PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ եք կարդում հիմա...



Էջեր : [1] 2 3 4 5 6

Բարեկամ
20.09.2006, 04:53
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye

Արշակ
20.09.2006, 09:06
Միայն գեղարվեստակա՞ն գրքերի մասին եք հարցնում, թե՞ նաև մասնագիտական, գիտահանրամատչելի, հոգևոր, խոհափիլիսոփայական, թերթեր և այլն։

Բարեկամ
20.09.2006, 12:20
Օ, կներեք, պետք է գրեի՝ ինչ գիրք եք կարդում:
Գիրք ընդհանրապես, կարևոր չի՝ գեղարվեստական, խոհափիլիսոփայական, թե փաստագրական: Մասնագիտական գրքերը, որոնց մեջ ինչ-որ թեմա կամ հարցի պատասխան ենք նայում, հաշվի մեջ չեն:

Մասսագետ
24.09.2006, 02:33
Հիմա էրկու բան եմ կարդում: Հեսսեի "առողջարանում հանգստացող" ("кирортник") ու Բուկովսկու պատմվածքները:
Հեսսեն կարդում եմ, որովհետև ինձ էդ գիրքը տվել էին, որ "Տափաստանային գայլը կարդամ" մեջն էլ բացի դրանից երկու հատ էլ վիպակ կա, չեմ ուզում առանց դրանք էլ կարդալու էդ գիրքը հետ տամ:
Բուկովսկին էլ կարդում եմ, որովհետև կարդացել եմ իրա պատմվածքները ուրիշ գրքից, դուրս շատ ա էկել ու էլի եմ իրա գրքերից ճարել:
Մեկ էլ վերջին հարցիդ արի պատասխանեմ: Դե Հեսսեն էս մեկը մի քիչ ձանձրալի ա սկսել, հետո կերևա, ահագին ժամանակ ա էդ գիրքը չեմ բացել, մի շաբաթ կլինի: Իսկ Բուկովսկին ուրիշ ա, ամեն մի պատմվածք կարդալը իրա եքա հաճույք ա:

Jirayr24
05.10.2006, 01:48
Ազատ ժամանակ /գիշերը քնելուց առաջ/ միշտ Պարույր Սևակ: Գեղարվեստական` կուզեի, բայց ցավոք ժամանակ չունեմ: :B

kiki
05.10.2006, 01:51
հենց նոր սկսեցի կարդալ "Պարֆյումերը" ...

Սահակ
05.10.2006, 07:54
Հիմա նորից եմ կարդում «Мастер и Маргарита»։ Առաջին անգամ շատ դուրս չեկավ այն պատճառով որ Հիսուսի մասին պատմությունը շատ այլանդակված էր։ Հիմա երկրորդ անգամ կարդալուց նկատել եմ որ Հիսուսի պատմությունը պատմում է Սատանան։ Ես առաջ կարծում էի որ այդ պատմությունը պատմում է կամ հենց Բուլգակովը կամ էլ Մաստեռը։ Բայց հիմա ինձ թվում է որ այն պատմում է Սատանան։ Առնվազն առաջին գլխում նա այդպես է ասում։ Հիմա ինձ ո՞վ կարա բացատրի այդ պատմությունը ո՞վ է պատմում և ի՞նչ կապ ունի այդ պատմությունը Մաստեռի գրված պատմության հետ։

Riddle
05.10.2006, 11:05
Հիմա նորից եմ կարդում «Мастер и Маргарита»։ Առաջին անգամ շատ դուրս չեկավ այն պատճառով որ Հիսուսի մասին պատմությունը շատ այլանդակված էր։ Հիմա երկրորդ անգամ կարդալուց նկատել եմ որ Հիսուսի պատմությունը պատմում է Սատանան։ Ես առաջ կարծում էի որ այդ պատմությունը պատմում է կամ հենց Բուլգակովը կամ էլ Մաստեռը։ Բայց հիմա ինձ թվում է որ այն պատմում է Սատանան։ Առնվազն առաջին գլխում նա այդպես է ասում։ Հիմա ինձ ո՞վ կարա բացատրի այդ պատմությունը ո՞վ է պատմում և ի՞նչ կապ ունի այդ պատմությունը Մաստեռի գրված պատմության հետ։
Սահակ, Հիսուսի (Յեշուա) պատմությունը Երուսաղեմում (Երշալաիմ) «Վարպետն ու Մարգարիտան» ստեղծագործության մեջ հենց Վարպետի գործն է: Ստեղծագործության ողջ ընթացքում Վարպետի գործն առանձին հատվածներով շարունակվում է: Գիրք՝ գրքի մեջ, կարելի է այսպես բնութագրել: Շուտով կտեսնես, որ գործողությունները ստեպ-ստեպ ընդհատվում են Վարպետի գործով, որը ներկայացնում են տարբեր անձիք: Օրինակ ամենասկզբում այն պատմել է սկսում սատանան, հիշո՞ւմ ես, նստարանին նստած, իսկ ասենք մի պահ էլ դա կարդում է Մարգարիտան՝ Վարպետի սիրուհին:
Ի դեպ, բնական է, որ սկզբում մի քիչ անհասկանալի պահեր կլինեն: Զինվիր համբերությամբ, ու կարդա, շուտով ամեն ինչ ավելի պարզ կլինի::)

Սահակ
05.10.2006, 17:34
Riddle, ես այս գիրքը մի անգամ արդեն կարդացել եմ վաղուց։ Հիմա երկրորդ անգամ եմ կարդում։ Բայց մեկա չեմ հասկանում։

Ամենասկզբում երբ որ սատանան նստարանին նստած պատմում է այդ պատմությունը, Բեռլիոզը իրեն հարցնում է․ «դու որտեղի՞ց գիտես որ տենցա եղել»։ Սատանան պատասխանում է․ «որ ես դա տեսել եմ, քանի որ ես այնտեղ եմ եղել «ինկոգնիտո»»։ Դրանից կարելի է հետևացնել որ հենց սատանան է պատմում։ Մատվեյնել է այնտեղ եղել և գրել է իր տարբերակը, որոնք իրար հակասում են։ Իսկ Մաստեռը ի՞նչ գիտի թե իրականում ի՞նչ է եղել։

Մելիք
05.10.2006, 18:00
Սահակ ջան, Վարպետը հենց նրա համար էլ Վարպետ ա, որ առանց անձամբ ներկա լինելու նկարագրել ա ամենայն մանրամասնությամբ ամբողջ տեղի ունեցացը (Բուլգակովյան վարկածով): Այսինքն Վարպետը իրա գործը գրել ա "հայտնությամբ", Այսինքն էդ վեպը կարելի ա համարել "Սատանաըի ավետարան": Խոսքը Վարպետի վեպի մասին ա, իսկ "Վարպետն ու Մարգարիտան" կարելի ա համարել առաջինի վավերացումը:

p.s. Համարում եմ ռուս գրականության ամենաուժեղ գործերից մեկը:

StrangeLittleGirl
05.10.2006, 18:03
Դա՛վ, հենց նոր ես էի ուզում այդ մասին գրել::hands
...Իսկ թե ինչ եմ կարդում հիմա.... Չէ՛, չեմ ասի: Առնվազն վեց-յոթ գիրք է, որոնցից յուրաքանչյուրից որոշակի էջեր պետք է կարդամ այս գիշեր :(

Riddle
05.10.2006, 18:33
Սահակ, ճիշտ ես, սկզբում դժվար է հասկանալը, ես էլ ամենասկզբում այդպես եմ մտածել, բայց հետո կհամոզվես, որ սատանան Վարպետի գրածն է պատմում::)
Պոնտացի Պիղատոսը որոշում ընդունեց խաչել Անմեղին, այն դեպքում, երբ հենց ինքը համոզվել էր նրա անմեղության մեջ: Ի՞նչ ես կարծում, մի՞թե դրանում սատանայի մատը խառը չէր: Սատանան ասում է, որ ինքն այնտեղ էր, այսինքն ուզում է ցույց տալ, որ ինքն ամեն տեղ կա, բոլոր ժամանակներում, ուղղակի Բեռլիոզն ու Անապաստանն այդ ժամանակ դեռ չէին հասկանում, թե ում հետ են զրուցում: Գրքում նշված Ղևին՝ Յեշուաի ուղեկիցը, նույն Մատթեոսն է՝ Ավետարաններից առաջինի հեղինակը: Բնականաբար, հակասող բաներ կլինեն, ու թող դրանք քեզ չնյարդայնացնեն, մի մոռացիր, որ Մատթեոսն Ավետարանիչ է, որին Հիսուսն առաքելության էր կանչել, իսկ «Վարպետն ու Մարգարիտան» պարզապես գեղարվեստական մի գործ է, որի հեղինակը մեր օրերում ապրած մի մարդ է: Վարպետը գիտեր այն, ինչ բոլորս, պարզապես գեղարվեստական տեսք էր տվել Պոնտացի Պիղատոսի պատմությանը:

Սահակ
05.10.2006, 19:04
Ես զգում էի որ սատանայի մատը խառնա այդ պատմության մեջ, բայց մյուս կողմից Վարպետնա այն գրում։ Այսինքն Վարպետը գրումա սատանայի ազդեցության տակ։ Հիմա շատ բաներ ավելի պարզ են դառնում։ Շնորհակալ եմ։

Ես այստեղ մի քանի մարդու հարցրի այդ գրքի մասին, որոնք այն կարդացել են, և ոչ մեկ ընդհանրապես չեր հասկացել այդ գրքի իմաստը։ Դրանից հետո նոր այստեղ հարցրեցի։ Ինձ թվում է առաջին թեթևակի կարդալուց հետո շատ մարդիկ սխալ են հասկանում այս գիրքը։

kiki
05.10.2006, 21:59
ես էլ ամբողջությամբ չեմ կարդացել, բայց Ջեյնը խոսք է տվել մյուս հանդիպմանը գալ ու բերել, չէ՞ ... ;)

Մելիք
06.10.2006, 13:46
Հիմա կարդում եմ Պլուտարքոսի "Տրակտատներ ու երկխոսություններ"-ը: Երբեք մտքովս չեր անցել Պլուտարքոս կարդալ, բայց քանի որ վերջերս գիրքը նվեր ստացա, որոշեցի կարդալ ու հիմա շատ ուրախ եմ, որ էս գիրքը ձեռքս ընկավ: Շատ հետաքրքիր ա կարդացվում ու ճանաչողական առումով էլ օգտակար ա: Լիքը հետաքրքիր մտքեր կան, չնայած, բնականաբար, քիչ չեն նաև տարբեր երևույթների շուրջ հնացած կամ պրիմիտիվ պատկերացումները: Օրինակ. "Ողջախոհ կինը պետք է մարդկանց մեջ երևա միայն ամուսնու հետ, իսկ երբ նա տեղ է գնացել, պետք է մնա անտեսանելի՝ նստելով տանը:

Ուլուանա
06.10.2006, 19:04
ես էլ ամբողջությամբ չեմ կարդացել, բայց Ջեյնը խոսք է տվել մյուս հանդիպմանը գալ ու բերել, չէ՞ ... ;)
Ես էլ ժամանակին չդիմացա էդ փորձությանը... :oy :( Տեսնես մի օր կկարդա՞մ մինչև վերջ... :think

kiki
06.10.2006, 21:24
վայ, կներեք, Ջեյնը ինձ փոքրիկ իշխանի գիրքն էր խոսք տվել ...

Մելիք
08.10.2006, 19:21
Էսօր կարդացի Հեսսեի "Մասսագետները" ու դարնից առաջացած անհրաժեշտությամբ նաեցի Հերոդոտոսի "Պատմությունը":
Թեմայից չշեղվելու համար հիմա Մասսագետների մասին առանձին թեմա կբացեմ:

քաղաքացի
08.12.2006, 00:06
Ջոն Ստեյնբեկ-Ցասման Ողկույզներ

Նորմարդ
08.12.2006, 00:17
Патрик Зюскинд
Парфюмер. История одного убийцы

Amaru
20.12.2006, 22:13
Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենությունը...Պապաս խորհուրդ տվեց ;)

Մելիք
20.12.2006, 22:28
Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենությունը...Պապաս խորհուրդ տվեց ;)
Ապրի պապադ, ընտիր գիրք ա խորհուրդ տվել:ok :

Amaru
23.12.2006, 00:00
Մելիք
:)

Srtik
27.12.2006, 16:07
Կարդում եմ Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» գիրքը, որովհետև հանձնարարված է: Հասել եմ 37 էջը և արաջ գնալ չեմ կարողանում:

Մելիք
27.12.2006, 17:28
Կարդում եմ Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» գիրքը, որովհետև հանձնարարված է: Հասել եմ 37 էջը և արաջ գնալ չեմ կարողանում:
Տարoրինակ ա, ես էդ գրքի առաջին իսկ էջերից հետո չեի կարողանում կանգ առնել:

Lapterik
27.12.2006, 19:14
Հիմա դեռ չեմ կարդում, բայց պիտի սկսեմ կարդալ Թումանյան, Աֆյան, Շպոլսկի ու Լանդաու: Բայց խորհուրդ չէի տա:

Ուլուանա
27.12.2006, 19:46
Կարդում եմ Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» գիրքը, որովհետև հանձնարարված է: Հասել եմ 37 էջը և արաջ գնալ չեմ կարողանում:
Ինձ համար Հեմինգուեյի բոլոր ստեղծագործություններն էլ միշտ ջանջալ էին առաջ գնում... :{ Այս մեկն էլ բացառություն չէր։

Մանե
27.12.2006, 21:42
Չնայած որ մի անգամ կարդացել եմ կարդում եմ «Անգլուխ ձիավոր»-ը.ՇԱԱԱԱՏՏՏ լավ գիրք ա ու հեշտ ա կարդացվում:hands

StrangeLittleGirl
28.12.2006, 00:03
Կարդում եմ Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» գիրքը, որովհետև հանձնարարված է: Հասել եմ 37 էջը և արաջ գնալ չեմ կարողանում:
Լավ հիշեցրեցիք: Արձակուրդին Հեմինգուեյով էլ կզբաղվեմ: Ընկերուհիս մի քանի տարի առաջ ջիջիլ էր գցում: Նրա գործերից մենակ «Ֆիեստան» եմ կարդացել, այն էլ շատ փոքր էի, բան չեմ հասկացել, մեկ էլ «Ծերունին և ծովը», որը հանճարեղ գործ էր, մի շնչով վերջացրել եմ: Ուզում եմ «Տոն, որը միշտ քեզ հետ է» գիրքը կարդալ. սիրածս գրողի մասին է: Բայց մյուս կողմից էլ ուզում եմ սիրածս գրողի գրքերից էլի կարդալ: Չգիտեմ՝ ինչ անեմ: Աչքիս էս արձակուրդին էլ էլի ոչ մի գեղարվեստական գիրք չեմ կարդալու :(

otar
28.12.2006, 01:25
"Հուդայի Ռեքվիեմը" - Մարկ Արեն

bookfan
08.01.2007, 20:26
Հիմա կարդում եմ Эрагон. Кристофер Паолини. Խորհուրդ եմ տալիս Fatasy սիրողներին.

Cassiopeia
09.01.2007, 11:01
Շեքսպիր «Ռիչարդ Երրորդ»

Firegirl777
09.01.2007, 16:28
Դյումա որդի-Կամելազարդ տիկինը

Philosopher
26.01.2007, 09:11
Oscar Wilde, "Lady Windermere's Fan"

P.S.
26.01.2007, 12:49
Ինչ հավես քննարկում է:

Պարֆյումերը կարդացել եմ. շատ լավն է: Մարկես, Բուլգակով- անշուշտ կարդացեք: Հեմենգույեիցձանձրանալու մասին մեկը գրել էր: Անկեղծ ասած, շատ եմ զարմացել: Մի շնչով կարդացվում է: Իմ գրքերից.

Սերգեյ Դովլաթով- Կոմպրոմիս, Մերոնք, Ինոստրանկա, Չեմոդան
Խարուկի Մուրակամի
Անդերսոն Կուպեր- CNN-ի թղթակիցն է, գիրք է գրել, շատ լավն ե
Թոմաս Վուլֆ- I am Sam

ՄԻ խոսքով, կարդալը հավես է: Եթե սիրում ես....

Firegirl777
26.01.2007, 16:28
Ստենդալ - "Պարմի մենսատանը" վերջապես հասա այն տեղին որ Ֆաբրիչիոն սիրահարվեց, թե չէ արդեն հիասթափվում էի

Cassiopeia
26.01.2007, 16:31
Ստենդալ - "Պարմի մենսատանը" վերջապես հասա այն տեղին որ Ֆաբրիչիոն սիրահարվեց, թե չէ արդեն հիասթափվում էի
Անկեղծ ասած ես այդ գրքի առաջին կեսը հաճույքով կարդացի, իսկ վերջում… անտանելի էր…

Srtik
29.01.2007, 22:43
Thomas Hardy-Tess of the D'Ubervilles

Arisol
29.01.2007, 22:55
Անհեղինակ ա «Կյանքի վայրիվերումներ»

Kita
30.01.2007, 00:33
FRANÇOISE SAGAN-Bonjour tristesse

Ծով
02.02.2007, 18:07
Հիմա Նիցշե եմ կարդում…չէի պատկերացնում,որ իրոք տրամադրվածություն պետք էր,դրա համար էլ դանդաղում եմ,հետո պիտի ուշադիր կարդալ ու ինչու՞ չէ նաև ուսումնասիրել…:)
բայց այսօր սկսել եմ խառը-մառը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի Ընտրանին կարդալ…
:think :) ;)
ու էլ չեմ ասում,որ կողքից էլ հանձնարարությունն եմ անում Մոեմից…
Խառնել եմ իրար,բայց առանձին մոտեցում ցուցաբերել կարողանում եմ…

Kita
02.02.2007, 19:53
Петрова Елена- Лейна

Vive L'Armenie
19.02.2007, 01:00
Հիմա կարդում եմ << ԿԱԽԱՐԴՎԱԾ ՆՆՋՋԱՐԱՆԸ >>: :}
ՈՒղղակի աչքովս ընկավ, և քանի որ շատ հետաքրքիր վերնագիր էր, մտածեցի կարող է շատ գաղտնիքներ պարունակել իր մեջ, դե ես ել շատ եմ սիրում պատմություններ, որոնք շատ գաղտնիքներ են պարունակում, հանկարծակի իրադարություններ են կատարվում, կամ բացահայտվում... :aha
Վրան էլ աղջկա հոգի էր պատկերված, մի հետաքրքիր հայածքով, որը կարծես փորձում էր մի բան հասկացնել իր ո՛չ այդքան անմեղ աչքերով…:o

Այն սկսվում է այսպիսի բառերով << Բայց արդեն ուշ էր >> ::scleros

Նախավերջի էջն եմ արդեն::read

Իսկապես գիրքը ստիպում է մտնել պատմության մեջ, զգալ քեզ գլխավոր հերոսի դերում: :cry

Մի գիրք, որը բավականին լի է էմոցիաներով, որը արագ տեմպով տռիչք է կատարում մեկ իրադարձությունից մյուսը: :love :cry :tease

Ափսոս գրքի հայերեն օրինակը դեռ չկա, Դուք էլ հնարավորություն կունենայիք զգալ այդ ամենը::noti

StrangeLittleGirl
19.02.2007, 01:11
Ո՞վ է հեղինակը:

Vive L'Armenie
19.02.2007, 01:16
Ո՞վ է հեղինակը:

R. L. Stine

Philosopher
19.02.2007, 12:46
Пьер Тейяр де Шарден, "Божественная среда"

Amaru
01.03.2007, 16:30
lib.ru-ում եմ )) հենց հիմա կարդում եմ - Էդգար Պո «Մոնոսի և Ունայի զրույցը»

Vahe
01.03.2007, 17:31
Նոր կարդում էի Զիգմունդ Ֆրեյդի «Очерки по теории сексуальности» հատորից Табу девственности:

Մի 3-4 թերթ կարդալուց հետո սաղ խառնեցի իրար քցեցի կողքի )))))

Firegirl777
01.03.2007, 19:31
Սենկևիչ "Յո երթաս"

Kita
01.03.2007, 20:36
Чейз-Роковая женщина

StrangeLittleGirl
01.03.2007, 20:39
Սենկևիչ "Յո երթաս"
Հզոր գիրք ա :hands
Ու՜ր էր հիմիկվա քրիստոնյաներն այդպիսին լինեին :(

Մելիք
02.03.2007, 13:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հերման Հեսսե "Տափաստանի գայլը"


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ըկերներիցս մեկը խորհուրդ տվեց՝ ասելով, որ նման եմ հերոսին:think :


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) Երեկ եմ սկսել, բայց չեմ հիշում, թե ինչ նախադասությամբ էր սկսվում: Բայց սկսվում էր ռոմանտիզմի դարաշրջանի գրականությանը հատուկ գրական հնարքով. առաջին մասը, որը հենց կերպարի բանալին է, ներկայացված էր իբրև առաջաբան խմբագրի կողմից:


4. Ո՞ր էջն եք հասել Էդ էլ չեմ կարա հաստատ ասեմ:


5. Ձեր կարծիքը մինչև հիմա Սկիզբը շատ տպավորիչ էր: Հենց առաջին էջերը կարդալուց հետո որոշեցի, որ էլ երբեք արձակ չեմ գրի, որովհետև Հեսսեն արդեն գրել ա էն մասին, որ ես կուզեի գրել, ու հենց էնպես, ինչպես ես կուզեի գրել:

Mesrop
02.03.2007, 14:08
կարդում եմ Словарь сексуальных извращений :D

Amaru
02.03.2007, 15:28
«Սամվել» :[ ( նոր եմ սկսել ու գոնե կիրակի երեկոյան պիտի վերջացնեմ... ախր հետաքրքիր չիիիի :( )

Մանե
02.03.2007, 15:52
«Սամվել» :[ ( նոր եմ սկսել ու գոնե կիրակի երեկոյան պիտի վերջացնեմ... ախր հետաքրքիր չիիիի :( )
Բա որ ասում եմ տարբեր ենք;)
Ես էլ եմ էդ կարդում ու իմ ամենասիրած գրքերից մեկն ա;)

Amaru
02.03.2007, 16:00
Մանե, սենց լավա :)

Իսկ հիմա կարդում եմ Edgar Allan Poe - "Shadow" (մի քիչ դադար տվեցի) :)

Koroleva
06.03.2007, 15:00
Սենկևիչ "Յո երթաս"

նախանձում եմ, որ նոր ես կարդում…

Արամ
07.03.2007, 19:57
C++ նորեկների համար:

Idealistka
10.03.2007, 22:16
Ромен Роллан - "Жизнь замечательных людей:
Շատ լավն ա, խորհուրդ եմ տալիս կարդալ:) :

Taurel. . . .
10.03.2007, 23:33
Пауло Коэльо ''Одинадцать минут'' ------- Շաաատ լավնա:hands

Array
10.03.2007, 23:39
Արդեն քանի հազարերորդ անգամն ա Տերյանի արդեն անգիր արածս բանաստեղծություններն եմ կարդում

Tumbler
11.03.2007, 15:10
Ժյուլ Վեռնի սաղ 20 հատօրը որոշել եմ կարդամ. Մի 4 հատ կարդացել եմ. Շարունակում եմ.

Kita
21.03.2007, 00:48
Эрик-Эмманюэль Шмитт- Секта эгоистов

Amaru
23.03.2007, 22:01
Լեո Տաքսիլ- «Զվարճալի Աստվածաշունչ»

քաղաքացի
23.03.2007, 22:04
Akumb.am-ի գրառումները

Srtik
24.03.2007, 05:33
«Հանցանք և պատիժ» Ֆ. Դ.

Աբելյան
24.03.2007, 11:26
Մոնտեսումայի Դուստրը (հեղինակի անունը լավ չեմ հիշում)

Amaru
24.03.2007, 12:40
Nigga

Հենրի Հագգարդ :)

Basaeff
24.03.2007, 14:06
Александр Солженицын - Архипелаг ГУЛаг

shark_baby_girl
28.03.2007, 22:10
Հիմա կարդում եմ Поуло Коэльо-Алхимик,դե որովհետև դրանից առաջ կարդացել էի Поуло Коэльо-Вероника решает умереть:Շատ լավն էր:Алхимик-ը կարծես ավելի լավն է շատ հետաքրքրությամբ կարդացվում է դեռ:[/SIZE]
Իսկ սկսվում է այսպես.
[SIZE=3]Юношу звали Сантьяго.Уже начинало смеркаться,когда он вывел своих овец к заброшенной полуразвалившейся церкви.............:hands

Kita
28.03.2007, 22:49
Pierre Desproges - Des femmes qui tombent
չգիտեմ նույնիսկ ինչու՞ հենց այս գիրքը վերցրեցի կարդալու...:oy

impression
29.03.2007, 00:04
Երեկ վերջացրի Գաբրիել Գարսիա Մարկեսի "Սերը ժանտախտի օրերին" գիրքը… Արտակարգ մի գործ, որն անպայման խորհուրդ կտամ ընթերցել բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հասցրել: Ընդհանրապես, Գարսիա Մարկեսը ամենատաղանդավոր գրողներից է, որի համեմատությամբ աննկատ են մնում անգամ Կոելիոյի բոլոր ջանքերը (սա իհարկե միայն ըստ իս ;) )

Գոռ Ջան - Հայ
29.03.2007, 00:18
Ի՞նչ եք կարդում հիմա...

Աշխատանքի անվտանգության պաշտպանություն :D

Մանե
20.04.2007, 16:29
«Ոճիր և պատիժ»:)

Arisol
20.04.2007, 18:55
Էս երկու օրը սկսելու եմ կարդալ Пауло Коэльо «Вероника решает умереть» .
Հիմա գրում եմ, որ կարդամ :D :

Srtik
13.05.2007, 12:03
Վ. Անանյան- «Հովազաձորի գերիները»:P

Մելիք
13.05.2007, 19:47
Լեոնիդ Անդրեև "Սատանայի օրագիրը": 19-րդ դարի սկզբի լավագույն ռուս գրողներից ա համարվում, չնայած ստեղ էլ դեռ նոր ա հայտնի դառնում:

գյումրեցի աղջիկ
13.05.2007, 21:21
Վլադիմիր Նաբոկով- «Լոլիտա»

Մասսագետ
13.05.2007, 21:28
Մարկես- Նահապետի աշունը
զինվոր թերթը
մեկ էլ մեր մարտկոցի Արշակի օրագիրը

Koroleva
15.05.2007, 16:50
Վ. Անանյան- «Հովազաձորի գերիները»:P

Վախ, ո՜նց եմ սիրում ես այդ գիրքը…
մի շաբաթ առաջ էլի կարդացի, երևի 100 անգամից ավել կարդացել եմ:D

Ավելացվել է 1 րոպե անց
"Ողբերգական ինքնասպանություններ"
բայց չեմ հիշում, թե ով է գրել:(

Kita
15.05.2007, 18:57
Մերինե- Կարմեն

Katyusha
15.05.2007, 19:04
ալեկսանդր դյումա - կոմս մոնտե կրիստո

The_only_one
15.05.2007, 20:02
Альтамира-История Испании :) (կուրսայինիս համար)

otar
15.05.2007, 20:09
Somerset Maugham - The moon and sixpence :)

Apsara
16.05.2007, 14:49
Օրինակ հիմա կարդում եմ երկու գիրք միառժամանակ
Tixij Don Sholoxov
Muldashevi grqi 2rd hatore

Fantazy
16.05.2007, 16:50
Թեոդոր Դրայզեր, трилогия: "Финансист", "Стоик", "Титан":

Հիմա արդեն "Стоик"-ն եմ կարդում:

Ընդհանրապես Դրայզեր շատ եմ սիրում:

John
17.05.2007, 21:58
Ակումբ.am եմ կարդում մի տարուց ավելա…

Root
17.05.2007, 22:19
Դյումա ... Կոմս Մոնտե Քրիստո ... 2-րդ հատոր ... 258-րդ անգամ ...

Fantazy
17.05.2007, 22:29
Դյումա ... Կոմս Մոնտե Քրիստո ... 2-րդ հատոր ... 258-րդ անգամ ...

Ես էլ եմ "Կոմս Մոնտե Քրիստո"-ն շա՜տ սիրում: :roll

Root
17.05.2007, 22:30
Ես էլ եմ "Կոմս Մոնտե Քրիստո"-ն շա՜տ սիրում: :roll

Ամեն անգամ մի նոր միտք եմ գտնում գիտես .... երևի կյանքի գիրք է

Fantazy
17.05.2007, 22:33
Ամեն անգամ մի նոր միտք եմ գտնում գիտես .... երևի կյանքի գիրք է

Երևի՜:
Շա՜տ վաղուց եմ կարդացել, երեևի մի 7-8 ըարի առաջ՝ փոքր էի դեռ, բայց այնպես եմ հիշում, ասես մի շաբաթ առաջ կարդացած լինեմ:;)

Root
17.05.2007, 22:35
Երևի՜:
Շա՜տ վաղուց եմ կարդացել, երեևի մի 7-8 ըարի առաջ՝ փոքր էի դեռ, բայց այնպես եմ հիշում, ասես մի շաբաթ առաջ կարդացած լինեմ:;)

Իմ բախտը ավելի է բերել ... Էդմոնը համարյա միշտ հետս է ... չնայած ես վերջերս շատա զբաղված լինում գործերով .... ու գարեջուր չենք խմում ետպես էլ

Fantazy
17.05.2007, 22:42
Ինքը մեր տանն ա, պարզապես ես եմ իրան մոռացության մատնել: Ուրիշ գրքերով եմ տարված, կոչվում է` դիպլոմային աշխատանք::D

գյումրեցի աղջիկ
24.05.2007, 06:07
Բարբարա Դէ Անջելիսի «Գաղտնիքներ տղամարդկանց մասին յուրաքանչյուր կին պետք է իմանա»....Շաաաաաաաաատ հետաքրքիր է:)

Աբելյան
30.05.2007, 14:17
Անրի Վեռնոյ-"Մայրիկ"

Guest
30.05.2007, 14:46
Серафимович-ի պատմվածքները կարդացի… Էն ինչ վատ ա գրում, ոնց որ ես լինեմ :[

Մանե
16.06.2007, 19:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վոյնիչ-<Բոռ>:love

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Պաշտում եմ էդ գիրքը ու որոշեցի կրկին կարդալ:kiss:kiss

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Արթուրը Պիզայի հոգևոր սեմինարիայի գրադարանում նստած`աչքի էր անցկացնում ձեռագիր քարոզների կույտը

4. Ո՞ր էջն եք հասել
Ընդհանրապես ասած սկսեցի երեկ երեկոյան 11-ին,ու 3.40-ին պրծա:oy:love

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ուզում եմ էլի կարդամ:handsՇաաաաաաաատ եմ սիրում էդ ստեղծագործությունը:oyԱնկասկած գլուխգործոց է;)

Հ.գ Հիմա չգիտեմ ինչ գիրք կարդամ:oy

StrangeLittleGirl
16.06.2007, 21:25
Վա՜յ, էս հարցերի մասին լրիվ մոռացել էի: Մանե ջան, ապրես, որ գետնի տակից հանեցիր :)
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Թերապիայի գրքեր… որ հեղինակը մտքովդ անցնի

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուրիշ ճար չունեմ, ուզում եմ քննությունս դրական ստանալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մեջտեղներից եմ սկսել, չգիտեմ ինչպես է սկսվում:

4. Ո՞ր էջն եք հասել
Նայած որը. մեկն արդեն մեջտեղներում եմ, մյուսը՝ դեռ սկզբերում, երրորդը հետ ու առաջ անելով եմ կարդում ու տենց շարունակ…

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Քննությունից հետո կերևա

Srtik
17.06.2007, 10:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Master and Margarita:)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ է նա սիրում այս գիրքը::oy

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
"At the hour of sunset, on a hot spring day, two citizens appeared in the Patriarchs' Ponds Park."

4. Ո՞ր էջն եք հասել
Համարյա նոր եմ սկսել... էջ 19:;)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Լավ է, վատ չի::P

Root
17.06.2007, 18:36
Ուրիշի դիսերտացիան ... իմը գրելու էգոիզմից դրդված :D:D:

Մանե
22.06.2007, 09:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Անդրաշ Բերկեշի-Կնիքով մատանին
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուրիշ բան չգտա:oy
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Չեմ հիշում:oy
4. Ո՞ր էջն եք հասել
189
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դրական,շպիոնության մասին ահագին բան եմ սովորել:D:)

Root
22.06.2007, 10:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Անդրաշ Բերկեշի-Կնիքով մատանին

Դրական,շպիոնության մասին ահագին բան եմ սովորել:D:)

Ի միջիայլոց շատ հաջող գիրք է հետախուզության ու հակահետախուզության և ընդհանրապես Ըզգուշության մասին, որտեղ շատ օբյեկտիվորեն ներկայացվում է Ֆաշիստական Գերմանիայի SS (Schutzstaffeln) և Գեստապոյի (GeStaPo) քայքայիչ ու հակամարդկային գործունեությունը: Օսկար Շալգոն դասական հետախուզության վառ ներկայացուցիչն է , միևնույն ժամանակ գրքի դրական ֆոնը: Գիրքը իր ժամանակներում ունեցել է բավականին մեծ հաջողություն: Ի միջիայլոց Կնիքով Մատանուց հետո Բերկեշին գրել է մի այլ վիպակ, որտեղ նորից հադես են գալիս արդեն անզուգական Շալգո ամուսինները , արժե կարդալ ::hands

Apsara
15.07.2007, 02:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Brat moj Vrag moj
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
պատահաբար ընտրեցի մեր տան գրապահարաններից մեկում, եւ վերնագիրը աչք ծակեց
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Արդեն չեմ հիշում
4. Ո՞ր էջն եք հասել
234
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Կարդացածներիցս միջին մակարդակի է, բայց ամեն տեղից մի բան սովորելու հույս կա

StrangeLittleGirl
21.07.2007, 23:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Շուշան Ավագյան - «Գիրք-անվերնագիր»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հեղինակին ճանաչում եմ, հայրս էլ ուներ այդ գիրքը, առաջարկեց կարդալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Սիրելի Մարինա Ցվետաևա, երանի չշտապեիր»:
4. Ո՞ր էջն եք հասել
48
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ոճը շատ յուրահատուկ է: Ամեն նախադասություն ստիպված երկու-երեք անգամ եմ կարդում, որ հասկանամ:

Ծով
10.08.2007, 14:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դոստոևսկու «Կարամազով եղբայրները»


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հայկը խորհուրդ էր տվել...համել «Ոճիր ու պատիժ»-ը կարդացի, զգացի որ լուրջ գրող ա...

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Սկսում ա եղբայրներից մեկի անունով...Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովը երրորդ որդին էր....

4. Ո՞ր էջն եք հասել
Ընդամենը 73 /:D/

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե դեռ ինչ-որ կարծիք չեմ կազմել ստեղծագործության սյուժեի վերաբերյալ...
Բայց ահագին մտքեր սիրտս ծակել են:)...ի՜նչ խոսք, էս մեկը դեռ դժվար ա գնում...

Բոլորին շնորհակալություն :bye[/QUOTE]
Խնդրեմ, բայց ոչ բոլորին, այլ միայն քեզ;)

Apsara
10.08.2007, 22:30
Հիմա 3 գիրք իրար հետ եմ կարդում, բայց մեկը այնպիսի վառ տպավորություն թողեց, խոսքը գնում է հնդկացիների մի տարօրինակ լեգենդի մասին, որ հավես ունենամ կթարգմանեմ, եթե գտնեք գիրքը կարդացեք

эварист сент-джон паркер
семь узлов зла, как не потерять себя

StrangeLittleGirl
10.08.2007, 22:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Paul Auster - "The Brooklyn Follies"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի տարի առաջ ընկերուհիս էր նվիրել, ասել էր, որ շատ լավն է, իսկ ես վստահում եմ նրան :)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Չե՞ք վախենում…
Լավ, կգրեմ.
I was looking for a quiet place to die.
4. Ո՞ր էջն եք հասել
12
Այստեղ այնքան անելիք ունեմ, որ մենակ կանգառներում սպասելուց եմ կարդում :D

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սկիզբը խոստումնալից է: Հուսով եմ՝ ինձ դուր կգա:

Mari
15.08.2007, 18:29
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye


1.Ա. Դյումա «Մարգո թագուհին»
2. Մի քանի անգամ վերցրել եմ, որ կարդամ, բայց անհետաքրքիր է թվացել: Բայց հիմա շաատ հետաքրքիր է
3. 1572թ-ի օգոստոս ամսի 18-ին, երկուշաբթի, Լուվրում մեծ տոնախմբություն էր:
4. 375
5. Շաատ հետքրքիր է, երեկ եմ սկսել կարդալ, արդեն 375րդ էջն եմ /ինձ թվում է, արդեն պարզ է կարծիքս/

StrangeLittleGirl
15.08.2007, 20:14
5. Շաատ հետքրքիր է, երեկ եմ սկսել կարդալ, արդեն 375րդ էջն եմ /ինձ թվում է, արդեն պարզ է կարծիքս/
Չէ՛, պարզ չի :P
Միշտ չէ, որ արագ կարդացվող գրքերը լավն են լինում ;)
Սեփական փորձից եմ ասում:

otar
18.08.2007, 09:17
Ջերոմ - Երեքը նավի մեջ` չհաշված շանը
Ձերքիս տակ դա ընկավ համ էլ խորհուրդ էին տվել
ռուսերեն է, իսկ ակումբում ռուսերեն գրել չի կարելի :D
դեռ 86, երեկ գիշերն եմ սկսել :)
դուրս գալիս է, մինչև հիմա, հուսով եմ` նույնքան հետաքրքիր կավարտվի.
շատ են դուր գալիս Ջերոմի ոչտրադիցիոն ԼԻՐԻԿԱԿԱՆ շեղումները :), մեկ էլ հումորը

Amaru
19.08.2007, 15:15
Հեմինգուեյ - Հրաժեշտ զենքին :love

Amaru
28.08.2007, 01:27
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Паоло Коэльо - "Одиннадцать минут" :)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընկերուհուս գրասեղանին տեսա, կարդացի մի երկու թերթ, վերցրեցի հետս))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Жила-была проститутка по имени Мария :)

4. Ո՞ր էջն եք հասել
A4 ֆորմատի թղթերի վրա ա տպած... հասել եմ 32-րդ թերթին :)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չեմ ասի...

Մանե
30.08.2007, 15:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Անդրե Մորուա-Պրոմեթեոս կամ Բալզակի կյանքը
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Բալզակի մասին բան չգիտեի:(
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Չեմ հիշում
4. Ո՞ր էջն եք հասել
653
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
5+

malaletka
03.09.2007, 01:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Richard Bach "Jonathan Livingston Seagull"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընկերս խորհուրդ տվեց...
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
It was morning,and the new sun sparkled gold across the ripples of a gentle sea....
4. Ո՞ր էջն եք հասել
2-րդ
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
No comment...

Apsara
05.09.2007, 18:42
Հիմա արդեն կարդում եմ Չեռնիշեվսկիի "Ինչ անել" ստեղծագործությունը, հեղինակի մտորումները դուրս գալիս են մարդկանց, կյանքի մասին, բայց այ սյուժեն դեռ չի գրավել, չնայած մոտ 150 էջ կարդացել եմ:think, բայց նրանց ովքեր չեն կարդացել խորհուրդ կտամ նախաբանը կարդալ:

Մելիք
06.09.2007, 07:45
Լեոնիդ Անդրեև "Սատանայի օրագիրը":

Մինչև հիմա կարդում եմ էս մի թիքա բանը: Բայց ոչ թե որովհետև վատն ա կամ դժվար ա կարդացվում, այլ, որովհետև կամ հավես չեմ ունենում կարդալու կամ ժամանակ: Բայց իրոք ընտիր բան ա, խորհուրդ եմ տալիս, հեշտ էլ կարդացվում ա, եթե կարդալու տրամադրված լինեք մի շնչով կվերջացնեք

Apsara
24.09.2007, 23:18
Էհ, երբեք չէի իմանա, որ մասնագիտական գիրքը այսքան հեշտ ու հետաքրքիր կկարդամ

Դեյվիդ Օգիլվի "Գովազդի մասին":hands /իհարկե ռուսերեն/

Կարեն ջան
25.09.2007, 08:47
Գերման Գեսսե «Տափաստանային Գայլը»

Ribelle
25.09.2007, 10:32
Շատ վախենալու բայց հետաքրքիր գիրք եմ կարդում:B
Կիտ Մակկարտի "Մարմնի խնջույք" այսինքն "Пир плоти"

StrangeLittleGirl
25.09.2007, 22:27
Հավատարիմ մնալով Բարեկամի տված հարցերին՝ պատասխանում եմ.
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ernest Hemingway - "A Moveable Feast"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հայրս ասաց, որ այն Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի մասին է, իսկ վերջինս իմ սիրած գրողն է: Դրա համար ամբողջ Ամստերդամը ոտքի տակ եմ տվել, որ գտնեմ այս գիրքը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Then there was the bad weather.

4. Ո՞ր էջն եք հասել
15
Ամեն մի նախադասությունը մի քանի անգամ եմ կարդում: Ոնց որ ուզենամ, որ ամեն ինչ ներծծվի:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հրաշք. 2001թ. հետո առաջին անգամ նորից սիրեցի Փարիզը: Դեռ հիացած եմ, հույս ունեմ, որ չեմ հիասթափվի:

Dayana
26.09.2007, 09:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Իմ մոտ մի քիչ բարդ ա , ես չեմ կարդում լսում եմ :P
Fridrix Nitcshe - Tak Govoril Zaratustra

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի անգամ կարդացել եմ "կիսատ-պռատ" (են հարեվանի ասած միայն երկխոսությունները :D )շատ եմ հավանել , հիմա նորից լսում եմ ;)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Когда Заратустре исполнилось 30 лет покинул он свою родину ......
4. Ո՞ր էջն եք հասել
Էջեր բնականաբար չկան :P

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Եթե 2րդ անգամ եմ կարդում արդեն պարզ է կարծիքս :hands

Sabrina
03.10.2007, 14:30
1.Виктор Гюго-"Человек, который смеется"
2.Խորհուրդ տվեցին
3. Урсус и Гомо были связаны узами тесной дружбы.
4.34
5.Հերոսը շատ սրամիտ է

Universe
03.10.2007, 14:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Владимир Мегре - Анастасия. «Сиществую для тех, для кого существую»:)
2. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Экспертиза называлась "Купеяеский караван"...
3. Ո՞ր էջն եք հասել
33:)
4. Ձեր կարծիքը մինչև հիմա
:hands

Թե կարողանաք այդ գիրքը ճարել՝ կարդացե՛ք անպայման, չեք փոշմանի...:cool

Armushik
03.10.2007, 16:06
Բարեկամ ջան, նոր եմ ավարտել Ռիչարդ Բախի <<Ջոնաթան Լիվինգստոն անունով Ճայը>>: Կարդացի, որովհետև ասացին, որ դա շատ-շատ լավ, գործ է: Բայց անկեղծորեն խոստովանեմ, որ այքան էլ բան չհասկացա ... երևի մի անգամ էլ կարդամ: Հիմա կարդում եմ Դանիել Վարուժան: Շատ եմ ցավում, որ գեղարվեստական գիրք կարդալու շատ ժամանակ չունեմ:

Fantazy
12.10.2007, 14:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Oscar Wilde "The picture of Dorian Gray"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ֆիլմերից մոտավորապես ծանոթ էի պատմությանը: Ցանկացա ավելի մանրամասն իմանալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The studio was filled with the rich odor of roses, and when the light summer wind stirred amidst the trees of the garden there came through the open door the heavy scent of the lilac, or the more delicate perfume of the pink-flowering thorn.
4. Ո՞ր էջն եք հասել
Նոր եմ սկսել՝ 12:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ իմ նախնական կարծիքին եմ, որ հետաքրքիր ու լավ գիրք է:

Կաթիլ
12.10.2007, 16:33
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye


1. Ալբեր Քամյու - Ժանտախտ
2. Խորհուրդ տվեցին, որ կարդամ… :o
3.Դանիել Դեֆոյի խոսքերով - Եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով:
4. Էջ 89 (2 օր է)
5. Հետաքրքիր է, բայց սարսափելի… բանտարկված հայրենի հողի վրա… տխուր երևույթ :8

աբոկալիպս
12.10.2007, 16:52
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Бенедикт Ерофеев "Москва - Петушки";)
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Խորհուրդ են տվել
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Все говорят:Кремль, Кремль. Ото всех я слышал про него, а сам ни разу не видел. Сколько раз уже (тысячу раз), напившись или с похмелюги, проходил по Москве с севера на юг, с запада на восток, из конца в конец, насквозь и как попало - и ни разу не видел Кремля.
4. Ո՞ր էջն եք հասել
18, ռուսերեն մի քիչ դժվարանում եմ կարդամ:oy
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Իմ կարծիքով շատ հաջող գիրք է...:ok

Tig
29.10.2007, 14:26
Տվյալ պահին կոնկրետ բան չեմ կարդում, բայց ուզում եմ ասել, որ վերջին կարդացածս Աղասի Այվազյանի «Մեղքով հղացածը» գիրքն է եղել, շատ լավն է, իմ կարծիքով կարդացողները չեն փոշմանի:

Janita Hero
29.10.2007, 15:07
1.Աստվածաշունչ
2.Որոշեցի էլի
3.Սկզբում էր բանը.......
4.Տարբեր գլուխներից եմ կարդւմ
5.:hands

Մանե
11.11.2007, 22:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վարդգես Պետրոսյան-Վիպակներ
Հենց հիմա «Վերջին ուսուցիչը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Չգիտեմ,էս վերջերս ցավոք քիչ եմ կարդում,զբաղվածության պատճառով,իսկ էսօր մի տեսակ կարոտ զգացի կարդալու նկատմամբ ու հիշեցի,որ խորհուրդ են տվել:love:hands

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Գարնանային սովորական առավոտ էր...»

4. Ո՞ր էջն եք հասել
Արդեն պրծա:love

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Աննկարագրելի,շաաաաաատ հավանեցի,ու հիմա մնացած վիպակներն եմ կարդում:loveՀրաշք են:love

schuschanik
11.11.2007, 22:54
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye


1. «Բացահայտել Հունաստանը» Ջորջ Հենզել

2.հունական քաղաքակրթությունը իմ տարերքն է

3. Բելգրադի բարձրունքներում......

4. 20

5. ավելի հասարակ է, ներկայացված, քան սպասում էի

Guest
12.11.2007, 02:03
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դատարկացնդաբանությունները

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վերջերս շատ հին թեմաներ եմ կարդում ու ուզեցի վերհիշել թե ոնց էինք ցնդաբանում…

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այսօրվա ակումբի անդամների հետ հանդիպմանը որոշեցինք, որ այստեղ կբացեմ մի թեմա, որը ժամանակին բացել էի մեկ այլ ֆորումում...

4. Ո՞ր էջն եք հասել
11

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սրանից լավ գիրք չեմ կարդացել կյանքումս, մարդիկ իրենց ամենակահզոր մտքերը արտահայտում են ցնդած վիճակում…

Ուլուանա
12.11.2007, 07:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Федор Достоевский - "Братья Карамазовы"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Շատերն էին խորհուրդ տվել, ահագին գովասանական կարծիքներ էի լսել այս վեպի մասին ու վաղուց էի ուզում կարդալ, իսկ երբ իմացա, որ Մելիքն ու Philosopher–ը իրենց նմանեցնում են Ալյոշա և Իվան Կարամազովների կերպարներին, հետաքրքրությունս էլ ավելի աճեց... :roll և այս անգամ արդեն հաստատ որոշեցի կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Алексей Федорович Карамазов был третьим сыном помещика нашего уезда Федора Павловича Карамазова, столь известного в свое время (да и теперь у нас припоминаемого) по трагической и темной кончине своей, приключившейся ровно дринадцать лет назад и о которой вообщу в своем месте.

4. Ո՞ր էջն եք հասել
73

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Խոստումնալից է... Գնալով ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում։ :ok

Արշակ
12.11.2007, 11:24
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Владимир Мегре - Анастасия. «Сиществую для тех, для кого существую»:)
2. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Экспертиза называлась "Купеяеский караван"...

Չէի սպասում, թե բացի ինձնից ուրիշ Мегре կարդացող էլ կա Ակումբում։ :)
Մյուս հատորներն էլ անպայման կարդա, շատ լավն են։ Բոլոր 8 հատորները կարդացել եմ, բայց ժամանակ առ ժամանակ նորից եմ կարդում։ Մարսելու դեռ շատ բան կա։


Թե կարողանաք այդ գիրքը ճարել՝ կարդացե՛ք անպայման, չեք փոշմանի...:cool
Հաստատում եմ։:ok
Մեգրեի հատորները Երևանի գրեթե բոլոր խոշոր գրախանութներում կան(օրինակ՝ Աբովյանի վրայի գրախանութում)։ Ես էլ ունեմ, կարող եմ տալ կարդաք։;)

Selene
12.11.2007, 12:39
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Федор Достоевский - "Братья Карамазовы"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Շատերն էին խորհուրդ տվել, ահագին գովասանական կարծիքներ էի լսել այս վեպի մասին ու վաղուց էի ուզում կարդալ, իսկ երբ իմացա, որ Մելիքն ու Philosopher–ը իրենց նմանեցնում են Ալյոշա և Իվան Կարամազովների կերպարներին, հետաքրքրությունս էլ ավելի աճեց... :roll և այս անգամ արդեն հաստատ որոշեցի կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Алексей Федорович Карамазов был третьим сыном помещика нашего уезда Федора Павловича Карамазова, столь известного в свое время (да и теперь у нас припоминаемого) по трагической и темной кончине своей, приключившейся ровно дринадцать лет назад и о которой вообщу в своем месте.

4. Ո՞ր էջն եք հասել
73

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Խոստումնալից է... Գնալով ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում։ :ok
Ես էլ այսօր պետք է սկսեմ կարդալ այս գիրքը, խոստացել են բերել:)
Անահիտի գրառումից հետո էլ ավելի շատ եմ ուզում կարդալ:aha

impression
12.11.2007, 13:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆրանսուազ Սագան "Ձկան արյուն"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Բոդլեր էի փնտրում գրախանութում, չգտա, սկսեցի ուղղակի նայել այլ գրքեր, աչքիս ընկավ այս մեկը, ու քանի որ Սագանն իմ ամենասիրած հեղինակներից մեկն է, գնեցի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Մեծատառով :D

4. Ո՞ր էջն եք հասել
12

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սագանն իր տարերքում է :)

Dayana
12.11.2007, 14:13
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Շարլոտ Բրոնտե

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Ջեյն Եյր

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
We could not go for a walk that afternoon. There was such a freezing cold wind , and such a heavy rain, that we all stayed indoors.

4. Ո՞ր էջն եք հասել
27

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Անգլերենս ուզում եմ լավացնել , թէ չէ կարդացել էի 8 տարեկանում:oy

rostrix
12.11.2007, 15:00
Кодзи Судзуки - КОЛЬЦО :think

Բարեկամ
12.11.2007, 15:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Գաբրիել Գարսիա Մարկես. In Evil Hour

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Philosopher-ի ֆորումում /www.dnforum.am/ մի հարցազրույց կար Մարկեսի հետ, որտեղ ասում ա, թե ամաչում ա 100 տարվա մենության համար, խայտառակ վատ ա գրել :): Ես էլ ուզեցի տեսնեմ, եթե դա վատն ա, բա մնացածները, որոնք լավն ա համարում, ոնցն են…

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Father Angel sat up with a solemn effort.

4. Ո՞ր էջն եք հասել
6

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առաջ չի գնում

Philosopher
12.11.2007, 16:29
Երկու գիրք եմ կարդում միաժամանակ.

1. Ի՞նչ եք կարդում հիմա

Отто Вейнингер, Пол и характер

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Խիստ պատահաբար, վերակարդում, վերաթերթում եմ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

Отличающаяся наибольшей общностью классификация, которая большинство живых существ разделяет на самцов и самок, мужшин и женщин, не может устоять против фактов действительности.

4. Ո՞ր էջն եք հասել

202

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Հանճարեղ ու վտանգավոր պատանի:

Գիրք երկրորդ.

1. Ի՞նչ եք կարդում հիմա

PHP и MySQL: Библия пользователя

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Որովհետև հենց դա է պետք կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

Посвящается нашим родителям, с блaгодарностью за их любовь и самоотверженность, а также за то, что посволяли нам много чаитать, когда мы были детьми.

4. Ո՞ր էջն եք հասել

50

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Լավ են գրել, ապրեն:

Մանե
17.11.2007, 14:05
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆրանսուազ Սագան-Բարև թախիծ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Անկե՞ղծ:oy impression-ի գրածը կարդալով:oy

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Չեմ հիշում:oy
4. Ո՞ր էջն եք հասել
Վերջին
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դուրս շատ ա եկել:love:)
Վերնագիրը մի տեսակ ծանոթ էր ոթվում,ինձ թվաց կինոն էլ եմ տեսել:)

Amaru
18.11.2007, 13:54
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վարդգես Պետրոսյան-Վիպակներ

Հեհ, ես էլ էի վերջերս կարդում… :)

Իսկ հիմա՝

Հենրիկ Սենկևիչ - «Առանց դավանանքի»

Մանե
18.11.2007, 19:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Թեոդոր Դրայզեր-Քույր Քերրի
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Եսի՞մ:esim Հետաքրքրեց:)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբ Քարոլին Միբերը նստեց Չիկագո մեկնող գնացքը,....
4. Ո՞ր էջն եք հասել
10:oy
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չգիտեմ,դեռ կարծիք չեմ կազմել:oy

Chuk
19.11.2007, 02:13
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Արթուր Արմին
Հնագույն հեթանոսական աստվածաշունչ՝ «Սասնա Ծռեր» էպոսը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Թեթևակի թերթելով տեսել էի, որ խիստ հետաքրքիր վերլուծյություններ, շատ լուրջ ու մանրամասն գիտական աշխատանք է, որը կտա իմ մեջ կուտակված բազում հարցերի, ինչպես նաև իմ մեջ չառաջացած հարցերի պատասխաններ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Համարյա բոլոր հնդեվրոպական հավատամքային հնագույն պատումները սկսվում են հերոս-աստծո (հիմնականում՝ փոթորիկ-ամպրոպ աստծո) կողմից վիշապի կամ վիշապների «սպանության» մոտիվներով: Վիշապ-օձը, փաստորեն, էական կարևորություն ունի բոլոր պատումներում, և նրա «սպանվելուց» հետո «տիեզերքը» լցվում է քաղցրահամ ջրերով ու սկսվում է կյանքը: Պատումներում կամ ավանդազրույց-առասպելներում վիշապը կամ ջրերի հիմքն է փակել կամ հենց ինքն է ջրերի հարուցիչը:
«Վիշապ զինք թափ էտու,
Ակ բերնեն թռավ, գնաց մեջ դաշտին:
Վիշապ զինք թափ էտու, ջուր էլից քաղաք.
Ինչպես անձրև գա, էնպես զքաղաք է թաց, -
Ծով կատղավ, վիշապ քամի քաղաք էղավ»: (Սասունցի Դավիթ», Երևան, 1989 թ., էջ 140)

4. Ո՞ր էջն եք հասել
Նոր եմ սկսել կարդալ, 27-րդ էջին եմ հասել:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սպասելիքներիս արդարացում: Թեև գեղարվեստական գիրք չէ, բայց հիմա իբրև գեղարվեստական եմ կարդում: Կարծում եմ, որ կոգեշնչի ու կավարտեմ մի ստեղծագործությունս, որը շատ վաղուց անավարտ եմ թողել գիտելիքներիս պակասի պատճառով, որը կլրացնի նաև այս գիրքը: Խորհուրդ եմ տալիս բոլորին:

P.S.
19.11.2007, 09:40
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Սերգեյ Դովլաթով– Կոմպրոմիս

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Կարոտել էի Հայասանյան տարիներս, էն ժամանակ, որ կարդում էի, ում հետ էի քննարկում, կարոտել է ցինիկ գործընկերներիս ու ալկաշ, բայց տաղանդավոր ընկերներիս

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Հանճարեղ ։)

И остался я без работы. Может, думаю, на портного выучиться? Я
заметил - у портных всегда хорошее настроение...

4. Ո՞ր էջն եք հասել

Ինտերնետային մի հատ մեծ էջ է, չեմ կարող ասել...Կոմպրոմիս վեցերորդ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դովլաթովը իմ սեղանի գիրքն է, ուղղակի հանճարեղ է։

StrangeLittleGirl
19.11.2007, 12:24
1. Апокрифы древних христиан
2. Մի անգամ հայրիկիս տուն էինք գնացել, գրապահարանի մեջ տեսա այս գիրքը, հետաքրքրեց, վերցրեցի, որ կարդամ
3. Էկեք ինձ էդքան ռուսերեն հավաքելու պարտականությունից ազատեք, ինչ կլինի
4. 27
5. Շատ հետաքրքիր է: Զարմանալին այն է, որ նպաստում է հավատքիս ամրապնդմանը:

Amaru
30.11.2007, 21:52
Гроссман - "Добро вам!" :)

Amaru
03.12.2007, 00:07
Фридрих Ницше - Антихристианин

Stranger
03.12.2007, 08:03
Ромен Роллан
"Очировнная душа"

Մանե
23.12.2007, 13:25
Գի դը Մոպասան-Մի կյանք

Anchi
23.12.2007, 14:04
Մուրակամի եմ կարդում: Բավական հետաքրքիր է: Խորհուրդ կտամ կարդալ: Տարբերվում է իմ կարդացած մյուս գործերից:

Amaru
25.12.2007, 00:10
Эдвард Радзинский - Последняя ночь последнего Царя

Amaru
27.12.2007, 02:23
Анатоль Франс - Восстание Ангелов

Chilly
27.12.2007, 12:34
Գյոթե - Ֆաուստ, առաջին մասը կարդացի, հետո սկսվեցին զաչոտները, հիմա չեմ համբերում...

Anchi
27.12.2007, 12:59
Пауло Коэльо ''Одинадцать минут'' ------- Շաաատ լավնա:hands


Որտե՞ղ ես հասել::)

Amaru
27.12.2007, 18:25
Կոելյոյին չհավանեցի, չեմ հասկանում՝ ինչպես են մարդիկ էտքան տարվում նրանով…

Ann87
27.12.2007, 18:35
Сомерсет Моэм-"Луна и грош"

Anna.Khachatryan
02.01.2008, 01:38
Կարդում եմ Annie Murray "Kate and Olivia". Կարդացել եմ Annie Murray -ի գրեթե բոլոր գործերը: Բոլորն էլ շատ հետաքրքիր են:

Amaru
06.01.2008, 11:38
դեռ երկու-երեք ազատ օր ունեմ, մի քանի բան եմ կարդում

Զորայր Խալափյան - «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»
Բալզակ - «Եվայի դուստրը»
Քամյու - «Ժանտախտ»

Երկնային
06.01.2008, 17:32
Сомерсет Моэм-"Луна и грош"

լավն ա, շատ եմ իրեն սիրում :love

իսկ ինչ վերաբերում է Կոելյոյին, անիմաստ ժամանակի վատնում է, ընդհանրապես դուրս չեկավ, իսկ «11 րոպեն» կարծես բրազիլական սերիալ լիներ... մնացածն էլ չասեմ :oy

Modigliani
06.01.2008, 18:05
մենեջմենթի լեկցիաները...

վաղը քննության եմ :D

Guest
09.01.2008, 15:04
Հիմա կարդում եմ Ստիվեն Հանթերի "..И ад следовал за ним" գիրքը:

Սկսեցի կարդալ, քանի որ մամաս ու եղբայրս հիացած էին մնացել ընթերցանությամբ, իսկ հիմա հիացած եմ նաև ես:

Գիրքն սկսվում է.
И вот, конь бледный, и на нем всадник, которому имя смерть; и ад следовал за ним...
Откровение Иоанна Богослова

Արդեն հասել եմ 451-երորդ էջը ու անհամբեր սպասում եմ թե երբ ա վերջանալու աշխատանքային օրս, որ այսօր կարդամ վերջին 150-ը…

Հրաշք գիրք ա, բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ:

Նավաստի
09.01.2008, 15:25
Джек Лондон - "Морской Волк"

Lethal Sweetness
21.02.2008, 10:35
Khaled Hosseini - The Kite Runner

Amaru
14.03.2008, 15:52
Проблемы шизофрении детского и подросткового возраста :}

Ռուֆուս
14.03.2008, 15:56
Ջոան Ռոլինգ - Հարրի Փոթթերը և Ազբականի բանտարկյալը

Safaryan
14.03.2008, 16:38
Մի քիչ մասնագիտականա՝ Մթնոլորտի ֆիզիկա

WArmanW
14.03.2008, 17:05
Harry Potter "The phil.... "

Cannibal
14.03.2008, 18:17
Դեիտելի "Ինչպես ծրագրավորել սի++ ում " և պհպ ի օֆիցիալ գիրքը.

Դեկադա
20.03.2008, 22:05
Է.Հեմինգուեյ-Ում մահն է գուժում զանգը:

Կաթիլ
20.03.2008, 22:50
Հենրիկ Սենկևիչ _ Յո՞ երթաս :( :love

Vive L'Armenie
23.03.2008, 19:15
1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

1. Ժիրայր Ավետիսյան - ՇԻՎՈւ ԱՎԱԳԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ

2. Որովհետև ինձ գերում են պատմությունները, որոնք կապված են անծայրածիր տիեզերքի հետ :scen
(Վեպը պատկերում է արտերկրային գերբարձր քաղաքակրթության ներկայացուցիչ Շիվու Ավագի և նրա օգնական ռոբոտի արկածները Երկիր մոլորակում, Նրանք լինում են տարբեր վայրերում, ծանոթանում են ամենատարբեր մարդկանց: Շիվու Ավագը կարեկցում է տառապյալ մարդկությանը, որի վրա կախված է միջուկային պատերազմի ահեղ սպառնալիքը: Պատկերն ամբողջացնում են նույնպես Տիեզերական հետախույզ Իվա Ավագի հաղորդումները մոլորակի մյուս կիսագնդից :good):

3. Իմ երկտեղանի փոքրիկ տիեզերանավակը, գրեթե առանց ջերմանալու ճեղքելով անծանոթ մոլորակի հետզհետե խտացող մթնոլորտը և հաջողությամբ պայքարելով անընդհատ աճող ձգողության դեմ, փափուկ վայրէջք կատարեց վիթխարի լեռան ամենաբարձր գագաթից քիչ ցած, մի նեղլիկ սարավանդում, հավերժական ձյուների մեջ: ... :o

4. 141-րդ էջ :8

5. Կտրվել չեմ կարողանում :|:read

Lapterik
23.03.2008, 21:12
Կարդում կարդում հլը կարդում եմ, «Կնքահայր»-ն եմ կարդում, ինձնից գիրք կարդացող դուրս չի գա, մի 20 րոպե կարդում եմ 8 ժամ քնում, տենց ա էլի, էս տարի, որ պրծնեմ լավ ա, բայց դժվար, հեսա պետականի եմ լիքը հետաքրքիր գրքեր պիտի կարդամ:

Բարեկամ
28.03.2008, 07:35
1. Հյուբերտ Սելբի. Սպասման շրջան

2. Լսել էի,այս հեղինակին արժե կարդալ: Ժամանակակիցներից ա: Ամերիկացի: Ինչ-որ մեկն ասել էր` անգլերեն լեզվով գրող լավագույն վեց գրողներից ա: Կարդացել էի պատմվածքները, դուրս շատ էին եկել: Հիմա էլ էս վեպը վերցրի: Ավելի ճիշտ վերցրել էի մի քանի ամիս առաջ, ահավոր հետաքրքիր առաջ էր գնում, բայց պետք ա մեկնեի ու ամենահետաքրքիր մասում կիսատ թողած վերադարձրի, ափսոսանքով: Երբ վերադարձա, երկար ժամանակ չէի գտնում: Վերջապես մի գրադարանում հայտնվեց: Բայց հիմա էլ էն ձեւ հետաքրքիր չի, դինամիկան կորել ա, բայց քանի որ սովորություն ունեմ կիսատ չթողնել, ավարտում եմ:

3. Նվիրվում է ինկվիզիցիային :)

4. Վերջին

5. Մռռռայլ: Մտածում եմ` առանց հավատ անհնար ա: Եթե չունես հավատ, պետք ա կյանքդ շարունակ լցված լինի նպատակներով, չվերջացող, ռեալ հուզող նպատակներով : Թե չէ դրանց բացակայությունը կհանգեցի խորը դեպրեսիվ հոգեվարքի, որի մեջ հայտնված մարդը գնում ա ատրճանակ` վերջ տալու իր տանջալից կյանքին, բայց կոմպը փչանում ա, վաճառողը չի կարողանում ձեւակերպել վաճառքը , խոստանում ա որ երկու օրից գնումը տեղ կհասնի: Երկու օր սպասման շրջան, ու մարդը էդ ընթացում /օ հրաշք/ додумыватеся գտնել մեղավորներ իր թշվառության համար, դրանք առաջին հերթին հաջողվածներն են` բյուրոկրատական ապարատը, անմեղ ճանաչված հանցագործը, նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի պատճառ են ինչ-որ բաների, որովհետև ինչ-որ թղթեր են ստորագրում, վճիռ կայացնում: Նրանք է, որ պետք է մեռնեն, ոչ ինքը: Ու մարդը սկսում ա սպանության պլաններ նյութել` մարդկանց, անծանոթ մարդկանց ՝ պատահական ընտրությամբ, լցնում ա իր կյանքը այ տենց նպատակներով՝ մեկը մյուսին հաջորդող, անպայման հաջորդող, քանի որ հակառակ դեպքում խավար ա , ու իրեն սպասում ա ատրճանակը իր իսկ բերանը խոթած: Ու տենց... մի մարդ, մի խումբ մարդիկ, խանութ. թունավորում, ինքնաշեն պայթուցիկ, մեծամասշտաբ պայթուն: Ու մարդը երջանիկ ա, իրան զգում ա մանկան պես մաքուր… Հա, էդ սպանությունների ընթացքում երբեք չի դադարում մտածելուց թե հանկարծ ավտոյի տակ շուն չգցի կամ էս սկյուռիկներին կերակրել ա պետք, մեղք են…

Sunny Stream
28.03.2008, 16:25
"Анна Каренина" + 2 պատմվածք Տոլստոյից զուգահեռ! հույս ունեմ վերջում չեմ խառնի ամբողջը... հեսա կաթսայի մեջ նաև Գյոթե եմ լցնելու, որ լաաա~վ շիլա դուրս գա :D



Հ.Գ. "Ոճիր և պատիժ"-ն ինչ լա~վն էր :love

Լուսիանա
29.03.2008, 00:04
Հիմա կարդում եմ Ромен Роллан "Жизнь Бетховена" , Շաաատ լավն ա:hands

Empty`Tears
29.03.2008, 00:36
Лиловый Сад.. Հուսով եմ մյուս ամիս կվերջացնեմ...:angry:oy

Kuk
29.03.2008, 00:46
Կարդում կարդում հլը կարդում եմ, «Կնքահայր»-ն եմ կարդում, ինձնից գիրք կարդացող դուրս չի գա, մի 20 րոպե կարդում եմ 8 ժամ քնում, տենց ա էլի, էս տարի, որ պրծնեմ լավ ա, բայց դժվար, հեսա պետականի եմ լիքը հետաքրքիր գրքեր պիտի կարդամ:

Վա՜խ, ջա՛ն, հալալա քեզ, հլը սպասի մի հատ վարկանիշ տամ էդ գիրքը կարդալու համար…Հայերեն ե՞ս կարդում: ուղիղ 5 անգամ կարդացել եմ էդ 2 հատորները, վերջը տնեցիք պահեցին, որ էլ չկարդայի, որտև արդեն նեռվերներին ազդում էի էդ գրքով: Էդ գրքից հետո մի 3 ամիս ուրիշ ոչ մի գիրք աչքիս չէր երևում: Բայց խորհուրդ կտամ նոռմալ կարդաս, էդ շաաաաատ լավ գիրքա: Մարիոի ցավը տանեմ;)

Ռուֆուս
29.03.2008, 11:26
Վա՜խ, ջա՛ն, հալալա քեզ, հլը սպասի մի հատ վարկանիշ տամ էդ գիրքը կարդալու համար…Հայերեն ե՞ս կարդում: ուղիղ 5 անգամ կարդացել եմ էդ 2 հատորները, վերջը տնեցիք պահեցին, որ էլ չկարդայի, որտև արդեն նեռվերներին ազդում էի էդ գրքով: Էդ գրքից հետո մի 3 ամիս ուրիշ ոչ մի գիրք աչքիս չէր երևում: Բայց խորհուրդ կտամ նոռմալ կարդաս, էդ շաաաաատ լավ գիրքա: Մարիոի ցավը տանեմ;)

Kuk, իսկ երկրորդ հատորը ունես? Ես մենակ առաջինը ունեմ, երկրորդը ոչ մի տեղից չեմ կարող ճարել :(

Kuk
29.03.2008, 11:34
Kuk, իսկ երկրորդ հատորը ունես? Ես մենակ առաջինը ունեմ, երկրորդը ոչ մի տեղից չեմ կարող ճարել :(

Հա ոնց չունեմ, պետքա՞, կարամ տամ կարդաս:

Աթեիստ
29.03.2008, 12:19
Ռիչարդ Մեթսոն - Ես լեգենդ եմ

murmushka
31.03.2008, 22:14
մի քիչ մասնագիտական է, բայց շատ հետաքրքիր է
հիմա կարդում եմ Индуизм, Джайнизм, сикхизм.

Brigada
31.03.2008, 22:17
1000 դրամանոցի վրի գրածն եմ կարդում:D:D

Kuk
31.03.2008, 22:18
1000 դրամանոցի վրի գրածն եմ կարդում:D:D

Չարե՞նց: Ապրե՛ս:

Ambrosine
31.03.2008, 22:20
Իսկանյան- <<Հայ - բյուզանդական հարաբերությունները 4-7դդ>>

Ֆրեյա
02.04.2008, 13:47
Վերընթերցում եմ Բակունցի պատմվածքները:)
Երևի երբեք դրանցից չեմ հոգնի:love

Արիս
02.04.2008, 14:26
Կուզին- Վիրաբուժական հիվանդություններ:D
:read
Տերդ մեռնի պետաքան քննություն ստեղծող:aggressive

Norton
02.04.2008, 14:56
Չգիդեմ ում գրած Նորագույն Պատմություն:)

Դեկադա
20.04.2008, 13:42
Սեյրան Գրիգորյան- « Ինչու ես տխուր»:

Նարե
20.04.2008, 13:48
Գաբրիել Գարսիա Մարկես- 100տարվա մենություն
Աբեդիլ-Բուդիզմ

Moon
20.04.2008, 14:00
Դոստոեվսկի – «Ոճիր և պատիժ»

unknown
20.04.2008, 14:41
Բալզակ: հատոր 4

Apsara
21.04.2008, 00:45
Վաաաաաաայ նենց լավ գիրք է հանդիպել ինձ
Սառտռ "Ֆրեյդ" եթե հանդիպի անպայման կարդացեք

Belle
01.05.2008, 14:52
Ալբերտ Նալչաջյան -- "Մահվան հոգեբանություն"
հոտաքրքիր գիրք է :)

StrangeLittleGirl
04.05.2008, 22:42
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էրիխ Մարիա Ռեմարկ - "Черный обелиск"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հայրս խորհուրդ տվեց, որովհետև մեջը մի հոգեկան հիվանդ աղջիկ կա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Հավես չունեմ ռուսերեն էդքան հավաքելու: Որ վերնագիրը գրել եմ, գոհ եղեք :D

4. Ո՞ր էջն եք հասել

151

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ճիշտ է՝ կան նույն ռեմարկյան մտքերը, բայց սա կարծես ավելի հասուն է: Լիքը մտքեր եմ հանդիպում, որոնք այսօր թևավոր խոսքեր են դարձել: Հետաքրքիր է՝ դրանց հեղինակը Ռեմա՞րկն է, թե՞ նա էլ է ուրիշ տեղից վերցրել: Բոլոր դեպքերում, համաձայն եմ հորս հետ, որ սա շատ ավելի լավն է, քան Ռեմարկի մյուս՝ ամենահայտնի գործերը:

Sunny Stream
04.05.2008, 23:20
էնքան գիրք ունեմ սեղանիս, հիմնականում ընթացքի մեջ էս երկուսն են`
Վիլյամ Սարոյան - "Что-то смешное"
Գյոթե - «Ֆաուստ» 2-րդ հատոր (աչքիս էս մեկից գլուխ չեմ հանի :crazy)

Apsara
04.05.2008, 23:28
Ինչի են ինձ հանդիպող բոլոր ամերիկյան գրքերը տափակ:think
Թե ամերիկացի ժամանակակից գրողները մենակ տափակություն են գրում:think
հա ասեմ, որ հանդիպի չկարդաք "բայցովսկիյ կլուբ"

Մելիք
05.05.2008, 00:05
Ինչի են ինձ հանդիպող բոլոր ամերիկյան գրքերը տափակ:think
Թե ամերիկացի ժամանակակից գրողները մենակ տափակություն են գրում:think
հա ասեմ, որ հանդիպի չկարդաք "բայցովսկիյ կլուբ"
Էդ գիրքը պետք չեր կարդալ, կինոն էր պետք նաել: Կինոն վատը չի:)

Apsara
05.05.2008, 00:07
Էդ գիրքը պետք չեր կարդալ, կինոն էր պետք նաել: Կինոն վատը չի:)

Ճիշտն ասած նույն բանը իմ մտքով անցավ, համ կարդում եմ համ մտածում, այ մարդ կինո լիներ հավեսով կնայվեր, թե չէ սենց…
բայց չգիտեի որ կա, ուրեմն կճարեմ կնայեմ

Ռուֆուս
05.05.2008, 13:02
Ճիշտն ասած նույն բանը իմ մտքով անցավ, համ կարդում եմ համ մտածում, այ մարդ կինո լիներ հավեսով կնայվեր, թե չէ սենց…
բայց չգիտեի որ կա, ուրեմն կճարեմ կնայեմ

Ոնց, մինչև հիմա չես տեսել? Անպայման կնայես, արտակարգ ֆիլմ է, Բրեդ Փիթն է խաղում :)

Մանե
06.05.2008, 16:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Արդեն վերջացրի.<Մանոն Լեսկո>
:love

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Քրոջենցս տան գրքերն էի ուսումնասիրում,մեկ էլ էդ գիրքը տեսնելով հիշեցի,որ երկար եմ փնտրել:)


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Չեմ հիշում:(

4. Ո՞ր էջն եք հասել
Վերջացրել եմ:)


5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ դուրս եկավ,հերոսների կերպարների հակադրությունն էլ ապշեցուցիչ էր, չնայած գլխավոր հերոսներին հեչ չհավանեցի,չեմ սիրում,որ սերը անինքնասիրության ա հասնում:)

Apsara
28.05.2008, 00:58
Ժող նենց լավ գիրքա ձեռքս ընկել երեկ եմ վերջացրել, Վիկտոր Պելեվին "Generation Պ"

շատ լավն էր, իրանից հետո հեռուստատեսություն ընդհանրապես չեմ նայում, լուրջ կարդացեք լավնա:ok

Ֆրեյա
29.05.2008, 13:18
Իսկ ես էլի Մարկես եմ կարդում, "Սերը խոլեռայի ժամանակներում":P

Երկնային
09.06.2008, 18:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Суад "Сожжение Заживо" :8


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

ընկերներիցս մեկն էր կարդացել, շատ տպավորված էր… ինձ էլ խորհուրդ տվեց կարդալ…


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Я девушка, а девушка должна идти быстро, низко опустив голову, словно она считает шаги. Глаза ее не должны ни подниматься, ни уходить вправо и влево от дороги, потому что, если вдруг встретятся с глазами мужчины, вся деревня сочтет, что она шармута.


4. Ո՞ր էջն եք հասել

82


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

վայ ահավոր ա… կարդում ու հասկանում ես, որ այդ ամենը ճշմարտության վրա է հիմնված… ինչքա~ն դաժան կարող են լինել մարդիկ… :noti

Belle
09.06.2008, 19:44
Վերջին շրջանում ու մոտակա մի ամիսը լեկցիա եմ կարդալու.. որոշեցի կարդալ, որովհետև քննության եմ.. համ էլ ահագին հետաքրքիր է..
;)
իսկ բացի լեկցիայից.. կարդում եմ Սևակ.. ամեն օր :love

Մանե
09.06.2008, 19:57
Ընթերցում,ընթերցում ու վերընթերցում եմ Նար-Դոս-Աննա Սարոյան
Ամեն անգամ կարդալուց մի բան մեջս փոխվում ա,սկսում եմ իրերին այլ կերպ նայել:Պաշտում եմ Նար-Դոսին:love

Sedul
25.06.2008, 09:45
Հիմա կարդում եմ Չ.Դիկկենսի "Օլիվեր Թվիստի արկածները"

Belle
25.06.2008, 13:45
հիմա կարդում եմ Ժորժ Սանդ--Ինդիանա.. :)

Freddie
25.06.2008, 20:38
Ղևոնդ Փարպեցի «Հայոց Պատմություն»
Ժան–Ժակ Ռուսսո «Դաստիրակչական երկ»
ու Սոկրատ «Մետաֆիզիկա»
Իմ գլուխն էլ ա պտտվում:blin

Economist
25.06.2008, 21:03
Ղևոնդ Փարպեցի «Հայոց Պատմություն»
Իմ գլուխն էլ ա պտտվում:blin

Երնեկ քո հավեսին...
Փարպեցի կարդալը մահա:[

Freddie
25.06.2008, 21:35
Երնեկ քո հավեսին...
Փարպեցի կարդալը մահա:[

Չէ, ավելի հեշտ ա, քան Եղիշե:{

Economist
14.07.2008, 09:43
Կանոնակարգ 3՝ «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը»...:[

Արամ
14.07.2008, 09:45
Ի՞նչ եք կարդում հիմա... ես թեման

Tanamasi
14.07.2008, 23:24
Բերթոլթ Բրեխթ – Արտուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր։

Ասեմ որ այն տենց էլ չկանխվեց :P

Amaru
30.07.2008, 19:06
В.Ропшин (Борис Викторович Савинков) – Конь бледный

Yevuk
30.07.2008, 19:52
Марио Пьюзо-Крестный отец

Երկնային
30.07.2008, 20:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա

արդեն վերջացրել եմ… :)
Gabriel Garcia Marquez "Love in the Time of Cholera"


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ինտերնետում պատահաբար ձեռքիս տակ ընկավ… :oy


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

It was inevitable: the scent of bitter almonds always reminded him of the fate of unrequited love.


4. Ո՞ր էջն եք հասել

Վերջացրել եմ արդեն… :)


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դե, ինձ համար չափազանցված էր որոշ բաներ, բայց վատը չէր… :)
պահի տակ ինք քեզ հարցնում ես, թե ինչքան ժամանակ ինքդ պատրաստ կլինեիր սպասել սիրուդ… չգիտեմ, երևի չափազանցված է էդ աստիճանի ուժեղ սերը, կամ էլ ուղղակի պատահում է երկու հարյուր տարին մեկ… :oy

Bergmann
30.07.2008, 23:36
Э. Бивор - Падение Берлина (http://militera.lib.ru/research/beevor2/) հայտնի անգլիացի պատմաբան Բիվորի գիրքը Բեռլինի գրավման մասին, որտեղ անդրադարձ կա նաև բոլշեվիկ "ազատարարների" կողմից տասնյակ հազարավոր կանանց ու աղջիկների բռնաբարությունների վերաբերյալ , որը սովետական պատմագիտության կողմից լռության էր մատնվել

Freddie
30.07.2008, 23:59
Այժմ կարդում եմ Ռեմարկի «Ստվերները դրախում» հիանալի ստեղծագործությունը։ Գրքում պատմվում է համաշխարհայինի ժամանակ Ամերիկա փախած գաղթականների մասին։ Սյուժեն ծավալվում է Ռոբերտ Րոսս անունով մի գերմանացի երիտասարդի շուրջ, որը նոր է Նյու-Յորք եկել՝ իր կյանքը փրկելու մտադրությամբ։ Հիանալի գործ է։:hands Շատ լավ է փոխանցված այն ժամանակվա շունչը։

Սերխիո
31.07.2008, 12:35
« Կառամազով եղբայրներ»
երեկ եմ սկսել

StrangeLittleGirl
03.08.2008, 01:52
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դոստոևսկու Իդիոտը


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Սկզբում հոգեբուժության դասախոսս խորհուրդ տվեց: Ասաց, որ եթե ուզում եմ հոգեբույժ դառնալ, պետք է անպայման կարդամ: Իսկ հետո հանդիպեցի մի սլովակ տղայի, որը տարված էր Դոստոևսկիով և ինձ վարակեց…
Ինտերնետում պատահաբար ձեռքիս տակ ընկավ…


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Երևի սաղդ կարդացել եք, մեկ էլ չգրեմ:


4. Ո՞ր էջն եք հասել
Դեռ մի պարբերություն եմ կարդացել: Սպասում եմ, որ բոլորը քնեն, իմ լիմոնով ու սառույցով կոլան սարքեմ, նստեմ պատշգամբում ու լռության մեջ կարդամ:


5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չկա: Ես հզոր բանի եմ սպասում: Հուսով եմ՝ չեմ հիասթափվի:

ars83
06.08.2008, 11:22
Դոստոևսկու Իդիոտը
Մեծագույն գրողի մեծագույն ստեղծագործությունը, իմ կարծիքով։


Երևի սաղդ կարդացել եք, մեկ էլ չգրեմ:
Արժի գրել, մեկ է։
В конце ноября, в оттепель, часов в девять утра, поезд Петербургско-Варшавской железной дороги на всех парах подходил к Петербургу.


Չկա: Ես հզոր բանի եմ սպասում: Հուսով եմ՝ չեմ հիասթափվի:
Այդ ստեղծագործությունը հղոր է առաջին բառից մինչև վերջին վերջակետը։

Ես Идиот-ը կարդում եմ, երբ որ դժվար է լինում կյանքում, մի լուսավոր բան եմ ուզում գտնել։ Ինչքան կարդում եմ, միշտ հոգուս վրա ազդում է, ու միշտ դրական։

Ավելացվել է 7 րոպե անց


1. Ի՞նչ եք կարդում հիմա
Charles Dickens. Great Expectations.


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ռուսերեն տարբերակը սկսել էի կարդալ վաղուց, չհետաքրքրեց, որ շարունակեմ, ասեցի՝ բեր, անգլերենը կարդամ։ Լրիվ ուրիշ բան է բնօրինակը։


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
My father's family name being Pirrip, and my Christian name Philip, my infant tongue could make of both names nothing longer or more explicit than Pip.


4. Ո՞ր էջն եք հասել
88


5. Ձեր կարծիքը մինչև հիմաԴե Դիկենս է, ինչպե՞ս կարող է լավը չլինել։

unknown
06.08.2008, 12:42
Նոր եմ սկսել կարդալ Ռիչարդ Բախ-մոստ չերեզ վեչնոստ

Sunny Stream
07.08.2008, 00:00
Կառռռամազզզովվվվ :8
...դժվարությամբ է առաջ գնում, բայց 100-րդ էջի սահմանն անցա, արդեն աստիճանաբար հետաքրքրանում է ու հավեսով է կարդացվում... բայց սկիզբը տանջանք էր...

Սերխիո
07.08.2008, 00:16
Կառռռամազզզովվվվ :8
...դժվարությամբ է առաջ գնում, բայց 100-րդ էջի սահմանն անցա, արդեն աստիճանաբար հետաքրքրանում է ու հավեսով է կարդացվում... բայց սկիզբը տանջանք էր...

Հասել եմ սրբահոր մոտի տեսարանին ,բայց ՏՈՌՄՈՒԶ Ա:(
առաջ չեմ գնում ինտեռնետի պատճառով:(

nune'
07.08.2008, 00:23
Ջեկ Լոնդոն «Մարտին Իդեն»…

StrangeLittleGirl
07.08.2008, 01:28
Էրեխե՛ք, էս իդիոտի վրա լռվել եմ: Ի՞նչ եք կարծում, արժե՞ մի քիչ էլ ինձ տանջել, թե՞ միանգամից անցնեմ անգլերենին. դա ավելի հեշտ է կարդացվում:

Dayana
07.08.2008, 08:58
Դասախոսն ուսանողի հոգու հայելու մեջ :) Հեղինակն իմ լավագույն ընկերներից մեկն է ու ձեր շատերի դասախոսը ՝ Է. Կյուրեղյան :) Էս գիրքը իր տեսակում բացառիկ է։ Մի ամիս է կարդում եմ, մի քանի անգամ, տարբեր կետերից ու տարբեր արագությամբ առաջ եմ գնում, քննարկում մայրիկիս հետ, բայց միևնույն է, չեմ կարողանում հասկանալ, որ հերիք է կարդալ :oy

ars83
07.08.2008, 11:33
Էրեխե՛ք, էս իդիոտի վրա լռվել եմ: Ի՞նչ եք կարծում, արժե՞ մի քիչ էլ ինձ տանջել, թե՞ միանգամից անցնեմ անգլերենին. դա ավելի հեշտ է կարդացվում:

Իհարկե արժի։ Բա անգլերենը կարա՞ բոլոր երկխոսությունների ու նկարագրությունների նրբությունը փոխանցել։


Հասել եմ սրբահոր մոտի տեսարանին ,բայց ՏՈՌՄՈՒԶ Ա
առաջ չեմ գնում ինտեռնետի պատճառով
Այստեղից կարող ես բեռնել txt ֆորմատի ֆայլը http://book-read.ru/save.php?file=91747
Եթե ուզում ես, կարող եմ տպագիր գիրքը տալ, կարդաս, վերադարձնես։

Grieg
07.08.2008, 12:59
Էրեխե՛ք, էս իդիոտի վրա լռվել եմ: Ի՞նչ եք կարծում, արժե՞ մի քիչ էլ ինձ տանջել, թե՞ միանգամից անցնեմ անգլերենին. դա ավելի հեշտ է կարդացվում:

Իդիոտի 1/3 րդ կարդալուց հետո իմ մոտ տենցել չարդարացվեծ սպասումները որ հեսա կսկսվի պատմությունը :o լավ դանդաղ ա գնում սցենարը , կա չկա վեպի անունը նամյոկ ա :D

StrangeLittleGirl
07.08.2008, 14:57
Իհարկե արժի։ Բա անգլերենը կարա՞ բոլոր երկխոսությունների ու նկարագրությունների նրբությունը փոխանցել։
Բա որ ռուսերենը նորմալ չեմ հասկանում :DԻնչ բառ անծանոթ ա, բացում, անգլերենի մեջ եմ նայում :D

Իդիոտի 1/3 րդ կարդալուց հետո իմ մոտ տենցել չարդարացվեծ սպասումները որ հեսա կսկսվի պատմությունը լավ դանդաղ ա գնում սցենարը , կա չկա վեպի անունը նամյոկ ա
Ինձ, անկեղծ ասած, սկսվող պատմություն պետք էլ չի: Էպիլեպտիկի նկարագրությունները կարդամ, լրիվ հերիք ա:

ars83
07.08.2008, 15:17
Բա որ ռուսերենը նորմալ չեմ հասկանում :DԻնչ բառ անծանոթ ա, բացում, անգլերենի մեջ եմ նայում :D

Հա, էդ դեպքում նրբությունները դժվար կլինի հասկանալ։ Բայց դե միևնույն է, իմ կարծիքով արժի կարդալ բնօրինակը, համ էլ ռուսերեն սովորելու առիթ կլինի։

Իմ փորձից ասեմ, առաջին անգամ Քերոլի Alice in Wonderland-ը կարդացել եմ ռուսերեն, շատ լավ էր կարդացվում։ Հետո մի հատ էլ ռուսերեն թարգմանություն ընկավ ձեռքս, տողատակ մեկնաբանությունները տեքստից շատ էին, մի պրոֆեսորի թարգմանություն էր, բառացի, անդուր, ձանձրալի մի բան։ Հետո վերջապես անգլերենը սկսեցի կարդալ՝ լրիվ ուրիշ բան։ Նույնիսկ առաջին շատ հաջող թարգմանությունը ստույգ չէր փոխանցում անգլիական հումորը (չնայած՝ շատ լավ ռուսերեն համարժեք դարձվածքներ էին օգտագործված)։

StrangeLittleGirl
07.08.2008, 15:29
Ես էդ գրքով ռուսերեն չեմ սովորի, այլ մենակ կձանձրանամ: Դե անգլերեն թարգմանությունն էլ նայեցի, շատ… եսիմ, չէր հնչում մի տեսակ: Հա՛, ես գտնում եմ, որ պետք է գրքերն իրենց օրիգինալ լեզուներով կարդալ: Հեմինգուեյը, Սելինջերը բացարձակապես չեն թարգմանվում ուրիշ լեզուներով: Բայց դե ախր Իդիոտը չափից դուրս ռուսերեն է, լիքը խոսակցական արտահայտություններ կան, որոնք ես չգիտեմ: :( Ռուսերեն թարգմանված օտարալեզու գրքերը հանգիստ կարդացվում են:

Moon
07.08.2008, 15:29
Կարդում եմ "Բուդդիզմիհիմունքները" գիրքը, բուդդայի լեգենդի մասին է։

Brigada
08.08.2008, 02:23
Նաբոկովի-–Լոլիտան

Հայկօ
29.08.2008, 21:01
Որոշել եմ կարդալ ֆանտաստիկ գրականության բարձրագույն՝ Hugo մրցանակին արժանացած բոլոր գործերը: Պատմվածքներն արդեն վերջացրել եմ, անցել եմ վեպերին: Այսօր կարդացի-պրծա Ռոջեր Ժելյազնիի «Անմահը», անցա Ալֆրեդ Բեստերի «Առանց դեմքի մարդին»: Արդեն հասել եմ 1953 թվին :)): Զուգահեռ արդեն եսիմորերորդ անգամ վերընթերցում եմ «Ոսկե հորթը» (շնորհակալություն Leon-ին). դանդաղ եմ կարդում, ուշադրիվ, վայելելով, երկարաձգելով հաճույքը: Հետո երևի էլի «Շվեյկը» կկարդամ:

Tanamasi
29.08.2008, 21:17
Ես էդ գրքով ռուսերեն չեմ սովորի, այլ մենակ կձանձրանամ: Դե անգլերեն թարգմանությունն էլ նայեցի, շատ… եսիմ, չէր հնչում մի տեսակ: Հա՛, ես գտնում եմ, որ պետք է գրքերն իրենց օրիգինալ լեզուներով կարդալ: Հեմինգուեյը, Սելինջերը բացարձակապես չեն թարգմանվում ուրիշ լեզուներով: Բայց դե ախր Իդիոտը չափից դուրս ռուսերեն է, լիքը խոսակցական արտահայտություններ կան, որոնք ես չգիտեմ: :( Ռուսերեն թարգմանված օտարալեզու գրքերը հանգիստ կարդացվում են:

Ես երկու օր առաջ եմ Իդիոտը վերջացրել :love
Կարաս երկու օրինակներն էլ ձեռքդ տակ պահես։ Ռուսերենով կարդաս՝ ինչը չհասկանաս, մյուսում նայես։

Mitre
29.08.2008, 21:25
Որոշել եմ կարդալ ֆանտաստիկ գրականության բարձրագույն՝ Hugo մրցանակին արժանացած բոլոր գործերը: Պատմվածքներն արդեն վերջացրել եմ, անցել եմ վեպերին: Այսօր կարդացի-պրծա Ռոջեր Ժելյազնիի «Անմահը», անցա Ալֆրեդ Բեստերի «Առանց դեմքի մարդին»: Արդեն հասել եմ 1953 թվին :)): Զուգահեռ արդեն եսիմորերորդ անգամ վերընթերցում եմ «Ոսկե հորթը» (շնորհակալություն Leon-ին). դանդաղ եմ կարդում, ուշադրիվ, վայելելով, երկարաձգելով հաճույքը: Հետո երևի էլի «Շվեյկը» կկարդամ:

Շվեյկի ու Ոսկե հորթի հետ ,իմ մոտ նաև Երեքը նավակումն է մշտական վերընթերցման շարքում, իսկ այժմ Շոպենհաուեր:

StrangeLittleGirl
29.08.2008, 21:43
Կարաս երկու օրինակներն էլ ձեռքդ տակ պահես։ Ռուսերենով կարդաս՝ ինչը չհասկանաս, մյուսում նայես։
Չէ՛, վերջը չդիմացա, ռուսերենը տարա, հանձնեցի, անգլերենն եմ կարդում :D Արդեն առաջին հատորը վերջացնում եմ :love Լավն է: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ անգլերենն էլ էդքան հեշտ չի. հաճախ բառարանի օգնությանն եմ դիմում: Հետո հասկացա, որ թարգմանիչն ինքն է բառարանային, չգործածվող բառեր խցկել :D

aniko
01.09.2008, 16:05
մի հարց կարել է?
ով է գրել <Մահվան պես հզոր> ? ուզում եմ կարդալ, բայց չգիտեմ ով է գրել, եվ ...:8

Արամ
01.09.2008, 16:14
Ի՞նչ եք կարդում հիմա...
Էս թեման

Mitre
01.09.2008, 17:22
մի հարց կարել է?
ով է գրել <Մահվան պես հզոր> ? ուզում եմ կարդալ, բայց չգիտեմ ով է գրել, եվ ...:8

Գի դե Մոպասան

aniko
02.09.2008, 13:48
Գի դե Մոպասան

Մերսի :)
երեկ գնեցի ու արդեն սկսել եմ կարդալ
հուսամ որ իսակպես լավ գիրք է, և չեմ փոշմանի որլսել եմ այդ գիրքը կարդալու խորհուրդը

Դեկադա
02.09.2008, 17:24
Ֆրանսիական նովել XX դար

Հայկօ
03.09.2008, 01:52
Gayane* Կոլետի գործերը դուրդ եկա՞ն: Մի ժամանակ մի երկու պատմվածք էլ ես եմ թարգմանել, առիթ ու ուզող լինի՝ կդնեմ էստեղ:

Մանոն
08.09.2008, 15:03
մի հարց կարել է?
ով է գրել <Մահվան պես հզոր> ? ուզում եմ կարդալ, բայց չգիտեմ ով է գրել, եվ ...:8
Չգիտեմ ձեզ մոտ էլ է նման բան լինու՞մ թե ոչ, բայց մի գրքից չափազանց խորը տպավորություններ ունենալու դեպքում՝ հետո երկար ժամանակ նոր գիրք չեմ կարողանում ընթերցել: Մոպասանի այս գիրքը դրանցից մեկն էր: Այնքան սյուժեով չէ, որքան՝ գրելաոճով: Նման հարուստ բառապաշար, մարդկային զգացմունքների ու ընդհանրապես կյանքի մասին այնպիսի վերլուծությունների խորություն ես դեռ ոչ մի գրողի մոտ չէի հանդիպել: Հիշում եմ, որ նոր գիրք չէի կարողանում կարդալ «Վարպետն ու Մարգարիտան» կարդալուց հետո…
Հիմա կարդում եմ «Դյուրերը»: Վերջերս ձգում է Մեծ մարդկանց մասին կարդալը: Տպավորությունների մասին՝ հետո:

Mitre
08.09.2008, 15:35
Brendan DuBois, Netmail / Брендан Дюбуа СЕТЕВАЯ ПОЧТА
Կարդացի ռուսերեն, փոքր գործ է: Եթե ուրիշ գործեր գիտեք որտեղ կա, ասեք՛ :

Mitre
09.09.2008, 17:47
Ուիլյամ Ֆոլկներ- Նիմֆոլեպսիա

Դեկադա
09.09.2008, 21:43
Կոլետի գործերը դուրդ եկա՞ն: Մի ժամանակ մի երկու պատմվածք էլ ես եմ թարգմանել, առիթ ու ուզող լինի՝ կդնեմ էստեղ

Ես նրա « Ծպտված կինը» և < Ապարանջանը> նովելներն եմ կարդացել ու շատ եմ հավանել: Եթե հնարավոր է ուրիշ գործեր էլ տեղադրիր :)

Հայկօ
10.09.2008, 01:37
Gayane* Իսկ ուրիշ չկաաաա՜: Չի՛ թարգմանվել էդ կինը հայերեն: Երկու գործ «Ֆրանսիական նովելի» համար Թ. Բլբուլյանն է թարգմանել, երկու բան էլ, «Գարունի» համար, ես:

Հիմա կարդում եմ Ալֆրեդ Բեսթեր, «Անդեմ մարդը»: Ախմախ գործ է: Ոնց էլ դրան Hugo են տվել: