PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ եք կարդում հիմա...



Էջեր : 1 2 3 4 [5] 6

E-la Via
27.08.2013, 21:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ջորջ Օրվելի «Անասնաֆերման»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա :

Մի որոշ ժամանակ առաջ «Անտի-տոտալիտար ստեղծագործություններ» թեմայում Օրվելի «Անասնաֆերմայի» ու «1984-ի» մասին Ռուֆոսի գրառումը հիշեցրեց, որ ժամանակին ուզում էի դրանք կարդալ, բայց հետոյի էի թողել: Իսկ երեկ , երբ երազումս մի հազար անգամ լսեցի անասնաֆերմա բառը, ասեցի, այ մարդ, կարդամ տեսնեմ էդ ինչ բան ա :):

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

Мистер Джонс с фермы "Усадьба" закрыл на ночь курятник, но он был так пьян, что забыл заткнуть дыры в стене. Ткнув ногой заднюю дверь, он проковылял через двор, не в силах выбраться из круга света от фонаря, пляшущего в его руке, нацедил себе последний стаканчик пива избочонка на кухне и отправился в постель, где уже похрапывала миссис Джонс.

4. Ո՞ր էջն եք հասել

Կեսերն եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Հետաքրքիր կառուցվածք, թեթև շարադրանք ու միշտ ակտուալ թեմայի շուրջ ծավալվող լավ գիրք ա: Էսպես հավեսով կարդալու դեպքում, կարծում եմ «1984-ն» էլ կկարդամ:

Sagittarius
27.08.2013, 22:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ջորջ Օրվելի «Անասնաֆերման»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա :

Մի որոշ ժամանակ առաջ «Անտի-տոտալիտար ստեղծագործություններ» թեմայում Օրվելի «Անասնաֆերմայի» ու «1984-ի» մասին Ռուֆոսի գրառումը հիշեցրեց, որ ժամանակին ուզում էի դրանք կարդալ, բայց հետոյի էի թողել: Իսկ երեկ , երբ երազումս մի հազար անգամ լսեցի անասնաֆերմա բառը, ասեցի, այ մարդ, կարդամ տեսնեմ էդ ինչ բան ա :):

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

Мистер Джонс с фермы "Усадьба" закрыл на ночь курятник, но он был так пьян, что забыл заткнуть дыры в стене. Ткнув ногой заднюю дверь, он проковылял через двор, не в силах выбраться из круга света от фонаря, пляшущего в его руке, нацедил себе последний стаканчик пива избочонка на кухне и отправился в постель, где уже похрапывала миссис Джонс.

4. Ո՞ր էջն եք հասել

Կեսերն եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Հետաքրքիր կառուցվածք, թեթև շարադրանք ու միշտ ակտուալ թեմայի շուրջ ծավալվող լավ գիրք ա: Էսպես հավեսով կարդալու դեպքում, կարծում եմ «1984-ն» էլ կկարդամ:

Ես էլ «1984»-ն եմ նոր սկսել, ու էլի ճիշտ նույն պատճառով ինչ-որ դու՝ երազի պահը չհաշված: :))

Mephistopheles
27.08.2013, 22:32
Կարդում եմ ՍտռենջԼիթըլԳըռլի օրագիրը… Հոգևարքից հետո…

StrangeLittleGirl
27.08.2013, 23:54
Ես էլ «1984»-ն եմ նոր սկսել, ու էլի ճիշտ նույն պատճառով ինչ-որ դու՝ երազի պահը չհաշված: :))

Վայ, հենց ամառային դպրոցս վերջանա, ես էլ եմ 1984-ը սկսելու: Հետաքրքիր կլինի ընթացքում քննարկելը:


Մեֆ, իսկ դու բանուգործ չունե՞ս

Mephistopheles
28.08.2013, 06:53



Մեֆ, իսկ դու բանուգործ չունե՞ս

…որ օրագիրդ եմ կարդու՞մ… մարդ էդքան անբան պտի լինի՞ որ օրագիրդ կարդա…

Diana99
28.08.2013, 09:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Շառլոթ Բրոնտե - Ջեյն Էյր
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ակումբցիների խորհրդով :)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Չեմ հիշում
4. Ո՞ր էջն եք հասել
64/525
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
:love Շաատ շնորհակալ եմ ակումբցիներին ,որ նման գիրք խորհուրդ տվեցին կարդալ.. հրաշք գիրք :love

StrangeLittleGirl
28.08.2013, 09:31
…որ օրագիրդ եմ կարդու՞մ… մարդ էդքան անբան պտի լինի՞ որ օրագիրդ կարդա…

հա :P

Ruby Rue
28.08.2013, 10:20
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Neil Gaiman- American Gods

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Քանի որ ես աստվածների ու առասպելաբանության նկատմամբ թուլություն ունեմ, Kindle-իս մեջ շատ վաղուց ունեի էս գիրքը: Հիմա էլ ԱՄՆ-ում լինելով, մտածեցի կարդամ տեսնեմ, թե էս աստվածներն իրենցից ինչ են ներկայացնում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Shadow had done three years in prison.


4. Ո՞ր էջն եք հասել։
10 %

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Մի քիչ ուրիշ սպասելիքներ ունեի գրքից, կարծում էի՝ ավելի շատ հենված կլինի տարբեր ազգերի առասպելաբանության վրա: Բայց հակառակ դրան, շատ հավես կարդացվող ու հետաքրքիր գիրք է: Մի տեսակ ինձ թվում է, դեռ շատ անակնկալներ են լինելու: Հեղինակից կարելի է ուրիշ գործեր էլ կարդալ, լավն է: :)

Dayana
28.08.2013, 13:10
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
I Am Number Four - Pittacus Lore

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Ֆիլմը տեսել էի։ Ախպերս կարդում էր, մի պահ իրա քինդլը մոտս էր, մի էջ մեջտեղներից կարդացի, դուրս եկավ ՝ սիրուն ա գրել, ես էլ քաշեցի։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
The door starts shaking. It's a Flimsy thing made of bamboo shoots held together with tattered lengths of twine. The shake is subtle and stops almost immediately.

4. Ո՞ր էջն եք հասել։
10-11% - մոտս չի քինդլը

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Շատ ա դուրս գալիս։ Նենց սարսափի զգացողություն չեմ ունենում՝ չնայած այլմոլորակայինների մասին ա գրած, ու շատ թեթև ա կարդացվում։ Ափսոս ժամանակ չունեմ նորմալ կարդալու - քնից առաջ երկու-երկու տող եմ կարդում :(

E-la Via
29.08.2013, 15:55
Ես էլ «1984»-ն եմ նոր սկսել, ու էլի ճիշտ նույն պատճառով ինչ-որ դու՝ երազի պահը չհաշված: :))

Ես էլ սկսեցի :):

Moonwalker
01.09.2013, 11:24
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Սթիվեն Քինգ - 11/22/63

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
«Մութ աշտարակից» 3 հատոր կարդացի ու տեխնիկական պատճառներով դադար եմ վերցրել: Որոշեցի Քինգից էս մեկը փորձել: Հիմնական պատճառը՝ դեռ փոքր ժամանակվանից մի տեսակ անառողջ հետաքրքրություն եմ ցուցաբերել ՋՖՔ-ի սպանության նկատմամբ: Ու նենց չի, որ նախագահի անձի հանդեպ մի եսիմինչ համակրանք եմ տածում, չէ, ուղղակի հետաքրքիր ա: Մտածեցի՝ վատ չի լինի ալտերնատիվ պատմություն կարդալ էդ թեմայով:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
I have never been what you'd call a crying man.
My ex-wife said that my "nonexistent emotional gradient" was the main reason she was leaving me (as if the guy she met in her AA meetings was beside the point). Christy said she supposed she could forgive me not crying at her father's funeral; I had only known him for six years and couldn't understand what a wonderful, giving man he had been (a Mustang convertible as a high school graduation present, for instance). But then, when I didn't cry at my own parents' funerals—they died just two years apart, Dad of stomach cancer and Mom of a thunderclap heart attack while walking on a Florida beach—she began to understand the non existent gradient thing. I was "unable to feel my feelings," in AA-speak.

4. Ո՞ր էջն եք հասել։
Նոր եմ սկսել (մի 10 էջ)/~850

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Լիքը տեղ հանդիպել եմ, որ ահագին տարբեր ա «սովորական Քինգից», երևի դրանից ա, որ մի տեսակ սովորականից ավելի եմ հավանելու աչքիս: :))
Տեսնենք՝ խոստումնալից ա:

մարդագայլուկ
01.09.2013, 12:19
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Կարդում եմ կարելա-ֆիննական ազգային էպոսը` Կալեվալան

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ եմ սիրում Հյուսիսային երկրների դիցաբանական պատմությունները:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ճիշտն ասած միանգամից երեք լեզվով եմ կարդում, փորձում եմ իրար հետ համեմատել: Բայց կգրեմ անգլերեն տարբերակը:

Mastered by desire impulsive,
By a mighty inward urging,
I am ready now for singing,
Ready to begin the chanting
Of our nation's ancient folk-song
Handed down from by-gone ages.

4. Ո՞ր էջն եք հասել
201

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գրեթե բոլոր ազգային էպոսների նման շատ հասարակ լեզվով ա գրված, մի քիչ պարզունակ ու մանկամիտ բովանդակություն ունի :) Ասենք օդեղեն բարձունքի դուստրը հղիացավ ուժեղ քամուց և ծովի հորձանքից, յոթ հարյուր տարի հղի մնաց ծովերի մեջ, ապա ծնվեց Վեյնեմեյնենը և այլն և այլն:) Բայց շատ սիրուն գործ ա, անունները, նկարագրությունները, ստացած պատկերացումներ, ամեն ինչը: Հատկապես ֆենթեզի ժանրը սիրողներին խորհուրդ կտամ կարդալ, կարծում եմ էս էպոսը քիչ ազդեցություններ չի թողել :)

Alphaone
01.09.2013, 12:27
Կալեվալան հայերեն էլ կա :) Սկզբում փորձեցի մեր էպոսի հետ զուգահեռ տանել, բայց անշնորհակալ գործ էր: Հիմա մենակ հիշում եմ, որ մորու հատիկից ամեն ինչ սկսվեց :D

մարդագայլուկ
01.09.2013, 13:17
հա, հայերենն ունեմ :) ահագին կրճատած ա բայց ափսոս...
պատկերացնում եմ :D եթե գոնե մի հատ փոքրիկ նմանություն գտել եք, ուրեմն էտքան էլ անշնորհակալ չի եղել :ճճճ
ամեն ինչ սկսվեց երբ բադը ձու ածեց Իլուվաթարի ծնկին :D մորու հատիկ հլը որ չեմ հանդիպել :ճ

Alphaone
01.09.2013, 14:33
Ա՜, աչքիս ինչ-որ բան էլի խառնել եմ, իմ հիշելով ոնց որ նման մի նախաբան ուներ, ասում էր միասին երգենք, պապս էր պատմում, թե ինչ անում էս երգը, վայրի մորու թփերից էի հավաքում, նման մի բան, բայց դե տաս տարուց ավել է, ինչ կարդացել եմ, հետո էլ չեմ առնչվել, չի բացառվում, որ խառնած լինեմ :)

impression
01.09.2013, 14:51
կարդում եմ Բրեդբերիի պատմվածքները
որոշեցի կարդալ Հայկի թարգմանությունից հետո
ահավոր սիրուն ա գրում, բոլորը կկարդամ, ու լավ կլինի, եթե բոլորս էլ կարդանք, սենց քնքուշ գործեր մեկ էլ եսիմ երբ գրվեն :)

մարդագայլուկ
01.09.2013, 15:10
դե տաս տարին շատ երկար ժամանակ ա, եթե մորու թփերն էլ հիշում եք, էլի բան ա :D :)

StrangeLittleGirl
03.09.2013, 00:21
Ես էլ սկսեցի :):

Ես էլ եմ սկսել: Բայց Ջոյսին զուգահեռ եմ կարդում:

Հա, Բրեդբերի էլ էլի պիտի կարդամ:

E-la Via
08.09.2013, 20:04
Ես էլ «1984»-ն եմ նոր սկսել, ու էլի ճիշտ նույն պատճառով ինչ-որ դու՝ երազի պահը չհաշված: :))


Ես էլ սկսեցի :):


Ես էլ եմ սկսել: Բայց Ջոյսին զուգահեռ եմ կարդում:

Հա, Բրեդբերի էլ էլի պիտի կարդամ:

Ինչ լավ ա , չէ՞, որ հիմա 1984 թվականը չի, որ Մեծ Եղբայրը մեզ ամեն տեղից չի նայում, որ հավատում ենք, թե աշխարհը երեք գերտերությունների միջև բաժանված չի ու որ էն անտեր 101 սենյակում չենք կամ դեռ չենք հայտնվել:
Ես որ էնքան ուրախ եմ:

Արժեր կարդալ:

ԱնԱիդա
08.09.2013, 20:29
լավ գիրք էի կարդում, էն էլ տարան,,,:esim կիսատ մնաց.. խորհուրդ կտամ, բայց ցավոք անունը չեմ հիշում, ավելի ուշ կգրեմ

StrangeLittleGirl
08.09.2013, 21:11
Ինչ լավ ա , չէ՞, որ հիմա 1984 թվականը չի, որ Մեծ Եղբայրը մեզ ամեն տեղից չի նայում, որ հավատում ենք, թե աշխարհը երեք գերտերությունների միջև բաժանված չի ու որ էն անտեր 101 սենյակում չենք կամ դեռ չենք հայտնվել:
Ես որ էնքան ուրախ եմ:

Արժեր կարդալ:
Այ սրանք խիստ հարցականի տակ են: Բայց ես դեռ չեմ վերջացրել: Էս աժիոտաժի մեջ չեմ հասցնում նորմալ կարդալ:

Milen
08.09.2013, 21:18
"Gilead" by Marilynne Robinson
Շատ լավ գիրք ա, էս հեղինակից առաաջին գիրքն ա, որ կարդում եմ, թեև շատ հայտնի գրող ա: Խորհուրդ կտամ կարդալ, իրոք թեթև կարդացվող ու լավ իմաստալից գիրք ա, բայց հետաքրքիր սյուժե չունի, ավելի շատ կյանքի տարբեր ընկալումն 3 նույն ընտանիքի սերունդների պատմություները իրար կապաելով: Հետաքրքիր ա կրոնի վերաբերյալ տեսակետների բախումը: Եթե կրոնի վերաբերյալ ընկալումները շոշափող ուրիշ գրքեր խորհուրդ տայիք շնորհակալ կլինեի:

E-la Via
09.09.2013, 22:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Թոմաս Մոր ՝ «Ուտոպիա»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Էս վերջերս ինչ-որ շատ էի տարվել անտիտոտալիտարով: Ասեցի տեսնեմ տոտալիտար ստեղծագործություններն իրենցից ինչ են ներկայացնում: Մի հինգ գիրք ժամանակագրական հերթականությամբ առանձնացրել եմ: Առաջինը սա էր:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Дорогой Петр Эгидий, мне, пожалуй, и стыдно посылать тебе чуть не
спустя год эту книжку о государстве утопийцев, так как ты, без сомнения,
ожидал ее через полтора месяца, зная, что я избавлен в этой работе от труда
придумывания; с другой стороны, мне нисколько не надо было размышлять над
планом, а надлежало только передать тот рассказ Рафаила, который я слышал
вместе с тобою.

4. Ո՞ր էջն եք հասել։
64/110

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Հետաքրքրությամբ եմ կարդում: Շատ մտքեր, գաղափարներ մտածելու տեղիք են տալիս: Պատկերացնում եմ, թե 1600 -ականներին ինչ աժիոտաժ է բարձրացրել:

Վոլտերա
17.09.2013, 22:05
1. Ի՞նչ եք կարդում հիմա:- Վահե Քաչա- Դևը արթնացավ
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։- Հեղինակի մասին լիքը լավ բաներ էի լսել, ասեցի փորձեմ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):- Դատապաշտպանս վեր կացավ
4. Ո՞ր էջն եք հասել։-47 / 75
5. Ձեր կարծիքը մինչև հիմա։- Ընտիր գործ ա:) Թեթև կարդացվող, յուրօրինակ ու հավես շարադրանքով գիրք ա, մինչև վերջ պահում ա հետաքրքրությունը, կարդում ես ու չես ուզում կտրվել: Հերոսներն ահագին խորն են, ընդհանուր ասելիքով գիրք ա, հետն էլ բազմաշերտ ա: Ես էդ տեսակ գրքերին ասում եմ շերտավոր: :love
Սիրեցի Վահե Քաչային, անպայման ուրիշ գործեր էլ կկարդամ իրենից: :)

Diana99
18.09.2013, 19:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ալեքսանդր Դյումա-<< Ասկանիո>>


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Ուսուցչուհուս խորհրդով
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Չեմ հիշում


4. Ո՞ր էջն եք հասել։
361/597

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Չեմ ուզում գիրքը վերջանա,շատ հետաքրքիր է ,իսկ Չելլինիի կերպարը Դյուման շատ լավ է կերտել

Sagittarius
23.09.2013, 01:16
Ինչ լավ ա , չէ՞, որ հիմա 1984 թվականը չի, որ Մեծ Եղբայրը մեզ ամեն տեղից չի նայում, որ հավատում ենք, թե աշխարհը երեք գերտերությունների միջև բաժանված չի ու որ էն անտեր 101 սենյակում չենք կամ դեռ չենք հայտնվել:
Ես որ էնքան ուրախ եմ:

Արժեր կարդալ:

Ես ատում եմ աշխարհը, անիծվեր էն օրը որ էս գիրքը ձեռքս վերցրեցի :( Ես գիտեի Ջորջ Մարտինն էր դաժան իրա ընթերցողների հանդեպ, բայց Օրվելը կարող ա առանց որևէ գլխավոր հերոս սպանելու մարդու խորը դեպրեսիայի մեջ գցել: Ա դե պետք էր ինձ էս անտեր գիրքը:

Հայկօ
23.09.2013, 03:17
Էս վերջերս ինչ-որ շատ էի տարվել անտիտոտալիտարով: Ասեցի տեսնեմ տոտալիտար ստեղծագործություններն իրենցից ինչ են ներկայացնում:

Երևի ուտոպիա-անտիուտոպիա՞ :):

E-la Via
23.09.2013, 12:02
Երևի ուտոպիա-անտիուտոպիա՞ :):

Ուհու :)…

E-la Via
23.09.2013, 12:09
Ես ատում եմ աշխարհը, անիծվեր էն օրը որ էս գիրքը ձեռքս վերցրեցի :( Ես գիտեի Ջորջ Մարտինն էր դաժան իրա ընթերցողների հանդեպ, բայց Օրվելը կարող ա առանց որևէ գլխավոր հերոս սպանելու մարդու խորը դեպրեսիայի մեջ գցել: Ա դե պետք էր ինձ էս անտեր գիրքը:

Ոնց եմ հասկանում քեզ:
Արի դրանից հետո իմ պես Թոմաս Մոր, Կամպանելա, Սիանո դե Բերժերակ, Էտյեն Կաբե կարդա: Դեմքիդ երանավետ ժպիտ ա գալիս: Սկսում ես քեզ ներշնչել, որ ամեն ինչ էդքան էլ վատ չի ու դեռ կարող է լավ լինել: Մի խոսքով դեպրեսիայից հանում ա: Չնայած խիստ կասկածներ ունեմ, որ էսպես շարունակելու դեպքում մի այլ դեպրեսիայի գիրկն եմ ընկենլու:

E-la Via
08.10.2013, 00:15
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
И. Ефремов` «Лезвие бритвы »:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Շատ վաղուց Եֆրեմովի «Թաիս Աթենացին» էի կարդացել, որը շատ էի հավանել, բայց չէի ֆիքսել հեղինակին: Որոշ ժամանակ առաջ կարդացածս «Անդրոմեդայի միգամածությունը» մեծ հետաքրքրություն առաջացրեց հեղինակի հանդեպ: Կարդացի կենսագրությունը՝ հասկացա, որ Եֆրեմովն իր հերոսներից ոչ պակաս հետաքրքիր մարդ է եղել ու արժի ծանոթանալ նրա մյուս ստեղծագործությունների հետ: Ընտրեցի այս մեկը: Ու շատ էլ ճիշտ արեցի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Էս անգամ առաջին նախադասությունը չեմ գրի, այլ մինչ այժմ կարդացած մասից մի հատված կտեղադրեմ,որը գեղեցկության մասին է:

Я не знаток, я просто врач, но я много думал над вопросами анатомии. Если упростить определение, которое на самом деле гораздо сложнее, как и вообще все в мире, то надо сказать прежде всего, что красота существует как объективная реальность, а не создается в мыслях и чувствах человека. Пора отрешиться от идеализма, скрытого и явного, в искусстве и его теории. Пора перевести понятия искусства на общедоступный язык знания и пользоваться научными определениями. Говоря этим общим языком, красота – это наивысшая степень целесообразности, степень гармонического соответствия и сочетания противоречивых элементов во всяком устройстве, во всякой вещи, всяком организме. А восприятие красоты нельзя никак иначе себе представить, как инстинктивное. Иначе говоря, закрепившееся в подсознательной памяти человека благодаря миллиардам поколений с их бессознательным опытом и тысячам поколений – с опытом осознаваемым. Поэтому каждая красивая линия, форма, сочетание – это целесообразное решение, выработанное природой за миллионы лет естественного отбора или найденное человеком в его поисках прекрасного, то есть наиболее правильного для данной вещи. Красота и есть та выравнивающая хаос общая закономерность, великая середина в целесообразной универсальности, всесторонне привлекательная, как статуя.

Нетрудно, зная материалистическую диалектику, увидеть, что красота – это правильная линия в единстве и борьбе противоположностей, та самая середина между двумя сторонами всякого явления, всякой вещи, которую видели еще древние греки и назвали аристон – наилучшим, считая синонимом этого слова меру, точнее – чувство меры. Я представляю себе эту меру чем-то крайне тонким – лезвием бритвы, потому что найти ее, осуществить, соблюсти нередко так же трудно, как пройти по лезвию бритвы, почти не видимому из-за чрезвычайной остроты. Но это уже другой вопрос. Главное, что я хотел сказать, это то, что существует объективная реальность, воспринимаемая нами как безусловная красота. Воспринимаемая каждым, без различия пола, возраста и профессии, образовательного ценза и тому подобных условных делений людей. Есть и другая красота – это уже личные вкусы каждого. Мне кажется, что вы, художники, больше всего надеетесь именно на эту красоту второго рода, пытаясь выдавать ее, вольно или невольно, за ту подлинную красоту, которая, собственно, и должна быть целью настоящего художника. Тот, кто владеет ею, становится классиком, гением или как там еще зовут подобных людей. Он близок и понятен всем и каждому, он действительно является собирателем красоты, исполняя самую великую задачу человечества после того, как оно накормлено, одето и вылечено… даже и наравне с этими первыми задачами! Тайна красоты лежит в самой глубине нашего существа, и потому для ее разгадки нужна биологическая основа психологии – психофизиология.

4. Ո՞ր էջն եք հասել:
74-րդ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Թեկուզ երբեմն նեղվում եմ տեղեկատվական տարափից, բայց գնալով մեծացող հետաքրքրությամբ եմ կարդում: Համոզված եմ՝ մինչև վերջ էդպես էլ շարունակելու եմ:

StrangeLittleGirl
14.10.2013, 00:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Էլիս Մունրո - «Բաց գաղտնիքներ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
դե որ Նոբելյան ստացավ, ասեցի` տեսնեմ էս ով ա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

In the dining room of the Commercial Hotel, Louisa opened the letter that had arrived that day from overseas.

4. Ո՞ր էջն եք հասել։
30

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Հըմ, դե իրականում էս գիրքը պատմվածքների ժողովածու ա: Դեռ առաջինի վրա եմ, չգիտեմ` մնացածները կկարդամ, թե չէ:
Եսի՞մ, նենց մի տեսակ ա... տեղ-տեղ գաղափարը լավն ա թվում, տեղ-տեղ համով մտքեր են, տեղ-տեղ էլ դառնում ա ձանձրալի, անկապ ու սիրաքստիկ: Ընդհանրապես, իմ ուղեղում մի քիչ չի տեղավորվում, թե ոնց ա ռիսկ արել էս տատին քսաներորդ դարի վերջին դարասկզբի մասին գրել... նենց մի տեսակ արհեստական հոտ ա փչում:

Վոլտերա
16.10.2013, 23:42
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ա. Շտեկլի- Գալիլեյ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Վաղուց պիտի կարդայի: Անընդհատ հետաձգում էի ժամանակի պատճառով: Բայց վերջը որոշեցի ամեն ինչ մի կողմ դնել ու սկսել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Կարիքը մահու չափ ձանձրացրել էր Վինչենցո Գալիլեյին:

4. Ո՞ր էջն եք հասել
400/435

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ամբողջ ժամանակ այ էս դեմքի արտահայտությամբ էի կարդում :love Տեղ-տեղ քֆրտում էի կաթոլիկներին:angry, էն մեջտեղներում մի պահ Գալիլեյին սիրահարվեցի
Ընդհանուր առմամբ ահավոր հետաքրքրությամբ կարդացի, հլը կարդում եմ, դեռ 35 էջ ունեմ
Լիքը բան սովորեցի ֆիզիկայից, էշի գլուխ կաթոլիկներից, ֆիզիկոսներից, հասկացա թե ինչքան զզվելի ու վախենալու բան ա կրոնը, զգացի, որ միջնադարից ավելի սարսափելի ժամանակաշրջան չի եղել, լիքը նոր տերմիններ սովորեցի, սկսեցի ավելի սիրել աստղագիտությունը ու իմ շրջապատող լիքը մարդկանց պատկերացրեցի Հռոմի Պապի տեղը ու թե ինչ հավեսով իրանք կվառեին բոլոր գիտնականներին :diablo
Հազվագյուտ գրքերից ա, որ համոզված եմ՝ էլի եմ կարդալու

Claudia Mori
18.10.2013, 08:20
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Марио Пьюзо` ''Крестный отец''

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Ֆիլմը տեսել եմ, սիրում եմ, բացի այդ Փելեշյանի սիրած լավագույն երեք ֆիլմերից մեկն է, իսկ այդ մարդու կարծիքը ինձ համար կարեւոր է: Ասում են գիրքը ավելի լավն է: Ես էլ որոշել եմ ռուսերենս կատարելագործել: Մի խոսքով հաճելին կհամատեղեմ օգտակարի հետ: Հետո Սիբիրում գողական աշխարհ կա բան կա, դետեկտիվներ կարդալու հավես է տվել :D

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Америго Бонасера сидел в Третьем отделении уголовного суда города Нью-Йорка, дожидаясь, когда свершится правосудие и возмездие падет на головы обидчиков, которые так жестоко изувечили его дочь и пытались над нею надругаться.

4. Ո՞ր էջն եք հասել:

Նոր եմ սկսել, 50:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Մի տեսակ հավես գողական հոտ է գալիս գրքից ու զգացվում է, որ ամեն ինչ դեռ առջեւում է :)

Վոլտերա
25.10.2013, 21:42
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Վիլյամ Գոլդինգ- Քրիստըֆըր Մարթինի երկու մահը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Գոլդինգ շատ եմ սիրում

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Նա մաքառում էր բոլոր ուղղություններով՝ նա իր մարմնի գալարվող ու ջղաձգվող կծիկի կենտրոնն էր:

4. Ո՞ր էջն եք հասել

120/200

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Էխ...ծանր ա, ահագին ծանր ա, դժվար ա առաջ գնում, բայց մի շնչով եմ կարդում:
Գոլդինքը հրաշք ա: Իզուր չի որ ես իրեն 13 տարեկանից կարդում եմ ու սիրում:

Վոլտերա
08.11.2013, 23:02
1. Ի՞նչ եք կարդում հիմա

<<Աննա Ֆրանկի օրագիրը>>

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Փոքր ժամանակվանից սկսել էի, էդպես էլ առաջ չէր գնում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

12-հունիսի 1942 թ.
Հուսով եմ, որ այն ամենն, ինչ երբեք չեմ վստահել ոչ ոքի, կարող եմ վստահել քեզ, հուսով եմ, որ դու ինձ զորավիգ կլինես:

4. Ո՞ր էջն եք հասել

200/300


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դժվարանում եմ կարծիք հայտնել: Մի տեսակ էն գրքերից է, որ լիքը ասելու բան ունես, բայց չես համարձակվում, մտածում ես էնքան պարզ է, որ բոլորն էլ հասկանում են դա, էլ ասելու կարիք չես ունենում:
Ուղղակի ուզում եմ Աննային շատ պինդ գրկել, ասել, թե ինչքան շատ եմ իրեն սիրում, թե ոնց եմ հասկանում իրեն: Էն գրքերից ա, որտեղ աչքիդ առաջ պարզ տեսնում ես, թե ոնց ա 13 տարեկան աղջիկը երկու տարվա մեջ հասունանում ու անցնում բոլորին, թե ոնց ա դատում երևույթներն ու մարդկանց, ոնց ա մտածում ու զգում, ոնց ա էդ երկուսն իրար համատեղում, ոնց ա ինքն իր հետ կռվում, հետո բարիշում, ոնց ա հասկանում կյանքը, ու ինչքան խորն ա ըմբռնում էդ ամեն ինչը: Մտածում եմ երբևէ ես կկարողանա՞մ էդ աստիճանին հասնել, էդ կետին, որից էն կողմ արդեն գալիս ա հանճարեղությունը: Հետո հիշում եմ որ դրան հասնելու համար նպաստավոր պայմաններ են պետք: Աննայի դեպքում էդ <<նպաստավոր պայմանը>> պատերազմն էր ու իր հրեա լինելը, իրեն շրջապատող մարդիկ:
Մտածելու գիրք ա ու մի քիչ էլ բարդ ա: Բայց միևնույն ժամանակ ահավոր պարզ ա: Հենց դրանում էլ կայանում ա խորությունը:

CactuSoul
16.11.2013, 02:27
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Չակ Պալանիկ, «Մարտական ակումբ»


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ճաշակով ու կիրթ շատ մարդիկ ակումբում բազմիցս գովացել էին գիրքն էլ, դրա հիման վրա նկարահանված ֆիլմն էլ, ես էլ այն բացառիկներից եմ, ով հաջողացրել է այդ ֆիլմը տեսած չլինել ))
Ակումբի Վանաձորյան հանդիպումից առաջ էր, ճանապարհին երթուղայինում կարդում էի, ու գիրքը վերջացավ: Քանի որ դեռ ահագին ճանապարհ էլ կար անցնելու, սկսեցի Kindle-իս մեջ ուրիշ բան փնտրել կարդալու: Ի վերջո, շատ պատահական կերպով, ընտրությունս կանգ առավ «Մարտական ակումբի» վրա: Երևի այն պատճառով, որ սկիզբը գրավեց, այն էլ՝ ինձ հոգեհարազատ թեմա չլինելով…


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Tyler gets me a job as a waiter, after that Tyler's pushing a gun in my mouth and saying, the first step to eternal life is you have to die.


4. Ո՞ր էջն եք հասել
6-րդ գլուխ (24%)


5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ հետաքրքիր է գրված, կլանում է, էնքան, որ մտածում ես՝ գրողը տանի, բա մարդ տղա չլինե՞ր՝ ինքն էլ էդ բաները ֆիզիկապես զգար… Որովհետև ոչ ֆիզիկապես զգում ես ամեն բջիջով:
Էն որ կարդում ես, հատկապես սկզբի մասերում, ու բան չես ջոկում, խառն ա ամեն ինչ, բայց, մեկ ա, ձգում ա, կլանում, ու եթե նույնիսկ չես հասկանում, ապա լրիվ զգում ես, թե ինչի մասին ա պատմում հերոսը…


Հ.Գ.
Մի շնչով կուլ տալու գիրք է: Պարզապես ես միայն երթուղայինների մեջ եմ հաջողացնում կարդալ, բախտի բերմամբ էլ հազվադեպ է նման առիթ լինում, դրա համար էլ դանդաղ եմ առաջ ընթանում…

CactuSoul
20.11.2013, 23:30
Շատ հետաքրքիր է գրված, կլանում է, էնքան, որ մտածում ես՝ գրողը տանի, բա մարդ տղա չլինե՞ր՝ ինքն էլ էդ բաները ֆիզիկապես զգար…
Ասեմ, որ սա վերաբերում էր այն մասերին, երբ նկարագրում էր, թե ինչ ես զգում, ինչքան կենդանի ես զգում էդ ծեծել-ծեծվելու պահերին: Թե չէ մի քիչ առաջ որ անցա, հասկացա, որ հնարավոր ա՝ սխալ հասկացված լինեմ:
Ու զուգահեռությունն ա դուրս գալիս, դա ա կլանում-տանում: Էն, որ միաժամանակ մի քանի բանի մասին ա խոսում, չես ջոկում, մեկ էլ սկսում ես ջոկել, մեկ էլ էլի չես ջոկում, մեկ էլ ավելի չես ջոկում, մեկ էլ ջոկում ես... ու տենց ))

StrangeLittleGirl
06.12.2013, 23:10
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Միլան Կունդերա - «Անտեղյակություն»


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գիտեի, որ արտագաղթողի մասին ա, վաղուց ուզում էի կարդալ: Էս ամիս էլ գուդրիդսում դա ընտրվեց, լավ առիթ էր:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Թող Դատարկը գրի էլի, ինքն էլ ա էս կարդում :D


4. Ո՞ր էջն եք հասել
73%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ընտիր ա: Ամեն տողը կարդալիս քիչ ա մնում լացեմ: Ու ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս բոլոր արտագաղթողներին ու հատկապես նրանց, ովքեր վերադառնալու միտք ունեն, կարդալ: Էնքան լավ ա սաղ զգացողությունները նկարագրել, որ էլ ասելու չի:

enna
10.12.2013, 20:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Կոբո Աբե << Ավազուտների կինը>>




2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Եսի՞մ:unsure


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)


Օգոստոսյան մի օր մարդն անհետացավ:


4. Ո՞ր էջն եք հասել
20:cry2
դանդաղ եմ առաջ գնում...

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Վատիկը չի: Հենց էսպիսի գիրք էր պետք, որ չլարվես, հակառակ՝կարդաս քունդ տանի...

Alphaone
10.12.2013, 21:41
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye
1. Իրվինգ Սթուն «Նավաստին թամբի վրա»
2. Դպրոցական տարիքում կարդացել էի, ահավոր տպավորել էր, Ջեկ Լոնդոնի կյանքն է, հիմա սեփական կյանքը վերլուծելու համար կեսնագրականներ եմ վերցրել, կարդում, զգացողությունների մեջ զուգահեռներ տանում, ահավոր շատ բան թույլ ա տալիս հասկանալ ցանկացած հոգեբանական վերլությունից էլ ավել:
3. 1875 թվականի հունիսյան մի վաղ առավոտ Սան Ֆրանցիսկո քաղաքի բնակիչներն արթնանալով, «Քրոնիկլ» լրագրում կարդացին զարհուրելի մի պատմություն. մի կին ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով իր քունքին:
4. էջ 150
5. մի քիչ պաթոսն է շատ, մնացած ամեն ինչ ահավոր կլանող, հետաքրքիր է, Ջեկը մի կյանքում մի քանի կյանք հասցրել է ապրել, իմ իդեալն է ոչ էնքան գործերով, ինչքան իր «ես»-ով...

StrangeLittleGirl
13.12.2013, 21:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ազիմով - I, Robot

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընկերներիցս մեկը, որի ճաշակին ուժեղ վստահում եմ, խորհուրդ էր տվել, տենց Դատարկի հետ սկսեցինք

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Զահլա չկա քինդլս հետ թերթելու

4. Ո՞ր էջն եք հասել
8%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հավես ա գնում: Ինչ-որ սայ-ֆայը սկսել ա դուրս գալ:

enna
18.12.2013, 13:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Августо Кури «Продавец грез»2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
...
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) В самый милый сердцу день недели, пятницу, в пять часов пополудни вечно торопящиеся люди перестали торопиться и, как это часто случается, образовали толпу у главного перекрестка большого города.
4. Ո՞ր էջն եք հասել
78
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիրքը հատկապես էն մարդկանց օգտակար կլինի, ովքեր ինքնասպանությունը ելք են համարում: Սկիզբը լարված սկսեց, բայց ընթացքում թեթև տեսարաններով ցրեց էդ լարվածությունը:

StrangeLittleGirl
24.12.2013, 16:50
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Րաֆֆի - «Կայծեր»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Սկզբում նենց ֆլեշբեքներ էին լինում կրթության պահով, հետո հանկարծ Ասլանի ճառերը սկսեցին աչքիս առաջ գալ, ասեցի` պիտի փորփրեմ, աչքիս էնտեղ կարևոր ասելիք կա, որ տասնչորս տարեկանում շատ չեմ ջոկել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Իմ մանկությունից շատ փոքր բան կարող եմ գրել, որովհետև նա անցավ այնքան շուտ և այնքան դատարկ կերպով, որ շատը ես ինքս չեմ հիշում:

4. Ո՞ր էջն եք հասել

1%-ի վրա եմ դեռ, բայց դե մեծ գիրք ա, տոկոսները` տարողունակ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Տարօրինակ կերպով դուրս գալիս ա: :))

Շինարար
24.12.2013, 16:57
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Իլֆ և Պետրով - «Տասներկու աթոռ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Չեմ կարդացել: Վաղուց էի ուզում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Գավառական N քաղաքում այնքան վարսավիրանոցներ և թաղման արարողությունների բյուրոներ կային, որ թվում էր, թե քաղաքի բնակիչները ծնվում են հենց միայն նրա համար, որ սափրվեն, խուզվեն, գլուխները թարմացնեն վեժետալով և անմիջապես մեռնեն։

4. Ո՞ր էջն եք հասել


19

5. Ձեր կարծիքը մինչև հիմա


Ինչպես և ակնկալվում էր. հրաշք ա:

enna
24.12.2013, 17:42
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Альбер Камю- Посторонний
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կարդացել էի գիրքը, բայց իմ կարծիքով ոչ այնքան ուշադիր: Որոշեցի վերընթերցել ամբողջ գաղափարը հասկանալու համար:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Сегодня умерла мама. А может быть, вчера – не знаю. Я получил из богадельни телеграмму: «Мать скончалась. Похороны завтра. Искренне соболезнуем». Это ничего не говорит – может быть, вчера умерла.
4. Ո՞ր էջն եք հասել
40/69
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Տեսնես էս մարդը էսքան իմիջայլոց կյանքի մեջ ի՞նչ նպատակ էր դրել, ինչի՞ն էր ձգտում, ի՞նչ էր ակնկալում կյանքից: Նույնիսկ, երբ բանտում էր չգիտես ինչերի մասին էր մտածում ՝ գլխավոր խնդիրները թողած. ճանճը թռավ,նստեց դեմքիս, քրտնեցի...
Սարսափելին այն է, որ ինքն իր քայլերի մեջ ոչ մի արտառոց բան չի տեսնում: Նրա համար ճիշտ էին սեփական քայլերը:
Պատմվածքի սյուժետը բավականին պարզ է, բայց իմաստի մասին մտածել է պետք:

E-la Via
06.01.2014, 21:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վահե Քաչա՝ «Սեղմված Բռունքներ»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էս թեմայում հեղինակի մասին Վոլտերայի կարծիքը ուշադրությունս գրավեց, հետո փնտրեցի ու ակումբում Վահե Քաչային նվիրված թեմա գտա, լավ կարծիքներ կարդացի ու որոշեցի ես էլ ծանոթանամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ոչինչ չասող մի նախադասությամբ: Անցնեմ առաջ:

4. Ո՞ր էջն եք հասել;
156/194

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Առաջին յոթանասուն էջը կարդում էի ու մտածում, տեսնես ի՞նչ են գտել էս հեղինակի մեջ: Նախ թարգմանությունը դուրս չէր գալիս, հետո էլ շատ դանդաղ էր զարգանում, թեկուզև գլխավոր կերպարի հոգեվիճակի փոփոխությունները շատ լավ էր նկարագրված: Յոթանասուներորդ էջից հետո սկսեց ավելի հետաքրքիր զարգանալ: Իսկ հիմա անհամբեր հանգուցալուծմանն եմ սպասում, թեկուզև կանխատեսելի է թվում:

Sagittarius
06.01.2014, 23:58
The Caves of Steel-ն էի կարդում, էն էլ կիսատ թողեցի, որոշեցի Die Stahlhöhlen կարդամ :unsure

StrangeLittleGirl
11.01.2014, 19:56
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Իզաբել Ալենդե - «Հոգիների տունը»


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շա՜տ վաղուց, արդեն չեմ հիշում, կար իմ to-read ցուցակում, ընդ որում՝ չնայած առաջին տեղերում էր, երբեք չէի հասցնում կարդալ: Էս ամիս գուդրիդսում ընտրվեց ամսվա գիրք, տենց հիմա խմբակային կարդում ենք:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
քինդըլով եմ, չգիտեմ


4. Ո՞ր էջն եք հասել
68% (նենց 400-ից ավելի էջ ա)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Եսի՞մ: Մեկ դզում ա, մեկ չէ: Ընդհանուր առմամբ, ոնց որ լատինաամերիկյան սերիալ լինի, ու էդ պահերը բացում են, բայց համ էլ հավես մոգական ռեալիզմ ա: Մեկ էլ մտածում եմ՝ կարո՞ղ ա սերիալներն էլ են մոգական ռեալիզմ :D

StrangeLittleGirl
14.01.2014, 23:20
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էռնեստ Հեմինգուեյ - Winner Take Nothing, պատմվածքների ժողովածու


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էս մրցույթի համար: Որ սաղ կարծեն՝ Հեմինգուեյին եմ նմանակելու :))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
It was now lunch time and they were all sitting under the double green fly of the dining tent pretending that nothing had happened.

4. Ո՞ր էջն եք հասել
50/170 (վերջապես մի անգամ իսկական գրքով եմ կարդում :)) )

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հեմինգուեյը ո՞նց կարա վատը լինի: Բայց ինքը երթուղայինում ու գործի ժամանակ կարդալու գրող չի, հո զոռով չի: Իրան պետք ա կարդալ սրճարանում մի բաժակ սառը թեյի կամ փրփրոտ կապուչինոյի հետ:

enna
16.01.2014, 20:57
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Нил Гейман-Океан в конце дороги
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Պատահական հանդիպեցի/ իմ կարծիքով պատահականություններ չեն լինում/
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Это был всего-навсего пруд с утками, позади фермы. Он был не очень большой.
Лэтти Хэмпсток говорила, это океан, но я знал, так не бывает. Она говорила, они приплыли сюда по океану со своей родины, из Древнего Края.
4. Ո՞ր էջն եք հասել
30/111
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Պահեր կան ինձ թվում է խրվել եմ տողերի մեջ :))

Վոլտերա
17.01.2014, 16:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Երեքը մի նավակում չհաշված շունը-Ջերոմ Ք․ Ջերոմ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ցուցակիս մեջ կար

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Մենք չորսով էինք՝ Ջորջը, Վիլյամ Սեմուել Հարրիսը, ես և Մոնթմորընսին։

4. Ո՞ր էջն եք հասել

52/125

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

:love Սենց բան դեռ չէի կարդացել

Ռուֆուս
17.01.2014, 16:07
Վայ, ոնց եմ սիրում :love Հիվանդությունների պահն արդեն կարդացե՞լ ես :))

Վոլտերա
17.01.2014, 16:08
Վայ, ոնց եմ սիրում :love Հիվանդությունների պահն արդեն կարդացե՞լ ես :))

Ահա :)) Էդ մասը հենց ամենասկզբում էր

E-la Via
22.01.2014, 19:39
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Կեն Կիզի՝ «Թռիչք կկվի բնի վրայով»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Մի քանի օր առաջ վեց գիրք եմ նվեր ստացել: ՈՒ առաջինը որոշեցի սա կարդալլ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Они там.
Черные в белых костюмах, встали раньше меня, справят половую нужд в коридоре и подотрут, пока я их не накрыл.

4. Ո՞ր էջն եք հասել

158/380

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Թեկուզ թե գրքի, թե վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի մասին շատ էի լսել, բայց դրանց ծանոթանալը անընդհատ հետաձգվում էր: Ընտիր գիրք է: Մեծագույն հաճույքով եմ կարդում: Կարծում եմ ֆիլմն էլ լավը կլինի:

StrangeLittleGirl
23.01.2014, 20:06
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վիրջինիա Վուլֆ - «Դեպի փարոսը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի օր պիտի Վիրջինիա Վուլֆից մի բան կարդայի, էկավ էդ օրը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ալարում եմ նայեմ, քինդլով եմ:

4. Ո՞ր էջն եք հասել
14%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ուֆ աման է... ինձ դեբիլ ասեք, անխելք ասեք, ինչ ուզում եք, ասեք, բայց չեմ սիրում սենց գրականություն, որ պիտի անկապ ուղեղիդ զոռ տաս ու մեկ ա չհասկանաս՝ ինչ էր ուզում ասել: Էրնեկ էն խելոքներին, որ հասկանում են: Վիքիպեդիայով-բանով կարդում եմ, որ հասկանամ՝ ինչի մասին ա: Մեկ ա, էլի տեղ չի հասնում:

Տրիբուն
24.01.2014, 20:41
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Զահլա չկա քինդլս հետ թերթելու


Բյու՛ր, էտ անտեր Քինդլը մի հատ ֆունկցիա ունի, Go To - Beginning, հետո էլ Go To - Page or Location: Սրտիդ ուզածի չափ կարաս առաջ ու հետ անես՝ առանց էջ առ էջ թերթելու:

StrangeLittleGirl
24.01.2014, 21:54
Բյու՛ր, էտ անտեր Քինդլը մի հատ ֆունկցիա ունի, Go To - Beginning, հետո էլ Go To - Page or Location: Սրտիդ ուզածի չափ կարաս առաջ ու հետ անես՝ առանց էջ առ էջ թերթելու:

գիտեմ, բայց հավես չկա մի հատ հետ գնալու, հետո նորից վերադառնալու իմ էջին

Լեո
28.01.2014, 16:33
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Գրքի մասին լսածս բազում գովաբանություններն ու այն փաստը, որ այս գիրքն ամենաշատ ընթերցվածներից է աշխարհում, ստիպեցին, որ ես էլ ուզենամ հետ չմնալ «խնջույքից» :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

«Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բունեդիան, գնդակահարության պատի տակ կագնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ»:

4. Ո՞ր էջն եք հասել:

212/438

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Դեպքերը զարգանում են անհավանական արագ տեմպերով: Բուենդիաների ընտանիքում անբնական հաճախականությամբ ծնվում են արու զավակներ, որոնք հասուն են դառնում ու նորից են արու զավակներ ունենում էլի նույն անբնական արագությամբ... Ու բոլորի անուններն էլ նույն են. կամ Խոսե Արկադիո, կամ Աուրելիանո: Անհնար է բոլորին հիշել ու տարբերել :{ Ի դեպ բոլոր այս տղաները մի ընդգծված նմանություն ունեն. բոլորն էլ էրոտիկ հակումներ ունեն սեփական քույրերի, հորաքույրների ու անգամ մոր հանդեպ :blin

Մինչ այս պահը ընդհանուր առմամբ վեպը Դոն Կիխոտին է հիշեցնում. անվերջ պատերազմներ չգիտես կոնկրետ ում դեմ ու հատկապես ինչի համար...

Հիացած չեմ :( Հուսով եմ դեռ կփոխվի տպավորությունս...

E-la Via
28.01.2014, 20:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Հենց նոր վերջացրեցի Ջերոմ Սելինջերի՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գիրքը:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Ստացած գրքերից երկրորդն էր, որ ցանկացա կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Если вам на самом деле хочется услышать эту историю, вы, наверно, прежде всего захотите узнать, где я родился, как провел свое дурацкое детство, что делали мои родители до моего рождения, - словом, всю эту давид-копперфилдовскую муть. Но, по правде говоря, мне неохота в этом копаться.

4. Ո՞ր էջն եք հասել:

....

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Կարդում ես կարդում, հասնում կեսերը ու մտածում. հա, պարզ լեզվով է գրված, հա, լավ է բացահայտվում անցումային տարիքում գտնվող ամերիկացի դեպրեսիկ, բայց ընդվզող պատանու հոգեվիճակը, բայց դե հետաքրքիր չի, թե ի՞նչ են գտել էս գրքի մեջ, էդ էլ չեմ հասկանում: Ասում ես, բայց դե շարունակում ես կարդալ: Վերջացնում ես, գրքը կողքի դնում ու հասկանում, որ արժեր: Հենց մենակ էն բանի համար, թե ոնց ավարտվեց. առանց ծայրահեղությունների գիրկն ընկնելու, առանց ինչ-որ հոգեբանակփիլիսոփայական խորը հանգուցալուծման: Ավարտը շարունակությունն էր: Պարզ սկսվեց, պարզ ավարտվեց: Ու էդ ամենալավն էր: Արժեր կարդալ:

Ruby Rue
29.01.2014, 00:03
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ֆրանց Կաֆկա - Դատավարություն

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Ընկերուհիս թողել էր մեր տանը, ես էլ որոշեցի գրադարան հանձնելուց առաջ ես էլ կարդամ, հատկապես որ Կաֆկայի «Դղյակը» շատ եմ սիրում:
ՙ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ.-ին, քանի որ նա՝ առանց որևէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ:

4. Ո՞ր էջն եք հասել:

102/170

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Շատ յուրահատուկ ա գրում Կաֆկան: Ոչ մի ավելորդ բառ, ոչ մի ավելորդ նախադասություն: Առաջին տողից գիտես գրքի ասելիքը, մինչև վերջ ուզում ես որոշակի հարցերի պատասխաններ իմանալ, բայց կան հարցեր, որոնք մինչև վերջ էլ անբացահայտ են մնում, բայց դրանով հանդերձ գիրքն էնքա՜ն բան է քո համար բացահայտում:
Ո՞նց է կարողանում էս փոքրիկ գրքում հասարակության կեղտը էսքան լավ ջրի երես հանել, էսքան դաժան պարզությամբ գրել: Մի խոսքով՝ շատ յուրօրինակ ու լավ գրող է Կաֆկան:

Nihil
30.01.2014, 02:19
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Բերնար Վերբեր - " Энциклопедия относительного и абсолютного знания"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Հատուկ չէի փնտրել այս գիրքը: Ընկերներիցս մեկն առել էր, ասեցի ինձ կտաս կարդալուց հետո ես էլ կարդամ
ՙ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Собрать воедино все, что было известно в его время, – такова была амбициозная цель профессора Эдмонда Уэллса.

4. Ո՞ր էջն եք հասել:

162/379

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Բացի այն, որ գիրքը շատ հեշտ է կարդացվում և հետաքրքիր է, այն նաև շատ օգտակար է իր մեջ պարունակող ինֆորմացիայով: Դեռ կեսն եմ կարդացել, բայց արդեն զգում եմ, որ վերադառնալու եմ այս գրքին էլի ու էլի: Կարդում եմ քիչ-քիչ, որ կլանեմ և մարսեմ ամբողջ ինֆորմացիան:
Որոշ պահեր ուզում եմ դուրս գրել ինձ համար ու հիշել, մյուսների հետ ուզում եմ վիճել, ոչ բոլորի հետ եմ համաձայն:

Ընդհանրացնելով` պլյուսներ
1. այն կարելի է կարդալ ցանկացած հերթականությամբ
2. pocket book - իմ սիրած չափսը

մինուսներ
դեեե...հաշվի առնելով այն, որ մտքերը այդքան էլ իրենը չեն` այդքան էլ հպարտանալու տեղ չունի Վերբերը: Այդ նույնն է, որ ես խոհանոցային բաղադրատոմսեր հավաքեմ մի տեղ ու գիրք տպեմ, ինձ էլ հեղինակ համարեմ

sherlock holmes
30.01.2014, 18:03
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Հիմա կարդում եմ Նոր-Այր <<Արամ >>
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Վերջերս ֆիլմ նայեցի 1941-1945թթ պատերազմի մասին, հիշեցի այս գրքին մասին, որոշեցի նորից կարդալ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Հեռվում ձյունե գագաթներով երկնքի հետ վիճող կապույտ լեռներ և կապտաշող մանող լռություն:
4. Ո՞ր էջն եք հասել:
502/585
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Գիրքն ամբողջությամբ կլանում է, չես էլ նկատում երբ ավարտեցիր: Շատ հեշտ է կարդացվում և շատ հետաքրքիր է:

Արամ
30.01.2014, 20:00
Հեռվում ձյունե գագաթներով երկնքի հետ վիճող կապույտ լեռներ և կապտաշող մանող լռություն:
ոնց էլ սենց բաները կարդում եք...

Շինարար
30.01.2014, 20:47
ոնց էլ սենց բաները կարդում եք...

Էս Արամը սուտի գլուխ ա գովում, թե իբր ինքը գիրք կարդացած չի, կարդալու հետ չունի, բայց միշտ մտածել եմ, որ եթե էսպես ինքը կարողանում ա իր մտքերը շարադրի, անհնար ա, որ իրականում էնպես լավ էլ կարդացողներից չլինի: Միշտ մտածել եմ, էս գրառումով էլ համոզվեցի: Գլուխ գովանությունը լավ բանի չի: Հլա խոստովանի ճիշտը:

Արամ
31.01.2014, 00:09
Էս Արամը սուտի գլուխ ա գովում, թե իբր ինքը գիրք կարդացած չի, կարդալու հետ չունի, բայց միշտ մտածել եմ, որ եթե էսպես ինքը կարողանում ա իր մտքերը շարադրի, անհնար ա, որ իրականում էնպես լավ էլ կարդացողներից չլինի: Միշտ մտածել եմ, էս գրառումով էլ համոզվեցի: Գլուխ գովանությունը լավ բանի չի: Հլա խոստովանի ճիշտը:
հըըն

E-la Via
02.02.2014, 19:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Кадзуо Исигуро՝ «Никогда не отпускай меня»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Ցուցակիս հերթական գիրքն է:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Меня зовут Кэти Ш. Мне тридцать один, и я вот уже одиннадцать с лишним лет как помогаю донорам.

4. Ո՞ր էջն եք հասել:

275/381

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Էս գրքիր հավես պահերից մեկն էն է, որ ոչ հեղինակ, ոչ գրքի մասին մինչ վերցնելը ոչինչ չէի լսել: Բայց ամենահավեսը, որ առաջին իսկ տողից ուզում ես հասկանալ ինչ է կատարվում: Սկզբից մինչ էս պահը վարագույրն աստիճանաբար է բացվում, ինտրիգա է պահվում: Թեթև ու հետաքրքրությամբ եմ կարդում:
Կարծում եմ հեինակի մյուս գործերին էլ կծանոթանամ:

Այբ
02.02.2014, 20:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Բոժենա Նեմցովա «Տատիկը»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա :
Մայրիկս խորհուրդ տվեց:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Վաղուց, շատ վաղուց էր, որ ես վերջին անգամ զմայլվեցի նրա դուրեկան, խաղաղությամբ լի դեմքով...»:
4. Ո՞ր էջն եք հասել
86/298
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Էս գիրքը երևի տարիներ առաջ պիտի կարդայի, մի տեսակ ուշացած ընթերցող եմ ինձ համարում էս գրքի համար: Շատ բարի գիրք է, բայց չգիտեմ՝ չի կլանում ինձ, չի ստիպում, որ խորասուզվեմ...Չնայած դեռ կեսն էլ չեմ հասել:

Nihil
03.02.2014, 00:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Кадзуо Исигуро՝ «Никогда не отпускай меня»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Ցուցակիս հերթական գիրքն է:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Меня зовут Кэти Ш. Мне тридцать один, и я вот уже одиннадцать с лишним лет как помогаю донорам.

4. Ո՞ր էջն եք հասել:

275/381

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Էս գրքիր հավես պահերից մեկն էն է, որ ոչ հեղինակ, ոչ գրքի մասին մինչ վերցնելը ոչինչ չէի լսել: Բայց ամենահավեսը, որ առաջին իսկ տողից ուզում ես հասկանալ ինչ է կատարվում: Սկզբից մինչ էս պահը վարագույրն աստիճանաբար է բացվում, ինտրիգա է պահվում: Թեթև ու հետաքրքրությամբ եմ կարդում:
Կարծում եմ հեինակի մյուս գործերին էլ կծանոթանամ:

եթե հավանել ես գիրքը, ֆիլմն էլ դուրդ կգա, երևի:

E-la Via
03.02.2014, 01:01
եթե հավանել ես գիրքը, ֆիլմն էլ դուրդ կգա, երևի:

Ավարտելուց հետո կնայեմ, կերևա:

Ruby Rue
03.02.2014, 01:19
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Neil Gaiman - "Coraline"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
"American Gods"-ն ու "Anansi Boys"-ը կարդալուց հետո աչքիս սիրահարվել եմ Գեյմանին: :D Ու որոշել եմ իր բոլոր գրքերը կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Coraline discovered the door a little while after they moved into the house.

4. Ո՞ր էջն եք հասել:
13%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Դե չէի էլ կասկածում որ լավը կլինի: Շատ համով դեմք է Քորալայնը: Արագ պրծնեմ, որ մուլծիկը նայեմ, հետո տեսնեմ էլ Գեյմանից ինչ կճարեմ կարդալու:

Smokie
03.02.2014, 12:23
Ի՞նչ եք կարդում հիմա:
Օսկար Ուայլդ-Լրջախոհ լինելու կարևորությունը

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Կրկնությունը գիտության մայրն է:)) Երկու տարի առաջ ունեցածս Ուայլդյան մյուս պիեսներից ամենաշատը սա հավանեցի:

Գիրքն ինչպե՞ս է սկսվում:
Լոնդոն, Ալջերնոնի հյուրասենյակը Կիսալուսնի փողոցի նրա բնակարանում:

Ո՞ր էջն եք հասել:
87-ից 40

Ձեր կարծիքը մինչև հիմա:
Հեգնափիլիսոփայական համով հումոր: Շա՜տ լավ ա, որ մոռացել էի հիմնական նյութը:hands

Վոլտերա
10.02.2014, 21:37
Կարդում եմ Քաչայի սեղմված բռունցքները
Կարդում եմ, որովհետև հեղինակին իր նախորդ գործից արդեն հավանել էի
Հասել եմ 50-րդ էջը
Մի քիչ էլ որ սենց գնա Քաչան իմ ամենասիրելի հեղինակը կդառնա: Ու չեմ հասկանում ինչի: Չնայած հասկանում եմ, հետո առանձին կգրեմ: :)

StrangeLittleGirl
10.02.2014, 21:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Michael Collins-ի The Life & Times of a Teaboy-ը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Ախպերս Նոր տարուն նվիրել էր: Բայց դե իմ ընտրությամբ էր էլի նվիրել: Հետևը նայեցի, տեսա՝ Իռլանդիայում են դեպքերը տեղի ունենում, միանգամից ուզեցի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Christmas didn't just come; it had to be planned or it would be a disaster.
4. Ո՞ր էջն եք հասել:
60


5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Եթե էրեկ կարծիք հայտնեիք, կասեի՝ քիչ ա մնում կիսատ թողնեմ: Առաջին մի քսան էջը մենակ կովի ծննդաբերություն ա նկարագրում: Բայց հետո սկսեց մանրից լավանալ: Մենակ սյուժետային մի բան կա, որ գլխի եմ ընկել: Եթե վերջում պարզվի, որ ճիշտ եմ ջոկել, հեղինակին կախաղան եմ հանելու:

StrangeLittleGirl
14.02.2014, 15:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Դաթո Թուրաշվիլի - «Ջինսերի սերունդը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Անցյալ տարի հեղինակը նվիրեց գիրքը, նոր եմ հիշել, ասեցի՝ կարդամ, տեսնեմ՝ վրացիք ինչ ժամանակակից գրականություն ունեն:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Fifteen years earlier, on 18 November, a young woman with a hand grenade in her hand was standing in the open door of an unsuccessfully hijacked airplane.

4. Ո՞ր էջն եք հասել:
142 (մի քանի էջ մնաց)


5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Չեմ ջոկում՝ թարգմանությու՞նն ա վատը, թե՞ գիրքը: Երևի ավելի շուտ երկուսն իրար հետ: Ու սա ընդհանրապես գեղարվեստական գիրք չի: Անհաջող creative non-fiction ա: Մի քիչ ամաչում եմ շատ վատ բաներ ասել, գրքի վրա հեղինակի ստորագրությունը չի թողնում :))

Այբ
14.02.2014, 22:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Զարզանդ Դարյան «Մայիս»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա :
Գրապահարանում պատահաբար տեսա, ու քանի որ չէի կարդացել, որոշեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Աննան զարթնեց միանգամից, ինչպես լինեում է առողջ ու երկարատև քնից հետո...»:
4. Ո՞ր էջն եք հասել
181/387
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Տպավորված չեմ: Դեպքերը մի քիչ անբնական անցումներով է հեղինակը ներկայացնում: Ոչինչ, կարդացվում է, բայց չգիտեմ՝ չի գրավում: Տեսնենք՝ վերջն ինչ կլինի:8

StrangeLittleGirl
16.02.2014, 13:04
[QUOTE=StrangeLittleGirl;2464816]1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Սամուել Բեքեթ - գոդոյին սպասելիս/en attendant godot

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Երկու վատ գրքից հետո ուզեցի մի նորմալ գրականություն կարդալ: Անհույս կերպով գրապահարանս փորփրեցի՝ մտածելով, որ մեկ ա էնտեղ բոլոր չկարդացված գրքերը հենց ախմախներն են մնացել, էն էլ հանկարծ հայտնաբերեցի Բեքեթի գրքի երկլեզու հրատարակությունը, որի գոյության մասին ընդհանրապես մոռացել էի: Ուրախացա, վերցրի, որ կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Route à la campagne, avec arbre/Գյուղ տանող ճանապարհ և մի ծառ

4. Ո՞ր էջն եք հասել:
30/31 (հա, հետաքրքիր հրատարակություն ա, զույգ էջերին ֆրանսերենն ա, կենտ էջերին հայերենը, ես էլ հիմնականում ֆրանսերենն եմ կարդում, բայց որ մասը լավ չեմ հասկանում, հայերենին էլ եմ նայում)


5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Մի քիչ շուտ ա կարծիք հայտնելու համար: Ամեն դեպքում, ահագին անսովոր ա պիես կարդալը: Վերջին անգամ երևի մի տասնութ-քսան տարի առաջ եմ պիես կարդացել: Երևի հրատարակության մասին կարծիքս ասեմ. հրաշալի միտք ա էսպես երկլեզու տպելը: Հաստատ ավելի լավ ա, ավելի շատ ա նպաստում լեզու սովորելուն, քան ախմախ ադապտացիաները: Համ էլ բառարան բացելու կարիք չկա, միանգամից կողքը նայում ես, իմանում՝ էդ բառը ինչ ա նշանակում: Հայերեն թարգմանությունն էլ ահագին լավն ա: Իսկ գործի մասին կարծիքս մնաց հետո :) Հույս ունեմ՝ էս մի իռնանդացին սպասելիքներս կարդարացնի:

Յոհաննես
25.02.2014, 10:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Յոհան Վոլֆգանգ Գյոթե «Երիտասարդ Վերթերի տառապանքները»


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Գրքերի ցուցակ ունեմ,եկա հասա էս գրքին ու սկսեցի կարդալ :pardon
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
«Սովետական գրող» հրատարակչություն
Երևան 1951
4. Ո՞ր էջն եք հասել:
113


5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
+Մտորելու տեղ տվող մտքեր,որոշ չափով հոգեհարազատ կերպար:
-Ռոմանտիկան շատ է,իսկ վերջաբանը կանխատեսելի

StrangeLittleGirl
25.02.2014, 16:05
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Հեմինգուեյ - «Եդեմի պարտեզը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Բարդ հարց ա: Դե Հեմինգուեյի էս մի գործը չէի կարդացել: Համ էլ ասում են՝ Sea of Change-ը դրա պատմվածք տեսակն ա: Ու համ էլ մի հատ շատ լավ գործ էի ուզում կարդալ, բայց նենց բան, որ համատարած բոլորը չեն սիրում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
They were living at le Grau du Roi then and the hotel was on a canal that ran from the walled city of Aigues Mortes straight down to the sea.

4. Ո՞ր էջն եք հասել:
15%


5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Իզուր չի, որ սա Հեմինգուեյի վերջին գործն ա: Ստեղ իրա տեխնիկան լրիվ գագաթնակետին ա հասնում, իսկ շոշափվող թեման բավական հետաքրքիր ա: Ասում են՝ անավարտ ա: Ափսոս շատ: Մեկ էլ ասում են՝ Հեմինգուեյը շատ անէմոցիոնալ ա: Սուտ ա: Էնքան էմոցիա, որ էս գրքում կա...

E-la Via
17.03.2014, 21:47
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Չիմամանդա Նգոզի Ադիչի՝ «Դեղին արևի կեսը»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Մի օր մի կայքում «21-րդ դարի լավագույն գրքերի» ցուցակ ընկավ աչքովս: Ծանոթացա, մի քանի գիրք կողքի դրեցի: Հիմա էլ դրանք հերթով կարդում եմ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Хозяин-то слегка того, всю жисть за границей, над книгами горбатился, а когда сидит у себя в кабинете, так сам с собой толкует, и на здрасьте не всегда ответит, а уж волосат-то как

4. Ո՞ր էջն եք հասել:

387/476

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Սիրում եմ էնպիսի գրքեր, որոնք անծանոթ աշխարհ, անծանոթ մշակույթ, անծանոթ, բայց նաև ծանոթ պատմություններ են պատմում: Հատկապես , երբ հեղինակը գրողի նկրտումներ չունեցող մեկն է, բայց որի մոտ գրելը լավ է ստացվում:Հեղինակը թեթև ձեռքով ընթերցողին ծանոթացնում է Նիգերիայի պատմությանը, էթնիկ խմբերի առանձնահատկություններին, տարիներ տևող քաղաքցիական պատերազմի թոհուբոհին. ու էդ ամենը պարզ սյուժեով: Նախնիների ապրածը կարողացել է փոխանցել: Արժե կարդալ:

մարիօ
18.03.2014, 23:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ганс Айзенк. Измерения личности

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Սկսել եմ մարդու հոգեբանության հետ կապված գրքեր ուսումնասիրել, էս մեկը ցուցակիս հաջորդն էր:Հա՛, ես ցուցակներով եմ կարդում գրքերը::P

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Նախադասությունը չասեմ, բայց սկսվում է ՛՛Ճանաչի՛ր ինքդ քեզ՛՛ արտահայտությամբ:

4. Ո՞ր էջն եք հասել:
Մի երկու էջից վերջացնում եմ:


5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Հետաքրքիր է, որ հեղինակը խաղ է անում կարդացողի մտքի հետ, ասում բաներ, որոնք գիտես, բայց երբեք ուշադրություն չես դարձրել, որոնց մասին կյանքում չես մտածել: Մեկ-մեկ մեջը թեստեր կան, բայց էդ դուրս չի գալիս, լավ կլիներ միայն վերլուծություններ լինեին: ՈՒ մեկ էլ վերնագիրն է սխալ ընտրված, բացարձակ կոնտեքստի հետ կապ չունեցող վերնագիր է ու վանող, բայց ինքը հետաքրքիրն է:

Nihil
20.03.2014, 20:05
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Энтони Берджесс - " Заводной апельсин"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

ֆիլմը նայելուց հետո ցանկությունը միշտ էլ կար, ուղղակի վերջերս գիրքը հայտնվեց ձեռքիս տակ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

- Ну, что же теперь, а?

4. Ո՞ր էջն եք հասել:

104/220

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Աշխատեմ գրել առանց սփոյլինգի:
Նախ ասեմ, որ գիրքը գրված է հեղինակի կնոջ հիշատակին, ում հղի ժամանակ ուժեղ ծեծել են 4 ավազակներ: Երախային նա կորցրել է, հետագայում տառապանքից տանջվել է, մահացել է: Իսկ հենց Բյորջեսսը գիրքը գրելու ժամանակ գլխուղեղի ուռուցքով էր տառապում և գիտեր, որ իրեն մնացել է քիչ ժամանակ ապրելու: Գիրքը, բնականաբար, կենսուրախ լինելու շանսեր չուներ:

Ես ավելի քան տպավորված եմ: Էսօր եմ սկսել, բայց կլանում է: Մի բան է սյուժեն իմանալ, ֆիլմը դիտել, մի ուրիշ բան է գչրքը կարդալ: Այն ուղղակի սովոսկում է մարմնի յուրաքանչյուր բջջի մեջ, մտնում է ուղեղի, սրտի, մկանների, աչքերի մեջ:
Ոչինչ չեմ ասի Ալեքսի մասին: Այն, ինչ կատարվում է նրա ուղեղում շոկային թերապիա է բոլոր կրթված հումանիստների համար, որոնք ինչ-որ բան են ասում 2րդ շանսի և վերադաստիարակության մասին:
Կարծում եմ, հեղինակը չէր ուզում, որ ընթերցողները իրենց առջև դնեին հարց` ում կողմից լինել` բարիի, թե չարի: Այդ բառերի իմաստները ավելի ու ավելի թափանցիկ են դառնում այս գրքում:
Մինչ կարդում էի գիրքը, ուժեղ ցանկություն է առաջանում արագ գնալ դուշ ընդունել ու վրայիցս մաքրել այն կեղտը, որը ուղղակի ոտքից գլուխ ինձ է պատում գրքի էջերից:
Ֆինալը լինելով հարաբերականորեն դրական(չնայած դեռ այդտեղ չեմ հասել), իմ կարծիքով հիմարություն է: Այսինքն ամեն ինչի պատճառը նրա երիտասարդ լինե՞լն է: (դրան գումարած այն, որ մի տեսակ խելքին մոտ չի էն, որ հերոսը 16 տարեկան է): Ֆիլմում այն ավելի լավ է ներկայացված, կարծում եմ:

Հ.Գ. Բեթհովեն լսելով այս գիրքը կարդալը մի հրաշք բան է:

insider
26.03.2014, 00:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Ջոն Սթեյնբեք - "О мышах и людях”

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Իրականում գրքի մասին տեղեկացել եմ “LOST” սերիալից: Սերիալի երկրպագուները լավ կհիշեն Բենի ու Սոյերի այ էս երկխոսությունը` https://www.youtube.com/watch?v=yTx8fChYl_s

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

В нескольких милях к югу от Соледада река Салинас подступает вплотную к горам.

4. Ո՞ր էջն եք հասել:

Ավարտում եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Շատ հետաքրքիր ստեղծագործություն է: Ամերիկան է Մեծ Ճգնաժամի ժամանակ: Եթե կարճ` հարստության ու աղքատության, ընկերության ու սիրո, երազանքների ու նպատակների և … մասին:

Հ.Գ. Ստեյբեքի այս ստեղծագործությունը եղել է արգելված գրականության ցանկի մեջ: Արգելված է եղել Իռլանդիայում, ԱՄՆ մի շարք քաղաքներում: Եթե չեմ սխալվում մինչև հիմա էլ արգելված է որոշ երկրներում:

Ափրիկյան
26.03.2014, 13:10
1. Ղազար Փարպեցի - «Հայոց պատմություն»

2. Որոշել եմ հայ պատմիչներին կարդամ, իսկ Խորենացուց հետո առաջնահերթությունը իրան եմ տալիս

3.
Հայոց պատմության առաջին գիրքը, որն ստույգ ձևով շարադրել է երանելի այր Ագաթանգեղոսը, սկսվում է Ստահրացի բռնավոր Սասանի որդի Արտաշիրի որդու ձեռքով Արտևանի սպանություն և պատմում է Հայոց երկրի դարձը կռապաշտական անգիտությունից դեպի աստվածաճանաչման ճշմարտությունը՝ սուրբ նահատակ Գրիգորիսի ձեռքով, որի անվամբ էլ այն կոչում են Գրիգորիսի գիրք:

4. 251-րդ

5. Լավ գիրք ա ;)

Մար.
07.04.2014, 17:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

1.-Սերո խանզադյան «Մխիթար Սպարապետ»
2.-Դե այս գրքից առաջ «Դավիթ Բեկն» եմ կարդացել, իսկ հիմա շարունակությունն եմ կարդում:
3.-«Մի նեղ արահետ էր ոլորվում Քաշաթաղքի մթին անտառների միջով:»
4.-140/757
5.- հիանալի է .. ընդանրապես ասեմ սիրում եմ պատմական գրքեր[Պատմավեպ] .. ու դրանք ինձ մեծ հետաքրքրություն եւ մեծ գիտելիք են տալիս:

Terevatap
07.04.2014, 18:44
1. «Հարյուր տարվա մենությունը» - Գաբրիել Գարսիա Մարկես
2.Դիտելով մի գովազդ որը պատմում էր ,թե ինչպես է հեղինակը գրել այդ գիրքը:
3.Չեմ հիշում
4.127էջ
5.Հոյակապ գիրք է և շատ թեթև

Terevatap
07.04.2014, 18:46
Մար. հա լավ գիրք ա ես չեմ կարդացե բայց լսացել եմ

Մար.
08.04.2014, 00:50
:love դե որ դու ես ասում :Դ:D

E-la Via
08.04.2014, 23:34
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Дэвид Митчелл- «Тысячa осеней Якобa де Зутa»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

«Ամպե ատլաից» հետո ուզում էլ հեղինակի այլ գործերին ծանոթանալ, որ հասկանամ, իսկապե՞ս այդքան լավն է , տպավորություններս ինձ չե՞ն խաբել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Порт Бaтaвия нa острове Явa был штaб-квaртирой голлaндской Ост-Индской компaнии, или ОИК (нa голлaндском - Veerenigde Oostlndische Compagnie, или VOC, буквaльно "Объединеннaя Ост-Индскaя компaния"). Отсюдa корaбли ОИК уходили в Нaгaсaки, сюдa же и возврaщaлись. Во Вторую мировую войну японцы, оккупировaвшие Индонезийский aрхипелaг, переименовaли Бaтaвию в Джaкaрту.

4. Ո՞ր էջն եք հասել:

Կեսերն եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

«Ամպե ատլաի» պես հզոր չի, բայց էլի լավն է: Երկու գրքերում էլ, այս մեկում հատկապես, նկատվում է հեղինակի մանրակրկիտ աշխատանքը, հավաքած հսկայական ինֆորմացիան ու գիտելիքների պաշարը: Միայն այդ ամենի շնորհիվ կարող է այդքան վառ տեղափոխել անցյալ, գեղարվեստորեն նկարագրել տարբեր մշակույթների առաանձնահտկություններ ու դրանց բախումները: Հաճույքով եմ կարդում : Համոզված եմ՝ մինչև վերջ էդպես էլ շարունակելու եմ:

Այբ
11.04.2014, 09:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Վահագն Գրիգորյան- «Ոստանի վերջին ճամփորդությունը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Գիրք կարդալուց երբեք ինչ-որ առիթով չեմ ֆիքսվում, թե ինչու հենց այդ գիրքը: Կարդում եմ, որովհետև հետաքրքրվում եմ գրականությամբ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Կորցնելով այն ամենը, ինչ հնարավոր է կորցնել, Ոստանը կոտր չընկավ:

4. Ո՞ր էջն եք հասել:
276/371

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Գրքում զետեղված են երկու գործ. «Ոստանի վերջին ճամփորդությունը» վիպակը և «Ազատ հայը» վեպը: Թե՛ վիպակը, թե՛ վեպը ինձ դուր եկան, չնայած վեպը դեռ չեմ վերջացրել (քիչ է մնացել): Հայի կերպարը օտար ափերում հեղինակ ռեալ է ներկայացրել: Կարդում ես ու չես ասում՝ «հեքիաթ է» , հակառակը՝ հայ համայնքը, հայը իր ապրելակերպով ու կյանքով շատ իրական են: Ամենակարևորը՝ մտածելու, խորհելու ահագին բան է տալիս, հատկապես՝ «Ոստանի վերջին ճամփորդությունը» վիպակը: Իսկ «Ազատ հայը» վեպում հեղինակի հումորը Հայկազունի արկածները նկարագրելիս, իրականում հումոր չի : Հեղինակը շատ հստակ իր վիրաբերմունքն է նաև արտահայտում:
Սիրեցի Վահագն Գրիգորյանի ոճը: Հետո էլ՝ ասելիք, գաափար կա գրքում, ինչը շատ կարևոր է: Հեղինակի մյուս գործերն էլ անպայման կարդալու եմ:

Ingrid
11.04.2014, 12:24
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Գուդռիդսի խմբում ենք ընտրել:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
I was born in the city of Bombay… once upon a time.

4. Ո՞ր էջն եք հասել:
30/236

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Մի տեսակ շատ խառն է գրում, դժվար է կենտրոնանալը: Բայց համով պահեր շատ կան, հետն էլ՝ հետաքրքիր է կարդալ ժամանակակից հնդիկ գրողի խոսքը, որը հաճախ երգիծանքով է համեմված:

Ֆաուստ
11.04.2014, 23:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Նիցշե-«Այսպես խոսեց Զրադաշտը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նվեր :love
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբ Զրադաշտը երեսուն տարեկան էր՝թողեց իր հայրենիքն ու հայրենի լիճը և գնաց լեռները:
4. Ո՞ր էջն եք հասել
30
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սիրում եմ Նիցշեին: Մոտ երկու տարի առաջ էի գիրքը կարդացել, հիմա ուրիշ կերպ եմ ընկալում:

Մար.
12.04.2014, 15:30
Ֆաուստ .. որ վերջացնեք ինձ կասեք հա տպավորությունների մասին:)

Terevatap
13.04.2014, 12:54
Երեխեք, կարո՞ղ ա իմանաք Ջեյն Օստին «Гордость и предубеждение» գրքի հայերեն թարգմանությունը կա՞

Մ Մ
15.05.2014, 12:52
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Էռնեստ Հեմինգուեյ - Եդեմի պարտեզը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Վերջերս գրքի մասին StrangeLittleGirl-ի մեկնաբանությունը կարդացի, հետաքրքրեց։ ))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) :
Քանի որ առաջին նախադասությունը արդեն գրված է, երկրորդը կգրեմ.
They could see the towers of Aigues Mortes across the low plain of the Camargue and they rode there on their bicycles at some time of nearly every day along the white road that bordered the canal.

4. Ո՞ր էջն եք հասել:
14.

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
:read

enna
15.05.2014, 13:42
1. Ֆրանսուազ Սագան -Բարև թախիծ
2. ԿԻսատ էի թողել գործերի պատճառով, ազատ ժամանակ ունեի, որոշեցի շարունակել:
3.Այս անծանոթ զգացմունքը, որ մեղմ ձանձրույթով հալածում է ինձ, ես վարանում եմ կնքել գեղեցիկ և հանդիսավոր անունով՝ թախիծ:
4.Ավարտել եմ:
5. Չգիտեմ ինչն է պատճառը, որ գիրքը էդքան մեծ ֆուրոր է առաջացրել: Երևի այն է, որ գիրքը գրել է 18 տարեկանում /կամ էլ ես չեմ հասկացել/: Ինձ համար նորմալ գիրք է: Մի խցկվիր այնտեղ, որտեղ արդեն ամեն ինչ որոշված է: Ափսոսում եմ, որ Աննան մահացավ, աղջկան չեմ մեղադրում կամ մեղադրում եմ, չգիտեմ: Աննային մեղադրում եմ, որ փորձեց արհեստականություն մտցնել աղջկա, հոր հարբերությունների մեջ և նաև կյանքում: Աննայի կերպարին էլ դրական չեմ վերաբերում, ինքը ոնց որ լավն ա, բայց իրենց կաղապարների մեջ է պահում, դա ինքնըստինքյան չի թողնում, որ միանա հոր և աղջկա ազատ ընտանիքին: Բայց լավ կողմեր էլ ուներ...
Դրա հետ նաև կարդացի
1.Ժան Պոլ Սարտր – Պատը
2. Ինետում հայերեն բան էի գտել :))
3. Մեզ քշեցին մի մեծ ճերմակ դահլիճ, և լույսի առատությունից աչքերս սկսեցին կկոցվել: Քիչ հետո տեսա մի սեղան՝ հետևում քաղաքացիական զգեստով չորս մարդու, որոնք ինչ-որ թղթեր էին նայում:
4. Ավարտել եմ:
5. Ես համարում եմ, որ հզոր էր ամեն առումով: Վերջն էլ կիսաանսպասելի էր :))

E-la Via
26.05.2014, 21:55
Արէայի ու մի քանի ակումբցիների գրառումների շնորհիվ հիմա կարդում եմ Շահեն Թաթիկյանի «Նրա ճանապարհը»: Շատ շնորհակալ եմ նրանց այդ գրառումների համար: Չեք պատկերացնի՝ ինչ հաճույքով եմ կարդում: Եթե մի բառով բնութագրեմ այս գիրքը, ապա կասեմ՝ ազնվացնող:
Երկրորդ հատորը վերջացնելուց հետո անպայման անցնելու եմ «Երիցս խաչվածին»:
Եվս մեկ անգամ շնորհակալություն:

Գորտուկ
27.05.2014, 11:25
Մի 3 օր առաջ ձեռքս ընկավ Վ. Սարոյանի « Ես քեզ սիրում եմ մայրիկ», « Հայրիկ դու խենթ ես», գիրքը: Լավն է ինձ դուր է գալիս::)

Firegirl777
27.05.2014, 11:45
Նոր կտակարան, հանգստություն ու իմաստություն բերող գիրք ;)

Յոհաննես
27.05.2014, 11:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ռեյ Բրեդբերի-451 աստիճան ըստ Ֆարենհայթի
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Ցուցակ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Մի ուրիշ հաճույք էր տեսնել,թե ինչպես է կրակը լափում իրերը,ինչպես են դրանք սևանում ու ձևափոխվում:
4. Ո՞ր էջն եք հասել:
65
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Այն է ինչ փնտրում էի

Արէա
27.05.2014, 19:18
Արէայի ու մի քանի ակումբցիների գրառումների շնորհիվ հիմա կարդում եմ Շահեն Թաթիկյանի «Նրա ճանապարհը»: Շատ շնորհակալ եմ նրանց այդ գրառումների համար: Չեք պատկերացնի՝ ինչ հաճույքով եմ կարդում: Եթե մի բառով բնութագրեմ այս գիրքը, ապա կասեմ՝ ազնվացնող:
Երկրորդ հատորը վերջացնելուց հետո անպայման անցնելու եմ «Երիցս խաչվածին»:
Եվս մեկ անգամ շնորհակալություն:

Way ջան, «Երիցս խաչվածը» «Նրա ճանապարհից» 42.5 անգամ լավն ա:
Դու որ Նրա ճանապարհն ես համարում ազնվացնող, բա Երիցս խաչվածի մասին ի՜նչ ես ասելու:
Մինչև կյանքիդ վերջ սիրահարված ես մնալու Սարոյին, Աննաին, Սեդաին, Աստղիկին, Մարգարիտին, Պանդուխտին, Տելեմակին, Մերուժին տո էլ որ մեկին ասեմ )
Ես վերջին (հինգերորդ, թե վեցերորդ) անգամ 12-13 տարի առաջ եմ կարդացել: Հիմա ամբողջ 2 հատորը անգիր կպատմեմ )
Էլ չեմ կարդացել էս տիպի բան:

Alphaone
27.05.2014, 19:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Uncle Tom's Cabin
by Harriet Beecher Stowe
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Դպրոցում հայերեն, թե ռուսերն կարդացել էի, գրեթե ոչինչ չէի հիշում, հիմա որոշել եմ նորից կարդալ արդեն բնագրով: Ի վերջո աշխարհը փոխած գրքերից մեկն է:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Late in the afternoon of a chilly day in February, two gentlemen were sitting alone over their wine, in a well-furnished dining parlor, in the town of P——, in Kentucky. There were no servants present, and the gentlemen, with chairs closely approaching, seemed to be discussing some subject with great earnestness.
4. Ո՞ր էջն եք հասել

Օնլայն եմ կարդում, էջակալած չէ, երևի մի 20 տոկոս կարդացել եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Սևամորթների կյանքի ու ազատագրման առաջին քայլերի մասին է: Մի քիչ շատ են արհեստական թվացող զգայացունց պահերը, բայց մյուս կողմից էլ հիմա են գուցե արհեստական թվում, էն ժամանակներում էդպես էլ հենց եղել է:

E-la Via
27.05.2014, 20:29
Way ջան, «Երիցս խաչվածը» «Նրա ճանապարհից» 42.5 անգամ լավն ա:
Դու որ Նրա ճանապարհն ես համարում ազնվացնող, բա Երիցս խաչվածի մասին ի՜նչ ես ասելու:
Մինչև կյանքիդ վերջ սիրահարված ես մնալու Սարոյին, Աննաին, Սեդաին, Աստղիկին, Մարգարիտին, Պանդուխտին, Տելեմակին, Մերուժին տո էլ որ մեկին ասեմ )
Ես վերջին (հինգերորդ, թե վեցերորդ) անգամ 12-13 տարի առաջ եմ կարդացել: Հիմա ամբողջ 2 հատորը անգիր կպատմեմ )
Էլ չեմ կարդացել էս տիպի բան:

Արէա, ասածիդ հավատում եմ ու հիմա համ մտածում եմ էս գիշեր չքնեմ, «Նրա ճանապարհի» երկրորդ հատորն արագ ավարտեմ ու անցնեմ «Երիցս խաչվածին», համ էլ ուզում եմ չշտապել ու թե այս գրքից ստացած, թե մյուսից սպասվող հաճույքը հնարավորինս երկարացնել:

«Երիցս խաչվածն» ավարտելուց հետո ես դեռ կանդրադառնամ այս թեմային:

մարդագայլուկ
06.06.2014, 23:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա - William Blake :love - The Marriage of Heaven and Hell

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Songs of Innocence/Songs of Experience-ից հետո չէի կարող սա չկարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Rintrah roars and shakes his fires in the burden'd air;
Hungry clouds swag on the deep...

4. Ո՞ր էջն եք հասել
22, այսինքն համարյա կեսը

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ո՜նց մինչև հիմա չէի կարդացել: Շատ ուժեղ գործ ա, ավելի ուժեղ քան Songs of Innocence/Songs of Experience-ը: Բայց երևի ավարտելուց հետո մի անգամ էլ կկարդամ: Երևի չէ, հաստատ: Սա մի անգամվա բան չի :)

Զաքար
06.06.2014, 23:41
Հիմա երեք գիրք եմ կարդում:
1) փիլիսոփայության ձեռնարկ սա սկսեցի կարդալ քանի,որ ինձ անընդհատ մտածելու տեղիք է տալիս (հաճելի է),համ էլ հոյակապ մտքի մարզանք է:Առաջին տողն այսպես է սկսվում `Հնարավոր չէ մարդու կյանքը պատկերացնել առանց իր նմաների հետ հաղորդակցման:
Հասել եմ արդեն 109-րդ էջը,
Ուղղակի շատ լավ գիրք է:

2)Երկիրը եվ ողջ աշխարհը, բացահայտված տիեզերք:
Սա նվիրել են,առաջին տողը սկսվում է այսպես `Այս գիրքը պատմում է տիեզերական ամենատարբեր օբյեկտների`մոլորկների և արբանյակների,աստղերի և պուլսարների,գալակտիկաների և սև խոռոչների, գիսավորների,աստղակերպերի և տիեզերական փոշու մասին:
Հասել եմ արդեն 30-րդ էջը:
Ճանաչողական գիրք է,որը հակիրճ պատմում է աշխարհի սկզբից մարդու պատկերացումները երկրի և տիեզերքի մասին,լավ գիրք է:

3)Մտքի ուժը
Սա նվիրել են
Առաջին տողը սկսվում է եսպես` Գիտեք,կյանքում հարցերն ավելի շատ են,քան պատասխանները,որովհետև կյանքը, ինքը զարմանալի,անլուծելի և չկանխատեսված գաղտնիք է:
Հասել եմ արդեն 100-րդ էջը,
Այս գրքում խոսվում է թե ինչպես կարելի է միտքը նյութականացնել,լավ/դրական լիցքերով է լցնում գիրքը:

melancholia
07.06.2014, 10:53
Oշո Ռաջնիշ- Разум
Նոր եմ սկսել կարդալ:

StrangeLittleGirl
10.06.2014, 18:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Կունդերա - «Անմահություն»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Գուդրիդսի խմբում էս ամիս քվեարկության էր դրված, հույս ունեի՝ կհաղթի, գիրքը գրադարանից պատվիրեցի:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Kvinden kunne være en tres, femogtres år gammel.
Կինը վաթսուն-վաթսունհինգ տարեկան կլիներ:
4. Ո՞ր էջն եք հասել:
10
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Հա, ուրեմն ես գրքի ֆրանսերեն տարբերակն էի պատվիրել, ճիշտ եմ ասում: Մի հատ նորից ստուգեցի, հաստատ տեսա, ֆրանսերենն եմ ուզել, էս ախմախները դանիերեն են ուղարկել :D Ինչ անեմ, ինչ չանեմ, ընկել եմ, պիտի քաշեմ: Մի խոսքով, մի կերպ էս մի քանի էջը կարդացել եմ, ուղեղիցս արդեն ծուխ ա դուրս գալիս: Սա էլ թող լինի լեզու սովորելու նոր ձև :))
Բայց դե Կունդերան չի կարա վատը լինի:

StrangeLittleGirl
20.06.2014, 23:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Հարուկի Մուրակամի - «Կաֆկան ծովափին»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Գուդրիդսի հայկական խմբի էս ամսվա գիրքն ա:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Քինդլով եմ, հետ չեմ գնա:
Կինը վաթսուն-վաթսունհինգ տարեկան կլիներ:
4. Ո՞ր էջն եք հասել:
29%
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Լա՜վն ա, ահավոր լավ գործ ա: Նենց հետաքրքիր ա, ժամանակին իմ շատ կոնկրետ ստեղծագործություն Մուրակամիին են նմանացրել, ես էլ զարմացել էի, որովհետև կյանքում Մուրակամի չէի կարդացել: Հիմա որ կարդում եմ, ինձ բացում ա, որովհետև իսկականից ահավոր նման եմ գրել: Լիքը տրյուկներ, որ արել եմ, ոնց որ Մուրակամիից թխած լինի:

Մի խոսքով, ինքը իմ սիրելի գրողներից մեկը դառնալու լուրջ շանսեր ունի:

GriFFin
21.06.2014, 00:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Գինեկոլոգիա
Ուսումնական բռնաբար Ը.Բ.Ֆ Բակալավրիատի ռոբոտների համար

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Այլ տարբերակ չունեի, որ ես որոշեի` 1984 Օրուելի :cry

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Գինեկոլոգիան հիվանդների հետազոտումը իրականացվում է անամնեզի հավաքման ու վերլուծման, հիվանդի օբյեկտիվ ուսումնասիրման (տենաս տղաները ես նախադասությունը կարդալուց ի՞նչ են ակամա մտածում :think), ինչպես նաև լրացուցիչ մեթոդների կիրառման միջոցով(մերսի կեպ):

4. Ո՞ր էջն եք հասել

Երկու անգամ ընդհանուր կարդացել եմ, հիմա նորից հասել եմ` 10րդ էջին:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Անվորակ վատ գիրք ա, չկարդաք :D

Հ.Գ. Իրականում ես եկա բողոքեմ :( Ու ասեմ, որ ես վերջին գրառումս ա ակումբում, մինչև պետականները: Լավ հավեսով բաներ կարդացեք մարդիկ: Գեղարվեստական գրքերը ավելացնում են կյանքի գույները: Իմ մոտ իրանք հիմա սև, սպիտակ ու սեռի են :cry:[

Ռեյ սամա
21.06.2014, 01:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

կարդում էի՝
1.Արչիբալդ Կրոնին՝ Ցիտադել
2.Ռեյ Բրեդբերի 451 ըստ Ֆարենհեյթի
3.Հարուկի Մուրակամի՝ Նորվեգական անտառ
4.Կուրտ Վոննեգուտ՝ Սպանդանոց 5 կամ մանուկների խաչակրաց արշավանքը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Հաճախ եմ միանգամից մի քանի գիրք սկսում կարդալ, բայց քննապետականական նյութերը վրա տվեցին, կիսատ մնաց...մեկը սկզբում, մեկը՝ վերջին մոտ...պատճառներ՝ Ցիտադելը երիտասարդ բժշկի մասին է, 451-ը 1984-ից հետո կամեցա կարդալ, Նորվեգական անտառը Մուրակամիի բացը լրացնելու միջոց էր, Սպանդանոցի ու Ստամբուլի Բճի մասին շատ էի լսել, առաջինը սկսեցի.

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

կլինի՞ էս հարցին չպատասխանեմ, խիղճն էլ լավ բան է ՃՃՃ հենց հիմա թերապիա եմ կարդում, առաջին նախադասությունը՝ <<Ռևմատոլոգիական հիվանդությունների դասակարգման մեջ Համակարգային կարմիր գայլախտը պատկանում է շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդությունների շարքին>>:

4. Ո՞ր էջն եք հասել:

էլի...մ.
1-32%, 2- 75, 3- 28%, 4- 3%, թերապիա՝ շատ կա դեռ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

1-երիտասարդ բժշկի՝ գլխավոր հերասի կերպարնահավոր հոգեհարազատ է, չնայած ժամանակն ու տեղը տարբեր են, նրան այցելում են նույն մտքերը, որ ինձ մոտ են առաջացել, նույն վախերը, կասկածները...
2-դեռ բան չեմ ասի, 1984-ից թույլ է թվում
3-Մուրակամին ինչպես միշտ հրաշք է...ինչ մանրամասներ, ինչպիսի հույզեր, տարօրինակ երկխոսություններ...
4-ուրախ եմ, որ շատ չեմ կարդացել, նորից եմ սկսելու, զի վասն մի հատ տաքսիստի եմ հիշում, իբր կանաչ տաքսու մեջ, բայց չեմ հասկանում ինչո՞ւ, ո՞ւր, ո՞նց...ու վերջ.
թերապիան...կավարտեմ երկուշաբթի առավոտյան, կկրկնեմ, կապ չունի ինչ որակի ու քանակի գիրք է

Ruby Rue
21.06.2014, 10:33
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Douglas Adams - "The Hitchhiker's Guide to the Galaxy"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Խելքս գնում է էնպիսի գրքերի համար, որոնք գիտաֆանտաստիկ են ու թույն հումոր ունեն: Իսկ էս գիրքը շատ հայտնի ա էդ երկու առումներով:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Far out in the uncharted backwaters of the unfashionable end of the western spiral arm of the Galaxy lies a small unregarded yellow sun.

4. Ո՞ր էջն եք հասել

48%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ վերջ գիրք ա, ափսոսալով եմ կարդում, որ հանկարծ շուտ չվերջանա, չնայած դեռ մի քանի գիրք էլ կա: Հիմնականում երթուղայինի մեջ եմ կարդում ու պատահում ա, որ ավելի շատ ծիծաղում եմ, քան կարդում: Ու հումորին զուգահեռ, ինքն ահագին կապ ունի մաթեմի իմ ամենասիրած ճյուղերից մեկի` Հավանականության, ավելի ճիշտ` Անհավանականության տեսության հետ: Իսկ մնացած ամեն ինչը բացատրվում է հենց վերնագրի կողմից:

Մի խոսքով` շատ ծիտ գիրք է: :love

Smokie
21.06.2014, 22:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Հարիետ Բիչըր-Սթոու-«Քեռի Թոամասի խրճիթը»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Դպրոցում կարդացել էի: Երբեմն գիրքը վերցնում, որոշ սիրելի հատվածներ էի վերընթերցում՝ արդյունքում հասկանում էի, որ պիտի ամբողջությամբ վերընթերցեմ: Հատկապես շատ էի սիրում էն հատվածներից, որտեղ Թոմասը Ogystin Սեյնտ-Քլերի մոտ ա ծառայում՝ պստիկ Իվան ինչ լավն էր,:love Սեյնտ-Քլերն էլ::aha Մի խոսքով էսօր սկսել եմ:
Պապիկս որ գալիս էր մեր տուն համարյա ամեն անգամ մի գիրք էր բերում, մակագրած: «Քեռի Թոմաս»-ն ու «Բոռ»ն էլ են (վերջինիս մասին էլ եմ էս թեմայում գրել) իր նվերները::roll

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Փետրվարյան մի ցուրտ օր, իրիկնադեմին, Կենտուկիի նահանգի Պ. քաղաքում երկու ջենտլմեններ ճոխ կահավորված ճաշասենյակում նստել էին մի շիշ գինու առաջ.

4. Ո՞ր էջն եք հասել

37 էջ եմ կարդացել Կորնեյ Չուկովսկու 17 էջանոց հետաքրքիր մեկնաբանությունը ներառյալ («Բիչըր-Սթոուն և իր գիրքը»):

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դե կարծիքս վաղուցվա ա ինչպես ասեցի: Ու թեկուզ հենց էն, որ որոշել եմ էդ մեծ գիրքը (իմ համար մեծ ա) նորից կարդալ, արդեն շատ բան ա ասում: Հա՛, հիշում եմ, որ էն ժամանակ կարող ա մի քանի օր «перерыв անեի», չկարդայի, հավես չունենայի, բայց նաև հիշում եմ, որ կարդալուց երբեք որևէ հատվածի վրա չեմ կանգնել երկար ժամանակ, ջրի պես առաջ էր գնում՝ մեծ հետաքրքրությամբ ընթերցվում::hands Ընտիր գիրք ա, տեղ-տեղ էլ ահավոր կատաղեցնող ու ստրկատերերի գլուխը ջարդելու դրդող::agressive

enna
25.06.2014, 12:15
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դորիան Գրեյի Դիմանկարը - Օսկար Ուայլդ
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
ուղեղս սղոցեցին
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
հոգնում եմ թերթեմ
4. Ո՞ր էջն եք հասել
55


5. Ձեր կարծիքը մինչև հիմա
մի կերպ եմ ինձ ստիպում, որ կարդամ: Չեմ հասկանում ինչ են գտել շատ-շատերը էս գրքի մեջ: Գուցե սկիզբն է էսպիսին, բայց ես բավական հոգնած եմ ինքս ինձ կարդալ ստիպելու համար:

StrangeLittleGirl
25.06.2014, 13:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Թորի Էյմոս և Էնն Փաուերս - «Կտոր-կտոր» (Piece by Piece)
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Տես հեղինակին :))
Վաղուց էի ուզում էս գիրքը կարդալ, բայց անընդհատ տեղափոխվելու պատճառով չէի կարողանում պատվիրել: Վերջապես հասավ էն օրը, որ պատվիրեցի:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
There is no way to capture the image of the spirit that moves creation.
4. Ո՞ր էջն եք հասել

18

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Իմ կարծիքով, ինձ համար սա շատ կարևոր գիրք ա: Կարևոր ա տեսնելը, թե իմ սիրելի ստեղծագործողն ինչ ճամփով ա անցել ու ոնց ա տեսնում իրա ստեղծագործությունը: Ստեղծագործական առումով մեծ ստիմուլ ա էս գիրքը: Ու շատ հետաքրքիր ձևով ա գրված, հենցընենց չորուցամաք կենսագրական չի:

StrangeLittleGirl
18.07.2014, 23:59
Աման-աման, էս թեման ինչ լռվել ա լռվել: Սպասեք թարմացնեմ:
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Նիլ Գեյման - Աստղափոշի
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գուդրիդսում էս ամիս սա ընտրվեց: Դե համ էլ իմ առաջարկածն էր: Իսկ ուզում էի կարդալ, որովհետև լսել եմ, որ ստեղի կերպարներից մեկը Թորի Էյմոսն ա :))
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Զահլա չկա հետ գնալու
4. Ո՞ր էջն եք հասել

50%
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հավես հեքիաթ ա: Դզում ա, թե ոնց ա որոշ բաներ բացատրում կամ ոնց ա լեգենդներն օգտագործում իրա գործը կառուցելու համար: Բայց դե աչքիս վերջապես խելք հավաքեմ ու Գեյմանի ավելի լուրջ գործեր կարդամ:

enna
24.07.2014, 21:53
1.Стивен Кинг-Кэрри
2. ուղղակի վերցրի ու սկսեցի կարդալ :Դ
3.142 էջից հասնեմ առաջին :Դ
Когда это произошло, никто, в общем-то, не удивился, во всяком случае внутренне, на подсознательном уровне, где обычно и зреют, дожидаясь своего часа, недобрые чувства.
4.142/155
5. Ճիշտն ասած տեղ-տեղ վախենալով էի կարդում :} Կայֆն ա շատ:

AniwaR
24.07.2014, 22:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա

JRR Tolkien - The Children of Hurin

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Պահը հասունացել ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Hador Goldenhead was a lord of the Edain and well-beloved by the Eldar.

4. Ո՞ր էջն եք հասել

44%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

I approve of this book!

Vardik!
05.08.2014, 13:10
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Էրիխ Մարիա Ռեմարկ- Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Վերնագիրը հետաքրքրեց և համառոտ նկարագրությունը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում ( առաջին նախադասությունը):
Մահը Ռուսաստանում այլ հոտ ուներ, քան Աֆրիկայում:

4. Ո՞ր էջն եք հասել:
376

5. Շատ հետաքրքիր գիրք է: Ամեն հուսահատված կամ կյանքից դժգոհ մարդու խորհուրդ կտայի կարդալ: Գրքում վառ օրինակներ կան, թե ոնց են մարդիկ ամենօրյա ռմբակոծություններից հետո սիրելու, երազելու, ապրելու ուժ գտնում:

մարիօ
05.08.2014, 14:09
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Կուրտ Վոննեգուտ- Կատվի օրագիրը
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Ցուցակներումս կար:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում ( առաջին նախադասությունը):
Մեռնեմ, թե հիշում եմ:
4. Ո՞ր էջն եք հասել:
Երեկ իրիկուն վերջացրի:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սիրահարվելու գիրք էր, շատ սիրուն ու հավես կարդացվեց: :love Դիալոգները ամենակայֆն էին:

CactuSoul
07.08.2014, 16:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Charles Bukowski
"Post Office"


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Բուկովսկուն սիրում եմ, բայց իր արձակից ոչինչ չէի կարդացել։ Մի օր պիտի դա անեի։ Շատ պատահաբար սկսեցի կարդալ։ Ուղղակի մտքովս անցավ, քաշեցի ինտերնետից, ուզում էի աչքի անցկացնել, որ հասկանամ՝ ինչ ծավալի է, ու մեկ էլ էն գիտակցեցի, որ արդեն մի քանի գլուխ կարդացել եմ։ Ամոթ ինձ, բայց էդ ամենը տեղի ա ունեցել (ու մեկումեջ շարունակում ա տեղի ունենալ) աշխատանքային ժամի :}


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
"It began as a mistake."


4. Ո՞ր էջն եք հասել
60/116


5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ թեթև ա կարդացվում ու հետաքրքիր ա։ Մի խոսքով, Բուկովսկի ա ։լօվե

Գոգարիկ
08.08.2014, 15:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ալբերտո Մորավիայի՛՛Արհամարհանք՛՛
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուղղակի հատուկ պատճառ չկա.
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում ( առաջին նախադասությունը):
Ամուսնությանս առաջին երկու տարին իմ ու կնոջս հարաբերությունները( այժմ ես դա կորող եմ հաստատել)հիանալի էին:
4. Ո՞ր էջն եք հասել
100
5.Ձեր կարծիքը մինչև հիմա
Գրքի այն մասը որը արդեն կարդացել եմ կարծում եմ արդիական թեմա է ու վերաբերվում ա այսօրվա հասարակության մի մասին:

enna
17.08.2014, 13:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Харпер ли-Убить пересмешника
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Անընդհատ հանդիպում եմ բոլոր էջերում: Չդիմացա:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Незадолго до того, как моему брату Джиму исполнилось тринадцать, у него была сломана рука.
4. Ո՞ր էջն եք հասել
10 տոկոս
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Վատը չի, սկիզբը ստիպելով կարդացի, իսկ հիմա հավես ա առաջ գնում:
Նոր վիկիում աչքովս ընկավ, որ ամերիկյան դպրոցների 80 տոկոսը ծրագրային անցում ա էս գիրքը:cry: Ո՞նց չնախանձես, մեր ծրագրային գրքերը ու իրենցը...Ու՛ֆ:

Գորտուկ
22.08.2014, 18:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ռեյ Բրեդբերի - «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Պարզապես ինձ հետաքրքրեց հենց գրքի անվանումը և ջերմաստիճանի թիվը:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մի ուրիշ, առանձնահատուկ հաճույք էր տեսնել, թե ինչպես է կրակը լափում իրերը, ինչպես են դրանք սևանում ու ձևափոխվում։
4. Ո՞ր էջն եք հասել

Գրեթե 40 տոկոսը:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Անչափ հետաքրքիր է... շատ է խորհելու տեղիք տալիս....:8:love

Rhayader
23.08.2014, 02:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Րյու Մուրակամի, «Գրեթե թափանցիկ կապույտ»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էլի եմ կարդացել, ու դեռ էլի կկարդամ: Ընդհանրապես, Րյու Մուրակամին կապ չունի «ճապոնական Կոելիո», «մտավոր մաստուրբատոր», անտաղանդ Հարուկի Մուրակամիի հետ ու երևի իմ իմացած ամենաանկեղծ գրողներից է:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Դա ինքնաթիռի ձայն չէր:
4. Ո՞ր էջն եք հասել
Նոր եմ սկսել
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
չեք հասկանա

Rhayader
23.08.2014, 02:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Կուրտ Վոննեգուտ- Կատվի օրագիրը
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Ցուցակներումս կար:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում ( առաջին նախադասությունը):
Մեռնեմ, թե հիշում եմ:
4. Ո՞ր էջն եք հասել:
Երեկ իրիկուն վերջացրի:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սիրահարվելու գիրք էր, շատ սիրուն ու հավես կարդացվեց: :love Դիալոգները ամենակայֆն էին:

Չլինի՞ դու Cat's Cradle-ն ես թարգմանել «կատվի օրագիրը» :o Սիրահարվելու գի՞րք էր :o Վո՞ննեգուտը :o

մարիօ
23.08.2014, 03:36
Չլինի՞ դու Cat's Cradle-ն ես թարգմանել «կատվի օրագիրը» :o Սիրահարվելու գի՞րք էր :o Վո՞ննեգուտը :o

Հա, ես՝ աշխարհի ամենաանուշադիր մարդս հենց Կատվի օրորոցն էլ ի նկատի եմ ունեցել ու էսքան ժամանակ չեմ էլ նկատել, որ օրագիր եմ գրել, շնորհակալություն զգուշացնելու համար: ;) Հա՛. ես հավանել եմ, լավ գիրք էր:

Rhayader
24.08.2014, 01:40
Հա, ես՝ աշխարհի ամենաանուշադիր մարդս հենց Կատվի օրորոցն էլ ի նկատի եմ ունեցել ու էսքան ժամանակ չեմ էլ նկատել, որ օրագիր եմ գրել, շնորհակալություն զգուշացնելու համար: ;) Հա՛. ես հավանել եմ, լավ գիրք էր:

Ու ամենահամեստ, ըստ երևույթին:

Եթե հավանել ես, ապա նկատած էլ կլինես, որ «cat's cradle»-ը չի նշանակում «կատվի օրորոց», այլ այս խաղն է.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/33/Cat%27s_cradle_soldier%27s_bed.png

Rhayader
24.08.2014, 01:42
Ու նաև երևի նկատել ես, որ ինքն աշխարհի ամենադեպրեսիվ գրքերից մեկն է՝ գրած ամենադեպրեսիվ հեղինակներից մեկի կողմից, որը պատանեկությունից տառապում էր շիզոֆրենիայով:

մարիօ
24.08.2014, 02:04
Ու ամենահամեստ, ըստ երևույթին:

Եթե հավանել ես, ապա նկատած էլ կլինես, որ «cat's cradle»-ը չի նշանակում «կատվի օրորոց», այլ այս խաղն է.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/33/Cat%27s_cradle_soldier%27s_bed.png

Համեստը չգիտեմ, բայց նկատել էի, որ խաղն է, ուղղակի մտածում եմ, որ էս խաղի անունն է հենց «կատվի օրորոց»: Դեպրեսիվը դեպրեսիվ էր, մի երկու օր էլ մնացել էի գրքի տակ, ուղղակի ես սիրահարվելու ասում եմ էն ամենին, ինչ շատ եմ հավանում, փոխաբերական իմաստով սիրահարվելու էլի: :))

enna
24.08.2014, 13:05
Ու նաև երևի նկատել ես, որ ինքն աշխարհի ամենադեպրեսիվ գրքերից մեկն է՝ գրած ամենադեպրեսիվ հեղինակներից մեկի կողմից, որը պատանեկությունից տառապում էր շիզոֆրենիայով:
Բայ, մի քիչ չե՞ս չափազանցնում դեպրեսիվի պահը: Ինձ էլ է դուր եկել գիրքը, կարդալիս էլ դեպրեսիվ նյութ կարդալու զգացողություն չեմ ունեցել, ծայրահեղ դեպքում միայն Ֆելիքս Խոնիկկերի անձի ու իր կյանքի նկարագրությունները կարող են դեպրեսիվ թվալ: Ոչ Նյուտը, ոչ էլ Ֆելիքսը դեպրեսիվ չէին, հա, մեկ էլ իրենց քույրն է հորը նման, բայց էլի չեմ կարա ասեմ, թե դեպրեսիվ է: Երևի քեզ դուր չի եկել , որովհետև էլի խոսում է կյանքի անիմաստության մասին:

Գորտուկ
24.08.2014, 13:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջորջ Օրուել- «Անասնաֆերմա»:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ակումբում Նաիրուհի ստորագրությունը երևի պատճառ հանդիսացավ....
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Գիշերվա դեմ «Մենըր» ֆերմայի տեր Ջոնզը կողպեց հավաբները, սակայն չափից դուրս հարբած էր, որպեսզի հիշեր գոմերը փակել։
4. Ո՞ր էջն եք հասել
Արդեն ավարտել եմ....
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ինչքա՜ն լավ է ներկայացրել Օուրելը , այն ինչ տիրում է մեր երկրում....:8

Rhayader
24.08.2014, 14:38
Բայ, մի քիչ չե՞ս չափազանցնում դեպրեսիվի պահը: Ինձ էլ է դուր եկել գիրքը, կարդալիս էլ դեպրեսիվ նյութ կարդալու զգացողություն չեմ ունեցել, ծայրահեղ դեպքում միայն Ֆելիքս Խոնիկկերի անձի ու իր կյանքի նկարագրությունները կարող են դեպրեսիվ թվալ: Ոչ Նյուտը, ոչ էլ Ֆելիքսը դեպրեսիվ չէին, հա, մեկ էլ իրենց քույրն է հորը նման, բայց էլի չեմ կարա ասեմ, թե դեպրեսիվ է: Երևի քեզ դուր չի եկել , որովհետև էլի խոսում է կյանքի անիմաստության մասին:

Ու ասենք մարդկության տոտալ ու անխուսափելի ոչնչացումը գրքի վերջում երևի ամենաուրախ ու զվարճալի բանն էր աշխարհում, չէ՞:

մարիօ
24.08.2014, 15:40
Ու ասենք մարդկության տոտալ ու անխուսափելի ոչնչացումը գրքի վերջում երևի ամենաուրախ ու զվարճալի բանն էր աշխարհում, չէ՞:

Բայց դուր չէ՞ր եկել Ռայադերին: Ես տենց էլ չհասկացա: :think

enna
24.08.2014, 15:53
Ու ասենք մարդկության տոտալ ու անխուսափելի ոչնչացումը գրքի վերջում երևի ամենաուրախ ու զվարճալի բանն էր աշխարհում, չէ՞:
չէ, բայց ինքը էնպես չէր ներկայարցել, որ դրանից դեպրեսիայի մեջ ընկնեիր:

Rhayader
24.08.2014, 16:53
Բայց դուր չէ՞ր եկել Ռայադերին: Ես տենց էլ չհասկացա: :think

Դուր գալու-դուր չգալու խնդիր չի: Ասենք, ինձ շատ է դուր գալիս նաև Ռոբերտ Յունգի «Ճառագայթներ մոխրից» գիրքը՝ Հիրոսիմայի միջուկային պայթյունի ու դրա զոհերի հետագա ճակատագրի մասին: Բայց եթե ես ասեի, որ դա «սիրահարվելու գիրք է», եսիմ, երևի լիքը մարդկանց մոտ արդարացի կասկածներ կառաջանային իմ մտավոր առողջության կապակցությամբ:

Գորտուկ
01.09.2014, 21:38
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վահե Քաչա - «Գիշատիչների խնջույքը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մորաքրոջս ամուսինը խորհուրդ տվեց....
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Բրիժիտ Մանսեն վերջին անգամ նայեց սեղանին և գոհ մնաց:
4. Ո՞ր էջն եք հասել
Արդեն ավարտել եմ....
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հզոր գրող է, հզոր գործեր ունի: :love



1. Ի՞նչ եք կարդում հիմա
Յոհան Գրիգորեսկի- «Պայքար քնի դեմ»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Պարզապես
3.Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Ոչ ոք չի երևում: Համենայն դեպս նա սպասում է:
4. Ո՞ր էջն եք հասել
Արդեն ավարտել եմ....
5. Ձեր կարծիքը մինչև հիմա.
Լավն էր , բայց դաժան էր....:8

Վոլտերա
01.09.2014, 22:04
Կարդում եմ Տարեկանի արտում, անդունդի եզրին- Սելինջեր
Մի հիսուն էջ եմ դեռ կարդացել
Խիտ է` բովանդակությամբ
Հավեսով եմ կարդում

StrangeLittleGirl
30.09.2014, 22:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էռնեստ Հեմինգուեյ - Across the River and into the Trees
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էս թեման բացողը տարածքում չի էրևում, բայց համենայնդեպս ասեմ էլի... էս հարցն ահավոր-ահավոր շատ եմ սիրում, որովհետև հենց մենակ դրան պատասխանելով լիքը բան ես հասկանում գրքի մասին:

Ուրեմն Վենետիկում էի, քինդլս նստել էր, ես էլ դեռ մի քանի ժամ ճամփա պիտի գնայի, կարդալու բան չունեի: Ինչ անեմ, ինչ չանեմ, մտա մի գրախանութ, որտեղ անգլերեն գրքեր էլ կային, որոշեցի ինքս ինձ էրես տալ, գնեցի Հեմինգուեյի նշյալ գիրքը: Ընտրեցի հենց էս մեկը, որովհետև սեթինգը Վենետիկում էր, իսկ ես սիրում եմ ծանոթ սեթինգներում գրական ստեղծագործություններ կարդալ:

3.Գիրքն ինչպե՞ս է սկսվում

They started two hours before daylight, and at first, it was not necessary to break the ice across the canal as other boats had gone on ahead.

4. Ո՞ր էջն եք հասել

40
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ճիշտն ասած, գիրքը սկսելուց հետո լիքը ռիվյուներ կարդացի, լավ քլնգած ա: Դե էնքան փախած գործ ա, որ ես սկի չգիտեի էլ, որ Հեմինգուեյը սենց բան ունի: Ամեն դեպքում, ահավոր կայֆ ա ծանոթ տեղերի նկարագրություններ կարդալը: Հեմինգուեյը շատ հավես ձևով ա մտնում իրա գործերի աշխարհագրության մեջ:
Բայց ամենախոխմն էն ա, որ փաստորեն Վենետիկը վերջին 60-70 տարում հեչ չի փոխվել:

Մուշու
30.09.2014, 22:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Բերնար Վերբեր- Танатонавты
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հետևում եմ խորհուրդին
3.Գիրքն ինչպե՞ս է սկսվում
1492 г. : Первые шаги на американском континенте
1969 г. : Первые шаги на Луне
2062 г. : Первые шаги на континенте мертвых
2068 г. : Первые публикации о пути к реинкарнации
4. Ո՞ր էջն եք հասել
154 /302 (գլուխը)
5. Ձեր կարծիքը մինչև հիմա.
Սիրելի ժանրի գիրքը չի կարա վատը լինի : Մի շնչով կարդացվող գիրք , որը կարողացել է գրավել ինձ ամնողջությամբ :

StrangeLittleGirl
10.10.2014, 00:23
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Նիլ Գեյման - «Ամերիկյան աստվածներ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ինչու՞ ընդհանրապես մինչև հիմա չէի կարդացել: Հա հետաձգում էի, էս անգամ ասեցի՝ ձև չունեմ, պիտի կարդամ: Տենց սկսեցի:

3.Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Քինդլով եմ
4. Ո՞ր էջն եք հասել
20% (այսինքն տենց մի 120 էջ արդեն կարդացել եմ)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա.

Դզում ա մի այլ կարգի: Ինչու՞ մինչև հիմա չէի կարդացել: Հումորն էլ ա լավը:

unknown
16.10.2014, 22:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Առնո Գայգեր « Ծեր թագավորը իր աքսորավայրում »
Արդի ավստրիական արձակ
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գրադարանում նոր էին ստացել:)կարճ բովանդակությունն էլ դուրս եկավ գրքի սկզբում:)
3.Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Ես վեց տարեկան էի, երբ պապս դադարեց ինձ ճանաչելուց…
4. Ո՞ր էջն եք հասել
45/174
5. Ձեր կարծիքը մինչև հիմա.
Շատ հետաքրքիր գիրք է երևում...հեշտ է կարդացվում ու մտածելու տեղեր շատ կա...իմացա ալցհայմեր հիվանդության մասին...մինջև վերջ կկարդամ անպայման:)

Մուշու
19.11.2014, 13:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Բերնար Վերբեր << Մենք ենք աստվածները >>
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Այն շարունակությունն է նախորդ կարդացացս գրքի :
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
… Ничего.
В начале не было ничего.
Никакой свет не нарушал тьму и тишину.
Повсюду было Ничто.
4. Ո՞ր էջն եք հասել
127/591
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սկիզբը հետաքրքիր է : Կարդացվում է հեշտ և դեռ հիասթափվել չեմ հասցրել : Անհամբեր սպասում եմ իմանալ , այս գրքի վերջում ինչ կլինի Միշելի հետ :

Արէա
26.11.2014, 05:02
Ջորջ Օրուելլ - 1984

Որտեղ հետաքրքիր պատմության ուղիղ կեսից առանց որևէ նախնական ակնարկի ու զգուշացման թռնում են դեմքիդ ու սկսում են մանրամասն նկարագրել թե ոնց են առնետներն ուտում կենդանի մարդու աչքերն ու լեզուն, ու ոնց ա մարդը կմախքի վերածվում։

Հենց հասնեք գրքի մոտավորապես կեսերին, ճղեք, ջնջեք, ռադ արեք էն մյուս կեսը, որովհետև էն ինչ կարդալու եք դրանից հետո որևէ նմանություն չունի նրան ինչ կարդացել եք մինչ էդ։ Միայն բռնություն ու ֆիզիկական կտտանքների մանրամասն, մանրամասն, մանրամասն նկարագրություն։

Եվ ուրեմն, պոկում ենք գրքի ուղիղ կեսը, մնացած մասից գտնում պոկում ենք սիրային մուսի պուսիները, ու ստանում ենք բավականին հետաքրքիր ու կլանող պատմություն մարդկային հասարակության այլընտրանքային զարգացման մասին, որը շատ բաներով կհիշեցնի ոչ շատ վաղ անցյալը, որոշ բաներով նաև ներկան, ու կօգնի նաև խուսափել ապագայի սխալներից։

Իսկ թե էն պոկած էջերը ինչ կապ ունեին էս ամեն ինչի հետ, ու թե ինչ պարտադիր էր դրանց առկայությունը, մնաց անհասկանալի, ու բացի տհաճ նստվածքից գրքի վերաբերյալ, ուրիշ որևէ զգացողություն, միտք չառաջացրեց։

Նիկեա
30.11.2014, 10:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հրանտ Մաթևոսյան «Աշնան արևը» , «Մենք ենք մեր սարերը», «Խումհար»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Որովհետև հեղինակը Մաթևոսյանն է։ Կապ չունի որ արդեն կարդացել եմ, վերընթերցելը չի խանգարի։ Համ էլ շուտով դպրոցում են հանձնարարելու, բայց ծրագրով մենակ «Աշնան արևն» է նախատեսված :(
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Աշնան արևը» - Մոսկվայից, Ծմակուտի վրայով, Երևան են հասնում մի 100 րոպեում, իսկ Ծմակուտից Երևան հասնելու համար պետք է գնալ մի ցերեկ ու մի գիշեր։
«Մենք ենք, մեր սարերը»- Այս գյուղը հազար թելով կապված է աշխարհին. հեռախոսով, հոսքագծով, փոստով, բրդի, մսի, յուղի մթերմամբ, կոոպերացիայի խանութով, ուսուցման ծրագրերով. ակումբային ուսումնարանն այս գյուղին տալիս է թատրոնից ու գրքից հասկացող շրջանավարտներ, այս գյուղը մոտիկ ու հեռու գյուղերն է ուղարկում լխտիկ հարսներ, որոնք եղանը ձեռքից չեն գցում մինչև ընդհուպ ծննդաբերելը և դեռ չի պատահել, որ նրանցից գոնե մեկը թեկուզ մի քիչ լիրբ լինի. այս գյուղը համալսարաններին տալիս է ընդունակ աշակերտներ, բանակին՝ կենսուրախ և կարգապահ ռազմիկներ. կինոգնումների գրասենյակն այստեղ է ուղարկում ֆիլմեր, լրագրերը՝ թղթակիցներ և այլն։
«Խումհար» («Կենդանին և մեռյալը») - Արևածաղիկները նայում են պայծա՜ռ, պայծառ։
4. Ո՞ր էջն եք հասել
1.69/93
2. 69/146
3. 69/103

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Վստահ եմ որ եթե հարյուր անգամ էլ կարդամ չեմ հոգնի :) Երկար ժամանակ չէի համարձակվում վերընթերցել Մաթևոսյանի ստեղծագործություններից և ոչ մեկը, ինձ թվում էր թե առաջին տպավորությունը կփոխվի, կտեսնեմ էնպիսի բաներ, որոնք առաջին անգամ չեմ նկատել... Իրականում հենց էդպես էլ կա, բայց էն ինչ ես տեսնում եմ հիմա ստիպում է ավելի շատ սիրել հեղինակին էլ, ստեղծագործություններն էլ :) Նախկինում կարդացած բոլոր գործերը վերընթերցելու եմ, կարդալու եմ էն ամենը ինչ չեմ կարդացել մինչև հիմա։ :)

Ռեյ սամա
19.12.2014, 02:14
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Րյու Մուրակամի - Дети из камеры хранения/Coin Locker Babies:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Որպեսզի ևս մեկ անգամ համոզվեմ, որ սույն գրողն առնվազն ինձ դուր չի գալիս ուշադրության և բուժման կարիք ունի, ինչպես նաև կոփեմ կամքս ու մարզեմ համբերատարությունս:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Կոնկրետ չեմ հիշում և բարին էլ այդ է, պատմում է, թե ինչպես է նորաթուխ մայրիկն իր զավակին տեղադրում ստվարաթղթե տուփի մեջ ու ամրացնում տուփը կպչուն ժապավենով:
4. Ո՞ր էջն եք հասել
Համարյա ավարտել եմ....
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
հմ...պետք է խոստովանեմ, որ ինչքան էլ չեմ հավանել գիրքն ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ տեղ-տեղ բավականին հետաքրքիր ու գեղեցիկ է գրված: Բայց դա չափազանց քիչ է, զի վասն ես ունակ չեմ ըմբռնել այս գրքի իմաստը, ուղերձը, ոգին: Իսկ այն, ինչ ըմբռնել եմ, չափազանց կեղտոտ, տգեղ ու տձև է...

մարիօ
19.12.2014, 17:23
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Րյու Մուրակամի - Дети из камеры хранения/Coin Locker Babies:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Որպեսզի ևս մեկ անգամ համոզվեմ, որ սույն գրողն առնվազն ինձ դուր չի գալիս ուշադրության և բուժման կարիք ունի, ինչպես նաև կոփեմ կամքս ու մարզեմ համբերատարությունս:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Կոնկրետ չեմ հիշում և բարին էլ այդ է, պատմում է, թե ինչպես է նորաթուխ մայրիկն իր զավակին տեղադրում ստվարաթղթե տուփի մեջ ու ամրացնում տուփը կպչուն ժապավենով:
4. Ո՞ր էջն եք հասել
Համարյա ավարտել եմ....
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
հմ...պետք է խոստովանեմ, որ ինչքան էլ չեմ հավանել գիրքն ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ տեղ-տեղ բավականին հետաքրքիր ու գեղեցիկ է գրված: Բայց դա չափազանց քիչ է, զի վասն ես ունակ չեմ ըմբռնել այս գրքի իմաստը, ուղերձը, ոգին: Իսկ այն, ինչ ըմբռնել եմ, չափազանց կեղտոտ, տգեղ ու տձև է...

Ինձ հաստատ դուր կգա էս գիրքը :hands Գնամ կարդամ:

Ռեյ սամա
19.12.2014, 17:43
Ինձ հաստատ դուր կգա էս գիրքը :hands Գնամ կարդամ:

ամբողջ գիրքն ա էդպես գրված՝ հակաբարոյական, հակահասարակական... դեվիանտ գիրք ա մի խոսքով

ars83
19.12.2014, 18:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Frédéric Gros: A Philosophy of Walking


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Փիլիսոփայական գիրք էի փնտրում, սա ընկավ աչքովս:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Walking is not a sport.


4. Ո՞ր էջն եք հասել
116 / 166


5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հետաքրքիր ա: Քայլելու մասին տեսանկյուններ ա պարունակում, որ մինչև հիմա չէի մտածել: Երկար տարածություններ քայլելու մասին կա, արշալույսը դիմավորելու մասին կա, անտառում քայլելու մասին կա, քաղաքում քայլելու մասին կա, բայց դեռ ինձ ամենահարազատ քայլելու տեսակի՝ գիշերով քայլելու ու գիշերը լսելու մասին չկա:

StrangeLittleGirl
05.01.2015, 01:12
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Կարեն Բլիքսեն - «Հրեշտակային վրիժառուները»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մեր գրքերի ակումբի այս ամսվա գիրքն է: Համ էլ Բլիքսենը դանիացի ամենահայտնի գրողներից է, արժե նրա գրականությանը ծանոթանալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
A young girl, whose name was Lucan Bellenden, on a spring evening sat deep in thought by the window of a fine big English country house.
4. Ո՞ր էջն եք հասել
134/304
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մեկ նայում եմ գրքի տեքստին, մեկ նայում եմ տպագրման տարեթվին, ու հավատս չի գալիս: Ո՞նց կարար դանիացի կին գրողը 20-րդ դարի 40-ականներին սենց ապուշություն գրեր: Շատ էլ որ հազար տեղ գրված ա, որ դա իր լուրջ գործերից չի: Անընդհատ նենց զգացողություն ա, որ Ջեյն Էյր ես կարդում: Լրիվ վիկտորյանական գրականություն: Ու ճիշտ էր, որ ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որտև հետո պարզեցի, որ գիրքը հենց վիկտորյանական գրականության պարոդիա ա: Մի խոսքով, կայֆավատ: Ու էդ պահից սկսած սկսեցի ղժժալով կարդալ: Բայց մեկումեջ մտածում եմ՝ էրնեկ հեղինակի հավեսին, որ 300 էջ ղժժացել ա:

Malxas
05.01.2015, 20:17
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Անատոլ Ֆրանս - «Սագաթաթիկներ Թագուհու Պանդոկը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Անատոլ Ֆրանսն իմ շատ սիրված գրողներից մեկն է: Կարդացել եմ նրա «Սիլվեստր Բոննարի Ոճիրը», «Թաիս», «Սպիտակ Քարի վրա» և «Պինգվինների Կղզին» վեպերը, նրանցից յուրաքանչյուրը, որպես ընթերցողի, մեծագույն հաճույք է պատճառել ինձ, փիլիսոփայական և աստվածաբանական գիտելիքներ տվել, վաղուց էի հերթի դրել, որ կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Որոշեցի աշխարհին պատմել իմ կյանքում տեղի ունեցած հիշարժան հանդիպումների մասին:
4. Ո՞ր էջն եք հասել
90/225
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սկզբունքորեն այն էր, ինչին սպասում էի: Գրված է բարձր վարպետությամբ, առկա են հետաքրքիր և վառ կերպարներ, ոչ մի ավելորդ բառ չկա, աստվածաբանական բարդ զրույցները համեմված են համակրելի երգիծանքով, որն ավելի հաճելի է դարձնում գրքի ընթերցանությունը:

Smokie
07.01.2015, 12:54
Ի՞նչ եք կարդում հիմա
Չարլզ Չապլին-«Իմ կենսագրությունը»
Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Որ հիշեմ դպրոցական տարիների վերջին 2 ամառներին տարիներին կարդացածս::)Անցած տարի էլ բերել էի էնտեղից:Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երևի նախաբան «Նվիրվում է Ունային» վերնագրով. «Քենինգթոն-րոուդը նախքան Վեստմինսթերյան կամրջի կառուցումը ընդամենը հեծյալի մի նեղլիկ ճանապարհ էր:»
Առաջին գլուխ. «Ես ծնվել եմ 1889 թվականի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին:»
Ո՞ր էջն եք հասել
98/593
Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ հետաքրքիր ա::) Կարծում եմ եթե իրենք սկզբում աղքատ չապրեին, Չապլինը բազմահանճար մարդ չէր դառնա, էնքա՜ն բաներ ա սովորել էդ օրերին: Մեծամասամբ հիշում եմ գիրքը, բայց էնքա՜ն հաճելի ա կրկնությունը: Գրքում կան նաև նկարներ, լրացուցիչ ինֆորմացիաներ, Չապլինի ֆիլմերի ցանկը տարբեր ստուդիաներում և իհարկե իր հանրահայտ նամակը դստերը՝ Ջերալդինային:::good Իրոք մե՜ծ մարդ էր::roll

StrangeLittleGirl
17.01.2015, 00:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Alice Walker - Collected Poems
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վերջերս պոեզիան ընդհանրապես ինձ տանում ա: Ու վերջերս ուզեցի Արք գրախանութից որևէ գիրք առնել: Տենց, էս գիրքն աչքովս ընկավ, Էլիսին էլ վաղուց գիտեմ, սիրում եմ իրա պոեզիան:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Beads around
my neck
Mt. Kenya away
over pineappled hills
Kikuyuland
4. Ո՞ր էջն եք հասել
96/461
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ինձ թվում ա՝ մենք հաճախ թերագնահատում ենք պոեզիան՝ չկարդալով այն: Առաջ միշտ հատիկ-հատիկ էի կարդում, ասում էի՝ էսինչի էսինչ գործը լավն ա: Բայց սենց հավաքածու կարդալը շատ հավես ա: Լիքը հետաքրքիր լիցքեր ա տալիս: Հաջորդը երևի Ռեմբո կամ Դեսնոս կկարդամ:

StrangeLittleGirl
30.01.2015, 01:24
Էս թեման ինչու՞ ա լռվել: Ակումբցիներն էլ չե՞ն կարդում :(

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Սթոուներ - Ջոն Վիլյամս
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էս գիրքը համարվում ա, էսպես կոչված, վերահայտնաբերված կլասիկա: Բացի դրանից, մեր ընթերցողների ակումբի փետրվարի գիրքն ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Willian Stiber entered the University of Missouri as a freshman in the year 1910, at the age of nineteen.
4. Ո՞ր էջն եք հասել

74/288
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Եսի՞մ: Ահավոր չափած-ձևած գիրք ա:

Ռեյ սամա
30.01.2015, 14:55
Ի՞նչ եք կարդում հիմա
Կրիմինալ աբորտներ- Անդրեյ Լոմաչինսկիյ /Андрей Анатольевич Ломачинский - КРИМИНАЛЬНЫЕ АБОРТЫ/

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հիվանդության պատմություն պիտի գրեի...հարմար հիմքի փնտրտուքի մեջ պատահական դեմ առա էս գրքին, որը գեղարվեստական է ըստ էության, բայց հեղինակը դատաբժիշկ է:

Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Знаете, в своей куцей практике военной судебной экспертизы я с криминальными абортами сталкивался мало – воинская служба в Советском Союзе больше вынуждала с мужскими трупами дело иметь.

Ո՞ր էջն եք հասել
Օնլայն եմ կարդում, չգիտեմ որ էջն ա Օ.օ տենց, մի 30% կարդացել եմ

Ձեր կարծիքը մինչև հիմա
Ցինիկ գիրք ա...շատ թեթև ա կարդացվում, շատ հասկանալի ու պարզ լեզվով ա գրված...բայց ցինիզմը տեղ-տեղ չափն անցնում ա: Ընդ որում, հետաքրքիր տենդենց՝ նույն ցինիզմն ու չոր փաստերի արձանագրման մասնագիտական սովորույթը զուգակցվում են հեղինակի՝ կանանց հանդեպ տածած անհուն կարեկցանքի, էմոցիոնալ ապրումների հետ:

Skeptic
03.02.2015, 22:13
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Дэниел Киз - Множественные умы Билли Миллигана

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Անհատականության դիսսոցիատիվ խանգարումը սկսել էր հետաքրքրել մի քանի ֆիլմեր դիտելուց հետո (Identity, իհարկե՝ Fight Club, Session 9), հետո Վիքիներում կարդացի Միլիգանի դեպքի մասին: Դե, Քիզն էլ բոլորին հայտնի ա «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքով:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Эта книга является достоверным описанием жизни Уильяма Стэнли Миллигана, первого человека в истории Соединенных Штатов Америки, которого суд признал невиновным в серьезных преступлениях по причине психического расстройства подсудимого в форме множественности его личности.

4. Ո՞ր էջն եք հասել
Նոր եմ սկսել. ~11%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Կլանված կարդում եմ, դժվար ա պոկվելը: Սպասելիքներս դեռ արդարացվում են, մանավանդ՝ հաշվի առնելով, որ գիրքը գեղարվեստական չի:

Անվերնագիր
03.02.2015, 23:31
ՄԱՀ գիրք ա

enna
11.02.2015, 23:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Сильвия Плат
Под стеклянным колпаком



2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
միջին որակի մի գիրք էի կարդում, պահ կար իր մասին, հիշեցի, որ կիսատ եմ թողել: Որոշեցի շարունակել:
սա էր ընդեղ,զգացի, որ տարավ՝
Empty, I echo to the least footfall,
Museum without statues, grand with pillars, porticoes, rotundas.

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Стояло какое-то сумасшедшее, жаркое лето — то самое, когда отправили на электрический стул чету Розенбергов, и я сама не понимала, что делаю в Нью-Йорке.


4. Ո՞ր էջն եք հասել
~50 տոկոս


5. Ձեր կարծիքը մինչև հիմա
ես ինձ գտնում եմ իր մեջ : Դժվար ա հավատալ, որ մի գրքի մեջ կարա քո մասին էսքան բան գրած լինի: Անգամ իր ա մետաֆորաները ինձ էնքան հոգեհարազատ են, որ թվում ա՝ ես եմ գրել: Մի խոսքով՝ ապշած կարդում եմ:

Reh32
12.02.2015, 18:29
Frédéric Gros: A Philosophy of Walking


Փիլիսոփայական գիրք էի փնտրում, սա ընկավ աչքովս:


Walking is not a sport.


116 / 166


Հետաքրքիր ա: Քայլելու մասին տեսանկյուններ ա պարունակում, որ մինչև հիմա չէի մտածել: Երկար տարածություններ քայլելու մասին կա, արշալույսը դիմավորելու մասին կա, անտառում քայլելու մասին կա, քաղաքում քայլելու մասին կա, բայց դեռ ինձ ամենահարազատ քայլելու տեսակի՝ գիշերով քայլելու ու գիշերը լսելու մասին չկա:

ոնց ես կարդում? ես ման եկա չգտա :(

LisBeth
12.02.2015, 21:43
Ուրեմնս.
1. Սապկովսկի ձյաձյա Վեձմակ. Кровь эльфов
2. Դե քանզի assasin of kings-ին ձեռներս նոր ա հասել, որոշեցի, որ վատ չի լինի նախապատմությունն էլ իմանալ:
3. Կոնկրետ չեմ հիշում, երևի ինչպես միշտ մոնստրումի հանրահայտ ցիտատով էր: Խաղի նման՝ արքայադստեր վրայից կախարդանքը հանելու պատմվածքով ա սկսվում:
4. Գձե տը 120 ի մոտերն ա, հեսա կպրծնեմ:
5. Երկար բարակ չկապեմ: Ուրեմն Սպասսում նստած ենք, գանգրահեր մեկը, գարեջրից ուռած ռակ էր պատառոտում, համարյա ամբողջ մենյուն ընթացքում պատվիրեց ու նենց ախորժակով կերավ, որ մտածեցի մի ամիս ծոմ ա պահել: Մեկ էլ սպասում էի, որ շեկլիկ գանգրահերը հեսա ուր որ ա ոսկեգույն վիշապի կվերածվի: Այ սենց բաներ: Ու թեև գիտեմ վերջն ինչ ա պրոցեսը շատ հաճելի ա, նպատակը շուտ ավարտելը չի, ամեն գրքի հետ իրականությունից ջնջվում եմ, մի քիչ վախենալու ա: Հա, ամեն ինչ կա, մեկ-մեկ ծիծաղից մեռնում եմ, լյուծիկի ականջը կանչի, մեկ-մեկ էլ խորը մտորումների մեջ եմ ընկնում:

Մար.
22.02.2015, 22:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ալեքսանդր Դյումա - Կոմս Մոնտե-Քրիստո
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գրապահարանումս կար, որոշեցի կարդամ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
1815 թվականի փետրվարի 27-ին Նոստր-Դամ դը-լա Գարդի դիտակալն ազդարարեց Իզմիրից, Տրիեստից ու Նեապոլից եկող եռակայմ <<Փարավոն>> նավի մոտենալը :
4. Ո՞ր էջն եք հասել
2-րդ հատոր ՝486/620
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ըստ ինձ ՝ շատ լավ գիրքա : Առաջին իսկ տողերը կարդալուց հասկացա որ շատ լավ գիրքա լինելու , իսկ հիմա համոզված եմ դրանում, կարծում եմ , որ Դյումայի բոլոր գրքերն լավն են լինելու : :hands:hands

StrangeLittleGirl
25.02.2015, 16:57
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էլիս Մունրո - «Փախուստ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կոպենհագենում իմ երազանքների ընթերցողների ակումբն ա բացվել, որտեղ կարդում են Նոբելյան ստացած գրողների: Էլիս Մունրոն առաջինն ա: Համ էլ որոշեցի էս կնգան երկրորդ շանս տալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Հավես չկա քինդլը հետ թերթելու
4. Ո՞ր էջն եք հասել
8%
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ահագին լավն ա ու ահագին տարբեր կարդացածս նախորդ գործերից: Ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինի հեղինակը: Շատ լավ ա գրված:

ars83
26.02.2015, 12:30
epub ձևաչափով գիրքն ունեմ, ուղարկե՞մ:

ars83
26.02.2015, 12:30
ոնց ես կարդում? ես ման եկա չգտա :(

epub ձևաչափով գիրքն ունեմ, ուղարկե՞մ:

Rhayader
26.02.2015, 17:41
Ուրեմնս.
1. Սապկովսկի ձյաձյա Վեձմակ. Кровь эльфов
2. Դե քանզի assasin of kings-ին ձեռներս նոր ա հասել, որոշեցի, որ վատ չի լինի նախապատմությունն էլ իմանալ:
3. Կոնկրետ չեմ հիշում, երևի ինչպես միշտ մոնստրումի հանրահայտ ցիտատով էր: Խաղի նման՝ արքայադստեր վրայից կախարդանքը հանելու պատմվածքով ա սկսվում:
4. Գձե տը 120 ի մոտերն ա, հեսա կպրծնեմ:
5. Երկար բարակ չկապեմ: Ուրեմն Սպասսում նստած ենք, գանգրահեր մեկը, գարեջրից ուռած ռակ էր պատառոտում, համարյա ամբողջ մենյուն ընթացքում պատվիրեց ու նենց ախորժակով կերավ, որ մտածեցի մի ամիս ծոմ ա պահել: Մեկ էլ սպասում էի, որ շեկլիկ գանգրահերը հեսա ուր որ ա ոսկեգույն վիշապի կվերածվի: Այ սենց բաներ: Ու թեև գիտեմ վերջն ինչ ա պրոցեսը շատ հաճելի ա, նպատակը շուտ ավարտելը չի, ամեն գրքի հետ իրականությունից ջնջվում եմ, մի քիչ վախենալու ա: Հա, ամեն ինչ կա, մեկ-մեկ ծիծաղից մեռնում եմ, լյուծիկի ականջը կանչի, մեկ-մեկ էլ խորը մտորումների մեջ եմ ընկնում:

Սապկովսկու Գերալտը ոնց որ Մուրկոկի Էլրիկի էմո տեսակը լինի :D

Rhayader
26.02.2015, 17:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Կարստեն Յենսեն, «Մենք՝ ջրահեղձներս» (We, the drowned)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

https://www.youtube.com/watch?v=nv8l4BX0c4M

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Many years ago there lived a man called Laurids Madsen, who went up to Heaven and came down again, thanks to his boots.
He didn’t soar as high as the tip of the mast on a full-rigged ship; in fact he got no farther than the main. Once up there, he stood outside the pearly gates and saw Saint Peter—though the guardian of the gateway to the Hereafter merely flashed his bare ass at him.

4. Ո՞ր էջն եք հասել
29.1 / 1368

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հետաքրքիր է կարդացվում, բայց դեռ հիմնական սյուժեն չի ծավալվել, որ ասեմ: Հետաքրքիր հումոր կա մեջը, ու քաղաքային ֆոլկլյորի տարրեր: Հաճախ հիշեցնում է Մարկեսի «Հարյուր Տարվա Մենությունը», բայց միաժամանակ հասկանալի է, որ լրիվ տարբեր գիրք է:

LisBeth
26.02.2015, 20:51
Սապկովսկու Գերալտը ոնց որ Մուրկոկի Էլրիկի էմո տեսակը լինի :D

դե հա :D Էլրիկն էլ անտի-Կոնան ա, վիքին ասեց, բայց հետաքրքրեց, պրծնեմ կարդալու եմ, եթե որոշեմ ֆենթզիի մեջ մնամ: Գերալտի դեպրեսիվ մտորումները վեձմակների ու իրա աութսայդեր լինելու մասին մեկ մեկ ձանձրալի են, էլ չասեմ հակասությունների մասին, բայց ընդհանուր ֆոնի վրա շատ չեմ էլ զգում:

Rhayader
26.02.2015, 21:16
դե հա :D Էլրիկն էլ անտի-Կոնան ա, վիքին ասեց, բայց հետաքրքրեց, պրծնեմ կարդալու եմ, եթե որոշեմ ֆենթզիի մեջ մնամ: Գերալտի դեպրեսիվ մտորումները վեձմակների ու իրա աութսայդեր լինելու մասին մեկ մեկ ձանձրալի են, էլ չասեմ հակասությունների մասին, բայց ընդհանուր ֆոնի վրա շատ չեմ էլ զգում:

Ես առաջին երկու-երեք գիրքը հաճույքով կարդացի Գերալտի մասին, հետո աճող զզվանքով, վերջինը կիսատ թողեցի, որովհետև արդեն թքած ունեի, ինչ կլինի Ցիրիլլայի, Գերալտի, իրա «օ մայա Յեննիֆեր լյուբով մայա»-ի հետ:

LisBeth
26.02.2015, 21:21
Ես առաջին երկու-երեք գիրքը հաճույքով կարդացի Գերալտի մասին, հետո աճող զզվանքով, վերջինը կիսատ թողեցի, որովհետև արդեն թքած ունեի, ինչ կլինի Ցիրիլլայի, Գերալտի, իրա «օ մայա Յեննիֆեր լյուբով մայա»-ի հետ:

ես հլը էդ հաճույքով կարդալու մոմենտներն են, համ էլ արդեն գիտեմ ինչ ա լինելու իրանց հետ: Բայց ես էլ երեսի զոռով կարդացողներից չեմ, նենց որ հենց սկսեց չկարդացվել, ելքը գիտեմ: Մերսի զգուշացնելու համար :)

Rhayader
26.02.2015, 21:28
ես հլը էդ հաճույքով կարդալու մոմենտներն են, համ էլ արդեն գիտեմ ինչ ա լինելու իրանց հետ: Բայց ես էլ երեսի զոռով կարդացողներից չեմ, նենց որ հենց սկսեց չկարդացվել, ելքը գիտեմ: Մերսի զգուշացնելու համար :)

Հեսա կտեսնես, դառնում ա հետաքրքիր սկիզբ-ձանձրալի ընթացք-հետաքրքիր վերջ բանաձևով գրքերի շարք, առնվազն երեք հատոր, իսկ վերջին հատորին ինչքան մոտենում ես, հետ տալդ բոլոր պերսոնաժներից գալիս ա: Մեկ էլ, սապկովսկին էրոտիկ տեսարանները նենց ա նկարագրում, ոնց որ Տինտո Բրասի ֆանատ լինի:

Մար.
27.03.2015, 18:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ժյուլ Լերմինա - Մոնտե Քրիստոյի որդին
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
որոշեցի իմանալ Դյումայի - Կոմս Մոնտե Քրիստո վեպի շարունակությունը
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ո՞վ էր այս Ժագոբոն: (1-ին հատորը հանձնել եմ, այդ իսկ պատճառով գրեցի 2-րդ հատորի առաջին նախադասութունը)
4. Ո՞ր էջն եք հասել
2-րդ հատոր 114/438
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ըստ ինձ լավնա, ասում էին թե լավ գիրք չի , բայց ոնց որ թե լավ գիրք է երևում: Բայց ամեն դեպքում Դյումային չի հասնի::hands:love:oy

StrangeLittleGirl
30.03.2015, 02:13
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Պատրիկ Մոդիանո - «Մուգ կրպակների փողոց»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
1. Մեր ընթերցողների ակումբի մայիսի գիրքն է, ես էլ գիրքը վաղուց էի պատվիրել, սեղանիս վրա աղաչող հայացքով ինձ ա նայում, ասում ա՝ կարդա: Էդպես սկսեցի
2. Մոդիանոյից ուզում էի մի ուրիշ, ավելի լավ գործ կարդալ, պապաս էս խորհուրդ տվեց
3. Կարոտել էի ֆրանսերեն կարդալուն
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Je ne suis rien.
Ես ոչինչ եմ:
4. Ո՞ր էջն եք հասել

22
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ահագին թեթև կարդացվող գիրք ա: Արդեն պարզ ա՝ ինչ թեմա ա շոշափվելու: Անհամբերությամբ սպասում եմ չորեքշաբթի օրվա երկար ճանապարհին, որ հավեսով կարդամ մնացածը:

StrangeLittleGirl
07.04.2015, 00:57
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջորջ Սոնդերս - «Պաստորալիա»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Բլայնդ դեյթ ա: Լրիվ լուրջ :))
Ուրեմն ճամփորդելիս քինդըլս մոռացել էի, Մոդիանոն էլ արագ-արագ պրծա, հետդարձի ճամփին նոր գիրք էր պետք: Մտա Ամստերդամում իմ սիրելի գրախանութը՝ էն մեկը, որտեղից վախտին Հեմինգուեյ եմ առել, սկսեցի մի նոր հարմար բան ման գալ: Ոչ մի բան չձգեց: Մեկ էլ տեսնեմ՝ բլայնդ դեյթի դարակը, այսինքն՝ գրքեր են, որոնց կազմը փաթեթավորած ա, ու դու չգիտես՝ ինչ ես առնում: Տենց մեկն առա, սա դուրս եկավ :))
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
I have to admit I'm not feeling my best.
4. Ո՞ր էջն եք հասել

96
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հա մտածում եմ՝ չէ բայց ո՞նց կարայի էս գիրքը ընտրեի :)) Ախր լրիվ ինքն ա. Ամերիկան ոնց կարա ձեռ ա առնում, ես էլ ավտոբուսի մեջ նստած կարդալիս ձենով ծիծաղում էի: Ու պլյուս հեղինակը նենց ոճ ա ընտրել, որը ես փորձարկում եմ իմ վերջին մի քանի պատմվածքներում: Գժանոց գիրք ա: Փորձեք մարդիկ:

Ասկանիո
07.05.2015, 17:14
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Մոնտե քրիստոյի որդին- Ժյուլ Լերմինա
2.Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դյումայի Կոմս Մոնտե-Քրիստոյից հետո հետաքրքրեց
3.Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Հազար ութ հարյուր երեսունինը թվականի հունվարի 14-ին, այսինքն` կոմս Մոնտե Քրիստոյի մեկնելուց գրեթե երեք ամիս հետո, կալանավոր Բենեդետոն կրկին կանգնեց ոճրադատ ատյանի առջև:
4. Ո՞ր էջն եք հասել
60/444 1/3 հատոր
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առայժմ լատ լավ գիրք է

Ասկանիո
10.05.2015, 11:06
Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենությունը...Պապաս խորհուրդ տվեց ;)
100 տարվա մենությունը լավնա՞

Գալաթեա
10.05.2015, 12:06
100 տարվա մենությունը լավնա՞

Հա, Ասկանիո ջան, լավն ա :)
Բայց եթե Մարկես չես կարդացել, լեզուն կարող ա մի քիչ անսովոր ու մի քիչ բարդ թվալ։ Եթե դրան սովորես ու կարդաս գիրքը՝ կդառնա քո սիրելիներից մեկը հաստատ :)

Մար.
10.05.2015, 13:10
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Րաֆֆի - Խաչագողի հիշատակարանը
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Լրիվ պատահականորեն . գրադարանում փնտրում էի մեկ ուրիշ գիրք այն չգտնելով, աչքս ընկավ սա և վերցրեցի:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ես հայր չեմ տեսել : Մայրս ասում էր, որ ես դեռ չծնված, հայրս թողեց հայրենի երկիրը, դիմեց դեպի օտար աշխարհ և պանդխտության մեջ կորավ :
4. Ո՞ր էջն եք հասել
82/386
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Նախ ասեմ, շատ թեթև է կարդացվում : հետո ՝ միշտ էլ սիրել եմ Րաֆֆուն և նրա ստեղծագործությունները : Ըստ ինձ՝ կարդալ պետք է անպայման : :read:hands:love

Ասկանիո
11.05.2015, 20:01
Հա, Ասկանիո ջան, լավն ա :)
Բայց եթե Մարկես չես կարդացել, լեզուն կարող ա մի քիչ անսովոր ու մի քիչ բարդ թվալ։ Եթե դրան սովորես ու կարդաս գիրքը՝ կդառնա քո սիրելիներից մեկը հաստատ :)
շաաատ մրսի

Ասկանիո
11.05.2015, 20:03
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Րաֆֆի - Խաչագողի հիշատակարանը
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Լրիվ պատահականորեն . գրադարանում փնտրում էի մեկ ուրիշ գիրք այն չգտնելով, աչքս ընկավ սա և վերցրեցի:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ես հայր չեմ տեսել : Մայրս ասում էր, որ ես դեռ չծնված, հայրս թողեց հայրենի երկիրը, դիմեց դեպի օտար աշխարհ և պանդխտության մեջ կորավ :
4. Ո՞ր էջն եք հասել
82/386
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Նախ ասեմ, շատ թեթև է կարդացվում : հետո ՝ միշտ էլ սիրել եմ Րաֆֆուն և նրա ստեղծագործությունները : Ըստ ինձ՝ կարդալ պետք է անպայման : :read:hands:love

Հաստատում եմ ընտիր գիրքա, որովհետև Րաֆֆին լավ գրող ա

Sagittarius
11.05.2015, 20:37
շաաատ մրսի

խի՞ ես մարդուն մրսցնում:

StrangeLittleGirl
12.05.2015, 00:22
Հաստատում եմ ընտիր գիրքա, որովհետև Րաֆֆին լավ գրող ա

Րաֆֆին վատ գրող ա, բայց դե :))

StrangeLittleGirl
12.05.2015, 01:19
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Մարգըրիտ Դյուրաս - «Սիրեկանը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Մի հատ ընթերցողների ակումբ կա Կոպենհագենում, հա ուզում եմ գնալ ու հա ոտս կախ եմ գցում, հավես չեմ անում, էս անգամ ասեցի՝ վերջ, պիտի վաղը գնամ: Ու տենց սկսեցի կարդալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մի օր, երբ արդեն տարիքս առել էի, մի հասարակական վայրի նախասրահում ինձ մի տղամարդ մոտեցավ:
4. Ո՞ր էջն եք հասել
52/98
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շշմելու բան ա: Դյուրասից նախկինում երկու գիրք եմ կարդացել, երկուսն էլ նույն թեմայով, երկուսն էլ առանձնապես դուրս չեն եկել: Հիմա երրորդն եմ կարդում, էլի նույն թեմայով է, բայց լրիվ ուրիշ որակի եմ: Հա կարդում եմ ու մտածում՝ նույն մարդը ոնց է կարողացել նույն պատմությունից երեք տարբեր գրքեր ստանալ ու էդ կարգի երեք տարբեր ձևերով պատմել նույն բանը: Եթե մի օր որոշեք կարդալ, անպայման էս վերնագիրն ընտրեք:

Մար.
17.05.2015, 14:10
Ասկանիո. Ես դրանում արդեն համոզվել եմ ՝ ընթերցելով նրա գործերը . :)

Freeman
17.05.2015, 14:51
Սպանեք ինձ

Ասկանիո
20.05.2015, 18:54
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆ. Դոստոևսկի-Ոճիր և պատիժ
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ցուցակումս կար
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Հուլիսի սկզբին, չափազանց շոգ ժամանակ...
4. Ո՞ր էջն եք հասել
78/596
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առայժմ լավնա, նոր եմ ենթադրություններ անում

Ասկանիո
20.05.2015, 18:57
Րաֆֆին վատ գրող ա, բայց դե :))

Պիտի չհամաձայնեմ, Րաֆֆին մեր հայկական գրողներից լավագույններիցա

StrangeLittleGirl
20.05.2015, 18:58
Պիտի չհամաձայնեմ, Րաֆֆին մեր հայկական գրողներից լավագույններիցա

Ինչո՞վ ա լավագույններից :think

Ասկանիո
20.05.2015, 19:00
խի՞ ես մարդուն մրսցնում:

Չեմ մրսցնում, ուղղակի սխալ եմ գրել,նկատի ունեի ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Զաքար
20.05.2015, 23:36
1 Ի՞նչ եք կարդում հիմա
Ջորջ Օրուել 1984

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Որովհետև ընկերս նվիրեց
3 Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Սառը, վճիտ ապրիլյան օր էր, ու ժամացույցը խփում էր տասներեքը:

4 Ո՞ր էջն եք հասել

255/334

5 Ձեր կարծիքը մինչև հիմա

《Անհավանական》է, բայց հաճույքով եմ կարդում :)

Մար.
20.05.2015, 23:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջեյն Օսթին - Հպարտություն և նախապաշարմունք
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
ֆիլմը դիտելուց հետո ցանկություն առաջացավ ընթերցել գիրքը :)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ով չգիտի, որ մեծ միջոցների տեր երիտասարդը պետք է իր համար կին գտնի:
4. Ո՞ր էջն եք հասել
78/445
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ լավնա,:love :oy մեծ հաճույքով եմ կարդում :aha

Ասկանիո
21.05.2015, 16:30
«Հանցանք և պատիժ» Ֆ. Դ.

Եսել եմ էտ կարդում

Մար.
31.05.2015, 22:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Գուրգեն Մահարի - Ծաղկած փշալարեր
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դպրոցում են հանձնարարել
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այդ օրը:
4. Ո՞ր էջն եք հասել
97/185
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հստակ կարծիքս կարող եմ հայտնել, երբ վերջացնեմ գիրքը : :)

StrangeLittleGirl
31.05.2015, 23:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Գուրգեն Մահարի - Ծաղկած փշալարեր
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դպրոցում են հանձնարարել
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այդ օրը:
4. Ո՞ր էջն եք հասել
97/185
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հստակ կարծիքս կարող եմ հայտնել, երբ վերջացնեմ գիրքը : :)
Վայ, ճարե՞լ ես :)) Գիտե՞ս քանի տարի եմ ման եկել, երբ դպրոցական էի, տենց էլ չեմ գտել: Բայց մեր պարտադիր ծրագրում չկար Ծաղկած փշալարերը, մենակ Մանկությունն ու Պատանեկությունն էր:

Մար.
31.05.2015, 23:14
Վայ, ճարե՞լ ես :)) Գիտե՞ս քանի տարի եմ ման եկել, երբ դպրոցական էի, տենց էլ չեմ գտել: Բայց մեր պարտադիր ծրագրում չկար Ծաղկած փշալարերը, մենակ Մանկությունն ու Պատանեկությունն էր:

Ինձ հանձնարարված ցուցակից միայն սա եմ գտել : էլի գրքեր կան հանձնարարված Մահարուց, բայց ցուցակս մոտս չի , որ ասեմ որոնք են, հա ի դեպ հիշում եմ, որ Մանկությունն ու Պատանեկությունն էլ կար :

StrangeLittleGirl
04.06.2015, 16:24
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջոն (թե՞ Յոն) Կալման Ստեֆանսոն - «Դրախտ և դժոխք»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Իմ բուք քլաբերից մեկի հունիսի գիրքն էր: Ճիշտ ա՝ ահագին ուշ սկսելու պատճառով չհասցրի վերջացնել մինչև քննարկումը, բայց քննարկումից հետո նույնիսկ ավելի շատ հավեսի ընկա:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The mountains tower above life and death and these houses huddling together on the Spit.
4. Ո՞ր էջն եք հասել
57%
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հավես գիրք ա: Իսլանդական գրականությունն ինձ համար լրիվ նոր բացահայտում ա: Պարզվում ա՝ Իսլանդիայի բնակչության մեկ քառորդը տպագրված հեղինակ ա: Ու էնտեղ էլ մարդիկ գրքերի նկատմամբ մեծ սեր ունեն: Ստեֆանսոնի էս գրքում էդ թեման էլ ա շոշափվում: Ու շա՜տ հետաքրքիր ա Իսլադիայի ձմեռային առօրյայի մասին կարդալը: Տեսարանները սիրուն են շատ: Մեկ էլ սպանում ա էն, որ նարատորը ոչ ավել-ոչ պակաս, առաջին դեմք հոգնակի թիվ ա ու անցյալի ուրվական ա:

Sagittarius
05.06.2015, 12:47
1 Ի՞նչ եք կարդում հիմա
Ջորջ Օրուել 1984

5 Ձեր կարծիքը մինչև հիմա

《Անհավանական》է, բայց հաճույքով եմ կարդում :)

մազոխիստ

Զաքար
05.06.2015, 19:31
մազոխիստ
Տափակություն :)

delicate
05.06.2015, 20:25
Հա, Ասկանիո ջան, լավն ա :)
Բայց եթե Մարկես չես կարդացել, լեզուն կարող ա մի քիչ անսովոր ու մի քիչ բարդ թվալ։ Եթե դրան սովորես ու կարդաս գիրքը՝ կդառնա քո սիրելիներից մեկը հաստատ :)
Ես չհասկացա այդ գրքի նպատակն ու ասելիքը:Բայց ուզում եմ հասկանալ:Միքիչ որ հուշեյք :)

StrangeLittleGirl
05.06.2015, 20:27
Ես չհասկացա այդ գրքի նպատակն ու ասելիքը:Բայց ուզում եմ հասկանալ:Միքիչ որ հուշեյք :)

Նպատակ ու ասելիք չունի: Ինքը հենց դրանով ա կայֆը :)

Շինարար
05.06.2015, 20:27
1 Ի՞նչ եք կարդում հիմա
Ջորջ Օրուել 1984

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Մի պիես էի կարդում, որտեղ Եղբայր անունով գլխավոր կերպար կար, հիշեցի հայտնի Մեծ Ախպորը, ու զգացի, որ երևի պետք ա կարդացած լինել, ոչ թե մենակ լսած:
3 Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Ոնց ասաց Զաքարը՝ Սառը, վճիտ ապրիլյան օր էր, ու ժամացույցը խփում էր տասներեքը:

4 Ո՞ր էջն եք հասել

142

5 Ձեր կարծիքը մինչև հիմա

Հետաքրքիր ա, բան չունեմ ասելու, բայց դե կողմնակի այլ բաներ էլ եմ կարդում և այլն, նենց չի, որ կլանվել եմ ու մի շնչով կուլ եմ տալիս: Գրականության իմ սիրելի լեզուն (ոճ իմաստով) չի: Մեջի նյութը՝ հա, բան չեմ ասում:

delicate
05.06.2015, 20:28
Ուրեմն էսքան ժամանակ անիմաստ եմ գլուխ ջարդում :( վայ Մարկես

Շինարար
05.06.2015, 21:52
Տափակություն :)

Զաքար, բայց դու համա թե սիրում ես մարդկանց նենց ձեռի հետ կպչել, կոպտել: Էս գրառումը ինչ տեսել եմ, ապշած եմ մնացել, թե օրինակ՝ խի: Նոր պատահաբար մի ուրիշ հին թեմա էի թերթում, ուրեմն աջուձախ քո մոմենտով տշմշատում ես, իմ գրածը մեջբերել ես, թե՝ մեղմիկ քամի ես անում, Սամբիթբաբայի գրածը մեջբերել ես, թե՝ սուր հումոր ունես: Բնականաբար լուռ շրջանցել ենք, երևի չենք էլ նկատել, բայց ահագին հետաքրքիր կերպար ես, հա: Մարդ ինչքան պիտի մեծամիտ լինի, որ հավայի տեղը, երբ նույնիսկ մարդիկ իրան չեն դիմում, մարդկանց գրառումները մեջբերի, ասի՝ քամին մեղմորեն ծակծկեց: Այսինքն՝ մարդկանց գրածի իմատը չես հասկանում, քո չհասկանալը վերագրում ես մարդու քամի անելուն, քո հումորի բացակայությունը վերագրում ես մարդու ասածի տափակություն լինելուն:

StrangeLittleGirl
05.06.2015, 21:54
Զաքար, բայց դու համա թե սիրում ես մարդկանց նենց ձեռի հետ կպչել, կոպտել: Էս գրառումը ինչ տեսել եմ, ապշած եմ մնացել, թե օրինակ՝ խի: Նոր պատահաբար մի ուրիշ հին թեմա էի թերթում, ուրենն աջուշախ քո մոմենտով տշմատում ես, իմ գրածը մեջբերել ես, թե՝ մեղմիկ քամի ես անում, Սամբիթբաբայի գրածը մեջբերել ես, թե՝ սուր հումոր ունես: Բնականաբար լուռ շրջանցել ենք, երևի չենք էլ նկատել, բայց ահագին հետաքրքիր կերպար ես, հա: Մարդ ինչքան պիտի մեծամիտ լինի, որ հավայի տեղը, երբ նույնիսկ մարդիկ իրան չեն դիմում, մարդկանց գրառումները մեջբերի, ասի՝ քամին մեղմորեն ծակծկեց: Այսինքն՝ մարդկանց գրածի իմատը չես հասկանում, քո չհասկանալը վերագրում ես մարդու քամի անելուն, քո հումորի բացակայությունը վերագրում ես մարդու ասածի տափակություն լինելուն:

Անկեղծ ասած՝ ինձ թվաց Զաքարը գիրքն ա վերջացրել, անվանել տափակություն, ես դրա համար էի պատրաստվում կռիվ սկսել, թե՝ ինչ տափակություն, աշխարհի ամենալավ գրքերից ա:

Շինարար
05.06.2015, 21:59
Անկեղծ ասած՝ ինձ թվաց Զաքարը գիրքն ա վերջացրել, անվանել տափակություն, ես դրա համար էի պատրաստվում կռիվ սկսել, թե՝ ինչ տափակություն, աշխարհի ամենալավ գրքերից ա:

Կարող ա, ուրախ կլինեմ, որ սխալված լինեմ գոնե էս մի գրառման դեպքում, բայց էլի մյուս թեմայում ունի նմանատիպ գրառումներ, ինչը ինձ դրդում ա մտածել, որ այնուամենայնիվ ես ճիշտ եմ նկատել, թե ինչ նկատի ունի:

Զաքար
05.06.2015, 23:00
Զաքար, բայց դու համա թե սիրում ես մարդկանց նենց ձեռի հետ կպչել, կոպտել: Էս գրառումը ինչ տեսել եմ, ապշած եմ մնացել, թե օրինակ՝ խի: Նոր պատահաբար մի ուրիշ հին թեմա էի թերթում, ուրեմն աջուձախ քո մոմենտով տշմշատում ես, իմ գրածը մեջբերել ես, թե՝ մեղմիկ քամի ես անում, Սամբիթբաբայի գրածը մեջբերել ես, թե՝ սուր հումոր ունես: Բնականաբար լուռ շրջանցել ենք, երևի չենք էլ նկատել, բայց ահագին հետաքրքիր կերպար ես, հա: Մարդ ինչքան պիտի մեծամիտ լինի, որ հավայի տեղը, երբ նույնիսկ մարդիկ իրան չեն դիմում, մարդկանց գրառումները մեջբերի, ասի՝ քամին մեղմորեն ծակծկեց: Այսինքն՝ մարդկանց գրածի իմատը չես հասկանում, քո չհասկանալը վերագրում ես մարդու քամի անելուն, քո հումորի բացակայությունը վերագրում ես մարդու ասածի տափակություն լինելուն:
Շինարար, վստա՞հ ես, որ ինձ պիտի գրեիր

Զաքար
05.06.2015, 23:19
Անկեղծ ասած՝ ինձ թվաց Զաքարը գիրքն ա վերջացրել,

Գիրքը վերջացրել եմ:


անվանել տափակություն

Երբևէ նման կարծիք չեմ հայտնել:


ես դրա համար էի պատրաստվում կռիվ սկսել, թե՝ ինչ տափակություն, աշխարհի ամենալավ գրքերից ա:

Գիրքը ինքս էլ եմ հավանել:

Աթեիստ
05.06.2015, 23:24
Տափակություն :)


Երբևէ նման կարծիք չեմ հայտնել:

Գաղտնաբառդ փողի, աչքիս քո անունից ուիրշ մարդ ա գրում (եթե բացառենք անձի երկատումը)։

Զաքար
05.06.2015, 23:26
Գաղտնաբառդ փողի, աչքիս քո անունից ուիրշ մարդ ա գրում (եթե բացառենք անձի երկատումը)։

Տափակությունը գրքին չի վերաբերվել

Աթեիստ
05.06.2015, 23:28
Շինարարն իրա գրառման մեջ հենց տենց էլ հասկացել էր։

Զաքար
05.06.2015, 23:30
Շինարարն իրա գրառման մեջ հենց տենց էլ հասկացել էր։
Շինարարը շատ սխալ է հասկացել ու դրա համար էլ իրականությանը չհամապատասխանող որոշ հատկանիշներ է վերագրել ինձ

Sambitbaba
06.06.2015, 05:06
Զաքար, բայց դու համա թե սիրում ես մարդկանց նենց ձեռի հետ կպչել, կոպտել: Էս գրառումը ինչ տեսել եմ, ապշած եմ մնացել, թե օրինակ՝ խի: Նոր պատահաբար մի ուրիշ հին թեմա էի թերթում, ուրեմն աջուձախ քո մոմենտով տշմշատում ես, իմ գրածը մեջբերել ես, թե՝ մեղմիկ քամի ես անում, Սամբիթբաբայի գրածը մեջբերել ես, թե՝ սուր հումոր ունես: Բնականաբար լուռ շրջանցել ենք, երևի չենք էլ նկատել, բայց ահագին հետաքրքիր կերպար ես, հա: Մարդ ինչքան պիտի մեծամիտ լինի, որ հավայի տեղը, երբ նույնիսկ մարդիկ իրան չեն դիմում, մարդկանց գրառումները մեջբերի, ասի՝ քամին մեղմորեն ծակծկեց: Այսինքն՝ մարդկանց գրածի իմատը չես հասկանում, քո չհասկանալը վերագրում ես մարդու քամի անելուն, քո հումորի բացակայությունը վերագրում ես մարդու ասածի տափակություն լինելուն:

Էդ ո՞րտեղ, Շին ջան: Ինչպե՞ս է, չեմ նկատել...

Կարո՞ղ է ուղղակի սխալ ես ընկալել Զաքարի գրածը, - հեչ սպասելի չէ նրանից...


Հ.Գ. Բայց այ, մազոխիստի հարցով Սագիտարիուսի հետ համաձայն եմ::)


ՀՀ.ԳԳ. Բայց գիտես, Զաք ջան, մի տեսակ ես էլ էնքան չեմ հասկանում էդ քո գրածը... Հա ուզում եմ այլ կերպ հասկանալ, բայց անընդհատ ինչ-որ շինարարակերպ է ստացվում... :o
Միգուցէ այնուամենայնիվ բացատրե՞ս, թե "տափակություն" ասելով ինչ նկատի ունեիր...

Շինարար
07.06.2015, 01:14
Էդ ո՞րտեղ, Շին ջան: Ինչպե՞ս է, չեմ նկատել...

Կարո՞ղ է ուղղակի սխալ ես ընկալել Զաքարի գրածը, - հեչ սպասելի չէ նրանից...


Հ.Գ. Բայց այ, մազոխիստի հարցով Սագիտարիուսի հետ համաձայն եմ::)


ՀՀ.ԳԳ. Բայց գիտես, Զաք ջան, մի տեսակ ես էլ էնքան չեմ հասկանում էդ քո գրածը... Հա ուզում եմ այլ կերպ հասկանալ, բայց անընդհատ ինչ-որ շինարարակերպ է ստացվում... :o
Միգուցէ այնուամենայնիվ բացատրե՞ս, թե "տափակություն" ասելով ինչ նկատի ունեիր...

Սամ ջան, ուղղակի ուղղակի հերձվածության տարրեր կրող ցինիկ շատախոսություն էր, խնդրում եմ մոռանալ:


Ի դեպ, Բյուր, խոստացածդ դեպրեսիան սկսվել ա::cry2:cry

Հայկօ
07.06.2015, 02:09
Խրախճանքներդ լույսով կտրեմ.

1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ռոջեր Ժելյազնի, «Լույսի տիրակալը»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ժելյազնին իմ կարդացած ամենաթունդ ֆանտաստներից ա: Իր «Ամբերի» տասներգությունը լավագույն բաներից էր, որ կարդացել եմ, էնքան լավը, որ երևի «Դյունայի», «Էնդերի խաղի» ու «Խավարի ձախ ձեռքի» հետ նույն շարքում ա: «Լույսի տիրակալն» իր ամենահայտնի գործերից ա, որ ես աններելիորեն բաց եմ թողել, հիմա շտապ պետք ա լրացնել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում


Ասում են, որ իր ազատագրումից հիսուներեք տարի անց նա վերադարձավ Ոսկե Ամպից, որպեսզի կրկին անգամ բարձրացնի Երկնքի նետած ձեռնոցը, ընդդիմանա Կյանքի Կարգին և այդ կարգը սահմանած աստվածներին: Նրա հետևորդներն աղոթում էին, որ նա վերադառնա, թեպետև իրենց աղոթքները մեղք էին: Աղոթքները չպիտի խանգարեն Նիրվանա գնացածին՝ ինչ հանգամանքներում էլ որ նա գնացած լինի: Եվ սակայն՝ զաֆրանագույն պարեգոտ հագածներն աղոթում էին, որ նա՝ Սուսերակիրը, Մանջուշրին, վերստին հառնի իրենց կողքին: Եվ, ասում են, Բոդհիսատվան անսաց նրանց...


Հետևորդները նրան անվանում էին Մահասամաթման և ասում էին, որ նա աստված է: Ինքը, սակայն, գերադասում էր բաց թողնել «Մահա»-ն ու «ատման»-ը և ինքն իրեն կոչում էր Սեմ: Նա երբեք ինքն իրեն աստված չէր հռչակել: Մյուս կողմից էլ, իհարկե, երբեք չէր հայտարարել, որ ինքն ասված չէ: Ստեղծված իրավիճակում թե՛ առաջինը և թե՛ երկրորդը ոչ մի օգուտ տալ չէին կարող: Լռությունը, սակայն, կարող էր:

4. Ո՞ր էջն եք հասել

Մոտավորապես 20%: Մեծ վեպ ա:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ լավ ա գրում անաստվածը: Եսիմերբ ապագա, Երկիրն արդեն վաղուց գոյություն չունի, ինչ-որ հեռավոր մոլորակի վրա մի խումբ ընտրյալներ բացահայտել են անմահության գաղտնիքը, յուրացրել են ամբողջ տեխնոլոգիան ու հիմա, անվերջ վերածնվելով ու վերամարմնավորվելով, իշխում են՝ որպես հնդկական պանթեոնի աստվածներ: Ու միայն մեկն ա համարձակվում նրանց ընդդիմանալ՝ Սիդհարթան, Մահասամաթմանը, Բուդդան, կարճ ասած: Դեռ սկզբերում եմ, բայց արդեն չեմ համբերում, թե երբ եմ ժամանակ ունենալու, որ շարունակեմ կարդալ:

Malxas
07.06.2015, 14:47
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Հայնրիխ Բյոլ «Բիլյարդ ինն անց կեսին»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Հերթի դրված հերթական գրքերից է, դեռ վաղուց պետք է կարդացած վերցնեի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

Այն առավոտ Ֆեմելը նրա հետ առաջին անգամ անքաղաքավարի եղավ, կարելի է ասել՝ կոպիտ...

4. Ո՞ր էջն եք հասել

21/474:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Հենց առաջին պարբերությունից այս գիրքն ինձ գերի վերցրեց ու ոնց որ թե մտադիր է ինդ այդ վիճակում թողնել մինչև կարդամ ավարտեմ:

Sambitbaba
09.06.2015, 05:36
Հայնրիխ Բյոլ «Բիլյարդ ինն անց կեսին»:
Հենց առաջին պարբերությունից այս գիրքն ինձ գերի վերցրեց ու ոնց որ թե մտադիր է ինձ այդ վիճակում թողնել մինչև կարդամ ավարտեմ:
Ժամանակին ամենասիրածս գրքերից է եղել, "Ծաղրածուի աչքերով"-ի հետ միասին: Էս վերջինն էնքան էի կարդացել, որ տեղ-տեղ անգիր գիտեի...
Իսկ գերված եմ Բյոլի բոլոր ստեղծագործություններով::)

Մուշու
15.06.2015, 22:50
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ալբերտ Քամյու - Օտարը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Հեղինակին սիրահարվել եմ դեռ ժանտախտը կարդալիս և որոշեցի, որ պետք է իր գործերը կարդամ անպայման : Իսկ ինչու՞ սա , առաջին պարբերությունը բավարար էր, որ գայթակղվեի ^_^

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

Այսօր մահացել է մայրս։ Կամ՝ գուցե երեկ, չգիտեմ։ Հեռագիր ստացա ծերանոցից. «Մայրդ վախճանվեց։ Թաղումը վաղը։ Խորը ցավակցություններ»։ Բայց ինչ իմանաս, գուցե դա երեկ է եղել։

4. Ո՞ր էջն եք հասել

14/117

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Կարծիք հայտնելուց լավ չեմ , ուղղակի կասեմ, որ հավանել եմ շաաատ ու շարունակելու եմ Քամյույի բացահայտումը ^_^ Մի խոսքով ես երջանիկ եմ, որ կարդալ գիտեմ :

StrangeLittleGirl
16.06.2015, 12:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Բեռնարդ Շլինկ - «Ընթերցողը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գուդրիդսի հայ ընթերցողների էս ամսվա գիրքն ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
When I was fifteen, I got hepatitis.

4. Ո՞ր էջն եք հասել

27

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ահավոր լավ ա գրված: Ու դուրս գալիս ա տեքստի պարզությունը:

Lili-33
18.06.2015, 11:54
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Լեոն Յուրիս- Ելից

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Սիրում եմ ՚Իսրայել թեման ընդհանրապես:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Самолет затарахтел по разбитой посадочной полосе и остановился перед огромным щитом с надписью: «Добро пожаловать на Кипр».

4. Ո՞ր էջն եք հասել

58 /556/

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ հետաքրքիր ու ահավոր հուզիչ, այն մասերում, ուր նկարագրվում են համակենտրոնացման ճամբարները:

Malxas
19.06.2015, 21:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ռոբերտ Շեքլի - Մտքի Բուրմունքը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հենց գրախանութում գնելու պահից որոշեցի, որ անմիջապես կարդալու եմ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Հադուելը հայացքը հառեց ներքևում երևացող մոլորակին:

4. Ո՞ր էջն եք հասել
218/300


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Մի քանի ֆանտաստիկ պատմվածքներ են և ոչ մեծ ֆանտաստիկ վեպ:
Եթե ֆանտաստ մակդիր հանենք, ապա Շեքլին կշարունակի մնալ որպես ականավոր գրող:
«Տիեզերքից եկած զոհը», «Լաքզյան բանալին», «Ձկնորսական սեզան», «Մտքի բուրմունքը» հաճույքով կարդացվում են, ոչ մեկը մյուսին նման չեն, բայց շատ տպավորիչ չեն: «Ամենազենքը» ինձ շատ դուր եկավ, նույնիսկ ցանկացա նման թեմայով մի բան էլ ինքս գրեմ: «Մի քիչ չզրուցե՞նք» ամբողջությամբ ցույց է տալիս գրողի բարձր մակարդակը, հումորը ուղղակի սպանում է: Երկու խոսք էլ վեպի մասին ասեմ: Կոչվում է «Գիտակցափոխություն»: կբնորոշեմ որպես հետաքրքիր, անկանխատեսելի, շատ զվարճալի ու հաճելի կարդացվող գիրք: Շատ ափսոսում եմ, որ կարդալու եմ վերջանա :(

«»«»«»«»

delicate
20.06.2015, 16:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Սոմերսեթ Մոեմ - Թատրոն
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գրադարանում գրքերի դեֆիցիտ էր, գրադարանավարուհին դա առաջարկեց
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Դուռը բացվեց: Մայքլ Գոսսլինը գլուխը բարձրացրեց:Ներս մտավ Ջուլիան:
4. Ո՞ր էջն եք հասել
152/260
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Միքիչ խառը գիրք:Մանրամասն պետք է հիշես դրվագները,որ կարողանաս կապել միմյանց հետ կատարվող դեպքերը:

Մար.
23.06.2015, 16:12
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ալեքսանդր Դյումա - Ասկանիո
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գրապահարանումս կար
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Դեպքը տեղի ունեցավ նոր թվականության 1540թ., հուլիսի 10-ին, կեսօրվա ժամը չորսին, Փարիզում, համալսարանից ոչ հեռու, Ավգուստինականների եկեղեցու մուտքի առաջ, օրհնած ջրով լի թասի մոտ :
4. Ո՞ր էջն եք հասել
343/594
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
;) Ավելին էի սպասում, բայց վատը չէ :)

Մ Մ
23.06.2015, 16:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա

William Somerset Maugham "Theatre"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Գրախանութում առաջինը աչքովս դա ընկավ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

THE door opened and Michael Gosselyn looked up.

4. Ո՞ր էջն եք հասել

14

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դեռ կարծիք չունեմ)) Նախքան կարդալն էլ, այլոց մեկնաբանություններին եմ ծանոթացել.. հետաքրքիր ընթերցանություն ա սպասվում:

StrangeLittleGirl
23.06.2015, 16:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Սոմերսեթ Մոեմ - Թատրոն
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գրադարանում գրքերի դեֆիցիտ էր, գրադարանավարուհին դա առաջարկեց
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Դուռը բացվեց: Մայքլ Գոսսլինը գլուխը բարձրացրեց:Ներս մտավ Ջուլիան:
4. Ո՞ր էջն եք հասել
152/260
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Միքիչ խառը գիրք:Մանրամասն պետք է հիշես դրվագները,որ կարողանաս կապել միմյանց հետ կատարվող դեպքերը:


1. Ի՞նչ եք կարդում հիմա

William Somerset Maugham "Theatre"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Գրախանութում առաջինը աչքովս դա ընկավ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

THE door opened and Michael Gosselyn looked up.

4. Ո՞ր էջն եք հասել

14

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դեռ կարծիք չունեմ)) Նախքան կարդալն էլ, այլոց մեկնաբանություններին եմ ծանոթացել.. հետաքրքիր ընթերցանություն ա սպասվում:
Հեհե, կարող եք քննարկել :)

delicate
23.06.2015, 17:33
Ես արդեն վերջացրել եմ գիրքը: Հետաքրքիր կլինի քննարկել:Բյուր ոչ թե կարող եք քննարկել այլ կարող ԵՆՔ քննարկել:Չէ՞որ դու էլ ես կարդացել ու հավանել

StrangeLittleGirl
23.06.2015, 17:40
Ես արդեն վերջացրել եմ գիրքը: Հետաքրքիր կլինի քննարկել:Բյուր ոչ թե կարող եք քննարկել այլ կարող ԵՆՔ քննարկել:Չէ՞որ դու էլ ես կարդացել ու հավանել
Շատ լավ, թեմա բացե, քննարկենք :)

Malxas
26.06.2015, 10:40
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Фредерик Дар - Остались Только Слезы

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի համակրելի անձնավորություն է նվիրել ի սրտե, անմիջապես որոշել էի, որ տուն հասնելուն պես սկսելու եմ կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
— А какой у вас рост?

Я в нерешительности взглянул на ассистента режиссера. Если вы статист, вам частенько задают каверзные вопросы, вроде этого, и ваш заработок в большинстве случаев зависит от вашего ответа.

4. Ո՞ր էջն եք հասել
98 էջ է, բայց էջերը լայն են, սովորականի դեպքում կլիներ մի 120, արդեն վերջերն եմ…


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Օրիգինալ գիրք է, ոչ մեկի նման չէ: Հետաքրքիր ձևով մատուցվում է կինոյի կյանքը, այդ մասերը հատկապես հաճույքով եմ կարդում: Նկատի ունեմ ռեժիսորների աշխատանքը դերասանների հետ: Նաև շատ բարկացած եմ, գրեթե կատաղած, արդեն 60-րդ էջն եմ հասել, ավարտվում է գիրքը, բայց դեռ սպանություն չկա, քիչ է մնում ես մտնեմ գրքի էջերի մեջ մի երկու հոգու գնդակահարեմ դուրս գամ :)

delicate
26.06.2015, 11:33
Շատ լավ, թեմա բացե, քննարկենք :)

թեման պատրաստ սպասում ա :hands

Մար.
04.07.2015, 13:54
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հեկտոր Մալո - Առանց ընտանիքի

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ամառային արձակուրդների համար մի քանի գիրք էի վերցրել , սա էլ մեջն էր:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Ես ընկեցիկ եմ:

4. Ո՞ր էջն եք հասել
արդդեն վերջացրել եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
լավ և հիանալի վերջաբան ունեցող ստեղծագործություն :)

Մար.
08.07.2015, 18:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Արթուր Կոնան Դոյլ - Բասկերվիլների շունը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
ֆիլլմն դիտելուց հետո ՝ կարդացի

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Միստր Շերլոկ Հոլմսը նախաճաշում էր:

4. Ո՞ր էջն եք հասել
վերջացրեցի:)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հոլմսին շատ սիրեցիի :love :oy :oy

Հայկօ
14.07.2015, 17:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Էնդի Վեյր, «Մարսեցին»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Հիմա աշխատում եմ հիմնականում նոր գործեր կարդալ: Էս վեպի մասին էլ շատ էի լսել: Առաջին անգամ հրատարակվել ա 2011-ին (հեղինակն ինքն ա հրատարակել՝ իր միջոցներով), հետո՝ 2014-ին, լուրջ հրատարակչի աչքին ա ընկել, վերահրատարակել են, ու վեպը դարձել ա սուպեր բեսթսելլեր: Մի տարի հետո արդեն եսիմքանի միլիոն դոլար բյուջեով կինո են նկարում դրա հիման վրա: Մի խոսքով՝ հետաքրքիր էր, թե ինչից ա էս ամբողջ աղմուկը: Միանգամից ասեմ, որ ճիշտ աղմուկ ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

Քաքի մեջ եմ:

Սա իմ մանրամասն կշռադատված կարծիքն է:

Քաքի մեջ:

Ընդամենը վեց օր է անցել այն երկու ամիսներից, որ իբր թե պիտի կյանքիս լավագույն ամիսները լինեին, ու ամեն ինչ արդեն վերածվել է մղձավանջի:

Նույնիսկ չգիտեմ էլ՝ սա երբևէ կկարդա՞ն, թե չէ: Կարծում եմ՝ մեկնումեկն ի վերջո գրածներս կգտնի: Ասենք՝ մի հարյուր տարի հետո:

Ամեն դեպքում՝ հաշվետվության համար նշեմ, որ ես վեցերորդ օրը չեմ մեռել: Անկասկած՝ անձնակազմի մյուս անդամները որոշեցին, որ ես մեռած եմ, ու ես չեմ կարող դրա համար նրանց մեղադրել: Ով գիտի՝ իմ պատվին համազգային սգո օր էլ կհայտարարեն, ու Վիկիպեդիայի իմ էջում գրված կլինի. «Մարկ Ուոտնին միակ մարդկային արարածն է, որ մահացել է Մարսի վրա»:

Ու, ամենայն հավանականությամբ, ճիշտ էլ գրած կլինի: Որովհետև ես այստեղ հաստատ մեռնելու եմ: Ուղղակի վեցերորդ օրը չէ, ինչպես բոլորն են կարծում:

4. Ո՞ր էջն եք հասել

Մոտ 40%-ին: Մեծ վեպ ա:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Աննկարագրելի լավն ա: Ու շատ քիչ ա նման իմ կարդացած գիտաֆանտաստիկաների մեծագույն մասին: Գրված ա շատ թեթև ու սահուն լեզվով (անգլերեն եմ կարդում), կարդալը գերագույն հաճույք ա, խիստ լավ ու ճիշտ հումոր կա մեջը, ու հա, հույժ հետաքրքիր ա: Վաղուց ա՝ նենց չէր եղել, որ էնքան չկարողանամ գրքից կտրվել, որ հանկարծ զարմանքով նկատեմ, որ գիշերվա երեքն ա: Մի տեղ նույնիսկ աչքերս ղզիկավարի լցրել եմ :)): Գումարած էս ամեն ինչին՝ ամեն տառից զգացվում ա, որ նոր գործ ա, նոր, նոր, նորագույն, վիկիպեդիայով, մեմերով, մեր հասկանալի աշխարհով, մարդկանցով, հարաբերություններով, հիմնականում՝ տեխնիկայով... Կարոտել էի սենց բան կարդալուն: Ազիմովենք ու հայնլայնենք շատ լավն են, բայց էնքա՜ն հարևան գալակտիկայից են գրում, որ ապրումակցելը բարդ ա: Իսկ էս մարսեցին հենց մեր կողքին ա: Հա, պիտի ասեմ, որ խիստ «կինոյական» ա գրած, ոչ էնքան կարդում ես, ինչքան նայում ես էդ ամեն ինչը՝ տեսախցիկի անկյուններով, դերասանների միմիկայով, անցումներով և այլն: Դեռ չեմ վերջացրել, բայց արդեն խիստ խորհուրդ եմ տալիս կարդալ:

Smokie
15.07.2015, 14:39
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ի՞նչն է ամենից թանկը, (Սկանդինավյան ժողովրդական հեքիաթների հավաքածու)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Շա՜տ տարիներ առաջ Գևորգ պապիկս էր նվիրել:Տարիների ընթացքում շատ անգամ եմ անդրադարձել գրքին՝ հիմնականում կրկնելով սիրելի հեքիաթներս, երբեմն նորերը կարդալով: Վաղուց ձեռքս չէի վերցրել էս գիրքը, Էս անգամ ամբողջությամբ եմ կարդալու::aha

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Դանիական հեքիաթներ
4. Ո՞ր էջն եք հասել

Խառը հերթականությամբ եմ կարդում

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Հեքիաթները կարող են հաճելի ու սիրելի լինել ցանկացած տարիքում::)
Որ հիմա եմ կարդում` մաքսիմալ արագությամբ կարող է ավարտեմ հեքիաթը, որովհետև բարդ չի::)) Առաջ էլ էր պարզ ու հեշտ, բայց չեմ հիշում, որ էսքան արագ կարդայի::D
Կարդում եմ ոu կշռադատում, թե որքանո՞վ են համապատասխան փոքրիկներին պատմելու համար: Արդեն սկսում եմ համոզվել, որ երեխաների համար շատ բաներ էդքան վախենալու չեն լինի, ինչպես մեծերը՝ ավելի կոնկրետ ե՛ս եմ կարծում:Չեմ հիշում, որ փոքր տարիքում զզվել եմ, կամ վախեցել որևէ «արյունոտ» հատվածից, կամ տխրել հեքիաթի սկզբի որևէ մահով: Ու հիմա է՛լ նույնը չեմ զգում, չնայած հանդիպում են նմանատիպ տեսարաններ, որովհետև այդ ամենը սուր արտահայտված չի: Մի խոսքով, թեթև, հետաքրքիր, պարզ, հաճելի ու բարի հեքիաթներ են::)

Ռուֆուս
23.07.2015, 16:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա
James S.A. Corey - Leviathan Wakes (The Expanse սերիայի առաջին գիրքը)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Խորհուրդ էին տվել, լավ ռեվյուներ ուներ, շուտով սերիալն ա դուրս գալու:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
The Scopuli had been taken eight days ago, and Julie Mao was finally ready to be shot.

4. Ո՞ր էջն եք հասել
Վերջացրել եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Կարծիքս խիստ դրական: Եթե մինչև հիմա չեք լսել էս գրքի ու ընդհանրապես սերիայի մասին, ապա շուտով կլսեք: Գրքերը sci-fi են, գրված երկու հեղինակների կողմից, ովքեր միասին հանդես են գալիս James S.A. Corey կեղծանունով, հեղինակներից մեկն էլ G.R.R. Martin-ի ասիստենտն է: Մարտինն ինքը շատ դրական է արտահայտվել սերիայի հանդեմ ու իր ֆանատներին խորհուրդ տվել անպայման կարդալ գրքերը:

Գրքի գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում, երբ մարդկությունը գաղութացրել է արեգակնային համակարգի մեծ մասը, սակայն դեռևս չի հասել մոտակա աստղերին: Մարդկությունը բաժանված է երկրացիների, մարսեցիներ ու գոտու (աստերոիդների գոտի ու Յուպիտերի ու Սատուռնի արբանյակների) բնակիչների, ովքեր այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն իրար հետ: Անհրաժեշտ է ընդամենը մեկ փոքրիկ պատրվակ ու մարդիկ կսկսեն եղբայրասպան պատերազմ, որը կընդգրկի ամբողջ արեգնային համակարգը ու կսպառնա ընդմիշտ ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը:

Գրելաոճը վերին աստիճանի լավն է, սյուժեն վերին աստիճանի հետաքրքիր ու կլանող, զգացվում է, թե Մարտինի, թե Arthur C. Clarke-ի, թե այլ ֆանտաստ գրողների ազդեցությունը: Հենց սկսեք կարդալ, չեք հանգստանա, մինչև չհասնեք վերջին տողին:

2012թ-ին Leviathan Wakes-ը ներկայացվել էր Hugo-ի և Locus-ի:

Արէա
10.09.2015, 20:34
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էնդի Վեյր - Մարսեցին

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ժամանակակից գիտաֆանտաստիկա էի փնտրում, պատահաբար գտա։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ոտքով գլխով քաքի մեջ եմ։
Սա բացարձակ կշռադատված կարծիք է։
Քաքի մեջ։
Կյանքիս ամենանշանակալիցը լինել խոստացող երկու ամիսների առաջին վեց օրերը վերածվեցին մղձավանջի։
Անգամ չգիտեմ, ինչ-որ մեկը կկարդա՞ այս տողերը։ Չնայած կարծում եմ վերջիվերջո կգտնեն գրառումներս։ Երևի մի հարյուր տարի անց։

4. Ո՞ր էջն եք հասել
279/1062

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիրքը «Արես 3» մարսյան արշավախմբի անդամ Մարկ Ուոթնիի մասին է, ով դեպքերի բերումով հայտնվել է Մարսում բացարձակ միայնության մեջ։

Ուղղակի պարտադիր է գիտաֆնատաստիկայի սիրահարների համար :)

StrangeLittleGirl
13.09.2015, 21:43
Վաղուց էս թեմայում չէի էղել, ասեցի հայտնվեմ :))
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հազար հատ գիրք իրար զուգահեռ, բայց հիմնականը՝ Էլֆրիդ Ելինեկ - «Դաշնակահարուհին»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նոբելյանակիր գրող: Մի օր պիտի կարդայի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The piano teacher, Erika Kohut, bursts like a whirlwind into the apartment she shares with her mother.

4. Ո՞ր էջն եք հասել
5%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ շատ նոր եմ սկսել կարդալ, լուրջ կարծիք չեմ կարող հայտնել, բայց ահավոր-ահավոր լավ ա գրված: Բարդ ստորադասական նախադասությունների գրեթե բացակայությունն ու տողատակերի նենց կծողական տոնը մի այլ կարգի են տանում:

Մարի-Լույս
26.09.2015, 14:01
Վաղուց էս թեմայում չէի էղել, ասեցի հայտնվեմ :))
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հազար հատ գիրք իրար զուգահեռ, բայց հիմնականը՝ Էլֆրիդ Ելինեկ - «Դաշնակահարուհին»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նոբելյանակիր գրող: Մի օր պիտի կարդայի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The piano teacher, Erika Kohut, bursts like a whirlwind into the apartment she shares with her mother.

4. Ո՞ր էջն եք հասել
5%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ շատ նոր եմ սկսել կարդալ, լուրջ կարծիք չեմ կարող հայտնել, բայց ահավոր-ահավոր լավ ա գրված: Բարդ ստորադասական նախադասությունների գրեթե բացակայությունն ու տողատակերի նենց կծողական տոնը մի այլ կարգի են տանում:

Գրքի հայերեն տարբերակը կա՞:

StrangeLittleGirl
26.09.2015, 14:12
Գրքի հայերեն տարբերակը կա՞:

Ինչքան հիշում եմ, կա: Բայց էս գիրքը մի կարդա, հայեցի գիրք չի :))

Մարի-Լույս
26.09.2015, 14:26
Պարտադիր էլ չի հայեցի լինի:

StrangeLittleGirl
26.09.2015, 14:50
Պարտադիր էլ չի հայեցի լինի:
Դե եսի՞մ, էն ամեն հայի պարտադիր կարդալիք ցանկդ նայեցի, մտածեցի՝ սենց գիրք որ կարդաս, էլ տուն տանելու աղջիկ չես լինի :))

Հայկօ
26.09.2015, 20:11
Գրքի հայերեն տարբերակը կա՞:

Կա, գրախանութներում փնտրի:

Մարի-Լույս
26.09.2015, 20:44
Շնորհակալութուն:

Մուշու
04.10.2015, 13:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Нил Гейман - Никогде (Задверье)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընթերցանության ակումբում թեկանծու գրքերից էր և զբաղեցրել էր 2րդ տեղը , քանի որ հաղթած գիրքը կարդալ չստացվեց որոշեցի սա կարդալ :

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Под улицами Лондона существует мир, о котором большинство людей и не подозревает. В нем слово становится настоящей силой. Туда можно попасть, только открыв Дверь. Этот мир полон опасностей, населен святыми и монстрами, убийцами и ангелами…

4. Ո՞ր էջն եք հասել
10/70

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սկզբում չէի հասկանում ինչ ա կատարվում , բայց հիմա տարել ա ~~~ Անկուշտ կարդում եմ, որ տեսնեմ ինչ ա լինելու :

Զաքար
07.10.2015, 00:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա։
Գրիգոր Գուրզադյան «Տիեզերքը Ափի Մեջ»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Սիրում եմ կարդալ տիեզերքի հետ կապված խոհափիլիսոփայական գրականություն, հատկապես երբ գրողը ականավոր գիտնական է։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
-Աստղային երկինքը հետաքրքրել է հավանաբար դեռ նախամարդուն։

4. Ո՞ր էջն եք հասել
40/318

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Արտակարգ գիրք է։ ;)

Cule
29.10.2015, 20:53
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դերենիկ Դեմիրճյան «Վարդանանք»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հայրենասիրական թեմայով ստեղծագործությունները շատ եմ սիրում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Գիշերը խոժոռվել էր Տարոնի դաշտավայրի վրա: Ամեն ինչ ընկղմվել էր խավարի մեջ:

4. Ո՞ր էջն եք հասել
285/968

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Կասեմ միայն, որ էս գիրքը պետք է կարդա յուրաքանչյուր հայ: :)

Շինարար
29.10.2015, 21:40
4. Ո՞ր էջն եք հասել
285/968



Ով հեթանոս աստվածներ, ինչ անաստված երկար ա՝ 968 էջ:

Առանց դույզն-ինչ վատ զգալու՝ չե՛մ կարդացել:

Նիկեա
29.10.2015, 21:48
Ով հեթանոս աստվածներ, ինչ անաստված երկար ա՝ 968 էջ:

Առանց դույզն-ինչ վատ զգալու՝ չե՛մ կարդացել:

Ես որ կարդում էի 998 էջ էր :D

Շինարար
29.10.2015, 21:53
Ես որ կարդում էի 998 էջ էր :D

Անհապաղ քեզ շնորհե՛լ վաստակավոր ընթերցողի կոչում:

Արէա
29.10.2015, 22:02
Անհապաղ քեզ շնորհե՛լ վաստակավոր ընթերցողի կոչում:

Երկու անգամ էլ ես եմ կարդացել։
Յոթերորդ դասարանում դասից փախնում, գալիս էի տուն, որ Վարդանանքը կարդայի։
Թույն էքշն ա։

Շինարար
29.10.2015, 22:19
Երկու անգամ էլ ես եմ կարդացել։
Յոթերորդ դասարանում դասից փախնում, գալիս էի տուն, որ Վարդանանքը կարդայի։
Թույն էքշն ա։ քեզ ժողովրդական :D

Ես էս գրքի հաստությունից վախեցել էի, չնայած դրանից հաստ գրքեր էլ եմ կարդացել, ինչպես սովետական կանաչ հանրագիտարանի հատորները:D, բայց Վարդանանքից խույս տվեցի: Ամենախոխմը էն էր, որ հետո շարադրություն էինք գրել՝ Վարդանի կերպարի մասին, բայց մի քանի վերնագիր էր տվել դասատուն շարադրության համար, որ ընտրենք որն ա մեզ ավելի հարմար: Իմ ընտրածը՝ Վարդանը քայլում է դարերի միջով, հնարավորություն էր տալիս առանց կարդալու ճոռոմաբանել, էն ինչ արհեստական ու բոցաշունչ նախադասություններ էի երկնել, էլ դու սուս:)

Մեկ էլ համալսարանում Հայ գրակի ստուգարքի ժամանակ հարցերից մեկը Վարդանանքն էր, ասացի՝ չեմ կարդացել, որտեղի՞ց ես, Վանաձոր, բա ձեր կողմերից Հրանտ Մաթևոսյանը:)) Ինչքա՞ն կխոսամ Մաթևոսյանից, բա ո՞նց անեմ քեզ հինգ գնահատեմ, ստուգվածը շատ քիչ ա, վերջը էդ ազդեցության տակ նշանակեց, դուրս եկա, հետևիցս ասել էր՝ հետ կանչեք, Վարդանանքը չէր կարդացել, ի՞նչ ստուգված:))

Ռուֆուս
29.10.2015, 22:27
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Անժեյ Սապկովսկի - Արհամարհանքի ժամը (Andrzej Sapkowski - Czas pogardy) The Witcher սերիայի չորրորդ գիրքը:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
The Witcher-ի մասին շատ էի լսել ու միայն գովեստներ: Էս վերջերս էլ երբ Witcher-ի խաղը դուրս եկավ ու ամբողջ ՖԲ-ով խաղի ու գրքերի մասին քննարկումներ էին, որոշեցի, որ ժամանակն է կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Հավես չկա էդքանը քոփի անել:

4. Ո՞ր էջն եք հասել
Երկրորդ գլուխ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առաջին երեք գրքի հիման վրա տպավորություններս խիստ դրական: Ինձ թվում ա Թոլքին ու Մարտին կարդացողներին անպայման դուր կգա, շատ հավես ու հարուստ աշխարհ ունեցող, շատ ուժեղ ֆենտեզի ա: Հա, մեջը նույնիսկ մի քիչ սեքս ու ինցեստ էլ կա, էս էլ էն դեպքում, երբ Մարտինը դեռ չէր էլ սկսել ASOIAF-ը :))

Արէա
29.10.2015, 22:42
քեզ ժողովրդական :D

Ես էս գրքի հաստությունից վախեցել էի, չնայած դրանից հաստ գրքեր էլ եմ կարդացել, ինչպես սովետական կանաչ հանրագիտարանի հատորները:D, բայց Վարդանանքից խույս տվեցի: Ամենախոխմը էն էր, որ հետո շարադրություն էինք գրել՝ Վարդանի կերպարի մասին, բայց մի քանի վերնագիր էր տվել դասատուն շարադրության համար, որ ընտրենք որն ա մեզ ավելի հարմար: Իմ ընտրածը՝ Վարդանը քայլում է դարերի միջով, հնարավորություն էր տալիս առանց կարդալու ճոռոմաբանել, էն ինչ արհեստական ու բոցաշունչ նախադասություններ էի երկնել, էլ դու սուս:)

Մեկ էլ համալսարանում Հայ գրակի ստուգարքի ժամանակ հարցերից մեկը Վարդանանքն էր, ասացի՝ չեմ կարդացել, որտեղի՞ց ես, Վանաձոր, բա ձեր կողմերից Հրանտ Մաթևոսյանը:)) Ինչքա՞ն կխոսամ Մաթևոսյանից, բա ո՞նց անեմ քեզ հինգ գնահատեմ, ստուգվածը շատ քիչ ա, վերջը էդ ազդեցության տակ նշանակեց, դուրս եկա, հետևիցս ասել էր՝ հետ կանչեք, Վարդանանքը չէր կարդացել, ի՞նչ ստուգված:))

Ես դպրոցական ծրագրից առաջ եմ կարդացել։ Դպրոցում երբ անցնում էինք, ես չէի էլ ասում թե կարդացել եմ, հեղինակությանս նաղդ խփող էր :))
Ու չէի էլ կարդա, եթե դպրոցը պիտի մոտիվացներ, որտև դպրոցական ծրագիրը ինչքան կարա վանում ա մարդուն էդ գրքերից, իր «հայ կնոջ կերպարը վարդանանքում» տիպի դեբիլություններով։
Իսկ ընենց, բավականին հեշտ կարդացվող, արագ զարգացող, փոփոխվող ու չձանձրացնող սյուժեով, հետաքրքիր կերպարներով գիրք ա։ Էդ տարիքում չի խանգարի կարդալը :)

Շինարար
29.10.2015, 22:52
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Յուսրի ալ-Գինդի «Թափառող հրեան»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Թեզ եմ գրում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Պիես ա, սկզբում բեմի նկարագրությունն ա բնականաբար, հետո մթան մեջ երեխայի ձայնը՝ Հայրիկ, ինչո՞ւ են դա անում: Մի՞թե չեն հավատում Քրիստոսին:

4. Ո՞ր էջն եք հասել
365, բայց պիեսը գրքի 196-րդ էջից ա սկսվում

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Հազվագյուտ դեպքերից ա, երբ կարդացածս պիեսը գրական արաբերենով ա, ոչ թե խոսակցականով, ինչը հնարավորություն ա տալիս տեքստը լիարժեք հասկանալ, ուրախությանս չափ չկա: Հեկասեմիտի՞զմ, եսիմ, կվիճեի էդ թեմայով, թե որքանով ա ճիշտ արաբների հրեաների հանդեպ ոչ բարեկամական զգացմունքները հակասեմիտիզմ անվանել: Էստեղ այլ խնդիրներ են: Ի վերջո արաբներն իրենք էլ սեմիտ են:

Տեսեք-տեսեք, մենք պիես ենք կարդում:

Շինարար
29.10.2015, 22:57
հեղինակությանս նաղդ խփող էր :))


գիրք կարդա՞լը, թե կոնկրետ Վարդանանքը