PDA

Դիտել ողջ տարբերակը : Արա Գևորգյան



aerosmith
18.12.2007, 09:22
քանի որ Արա Գևորգյանը մեր լավագույն կոմպոզիտորնորից է ես առաջարկում եմ այս բաժնում գրել կարծիքներ իր արվեստի վերաբերյալ։

Ավելացվել է 2 րոպե անց
Իմ կարծիքը հետևյալն է, ես կուզենայի, որ նա միայն կատարեր մշակումներ, բայց ոչ ստեղծագործեր, քանի որ իր ստեղծագործությունները շատ պրիմիտիվ ու իրար նման են։

Չնայած որ իմ կարծիքով նա մեր լավագույն կոմպոզիտորներից է...

varduuhi
11.07.2008, 14:12
Կարծիք չէ;), ուղղակի հետաքրքրվողների համար;)

Արա Գևորգյանն առաջարկում է
«Սիրել զմիմեանս»

Կոմպոզիտոր Արա Գևորգյանը թողարկել է նոր` «Սիրել զմիմեանս» անունը կրող տեսա և ձայնասկավառակը: Իր ստեղծած նոր երաժշտությունը Արա Գևորգյանը համարում է բացառիկ նախագիծ, որի վրա աշխատել է 8 տարի: Երաժշտությունն ունի 8 րոպե 40 վայրկյան տևողություն, նվագում են 3 հնդիկ, 3 արաբ, 2 չինացի, 2 մոլդովացի, հույն, իսպանացի, շոտլանդացի, և մեծ թվով հայ երաժիշտներ: Յուրաքանչյուրը նվագում է իր ազգային գործիքներով` իմպրովիզի ենթարկելով ողջ երաժշտությունը: Այստեղ իրար են միախառնվում հայկական, հնդկական, աֆրոկուբայական, արաբական ռիթմերը: Կոմպոզիտորի ներկայացմամբ, երաժշտությունը սկսվում է հայկական դուդուկով, որին սկսում են միաձուլվել հնդկական, չինական, արաբական, և այլ երկրների ազգային գործիքները, իսկ հետո սկսվում է արագ ռիթմ, որն արդեն կատարվում է Արա Գևորգյանի և հայ երաժիշտների կողմից:
Երաժշտության հիման վրա «Շարմ» ընկերության աջակցությամբ նկարահանվել է նաև տեսահոլովակ, որի ռեժիսորն է Դավիթ Բաբայանը: Սկավառակի դիզայնով զբաղվել է նշանավոր ամերիկահայ նկարիչ Գագիկ Հովհաննիսյանը:Նկարահանվել է նաև մեկ այլ տեսահոլովակ, որն ամբողջովին կազմված է այն երկրների դրոշներից, որոնք մասնակցել են այս նախագծին:
Նոյեմբեր ամսից Արա Գևորգյանը իր այս նախագծով «Խաղաղություն» անունը կրող շրջագայության կմեկնի աշխարհի բազմաթիվ երկրներ: Առաջին համերգը տեղի կունենա Սիդնեյ քաղաքում և, ինչպես նշեց երաժիշտը, երազում է, որպեսզի շրջագայության ավարտի ամփոփիչ համերգը տեղի ունենա Հայաստանում:

Tanamasi
11.07.2008, 14:31
քանի որ Արա Գևորգյանը մեր լավագույն կոմպոզիտորնորից է ես առաջարկում եմ այս բաժնում գրել կարծիքներ իր արվեստի վերաբերյալ։

Ավելացվել է 2 րոպե անց
Իմ կարծիքը հետևյալն է, ես կուզենայի, որ նա միայն կատարեր մշակումներ, բայց ոչ ստեղծագործեր, քանի որ իր ստեղծագործությունները շատ պրիմիտիվ ու իրար նման են։

Չնայած որ իմ կարծիքով նա մեր լավագույն կոմպոզիտորներից է...

Լիովին համաձայն եմ:hands Մեկ էլ ինձ նյարդայնացնում է Գևորգյանի լոպազությունը։

Jarre
05.07.2010, 08:04
Էս վերջերս Գևորգյանի համերգներից մեկից հատվածներ դիտեցի (եթե չեմ սխալվում Լիբանանում էր համերգը) ու ինձ շատ տպավորեց մի բան։ Բեմի վրա միասին նվագում էին հայ և ադրբեջանցի երաժիշտներ։ Եթե չեմ սխալվում Սիրեք Զմիմեանս ստեղծագործությունն էր։

Մեծ քայլ էր Գևորգյանի կողմից ու կարծում եմ ևս մեկ ապացույց, որ արվեստը կարող է միավորել մարդկանց, ու այն անաչառ է ու ազատ....

aerosmith
05.07.2010, 09:29
Առաջ Գևորգյանի երաժշտությունները շաաատ էի լսում...դուրս գալիս էին, հիմա էլ չնայած արդեն որ լսել եմ այլ կոմպոզիտորների արդեն նա իջել է ամենավերջին սանդղակը....
սկ վերջին ալբոմը Գևորգյանի ուղղակի խայտառակություն է. ամեն քաղաքի անունով երաժշտություն է ստեղծագործել ու ամեն մեկւը մի հատ հարսանիքի տուշի նման մի բանա... ոնցոր ուրախ պարերի շարան ըլնի. մի խոսքով զզվելի էր։ Չնայած մեջը կար մի ստեղծագործություն որ իսկապես դուրս եկաղ կարծեմ անունը "Վաղարշապատ" էր։
իսկ եկն էլ կար անունը չեմ հիշում , բյաց ոչ մի քաղաքի հետ էլ կապ չուներ.... իսկ երաժշտության աղքատ գործիքավորումը ու պարզությունը հիշեցնում էր ռեստորանային մի երաժշտական խմբի կատարում:
haaaa կարծեմ անունը "սիրո հրաշք" էր այդ ստեղծագործության

---------- Ավելացվել է՝ 10:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:11 ----------

ահասա էլ լինքը, կարող եք օնլայն տարբերակով լսել
http://online-mp3.net/index.php?option=com_content&view=article&id=2189:ara-gevorgyan-vagharshapat2008&catid=126:a&Itemid=310