PDA

Դիտել ողջ տարբերակը : Armenian Girl + American Boy = Սատանան գիտի ինչ

FactorX
14.12.2007, 22:54
Ինչու են հայ աղջիկները արտասահմանցի տղաներին վերաբերվում ոչ այնպես ինչպես տեղացիներին, այսինքն շատ ավելի լավ: :) Ու կարևոր չէ թե ով է այդ տղան և ինչ է իրենից ներկայացնում, պարզապես մի տարօրինակ թուլություն կա հայ աղջիկների մոտ դեպի արտասահմանցի տղաները(և հիմնականում ամերիկացի): Այն բանը որ նրանք կյանքում իրենց թույլ չեն տա հայ տղայի հետ, համարելով դա իրենց պատվից ցածր, մեծ հաճույքով անում են արտասահմանցիների հետ… Պարզապես խխճում եմ նմաններին… Հետաքրքիրա ակուբցիները ինչ կարծիքի են էս տհաճ երևույթի մասին…

Արամ
14.12.2007, 23:10

ետ ըտենց չի: Չեմ արդարացնում այդ <<աղջիկներին>> բայց ետի իրանք մտածում են որ ամեն մի ամերիակից նենց ավելի զարգացածա, ու ավելի բաց, ազատ կլինի աղջիկների հետ...

Amaru
14.12.2007, 23:42
վայ դե ինչ կապ ունի
«արտասահմաններում» էլ տհասների ու դեբիլոտների պակասություն չկա
ազատությու՞ն… ինչ-որ չափով, հա, բայց առաջնայինը իհարկե դա չի
ինչքան արտասահմանցու հանդիպել եմ, ինչ էլ լինի, նրանք հայ տղաների մեծամասնությունից շատ-շատ ավելի կրթված են և քաղաքավարի… ուղղակի էնքան հազվադեպ են էստեղ էդպիսի հայ տղաներ պատահում, որ աղջիկների մոտ էդ տպավորությունն ա ստեղծվել
քանի որ «կարգին իրան հարգող հայ տղեն իրան թույլ չի տա, որ ընկերուհին քիթը տնից հանի. կտա գլուքը կջարդի…» :[ բոլորը չեն սենց. պարզապես մեծ մասը…
համ էլ հայ տղաների մեծամասնությունը էնքան քիչ ա արտաքինին ուշադրություն դարձնում :[ ու էդ մեծամասնությունը՝ արտաքինին չհետևող, նահապետական բարքերով ապրող, և այլն, և այլն, ստեղծում ա հայ տղայի կերպարը՝ ընդհանուր բոլորի համար

FactorX
14.12.2007, 23:54
ինչքան արտասահմանցու հանդիպել եմ, ինչ էլ լինի, նրանք հայ տղաների մեծամասնությունից շատ-շատ ավելի կրթված են և քաղաքավարի…
Իմիջայլոց ես նկատի ունեի ոչ թե կրթվածներին, այլ հենց այն “Անկիրթներին” որոնք իրենց շատ տգեղ պահվածք են թույլ տալիս, իսկ աղջիկները(իհարկե բոլորի մասին չէ խոսք գնում) չեն առարկում դրան

Ավելացվել է 3 րոպե անց
Նրանք քաղաքով սովորականի պես քայլելուց միայն կարող են քաղաքակիրթ թվալ:D

Amaru
15.12.2007, 00:02
պահ
դե արի ու մի ասա
եթե իգական սեռի տվյալ ներկայացուցիչը (դերիս մեջ եմ մտել, չխանգարեք :D ) դեմ չի (մեջբերում եմ) «անկիրթ արտասահմանցու տգեղ պահվածքին», ապա «անկիրթ տեղացու» պահվածքին էլ դեմ չի լինի, դա պարզից ել պարզ ա, ինչպես այն, որ ես Ամառուն եմ լոլ
համ էլ քեզ պե՞տք ա, թե էդպիսի «բարի ու չմերժող» աղջիկները ում հետ ինչ են անում…)))

FactorX
15.12.2007, 00:14

ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ, Դե էլի չհասկացար ինձ…
Ախր ես դրա մասին չեմ խոսում, լօլ, աղջիկները տարբերություն են դնում տեղացի և արտասահմանցի տղաների մեջ, մի վիճի բացահայտ ու անվիճելի հարցերի շուրջ խնդրում եմ, ու խոսքը միայն “վատ” աղջիկների մասին չէ, այլ նաև ու հիմնականում “Լավ” աղջիկների մասին

Ավելացվել է 7 րոպե անց

եթե իգական սեռի տվյալ ներկայացուցիչը (դերիս մեջ եմ մտել, չխանգարեք :D ) դեմ չի (մեջբերում եմ) «անկիրթ արտասահմանցու տգեղ պահվածքին», ապա «անկիրթ տեղացու» պահվածքին էլ դեմ չի լինի, դա պարզից ել պարզ ա, ինչպես այն, որ ես Ամառուն եմ լոլ
Ուրեմն ես կասկածում եմ որ դու Ամառուն ես, որովհետև ԴԱ ՏԵՆՑ ՉԷ ԴՈՒ ՍԽԱԼՎՈՒՄ ԵՍ, աղջիկներից շատերը ինչպես ես արդեն նշեցի կարող են դա անել արտասահմանցու հետ հրապարակավ(շեշտում եմ) ու երբեք թույլ չտալ նույն բանը հայ տղայի հետ

Amaru
15.12.2007, 00:27
լավն ու վատը ո՞րն ա, հո՞մ ապրանք չի :))
Սուր, բառերից չեմ կախվում ))
է, տենց չի լինում)))
լսի, դա արդեն քեզ թվացել ա. ախր պարզապես արտասահմանցի լինելը ոչ մի առավելություն տալ չի կարա, դե իսկ եթե բանը հասել ա դրան… :} ուրեմն էդ աղջկա գենետիկ կոդի մեջ սխալ կա լոլ

Ավելացվել է 36 վայրկյան անց
սուտ ես ասում

FactorX
15.12.2007, 00:40
ախր պարզապես արտասահմանցի լինելը ոչ մի առավելություն տալ չի կարա
Այո դա տենց էլ կա, ես հասկանում եմ, բայց իրանք չեն հասկանում դա, ախր դու խի չես հասկանում ինձ, :D վոբշեմ մտի ICQ մի քիչ կրիվ անենք:hands, մոդերատորներին չջղայնացնենք :D

Artgeo
15.12.2007, 00:57
Կամայական Girl + Կամայական Boy = Շատ սիրելի ու համով երեխա :love (մեծանալուց են շատերը փոխվում)

Բացարձակապես համաձայն չեմ, որ հայ աղջիկները նախընտրում են արտասահմանցի տղաների։ Հակառակը, ինձ հայտնի բոլոր դեպքերում հայ աղջիկները նախընտրեկ են հայ տղաների։ Մի դեպքում նույնիսկ վերջին պահին աղջիկը նշանը հետ է տվել։
Ավելին, նույնիսկ կարծում եմ, որ հայ տղաներն են նախընտրում արտասահմանցի (հատկապես ռուս և ուկրաինացի) աղջիկներին, անտեսելով մեր հայ աղջիկների գեղեցկությունը, կանացիությունն ու նազելիությունը :)

egoist
15.12.2007, 01:29
Այո համազայն եմ , որ հայ աղջիկները արտասահմանցի տղաներին վերաբերվում ոչ այնպես ինչպես տեղացիներին, որովհետև արտասահմանցի տղաները շատ տարբերվում են տեղացիներից, հարցը նրանում չի ով է ավելի լավը կամ վատը, պազապես արտասահմանցի տղաների (և ոչ միայն տղաների) հետ շփվելը ավելի հեշտ է և աղջիկը սպիված չի անընհատ մտածել «տեսնես ինչ՞ կա ես տղու մտքին» կամ «տեսնես ,որ իրա հետ տեղ գնամ ինչ՞ կմտածի իմ մասին», նրանք շատ ավելի անմիջական են առանց ձևականությունների ( որ շատ բնորոշ է տեղեցինրին) , և եթե աղջիկն իրեն ազատ պահի հաստատ էդ տղեն վատ բան չի մտածի իրա մասին…

FactorX
15.12.2007, 12:02
և եթե աղջիկն իրեն ազատ պահի հաստատ էդ տղեն վատ բան չի մտածի իրա մասին…
Բայց իրականում մտածում են ու նրանց մտքինը ոչ մեկը ուշադրություն չի դարձնում, որովհետև բոլոլը կարծում են թե Ամերիկացիները միամիտ ժողովուրդ են, բայց իրականում դա այդպես չէ, ամեն ինչ շատ պարզ է, պարզապես ինչպես ցանկացած մեկը օտար տեղ, նրանք էլ իրենց պահում են ոչ այպես ինչպես օրինակ իրենց հարազատների շրջապատում...

Ավելացվել է 11 րոպե անց

Կամայական Girl + Կամայական Boy = Շատ սիրելի ու համով երեխա :love (մեծանալուց են շատերը փոխվում)
չէ, բոլորն էլ փոխվում են:D

Belle
15.12.2007, 12:18
Իսկ իմ կարծիքով ցանկացած հայ տղա, (դե կարողա էդքան էլ ցանկացած չէ :D ) ավելի շատ արժանիքներ ունի, քան արտասահմանցի տղան: Իհարկե կարող են լինել բացառություններ, բայց հաստատ "փորձած թանը անփորձ մածունից լավ է": Մի խոսքով հայ աղջիկներ, մեր տղաները իրենց բոլոր թերություններով հանդերձ ավելի լավն են, քան արտասահմանցիները: Հաստատ հայի սիրտը ավելի շատ կցավի հայր համար, քան արտասահմանցունը: ;)

egoist
15.12.2007, 12:24
Բայց իրականում մտածում են ու նրանց մտքինը ոչ մեկը ուշադրություն չի դարձնում, որովհետև բոլոլը կարծում են թե Ամերիկացիները միամիտ ժողովուրդ են, բայց իրականում դա այդպես չէ,...
Այո ամերիկացինրը միամիտ չեն , բայց տարբերությունը այն է , որ եթե նրանք նույնիսկ
մտածեն . «ես աղջիկը ուզում ա սեքսով զբաղվի» կամ նման բան , էդ իրենց համար շատ նորմալա, դրանից իրենց վերաբերմունքը այդ աղջկա հանդեպ չի փոխվում:

ամեն ինչ շատ պարզ է, պարզապես ինչպես ցանկացած մեկը օտար տեղ, նրանք էլ իրենց պահում են ոչ այպես ինչպես օրինակ իրենց հարազատների շրջապատում...

ՉԷի ասի, իրենց շրջապատում կամ օտար տեղ նրանց համար միևնույն է թե ինչ կմտածեն իրենց մասին ,շրջապատի կարծիքը նրանց համար այդքան կարևորություն չի ներկայացնում ինչպես մեզ մոտ..

Belle
15.12.2007, 12:32
ՉԷի ասի, իրենց շրջապատում կամ օտար տեղ նրանց համար միևնույն է թե ինչ կմտածեն իրենց մասին ,շրջապատի կարծիքը նրանց համար այդքան կարևորություն չի ներկայացնում ինչպես մեզ մոտ..

Համամիտ եմ: բայց դեռ հարց է, որն է ավելի լավ: Եթե շրջապատի կարծիքն ընդհանրապես հաշվի չառնենք, վարջներս ինչ կլինի? մարդ պետք է ապրի որ միայն իր այլ նաև ուրիշների համար:
Ինչ խոսք արտասահմանցիրներն ավելի ազատամիտ են, բայց իմ սուբյեկտիվ մոտեցմամաբ, մեր հայ տղանի ոչ այնքան ազատամիտ լինելն ավելի լավ է: ;) Դե չեմ ասում ընդհանրապես սահմանափակ մտածելակերպ եմ նախընտրում, բայց չափից դուրս ազատամտությունն էլ իր մեծ թերություններն ունի:

Second Chance
15.12.2007, 12:49
, աղջիկներից շատերը ինչպես ես արդեն նշեցի կարող են դա անել արտասահմանցու հետ հրապարակավ(շեշտում եմ) ու երբեք թույլ չտալ
նույն բանը հայ տղայի հետ
:think Իսկ ին՞չ անել ես տենց էլ չհասկացա, այդ ին՞չ են թույլ տալիս հրապարակավ:

FactorX
15.12.2007, 15:43
:think Իսկ ին՞չ անել ես տենց էլ չհասկացա, այդ ին՞չ են թույլ տալիս հրապարակավ:
Հանդուրժել ու նսեմանալ տղայի տգեղ ու իշխող պահվածքից

hayastanic hognach mard
15.12.2007, 19:07
Ինչու են հայ աղջիկները արտասահմանցի տղաներին վերաբերվում ոչ այնպես ինչպես տեղացիներին, այսինքն շատ ավելի լավ: :) Ու կարևոր չէ թե ով է այդ տղան և ինչ է իրենից ներկայացնում, պարզապես մի տարօրինակ թուլություն կա հայ աղջիկների մոտ դեպի արտասահմանցի տղաները(և հիմնականում ամերիկացի): Այն բանը որ նրանք կյանքում իրենց թույլ չեն տա հայ տղայի հետ, համարելով դա իրենց պատվից ցածր, մեծ հաճույքով անում են արտասահմանցիների հետ… Պարզապես խխճում եմ նմաններին… Հետաքրքիրա ակուբցիները ինչ կարծիքի են էս տհաճ երևույթի մասին…

խղճալ պետքա ոչ թե աղջիկներին այլ տղաներին, որոնք այնքան սահմանափակ են, որ նույն բանը անես հայ տղայի մոտ լրիվ ուրիշ վերաբերմունքի կարժանանաս: իսկ արտասահմանցիները ավելի ազատ են ու հանգիստ:

Ուլուանա
15.12.2007, 23:32
Ինձ թվում է՝ FactorX–ը ինչ–որ կոնկրետ դեպքի ականաատես է եղել ուղղակի և հիմա այդ դեպքն ընդհանրացնելով՝ տարածում է ընդհանրապես հայ աղջիկների վրա, ինչը, կարծում եմ, իրականությունից հեռու է։ Եթե կան այդպիսի որոշ դեպքեր, դա դեռ բավական չէ նման վարաքագիծը հայ աղջիկներին վերագրելու ու այն որպես նրանց բնորոշ հատկանիշ ներկայացնելու համար։

Ցանկացած, նույնիսկ ամենաանհավանական երևույթի վերաբերյալ էլ կարելի է առնվազն մի քանի դեպք գտնել, բայց հո չպիտի՞ էդ առանձին դեպքերը վերցնենք ու որակենք որպես ազգային դիմագիծ։

Apsara
16.12.2007, 00:05
FactorX ես էլ եմ չէ ՀԱՅ աղջիկ, բայց շատ կներես իմ պահվածքը չի փոփոխվում կախված դիմացիս անձի ազգությունից… Ինքս եղել եմ ԱՄՆ-ում ապրել եմ 3 ամիս, էլի պահվածքս չի փոխվել....
լավ ինքնագովությամբ չեմ զբաղվում, այլ ուզում եմ ասեմ, որ եթե նույնիսկ գոյություն ունի այն երևույթը, որի մասին դու խոսում ես, ապա քիչ է ու աղջիկը կամ "գեղացի" է, կամ շատ պրիմիտիվ մտածելակերպի տեր, դե ինչ արած այդպիսիք ամբողջ աշխարհում էլ կան:ok

Հա բա ռուս տղամարդիք էլ բողոքեն, որ իրենց կանայք ուզում են կովկասցու հետ ամուսնանալ, համոզված լինելով նրանց չխմելու մեկ էլ կայուն ընտանիք պահելու մեջ,:think

Vive L'Armenie
16.12.2007, 05:09
Ինչու են հայ աղջիկները արտասահմանցի տղաներին վերաբերվում ոչ այնպես ինչպես տեղացիներին, այսինքն շատ ավելի լավ: :) Ու կարևոր չէ թե ով է այդ տղան և ինչ է իրենից ներկայացնում, պարզապես մի տարօրինակ թուլություն կա հայ աղջիկների մոտ դեպի արտասահմանցի տղաները(և հիմնականում ամերիկացի): Այն բանը որ նրանք կյանքում իրենց թույլ չեն տա հայ տղայի հետ, համարելով դա իրենց պատվից ցածր, մեծ հաճույքով անում են արտասահմանցիների հետ…

Խղճում եմ այդպիսի աղջիկներին, չնայած ի՞նչ տարբերություն տղաներին նույնպես...
Եթե մարդ բնավորությամբ առողջ դատողություն ունեցավ, այդպիսի հիմար քայլերի չի դիմի... Այս դեպքում կարելի է ասել, որ տվյալ մարդիկ զուրկ են առժանապատվությունից... (առանց մեկնաբանությունների...)
Եվ կարծում եմ սխալ արտահայտվեցիր, ասելով, որ << մի թուլություն կա հայ աղջիկների մոտ... >> պետք չէ ընդհանրացնել, նորմալ մտածող աղջկա ինչպես նաև տղայի մոտ չկա այդ թուլությունը ;)

Amaru
16.12.2007, 10:11
Իսկ իմ կարծիքով ցանկացած հայ տղա, (դե կարողա էդքան էլ ցանկացած չէ :D ) ավելի շատ արժանիքներ ունի, քան արտասահմանցի տղան: Իհարկե կարող են լինել բացառություններ, բայց հաստատ "փորձած թանը անփորձ մածունից լավ է": Մի խոսքով հայ աղջիկներ, մեր տղաները իրենց բոլոր թերություններով հանդերձ ավելի լավն են, քան արտասահմանցիները: Հաստատ հայի սիրտը ավելի շատ կցավի հայր համար, քան արտասահմանցունը: ;)

Ու էդ արժանիքները կայանում են նրա՝ հա՞յ լինելու մեջ :nea

Ու լրիվ անկապ բան ես ասում… Լրիվ-լրիվ…

ու ի՞նչ եք էստեղ քննարկում))
ինչքան ազգը հին, էնքան հիվանդությունները ավելի խորը) ամուսնացեք երիտասարդ ազգերի հետ, առողջ երեխաներ ունեցեք
լոլ

Vishapakah
17.12.2007, 00:29
Հայաստանում չեմ և այս ինչեր եմ լսում.:o
Օրինակ եթե ես հայ աղջկան տեսնեմ եվրոպացու կամ ամերիկացու հետ, հաստատ ինձ վատ չեմ զգա,;) իսկ երբ լսում եմ սեմիթի կամ նեգրի հետ ամուսնանում են, գետին եմ մտնում, որովհետև մտածում եմ, որ մյուս ազգերին կարող է թվալ, մենք կիսասեմիթանեգրոիդային ազգություն ենք.:cry

Օրինակ ես լիքը եվրոպացի ծանոթներ ունեմ և մի հատ էլ մոտիկ ընգեր և հաստատ նրանք իրենց վատ չեն զգա, եթե ինձ տեսնեն հոլանդացի աղջկա հետ, դրա համար ես էլ իմ վերաբերմունքը փոխեցի եվրոպացիների հանդեպ, բայց երբ մենք այստեղ հոլանդուհուն տեսնում ենք մուսուլմանական ազգ ներկայացնող տղայի հետ, ուղղակի առանց խոսկի քմծիծաղ ենք տալիս, որովհետև գիտենք այդ տղան ելնելով իր կրոնական մշակույթային ավանդույթներից, ինչպիսի վերաբերմունք ունի կնոջ կերպարի հանդեպ և եթե այդ զույգը հարց տա, կարող է և չպատասխանենք էլ.:roll

Ուզում եմ ասեմ, որ օտար ազգերի աղջիկ/տղա շփման հարաբերություններին այն դեպքում են դեմ լինում, երբ տվյալ ազգերի միջև կա մշակույթային տարբերություն, իսկ նույն ամերիկացիները (նույն եվրոպացիներն են, ամերիկա գաղթած) քրիստոնեական մշակույթի ներկայացուցիչներ են, որոնց նախնիներն էլ մերի նման հեթանոսներ են եղել.;)

egoist
17.12.2007, 00:53
Ուզում եմ ասեմ, որ օտար ազգերի աղջիկ/տղա շփման հարաբերություններին այն դեպքում են դեմ լինում, երբ տվյալ ազգերի միջև կա մշակույթային տարբերություն,
Չեմ կածում թե իրար հետ շփվելու համար պարտադիր է ունենալ նույն, կամ իրար մոտ մշակույթները, կամ էլ պատկանել միևնույն կրոնին (ասեմ որ շատ հետաքրքիր է շփվել ու մոտիկից ճանաչել մեզանից խիստ տարբեվող ազգերի ներկայացուցիչների հետ), ուրիշ բան եթե խոսքը վերաբերում է ամուսնության և ընտանիք կազմելուն , այստեղ իհարկե այդ տարբերությունը կխանգարի…

իսկ նույն ամերիկացիները (նույն եվրոպացիներն են, ամերիկա գաղթած) քրիստոնեական մշակույթի ներկայացուցիչներ են, որոնց նախնիներն էլ մերի նման հեթանոսներ են եղել.;)
Չէի ասի, թե ներկայիս ամերիկացինեը միայն նախկին եվրոպացիներն են ...

Vishapakah
17.12.2007, 01:06
Չեմ կածում թե իրար հետ շփվելու համար պարտադիր է ունենալ նույն, կամ իրար մոտ մշակույթները, կամ էլ պատկանել միևնույն կրոնին (ասեմ որ շատ հետաքրքիր է շփվել ու մոտիկից ճանաչել մեզանից խիստ տարբեվող ազգերի ներկայացուցիչների հետ), ուրիշ բան եթե խոսքը վերաբերում է ամուսնության և ընտանիք կազմելուն , այստեղ իհարկե այդ տարբերությունը կխանգարի…

Դե տվյալ թեմայում շփում ասելով, կարելի է միայն հասկանալ անձնական հարաբերություններ.:))

Չէի ասի, թե ներկայիս ամերիկացինեը միայն նախկին եվրոպացիներն են ...

ԱՄՆ-ի բնակչության գրեթե 70% տոկոսը, այսինքն բացարձակ մեծամասնությունը, որոնք էլ իրենց ապրելակերպը տարածում են այն մյուս 30% տոկոսի վրա և որոշ դեպքերում փորձում տարածել աշխարհում.

Ուլուանա
17.12.2007, 01:14
Իսկ իմ կարծիքով ցանկացած հայ տղա, (դե կարողա էդքան էլ ցանկացած չէ :D ) ավելի շատ արժանիքներ ունի, քան արտասահմանցի տղան: Իհարկե կարող են լինել բացառություններ, բայց հաստատ "փորձած թանը անփորձ մածունից լավ է": Մի խոսքով հայ աղջիկներ, մեր տղաները իրենց բոլոր թերություններով հանդերձ ավելի լավն են, քան արտասահմանցիները: Հաստատ հայի սիրտը ավելի շատ կցավի հայր համար, քան արտասահմանցունը: ;)
Ե՞րբ ենք ազատվելու նմանատիպ անհիմն ազգայնամոլական դատողություններից։ Ի՞նչ է նշանակում՝ ցանկացած հայ տղա ավելի շատ արժանիքներ ունի, քան արտասահմանցի տղան։ Հետաքրքիր է, կյանքումդ քանի՞ արտասահմանցի տղայի ես ճանաչել, կամ մեր հայ տղաներն այդ ի՞նչ չլսված–չտեսնված արժանիքներ ունեն, որոնք բացառապես հայ տղամարդուն են բնորոշ, որ տեղյակ չենք :o Ախր չի կարելի էստեղից–էնտեղից լսած կցկտուր ու աղավաղված կարծիքների հիման վրա հեռվից հեռու նման վերաբերմունք ձևավորել ու այն ներկայացնել որպես փաստ։

Համամիտ եմ: բայց դեռ հարց է, որն է ավելի լավ: Եթե շրջապատի կարծիքն ընդհանրապես հաշվի չառնենք, վարջներս ինչ կլինի? մարդ պետք է ապրի որ միայն իր այլ նաև ուրիշների համար:
Ինչ խոսք արտասահմանցիրներն ավելի ազատամիտ են, բայց իմ սուբյեկտիվ մոտեցմամաբ, մեր հայ տղանի ոչ այնքան ազատամիտ լինելն ավելի լավ է: ;) Դե չեմ ասում ընդհանրապես սահմանափակ մտածելակերպ եմ նախընտրում, բայց չափից դուրս ազատամտությունն էլ իր մեծ թերություններն ունի:
Չափից դուրս ազատամտություն չի լինում, փոխարենը լինում է կյանքի տարբեր ոլորտներում դրսևորվող սանձարձակություն, որը շատերը շփոթում են ազատամտության հետ։

Ով վերջում ուզում եմ հիշեցնել, որ էս թեման հենց հայ աղջիկների՝ հենց ամերիկացի տղաների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին է, այնպես որ թեմայից մի շեղվեք դեպի «Ամուսնություն օտարերկրացու հետ» թեման։ Ի՞նչ խոսք, պետք է ընդունել, որ տվյալ թեման բավական նեղ է, քննարկման նյութն էլ՝ սահմանափակ, բայց դե թեման սա է, չի բավարարում՝ գնացեք «Ամուսնություն օտարերկրացու հետ» (http://www.akumb.am/showthread.php?t=3641&highlight=%D4%B1%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6+%D6%85%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5 %A1%D6%81%D5%B8%D6%82+%D5%B0%D5%A5%D5%BF) թեմայում ավելի ազատ արտահայտվեք։ :))