PDA

Դիտել ողջ տարբերակը : 1000 ու մի ձևականություն…



Մանոն
16.12.2007, 18:39
Կամա թե ակամա, երբեմն մարդ ստիպված է լինում առնչվել մանր ու մեծ անիմաստ ձևականությունների հետ: Իսկ հետո, երբ հետադարձ մի հայացք է նետում այդ ամենի վրա, հասկանում է, թե որքան ավելորդ ժամանակ, դրամ է կորցնում, էլ չեմ ասում` որքան էլ նյարդեր է քայաքայում այդ ձևականությունների պատճառով: Ի՞նչ ձևականությունների միջով եք ստիպված լինում անցնել առօրյայում, ու ընդհանրապես ի՞նչն եք համարում ձևականություն մեր իրականությունում, առանց որի շատ ավելի հեշտ կլիներ ապրելը:

Belle
16.12.2007, 18:58
Երկու հոգի քայլում են: Դեպի իրենց քայլող մեկին տեսնելով առաջինն ասում է.
-Յախք(կներեք), սրան ինչ տեսանք? Ով ունի սրա հավեսը?
Երրորդը մոտենալով` "Վայ, երեխեք, բարև, ոնց եք?"
Առաջիը.
-Բարև քախցր: լավ ենք սիրունս, դու ենց ես?

Նման դեպքերը, ցավոք, քիչ չեն: Ինչու? Միթե չի կարելի քեզ տհաճ մարդու հետ ավելի սառը ու ավելի անկեղծ լինել, առանց ձևականություններ "յոլա" գնալ?

Amaru
16.12.2007, 20:47
ոսկե, թանկարժեք խաչը շապիկի վրայից կախելը… թող խաչ չլինի, լինի Դավթի աստղ… միևնույնն ա, ինձ համար ձևականություն ա

չգիտեմ՝ ոնց բացատրեմ. կփորձեմ) երբ տեսնում եմ, որ Օպերայի շենքից երիտասարդներ են դուրս գալիս, հեռվից նայելը մի տեսակ հաճելի ա)) բայց երբ մոտենում են արդեն, լսում ես անտակտ ծիծաղը, որ էդ ամբողջ ընթացքում երևի մի կերպ պահում էին, անտակտ կատակները… և նրանք ճանապարհ են ընկնում են Լունապարկի ուղղությամբ)) հա իմաստը ո՞րն ա նրանց՝ օպերա լսելու ու նայելու մեջ, հը՞… որ օր ծերության թոռներին պատմեն, թե Օպերայում են եղել…հա՞))

էնքան շատ ա մեջս հավաքվել, բայց արտահայտել չեմ կարողանում)) ընթացքում կհիշեմ ու ձեզ կհրամցնեմ))

Էդուարդ_man
17.12.2007, 14:06
ու ընդհանրապես ի՞նչն եք համարում ձևականություն մեր իրականությունում, առանց որի շատ ավելի հեշտ կլիներ ապրելը:

ինձ թվումա մարդ չկա որ առհասարակ զուրկ լինի որևէ տեսակի ձևականությունից:)
ուղղակի ամեն մեկս մի տեսակ ձևականության հետ «չունենք» իսկ մի ուրիշ տեսակի հետ կարող ենք լավ էլ հարմարվել ու ինքներս անել:)
Իսկ մեր առօրյայում ձևականություններն անպակաս են, ու ամենօր ուզած չուզած առնչվում ենք.... դե աշխատանքի մեջ ամենաշատն է;)բայց դա համարում ենք որպես կարգ ու ձև. ու մի բան էլ ասեմ մեր Հայաստանի սպասարկման որոլորտում շատ քիչ ենք առնչվում այդ քաղաքավարի ձևական ժպիտի և սպասարկման հետ, իսկ դրա կարիքը կարծում եմ կա

Մանոն
19.12.2007, 10:25
Երեկ ներկա էի մի հուղարկավորության, որից հետո ինչպես «ադաթն» է, բոլորը հրավիրվեցին երեք երեխատեր այրու տուն, «հոգեհաց»-ի: Ես գիտեմ, թե որքան ծանր է նրանց սոցիալական վիճակը, իսկ հիմա էլ ամուսնուն է կորցրել: Իսկ առատ սեղանը, որի շուրջ խմբված մարդիկ 3-րդ կենացից հետո ասես մոռացան ինչի են հավաքվել, այլ բան էր ասում: Պարզ է. պարտքով վերցրած գումարով է արվել…Նայում էի այդ մարդկանց, հետո էլ այրու հոգնած ու տխուր աչքերին ու մտածում, ախր երբ են վերանալու այս ձևականությունները: Ավագ սերնդին հարց ուղղեցի, թե առաջ էլ էր այսպիսի ճոխ սեղաններ գցվու՞մ: Ասացին, որ առաջներում հենց գերեզմանատանը ամենքն իր հրաժեշտի խոսքն էր ասում, օղին լցնում հողի վրա ու գնում էին իրենց տները: ՈՒ քանի որ էլ չեմ ուզում անդրադառնալ այս տխուր թեմային, ավելացնեմ նաև, որ մի ձևականություն էլ համարում եմ «դամբարան-գերեզման» սարքելը: Ախր մի՞թե սեղանի տեսականիով կամ էլ ճոխ գերեզմանաքարով է որոշվում հարգանքը անցավորի նկատմամբ: :(

Dayana
19.12.2007, 10:35
Էս թեման շարունակելս չգտիեմ արժեր թե չե, բայց մի ավելի դաժան բան կա, որ հետո ասում են "բա դրանց քցած սեղանը"։ Երբեկ չեմ մասնակցել նմանատիպ արարողություններ ու հուսամ առիթ չեմ ունենա, բայց մի բան գիտեմ հաստատ, երբ մարդը մահանում է, դրանքվ արդեն իսկ ամեն ինչ ասված է լինում ու հարևան-բարեկամների կիսահարբաց շուրթերց անօգուտ հնչող ցավակցությունները ոչինչ չեն փոխում :(

schuschanik
19.12.2007, 11:53
Կամա թե ակամա, երբեմն մարդ ստիպված է լինում առնչվել մանր ու մեծ անիմաստ ձևականությունների հետ: :

Ձևականությունները կյանքի բեմի արտաքին տեսքի շքեղության համար են, որպեսզի հնարավորիս շոյեն հանդիսատեսի աչքերը: բայց դա ուղղակի նողկալի է:

Second Chance
19.12.2007, 11:54
Երեկ ներկա էի մի հուղարկավորության, որից հետո ինչպես «ադաթն» է, բոլորը հրավիրվեցին երեք երեխատեր այրու տուն, «հոգեհաց»-ի: Ես գիտեմ, թե որքան ծանր է նրանց սոցիալական վիճակը, իսկ հիմա էլ ամուսնուն է կորցրել: Իսկ առատ սեղանը, որի շուրջ խմբված մարդիկ 3-րդ կենացից հետո ասես մոռացան ինչի են հավաքվել, այլ բան էր ասում: Պարզ է. պարտքով վերցրած գումարով է արվել…Նայում էի այդ մարդկանց, հետո էլ այրու հոգնած ու տխուր աչքերին ու մտածում, ախր երբ են վերանալու այս ձևականությունները: Ավագ սերնդին հարց ուղղեցի, թե առաջ էլ էր այսպիսի ճոխ սեղաններ գցվու՞մ: Ասացին, որ առաջներում հենց գերեզմանատանը ամենքն իր հրաժեշտի խոսքն էր ասում, օղին լցնում հողի վրա ու գնում էին իրենց տները: ՈՒ քանի որ էլ չեմ ուզում անդրադառնալ այս տխուր թեմային, ավելացնեմ նաև, որ մի ձևականություն էլ համարում եմ «դամբարան-գերեզման» սարքելը: Ախր մի՞թե սեղանի տեսականիով կամ էլ ճոխ գերեզմանաքարով է որոշվում հարգանքը անցավորի նկատմամբ: :(
Այս մասն իսկապես ամեաանտեղի ձևականությունն է, որն ինձ ամենաշատն է բարկացնում, ես շատ կուզեի որ այն արգելվեր հենց օրենքի կողմից .ուղղակի չգիտեմ ինչ անվանել դրան, երբ սուգի սեղանը ոչնչով չի զիջում տոնական սեղանին:( ու մարդիկ իրենց վիշտը թողած դեռ պետք է անհանգստանան, թե ինչպես անեն որ ոչինչ պակաս չլինի, որ հանկարծ չասեն էս ինչ վատ պատրաստություն էին տեսել...
Ու հետո էլ հազար ու մի տոներ մեռելներին նվիրված որոնք անտեղի քամում են հարազատին կորցրած ընտանիքի ֆինանսներն ու նյարդերը...
Ու նույնն էլ դամբարանների հարցը...
Շատ ցավով եմ նշում, որ մեր ազգը ամենաշատն է հետևում ձևականություններին քան որևէ այլ որ ես ծանոթ եմ...

Ariadna
19.12.2007, 12:33
Դե լավ, մի քիչ էլ ուրած ձևականություններից խոսենք :) Իմ վրա ահավոր ազդում են հիմա կնունքի հետ կապված ձևականությունները։ Զզվում եմ ուղղակի, որ կնունքը սարքում են party, նախ ընտրվում է քավորը, որը պետք է անպայման շատ հարուստ լինի, դա դեռ ոչինչ, բա որ եկեղեցի են գնում սինիներով, էնտեղ պարտադիր բոմբոներկա են բացում, կոնյակ, իբր շնորհավորում տեղում, հետո տարոսիկներ բաժանում։ Նայում եմ ու սարսափում։ Ու ցավն էն ա, որ ինչպես ցանկացած ռաբիզություն, մի երկու փողավոր ռաբիզ էդպես են անում, մեկ էլ հոպ, դա դառնում է ազգային սովորույթ։ Ու պարզվում է, որ առանց տարոսիկ կնունք անել չի կարելի։ Վերջերս ընկերներիցս մեկը որոշել էր կնքվել։ Քավորի հետ գնացել էին եկեղեցի, տերտերը չէր կնքել, ասել էր. «Չէ ախպեր, տենց չի լինի, պտի շատով լինեք, անպայման բոմբոներկա պետք ա բերեք հետներդ, կոնյակ, բաժակներ..., սրբիչը պետք է տոնական լինի և այլն»։ Թողել էկել էին, ասեցի՝ կրկին փորձիր։ Վերջը գնացել էին Էջմիածին, փառք աստծո, էնտեղ նորմալ կնքել էին։