PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ վերջապես կվերանա...



Adam
14.12.2007, 16:52
Երբ վերջապես մեզ մոտ կվերանան տրանսպորտում կանգնել հասկացությունը, և «ստեղ մի տեղ պահի» հասկացությունը: Ինձ թվում է, որ երբեք էլ չեն վերանա, քանի որ դա ոչ թե երկրից է, այլ ժողովրդից: Իսկ դու՞ք ինչ կասեք: Չե՞ք հոգնել: :angry
Ես շատ եմ հոգնել: :[

Աբելյան
14.12.2007, 17:41
եթե հասարակության մտածելակերպը հիվանդանում ա, ուրեմն էլ դժվար թե բուժվի

ես չեմ հոգնել. ես հարմարվել եմ դրան

Script
14.12.2007, 17:57
Ես շատ եմ հոգնել ու զզվել քաղաքային տրանսպորտից, բայց երբ հիշում եմ որ ամսեկան ինչքան բենզինի փող կգնա ,կամ որ օրական 2000 տաքսին կկազմի, սկսում եմ սիրել մառշուտկեքը:D

Ֆելո
14.12.2007, 18:13
Երբ վերջապես մեզ մոտ կվերանան տրանսպորտում կանգնել հասկացությունը, և «ստեղ մի տեղ պահի» հասկացությունը: Ինձ թվում է, որ երբեք էլ չեն վերանա, քանի որ դա ոչ թե երկրից է, այլ ժողովրդից: Իսկ դու՞ք ինչ կասեք: Չե՞ք հոգնել: :angry
Ես շատ եմ հոգնել: :[

իսկ ինչի դու տրանսպորտ չես նստում, երբ տեսնում ես նստելու տեղ չկա? կամ միշտ կանգառներում ես իջնում?;)

VisTolog
14.12.2007, 18:24
Ես չեմ հոգնել, քանի որ ըտեղ ոչ մի հոգնելու բան չկա:

Ինչ է, քո հետ որբևէ այդպես չի պատահել, որ կանգառից դուրս, երթուղայինը կանգնեցնես:

Մարդ ես, շտապ բանա պետք լինում, հո չես գնա 80 մետր, հետո էլ հետ դառնաս, ինչա թե երթուղայինի կանոննորը չխախտես:

Ուլուանա
14.12.2007, 22:31
Երբ վերջապես մեզ մոտ կվերանան տրանսպորտում կանգնել հասկացությունը, և «ստեղ մի տեղ պահի» հասկացությունը: Ինձ թվում է, որ երբեք էլ չեն վերանա, քանի որ դա ոչ թե երկրից է, այլ ժողովրդից: Իսկ դու՞ք ինչ կասեք: Չե՞ք հոգնել: :angry
Ես շատ եմ հոգնել: :[
Պարզ է, որ կանգնելուց բոլորն էլ հոգնում են, բայց միաժամանակ չեն ուզում ուշանալ աշխատանքից, դասից կամ այլ՝ իրենց համար կարևոր տեղից։ Իսկ քանի որ փոխադրամիջոցների քանակը բավարար չէ բոլոր ցանկացողներին նստած փոխադրելու համար, ապա միանգամայն բնական է, որ մարդիկ ստիպված համաձայնում են կանգնած, կիսականգնած, կիսանստած և մի շարք այլ ոչ նորմալ ու նկարագրության չենթարկվող դիրքերով երթևեկել։ Միակ լուծումը հավանաբար փոխադրամիջոցները շատացնելն է, բայց մյուս կողմից էլ դժվար է պատկերացնել, թե դա ինչպես պետք է իրականացվի մեր՝ առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկության պայմաններում... :{
Մի խոսքով՝ խնդիրն իրոք լուրջ է։ Իսկ դուք (խոսքը բոլոր ակումբցիներին է վերաբերում) ի՞նչ ելք կարող եք առաջարկել այս վիճակից։ :think

Ես չեմ հոգնել, քանի որ ըտեղ ոչ մի հոգնելու բան չկա:

Ինչ է, քո հետ որբևէ այդպես չի պատահել, որ կանգառից դուրս, երթուղայինը կանգնեցնես:

Մարդ ես, շտապ բանա պետք լինում, հո չես գնա 80 մետր, հետո էլ հետ դառնաս, ինչա թե երթուղայինի կանոննորը չխախտես:
Մի կողմից՝ թվում է, թե իրոք ոչ մի վատ բան չկա նրանում, որ քեզ պետք եղած տեղում վարորդին խնդրես կանգառից դուրս քո ուզած տեղը պահի։ Բայց բազմաթիվ այդպիսի խնդրանքների հետևանքով է որ երթևեկությունը քաոսի է վերածվում, կարգուկանոնը հենց նման «մանրուքների» միջոցով է պահպանվում կամ խախտվում։ Օրինակ, ԱՄՆ–ում՝ կոնկրետ այնտեղ, որտեղ որ ես հիմա ապրում եմ, ավտոբուսներն են հասարակական փոխադրամիջոցի միակ ձևը, որոնք աշխատում են ճշգրիտ ժամերով, նույնիսկ կարելի է ինտերնետի միջոցով իմանալ, թե տվյալ ավտոբուսը որ րոպեին կլինի քո տան մոտի կանգառում։ Պատկերացրեք, որ մինչև հիմա դեռ չեմ տեսել, որ որևէ մեկը կանգառից դուրս կանգառ խնդրի, ու ոչ ոք դրանից չի բողոքում։ Մարդիկ գիտեն, որ կարգը դա է, ու հարմարվում են։ ;)

BOBO
14.12.2007, 22:38
Մի խոսքով՝ խնդիրն իրոք լուրջ է։ Իսկ դուք (խոսքը բոլոր ակումբցիներին է վերաբերում) ի՞նչ ելք կարող եք առաջարկել այս վիճակից։

Մետրո քշեք:D

Apsara
14.12.2007, 22:45
կանգնած երթևեկելը իրոք դժվար է, բայց ինչ արած, դեռ այնպիսի հնարավորություն չկա, որ բոլորս մեր անձնական մեքենաները ունենանք, իսկ ինչ վերաբերվում է կանգառից դուրս կանգնեցնելուն, ես դեռ վաղուց իմ մեջ դաստիրակել եմ այդ սովորույթը ու չեմ ալարում մի քիչ էլ ոտքով քայլել:)

համ էլ BOBO-ի ասած մետրո եմ քշում, որ գործից չուշանամ:P

BOBO
14.12.2007, 22:49
Դե ես ել կիսամառշրուտկա-կիսամետրո:))

Արամ
14.12.2007, 23:09
Երբ վերջապես կվերանա... Չի վերանա, համ էլ ինձ դզումա, ես որտեղ ուզեմ այնտեղ էլ պահի:)

Vive L'Armenie
16.12.2007, 05:54
Երբ վերջապես մեզ մոտ կվերանան տրանսպորտում կանգնել հասկացությունը, և «ստեղ մի տեղ պահի» հասկացությունը: Ինձ թվում է, որ երբեք էլ չեն վերանա, քանի որ դա ոչ թե երկրից է, այլ ժողովրդից: Իսկ դու՞ք ինչ կասեք: Չե՞ք հոգնել: :angry
Ես շատ եմ հոգնել: :[

Գրեթե մոռացել էի Հայաստանի երթևեկութայն միջոցներն ու հարմարանքները լոոոոոոոլ :D, մինչև կրկին վերապրեցի այդ ամենը << Կներեք այստեղ չեք պահի՞...>>...:lol կամ էլ մտնում ես բուս, ճիշտ ասեցի մտնում, որովհետև նույնիսկ կանգնելու տեղ չէր լինում :8 իսկ այստեղ նստում ես բուս, պատահում ա, որ մենակ ես լինում մեջը :P ու կանգառներում հերթով կանգնելով գնում ա, մարդ լինի՜, չլինի՜...:ok
Որ ճիշտն ասեմ հոգնել էի արդեն :[

Lider2006
16.12.2007, 18:04
ինձ թվումա առաջիկա 10 տարում դժվար ես հարցը լուծված լինի:
Ինձ որ մնա ոչ մի վարորդ կանգառից դուրս չի կանգնի, թող մարդիկ 10 րոպե շուտ դուրս գան տնից:
իսկ ինչ վերաբերվումա կանգնած երթևեկելուն, համարներ կա , որ ուզում ես մի ժամ սպասի, մեկա որը եկավ լիքնա լինելու, ստիպված պտի կանգնած գնաս: ես հարցի լուծումը չեմ տեսնում: չգիտեմ, երևի են բոգդան փոքր ավտոբուսները որ շատացնեն կարողա ես հարցն ել լուծվի::think

Belle
16.12.2007, 18:51
Ռուսաստանում ավտոբուսի կանգառներում հերթ են կանգնում (պատկերացրեք Հայաստանի հերթերը :D ), ու հերթդ մինչև չգա ճես կարող նաստել ավտոբուս կամ երթուղային: Ու կանգնած ուղևորներ չեն "փոխադրում": :hands Երևի մյուս նորմալ երկրներում էլ տենց կլինի: Բայց մեր Հայաստանըըըըըըըըը.... :D դե լավ հա, թող թերությունը մենակ էդ լիներ ;) ես չեմ հոգնել երթուղայիններից: կգա օրը, ամեն ինչ տեղը կընկնի: :) ու մենք համարյա անթերի երկրում կապրենք: :B

Ուլուանա
16.12.2007, 23:41
Ռուսաստանում ավտոբուսի կանգառներում հերթ են կանգնում (պատկերացրեք Հայաստանի հերթերը :D ), ու հերթդ մինչև չգա ճես կարող նաստել ավտոբուս կամ երթուղային: Ու կանգնած ուղևորներ չեն "փոխադրում": :hands Երևի մյուս նորմալ երկրներում էլ տենց կլինի:
Օրինակ՝ ԱՄՆ–ի այն մասում, որտեղ ես եմ ապրում (New Jersey, Picsataway), ավտոբուսի հերթեր չեն լինում։ Հիմնականում հարմարավետ նստած գնում են բոլորը, ու նստատեղերի մոտավորապես կեսն ազատ են լինում, միայն պիկ ժամերին ավելի մարդաշատ է լինում, բայց դե էլի Հայաստանի խցկվածությանը հաստատ չի հասնի։

Բայց այ տաքսու հերթ տեսել եմ էստեղ։ :D Ահագին հետաքրքիր տեսարան էր։ :)

Լավ, թեմայից չշեղվեմ։ Իմ կարծիքով, հարկավոր է ավտոբուսներն ավելացնել։ Երթուղայինները համ փոքր են, համ էլ անհարմարավետ. ավտոբուսներում, եթե նստելու տեղ էլ չկա, գոնե նորմալ կանգնելու հնարավորություն ունես, իսկ երթուղայիններում մենակ բացառիկ ցածրահասակները կարող են իրենց թույլ տալ այդ «հաճույքը», իսկ մյուսները ստիպված են զանազան աննորմալ կեցվածքներ ընդունել տեղավորվելու համար։ :[ Բայց, իհարկե, խոսքը էն հնամաշ, գարշահոտ ավտոբուսների մասին չէ, :[ նորմալ ավտոբուսներ են պետք։ Չնայած մաքրության առումով մեր հայերի ձեռը նորմալ ավտոբուս դժվար թե դիմանա, բայց ամեն դեպքում տարիներով մեզ սպասարկում էին այնպիսի ավտոբուսներ, որոնք արդեն հազար տարի առաջ իրենց դարն ապրել էին։ Արդեն ջարդոնի վերածված ավտոբուսներով էինք երթևեկում։ Հիմա ոնց որ թե էդ ջարդոնները վերացրել են, չէ՞։

Լէգնա
17.12.2007, 10:15
երբեք կարծես թե :(
Հայերին դզել է սեռական այն դիրքերը,որոնց մասին նույնիսկ չի էլ կարող նկարագրված լինել Կամասուտրայում :[
Նստում ես, իբրև, տրանսպորտ ու գնաց ....այստեղ գնացը ով ինչ ուզում է թող հասկանա,մինչև անգամ լրիվ աննորմալ մարդկանց նորմալ լիցքաթափում :[
Ավտոբուսները պապենական պորտիդ կողմից քեզ ընծայված փոխադրամիջոցներ չեն, որ որտեղ հարմար լինի, ասես պահի կամ հարմարացնի քեզ:
Հանրային և ոչ մի ծառայություն կամ ծառայության ձև չի կարելի օգտագործել որպես սեփական հարմարավետության տարբերակ:
Պետք է սովորել ապրել ոչ թե քո համար և ոչ էլ ուրիշի համար, բայց ապրել նորմալ, որ գեղեցիկ ու բարի լինի թե' քեզ համար, թե' հասարակության:

հ.գ. այս վերջին իմ բոլոր գրառումները շատ գռեհիկ ու ագրեսիվ են ստացվում, կներեք :oy

Cassiopeia
17.12.2007, 11:12
Իմ կարծիքով, հարկավոր է ավտոբուսներն ավելացնել։
Խոսակցություն կար, որ մինչև այս տարվա ավարտը երթուղայինների մի մասը փոխարինվելու են հենց ավտոբուսներով: Բայց խելքս չի կտրում, թե այս քարուքանդ փողոցներով ավտոբուսները ոնց են առաջ շարժվելու: Մանավանդ Ամերիկյան համալսարանի հետնամասի խճապատ ճանապարհի վրա:think
Բացի այդ, կարծում եմ էլեկտրական տրանսպորտին պիտի մեծ տեղ տրվի, որն ավելի էկոլոգիապես մաքուր է: Սակայն, այստեղ, փոխանակ առաջնությունը դրան տրվի, հակառակը, հանվեցին տրամվայի գծերը, տրոլեյբուսներ գրեթե չկան, իսկ մետրոն միայն քաղաքի խիստ սահմանափակ հատվածն է սպասարկում::(