PDA

Դիտել ողջ տարբերակը : Քեթի Մելուա/Katie Melua



StrangeLittleGirl
16.12.2007, 01:45
Ես կարծում էի, թե ժամանակակից երաժշտությունն ամբողջությամբ աղբ է, հնի անհաջող կրկնօրինակումը, բայց այս երգչուհին ինձ համոզեց, որ տաղանդավոր դեմքեր դեռ կան:
Ցավում եմ, որ մինչև վերջերս նրա մասին ոչինչ չգիտեի: Առաջին անգամ լսեցի մանկական Եվրատեսիլի ժամանակ: Մոռացել էի, թե ով է հաղթելու, ով է պարտվելու: Նրա երգը պարզապես հրաշք էր: Հետո պարզեցի, որ ազգությամբ վրացի է, ութ տարեկանից ապրել է Միացյալ Թագավորությունում: Վազեցի առաջին պատահած երաժշտական խանութը և ձեռք բերեցի "call off the search" ալբոմը: Հրաշալի ձայն, հրաշալի կատարումներ… Ինձ ամենաշատը դուր եկավ "the closest thing to crazy" երգը: Զարմացա, երբ իմացա, որ այն հիթ է. սովորաբար ինձ դուր են գալիս ալբոմների ոչ հիթային երգերը:
Բայց ամենից շատ ինձ գերեց հենց Եվրատեսիլի ժամանակ կատարված "if you were a sailboat" երգը: Ես սիրային երգերի նկատմամբ շատ խստապահանջ եմ. քիչ են այնպիսիք, որ ինձ դուր են գալիս, բայց այս մեկն ուղղակի ցնցող էր: Նախ, անպատասխան սիրո մասին պատմող հերթական տվայտանքը չէր: Այստեղ խոսվում է փոխադարձ սիրո, նվիրվածության մասին: Ու այդ ամենը կատարվում է շատ գեղեցիկ համեմատություններով: Օրինակ, եթե դու տուն լինեիր, ես ամբողջ կյանքս քո ներսում կապրեի: Եթե ես գիրք լինեի, դու ամեն գիշեր ինձ կկարդայիր… և այլն: Ձայնն էլ հանդարտ, գերող… Իսկ գործիքավորումը հարուստ չէ: Մի խոսքով, նստես ու ժամերով լսես… Ստորև ներկայացնում եմ երգի բառերը.

f you were a cowboy, I would trail you
If you were a piece of wood, I’d nail you to the floor
If you were a sailboat, I would sail you to the shore
If you were a river, I would swim you
If you were a house, I would live in you all my days
If you were a preacher, I’d begin to change my ways

Sometimes I believe in fate
but the chances we create
always seem to ring more true
you took a chance on loving me
I took a chance on loving you

If I was in jail I know you’d spring me
If I were a telephone you’d ring me all day long
If I was in pain I know you’d sing me soothing songs

Sometimes I believe in fate
but the chances we create
always seem to ring more true
you took a chance on loving me
I took a chance on loving you

If I was hungry you would feed me
if I was in darkness you would lead me to the light
If I was a book I know you’d read me every night

If you were a cowboy I would trail you
If you were a piece of wood I’d nail you to the floor
If you were a sailboat I would sail you to the shore
If you were a sailboat I would sail you to the shore

Sunny Stream
17.12.2007, 15:50
Ուռաաաաա... :clap:yahoo
Գրեցին....:dance
Եթե ինչ-որ մեկն ուզում է, կարող եմ Մելուայի կենսագրությունը իմ թարգմանությամբ տեղադրել էստեղ (ուղղակի հիմա մոտս չէ... Համ էլ Եվրատեսիլին ասված տեղեկություններն էլ էի ես տվել :oy): Բյուրակն ջան, "Call off the Search"-ը առաջին ալբոմն է 2003, թե 2004 թիվ: Էստեղ մի քիչ նման է ուրիշներին, շատ սիրուն բլյուզ է, բայց արդեն "հեղինակային" տարրեր կան: Արդեն երրորդն է թողարկել - "Pictures" ու "If you were a sailboat" -ը հենց երրորդից է: Բայց դա, համեմատած երկրորդի հետ, այդքան էլ ուժեղ չի: Էստեղ երաժշտական էքսպերիմենտներ է արել - ռեգի, իսպանական, ՚ռոք՚, բայց բառերը նույն իր ոճով են: Երրորդ ալբոմն այս տարի գնել եմ Թբիլիսիում, եթե էստեղ չգտնեք, ասեք! Ըստ իս, ամենաբազմազանն ու լավը երկրորդն է "Piece by Piece", DVD-ն էլ ունեմ, դա այստեղ եմ գնել: Ասեմ, որ բառերի մի մասն է ինքը գրում, մնացածը հիմնականում գրում է Բրիտանիայի ամենահատնի մասնագետներից Mike Batt-ը, ինքը արդեն 50 անց է, բայց ասենք գրում է "Shy boy" երգը, որը լսես, չես հավատա, որ տղամարդ է գրել: Նույն "If you were a sailboat" այդ մարդու բառերն են: Այդ ալբոմից շատ եմ հավանում "What I Miss About You" երգը, բառերը Մելուայինն են, նման երգ կա "Piece by Piece"-ում՝ "I Cried For You", էլի բառերն իրենն են: Մի խոսքով, ինչ հետաքրքրում է, գրեք, հաճույքով կպատասխանեմ, շատ ուրախ եմ, որ իրեն սիրողների թիվն ավելանում է, թե չէ մեռա գովազդելով ընկերներիս շրջանում (նույնիսկ դասախոսերս են հավանել ու սկավառակներ խնդրել)... :aha
ՈՒՌԱ!:good

StrangeLittleGirl
17.12.2007, 17:07
Ձնծաղիկ ջան, մի քիչ ուշացար երևի: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինչ հնարավոր էր, հավաքել, տեղեկացել եմ, նույնիսկ պաշտոնական ֆորումում եմ գրանցվել:
Չնայած չեմ լսել, բայց ինչ-որ ներքին զգացողություն ունեմ, որ "Piece By Piece"-ն իրոք լավագույնն է: Չգիտես ինչու, ես հենց այդ մեկն էի փնտրում երաժշտական խանութներում: Ուղղակի ժամանակ չեղավ, որ բոլոր տեղերը նայեմ, թե չէ վստահ եմ, որ կճարեի:

Sunny Stream
17.12.2007, 22:23
Ձնծաղիկ ջան, մի քիչ ուշացար երևի: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինչ հնարավոր էր, հավաքել, տեղեկացել եմ, նույնիսկ պաշտոնական ֆորումում եմ գրանցվել:
Չնայած չեմ լսել, բայց ինչ-որ ներքին զգացողություն ունեմ, որ "Piece By Piece"-ն իրոք լավագույնն է: Չգիտես ինչու, ես հենց այդ մեկն էի փնտրում երաժշտական խանութներում: Ուղղակի ժամանակ չեղավ, որ բոլոր տեղերը նայեմ, թե չէ վստահ եմ, որ կճարեի:

Ափսոս, որ ուշացա, բայց ուրախ եմ, որ սեփական նախաձեռնությամբ էդքան բան արել ես... Իսկ "Piece by Piece" ալբոմի CD-ն ես չեմ տեսել, մենակ DVD-ն է: Խորհուրդ կտամ` վերցնես, Եվրոպայի շրջագայության ընթացքում է նկարահանած, CD-ից դուրս երգեր էլ է երգում համերգին + 3 հատ տեսահոլովակ: "I Cried For You"-ի տեսահոլովակը շաաաատ լավն է... ;) (վայ, նոր նկատեցի ստորագրությունդ... I Cried For You-ում տող կա, որ կարող ես կարդալ իմ ստորագրության մեջ... հրաշալի նուրբ տող է...):
Ի դեպ, խորհուրդ կտամ, եթե Ինտերնետիդ հնարավորությունները ներում են, YouTube-ում գտնես Eva Cassidy-ի ու Մելուայի "դուետը": Եթե լավ ես կարդացել իր կենսագրությունը, նկատած կլինես, որ Եվայի երգերն ու մահը իր կյանքում մեծ դեր են խաղացել: Այդ տեսագրությունը "Duets Impossible" շոուից է, Եվան, որ 1996թ. 36 տարեկան հասակում մահացել է, երգում է էկրանից, Մելուան` բեմում: Շատ հուզիչ կատարում է, երգն էլ իմ ամենասիրածներից է - "Somewhere Over The Rainbow" :love

StrangeLittleGirl
17.12.2007, 22:40
Հա՛, կարդացել եմ Էվա Կասիդիի ազդեցության մասին: Մի ժամանակ ինչ-որ մեկն էր խորհուրդ տվել (հիմա չեմ հիշում՝ ով), որ լսեմ Էվայի եգերը: Կարծեմ շատ փնտրեցի, նույնիսկ արտերկրում, բայց այդպես էլ չգտա:
Ո՞նց, "Somewhere Over the Rainbow"-ն Քեթի՞ն էլ է կատարել: Դրա մասին չգիտեի: Դա իմ սիրած երգերից է: Գիտես, չէ՞ որ ֆիլմից է… «Օզ քաղաքի կախարդը»: Տեսե՞լ ես: Իմ մանկության ֆիլմերից է: Ինչքան նայում էի, չէի ձանձրանում: Այնտեղ հնչում է Ջուդի Գարլանդի՝ Լայզա Մինելիի մոր կատարմամբ: Ջուդիի երգերն էլ եմ շատ փնտրել, բայց ոչ մի տեղ չեմ գտել…
Իսկ ընդհանրապես նույն երգը Թորի Ամոսն էլ է երգում: Շա՜տ սիրուն… Հետաքրքիր կլիներ նաև Քեթիի կատարումը լսել… էս մասը հավես ա. "...where troubles melt like lemon drops."

Sunny Stream
17.12.2007, 23:28
էս մասը հավես ա. "...where troubles melt like lemon drops."
:) Վերջին կես ժամը հենց էդ տողն է մտքումս;)
Հա, գիտեմ, որ շատերն են երգել, բայց ֆիլմը չեմ տեսել... Իմ մանկության ժամանակ "մութ տարիներն էին", :D Իրականում, չէ... Հիշեցի, տեսել եմ, բայց էդ ժամանակ էդ երգի մասին չգիտեի, հետո սև ու սպիտակ (ճի?շտ եմ հիշում) չուզեցի նայել, բայց էդ ֆիլմի նոր տարբերակներն ու դրա մուլտերն էլ շաաատ եմ սիրում: Նորա Ջոնսը, Ռեյ Չարլզը... շատերն են երգել, թեև դրանք չեմ լսել: Հիմա շատ է հանդիպում Israel Kamakawiwo Ole-ի կատարումը` թեթև ու պայծառ, նույնպես շատ եմ սիրում, տարօրինակ է, բայց նա էլ է վաղամեռիկ, 1997թ. է մահացել: Իսկ Մելուան երգում է Կեսսիդիի ինտերպրետացիան, որը շաաատ լավն է: Գիտե?ս, ինձ թվում է էդտեղ կա այն գիտակցությունը, որ շուտով մահանալու է, դե երգն ինքնին մեծ հավատ է ու հույս ինչ-որ բարի, լուսավոր աշխարհի... Կեսսիդիի մոտ դա կարծես միայն հույս է... Դե հույսը միշտ կա, բայց արդեն չի հավատում, որովհետև գիտի, որ մահանալու է... Էդ երգը հեռախոսիս "մշտականներից" է, Մելուան ու Նորա Ջոնսն էլ միշտ մի-մի երգ ունեն հեռախոսիս մեջ, (մյուս երկուսն էլ` Լեննոն ու Հախվերդյան): Ես Մելուային անցած տարի մոտավորապես էս ժամանակ եմ բացահայտել, հայրիկս Ֆրանսիայից բերեց "Piece by Piece"-ի երգերը համակարգչով... Ու դրանից հետո երկար ժամանակ միայն իրեն ու Նորա Ջոնսին էի լսում, բայց նոյեմբերին, որ 1 CD-ի փող ունեի, ստիպված էի ընտրելի երկուսի միջև, ընտրեցի Մելուայի երրորդ ալբոմն ու հիմա վստահաբար կարող եմ ասել, որ իրեն ավելի շատ եմ լսում... Արդեն հասցրել եմ էդ ալբոմով էլ զզվեցնել տնեցիներին, թեև իրենք էլ են սիրում, միայն թե երբ լսում են սեփական, այլ ոչ` իմ ցանկությամբ :P
Համ էլ վերևում սխալ եմ գրել, Կեսսիդին մահացել է ոչ թե 36, այլ` 33 տարեկանում... :(

P.S. Շնորհակալություն վարկանիշի համար... Արդեն երկրորդն եմ ստանում Մելուայի "հաշվին" :)))

StrangeLittleGirl
18.12.2007, 08:12
Ես նկատի ունեմ մութ տարիներից հետո ընկած մանկությունս, երբ Հայաստանում չէի: Իրականում ֆիլմը սև ու սպիտակ է, բայց երբ Դորոթին հայտնվում է Օզում, միանգամից գունավոր է դառնում: Ու շատ վառ գույներ են: Ասում են՝ դա հետո են ներկել, սկզբում սև ու սպիտակ է եղել: Չգիտեմ, թե ինչքանով է հնարավոր:
Ի դեպ, նույն երգը հնչում է նաև «Դուք նամակ ունեք» (ճի՞շտ եմ հիշում անունը) ֆիլմում, բայց չգիտեմ, թե ով է կատարողը:

Sunny Stream
22.12.2007, 02:19
Բյուրակն ջան, ամեն դեպքում, եթե հանկարծ գտնես Katie Melua & Eva Cassidy "What a Wonderful World" mp3-ն, խնդրում եմ, հղումը էստեղ գրիր: Եթե Մելուայի կայքում տեսել ես, բոլորովին վերջերս սինգլը թողարկվել է, ուրեմն հաստատ շատ շուտով կհայտնվի Ինտերնետում: 1-2 տեղից փորձեցի քաշել, բայց zip ֆայլեր էին, չէր բացվում... Իսկ վիդեոն նայեցիր? Եթե իր երգացանկից ինչ-որ բան փնտրես-չգտնես, տեղյակ պահիր ;)

Sunny Stream
22.12.2007, 02:49
Հա, մոռացա... 1-2 երգերի բառեր, որ ինքն է գրել...
2 երգ "Pictures"-ից

Perfect Circle
A mask is easily placed,
On a betrayed and broken face.
A disguise to hide the past,
When you mapped out my skin and made the memories last.
Some things are never erased,
And I have run when I’ve been chased,
By recollections of you and me falling off our homemade castle.
And even when I’m walking straight I always end up in a perfect circle.
Oh I try but I just can’t wait,
To break out of this perfect circle.
‘Cos giving into old temptation,
Is like that common twitch.
Oh the silly stupid realisation,
The more you scratch the more you itch.
Why am I fighting, what’s it for,
Must let my mask drop to the floor.
My scars I shouldn’t hide from the people who are on my side,
Rolling up my sleeves to fight against,
All the things I locked up and all the things I fenced.
But it’s time to let it out so we can build a brand new castle.
And even when I’m walking straight I always end up in a perfect circle.
Oh I try but I just can’t wait,
To break out of this perfect circle.
‘Cos giving into old temptation,
Is like that common twitch.
Oh the silly stupid realisation,
The more you scratch the more you itch.
And even when I’m walking straight I always end up in a perfect circle.
Oh I try but I just can’t wait,
To break out of this perfect circle.
‘Cos giving into old temptation,
Is like that common twitch.
Oh the silly stupid realisation,
The more you scratch the more you itch.
The more you scratch the more you itch.
Written by Melua / McQueen

What I Miss About You
Missing the train every morning at 8:52,
Sipping coffee from the same cup as you.
The sharing of secrets we thought no one else knew,
That’s what I miss about you.
The new way that love had made me see,
Your bashful grin when you asked if I would like your key.
The knowing way you used to caress me,
That’s what I miss about you.

You stole in with your starry smile exciting me,
Driving with you in your new car, feeling free.
If it's true that love is blind, then I was blind willingly,
You made me feel we had a future, that could be and would be.

The way you said I’d be no one on my own,
Your habit of soaking yourself in over-priced cologne.
The way you turned the light out when I knew you were home,
That’s what I don’t miss about you.
I bet you’re using your weary magic like it’s new,
Driving so fast with a new fool beside you.
Presumably believing she’s the last of the lucky few,
I wonder if she knows she’s being lied to like I do.
The way I only doubted myself when I was with you,
Like I was a fool for expecting something from life too.
Your skill of putting me down in-front of everyone we knew, That’s what I don’t miss about you.
Written by Melua / McEwan

Ու սա կարելի է համեմատել "Piece by Piece"-ից այս երգի հետ (անցած սիրո հանդեպ վերաբերմունքի տարբերությունը մեեեծ է)

I Cried For You
You're beautiful so silently
It lies beneath a shade of blue
It struck me so violently
When I looked at you

But others pass, they never pause,
To feel that magic in your hand
To me you're like a wild rose
They never understand why

I cried for you
When the sky cried for you
And when you went
I became a hopeless drifter
But this life was not for you
Though I learned from you,
That beauty need only be a whisper

I'll cross the sea for a different world,
With your treasure, a secret for me to hold

In many years they may forget
This love of ours or that we met,
They may not know
how much you meant to me.

I cried for you
And the sky cried for you,
And when you went
I became a hopeless drifter.
But this life was not for you,
Though I learned from you,
That beauty need only be a whisper

Without you now I see,
How fragile the world can be
And I know you've gone away
But in my heart you'll always stay.

I cried for you
And the sky cried for you,
And when you went
I became a hopeless drifter.
But this life was not for you,
Though I learned from you,
That beauty need only be a whisper
That beauty need only be a whisper

Artgeo
22.12.2007, 02:55
Ձնծաղիկ
http://files.ge/file/78244/Katie-Melua-Eva-Cassidy-What-A-Wonderful-World-mp3.html?setlang=en
:)

Sunny Stream
22.12.2007, 03:06
Ձնծաղիկ
http://files.ge/file/78244/Katie-Melua-Eva-Cassidy-What-A-Wonderful-World-mp3.html?setlang=en
:)

:yahoo:angel:kiss

Դու ՀՐԱՇՔ ես!!!
:oy

Շաաաաաատ շնորհակալ եմ!!!

Բայց փաստորեն այս երգը էականորեն տարբերվում է "Somewhere Over The Rainbow"-ից, որը նրանք կատարում են վիդեոյում (եթե ճիշտ եմ հիշում, 2-3 ամիս առաջ եմ նայել), թեև, ըստ էության, նույն "նախատիպն" ունեն երկու երգերն էլ։ Ճիշտն ասած, վիդեոյի կատարումն ավելի հուզիչ է, բայց դե սա էլ շատ գեղեցիկ է...
...ինչքան լավ ու բարի բան կա աշխարհում...
...ինչքան բարի ու լուսավոր մարդիկ կան (ու եղել են :( ) աշխարհում...
Քեթիի կայքում գրված է, որ թեև Քրիսթմասը բոլորի համար ուրախանալու հերթական առիթ է, ինքը այս երգի ձայնագրությամբ մասնակցելու է նոր բարեգործական ակցիայի, որ Ամանորին շատ կարիքավոր մարդկանց կարողանա ուրախություն պարգևել...

Artgeo
22.12.2007, 03:21
:yahoo:angel:kiss

Դու ՀՐԱՇՔ ես!!!
:oy

Շաաաաաատ շնորհակալ եմ!!!

Բայց փաստորեն այս երգը էականորեն տարբերվում է "Somewhere Over The Rainbow"-ից, որը նրանք կատարում են վիդեոյում (եթե ճիշտ եմ հիշում, 2-3 ամիս առաջ եմ նայել)։ Ճիշտն ասած, երկրորդն ավելի հուզիչ է, բայց դե սա էլ շատ գեղեցիկ է...
ինչքան լավ ու բարի բան կա աշխարհում...
ինչքան բարի ու լուսավոր մարդիկ կան (ու եղել են ։( ) աշխարհում...
Ես չգիտեմ, ինչքանով եմ հրաշք :oy , բայց երգն իրոք լավն է :)

http://files.ge/file/78262/Katie-Melua-i-Eva-Cassidy---Somewhere-Over-The-Rainbow-mp3.html?setlang=en
;)

Sunny Stream
22.12.2007, 03:31
Ես չգիտեմ, ինչքանով եմ հրաշք :oy , բայց երգն իրոք լավն է :)

http://files.ge/file/78262/Katie-Melua-i-Eva-Cassidy---Somewhere-Over-The-Rainbow-mp3.html?setlang=en
;)

:kiss հաստատ հրաշք ես...
(քանի անգամ գնացի Վրաստան, էդպես էլ չսովորեցի էդ լեզուն...)
Ի դեպ, էնտեղ ե՞ս, նկատե՞լ ես, որ այդքան էլ շատ տարածված չի... Թբիլիսիում բոլորը գժոտ–մժոտ պանկ են :P Բայց ամեն դեպքում բոլորն էլ լսել են ու սիրում են գոնե որպես իրենց երկրի անունը հնչեցնող երգչուհու։ Իհարկե էս կատարման որակը փայլուն չէ, դա իմ նշած վիդեոյից է հանված՝ "Duets impossible" շոուից։
Ես ունեմ Somewhere–ի mp3-ն մենակ Cassidy–ի կատարմամբ՝ բնականաբար լավ որակով։ Եթե հետաքրքրեց, կարող եմ, տեղադրել ինչ–որ տեղ, թեև ինտերնետում գտնելը շատ հեշտ է։
Նորից շաաաատ շնորհակալություն...
Հույս ունեմ կկարողանամ ինձ ստիպել անջատել ու քնել... :love

StrangeLittleGirl
22.12.2007, 10:33
Հա՛, ինձ հետաքրքրում է: Կտեղադրե՞ս: Աչքիս էդ երգի տարբեր կատարումների հավաքածու պետք է ստեղծեմ:

Ավելացվել է 52 վայրկյան անց
Ա՛րթ, ես էլ եմ ուզում էդ երգը քաշել, բայց չի լինում: Ի՞նչ անեմ:

Sunny Stream
22.12.2007, 20:24
Բյուր ջան, էնտեղ ներքևում ուղղակի պիտի նշված թվերը հավաքես, submit անես, հաջորդ էջում արդեն տրված է, թե որտեղ պիտի աջ քլիք անես, save target և երգը քո համակարգչում է!
Էսօր արդեն մի քանի հոգի վայելեց էդ երգերը... Ես էլ էնքան լսեցի` գլուխս ուռեց, բայց մեկ է, մոտ մի շաբաթ ականջներիցս չեմ հանի...(որոշել էի էլ ականջակալներով բան չլսել, արդեն մի ամիս հրաժարվել էի էդ սովորությունից, էն էլ Կեսսիդի+Մելուան ստիպեց նորից փակել աանջներս): :good
Կեսսիդիի "Over The Rainbow"-ի կատարումն այստեղ`
http://freenet.am/~rainb0w/Eva%20Cassidy%20-%20over%20the%20rainbow.mp3
Եթե ԱրտԳեոյի տված լինկերից գլուխ չհանես, սա քաշիր, նրանք էլ կտեղադրեմ, ուղղակի էդքան տեղ չկա, որ բոլորն իրար հետ դնեմ ;)
Ի դեպ, "What a Wonderful World" ու "Somewhere Over The Rainbow" երգերի բոլոր կատարումները ես էլ եմ ուզում հավաքել... Արդեն չեմ հիշում որտեղ գտել էի Սելին Դիոնի, Քեննի Ջիի մշակումները... :8

StrangeLittleGirl
22.12.2007, 23:23
Հա՛, վերջը գլուխ հանեցի: Չէի պատկերացնում, որ "What a Wonderful World"-ն ինձ այդքան դուր կգա…
"Somewhere Over the Rainbow"-ի ՝ Ալանիս Մորիսեթի տարբերակն էլ ունեմ, բայց փոքրիկ հատված է, այն էլ տեսաերիզի վրա: Բայց եթե Ջուդի Գարլանդի տարբերակը ճարեի, շատ երջանիկ կլինեի:

Artgeo
23.12.2007, 00:33
Բայց եթե Ջուդի Գարլանդի տարբերակը ճարեի, շատ երջանիկ կլինեի:
http://files.ge/file/79348/Wizard-of-Oz---Judy-Garland---Somewhere-Over-the-Rainbow-mp3.html?setlang=en

Էս հո չի՞ :)

StrangeLittleGirl
23.12.2007, 01:39
Լսեցի Կասիդիի կատարումը: Անկեղծ ասած, ես ավելի հզոր բան էի սպասում: Ամեն դեպքում՝ Թորի Ամոսի կատարումն ինձ շատ ավելի է դուր գալիս, Ջուդի Գարլանդի մասին էլ չեմ ասում:
Ի դեպ, նկատե՞լ եք, որ բոլոր տարբերակները կանայք են երգում: Հետաքրքիր է՝ սա զուտ կանացի՞ երգ է, թե՞ պարզապես արական տարբերակները մեզ չեն հանդիպել:


Էս հո չի՞
Վաղը կիմանամ կքաշեմ, կասեմ:

StrangeLittleGirl
23.12.2007, 02:06
Չէ՛, փաստորեն սխալվում էի: Ինտերնետում զբոսնելու արդյունքում մի քանի արական անուն գտա. Քլիֆ Ռիչարդ, Ռեյ Չարլզ, Ջիմի Հենդրիքս: Բայց ամենաշատը զարմացա, երբ Goo Goo Dolls-ի անունը տեսա. իմ սիրած խմբերից է:

Երգի բառերը.

Somewhere over the rainbow
Way up high
There's a land that I heard of
Once in a lullaby

Somewhere over the rainbow
Skies are blue
And the dreams that you dare to dream
Really do come true

Someday I'll wish upon a star
And wake up where the clouds are far behind me
Where troubles melt like lemon drops
Away above the chimney tops
That's where you'll find me

Somewhere over the rainbow
Bluebirds fly
Birds fly over the rainbow
Why then oh why can't I?

If happy little bluebirds fly
Beyond the rainbow
Why oh why can't I?

StrangeLittleGirl
23.12.2007, 12:09
Ա՛րթ, լսեցի: Շնորհակալ եմ. հենց դա էլ փնտրում էի: Ի՜նչ հիշողություններ արթնացան, երբ լսեցի… Իմ մանկության ամենահամով կտորը:

Մի հատ բան մտածեցի: Քեթի Մելուան "If You Go Away"-ը չի՞ կատարել: Դա էլ է այն երգերից, որ բազմաթիվ մշակումներ ունի, Քեթիին էլ կսազեր:

Sunny Stream
23.12.2007, 19:06
http://files.ge/file/79348/Wizard-of-Oz---Judy-Garland---Somewhere-Over-the-Rainbow-mp3.html?setlang=en

Էս հո չի՞ :)

Լսում եմ:)))) Միշտ ուզում էի գտնել այս ՆԱԽԱՏԻՊը, որն այսքան հրաշալի կատարումներ է ունեցել... "Someday I wish Upon a Star..." արագ մասը հավես է, մյուս կատարումներում էսպես չի...Բյուր ու ԱրտԳեո ջան, եկեք պայմանավորվենք, էս երկու երգերի նոր կատարումներ հենց գտնեք, էստեղ գրենք, հա՞։ Դե "Wonderful World"–ի Լուիս Արմսթրոնգի կատարումը կարծում եմ բոլորն ունեն, կարիք չկա ինչ–որ տեղ տեղադրելու...
"Somewhere Over the Rainbow"-ի ՝ Ալանիս Մորիսեթի տարբերակը կարող ե՞ս ինչ–որ տեղ դնել... Ես ունեմ Israel Kamakawiwo Ole–ի կատարումը (արդեն գրել էի), եթե հետաքրքիր է, կտեղադրեմ...
"If You Go Away"-ը կարծես թե չեմ լսել ու չգիտեմ, Մելուան կատարել է, թե չէ...

Իսկ Կեսսիդիի "Wonderful"-ից էի՞ր ավելին սպասում, թե՞ Somewhere"–ից։
Ես ավելի ու ավելի եմ սիրում Կեսսիդի+Մելուա "Wonderful"–ի կատարումը... հրաշք է... Էնպես կուզեի, որ օրեկան գոնե մի ագամ աշխարհում ամեն մարդ լսեր էդ երգը... Համոզված եմ, որ այդ երգը բարիացնում ու մաքրում է... :love

StrangeLittleGirl
23.12.2007, 19:10
"Somewhere"-ից էի ավելին սպասում:
Ալանիսի կատարումը ոչ մի կերպ չեմ կարող դնել. տեսաերիզի վրա է, բայց Թորի Ամոսինը, եթե չալարեմ, իմ մեղմ ասած դանդաղ կապով upload կանեմ

Artgeo
23.12.2007, 19:26
Կոնկրետ գրեք ինչ եք ուզում, կգտնեմ :)

Sunny Stream
23.12.2007, 19:40
Ինքս էլ չգիտեմ... Շատ կուզեի Ռեյ Չարլզի ու Նորա Ջոնսի կատարումներն ունենալ... Չգիտեմ "Wonderful"–ն էր, թե՞ Somewhere"–ը, բայց երկուսն էլ ունեն դրանցից մեկի իրենց տարբերակը...

StrangeLittleGirl
23.12.2007, 19:59
Կարո՞ղ ա էս թեման դառնա «Փնտրում եմ»:
Ինչևէ, Goo Goo Dolls-ի "Somewhere"-ն եմ ուզում:

Sunny Stream
23.12.2007, 20:17
Կարո՞ղ ա էս թեման դառնա «Փնտրում եմ»:
Ինչևէ, Goo Goo Dolls-ի "Somewhere"-ն եմ ուզում:
չէ... ուղղակի քանի Քեթիից նորություններ չկան, զբաղվում–փնտրում ենք :D

Sunny Stream
24.12.2007, 15:58
Ժող, Մելուայի կայքում "Վիդեո" բաժնում արդեն կա "դուետի" վիդեոն...
ՈՒԶՈՒուուուոմ եմ.... :oy
Հնարավո՞ր է հակերություն գործադրել, քաշել... :(:P

Artgeo
24.12.2007, 22:47
Ժող, Մելուայի կայքում "Վիդեո" բաժնում արդեն կա "դուետի" վիդեոն...
ՈՒԶՈՒուուուոմ եմ.... :oy
Հնարավո՞ր է հակերություն գործադրել, քաշել... :(:P

Ասա, ինչ որակով ես ուզում կքաշեմ։ Երկու տարբերակ կա բարձր ու ցածր ;)

մեկ էլ Ռեյ Չարլզից էս ունեմ

Sunny Stream
25.12.2007, 02:22
Դե, բնականաբար, ինչքան բարձր՝ էնքան լավ... Բայց, ինչպես քեզ հարմար ա… Եթե բարձր որակը շատ ժամանակա–ծախսատար ա, ցածրով էլ կբավարարվեմ :) Նախապես շնորհակալություն!!!
Ray Charles–ի էդ երգերի մեջ չեմ կարծում, որ մեր փնտրածները կան... Բայց դրանք էլ հետաքրքիր են (հատկապես "You're my sunshine"–ը... դե դա արդեն ուրիշ թեմայով ու ուրիշ ժամանակ) ;)

Artgeo
25.12.2007, 11:34
Դե, բնականաբար, ինչքան բարձր՝ էնքան լավ... Բայց, ինչպես քեզ հարմար ա… Եթե բարձր որակը շատ ժամանակա–ծախսատար ա, ցածրով էլ կբավարարվեմ :) Նախապես շնորհակալություն!!!
http://files.ge/file/82111/WONDERFUL-WORLD-v3-Hi-wmv.html?setlang=en

Էս Քեթիի կայքում եղած ամենաբարձր որակովն է :) :ton:

Sunny Stream
26.12.2007, 16:21
ՇՆՈ-ՐՀԱ-ԿԱ-ԼՈՒԹ-ՅՈՒՆ!!! :)

Sunny Stream
07.01.2008, 19:38
Ոուուուուուխխ.... 5 օր անվճար ինտերնետ ունեինք, Մելուայից էնքան վիդեո եմ քաշեեել... :P:P:P նաև ինտերվյուներն եմ նայել youtube.com-ում, կարդացել տարբեր հոդվածներ... Սկսեցի ավելի սիրել... Ու մի ահավոր բան եղավ... 1 տարի է սիրում եմ էս երգչուհուն, ամսի 3-ին ընկերուհիս ինձ առաջին անգամ մատնանշեց, որ Մելուայի աչքերը կանաչավուն են, իսկ ինձ թվում էր, թե սև են՝ մաքուր վրացական... :D Չնայած վրացիների մոտ հիմա շատ են հանդիպում այդ գույնի աչքեր...
Մի խոսքով, տեսահոլովակներ եմ քաշել՝ "If You Were A Sailboat", "It's Only Pain" (ի դեպ, իմացա, որ էս երգը գրվել է The Kooks խմբի սոլիստի հետ ունեցած 3-ամյա սիրավեպի ընդհատումից հետո, երբ ինքը շաաատ ծանր ապրումներ է ունեցել, որովհետև, ինչպես ասել է մի ինտերվյուում, դեռ էդպիսի երկարատև ու լուրջ հարաբերություններ ոչ մեկի հետ չէր ունեցել, նրանք արդեն ամուսնական պլաններ էին կազմել... ու տեսահոլովակի մեջ ինքը մի կերպար է ստեղծել՝ ոտքով գլխով ցավի մարմնացում է), նաև գտա Բոբ Դիլանի "Blowin' In The Wind" երգի իր կատարման տեսագրությունը (առաջին անգամ էի լսում այս երգը, շատ հավանեցի "... how many years must some people exist, before they're allowed to be free...The answer my friend is blowin', is blowin', the answer is blowin' in the wind..."), "Little Angel", "Moon River" երգերի կատարումների տեսագրությունները, բոլորն էլ հրաշք են... Ու մի ուրաաախ տեսագրություն էլ գտա՝ 14 տարեկանում պատանի տաղանդների մրցույթում երգում է Մրայա Քերիի "Without You" երգը... :D զուգահեռաբար իր ծիծաղն ու մեկնաբանություններն են՝ արդեն մեծ տարիքում...
պատրաստվում եմ էս տեսագրությունները վերածել աուդիո ֆայլերի, եթե ստացվի, հետո կաշխատեմ տեղադրել ինչ-որ տեղ ինտերնետում…
Լրիվ Մելուայոտ եմ էս տարի... (+ Ստինգի "Moon Over Bourbon Street" ու Զեմֆիրաաա) :love

StrangeLittleGirl
07.01.2008, 19:43
նաև գտա Բոբ Դիլանի "Blowin' In The Wind" երգի իր կատարման տեսագրությունը
Աաա՜, ուզում եմ: Սա իմ ամենա-ամենասիրած երգերից է: Ունեմ բազմաթիվ կատարումներ, Քեթիի տարբերակն էլ եմ ուզում:

Sunny Stream
07.01.2008, 19:57
Աաա՜, ուզում եմ: Սա իմ ամենա-ամենասիրած երգերից է: Ունեմ բազմաթիվ կատարումներ, Քեթիի տարբերակն էլ եմ ուզում:
լավ... հեսա Adobe Premiere-ս միացնեմ, աղոթիր, որ կոմպս չկախվի, որ շուտ ստանաս mp3-ն ;)

Ըհը, պարզվեց պետք չէր էդքան վտանգել կոմպը, Total Video Converter–ն ամեն ինչ արեց...6.12MB ստացվեց... բա ու՞ր տեղադրեմ... freenet-իս ոչ մի աքաունթում տեղ չկա... :(

Sunny Stream
07.01.2008, 20:19
/քիչ անց ևս/ ... լավ, Քեսսիդիին ջնջեցի...
http://freenet.am/~rainb0w/blowin'%20in%20the%20wind.mp3
մենակ թե հետո կգրես, թե Բոբ Դիլանի կատարման հետ համեմատության մեջ ոնց է... ;)

Sunny Stream
07.01.2008, 21:24
էհ, մենախոսելը վատ բան ա... բայց մինչև քաշես, լսես, գրես, մի բան էլ ջիջիլ գցեմ...
Բա որ ասեմ Մելուայի կատարմամբ Queen-ի "Too Much Love Will Kill You"-ն ունեեեեմ:P Queen-ն էլ նվագում է... էս էլ դուրս շատ ա գալիս ու էս էլ եմ առաջին անգամ իր կատարմամբ լսում (կամ էլ շուտ եմ լսել, չի տպավորվել)…
Մեկ էլ մոռացել էի գրել՝ էլի բազմաթիվ կատարումներ ունեցող "Have Yourself A Merry little xmas"-ն ու "Miss Potter"-ֆիլմի (գլխ. դերում՝ Ռենե Զելվեգեր, պիտի անպայման նայեմ) սաունդտրեք "When You Tought Me How To Dance" տեսագրությունները ;)

StrangeLittleGirl
07.01.2008, 21:25
մենակ թե հետո կգրես, թե Բոբ Դիլանի կատարման հետ համեմատության մեջ ոնց է...
Իսկ դու Բոբի կատարումը չե՞ս լսել: Անհոգ, խռպոտ ձայնով մարդը երգում է շատ լուրջ խնդիրների մասին: Ի դեպ, Բոբ Դիլանն այն քիչ երգիչներից է, որն իր գործունեությամբ հստակ ասելիք ունի, կոնկրետ ինչ-որ նպատակի է հետապնդում, ոչ թե երգում է երգելու համար: Իսկ Բոբ Դիլան-Ջոան Բաեզ համագործակցությունը պարզապես հրաշք է: Ի դեպ, վերջինս նույնպես կատարել է նույն երգը ու բավական հաջող: Ջոան Բաեզն այն երգչուհիներից է, որի «դեմ խաղ չկա», այսինքն՝ տուր նրան ցանկացած երգ, և հիանալի կերպով կմեկնաբանի՝ պահպանելով թե՛ երգի հիմնական գաղափարը, թե՛ իր սեփական Եսը:

Ավելացվել է 3 րոպե անց

Բա որ ասեմ Մելուայի կատարմամբ Queen-ի "Too Much Love Will Kill You"-ն ունեեեեմ Queen-ն էլ նվագում է... էս էլ դուրս շատ ա գալիս ու էս էլ եմ առաջին անգամ իր կատարմամբ լսում (կամ էլ շուտ եմ լսել, չի տպավորվել)…
Մեկ էլ մոռացել էի գրել՝ էլի բազմաթիվ կատարումներ ունեցող "Have Yourself A Merry little xmas"-ն ու "Miss Potter"-ի սաունդտրեք "When You Tought Me How To Dance" տեսագրությունները
Է՜հ, բայց որ տենց ես ասում, կամաց-կամաց հիասթափվում եմ էդ երգչուհուց: Ես տենց եմ. առաջին հերթին գնահատում եմ նրանց, ովքեր իրենց սեփական երգերն են կատարում: Առաջին հիասթափությունս այն ժամանակ էր, երբ իմացա, որ if you were a sailsboat-ը Քեթին չի գրել: Երկրորդն էլ էս պահին է, երբ հայտնաբերում եմ, թե որքան շատ cover-ներ է կատարում:
Իմ սուբյեկտիվ կարծիքով cover-ը պետք է լինի «ձեռի հետ-ոտի վրա», այսինքն՝ մեկ-մեկ համերգների ժամանակ կատարի, որ հետո կարոտ մնան այդ մեկնաբանությանը: Թե չէ սենց… եսիմ է

Sunny Stream
07.01.2008, 21:39
Իմ սուբյեկտիվ կարծիքով cover-ը պետք է լինի «ձեռի հետ-ոտի վրա», այսինքն՝ մեկ-մեկ համերգների ժամանակ կատարի, որ հետո կարոտ մնան այդ մեկնաբանությանը: Թե չէ սենց… եսիմ է
Չէէէ, մի հիասթափվի.. հենց էդպես էլ կա, սրանք ինչ-որ համերգի ժամանակ կատարած երգեր են, ոչ թողարկել ա, ոչ կլիպեր նկարել... էդ տեսագրությունները որ քաշել եմ, համերգի ժամանակ են նկարած. Քուինի հետ երգել ա Քուինի համերգի ժամանակ, մնացածն էլ առանձին համերգներին... Համ էլ, ինքն ու Մայք Բեթը պլաններ ունեն հաջորդ ալբոմում բացառապես իր երգերը թողարկել, Մայք Բեթը պիտի էլ չխառնվի Մելուայի գործերին, էնպես որ մի շտապիր ;)

StrangeLittleGirl
07.01.2008, 21:43
Հա՛, հասկանում եմ, որ համերգների ժամանակ կատարված երգեր են, բայց եթե դրանք ինտերնետում այսքան հեշտ ճարվում են, ենթադրում եմ, որ պարբերաբար կատարում է դրանք: Էլ չեմ ասում նրա կարճատև կարիերայի ու համեմատաբար շատ cover-ների, էն էլ ամենահայտնի ու ծեծված երգերի:

Sunny Stream
07.01.2008, 21:48
հա, կարճատև կարյերա ու 3 ալբոմ՝ առանց որևէ հանրահայտ cover–ի։ Իսկ էդ երգերը ճարվում են ինտերնետում, որովհետև իր երգերի կատարումները իր DVD–ի մեջ կան, իսկ սրանք չկան... չգիտեմ, իմ կարծիքով իր համար մենակ մեծ պատիվ է, եթե Queen–ը իր համերգին հրավիրում է ու նվագակցում, կամ եթե Քեսսիդիի ծնողներն ու պրոդյուսերը նրան թույլ են տալիս օգտագործել մինչև հիմա չթողարկված ձայնագրություններ... :ok

StrangeLittleGirl
07.01.2008, 22:00
Դե հա, ես չեմ ասում, թե վատն է: Պարզապես նման փոքր բաներ ինձ դուր չեն գալիս: Օրինակ, Ալանիս Մորիսեթի որևէ cover ճարելու համար սաղ աշխարհը ոտքի տակ ենք տալիս, որովհետև, ասենք, ընդամենը մի համերգի ժամանակ է կատարել, որը ոչ ոք չի ձայնագրել կամ էլ մեկը հեռախոսով ինչ-որ կտոր է ձայնագրել, ինչն էլ հայտնվում է ինտերնետում: Իսկ Քեթիինը բավական որակյալ հնչողություն ունեն, այսինքն՝ ընտրություն կա, այսինքն՝ հաճախ է կատարում դրանք:

Ավելացվել է 5 րոպե անց
Ի դեպ, հիմա blowin' in the wind-ն եմ լսում: Ես եկա մի եզրակացության. ավելի լավ է՝ Քեթին միայն իր սեփական ու հատուկ իր համար գրված երգերը կատարի: Cover-ները նրա մոտ միջակ են ստացվում: Բոլոր դեպքերում, նա Ջոան Բաեզ չէ, որ imagine-ն այնպես կատարի, որ դու համարձակվես մտածել, որ Ջոն Լենոնին գերազանցել է:

Ինչ վերաբերում է կոնկրետ այս երգին, ապա ասես զոռով իր տեմպի մեջ խցկած լինի, մինչդեռ երգն իրականում ավելի ռիթմիկ է, աշխույժ: Քեթին շատ շշմած է կատարում:

Ավելացվել է 11 րոպե անց
Ո՞նց բացատրեմ… Քեթին շատ գեղեցիկ է կատարում, բայց դա մնում է ընդամենը գեղեցիկ երգ: Բայց ամբողջ ոգին, ասելիքը, շունչը փոշիանում է նրա ձայնի հանդարտության, երգի դանդաղության ու ոչ համապատասխան գործիքավորման մեջ:

Sunny Stream
07.01.2008, 22:33
Ավելացվել է 11 րոպե անց
Ո՞նց բացատրեմ… Քեթին շատ գեղեցիկ է կատարում, բայց դա մնում է ընդամենը գեղեցիկ երգ: Բայց ամբողջ ոգին, ասելիքը, շունչը փոշիանում է նրա ձայնի հանդարտության, երգի դանդաղության ու ոչ համապատասխան գործիքավորման մեջ:
Օկ... Ես հո չե՞մ վիճում, Բյուր ջան, առավել ևս, որ քո նշած կատարումները չեմ լսել... :oy չնայած, ես Դիլանից մի քանի երգ լսել եմ... դա, կարելի է ասել, իմը չի, կարծում եմ եթե լսեմ էլ, ավելի շատ Քեթիինը կհավանեմ, առավել ևս, որ առաջինը իրեն եմ լսել։



[size="1"][color="#666686"]Բոլոր դեպքերում, նա Ջոան Բաեզ չէ, որ imagine-ն այնպես կատարի, որ դու համարձակվես մտածել, որ Ջոն Լենոնին գերազանցել է:

Այ այս կատարումը շաաատ հետաքրքրեց։:o Կարող ե՞ս մի տեղ դնել, թե՞ ինտերնետը քչփորեմ...

StrangeLittleGirl
07.01.2008, 22:51
չնայած, ես Դիլանից մի քանի երգ լսել եմ... դա, կարելի է ասել, իմը չի, կարծում եմ եթե լսեմ էլ, ավելի շատ Քեթիինը կհավանեմ, առավել ևս, որ առաջինը իրեն եմ լսել։
Հա՛, ես էդպես էլ հասկացա, որ էդ կողմերը «քոնը չեն»: Իսկ իմը հենց Դիլանն է, հենց Բաեզը: Առաջին անգամ երբ Քեթիին լսեցի, կարծեցի, թե նա էլ է այդ կողմերից, բայց հիմա կամաց-կամաց համոզվում եմ, որ նա ավելի շատ Նորա Ջոնսի մոտերքից է: Ի դեպ, վերջինս նույնպես իմ սիրած երգչուհիներից է, բայց «իմը չէ»:

Այ այս կատարումը շաաատ հետաքրքրեց։ Կարող ե՞ս մի տեղ դնել, թե՞ ինտերնետը քչփորեմ...
Չէ՛, չեմ կարող. իմ տխուր կոմպը cd-ից կոմպ գցելու հնարավորություն չունի: Բայց հաստատ կարող ես ճարել. տարածված կատարում է:

Sunny Stream
07.01.2008, 22:54
Առաջին անգամ երբ Քեթիին լսեցի, կարծեցի, թե նա էլ է այդ կողմերից, բայց հիմա կամաց-կամաց համոզվում եմ, որ նա ավելի շատ Նորա Ջոնսի մոտերքից է: Ի դեպ, վերջինս նույնպես իմ սիրած երգչուհիներից է, բայց «իմը չէ»:

ըհը... իմն էլ հենց էդ է՝ Մելուա ու Նորա Ջոնս ու այլ երգիչների "էդ կողմերի" կատարումներ (լսե՞լ ես Ստինգի "Moon Over Bourbon Street" երգը);) շատ "իսկական" բլյուզ ու ջազ չեմ կարողանում լսել, չնայած, եթե կարելի ա էդպես ասել, "շատ հարգում եմ":hi

Sunny Stream
18.01.2008, 03:18
Նոր նայեցի վիդեոներից մեկն ու հիշեցի, որ էստեղ իր պուպուշ դեմքը դեռ չեմ տեղադրել... Կարող է դեմքո՞վ ճանաչեք... :D
19037190411904519049
:love

Sunny Stream
18.01.2008, 20:00
ԱԱԱաաաաաաա.....
Ժողովուրդ... աչքի անկցկացրեք "Եթեր"-ի 16-րդ էջը... կամ էս լինկը... http://www.eter.am/arm/rubrics/do_ic_si.shtml
Ես երջանիկ եեեեեմ... (կհասկանաք, եթե նայեք էջի ներքևը... փաստորեն անունս էլ իմացաք :)
:love

Sunny Stream
25.01.2008, 20:11
Վերը նշածս հղումին էլ կարող եք չհետևել, արդեն նոր համարն են տեղադրել (հիմա Քոլդփլեյն է - էլի շատ հետաքրքիր բրիտանական երաժշտություն...)
Ու քանի որ արդեն փոխել են էջը, էստեղ կտեղադրեմ Քեթիի կենսագրությունը` իմ թարգմանությամբ, որ էլ չկորի Ինտերնետից ;)

Քեթի Մելուա (http://www.katiemelua.com)
(Katie Melua, իսկական անունը` Քեթևան)

Անգլիայում բնակվող ու ստեղծագործող այս վրացուհին տարեցտարի դառնում է է'լ ավելի հանրաճանաչ: Ջազ, բլյուզ ոճերի նրա երգերը լսում են ամբողջ աշխարհում: 2003-ից ի վեր Քեթիի վաճառված ալբոմների թիվն անցնցում է 6.5 միլիոնից:

Քեթի Մելուան ծնվել է 1984թ. սեպտեմբերի 16-ին Վրաստանում` Քութայիսում։ Ընտանիքը լքել է Վրաստանը, երբ աղջիկն ընդամենը 8 տարեկան էր, եւ վիրաբույժ հայրիկի գործերով մեկնել Մեծ Բրիտանիա՝ Բելֆաստ։ Հետագայում Քեթին միշտ էլ ուրախությամբ է հիշել իր մանկության տարիները թե' Վրաստանում, թե' Հյուսիսայի Իռլանդիայում։ Այստեղ նա շատ ջերմ մարդկանց շարջապատում է հայտնվել ու միանգամից շատ ընկերներ ձեռք բերել։ Նա հաճախում էր կաթոլիկ դպրոց, մինչդեռ փոքր եղբայրը՝ բողոքական։
Երգչուհի կամ երգերի հեղինակ դառնալը նրա մանկության երազանքը չի եղել։ Փոքր հասակում Քեթին ցանկանում էր կամ քաղաքական գործիչ դառնալ, կամ պատմաբան. «Ես իսկապես վստահ էի, որ կկարողանայի խաղաղություն բերել աշխարհին... եթե ինքս կառավարեի այն»։ Ընտանիքը, 5 տարի Բելֆաստում ապրելուց հետո, տեղափոխվում է Հարավարեւելյան Լոնդոն։ 14 տարեկան Քեթին մասնակցում է երիտասարդ տաղանդների մի հեռուստաշոուի՝ ներկայացնելով Մրայա Քերիի «Without You» երգը։ Չնայած նրան, որ Քեթին միայն հետաքրքրությունից դրդված էր մասնակցել շոուին, նա հաղթում է ու մրցանակից բացի ձեռք բերում մեծ փորձ իր հետագա կարյերայի համար։ Հետո նա ընդունվում է Կատարողական արվեստի բրիտանական դպրոցն, ուր ծանոթանում երաժշտության նոր ժանրերին։ Նրան հատկապես դուր էին գալիս Էվա Քեսսիդիի կատարումները, սակայն, երբ Քեթին իմանում է, որ երգչուհին մահացել է քաղցկեղի պատճառով (1996թ.–ին 33 տարեկան հասակում), որպես հարգանքի տուրք նրա հիշատակին գրում է «Faraway Voice» երգը։ Քեթիի հիասքանչ ձայնը գրավում է Էվա Քեսսիդիի նախկին պրոդյուսեր Թերրի Վուգանին, եւ վերջինս նրան տրամադրում է «The Closest Thing To Crazy» երգը։ Այս երգը դառնում է Քեթիի անցաթուղթը երաժշտական աշխարհ:
Այսօր թե՛ երգերի հեղինակումը եւ թե՛ կատարումը Քեթիի կյանքի անբաժանելի մասն են կազմում։ «Ես սկսեցի երգեր գրել 2001–ին եւ տանը, ծնողներիս օգնությամբ, փոքրիկ ստուդիա ստեղծեցի։ Ես կարծում եմ, որ երաժշտությունը միշտ պետք է ներկայացվի միայն կենդանի կատարմամբ։ Ես միշտ ուրախանում եմ, երբ փողոցում տեսնում եմ կիթառ կամ ջութակ նվագող մարդու։ Ես հասկանում եմ, որ նրա հետ կարող եմ ստեղծագործել։ Միշտ ժպտում եմ ու ողջունում»։
2003թ. ավարտը շատ կարեւոր էր 19–ամյա Քեթիի համար։ Նա հրավրիված էր մասնակցելու Թագավորական Համերգին, որի ընթացքում ինքը թագուհին նրան ասել էր. «Ես ռադիոյով լսել եմ քո երգերի ձայնագրությունը։ Շատ գեղեցիկ էր»։ 2003-ի նոյեմբերին Քեթիի երկրպագուները առաջին անգամ հնարավորություն են ստանում ներկա լինել նրա համերգին։ Հենց այդ ժամանակ թողարկվում է առաջին ալբոմը՝ “Call Off The Search”, որի հիթերից մեկը շքերթներում առաջին հորիզոնականից վռնդում է Դայդոյին եւ այնտեղ մնալում 3 շաբաթ։ Ավելի ուշ նրան կրկին հաջողվում է գրավել առաջին տեղը՝ այս անգամ գահընկեց անելով Նորա Ջոնսին։ (:hands)
2004–ի փետրվարին կայանում է Քեթի Մելուայի առաջին շրջագայությունը, երբ նա 14 համերգ է տալիս. «Ես սիրում եմ քայլել բեմում եւ միավորել հանդիսատեսին եւ նվագախմբին։ Դա անկրկնելի զգացողություն է»։ Սեպտեմբերին արդեն կայանում է մեծ շրջագայություն ողջ Եվրոպայում, իսկ 2005-ի հունվարին՝ ԱՄՆ–ում։ Նրա «Do They Know It’s Christmas» երգը ներկայացնում է «Save The Children» կազմակերպությունը ողջ աշխարհում, իսկ Էրիկ Քլեփթոնի «Tears In Heaven» հանրահայտ երգի մշակումը նվիրվում է Ինդոնեզիայի ցունամիի զոհերին։ «Call Off The Search» սինգլը «ոսկե–սկավառակ» կարգավիճակ է ստանում Հոլանդիայում, Հոնգ Կոնգում եւ Շվեյցարիայում, «պլատինե»՝ Դանիայում, Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում եւ «2x–պլատինե»՝ Գերմանիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում եւ Հարավային Աֆրիկայում։ Ի վերջո այս ալբոմի համար Քեթին ստանում է Պլատինե մրցանակ՝ Եվրոպայում այն 2 միլիոն օրինակով վաճառելու համար։
2005–ի օգոստոսին Քեթի Մելուան ընտանիքի հետ թագուհու կողմից Բրիտանիայի քաղաքացիություն է ստացնում եւ Եվրոպայի մի քանի նշանավոր երաժշտական փառատոններում ու մրցանակաբաշխություններում արժանանում բազմաթիվ մրցանակների։ «Nine Million Bicycles» երգի պրեմիերայից հետո Քեթիի թեկնածությունը ներկայացվում է Նոբելյան Մրցանակի` Խաղաղության համար։ Մինչ նա հայտնվում էր օվկիանոսի մեկ այս, մեկ այն ափին, ձայնագրվում է նրա նոր ալբոմը՝ «Piece By Piece»–ը։ «Nine Million Bicycles» երգը ողջ Եվրոպայում չէր իջնում հիթ–շքերթների առաջին հորիզոնականներից։ Մի խոսքով՝ 2005–ը Քեթի Մելուայի համար աննախադեպ հաջողությունների տարի էր։
ԱՄՆ–ից վերադառնալուց հետո Քեթին ձայնագրում է «It’s Only Pain» սինգլն ու «Piece By Piece» մուլտի–պլատինե ալբոմի հատուկ DVD տարբերակը (2006 համերգային շրջագայության տեսագրություններ, ինտերվյուներ, 3 տեսահոլովակ)։ Ալբոմի օրիգինալ տարբերակն արդեն վաճառվել է ավելի քան 1.2 միլիոն օրինակով Բրիտանիայում եւ 3 միլիոն օրինակով ողջ աշխարհում։ Տարվա վերջին ձեռքբերումը Մելուայի համար «Լավագույն Բրիտանացի Երգչուհի» անվանակարգի մրցանակն էր «World Music Awards 2006» –ում։
2007թ. հոկտեմբերին թողարկվել է Քեթիի երրորդ` “Pictures” ալբոմը: Դեկտեմբերի 8-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Քեթի Մելուան ներկայացավ որպես «UNICEF»–ի բարի կամքի դեսպան և կատարեց վերջին ալբոմի լավագույն հիթ համարվող «If You Were A Sailboat» երգը։ Այս և երգչուհու մի շարք այլ երգերի բառերի հեղինակը Բրիտանիայի լավագույն մասնագետներից մեկն է՝ Մայք Բեթը։ Նա է զբաղվում նաև Մելուայի պրոդյուսերությամբ, իսկ երգերն ու տեսահոլովակները կրում են «Dramatico» կազմակերպության լեյբլը: Այն նկարահանել է մի շարք գեղեցիկ տեսահոլովակներ, այդ թվում նաև վերջերս թողարկված «If You Were A Sailboat»–ի հեքիաթային հոլովակը։
Դեկտեմբերին Մելուան ևս մեկ անգամ ուրախացրեց իր երկրպագուներին՝ թողարկելով իր և իր սիրելի երգչուհու՝ Էվա Քեսսիդիի «զուգերգը». Քեսսիդիի «What a Wonderful Wolrd» երգի կատարմանը «Dramatico»–ն ավելացրել է հարուստ նվագակցություն ու Մելուայի ձայնը, արդյունքում ստացվել է մի հրաշալի կատարում՝ լի բարությամբ ու լույսով։ Մելուան ինքն էլ հպարտանում է այս ձայնագրությամբ. «Եթե չլիներ Էվա Քեսսիդին, ես, հավանաբար, կիթառը չէի վերցնի ձեռքս և չէի սկսի ստեղծագործել։ Նա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Շնորհակալություն Թերրի Վուգանին ու Քեսսիդիի ծնողներին, ովքեր ինձ տրամադրեցին երգչուհու այս ձայնագրությունը, որը մինչ այս երբեք չէր թողարկվել: Կարծում եմ, ուր էլ այժմ լինի Քեսսիդին, նա դեմ չէ, որ ես իմ ձայնը ավելացրել եմ իր հրաշալի կատարմանը»,– ասում է Քեթին։
2008-ին Քեթի Մելուան նախատեսում է մեծ համերգային շրջագայություն Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի մի շարք քաղաքներով:
:love

StrangeLittleGirl
31.01.2008, 21:29
Էսօր ընկերուհուս տեսա, որին հազար տարի չէի տեսել ու չէի էլ տեսնի, եթե դիսկերս վերադարձնելու մտադրություն չունենար, մեկ էլ ինչ ասի որ լավ լինի. «Գիտե՞ս, թե որ երգչուհին ա ինձ տարել»: Դե ես արդեն պատասխանը գիտեի, բայց թողեցի, որ նա ասի. «Եվրատեսիլի ժամանակ էն որ վերջում երգեց»: Որ իմացավ դիսկն ունեմ, ասաց. «Մյուս երգե՞րն էլ են լավը»: Ասացի, որ այո, բայց ոչ այդքան: Մեկ էլ մնաց-մնաց, ասաց. «Տեսե՞լ ես, tv ալիքում նրա մասին հոդված է եղել»: Ես էլ թե՝ tv ալիքը չէր, եթերն էր, հեղինակին էլ գիտեմ:
Թե՞ tv ալիքում էլ է եղել, ես տեղյակ չեմ իմ աշխատավայրից:

Sunny Stream
31.01.2008, 21:42
Թե՞ tv ալիքում էլ է եղել, ես տեղյակ չեմ իմ աշխատավայրից:
Հըըըմ... էստեղ հեղինակային իրավունքների հարց կա արդեն :think
Չէ, դե հո միաժամանակ չեն տպի... չեմ կարծում ;)
Վախենամ էդ աղջիկը մի ձև ձեռքիս տակով անցել ա :D հո պատահաբար մեր ինստիտուտ չի՞ մտել ես էլ իրան բռնացրել եմ մի անկյունում :D

StrangeLittleGirl
31.01.2008, 22:06
Չէ՛, քեզ հետ կապ չունի: Որ իր խելքով ժամանակին Ալանիս Մորիսեթ էր լսում (հենց դա պատճառ դարձավ, որ ծանոթանանք), հիմա էլ Քեթի Մելուա կլսի:
Իսկ հեղինակային իրավունքների հարց չկա… Արխային, մարդիկ էդ երկու թերթերը հաճախ են շփոթում:

Sunny Stream
12.06.2008, 23:57
ախր շա~տ լավն է Մելուիկը :love

համ ուզում եմ վերականգնել թեման, որովհետև շատ էր կորել,
համ ուզում եմ ասել, որ, չնայած բիթլզոտ ու այլ ոճերով տարվածության շրջաններին, էլի վերադարձել եմ Մելուային` թարմ աչք-ականջով, տեղ-տեղ ավելի ճիշտ եմ ընկալում, տեղ-տեղ ավելի նոր ու ավելի եմ սիրում...

համ էլ ուզում եմ կիսվել. նոր երգչուհու եմ բացահայտել` Սառա Սլին (Sarah Slean), որ որոշ չափով նման է նաև Մելուային, թեև գուցե ավելի յուրօրինակ է, մի քիչ ավելի մելանխոլիկ (գոնե էն 3 երգերում, որ ունեմ` Notes From The Underground, Get Home, Looking For Someone), դիսկերի շապիկների նկարներին էլ իր լուսանկարներն են` շատ հետաքրքիր մշակված, կարծես էս աշխարհից չլինի...
26081 26077
հետաքրքիր աղջիկ է` 30տ., ծնվել ու ստեղծագործում է Կանադայում, զբաղվում է նաև լուսանկարչությամբ, մի քանի ֆիլմում է նկարահանվել... մի խոսքով, ուրախ եմ իմ հայտնագործությամբ, էս ոճը սիրողներին խորհուրդ կտամ լսել ու, թե առաջին քայլն անեք, նաև կարծիք հայտնել ;)

DVG
29.04.2009, 12:35
Ով է ջազ-բլուզ սիրում??? Ով է սիրում Katie melua??? Իրա երգերը շատ լավն են, ով որ երգն ա սիրում???

Nun ...
29.04.2009, 15:15
Show me how you do that trick,
The one that makes me scream (he said)
The one that makes me smile (he said)
And threw his arms around my neck

You – Soft and Only
You – Lost and Lonely
You – Just like Heaven

Սյուռում եմ Քեթիին :love

Ու իրա երգերով կինոները :oy

Հենց այս երգը հնչում է նույնանուն ֆիլմում - Just like Heaven, որը կարող եք գտնել "Между небом и землей" անունով :love նենց լավնա, եթե չգտնեք, ասեք, ես կտամ :)

Sunny Stream
05.07.2009, 13:04
Հուլիսի 14-ին Թբիլիսիում կայանալու է Katie Meluaի համերգը!!!!!!!!!!!!!!

Ահա պրոդյուսերական ընկերության կոորդինատները`
9952374684
www.iavnana.ge
[email protected]

ասում են` տոմսերը պրծնում են... ինչ անենք?.. Արթ, դու տեղյակ կլինես, կամ ավելի շուտ կկարողանաս տեղեկանալ, քան մենք. փլիիիզ :oy

DVG
06.07.2009, 12:58
վայյ...տոմսերը ինչքանի սահմաններում ա???? ես էդ ժամանակ Բաթումի եմ գնալու, կարելի ա գնացքով գնալ համերգի օրը, գիշերը ֆռֆռալ Թբիլիսիով, առավոտյան հետ դառնալ :)

Artgeo
06.07.2009, 15:02
Բաթումիում նույնպես համերգ լինելու է հուլիսի 15-ին բաց երկնքի տակ
Հուլիսի 14-ին Թբիլիսիի Օպերայի և բալետի թատրոնի շենքում:

Երկնային
09.07.2009, 21:00
Show me how you do that trick,
The one that makes me scream (he said)
The one that makes me smile (he said)
And threw his arms around my neck

You – Soft and Only
You – Lost and Lonely
You – Just like Heaven

Սյուռում եմ Քեթիին :love

Ու իրա երգերով կինոները :oy

Հենց այս երգը հնչում է նույնանուն ֆիլմում - Just like Heaven, որը կարող եք գտնել "Между небом и землей" անունով :love նենց լավնա, եթե չգտնեք, ասեք, ես կտամ :)
Էս երգը ինձ տանում ա… :love :love :love հենց հիմա դա եմ լսում…

Մելուային լրիվ վերջերս եմ բացահայտել ու շատ եմ սիրել… եթե ինչ-որ մեկն իր ալբոմներից ինձ տա, շատ շնորհակալ կլինեմ :oy

Artgeo
14.07.2009, 21:45
Բարեգործական համերգը ցույց են տալու միանգամից 4 վրացական ալիքն, 4 ն էլ ունեմ :D

Ներսես_AM
15.07.2009, 22:46
Բարեգործական համերգը ցույց են տալու միանգամից 4 վրացական ալիքն, 4 ն էլ ունեմ :D

Հենց հիմա համերգինենք ես ու Շուշանը. Ձումա. Շատ լավա երգում.

Artgeo
15.07.2009, 23:13
Հենց հիմա համերգինենք ես ու Շուշանը. Ձումա. Շատ լավա երգում.
Հա, նայում եմ։ Ձեռքով արեք :D Ափսոս անձրև ա գալիս :(

Ապե Ջան
03.11.2010, 16:45
http://www.youtube.com/watch?v=35VKl0PArnM&feature=fvst