PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ռեպ

Imperator
14.12.2007, 23:15
Բարեվ ժողովուրդ
ինչ կասեք Հայկական ՌԷՊ ի մասինղղղ:B

Doberman
16.12.2007, 11:07
ինչ ասեմ ՀԱՅ ՏՂԵՔ ամեն ինչ ասածա եթե մի բան ուզում ես ձեռնարկես արդեն ուշ է մեկա իրանք են ամեն ինչ թելադրում::B

Belle
16.12.2007, 12:47
ինչ ասեմ ՀԱՅ ՏՂԵՔ ամեն ինչ ասածա եթե մի բան ուզում ես ձեռնարկես արդեն ուշ է մեկա իրանք են ամեն ինչ թելադրում::B

Համաձայն եմ, հիմա Հայ տղեքի դերը մեծ է հայկանակ ռեպում, սակայն կան սկասնակ ռեփեռներ, որոնք հույս ունեմ դեռ կասեն իրենց խոսքը: ;)

Imperator
16.12.2007, 14:00
ինչ ասեմ ՀԱՅ ՏՂԵՔ ամեն ինչ ասածա եթե մի բան ուզում ես ձեռնարկես արդեն ուշ է մեկա իրանք են ամեն ինչ թելադրում::B

Հայ տղերքը՞ իրանք շատ շուտով կհանգեն ....
ու Զեզ տվումա ,որ ետ կարքի Ռեպը կարա երկար լրվի հայստանում՞
հա կա մասսա որ ետիա լսում ....
Իրանք իրանցը ասին ու հերիքա հեսա կետան մենք մերը կասենք !
ու հիմա էլ ենք ասում

Modigliani
16.12.2007, 15:36
Համաձայն եմ, հիմա Հայ տղեքի դերը մեծ է հայկանակ ռեպում, սակայն կան սկասնակ ռեփեռներ, որոնք հույս ունեմ դեռ կասեն իրենց խոսքը: ;)

համաձայն եմ քո հետ, ճիշտ ա հայ տղեքը հիմա ամենալավն են ու հաջողակը ու իսկականից որակով գործ են անում ու կանեն, բայց չի նշանակում որ ուրիշ լավ ռեպպեռներ չկան :B ու էտ իրանց էլ որ հարցնես կասեն ;)

Mefistofel
16.12.2007, 16:32
Կարդում եմ ու նաստոլգիայի մեջ ընկնում: Մեր լավ ժամանակները հիշա, հին ու բարի օրերը ... 1999-2004 երբ հայաստանում RAP եինք պռոպագանդում: Շատ քիչ էինք, հիմա գրեթե բոլորը դուրս էկան ասպարեզից, մի քանիսը մնացին , մերոնցականներից ինչքան գիտեմ մենակ Street Navy ենք են որ փորձում են ինչ-որ բան անեն :
)))) Ետ վախտ էր երբ մենք հելանք ասինք հայերեն ենք կարդում, կեսը զարմացել էին , են մի կեսնել ասում էր որ ձև չկա հայերեն RAP-ը հնչի կամ եթե հնչի էլ հաստատ չի ապրի: Ոչ մեկի մտքով անգամ չեր անցնում որ կարա հայերեն լեզվով RAP հնչի: Հենց առաջի կարդալուց հետո ARM.RAP.ART. թիմի անունը դրոշվեց ռեպպեռների գիտակցության մեջ:
Բայց էտի վաղուց էր, հիմա տարոսը 3-րդ սերունդին ;)

Fashist
17.12.2007, 23:38
Ասում եք մենակ Հայ Տղեք,լսել եք Գյումրիի Spayka խմբի մասին կամ Համոլի,որակ ռեպերներ են ու դեռ ելի կլսեք նրանց անունները

Doberman
18.12.2007, 15:08
Ես չեմ լսել ետ նրանից է որ հեռուստացույցով տեսահոլովակ չեն ցուցադրում:

Fashist
18.12.2007, 16:31
http://ifolder.ru/4269547 Գոռ նոր ծոերից է երգը կոչվոմ է վերջ Երեվանցոց
http://ifolder.ru/3194756 Սպայկա - Հուշեր թոյն երգ է խորհուրդ եմ տալիս
http://ifolder.ru/3137654 Սպայկից 3 հատ էլ երգ

Modigliani
18.12.2007, 18:11
[QUOTE=Fashist;486369]http://ifolder.ru/4269547 Գոռ նոր ծոերից է երգը կոչվոմ է վերջ Երեվանցոց

ախր, ես ել եմ լեննականցի, բայց դե վերջ Երևանցոնց երգողը լավ չի որ Երևանի բարբառով ա կարդում, ու վապշե էս նոր ծոեր ռէպից հեռու երգեր են անում

Fashist
18.12.2007, 18:29

ես ել եմ եդ կարծիքին նոր ծոերը լավ չեն երգում բայց ես երգը շուտվանից էր պետք ճիշտ է բդի մեր բարբառով եղներ

Գլոբալ Հայացք
20.12.2007, 17:06
Չեմ կարծում որ կարիք կա...
Բայց հաշվի առնելով, որ նոր գրանցվածներ կան, ու որ որոշ թեմաները առաջին էջում չեն....
Մի խոսքով.

http://www.akumb.am/showthread.php?t=6833
http://www.akumb.am/showthread.php?t=8457

djboom
02.02.2008, 19:16
Բարև Բոլորին Օվքեր Հետաքրքրվում են Հրավիում են Հայական Ռապով Հրավիրում եմ http://www1.do.am/ Հայկական Ռապի Մասին նորություններ Նոր երգեր Ոչ միայն Հայկական Ռապի մասին Ամեն ինչ Համեցեք http://www1.do.am/ Մոդաիկ Հայկական չաթ (Զրուցարան) IRC.Arm-Chat.Com Server !

Moon
01.02.2009, 16:11
Հայաստանում ռե՞փ կա:o...հմմմ...խաբար չիմ

masivec
01.02.2009, 17:32
Սրանից հետո,որ լսեք Հայկական ՌԷՊ, չեք կարա չհիշեք Միշո կամ էլ Հայ Տղեք:hands:P:jagi

Amaru
01.02.2009, 18:44
Լուսին, մեր մեջ ասած՝ ես էլ չգիտեի... Ռեփը սևերի երաժշտությունն ա, իսկ հայերի հիմիկվա նմանակումները ոչ մի կերպ էդպես անվանել չի կարելի... էդ ամենը իմ համար նույն կատերգորիայի մեջ են՝ ռաբիս։

Moon
01.02.2009, 19:03
Սրանից հետո,որ լսեք Հայկական ՌԷՊ, չեք կարա չհիշեք Միշո կամ էլ Հայ Տղեք:hands:P:jagi

Վերջին սմայլը կարծում եմ ռեպի հետ առընչություն չի կարող ունենալ:D

Լուսին, մեր մեջ ասած՝ ես էլ չգիտեի... Ռեփը սևերի երաժշտությունն ա, իսկ հայերի հիմիկվա նմանակումները ոչ մի կերպ էդպես անվանել չի կարելի... էդ ամենը իմ համար նույն կատերգորիայի մեջ են՝ ռաբիս։

թխի:hands

masivec
02.02.2009, 00:26
Վերջին սմայլը կարծում եմ ռեպի հետ առընչություն չի կարող ունենալ
Ասենք իմ կարծիքով սմայլիկը էս դեպքում մանրուք ա:Օրինակ ես զզվում եմ Rock-ից:[Բայց բան չեմ ասում,իսկ դու չես կարա հասկանաս էս շանրը դրա համար սմայլիկի հետևից էս ընկնում;)

Amaru
02.02.2009, 00:33
Վայ, քեզ պատահաբար շնորհակալություն հայտնեցի՝ մեջբերման փոխարեն։ :) Ինչևէ։
Ես, որքան էլ որ տարօրինակ կարող է քեզ թվալ, հա՛մ ռոք եմ սիրում, հա՛մ մետալ, հա՛մ հիփ–հոփ (եթե ավելի գլոբալ վերցնենք)։ Ու համոզված կարող եմ ասել, որ դու էլ պարզապես ռոքը չես հասկանում՝ այն շփոթելով մետալի հետ։ Ասա ինչ ռեփերների ես լսել, ասեմ՝ իրոք հասկանում ես ռեփից, թե՝ ոչ։ Սա մեծամտություն չէ։ :) Ես անհիմն երբեք չեմ խոսում։ ;)

masivec
02.02.2009, 00:42

Շնորհակալություն շնորհակալության համար:);)Իմ սիրած երգիչը՝Eminem,2Pac,50 Cent,Հայ Տղեք.....
Եվ՞:)

Moon
02.02.2009, 01:04
Վայ, քեզ պատահաբար շնորհակալություն հայտնեցի՝ մեջբերման փոխարեն։ :) Ինչևէ։
Ես, որքան էլ որ տարօրինակ կարող է քեզ թվալ, հա՛մ ռոք եմ սիրում, հա՛մ մետալ, հա՛մ հիփ–հոփ (եթե ավելի գլոբալ վերցնենք)։ Ու համոզված կարող եմ ասել, որ դու էլ պարզապես ռոքը չես հասկանում՝ այն շփոթելով մետալի հետ։ Ասա ինչ ռեփերների ես լսել, ասեմ՝ իրոք հասկանում ես ռեփից, թե՝ ոչ։ Սա մեծամտություն չէ։ :) Ես անհիմն երբեք չեմ խոսում։ ;)
Ամառ էդ շնորհակալությունն ինձ համար էր չէ՞:oy

Կներես Մասիվեց ջան, բայց քյարթու "ռեպ"-ը ռեպ չի կարա լինի։

masivec
02.02.2009, 01:19
Ամառ էդ շնորհակալությունն ինձ համար էր չէ՞:oy

Կներես Մասիվեց ջան, բայց քյարթու "ռեպ"-ը ռեպ չի կարա լինի։
Չէ շնորհակալությունն ինձ համար էր:P:P
Ինչ քյարթու է՞:o:think:Ի՞նչ էս ուզում ասած լինես:think

Moon
02.02.2009, 01:24
Չէ շնորհակալությունն ինձ համար էր:P:P
Ինչ քյարթու է՞:o:think:Ի՞նչ էս ուզում ասած լինես:think
Մասիվեց ջան ես խոսում եմ հայկական "ռեպ" կատարողների մասին։ Որ կարդացողը քյարթու ա,իր կարդացած ռեպն ու՞մ ա պետք

masivec
02.02.2009, 01:37
Մասիվեց ջան ես խոսում եմ հայկական "ռեպ" կատարողների մասին։ Որ կարդացողը քյարթու ա,իր կարդացած ռեպն ու՞մ ա պետք
Համաձայն չեմ,որտև օր. ամերիկայում էլ այնտեղի սենց ասած քյարթերն են երգում:P

sharick
16.02.2009, 13:58
Հայկական ռեպ գոյություն չունի, քանի դեռ Միշոյի նմանները իրենց երգիչի տեղ են դնում , ու խայտառակում են Հայ ազգը::angr y Հայերը ռեպ երգել չգիտեն:

sharick
16.02.2009, 14:01
Ախր ռեպ երգելը ուր , հայերը ուր?

masivec
16.02.2009, 14:17
Ախր ռեպ երգելը ուր , հայերը ուր?
Ռոկն(:[:[)ուր հայերն ուր:nono:beee:beee

masivec
16.02.2009, 14:23
Լուսաբեր
Դե որ դու Մունի ընկերն ես պարզ ա պիտի շնորհակալություն հայտնես անիմաստ գրածի:bad
Ու ասեմ, որ հայկական ՌԷՊ գոյություն ունի:aggressive:tsamon

Լուսաբեր
16.02.2009, 14:28
Հայկական ռե՞պ :[ զզվում եմ հենց բառերից,այլանդակությունն էլ ներկայացնելու մատուցելու ձև պիտի ունենա:Զարմանում եմ հենց էն հայ աղջիկների վրա որ տկլոր կլիպներում նկարվում են:ՈՒ ամենեվին էլ զարմանալի չի էն,որ հասարակության մեջ շատ են լսողները,հեշտ ընկալելի են... հասանելի բոլորին,դե ո՞վ չի ընկալի փողոցայինը... :'
Ներեն ինձ բոլոր «հայկական ռեպ»-ի :D սիրահարները,բայց իրոք թափելու բանա :this,այսինքը՝ ըսկի բան էլ չկա թափելու.

Լուսաբեր
16.02.2009, 14:30
Լուսաբեր
Դե որ դու Մունի ընկերն ես պարզ ա պիտի շնորհակալություն հայտնես անիմաստ գրածի:bad
Քեզ ո՞վ բան ասեց,ստեղ հայտնած շնորհակալությունները բարձրաձայն չեն քննարկվում,եթե դրվածա կարաս լուռ հասկանաս:Հիմա որ Լուսինը ռոքա սիրումա դա դեռ չի նշանակում,որ իմ ոտերը թուլանումա ռոքի համար,բայց դե հաստատ էլ նույն կարծիքին չեմ,ինչ ռեպի մասին: :)

Enigmatic
16.02.2009, 23:43
:oy:oy:oyԱմոթ լինի ասել էս վերջի Սյուզիի ու Շիրազի երգն եմ շատ սիրում,ամեն օր լսում եմ:tomato

masivec
17.02.2009, 13:17
:oy:oy:oyԱմոթ լինի ասել էս վերջի Սյուզիի ու Շիրազի երգն եմ շատ սիրում,ամեն օր լսում եմ:tomato
Չէ ամոթ չի;)Ու իմիջայլոց շատ լավ երգ ա:);)

Rhayader
17.02.2009, 14:58
Եթե ռեպը սրան-նրան անհիմն վիրավորանքներ հասցնելն է, ապա հայերի 90 տոկոսը ռեպ են երգում:
Ֆաշիստի դրած երգերի նույնիսկ վերնագրերից գլխիս ղափաղը բարձրանում է:

Ռեդ
17.02.2009, 15:01
Քիչ ա ռեփ, հլա հայկական էլ :))
Հայերը ու՜ր ռեփը ուր: Առանձնապես հիմա ընդհանրապես չեմ սիրում ռեփ, բայց կարծում եմ որ հայերը ռեփից ահագին հեռու են:

Պարոն Ն
17.02.2009, 15:23
Իսկ հայկական ՌԵՊ ընդհանրապես ի՞նչ ա նշանակում: Կարողա էն Միշոն ու հայ թիմը հա????? Արա լավ է, տո դրանք ոչմի բան են(իմ կարծիքն ա): Արեք մի հատ քննարկենք դրանց երգածը: Որեմն էսպես ժող ջան, փորձեք պատկերացնել առանց երաժշտության:D Միշոյի երգերը:[: Արտասանություն: ու էդ կոչվում ա երգ???????????:angry Կամ էլ թեչե երգի բառերի իմաստն ինչ ա?? Գնացինք եսիմ ում մոտ(ստեղ մի հատ պարտադիր քֆուր ա), հետո մաշնա , աղջիկ, ու բազառ ու արանքում լիքը քֆուր: Մեկ մեկ Սերժոն ա փրկում, իրա միքսերով, թե չե ով են դրանք::B:[:oy

Հ.Գ. Իհարկե կներեք գրածներիս համար, եթե դրանցով ինչ որ մեկին վիրավորեցի, Բայց էդ իմ սուբյեկտիվ կարծիքն ա:;)

Taurus
17.02.2009, 15:40
...Մեկ մեկ Սերժոն ա փրկում, իրա միքսերով...

Ես կասեի ավելի ա հարամում..., տենաս էտ ինչն ա սերժոի մոտ քեզ դուր եկել:think

Պարոն Ն
17.02.2009, 16:26
Ես կասեի ավելի ա հարամում..., տենաս էտ ինչն ա սերժոի մոտ քեզ դուր եկել:think

Չէ ինչու??? Շատ էլ լավն են?? Մանավանդ որ առանձին են(առանց երգի): Օրինակ PS Club-ի միքսը, կամ էլ Boomerang-ը;):P

John
17.02.2009, 19:17
[ D-12, G-UNIT, 2PAC ] ու Միշո. ո՞նց կարելի ե համեմատել . . . Բայց դե տենց ըլնի ֆուտբոլ էլ չունենք: ունենք վռոդի, բայց դե ո՞վ ա գջվե Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի առաջնության փոխարեն Հայաստանի առաջնություն նայի . . . Կա հայկական րեպ, բայց չեղածի հաշիվ ա;-) կա ուղղակի լինելու համար:

Լուսաբեր
17.02.2009, 19:43

մարդիկ կան նայում են :P ոնց որ «հայկական» ռեպ են լսում :D կոչվումա գժվե՞լ են :mda

Taurus
17.02.2009, 19:58
Չէ ինչու??? Շատ էլ լավն են?? Մանավանդ որ առանձին են(առանց երգի): Օրինակ PS Club-ի միքսը, կամ էլ Boomerang-ը;):P

ակնհայտ արտագրոցի

Amaru
17.02.2009, 20:28
[ D-12, G-UNIT, 2PAC ] ու Միշո. ո՞նց կարելի ե համեմատել . . . Բայց դե տենց ըլնի ֆուտբոլ էլ չունենք: ունենք վռոդի, բայց դե ո՞վ ա գջվե Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի առաջնության փոխարեն Հայաստանի առաջնություն նայի . . . Կա հայկական րեպ, բայց չեղածի հաշիվ ա;-) կա ուղղակի լինելու համար:

Առաջին երկու նշածներդ էլ նենց ոչինչ տուֆտա բաներ են, հատկապես՝ երկրորդը։ :oy

Թե չէ էնքանի հետ համաձայն եմ։ :)

բայց դե Շիրազը լավն աաա :))

John
18.02.2009, 07:04
մարդիկ կան նայում են :P ոնց որ «հայկական» ռեպ են լսում :D [COLOR="White"]կոչվումա գժվե՞լ են :mda[/ՑՈԼՈՐ]
էդ պահը լավ չեմ ձևակերպել;-) ամեն դեպքում եթե մարդ Թուփակին ու Միշոյին նույն մակարդակի վրա է դնում, կամ Միշոյին ավելի բարձր . . . ուզում եմ ասեմ, որ խոսկի բասկետբոլ էլ ունենք, բայց հաստատ չի համեմատվի մեր առաջնության մակարդակը ԷՆԲԻԷՅ-ի հետ . . . Բայց էդ չի նշանակում, որ ավելի լավ ա չունենանք;-) թող ըլնի, մարդ կա դուր ա գալիս, բայց դե . . .

John
18.02.2009, 07:08
Առաջին երկու նշածներդ էլ նենց ոչինչ տուֆտա բաներ են, հատկապես՝ երկրորդը։ :oյ

Թե չէ էնքանի հետ համաձայն եմ։ :)

բայց դե Շիրազը լավն աաա :))
Աբեր, արի կլնի դու Դի-ԹՈւԵԼՖ-ի մասին տենց մի արտահայտվի հա՞;-) ախր Էմ-ն ու Պրուֆը Դետրոիդի լավագույն րեպերներից են . . .

Պարոն Ն
21.02.2009, 20:44
ակնհայտ արտագրոցի

Եթե կարծում ես որ արտագրել եմ, ապա չարաչար սխալվում ես երկու պատճառով.
1. Ես ահավոր անհամբեր մարդ եմ, և էդքան "զահլա" չունեմ, որ նստեմ ողջ թեմայի գրառումները կարդամ:
2. Ես ինքս շատ սիրում եմ էդ միքսերը, կոմպիս մեջ ունեմ, ու շատ հաճախակի լսում եմ::angry

Հ.Գ. Կարող ես չհավատալ, քո գործն ա:P

_Հրաչ_
22.02.2009, 00:52
Չէ, վաբշե Սերժօյի միքսերը լսվում են, իմ կարծիքով, ես էլ ունեմ իրա համարյա սաղ երգերը: Համ էլ, դե հայի խասիաթ ա, մեր ունեցածն ինչքան կարում, քննադատում ենք, թերագնահատում ենք մեզ: Իմ կարծիքով` դեռ շատ առաջ կգնա Սերժօն:

Ռեդ
22.02.2009, 07:39

Ախր "լսվելը" շատ քիչ ա ;) Պիտի գործ լինի չէ՞ ;)
Օրինակ, վերցնեմ գրիչով կտկտացնեմ սեղանին: Լսվու՞մ է՝ լսվում է, գո՞րծ է՝ ոչ:

Amaru
22.02.2009, 10:38
Աբեր, արի կլնի դու Դի-ԹՈւԵԼՖ-ի մասին տենց մի արտահայտվի հա՞;-) ախր Էմ-ն ու Պրուֆը Դետրոիդի լավագույն րեպերներից են . . .

չէ ընգերս, չեմ կարա :B :)) որովհետև իրենք հենց միայն Դեթրոիթի մակարդակով են լավը, ավելիի չեն ձգում :P

*e}|{uka*
22.02.2009, 10:48
Եթե կարծում ես որ արտագրել եմ, ապա չարաչար սխալվում ես երկու պատճառով.
1. Ես ահավոր անհամբեր մարդ եմ, և էդքան "զահլա" չունեմ, որ նստեմ ողջ թեմայի գրառումները կարդամ:
2. Ես ինքս շատ սիրում եմ էդ միքսերը, կոմպիս մեջ ունեմ, ու շատ հաճախակի լսում եմ::angry

Հ.Գ. Կարող ես չհավատալ, քո գործն ա:P

Ու դա նշանակում էր, որ արտագրոցի՞ չի:oy:D:D// այ քեզ տրամաբանությու՜ն://
Լավ նոր հասկացա ինչ ես ուզում ասես , Էդուլը քեզ ի նկատի չուներ, այլ Սերժոյի միքսերի հետ էր :pardon

Չկա էլի տենց հասկացություն, ժառգոնով սծիշոկներ ասելը ոմն երաժշտության տակ դա դեռ օհոհո՜...

John
22.02.2009, 12:59
չէ ընգերս, չեմ կարա :B :)) որովհետև իրենք հենց միայն Դեթրոիթի մակարդակով են լավը, ավելիի չեն ձգում :P
Ամառ ջան, Դեթրոիդի մակարդակով լավ րեփեր ա խոսկի [Ca$his]ը կամ [OBI TRICE]ը, բայց ԷՄԻՆԵՄը էն տղեն ա, ում սաղ աշխարհը գիտի, ում ընդունում ու սիրում ա աշխարհի րեփ լսողների մեծամասնությունը: Համեմատելի չի, որ ասես խոսկի Միշոն Երևանի մակարդակով ա լավ րեփեր, ԷՄԻՆԵՄՆ էլ Դեթրոիդի մակարդակով . . . Ես կամ դու չենք էդ որոշում ջան, եդ ըտենց ա;-) [LOSE YOURSELF] ու դրանով ամեն ինչ ասված է;-) էլ չեմ ասում, որ ինքը էն եզակի րեփերներից ա, ով գրում ա նաեվ իրա երգերի երաժշտությունը:

Amaru
22.02.2009, 23:55

Լավ, լավ... կարծիքս արտահայտելուց առաջ հարց եմ տալիս. նշվածներից ու՞մ գործունեությանն ես ծանոթ՝ Ice T, Kurupt, Dilated People, Gang Starr, Biggie, Mobb Deep, Canibus, NaS, Wu Tang Clan, Mos Def... նշածդ D12-ն ու G-Unit–ն ամբողջովին, մասամբ նաև Թուփաքը (էհ) կոմերցիոն պրոյեկտներ են, այսինքն՝ փող աշխատելու ձև, հետևաբար՝ իրենց ռեփը չի կարող և չպետք ա կոչվի իսկական ռեփ, դա արդեն փոփ ռեպ ա...
Էմինեմը վերջերս ա սկսել իր երաժշտությունը գրել, որը գրեթե միշտ միանման ա ստացվում, իր հաջողակ երգերի 90 տոկոսի «փրադաքշն»–ը Dr.Dre–ինն ա, հա, ուժեղ ռեփեր ԷՐ... վերջին գործերը լրիվ հիմարություն են. Eminem Show–ից հետո բոլոր ալբոմները մեղմ ասած հիմարություն են։ Ես էլ կարող եմ ասել, որ Միշոյին Թուփաքի հետ համեմատելը նույնն ա, ինչ D12-ն ու G-Unit–ը՝ իսկական ռեփի հետ։

John
23.02.2009, 07:13
Խոստովանեմ' ծանոտ չեմ իրանցից ոչ մեկի երգերին :-[ Ֆիֆթիի պահով համամիտ եմ: Բայց մեկ ա ԷԷ-ին սիրում եմ, շատ լավն ա... Համ էլ օֆֆթոփ ա դառնում մանրից...]

masivec
23.02.2009, 15:01
Խոստովանեմ' ծանոտ չեմ իրանցից ոչ մեկի երգերին :-[ Ֆիֆթիի պահով համամիտ եմ: Բայց մեկ ա ԷԷ-ին սիրում եմ, շատ լավն ա... Համ էլ օֆֆթոփ ա դառնում մանրից...]
Ինչ-ինչ, բայց Eminem-ից լավ ռէպեռ չկա,ինքը վերջնա:P:)

¤Le_Parrin¤
24.02.2009, 00:09
նախ բարին բոլորին
այսօրվա օրով ամենալավ րապերները Հայ Տղեքն էն դրա մէջ ոչ մի կասկած չկա
քանի որ նրանց ասածերը շատ ճիշտա ու բառերը ձևած չափած ա իրանց վերջի երգերն էլ երևի չէք լսել խորհուրդ կտամ լսէք Հայաստանում կատարվող սխալ բաների մասինա ու կարևորը որ դուխ են անում

_Հրաչ_
24.02.2009, 14:49
Ախր "լսվելը" շատ քիչ ա ;) Պիտի գործ լինի չէ՞ ;)
Օրինակ, վերցնեմ գրիչով կտկտացնեմ սեղանին: Լսվու՞մ է՝ լսվում է, գո՞րծ է՝ ոչ:

Ուրեմն քո կարծիքով բոլոր էդ ոճի երգերում կտկտոցը բացակայո՞ւմ ա: Էդ ոճի սաղ երգերն էլ տակտերի վրա են ստեղծվում: Ես էդ ոճի տարբեր արտասահմանյան երգեր եմ լսել, ու շատերին էլ չի զիջում իմիջիայլոց: Ուղղակի ճաշակի հարց ա. դու էդ ոճը կամ մենակ Սերժօ չես լսում: :ok

sharick
25.02.2009, 11:07
Մեկա հայկական ռեպ գոյություն չունի , հայկական ռեպը ռաբիզություն ա:

masivec
25.02.2009, 18:29
Մեկա հայկական ռեպ գոյություն չունի , հայկական ռեպը ռաբիզություն ա:
:[Ոնց չեմ սիրում, որ անիմաստ ու անհիմն գրում են, թե ինչն ա ռաբիզություն:bad

sharick
26.02.2009, 15:45
:[Ոնց չեմ սիրում, որ անիմաստ ու անհիմն գրում են, թե ինչն ա ռաբիզություն:bad

միևնույն ա ես մնում եմ նույն կարծիքին :

Jarre
26.02.2009, 19:35
Իմ համար իմ սիրած երաժշտությունը իմ էության մի մասն է։ Եթե անկեղծ ասեմ, նա ով կպնում է իմ սիրած երաժշտին կամ հեգնանքով է խոսում, հոգուս խորքում ես այդ հեգնանքն ու վիրավորանքը համարում եմ ուղված ինձ, իմ կյանքին և իմ արժեքային համակարգին՝ իմ էությանը ու անձին (ուզում եք սա համարեք թուլություն, ուզում եք համարեք անլիարժեքության կոմպլեքս կամ ուրիշ որևէ ձևով, բայց դա՝ լավ կամ վատ՝ փաստ է)։ Դրա համար էլ տանել չեմ կարողանում ծիծաղել կամ պիտակներ կպցնել ինչ որ մեկի նախընտրած երաժշտությանը, երգչին.... Իսկ ինչ վերաբերում է ինձ, ժամանակին ռեպ լսել եմ, իսկ հիմա սկզունքորեն չեմ լսում։

Իսկ ինչո՞ւ է ռեպը գրավիչ երիտասարդների համար։ Քանի որ ռեպի տեքստերը կյանքում գոյություն ունեցող խնդիրների մասին է, որ մի գուցե ուրիշ ոճեր դրանց մասին միշտ լռում են։ Հաճախ ռեպը քննադատում է ստանդարտ ապրելակերպը և մղում է ապրել ազատ՝ առանց տաբուների։ Ռեպը հաճախ քննադատում է սխալ վարվելակերպը ու խոսակցական լեզվով կոնկրետ բոլորին «տեղն է դնում».... մեկ էլ ռիթմը շատ-շատերին գրավում է։

Rhayader
26.02.2009, 20:59

Ռեպը ծայրահեղ մատերիալիզմ, ես կասեի՝ նույնիսկ նյութապաշտություն է քարոզում:
Սկզբում ռեպպերն աղքատ է, «գետտոյի զավակ», ու պայքարում է իր շուրջը տարածված պրոբլեմների դեմ՝ թմրադեղեր, մարմնավաճառություն, կաշառակերություն, աշխատազրկություն: Դրա հաշվին նա մասսայականություն է ձեռք բերում ու հարստանում: Հետո պարզվում է՝ նա ոչ թե ուզում էր պայքարել, այլ ընդամենը գետտոյի «վերևում» լինել ու ինքը ղեկավարել:
Օրինակները շատ են՝ և Ամերիկայի ռեպպերները, և Ռուսաստանինները, և, որքան էլ աբսուրդ է, Հայաստանինները, որոնք նույնիսկ չեն էլ հարստացել, բայց մի երկու կլիպ հանելուց հետո սկսել են Դոլլար Աստծուն ձոներ գրել:
Բացառություններ, իհարկե, կան ցանկացած կանոնից: Բայց, ցավոք, այնքան քիչ են:
Ինչևէ, ռեպ լսել բնավ պարտադիր չի նշանակում լինել ռեպպեր ու ամբողջությամբ ընդունել ռեպի ծիտ-պԸլան-մաշնա սկզբունքը: Ռեպը ձգում է, քանի որ նրա մեջ կա պարզ, ֆիքսված ռիթմ ու մինիմալ, կրկնվող մեղեդի: Այն հասկանալու համար պետք չի լարվել: Իսկ հիմա բոլորը ձգտում են պարզության: Իսկ կլիպերում այնքան գեղեցիկ ծիծիկներ են դնում, որ մարդու նայելն է գալիս: Ես կոնցեպտուալիստ եմ, փոխում եմ, բայց ամեն մեկը չի, որ դա կանի: Մեկ, երկու՝ ու հաճելի զգացողությունները (նամանավանդ ծիծիկների հետ կապված) ասսոցացվում են ռեպի հետ, ու այն հաճելի է դառնում: Միջին ստատիստիկ տղամարդու համար դժվար է դրան դիմակայել: Իսկ կանայք շատ հաճախ փայլուն իրերի վրա են ձգվում, քանի որ նրանց տարիներով ներարկել են ոսկեղեն-քարեղեն-շորեղեն արժեքներ, ու ռեպի մթնոլորտն իր էժանագին բայց ամպագորգոռ փայլով ձգում է նրանց:

Amaru
26.02.2009, 22:15
Սոֆ, դու ռեփի մասին էնպես ես խոսում, ինչպես ռոքից հեռու մարդը կասեր, թե դա «սատանայական» երաժշտություն է, բոլոր ռոքերները փիս սատանայապաշտներ են՝ իհարկե որոշ բացառություններով, որոնք քիչ են:
Ես ինքս նախորդ գրառմանս մեջ ասել եմ, որ քո նկարագրածը արդեն իսկ իսկական ռեփ չէ: Հա, ռեփի որոշ ոճերում մեղեդին հասցված է մինիմալի, բայց ուղղություններ կան, որտեղ շեշտը հենց երաժշտության վրա է դրված (Dirthy South):

Rhayader
26.02.2009, 23:00

Ան, ես էլ մի երկու նման օրինակ կարող եմ բերել: Իսկ եթե դու համարում ես, որ Թուփաքն ու նմանները իսկական ռեփ չեն (իսկ նրանք հաստատ իմ սահմանման տակ մտնում են), ապա ասելու բան չունեմ:
Կա, այսպես կոչված, «ռեփ»-ոճ, ու կա ռիթմիկ ռեչիտատիվ, ինչպիսին կարելի է հանդիպել հարդքորում ու նու-մետալում (Լինկին Պարկ, Բիոհազարդ), բայց դրանք ոճայնացված ռեփի հետ բնավ կապ չունեն:
Հավատա ինձ, ես բնավ ռեփից հեռու մարդ չեմ, ու բարի մաքիավելիստ նեգր քեռիների մասին քո լսած հեքիաթներից այն կողմ եմ տեսել:
Ռուսաստանում ու ամենուր ռեփ-տուսովկան հարստանալուց հետո վերաճել է Առ-Էնդ-Բի տուսովկայի, բոլոր «իսկական» ռեփերները, որոնք կենդանի են մնացել մինչև այդ պահը, մտել են դրա մեջ:
Թե՞ դու չես տեսել Թուփաքի վերջին շրջանի, ցենզուրայից լավ հեռու կլիպետը ծիծիկ-կոկա-փող կոնցեպցիայի շուրջ:
Նորից եմ ասում, ռիթմիկ ռեչիտատիվը մի խառնիր հենց ռեփի հետ: Ռեփերը երաժիշտ չի՝ նա սովորաբար իր հետ «ԷմՍի» է պահում, որը դնում է «միքսը»: Ընդ որում, նախնական ռեփում միքսն էական չի, ու նույն միքսի տակ կարելի է հազար հատ ռեփ կարդալ:
Իսկ հիմա պատմության դաս:
Առաջին ռեփերներն ութսունականների գետտոյի դիսկոների դիջեյներն էին, որոնք դիսկ փոխելիս ռիթմիկ ծափ էին տալիս, որ պարողները ռիթմից չընկնեն(աղբյուրը՝ Ռոլլինգսթոուն երաժշտական հանրագիտարան): Հետո նրանք սկսեցին այդ ծափերին իրենց գրած բանաստեղծություններն ավելացնել: Այդտեղից է գալիս ռեփի անվանումը՝ ծափ, հարված: «Ռիթմիկ ամերիկյան պոեզիա» նշանակելն իդեոլոգիական միֆ է:
Սկզբում ռեփի իդեոլոգիան իսկապես պայքար էր գետտոյի պրոբլեմների ու դրանց նկատմամբ աշխարհի անտարբերության դեմ: Հետո՝ նշել եմ արդեն ինչ եղավ:

Ինքս ունեմ ռեփեր ծանոթներ, ոչ միայն հայաստանից, ու նրանք էլ ընդունում են, որ առավել շատ գնահատում են արտաքին փայլը, գլամուրը, «էլիտարությունն» ամեն ինչում:
Չեմ պնդում, թե դա վատ է՝ իրականում ճաշակի հարց է: Պարզապես ես հակված եմ ուրիշ կյանքի, որտեղ մաշնան ու փողը ոչ թե արժեք ու չափանիշ են, ինչու ոչ՝ պաշտանմունքի առարկա, այլ ընդամենը սեփականություն, ոչ թե ես եմ նրանց սեփականությունը:

Ան, չնեղանաս, բայց դու էլ ռեփի միջի եհովայի վկան ոնց որ լինես:D Իրենք էլ են քրիստոնեության մասին նույնն ասում, ինչ դու՝ ժամանակակից ռեպի մասին:

Fabolous
15.03.2009, 12:04
Միշո ասեցիք հիշեցի-լսեք իրա«քո համար»-ը, հետո լսեք
Shuggie Otis - Strawberry Letter 23 ու գտեք տարբերությունը:B

gafff
15.03.2009, 17:37
Միշո ասեցիք հիշեցի-լսեք իրա«քո համար»-ը, հետո լսեք
Shuggie Otis - Strawberry Letter 23 ու գտեք տարբերությունը:B

Միշիկը ճիշտա 0-ա, բայց դէ մարդիք սեմպլ են արել ինչ վատ բան կա ըտե ?

Օրինակ լսի The Game - Hate It Or Love It հետո էս լսի http://www.youtube.com/watch?v=maRe_L6B_CM

Մարկիզ
16.03.2009, 01:52
Դե, ճիշտն ասած էնքան էլ ռեպ չի, բայց զատո լավն ա՜…
http://www.youtube.com/watch?v=S4mjGNZ0hl8

Մարկիզ
16.03.2009, 01:59
Սա էլ է ընտիր…:hands
http://www.youtube.com/watch?v=Lnm3boILBHs&feature=related

Chuk
16.03.2009, 03:35
Մոդերատորական. gafff-ի կատարած կոնֆլիկտային գրառումը ու դրանից ծնունդ առած քնարկման գրառումները ջնջվել են, կոնֆլիկտային գրառման հեղինակը ստացել է զգուշացում: Քննարկումներին մասնակցելիս մնացեք կոռեկտության շրջանակներում, մի կոպտեք, վիրավորեք զրուցակցին, նրա նկատմամբ եղեք հարգալից:

Ra$Ta
14.05.2009, 13:43
Սխալ ա դնել ու սկսել համեմատել արտասահմանյան ռեպը մերինի հետ , կարող ա չիտկայի առոմով շաաատ հեռու ենք իրարից բայց մի մոռացեք որ մերն ա էտ կամայական ազգ ունի իր ուղղվածությունը ռեպում , ռուսական ռեպը ուրիշ ա , ֆռանսյական ռեպը լռիվ ուրիշ ա , ոճն ա որ կարևոր ա , իսկ հիմա հայաստանւմ նույն Միշո լսողները ավելի շատ են քանց թե բուն ամերիկյան անդերգռաունդ , չեմ ասւմ հիմիկվա ֆիֆթի սենթ կամել ռիկ ռոս , էտ այն երաժշտությունն ա որը ամբողջ աշխարհում լսում են . բայց բացի տենց երգերից նաև ամեն մեկը ուզում ա լսի իր հոգուն հարազատը , քչից շատից մեր ռեպը մեր կյանքի մաին ա , ու հաճելի ա սեփական լեզվով մի բան լսել . ինչ հայ ուզում ես վերցրու հայերեն լեզվով ռեպ կարդալ տուր նույնն ա ստացվելու , դա գալիս ահենց մեր լեզվի կազմվացքից , որը չի թողնում ամերիկյան ոճի ռեպ կարդալ , վերցնենք Ապե Ջանը , իրանց մակարդակի ռեպ ոչ մեկ չի գրում հայաստանում , ոչ մեկ , բայց իրանք Հայ Փմի նման պահանջված չեն , նշանակում ա , ռեպեռներ ջան կարդացեք հայերեն , որտև նույնիսկ լավ անգլերեն ռեպը ոչմեկին ստեղ պետք չի . :D

masivec
16.10.2009, 09:04
Հայկ [Arm4] - Ես կարդում եմ ՌԷՊ (Music By Dj Lyov)

http://i053.radikal.ru/0910/1f/4ce8d3bc142e.jpg (http://imqucha.com/Hayk%20Arm4%20-%20Es%20Kardum%20Em%20Rep%20Prod.%20By%20Dj%20Lyov.mp3)

Բեռնել(mp3) `Հայկ [Arm4] - Ես կարդում եմ ՌԷՊ (Music By Dj Lyov) (http://imqucha.com/Hayk%20Arm4%20-%20Es%20Kardum%20Em%20Rep%20Prod.%20By%20Dj%20Lyov.mp3)

Kuk
16.10.2009, 11:11
Էդ ե՞րբվանից ա Rap-ը սկսել Rep գրվել:

Ռուֆուս
17.10.2009, 01:00
Էդ ե՞րբվանից ա Rap-ը սկսել Rep գրվել:

Այն օրվանից, երբ մեսրոպատառ ոսկեղենիկ հայերենը սկսեցին լատինատառ գրել :(

masivec
19.11.2009, 16:37
http://kirovakanzi.jimdo.com/s/cc_images/cache_2109902520.jpg?t=1258491265

Բեռնել(mp3)` Սև ft. Ֆելո - Կյանքս (http://kirovakanzi.jimdo.com/app/download/2938752120/4b053b41/2bced80ece375f8a56e4712b76861374b79bdfbf/Sev+ft.+Felo+-+Kyanqs.mp3)

DavitH
19.11.2009, 19:45
Մենակ վերնագիրն արդեն խնդալու ա :D ոնց կարա RAP-ը հայկական լինի
մենք ոչ rap ունենք ոչ էլ կարանք ունենանք ու ոչ էլ պետք ա

_Հրաչ_
19.11.2009, 20:13
Բառերը` չէ, բայց մեղեդին վատը չի: Nelly Furtado-ի երգի էֆեկտն ա վերցրած::)

masivec
19.11.2009, 22:09
Մենակ վերնագիրն արդեն խնդալու ա :D ոնց կարա RAP-ը հայկական լինի
մենք ոչ rap ունենք ոչ էլ կարանք ունենանք ու ոչ էլ պետք ա
Հլը պարզաբանես՞

Սերխիո
15.08.2010, 23:20
Էսօր, ամենալավը կարդում ա Սևը, ու ինքը մի տարուց համար առաջինը կլինի, ու ետի ինձ դուր ա գալիս:B

Ungrateful
18.11.2010, 23:37
Մեր հեռուստատեսության ամենա հայտնի հաղորդավարներից մեկը՝ Ֆելիքս Խաչատրյանը սկսել է ռեփ գրել ու կարդալ: Արդեն թողարկել է 2 երգ :unsure:

http://www.youtube.com/watch?v=-vAV-5R8uzQ

Էս մեկն էլ A. Chilla-ի հետ դուետ ա՝

http://www.youtube.com/watch?v=mgpgkl74LY8

Հ.Գ. :esim

erexa
19.11.2010, 00:02
Բարեվ ժողովուրդ
ինչ կասեք Հայկական ՌԷՊ ի մասինղղղ:B

Դե որոշ հայկական ռեպներ կան որ լավն են, բայց էդ հայ ռեպ կարդացողները չունեն իրենց ոճը,մի տեսակ «փորձում են նմանվել» 2pac-ին, 50 cent-ին,բայց մեկա իրանց մոտ էդ կրկնօրինակությունները լավ չեն ստացվում: Էս վերջերս էլ մի 2 հոգի կան սկսել են հայհոյանքներով ռեպ կարդալ,ախր չի սազում էլի մեր ազգին տենց բաներ,մենք համեստ ազգ ենք մեզ տենց սևական բաներ չեն սազում: :)

Ungrateful
19.11.2010, 00:05

Հա, վերջերս... արդեն մի 8-9 տարի ա:

Ապե Ջան
19.11.2010, 00:28
Մեր հեռուստատեսության ամենա հայտնի հաղորդավարներից մեկը՝ Ֆելիքս Խաչատրյանը սկսել է ռեփ գրել ու կարդալ: Արդեն թողարկել է 2 երգ :unsure:

http://www.youtube.com/watch?v=-vAV-5R8uzQ

Հ.Գ. :esim

Միայն զզվանք ապրեցի լսելով առաջին կատարումը:
Անիմաստ խոսքեր, ոչինչ չասող բառեր:

erexa
19.11.2010, 00:47
Հա, վերջերս... արդեն մի 8-9 տարի ա:

Էս վերջերս ասելով ես նկատի ունեի մի 4-5 տարի առաջ, ես տեղյակ չէի, որ 8-9 տարի առաջ են սկսել հայհոյանքներով ռեպ կարդալ , ինչևէ 8-9 տարինել է ինձ համար էս վերջերս: :)

sokrates74
20.11.2010, 17:16
N...V...O _ Ղարաբաղցի եմ

http://www.youtube.com/watch?v=IpGmtSxuXNc
N...V...O -ի երգերը կարող եք բեռնել nvo.do.am (http://nvo.do.am/) կայքից :

Armine2010
27.11.2010, 00:50
Շատ լավ երգ շատ սիրուն երգ Երևանի մասին:
Ինձ շատ ա դուր եկել :)

http://www.youtube.com/watch?v=JX6PMJ95Y4w

Fashist
07.12.2010, 22:56
Գյումրի քաղաքի ամենահաջող ռեփեր Համոն ու իրա ընկերը,իմիջիայլոց Սևակի առաջին երգն է:Երգի մեջ մենակ սկզբում մի բառ հայհոյանք կա:Կոմենտներ գրեք:

http://www.youtube.com/watch?v=r1wZsOLd7yw

BOBO
19.12.2010, 00:37
ինչքանովա հայկական:)) բայց լավներ

http://www.youtube.com/watch?v=9dIO56Macpo

Ungrateful
19.12.2010, 01:04
ինչքանովա հայկական:)) բայց լավներ

http://www.youtube.com/watch?v=9dIO56Macpo

Ֆրանսիայում ապրող հայ տղա ա Արարատը: Միշոյի հետ էլ թարմ դուետ ունի, որը դեռ չեմ կարող տեղադրել ինետում: Էս վիդեոյի երգն էլ /ավելի կոնկրետ` տեքստ/, ասածս դուետի իր հատվածն ա:
Հիմա տեսահոլովակն են նկարում, երգն էլ լավն ա` շուտով կտեսնեք ;):

BOBO
19.12.2010, 01:09

հա էսել տեսա
որ հայերեն մտնումա Միշոնա? 2:15-ից

http://www.youtube.com/watch?v=SV1GiQ7cFyU

Ungrateful
19.12.2010, 01:17
հա էսել տեսա
որ հայերեն մտնումա Միշոնա? 2:15-ից

http://www.youtube.com/watch?v=SV1GiQ7cFyU

Ինքն ա: Սա սևագիր ձայնագրությունն ա` կարողա չդզի :)): Վերջնականը շատ ավելի լավն ա:
Կլիպի կեսը արդեն կա /որը նկարվել ա ֆրանսիայում/, մյուս կեսն էլ Երևանում են նկարում: Երևի մինչև նոր տարի եթերում կլինի:

BOBO
19.12.2010, 01:19
ձեները ուրիշ ձևա լսվում:))

sokrates74
08.01.2011, 17:28
N...V...O_Պատերազմ 07.01.2011

http://www.youtube.com/watch?v=D_Fuentzwmo

Ապե Ջան
04.07.2011, 01:35
«Հայկական ռեպ» - ում պատերազմ ա՞ հլը: :D
Արա, բայց տեսնես հեչ մարդու ցույց չի տվել իր մեծ գործը::[

Frank
18.09.2011, 10:07
կարծիքս լավա: Ամենա շատը սիրում եմ ՀՏ Հայկոին, ՆՏ Գոռին, ՆՏ Համոին

Ապե Ջան
18.09.2011, 10:33
կարծիքս լավա: Ամենա շատը սիրում եմ ՀՏ Հայկոին, ՆՏ Գոռին, ՆՏ Համոին

ՀՏ Հայկոին գիտեինք, ՆՏ Գոռին ու ՆՏ Համոն ովքոր են?

John
18.09.2011, 10:57
ՀՏ Հայկոին գիտեինք, ՆՏ Գոռին ու ՆՏ Համոն ովքոր են?
ՆՏ Գոռ մասն. ՀՏ Հայկո - Երևանից Գյումրի

http://www.youtube.com/watch?v=jiUn7iT3Mf0
ՆՏ Գոռ, ՆՏ Համո - Նոր Տարի

http://www.youtube.com/watch?v=9MP2a7dALEw&feature=mfu_in_order&list=UL

John
04.05.2016, 14:50
ՖԲ-ում աչքովս ընկավ։ Լավն ա :)

https://www.youtube.com/watch?v=On8WWOhrXqY

Բայնադուռ
18.11.2017, 03:18
https://youtu.be/O97L-h8Ntis

Էս ա ուժեղ գործ

Отправлено с моего Redmi 4 через Tapatalk

Պիրիտ
20.11.2017, 04:33
https://www.youtube.com/watch?v=n8xDglHf-2w