PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես լեգենդ եմ / I Am Legend



P.S.
16.12.2007, 06:53
Ով է տեսել Ուիլ Սմիթի նոր ֆիլմը: Երեկ եմ տեսել, շատ, շատ վախենալու էր: Եթե սարսափ ֆիլմերի սիրահարներ կան, անպայման գնացեք, իսկ նրանք ովքեր վախենում են, իսկապես պետք չի գնանք: Ես, դահլիճում, էս իմ բոյին, բուսաթին կարգին գոռում էի...կարգին սարսափ կինո էր:o:o:o

Լեո
16.12.2007, 17:15
Իսկ ֆիլմի վերնագիրը ի՞նչ է:
I am legend???

Amaru
16.12.2007, 20:58
նյարդերս շատ թույլ են, բայց հետաքրքրեց))

Հայաստան հասե՞լ ա դա

Ուլուանա
28.12.2007, 22:05
Երեկ Նյու Յորքում նայեցինք էդ ֆիլմը։ Բայց ինձ համար ոչ այնքան որպես սարսափ ֆիլմ էր վախենալու, այլ գաղափարն էր սարսափելի... :o Ու ինձ համար հատկապես սարսափելի էր էդպիսի ֆիլմը հենց Նյու Յորքում նայելը, քանի որ ֆիլմում պատկերված էդ համատարած աղետը հենց Նյու Յորքում էր տեղի ունենում... Սարսափելի էր պատկերացնել, որ էն գերաշխույժ, գերմարդաշատ ու անչափ կենդանի փողոցները, որոնցով դու քայլել կամ քայլում ես, կարող են կատարյալ ամայության ու անկենդանության վերածվել՝ միայն գիշերները որսի դուրս եկող մարդակեր մուտանտներով... :[

Համ էլ մտածում էի՝ տեսնես Նյու Յորքը ո՞նց էին տենց ամայացրել, որ էդ ֆիլմը նկարահանեն։ :)) Բայց դե մյուս կողմից էլ հիմա էնպիսի բաներ են անում, որ ամեն ինչ էլ կարելի է պատկերացնել։

Մի խոսքով՝ գաղափարն իսկապես սահմռկեցուցիչ էր, բայց ֆիլմն իրոք շատ ուժեղ էր, ինձ դուր եկավ։ Ուիլ Սմիթն էլ իր բարձունքում էր։ :love

Սահակ
28.12.2007, 23:01
Ես էլ էի շատ վախեցել։ Հեչ չէի սպասում PG-13 կինոյից որ այդքան կվախենամ։ Ամենավախենալի մասը իմ համար Գրանդ Սենթրալի մասներ։ Ի դեպ ես էտ մասը տեսել եմ ոնց են հանել, ես այդ պահին պատահաբար Գրանդ Սենթրալում էի ու լիքը կրակոցներ ու շուռ եկած ավտոներ կային։ Ու մի աղջիկ ժողովրդին հանգստացնում էր որ չվախենան, որ դա ուղղակի կինո են հանում։

P.S.
29.12.2007, 00:46
Ես էլ էի շատ վախեցել։ Հեչ չէի սպասում PG-13 կինոյից որ այդքան կվախենամ։ Ամենավախենալի մասը իմ համար Գրանդ Սենթրալի մասներ։ Ի դեպ ես էտ մասը տեսել եմ ոնց են հանել, ես այդ պահին պատահաբար Գրանդ Սենթրալում էի ու լիքը կրակոցներ ու շուռ եկած ավտոներ կային։ Ու մի աղջիկ ժողովրդին հանգստացնում էր որ չվախենան, որ դա ուղղակի կինո են հանում։

Իսկապես հենց Գրանդ Սենտրալում են նկարե՞լ...ես մտածում էի վիրտուալ ստուդիայում նկարած կլինեն...

Սահակ
29.12.2007, 01:31
Իսկապես հենց Գրանդ Սենտրալում են նկարե՞լ...ես մտածում էի վիրտուալ ստուդիայում նկարած կլինեն...
Հա հենց ընդեղ էին նկարել։ Էն որ միհատ դեղին տաքսի կա մոստից կախված, էտ տաքսին հենց որ տեսա մտածեցի որ accident-ա եղել, ու հեսա պտի ընգնի ներքև։ Հետո որ Սմիթը գժված սկսումա բոլոր շենքերի վրա կրակել, էտ կրակոցների ձայները ես լսում էի։ Ինձ էլ շատ տարօրինակ թվաց։ Մտածում էի որ գոնե կրակոցները կարային հետո վերջում ավելացնեին, անպայման չեր որ հենց նկարահանելուց դրանք անեն։ Ու հետո արդեն որ լավ հեռու էի գնացել Գրանդ Սենթրալից, մեկա կրակոցները լսվում էին։ Էտ նկարում էին 2006 թվականի ամռանը։

Սահակ
29.12.2007, 06:18
Հենց նոր նայեցի մի հաղորդում «I am Legend»-ի մասին։ Ասեցին որ Ֆորդ Մուստանգի տեսարանի համար փակել էին ամբողջ 5-րդ ավենուն։

Սահակ
17.01.2008, 05:30
Գտա Գրանդ Սենտրալի մասի իմ նկարած նկարները։ Իմ համար դա կինոյի ամենավախենալի մասերից մեկն էր։

http://picasaweb.google.com/TVPictures2/NewYork/

ChildOfTheSky
17.01.2008, 13:36
Շատ հետաքրքրեց , անպայման կնայեմ , համ էլ Ուիլ Սմիթը իմ ամենասիրած դերասաններից ա , հատկապես վերջին ֆիլմերից դուրս եկավ "Երջանկություն որոնելիս" ֆիլմը , ով չի նայել էտ էլ նայեք , իհարկե "I am legend"-ը նայելուց հետո :)

Սահակ
17.01.2008, 23:16
Շատ հետաքրքրեց , անպայման կնայեմ , համ էլ Ուիլ Սմիթը իմ ամենասիրած դերասաններից ա , հատկապես վերջին ֆիլմերից դուրս եկավ "Երջանկություն որոնելիս" ֆիլմը , ով չի նայել էտ էլ նայեք , իհարկե "I am legend"-ը նայելուց հետո :)
«Pursuit of happiness» իսկապես շատ լավ ֆիլմ էր, սակայն հայերեն ինձ թվում է միքիչ սխալ է թարգմանված վերնագիրը։ «pursuit» նշանակումա «հետապնդում» և շատ ավելի սազում է ֆիլմին որտեղ Վիլլ Սմիթը ոչ թե ուղղակի ման էր գալիս երջանկություն, այլ ամբողջ ուժերով հետապնդում էր նրան։

ivy
18.01.2008, 02:08
Հենց նոր հետ եկա կինոթատրոնից, նայում էի "I am Legend" ֆիլմը:
Լավը չէր... Ոչ մի նոր բան չկար, ասելիքի իսպառ բացակայություն, անիմաստ, աննպատակ, հերթական նմանատիպ ֆիլմը՝ արդեն գոյություն ունեցողների շարքում:

Վերացող մարդկության և վիրուսով վարակված մուտանտների մասին թեման արդեն այնքան է ծեծված հոլիվուդում, սկսած՝ "Resident Evil"-ից, վերջացրած "Land of the Dead"-ով, որ նույնիսկ չեմ հասկանում, թե ոնց կարելի է նորից նույն թեմայով ֆիլմ նկարահանել:

Ուիլ Սմիթի մենակյաց կյանքն էլ՝ իր շան ու մանեկենների հետ երկխոսություններով, հիշեցնում էր "Cast Away" ֆիլմում Թոմ Հենքսի և իր բեյսբոլի գնդակի «հարաբերություններին» անմարդաբնակ կղզում:

Իսկ այն գաղափարը, որ աշխարհը վերջնական կործանումից պիտի միակ ու անկրկնելի ամերիկացին փրկի, ապա սա էլ արդեն զզվելի է դարձել հոլիվուդյան ֆիլմերում. Բրյուս Ուիլիսը երևի արդեն ահագին ծեր է, հիմա էլ Ուիլ Սմիթի հերթն է փրկելու աշխարհը...

Լավ էլի... :[

Ներսես_AM
16.03.2008, 13:44
Կինոյից մենակ Ուիլ սմիթի խաղը դուրս եկավ, դե մեկել տեսարանները ուժեղ ոին նկարել: Սցենարը թույլ էր: Գնալով համոզվում եմ որ մարդկությունը կինոյի ասպարեզում ասես սպառվում է: Նույնը նաև երաժշտության մեջ: Նորություն չկա: Իվիի ասած էտ միակ փրկիչի գաղափարը ու վարակված մուտանտների գաղափարը արդեն համը հանում են:

Էլ չեմ ասում ֆիլմում մի քանի լրիվ արհեստական տրամաբանական անհապատասխանություննոռի մասին: Օրինակ այն պահը երբ ընկնումա թակարդը ու գլխի վրա կախվածա լինում: Ամբողջ օրը ապուշի նման կախվածա մնում հենց մութը ընկնումա նորա հիշում որ մոտը դանակ ունի որ կտրի տռոսը: Նաև այն պահը երբ իրան հայ հայ էր մեքենայի մեջ մեծ կտոր ականջն էին թողնոլու, աղջիկը մի հատ սովորական լապտերով բոլոր մուտանտներին կուրացնումա, հանումա գլխիվայր մեէենայից ու նստացնում իր մեքենան ու թռնում են: :[

WArmanW
16.03.2008, 14:18
տուֆտա ֆիլմ էր:
Իմ մոտ էլ ֆիլմը ֆախենալու կտպավորվեր, եթե ես ապրեի Նյու Յորքում: Պատկերացրեք շատ անհամբեր եմ սպասել էդ ֆիլմին, մոտ 2 ամիս, վերջը պռակատնոցներում բերեցին, բայց որակը ահավոր էր, դիմացա մի 2 շաբաթ, վերջապես ձեռս ընկավ շատ լավ որակով, բերեցի տուն ու սկսեցի նայել, մոտ 20 րոպեից ես հասկացա որ էս ֆիլմը ես զոռով եմ նայում, ի դեպ ասեմ որ ֆիլմում գրեթե չկար soundtrack, լռիվ ֆիլմը դատարկություն, արդեն 70 րոպեից անջատեցի ֆիլմը ու էլ չեմ ել նայել, որ հանկարծ ավել չհիասթափվեմ Վիլլ Սմիթից, սենց թե ընենց ֆիլմի վերջը ինձ արդեն պարզ էր:

Apsara
16.03.2008, 15:04
ես էլ վերջերս կինոթատրոնում նայեցի այդ ֆիլմը, ոչ մի վախենալու բան չկար, մտքովս մի բան անցավ միայն "էս ամերիացիները էնքան են սենց բաների մասին կինո նկարելու, վերջը գլխներին գալույա"

Չնայած այդ ամենին, ձանձրալի չէր, ու իդեա կար,

Cannibal
16.03.2008, 15:42
ով ա ուզում տենա աշխարհի ամենա սարսապելի ֆիլեմերից մեկը՞՞
վեռնագիրը ես ա…"Ուռոդների շոու"
ասեմ որ նույնիսկ ես զզվելով նայեցի ես ֆիլմը

ես պատասխանատու չեմ այս ֆիլմը դիտածների առողջության համար.:)

WArmanW
16.03.2008, 15:54
Սարսափելի թ՞ե զզվելի՝ որովհետ դրանք տարբեր բաներ են:

Cannibal
16.03.2008, 16:27
երկուսն ել միասին.
մենակ երգից սարսուռ ա անցնում.
համոզված եմ որ շատ քչերը մինչև վերջ կնայեն.իսկ եթե նայեն:o թող ըստեղ մի հատ գրեն.

Heqim
28.03.2008, 13:07
Սկիզբը խոստումնալից էր, բայց վերջում հմմ...

GevSky
03.10.2008, 00:17
Ուիլ Սմիթի մենակյաց կյանքն էլ՝ իր շան ու մանեկենների հետ երկխոսություններով, հիշեցնում էր "Cast Away" ֆիլմում Թոմ Հենքսի և իր բեյսբոլի գնդակի «հարաբերություններին» անմարդաբնակ կղզում:

Գնդակը վոլեյբոլի էր այլ ոչ թե բեյսբոլի, բայց դա ել վատ ֆիլմ չի... հա գնդակի անուննել Ուիլսոն:D

Պարոն Ն
05.10.2008, 20:18
Շուտվանից եմ դիտել այդ ֆիլմը: Ասեմ որ բավականին հետաքրքիր ֆիլմ էր, չնայած шаблон բաներ շատ կային: Հետաքրքրությամբ դիտել եմ մինչև վերջ, բայց վերջում էնքա~~~ն հիասթափվա:

Adam
04.04.2009, 21:20
երեկ նայեցի վերջապես... ինչ ասեմ, եսիմ ինչ չէր: Հետաքրքիր էր որոշակի, որոշ տեղեր տագնապ առաջացնող: Հետաքրքիր էր նաև ամայի Նյու Յորքի տեսարանները: Միտքը լավն ա, բայց էլի եմ ասում, եսիմ ինչ չէր:

Լեո
04.04.2009, 21:25
Պաշտոնապես հայտարարում եմ. Տուֆտա կինո էր:[

Adam
04.04.2009, 21:28
վերջը շատ կտրուկ, չոր ու կոպիտ էր... եսիմ

Սամվել
04.04.2009, 23:07
Չգիտեմ իմ դուրը եկելա... կարգին կինո էր :good

Աթեիստ
04.04.2009, 23:10
Պաշտոնապես հայտարարում եմ. Տուֆտա կինո էր:[
Որ պաշտոնդ էլ նշեիր, ավելի հետաքրքիր կլիներ։

Ֆիլմը դեռ չեմ դիտել, գիրքը շատ լավ էր կարդացվում, ֆիլմն ունի 2 տարբեր ավարտ, դեռևս փորձում եմ ճարել դիսկ, որի վրա կլինի հենց 2-րդ, ալտերնատիվ ավարտը։

Moon
04.04.2009, 23:26
հետաքրքրեց, անպայման պիտի ճարեմ, նայեմ։))չնայած սարսափների սիրահար չեմ, փոքր տարիուքում էր խելքս գնում։

Jarre
04.04.2009, 23:34
չնայած սարսափների սիրահար չեմ, փոքր տարիուքում էր խելքս գնում։
Բայց ոնց որ թե սարսափ չի։ Պարզապես մեջը կան մի քանի աննորմալ կադրեր, բայց ընդհանուր առմամբ սարսափ չի։

masivec
05.04.2009, 00:26
Պաշտոնապես հայտարարում եմ. Տուֆտա կինո էր:[
Ես էլ եմ հետդ պաշտոնական հայտարարում, որ տուֆտա կինոյա:[:[;)

Սամվել
05.04.2009, 01:09
Բայց ոնց որ թե սարսափ չի։ Պարզապես մեջը կան մի քանի աննորմալ կադրեր, բայց ընդհանուր առմամբ սարսափ չի։

Հաստատ սարսափ չի...

Մի հատ կմանրամասնեք թե ո՞ր մասն էր հատկապես տուֆտա :8

Dorian
05.04.2009, 01:13
Էսօր աչքիս երևում ա, թե բոլոր թեմաներն իմ մասին են...

Պարզվեց այդպիսի կինո կա... Չեմ տեսել: Բայց նկատեցի, որ որոշ մասնակիցներ զզվել են այն դիտելուց, ուրեմն ինձ դուր կգա:

Ներսես_AM
05.04.2009, 01:14
Հաստատ սարսափ չի...

Մի հատ կմանրամասնեք թե ո՞ր մասն էր հատկապես տուֆտա :8
Սամ ջան գնա առաջին էջ կարդա, մի քանի հոգի գրել ենք

Սամվել
05.04.2009, 01:36
Սամ ջան գնա առաջին էջ կարդա, մի քանի հոգի գրել ենք


Նախ ուզում եմ մի բան ասեմ...

ՈՐ գնում եք Կինոթատրոն ֆանտաստիկա նայելու... կամ ձեր տանը նստած..
Ժողովուրդ ջան պատրաստ եղեք որ ձեզ ցույց են տալու ֆանտաստիկ ժանրի կինո :8
Թե չէ գնում ես Ֆանտաստիկա եք նայում .. ու հետո սկսում եք բողոքել որ ֆիլմը լավը չէր քանի որ ֆանտաստիկա էր...

Ես որպես Ֆանտաստիկ ժանրի մեծ սիրահար ֆիլմը գնահատում եմ 10ից 9.5...

Քանի որ ունի բավականին հետաքրքիր սյուժե, բավականին լավ է նկարաահանված ու բավականին տպավորիչ է...

Ֆանտաստիկաի մեջ ինչոր խորը իմաստներ բան գալ պետք չի... ուղակի պետքա վայելել իմանալ սպեցեֆեկները ու նկարահանման որակը...


Օրինակ այն պահը երբ ընկնումա թակարդը ու գլխի վրա կախվածա լինում: Ամբողջ օրը ապուշի նման կախվածա մնում հենց մութը ընկնումա նորա հիշում որ մոտը դանակ ունի որ կտրի տռոսը:

Ներս ջան երևի ուշադիր չես նայել, ինքը գիտակցությունը կորցնումա... ու քանի որ բոդիլնիկի նման մի բանա ունենում որը մայրամուտին մոտ իրան ամեն օր զգուշացնումա.. էդ Բուդիլնիկի ձայնիցա արթնանում.. որ Նոր փորձումա դանակով ազատվել.. ;)


Նաև այն պահը երբ իրան հայ հայ էր մեքենայի մեջ մեծ կտոր ականջն էին թողնոլու, աղջիկը մի հատ սովորական լապտերով բոլոր մուտանտներին կուրացնումա, հանումա գլխիվայր մեէենայից ու նստացնում իր մեքենան ու թռնում են: :[

Դե ֆիլմի սյուժեից հետևում է որ Մուտանտները չէին կարում տանեին Լույսը,.. Ի՞նչ կա զարմանալու :think

Rhayader
05.04.2009, 03:36
Հենց նոր հետ եկա կինոթատրոնից, նայում էի "I am Legend" ֆիլմը:
Լավը չէր... Ոչ մի նոր բան չկար, ասելիքի իսպառ բացակայություն, անիմաստ, աննպատակ, հերթական նմանատիպ ֆիլմը՝ արդեն գոյություն ունեցողների շարքում:

Վերացող մարդկության և վիրուսով վարակված մուտանտների մասին թեման արդեն այնքան է ծեծված հոլիվուդում, սկսած՝ "Resident Evil"-ից, վերջացրած "Land of the Dead"-ով, որ նույնիսկ չեմ հասկանում, թե ոնց կարելի է նորից նույն թեմայով ֆիլմ նկարահանել:

Ուիլ Սմիթի մենակյաց կյանքն էլ՝ իր շան ու մանեկենների հետ երկխոսություններով, հիշեցնում էր "Cast Away" ֆիլմում Թոմ Հենքսի և իր բեյսբոլի գնդակի «հարաբերություններին» անմարդաբնակ կղզում:

Իսկ այն գաղափարը, որ աշխարհը վերջնական կործանումից պիտի միակ ու անկրկնելի ամերիկացին փրկի, ապա սա էլ արդեն զզվելի է դարձել հոլիվուդյան ֆիլմերում. Բրյուս Ուիլիսը երևի արդեն ահագին ծեր է, հիմա էլ Ուիլ Սմիթի հերթն է փրկելու աշխարհը...

Լավ էլի... :[

Իրականում գիրքը (http://lib.ru/INOFANT/METSON/i_legend.txt) հիանալի է:
Այնտեղ ոչ ոք աշխարհը չի փրկում:P շատ խորն ու գեղեցիկ փիլիսոփայություն է:


Круг замкнулся, - думал он, ощущая, как вечный сон вкрадывается в его
тело. - Круг замкнулся. Гибель рождает террор. Террор рождает страх. И
этот страх будет осенен новыми предрассудками... Так было, и так пребудет
вовеки... и теперь...
Я - легенда.

Հայկօ
05.04.2009, 15:33
Շատ լավ ֆիլմ է: Գլուխգործոց չէ, բայց ռեժիսյորն ու Ուիլ Սմիթը, վստահորեն կարելի է ասել, որ գործից գլուխ հանել են: Մանավանդ՝ Ուիլ Սմիթը: Ամբողջ կինոյի ընթացքում գոնե մի այնպիսի տեղ չկա, որ ուզենաս ասել՝ «Չեմ հավատում» (c): Պատկերացրեք՝ ինչ դժվար դեր է իրեն բաժին ընկել. Նյու-Յորքի միակ բնակիչը, միակ ողջ մարդը: Տղամարդը: Ում ընդամենը երկու բան են ապրեցնում. առաջին՝ իր շունը, որ արդեն ընտանիքի անդամ է, ոչ թե ընտանի կենդանի, և երկրորդ՝ հակաթույնի որոնումները: Տունը դարձել է ամրոց, կյանքը՝ անդադար կռիվ, անընդհատ լարված նյարդերով, անընդհատ վախեցած, ու հիշում է, հիշում է, անդադար տանջվում է հիշողություններից: Մենակ մանեկենների հետ խանութում արցունքները կուլ տալով խոսելու տեսարանն ինչ ասես արժի: Մենակ այն, թե ինքն ինչպես է սարսափում, երբ գիտակցում է, որ շանը կարող են սպանել, շատ բան է ասում: Ու որ հետո չուզելով, իր կամքից անկախ, դողալով մտնում է մուտանտների որջը՝ շան հետևից: Այդ կինոյում նախևառաջ Ուիլ Սմիթի խաղն է ինձ դուր եկել, և հետո՝ ցնցել են ամայացած Նյու Յորքի տեսարանները: Ընտիր էր սարքած: Գրքի հետ, իհարկե, ասում են՝ ընդամենը հեռավոր կապ ունի: Չգիտեմ, չեմ կարդացել:

Ճաշակի հարց է, չգիտեմ: Սամվելը ճիշտ ասաց, կինոն նայելուց առաջ գոնե մի քիչ հարկավոր է պատկերացնել, թե ինչ է սպասվում, թե չէ վիկտորիանական սիրավեպերի ֆանատները, բնականաբար, կինոյից պիտի հիասթափվեն: Ես այդ ժանրը սիրում եմ: Ընդհանուր առմամբ՝ արժեր նայել:

Adam
05.04.2009, 15:56
Ֆիլմը դիտելուց, ընդամենը մի անգամ կարգին տագնապ ու վախ առաջացավ մոտըս: էն պահը, որ մտնում ա շենք, շան հետևից, ու լույսը մի պահ ընկնում ա մուտանտների վրա, որոնք քարացած կանգնած են:
էն բացեիբաց կտորները շատ վախենալու չէին իմ համար, բայց էդ պահը մի տեսակ սարսռալի էր:

Հայկօ
05.04.2009, 16:36
Դե կինոն ինքնին սարսափ-ֆիլմ չի ախր :):

Adam
06.04.2009, 00:01
կինոյում շատ ուժեղ կիկս կա արած: Հետաքրքիր ա ոնց են տենց սխալ թույլ տվել:
Նոր մի անգամ էլ նայեցի, տեսա:
էն պահը, որ շունը մտնում ա շենք՝ եղնիկի հետևից, հետո ինքն ու շունը շենքում վազում են՝ մուտանտները հետևից, հենց պատուհանից դուրս թռնելու պահին զադնի պլան իրան են կպած 2 մուտանտ, ու իրանք էլ իրա հետ միասին ջարդելով ապակին դուրս են թռնում: Բայց դրանից հետո, չգիտես ինչի գետնին ընկած ա ընդամենը մեկը:
Նայեք մի հատ էլ ու ուշադրություն դարձրեք էդ հատվածին:

Nun ...
06.04.2009, 09:35
Ինչ կիքսերի հետևից եք ընկել~:(

Ֆիլմը շատ լավնա, կապ չունի մի հատ կիքս ունի, թե մի քանի, ուրիշ ֆիլմեր մի միլիոն ունեն, այս կիքսն աչքի չի ընկնում:
Համաձայն եմ Հայկօ-ի հետ, Սմիթի խաղը աներևակայելի է:
Ֆիլմից հետո դուրս էի եկել Մոսկվա կինոթատրոնից, մութն ընկել էր մի քիչ, վախեցած նայում էի դիմացի մայթի ապակեպատ խանութներին, ինձ թվում էր, թե հեսա մեկը դուրս կթռնի այնտեղից...

Ազդեցիկ ֆիլմ էր, ահագին մտածելու ու խորհելու տեղ է թողնում:
Տպավորիչ կադրերից էին նաև շան մահը,
Սմիթի հուսահատությունը, երբ աղջիկն է փրկում գիշերով,
մուտանտների վրեժը, երբ նույն բանը խաղում են Սմիթի գլխին, ոտքից կախելով:

Շատ լավն է ֆիլմը, մի քիչ նման է "Ես ռոբոտ եմ" ֆիլմին, բայց ավելի խորը և ստացված ֆիլմ է:

Elmo
06.04.2009, 17:02
Շատ լավն է ֆիլմը, մի քիչ նման է "Ես ռոբոտ եմ" ֆիլմին, բայց ավելի խորը և ստացված ֆիլմ է:

Ոչ մի բանով նման չի: Մենակ դերասանն ա նույնը: