PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրանդ փղիկի ամուսնությունը



Adam
14.12.2007, 16:16
Մոտակա օրերս, կենդանաբանական այգում տեղի է ունենալու Գրանդ փղիկի ամուսնությունը ուրիշ երկրից բերված փղի հետ (ստույգ չգիտեմ որ երկրից): Լինելու է մեծ տոնակատարություն :D
...Մարդիկ չգիտեն, թե իրենց փողերը ոնց ծախսեն: Ես նման տափակությամբ զբաղվելու փոխարեն, այդ փողով բարեգործություն կանեի մանկատներին: :( Ուր հասանք...
Հազարավոր երեխաներ սոված են, իսկ մեր հարուստները ամուսնացնում են ինչ-որ փղերի, որոնք իրենց էլ չգիտեն, թե ինչ է կատարվում :( Ամոթելա ուղղակի
Ի՞նչ կասեք:

BOBO
14.12.2007, 16:32
Ի՞նչ կասեք:
Աստված իրանց հետ:) և երջանկություն նորապսակներին:D

schuschanik
14.12.2007, 16:54
Փղիկը Ռուսաստանից է, անունն էլ Մաշա.....:D

Նույնիսկ միջազգային մամուլն է անդրադարձել այդ ԴԱՐԻ հարսանիքին: հայավարի էլ ամուսնացնելու են, Մաշան պետք է կնքվի իր ամուսնու անունով:

հետաքրքիր է հրավիրված հյուրերն ովքեր են լինելու....պաշտոնյանե՞րը:

Adam
14.12.2007, 16:56
Թող մի բարձի ծերանան :D

_DEATH_
14.12.2007, 17:07
Ես նման տափակությամբ զբաղվելու փոխարեն, այդ փողով բարեգործություն կանեի մանկատներին: :( Ուր հասանք...

Ասում ես տափակությունն՞՞ , միթե էսքան տարվա մեջ չկարողացար սիրել Գրանդիկին :love, ուզում ես խեղճը սատկի՞՞, փղերը միայնակ չեն կարա երկար ապրեն, մաքսիմում տաս-տասերկու տարի ձգեն:

Արշակ
14.12.2007, 17:08
Ստեղ մանրամասները կան.
http://www.akumb.am/showpost.php?p=474949&postcount=453 (http://cpanel.host.am/~akumb/../%7Eakumb/showpost.php?p=474949&postcount=453)

Dayana
14.12.2007, 17:09
Ասում ես տափակությունն՞՞ , միթե էսքան տարվա մեջ չկարողացար սիրել Գրանդիկին :love, ուզում ես խեղճը սատկի՞՞, փղերը միայնկա չեն կարա երկար ապրեն, մաքսիմում տաս-տասերկու տարի ձգեն:

իսկ ես դեռ մեր Գրանտիկին չեմ էլ տեսել :( եկեք նոր տարվա տոնակատարություններից հետո գնանք արդեն 2 դարձած միանգամից կտեսնենք, հ՞ը :oy

Աբելյան
14.12.2007, 17:12
ինչպես ասում էր մի շատ հայտնի մարդ՝ թող "միշտ իրարից տաս պակաս լինեն"
թող "մի բարձի ծերանան, մի ուրիշ բարձի էլ՝ քնեն"