PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձեռագրից իմանալ բնավորությունը



Adam
17.12.2007, 13:24
Ինձ թվում է բոլորդ էլ լսած կլինեք, որ ձեռագրից մարդու բնավորությունը պարզ է դառնում հոգեբանների մոտ: Անձամբ ինձ մոտ ոչ մի բան էլ պարզ չի դառնում: Մարդ կա, որ հեչ լավ մարդ չի, բայց շատ սիրուն ձեռագիր ունի, իսկ մարդ էլ կա շատ լավնա, բայց էլի սիրուն ձեռագիր ունի: Անհասկանալի է: Ինձ թվում է, ակումբի անդամ հոգեբանները, կամ նրանք, ովքեր գոնե ինչ-որ չափով հասկանում են դրանից, կբացատրեն: Գրեք նաև ձեր կարծիքը: :think

Լէգնա
17.12.2007, 13:44
Այո, կարող ես, բայց միշտ չէ, որ ճշմարտությունն ես իմանում ;)
Իսկ այս լինկում, հոգեբանի կողմից կատարված աշխատանք է, ինքներդ էլ ձեզ հասկացեք, եթե մոդեռը սա հասկանում է,որպես գովազդ, կարող է քոփի փաստ անել, թույլատրում եմ :)

http://armsoul.com/index.php?topic=28.0

Էդուարդ_man
17.12.2007, 14:23
Ձեռագրից կարելի մոտավոր ինֆորմացիա ստանալ մարդու բնավորության միայն որոշ գծերի մասին բայց ոչ ամբողջական պատկերացում կազմել, հետո մարդ կարող է տարբեր ձեռագրեր ունենալ ասանք արագ գրելուց կամ դանդաղ գրելուց օրնակ ինձ մոտ երբեմն խիստ տարբեր է ստացվում:)

Dayana
17.12.2007, 14:31
Ձեռագրից կարելի մոտավոր ինֆորմացիա ստանալ մարդու բնավորության միայն որոշ գծերի մասին բայց ոչ ամբողջական պատկերացում կազմել, հետո մարդ կարող է տարբեր ձեռագրեր ունենալ ասանք արագ գրելուց կամ դանդաղ գրելուց օրնակ ինձ մոտ երբեմն խիստ տարբեր է ստացվում:)

Ահա, ես համամիտ եմ։ Ես ահավոր վատ ձեռագրով եմ գրում, սիրուն գրելու համար շատ մեծ ջանքեր են պահաջվում :( արդեն կատարելապես փչացրել եմ ձեռագիրս, բայց հուսով եմ չեք մտածում, որ ես սարսափելի վատն եմ:( Ինչևէ գեղեցիկ ձեռագիրը շատ լավ բան է, ափսոս որ դա անցյալում էր :(

Աբելյան
17.12.2007, 14:45
փաստորեն, շատ այլանդակ մարդ դուրս եկա

*e}|{uka*
17.12.2007, 20:15
Լսել եմ նման բան ... Ասում են սուր գրող մարդիկ բավականին նպատակասլաց ,
դյուրագրգիռ ,ինքնավստահ , կյանքում լիդերներ են ,իսկ կլոր տառերով գրողները շատ բարի ,զգացմունքային ,հարուստ ներաշխարհով մարդիկ են : Ոչ միայն ձեռագրով այլ նաև տարբեր երկրաչափական մարմինների , գույների ընտրության ու նկարելու ձևից կարելի է պատկերացում կազմել մարդու բնավորության որոշակի գծերի մասին : ;)

Երբեք ուշադրություն չեմ դարձրել գրելաձևիս վրա , ոչ մի անգամ ջանք չեմ գործադրել սիրուն գրելու համար , բայց բավականին գեղեցիկ եմ գրում :oy
Հա մի բան էլ , քանի որ ձախլիկ եմ , գրել սկսել եմ ձախով ու գրել եմ սուր , բայց հետո մի շարք անցանկալի արտաքին ազդեցությունների շնորհիվ :angry , ստիպողաբար . կատարել եմ գրիչաձեռափոխություն :lol հոպլյա՜ ու սկսել եմ գրել կլոր տառերով :think

ivy
19.12.2007, 00:37
Մի ժամանակ ես էլ տարված դրանով... քանի դեռ վերջերս ի հայտ չեկավ մի խոշորագույն հետազոտություն այդ բնագավառում, որը ցույց է տալիս՝ ձեռագրի և բնավորության միջև կորելացիան իրականում զրո է: Այլ բառերով, ձեռագրի և բնավորության միջև ոչ մի կապ չկա: :)