PDA

Դիտել ողջ տարբերակը : «Քաղաքականություն» բաժնի մոդերատորի ընտրություն



Chuk
16.12.2007, 20:25
Քաղաքականություն բաժնին անհրաժեշտ է նոր մոդերատոր կամ մոդերատորներ:
«Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը (http://www.akumb.am/showthread.php?t=16973) թեմայում որոշվեց, որ այդ բաժինը, գոնե առայժմ, չի փակվելու:
«Սպորտ» և «Քաղաքականություն» բաժինների մոդերատոր (http://www.akumb.am/showthread.php?t=17242) բաժնում առաջարկված մոդերատորության թեկնածուներից միայն P.S.-ն է, որ համաձայն է այդ առաջարկին (համաձայն իր այս գրառման (http://www.akumb.am/showpost.php?p=465302&postcount=12)): Իմ կողմից ավելացվում է նաև Ձայնալարի թեկնածությունը:
Քվեարկությունը բացվում է բազմակի ընտրության հնարավորությամբ: Այսինքն յուրաքանչյուր ոք կարող է ընտրել թե՛ թեկնածուներից միայն մեկին, թե՛ երկուսին միաժամանակ: Կա նաև բոլորին դեմ եմ տարբերակ:

Զգուշացնում եմ, որ այն մարդկանց ձայները, ովքեր հումոր անելու կամ այլ նպատակով կընտրեն թեկնածուներից որևէ մեկին (կամ երկուսին էլ) ու միաժամանակ նաև «Բոլորին դեմ եմ» տարբերակը, նրանց ձայներն ուղղակի չեն հաշվի:

Բոլոր այն անձինք, ում համար միևնույն է, թե ով կլինի մոդերատոր, կարող են թեման պարզապես շրջանցել: «Բա ինչու՞ չկա «ինձ համար մեկ է» տարբերակը» բնույթի բոլոր գրառումները ենթակա են ջնջվելու:

Բացառված չէ, որ քվեարկության արդյունքում ոչ մեկը մոդերատոր չի դառնա, կդառնա միայն մեկը, կամ երկուսը միաժամանակ կդառնան մոդերատոր:

Հավանական է, որ քվեարկությունից հետո բաժնի ներկայիս Philosopher ու Մելիք մոդերատորները այլևս այդ բաժնում մոդերատոր չեն լինի:

Դե ինչ, ազատ արտահայտեք Ձեր կարծիքը ու ընտրեք Ձեր նախընտրած մոդերատորին :redhat

Taurus
16.12.2007, 20:33
Քվեարկել եմ Ձայնալար, բայց P.S. -ին էլ դեմ չեմ, երկուսն էլ արժանի են:
քվեարկությունը աչքիս մի քիչ սխալ ա աշխատում:

Philosopher
16.12.2007, 20:38
Երկու թեկնածուներին էլ կողմ եմ: Ծանր ու անշնորհակալ գործ է էդ բաժնում մոդերատոր լինելը, պահանջում է բարձր պատասխանատվության զգացում, օբյեկտիվություն, որի արդյունքում, սակայն, կրկին երբեմն համոզվելու եք, որ այլ կերպ էլ կարող էիք խնդիրը լուծել: Մի քանի հնարավոր ելքեր են լինում, որոնցից որն էլ ընտրես մի առումով ակումբը շահելու է, մի առումով` գուցե տուժելու: Հուսով եմ, P.S. ու Ձայնալարը կկարողանան գոնե մինիմալ կարգապահություն հաստատել էդ բաժնում, իսկ մաքսիմալն էլ արդեն քննարկողների խնդիրն է, քաղաքական բանավեճի մշակույթի խնդիրն է, ամենաբարդ խնդիրն է: Ձերն ավելի հեշտ կլինի. ուղղակի մեկ-մեկ ասեք. "լռեք", որի բացի քաղաքականության անապատացնող շնչից ուրիշ շունչ էլ մնա ակումբում;)

Արամ
16.12.2007, 21:15
P.S, բայց երկուսին էլ կողմ եմ

dvgray
16.12.2007, 21:23
Քվեարկել եմ Ձայնալար:
P.S, -ին էլ կողմ կլինեի: Բավականին ռացիոնալ մտածող մարդ է:
Միակ "թերությունը" :) այն է, որ ֆիզիկապես Հայաստանից շատ հեռու է:
Սա իմ իռացիանալ կարծիքն է :D:

Vishapakah
16.12.2007, 23:47
Քվյարկությանը չեմ մասնակցել, որովհետև երկուսի առաջադրմանն էլ կողմ եմ.
Առաջարկում եմ երկուսին էլ դարձնել մոդերատոր, որովհետև Քաղաքականության Բաժնի մոդերատորական աշխատանքը, ըստ ինձ մեկ անձի համար բարդ է.

StrangeLittleGirl
16.12.2007, 23:52
Առաջարկում եմ երկուսին էլ դարձնել մոդերատոր, որովհետև Քաղաքականության Բաժնի մոդերատորական աշխատանքը, ըստ ինձ մեկ անձի համար բարդ է.
Իսկ ինչու՞ երկուսի համար էլ չես քվեարկում: Ես այդպես էլ արել եմ:

Vishapakah
17.12.2007, 00:01
Իսկ ինչու՞ երկուսի համար էլ չես քվեարկում: Ես այդպես էլ արել եմ:

Արված է.:)
Ի դեպ, տոկոսային հարաբերության հետ կապված խնդիր կա, սխալ է ցույց տալիս.

StrangeLittleGirl
17.12.2007, 00:04
Սխալ բան չկա: Ցույց է տալիս, թե քվեարկողների քանի տոկոսն է տվյալ մարդուն ընտրել:

Ուլուանա
17.12.2007, 00:29
Արված է.:)
Ի դեպ, տոկոսային հարաբերության հետ կապված խնդիր կա, սխալ է ցույց տալիս.
Քեզ մոտ շեղատառով երևում է/են այն տարբերակ(ներ)ը, որը/որոնք դու ես ընտրել, ոչ թե որոնք որ ընդհանուր ձայների առավելագույն քանակն են հավաքել մինչև տվյալ պահը։

Vishapakah
17.12.2007, 00:34
Ահա, նոր հասկացա, որ պատճառը մեկից ավելի թեկնածուին ընտրելն է, դրա համար է տոկոսային հարաբերությունը այդպես ցույց տալիս. Շնորհակալություն.

Մանոն
17.12.2007, 09:57
Երկուսին էլ` կողմ: Բարդագույն աշխատանք է ձեզ սպասվում, տղաներ…:)

Ariadna
18.12.2007, 10:16
Կողմ եմ երկուսին էլ։ Բարդ աշխատանք է կարծում եմ, հուսով եմ կարդարացնեք։:)

Ծով
20.12.2007, 22:08
Հետգրություն։ Ձայնալար:D
Չեմ ասի՝ ում քվեարկեցի:P