PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինքնակա՞մ եք գնացել բանակ, թե՞ պարտադրված:

VisTolog
17.12.2007, 12:01
Ինքնակամ ե՞ք գնացել բանակ, թե պարտադրված:

Աթեիստ
17.12.2007, 12:20
Ինձ չէին ուզում տանել մասնագիտությանս պատճառով, ստիպված պետք է 1 տարի սպասեի: Առաջարկեցին 2 ամիս վերապատրաստվել և ծառայել այլ մասնագիտությամբ: Չեմ փոշմանել:

Լէգնա
17.12.2007, 12:21
ՀՀ ում ինքնակամ կամ պարտադրված բանակային ծառայություն չկա :)
Գնացողները ինքնակամ հաստատ չեն գնում և ոչ էլ պարտադրված:
Գնում են երկու տարի անկապ մտածելու ;)
Կարող են և գնալ,և չգնալ:100 ձև կա:

քաղաքացի
17.12.2007, 12:25
Լեգնա՛, բա չե՞ս ասում դու ո՞նց ես բանակ գնացել :lol

Լէգնա
17.12.2007, 12:37
Լեգնա՛, բա չե՞ս ասում դու ո՞նց ես բանակ գնացել :lol

Մեր երեխաների շնորհիվ, ազատված եմ :P

Mari
17.12.2007, 16:56
Եթե թույլ կտաք՝ ես եղբայրներիս փոխարեն գրառում կատարեմ, մինչև իրենք էլ կգրանցվեն: Շնորհակալություն:
Երեք եղբայրս էլ երկրորդ կուրսից գնացել են բանակ /Ատ-ով չեն սովորել, դիմում են գրել, գնացել/: Երեքն էլ դիմում են գրել, որ Ղարաբաղում ծառայեն: 2-ին ընդառաջեցին:), բայց հարազատ եղբորս մերժեցին:(/իրան բոլորը մերժում են/:

Սերխիո
17.12.2007, 17:01
երկուսն էլ ,ճարս ինչ:(

urartu
22.09.2009, 22:14
http://www.youtube.com/watch?v=GFUFfx1P8eA
պավեստկես եկելա :scen:russian:scen

Lion
23.09.2009, 19:49
Ինքնակամ եմ գնացել... ու լրիվ ճիշտ եմ արել:)

AMzone
23.09.2009, 23:48
:D ետ ինքնակամը, նույն պարտադրվածնա, կամ որ գնում ես պավեսկա են տալիս, հետո իրանց ասաց օրը գնում ես քեզ տանում են, դրա ինքնակամը որնա, կամ եթե չգնաս, սև շորերով մարդիկ են հետևիցտ գալու, ու էլի գնալու ես, ես հարցումը են ժամանակ արժեր տեղադրել, երբ որ բանակը ցանկությամբ կլիներ…

Ուլուանա
23.09.2009, 23:59

Ինքնակամը դա չի։ Իսկ պարտադրվածն էլ անպայման չի, որ գան հետևիցդ, ձեռքերդ ոլորելով խցկեն մեքենան, տանեն։ Կարծում եմ՝ պարտադրված ասելով՝ պետք է հասկանալ այն դեպքը, երբ խուսափելու հնարավորություն չկա, դրա համար էլ գնում ես, օրինակ, արդեն 18–դ լրանում է, բայց բուհում չես սովորում, կամ էլ ԱՏ ես սովորում ու պիտի գնաս, ժամանակդ գալիս է, հանգիստ գնում ես ուր որ պետք է։ Սա պարտադրված է, քանի որ դու ցանկություն չունես, ստիպված ես գնում։ Իսկ ինքնակամն այն է, երբ մարդը հնարավորություն ունի խուսափելու, բանակից ազատվելու (օրինակ՝ սովորում է բուհում՝ ոչ ԱՏ տարերակով, որոշակի արտոնություն ունի չգնալու համար և այլն), բայց չի անում, ինչ–ինչ պատճառներով ուզում է բանակում ծառայել ու ինքն է դիմում, որ գնա, ծառայի։

Lion
24.09.2009, 20:18
:D ետ ինքնակամը, նույն պարտադրվածնա, կամ որ գնում ես պավեսկա են տալիս, հետո իրանց ասաց օրը գնում ես քեզ տանում են, դրա ինքնակամը որնա, կամ եթե չգնաս, սև շորերով մարդիկ են հետևիցտ գալու, ու էլի գնալու ես, ես հարցումը են ժամանակ արժեր տեղադրել, երբ որ բանակը ցանկությամբ կլիներ…

Գուցե, բայց երբեմն էնքան էլ չէ. օրինակ իմ դեպքում ռեալ շանս ունեի ասպիրանտուրայում "ննջելու", այնպես որ որոշումս իրոք կարող է համարվել ինքնակամ:)

Chuk
25.09.2009, 13:50
Պարտադրված ինքնակամ գնացել եմ :)
Ժող, ոչ մեկդ էլ ինքնակամ չի գնացել: Անգամ «ասպիրանտուրայում ննջելու տեղ ունենալով» գնալը (ես էլ տենց հնարավորություն ունեի) ինքնակամը չի: Ինքնակամը լրիվ ուրիշ բան ա: Իսկ մենք բոլորս էլ պարտադիր ժամկետային զինծառայող ենք եղել:

Lion
25.09.2009, 21:02
Էդքան էլ համաձայն չեմ: Եթե ռեալ հնարավորություն ունես չգնալու և գնում ես... դրանից ավել ինքնակամը որն է?