիրքերը (ըստ Ձեզ)։:think

քաղաքացի
12.02.2008, 17:20
Սերժ Սարգսյանն ունի հսկայական իշխանական ռեսուրս, որը ընտրակեղծիքների հետ միասին 40 տոկոսից ավելի է կազմում:
Չնայած այն բանին, որ Տեր-Պետրոսյանին միացել են կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ` դրանց հասարակ անդամների մի զգալի մասը դեմ է նրան ու հաստատ նրա դեմ է քվեարկելու, որտեղից ընտրաձայների մի քանի տոկոս էլ գնալու է Ս. Սարգսյանին:
Ընդունենք թե իշխանությունները Տեր-Պետրոսյանին թույլ տվեցին դուրս գալ երկրորդ փուլ` հաշվի առնելով "Ժառանգության" ձայները: Քանի որ Տեր-Պետրոսյանն արդեն այրել է մի զգալի ընտրազանգվածի հետ բոլոր կամուրջները` Դաշնակցություն, ԱՄ և ԱԺՄ, այդ բավական կայուն ընտրազանգված ունեցող ուժերը ոչ մի դեպքում չեն աջակցի նրան անգամ երկրորդ փուլում:
Այդ թեկնածուին չեն աջակցի նաև ի սկզբանե նրան դեմ ընտրողների մի ստվար բանակ, որոնք տարբեր օբյեկտիվ եվ սուբյեկտիվ պատճառներով դժգոհ են նրանից` իրենց կրած զրկանքների ու տառապանքների համար :
Այսպիսով Սերժ Սարգսյանի ընտրազանգվածն օբյեկտիվորեն մեծանում է երկրորդ փուլում, իսկ նրա հակառակորդի ձայները ոչ մի դեպքում չեն կարող լինել առաջին փուլում ՍՍ-ին չքվեարկողների մեխանիկական գումարը:
Սերժ Սարգսյանին այսօր հաղթել կարելի է միայն այն դեպքում, եթե միասնական թեկնածուն լինի այնպիսի մեկը, որի շուրջ բոլորն համախմբվեն, իսկ Տեր-Պետրոսյանի շուրջ բոլորի համախմբումն անհնար է:
Միևնույնն է ինչեր էլ որ նա խոստանա մարդկանց` չի կարող բոլորին համախմբել, ուստի Սերժ Սարգսյանին կարելի է շնորհավորել` դեռևս ընտրարշավը չավարտված, եթե հրաշք տեղի չունենա:
Տիպիկ հայկական պեսիմիզմ կա քո մեջ Smergh: Եթե դու դեմ ես ԼՏՊ-ին դա դեռ չի նշանակում, որ ամբողջ հայ ժողովուրդն է դեմ: Իսկ եթե դու համոզված ես, որ քո ասածը ճշմարիտ է, ապա շատ հանգիստ քո իսկ հիմնավորումներով ու պնդումներով դու կարող ես դառնալ ՀՀ նախագահ: Բավականին թեթևամիտ հիմնավորումներ ես տալիս: Նախ, ի՞նչ է նշանակում

Տեր-Պետրոսյանն արդեն այրել է մի զգալի ընտրազանգվածի հետ բոլոր կամուրջները` Դաշնակցություն, ԱՄ և ԱԺՄ, այդ բավական կայուն ընտրազանգված ունեցող ուժերը ոչ մի դեպքում չեն աջակցի նրան անգամ երկրորդ փուլում:
Փաստորեն դու համոզված ես, որ այդ կուսակցությունները չեն սատարի Լևոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ եթե 2-րդ փուլ մնա ԼՏՊ-ն ու ՍՍ-ը: Սա ասելով դու ապացուցում ես, որ վերոհիշյալ 3 կուսակցությունները ընդդիմադիր չեն: ՀՅԴ-ի և ԱՄ-ի վրա կասկած չունեի, որ իշխանության խաղալիքներն են, բայց չէի սպասում որ ԱԺՄ-ն էլ է նույն շարքերին պատկանում: Եթե այս 3-ը իշխանափոխության հստակ մտադրություն ունենան, ապա պարտավոր են սատարել ընդդիմադիր թեկնածույին:

voter
12.02.2008, 18:42
Առայժմ Smerghի պնդումը - ՍՍն շահում է Ժառանգության այս հայտարարությունից, պետք չի բացատրել, թող Արտուր Բաղդասարյանն էլ հայտարարի, որ նա ԼՏՊի հետ միասնական ճակատով է ընտրություններին մասնակցելու, հետո կերևա ինչ հետևանքներ կլինեն մարդիկ իրենք կհամոզվեն ինչպես է ՍՍն շահում այս ամեն ինչից։

Միայն մի նախադասություն բերեմ Մանուկյան Վազգենի դեռ մի քանի ամիս առաջ ասածներից «ԼՏՊի վերադարձը ՍՍին լեգիտիմ նախագահ է դարձնելու»

Մոդերատորական: Եթե գտնում եք, որ այստեղ երեխաներ են, խորհուրդ եմ տալիս Ձեր հանճարեղ մտքերը այստեղ չվատնել: Համ «երեխաները» չեն ծանրաբեռնվի, համ էլ դուք ժամանակ չեք ծախսի: Լավ կլինի այդ «երեխաներից» սովորեք առանց հեգնանքի ու վիրավորանքների բանավիճել: Կներեք, որ չդիմացա նույն ոճով գրեցի:

Annychka
12.02.2008, 19:13
Բայց հալալա Ժառանգությանը.ինքը շատ ճիշտ քայլ արեց ,երբ միացավ ԼՏՊ-ին ինչու չէ նաև ժողովրդին.հաջորդը Օրինաց Երկիրնա.եթե իհարկե Արթուր Բաղդասարյանը իրոք ընդդիմությունա,ինչը իմ կարծիքով մի քիչ կասկածի տեղիքա տալիս.
Էսքանից հետո գտնում եմ ,որ Սերժ Սարգսյանի պարտությունը ակնհայտա, ու լավ կլինի ինքը արդեն թեկնածությունը մինչև ընտրությունները հանի- լեգիտիմ նախագահ շատ-շատ ծիծաղելիա:D:D:D

Egern.net
12.02.2008, 19:30
Բայց հալալա Ժառանգությանը.ինքը շատ ճիշտ քայլ արեց ,երբ միացավ ԼՏՊ-ին ինչու չէ նաև ժողովրդին.հաջորդը Օրինաց Երկիրնա.եթե իհարկե Արթուր Բաղդասարյանը իրոք ընդդիմությունա,ինչը իմ կարծիքով մի քիչ կասկածի տեղիքա տալիս.
Էսքանից հետո գտնում եմ ,որ Սերժ Սարգսյանի պարտությունը ակնհայտա, ու լավ կլինի ինքը արդեն թեկնածությունը մինչև ընտրությունները հանի- լեգիտիմ նախագահ շատ-շատ ծիծաղելիա
լրիվ համաձայն եմ

dvgray
12.02.2008, 23:00
Էսքանից հետո գտնում եմ ,որ Սերժ Սարգսյանի պարտությունը ակնհայտա, ու լավ կլինի ինքը արդեն թեկնածությունը մինչև ընտրությունները հանի- լեգիտիմ նախագահ շատ-շատ ծիծաղելիա:D:D:D
Սա ավելի շուտ Քոչարյանի վերջնական կործանման մասին է վկայում...
Սերժը էլի մի կերպ գլուխը կազատի, սակայն Քոչարյանը :B... Շատ եմ կասկածում :think:

Smergh
13.02.2008, 12:32
Տիպիկ հայկական պեսիմիզմ կա քո մեջ Smergh: Եթե դու դեմ ես ԼՏՊ-ին դա դեռ չի նշանակում, որ ամբողջ հայ ժողովուրդն է դեմ: Իսկ եթե դու համոզված ես, որ քո ասածը ճշմարիտ է, ապա շատ հանգիստ քո իսկ հիմնավորումներով ու պնդումներով դու կարող ես դառնալ ՀՀ նախագահ: Բավականին թեթևամիտ հիմնավորումներ ես տալիս: Նախ, ի՞նչ է նշանակում

Փաստորեն դու համոզված ես, որ այդ կուսակցությունները չեն սատարի Լևոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ եթե 2-րդ փուլ մնա ԼՏՊ-ն ու ՍՍ-ը: Սա ասելով դու ապացուցում ես, որ վերոհիշյալ 3 կուսակցությունները ընդդիմադիր չեն: ՀՅԴ-ի և ԱՄ-ի վրա կասկած չունեի, որ իշխանության խաղալիքներն են, բայց չէի սպասում որ ԱԺՄ-ն էլ է նույն շարքերին պատկանում: Եթե այս 3-ը իշխանափոխության հստակ մտադրություն ունենան, ապա պարտավոր են սատարել ընդդիմադիր թեկնածույին:

Նախ`Տեր-Պետրոսյանին ամբողջ հայ ժողովուրդը դեմ է արտահայտվել դեռևս 1996 թվականին ու այսօր իմ դեմ լինելը որևէ բանչի փոխում, ու եթե այսօր նրա ետևից բազմություն է գնում, դա նրանից չէ, որ այդ բազմությունը պաշտում է նրան, այլ նրանից, որ նրանք ատում են այսօրվա իշխանություններին ու ստիպված են գնում նրա ետևից հույս ունենալով թե մի բան փոխելու են:
Ես ուզում եմ ասել, որ երկրում դրական փոփոխություններ իրականացնելու շանսը մեզ տրված էր, իսկ իշխանությունները հմտորեն այդ շանսը Լևոնի միջոցով խլեցին մեզանից:
Ես կատարում եմ տրամաբանական վերլուծություններ ու չեմ հավակնում բացարձակ ճշմարտության: Դուք փոխանակ հիմնավոր կերպով ինձ համոզեք` պարզապես վերամբարձ բնորոշում եք տալիս իմ հիմնավորումներին: Այդպես էին վարվում ՀՀՇ-ականներն իրենց իշխանության օրերին`ազնիվ, անմեղ մարդկանց մասին, ովքեր իրենց հետ չէին, սուտ, վարքաբեկող լուրեր էին տարածում ու այնքան խոսում այդ ստերի մասին, մինչև հասրակական կարծիք էր ձևավորվում իրենց հորինածների շուրջ:
Ես դեռևս փաստերով ու տրամաբանական վերլուծություններով հիմնավորված հակափաստարկ չեմ տեսել իմ ընդիմախոսներից` այստեղ իմ արտահայտած մտքերի շուրջ, բացի ոչինչ չասող ածականներից, որոնցով որակվում են իմ մտքերը:
Ես ասել ու կրկնում եմ (տա Աստված, որ ես սխալվեմ իմ այս կանխատեսման մեջ, անկեղծորեն եմ սա ասում), Տեր-Պետրոսյանի շնորհիվ` Ս.Սարգսյանը դառնալու է շատ էլ լեգիտիմ Նախագահ ու դրա համար պատասխանատվություն են կրում ոչ միայն Lևոնի կողմնակիցները, այլ նաև այն մարդիք, ովքեր այստեղ նրա քարոզն են կազմակերպում:

քաղաքացի
13.02.2008, 13:33
Նախ`Տեր-Պետրոսյանին ամբողջ հայ ժողովուրդը դեմ է արտահայտվել դեռևս 1996 թվականին ու այսօր իմ դեմ լինելը որևէ բանչի փոխում, ու եթե այսօր նրա ետևից բազմություն է գնում, դա նրանից չէ, որ այդ բազմությունը պաշտում է նրան, այլ նրանից, որ նրանք ատում են այսօրվա իշխանություններին ու ստիպված են գնում նրա ետևից հույս ունենալով թե մի բան փոխելու են:
Ես ուզում եմ ասել, որ երկրում դրական փոփոխություններ իրականացնելու շանսը մեզ տրված էր, իսկ իշխանությունները հմտորեն այդ շանսը Լևոնի միջոցով խլեցին մեզանից:

Միայն մի բան ասեմ, ուղղակի շատ ժամանակ չունեմ։
1996-ին Լևոն Տեր–Պետրոսյանին դեմ է եղել ամբողջ հայ ժողովրդի հազիվ կեսը։ Բայց եթե այդքան շատ ես սիրում անցյալը հիշել, ուրեմն կհիշես նաև, որ 1991թ ամբողջ և իսկապես ամբողջ հայ ժողովուրդը ձայնը տվեց ԼՏՊ–ին։ Սրա մասին ի՞նչ կասես։
Իսկ թե ի՞նչ կլինի այս տարվա ընտրությունների իրական արդյունքը, ինձ թվում է դու մտափոխվելու ես ու ետ կանգնես ասածիցդ։

Ուրեմն այսպես։ Եթե դու կարծում ես, որ քաղաքացիների մի մեծ զանգված խաբնվել են Լևոնին և եթե կարծում ես, որ այդ պատճառով (չնայած շնորհիվ ես գրել) ՍՍ-ն կանցնի ու կդառնա նախագահ: Ապա այդ քաղաքացիների մեծ զանգվածը ինձ թվում է պատրաստ կլինի հեղափոխություն անել: Եթե ամեն մի անհատ վիրավորվում է հասարակ հայհոյանքից ու կռիվ է բարձրացնում, ապա այստեղ ապագայի վրա ողջ ազգությանն է հասցվում այդ հայհոյանքը: Հիմա ի՞նչ գառան նման լսենք թե ոմն մեկը ինչ է ասում:

dvgray
13.02.2008, 13:51
դրա համար պատասխանատվություն են կրում ոչ միայն լևոնի վկաները, այլ նաև այն մարդիք, ովքեր այստեղ նրա քարոզն են կազմակերպում:
Հմ... :think
Հետո ասում են, թե Լևրոնը չի փոխվել:
Սակայն փաստը այն է, որ Լևոնին փողոցային հայոյանքներով դիմողների բառապաշարը ու մտածելակերպը չի փոխվել;
դույզն իսկ չի փոխվել...
Վերևի տողերի հեղինակը շարունակ իրեն երևակայում է ուրիշներին ճիշտ ճանապարհի վրա բերող ինչ-որ միսիոների դերում, առանց դրա համար ունենալու ակումբակիցների խնդրանքը… Հերիք է կարծել, որ մնացածները խոտակերներ են, ու ոչ տրամաբանություն ունեն ոչ էլ ընդհանրապես գիտելիքներ :angry:

Հ.Գ.Շատ տարօրինակ է, որ մոդեռատորները թույլ են տալիս, հայոյախոսությունը, և դրանով նպաստում կրքերի անտեղի շիկացմանը... Միգուցե մոդեռատորները նեղություն քաշեն ու հեղինակից իր վերջին նախադասության համար բացատրությու՞ն պահանջեն:

Ձայնալար
13.02.2008, 15:06
Հ.Գ.Շատ տարօրինակ է, որ մոդեռատորները թույլ են տալիս, հայոյախոսությունը, և դրանով նպաստում կրքերի անտեղի շիկացմանը... Միգուցե մոդեռատորները նեղություն քաշեն ու հեղինակից իր վերջին նախադասության համար բացատրությու՞ն պահանջեն:

Շնորհակալ եմ քննադատության համար, բայց կարելի էր դա անել առանց հեգնանքի:

Մոդերատորական: Այսուհետ բոլոր նմանատիպ գրառումները որակվելու են որպես վիրավորական կամ կոպիտ վիրավորական՝ մասնավորապես Լևոնի վկա, Սերժուլիկ, Լյովիկ, ծախված, եհովայական և այլն: Եվ հույս չունենաք, որ շարունակելու եմ ձեր հետևից գրառումներ խմբագրել: Գրառումները ջնջվելու են, հեղինակները՝ զգուշացվելու:

Պանդուխտ
13.02.2008, 21:29
Բարեւ Ձեզ,
Ձեզնից որեւէ մէկը, յիշո՞ւմ է, թէ ինչու Տիար Րաֆֆի Յովհանէսեանը հրաժարական տուեց արտ. գործոց նախարարի պաշտօնից:
Արտաքին յարաբերութիւնների, ի մասնաւորի, թուրքիային աղերսւող խնդիրներում, լուրջ տարաձայնութիւններ կային Ր. Յովհաննիսեանի եւ Լ. Տ. Պետրոսեանի միջեւ, եթէ ճիշտ հասկացել եմ օրին:
Եթէ այդպէս էր երեկ, այսօր տարբե՞ր է:

Գալաթեա
13.02.2008, 22:55

Տիար Րաֆֆիին պաշտոնից ազատելու պատճառներից մեկն այն էր, որ նա Թուրքիայում ելույթ ունենալիս թուրքերից մեր հողերն էր պահանջում:
Իսկ եթե այժմ այդ երկու անձինք աղերսներ ունեն, հավանաբար նրանցից մեկը փոխել է իր հայացքները հող հետ ուզելու իր քաղաքականություն մեջ :)

սիսար
14.02.2008, 05:47
"Ժառանգության" այդ քայլն ավելի ամրապնդեց Սերժ Սարգսյանի դիրքերը:

Smergh, համամիտ եմ Ձեր մտքի հետ, բավական է ունենալ սուր քաղաքական հոտառություն, եւ ներքին իմաստություն, որից հետո դյուրին է հասկանալ այն: Քաղաքականության ասպարեզում երբեմն, ուրիշներին դրդմամբ մղում են ձիան քայլերի, որը այդ պահին աշխատում է ի վնաս, սակայն շահում են վերջում: Այդ քայլ կատարողը՛ հետագայում ամոթով է հիշելու, սակայն արդեն ուշ է: Հասկանալու համար պետք է լավատեղյակ լինել աշխարհաքաղաքական անցուդարձերին, եւ հատկապես մեր տարածաշրջանում, գլխավորապես Իրանում եւ Ռուսաստանում, Ռաֆֆին միանալով Լ.Տ.Պ-ին, Լ.Տ.Պ-ն ավելի անցանկանալի է դառնում, այդ երկու պետությունների իշխանությունների կողմից, մնացածը հասկանալու համար՛ ընդամենը քթի անցք է պետք:

Պանդուխտ
14.02.2008, 14:20
Տիար Րաֆֆիին պաշտոնից ազատելու պատճառներից մեկն այն էր, որ նա Թուրքիայում ելույթ ունենալիս թուրքերից մեր հողերն էր պահանջում:
Իսկ եթե այժմ այդ երկու անձինք աղերսներ ունեն, հավանաբար նրանցից մեկը փոխել է իր հայացքները հող հետ ուզելու իր քաղաքականություն մեջ :)
Երեւի որպէս անհատ եւ քաղաքական գործիչ, նոր կայացաւ: Ամէնայնդէպս նա հող չէր պահանջել, այլ՝ Հայաստանի տրուելիք օգնութեան վերաբերեալ զրոյցում հիշել էր, որ ժողովասրահը մի հայի կողմից կառւոցուած պալատ է եղել:
Թէ սխալ եմ. խնդրեմ ուղղէ'ք:

dvgray
14.02.2008, 14:30
"Նոր Ժամանակներ"- ը /նույնպես :)/ միանում է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը:

http://www.armenialiberty.org/armeniareport/report/ar/2008/02/3ECA5C17-9596-47FB-8F7D-9B3EE448905F.asp

Koms
14.02.2008, 16:55
երևի թե Արթուրն էլ կգտնվի այնքամ խոհեմ, որ շաբաթ օրը միանա ընդդդիմադիր բուրգին, բայց ասեմ , որ գործընթացները կարող են նաև առանց դրա էլ զարգանան ընդդիմադիր բուրգի թելադրանքով` 200.000 մարդ Երևանում` դա արդեն իսկ մեծ խաղաքարտ է;

Guetta
14.02.2008, 20:24
Րաֆֆի Հովհաննիսյանը այդ իր "խելացի" քայլով ջուրը նետեծ իր ընտրազանգվածի վստահության առնվազն 2/3-ը:
Իսկ եթե տնավարի արտահայտվեմ- ինքը իրան խուրդեց!!!
P.S. "Ժառանգություն" կուսակցությունից արդեն դուրս են եկել մոտ 15 կուսակցական` հայտնելով իրենց անվստահությունը Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ և հիասթափությունը` կապված Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի հետ: