PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ եք կարդում հիմա...



Էջեր : 1 2 [3] 4 5 6

helium
13.02.2010, 01:25
Դեն Բրաուն՝ «The lost symbol»:
Կարդացել էի նրա «Հրեշտակներն ու դեւերը» ու շա՜տ էի հավանել, բայց ահավոր նմանեցնում էի նրա մյուս՝ «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմին /գիրքը չեմ կարդացել/ ուզում եմ տեսնել, թե հիմա ինչով կզարմացնի ինձ Դենը...հուսով եմ այս անգամ կտեղափոխվեմ ոչ Վենետիկ կամ էլ Իտալիա :) Բացի այդ ուզում եմ անգլերենս զարգացնել :)
To live in the world without becoming aware of the meaning of the world is like wandering about in a great library without touching the books...
Ընդամենը 11-րդ էջը, կարծիք չեմ կազմել...ընդհանրապես պատկերացում չունեմ, թե ինչի մասինա գիրքը լինելու, երեւի էլի ինչ որ առեղծվածի...

A.r.p.i.
13.02.2010, 16:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ամաչելով եմ ասում:oy, բայց դեռ նոր եմ կարդում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուղղակի հերթական գրքերից է , որը բավականաչափ լավ նկարագրում է հայ ժողովրդի հերոսաբար մղած պայքարը ապրելու իր պատմական իրավունքը հաստատելու համար:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
-Ինչպե՞ս եկա այստեղ:Գաբրիել Բագրատյանը այս բառերն արտասանում է հաստատ, ինքնաբերաբար:

4. Ո՞ր էջն եք հասել
25
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ հետաքրքիր է: Հաճույքով եմ կարդում::)

Rhayader
17.02.2010, 16:10
Ռեշադ Նուրի Գյունտեկին, «Թուրք աղջկա կենսագրությունը»
Միշտ սիրել եմ «Королек - Птичка Певчая» սերիալն ու որոշեցի վերջապես գիրքն էլ կարդալ::love

Sunlight
17.02.2010, 16:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հեմինգուեյ Garden Of Eden

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
ինտերնետից քաշածս գրքերի ցանկում էր, ես էլ վաղուց Հեմինգուեյ չէի կարդացել, որոշեցի կարդալ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
THEY WERE LIVING at le Grau du Roi then and the hotel was on a canal that ran from the walled city of Aigues Mortes straight down to the sea.

4. Ո՞ր էջն եք հասել
էլեկտրոնային 52

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
երևի թե ճիշտ կլինի վերջացնելուց հետո ասել, համենայն դեպս դեռևս չեմ զգում այն հետաքրքրությունը, որով Հեմինգուեյի ուրիշ գրքեր եմ կարդացել

StrangeLittleGirl
19.02.2010, 22:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա
John Irving - "Until I Find You"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Նոր տարուց առաջ ես ու եղբայրս գնացել էինք գրախանութ՝ միմյանց համար նվերներ գնելու: Քանի որ Բուկինիստների անգլալեզու գրականությունն ինձ համար իսկական հայտնագործություն էր, որոշեցի էնտեղից ընտրել: Մեկ էլ նկատեցի Իրվինգի հսկայական գիրքը, գինը՝ 2000 դրամ, չդիմացա գայթակղությանը: Էնքան լավ ա, որ մեր երկրում անգլերեն գրքերի ղադրը չգիտեն: Ով գիտի, շահում ա: Հա, վերջը, Նոր տարուն էս գիրքը նվեր ստացա, տեղավորեցի պահարանիս մեջ ու հերթի դրեցի, էն էլ գիշերը չդիմացա ու որոշեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
According to his mother, Jack Burns was an actor before he was an actor.


4. Ո՞ր էջն եք հասել
18

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Վատ չի, համ էլ Իրվինգից առաջին գիրքն եմ կարդում: Մնացած 900 էջերը կկարդամ, նոր լիարժեք կարծիք կկազմեմ :))

Farfalla
24.02.2010, 21:59
1. И. Ильф, Е. Петров - Золотой Теленок
2. որակյալ հումոր ունեցող գիրքա, նույնիսկ չգիտեմ էլ, թե որերորդ անգամն եմ արդեն կարդում: Մի այլ կարգի հաճույք եմ ստանում կարդալուց:
3. Пешеходов надо любить.
4. 137

Դեկադա
24.02.2010, 22:24
Չարլզ Չապլին - Իմ կենսագրությունը:

Միշտ հետաքրքրել է նրա կյանքը՝ ի դեպ ծանր մանկություն է ունեցել... երևի հենց դա էլ գրավեց:

Katka
25.02.2010, 15:13
Ж. Сартр "Стена".
Որոշեցի կարդալ, որովհետեւ շատ հավանեցի իրա մեկ այլ ստեղծագործությունը՝ "Герострат"

Garry Galler
19.03.2010, 23:47
Վլադիմիր Նաբոկով. «Լոլիտա»

helium
20.03.2010, 14:53
1. Հարուկի Մուրակամի «Танцуй, танцуй, танцуй»
2. Ընկերուհիս խորհուրդ տվեց
3. Мне часто снится отель «Дельфин».
4. Դժվարանում եմ ասել, քանի որ էլեկտրոնային տարբերակով մեկ էջի վրա է, բայց 1/5-րդ մասում եմ
5. Հետաքրքիր է, չէի սպասում, որ միստիկական թեմատիկա կարող էր պարունակել, բայց, ելնելով ընդհանուր սյուժեից ու հերոսի վերաբերմունքից, կարող եմ ասել, որ այդ ամենը փոխաբերական իմաստով է ներկայացված: Անհամբեր սպասում եմ, թե ինչ է լինելու հետո...

Հայկօ
20.03.2010, 20:01
1. Ռոջեր Ժելյազնի - Ամբերի ժամանակագրությունը (2/10)

2. Որակյալ ֆանտաստիկայի (ֆենտզիի) սուր քաղց էի զգում: Ժելյազնին այդ ոլորտի ամենահայտնի ու հեղինակավոր գրողներից է, իսկ նրա «Ամբերի» շարքը՝ իր լավագույն ստեղծագործություններից (ասում են): Ասողներից մեկը, մասնավորապես, Rhayader-ն էր, ում խորհուրդն էլ դարձավ վերջին կաթիլը:

3. «Մի ողջ հավերժություն տևող սպասումից հետո ինչ-որ բան, կարծես թե, սկսեց պարզվել»:

4. Հասել եմ երկրորդ գրքի 66-րդ էջին (ըստ MS Word-ի):

5. Դեռ չեմ հիասթափվել (:D). վկա այն, որ առաջին գրքից հետո տեղնուտեղը սկսեցի կարդալ երկրորդը, ընդ որում՝ շատ ուրախացա, երբ տեսա, որ երկրորդ գիքը շարունակվում է ճիշտ այն նույն տեղից, որտեղ ավարտվել էր առաջինը: Այսինքն՝ առաջինը քիչ էր. միայն լավ գրքերն են քիչ թվում: Ամեն դեպքում՝ հիմա շատ ուրախ եմ, որ դեռ ութ ու կես գիրք էլ ունեմ կարդալու (ականջդ կանչի, Ֆելինի):

Հ.Գ. Բայց մեկ ա՝ Մատանիների տիրակալին չի հասնի :)): Ամեն դեպքում՝ միակ իրական քաղաքի ու անհամար արտացոլանքների գաղափարը ինչ ասես արժի:

Ֆոտոն
20.03.2010, 20:12
Հրանտ Մաթևոսյան - «Տերը» կինովիպակ

Հասել եմ կեսերին, մոտ 150 էջ է:

Ինքնախորհրդով որոշեցի կարդալ, քանի որ ամեն ստեղծագործություն կարդալով ավելի ու ավելի եմ տարվում ու հավանում իր մտքերի ընթացքը: Գիրքը գործի տեղն ա, առաջին նախադասությունը չեմ հիշում: :oy
Չնայած դեռ չեմ ավարտել, բայց արդեն որոշել եմ, որ երկրորդ անգամ էլ պիտի կարդամ: Այ հենց ի՛ր ստեղծած կերպարներն եմ համարում հայկական: Այսինքն ո՛չ թե ստեղծած են, այլ վարպետորեն կյանքից վերցված:
Անընդհատ զարմանում եմ, որ դպրոցում նորմալ չեն մատուցում այս հեղինակին: Ու մինչև իր անունը բազում անուններ են ավելի առաջնային տեղում դնում: :)

Miss Illusion
20.03.2010, 22:34
Կարդում եմ "Цезарь" և "Там, где цветут дикие розы":hands. 2ն էլ արժի կարդալ:)

Շինարար
28.03.2010, 14:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆրանց Կաֆկա «Կերպարանափոխություն»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
"Գարուն" ամսագիրը արտասահմանյան գրականության շարք ունի, թեզիս համար պետք էր վերընթերցել Ալբեր Կամյուի «Հույսը և աբսուրդը Ֆրանց Կաֆկայի երկերում» էսսեն, որ հենց Կաֆկայի գրքի վերջում կա, բացեցի, չդիմացա գայթակղությանս նորից կարդալու «Կերպարանափոխությունը»:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ անհանգիստ երազներից արթնացավ, տեսավ, որ անկողնում սարսափելի ուտիճի է վերափոխվել:
4. Ո՞ր էջն եք հասել
Ստեղծագործությունը սկսվում է գրքի 181-րդ էջից, հասել եմ 198-ին, չնայած փոքր ստեղծագործություն է, էսա կավարտեմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե, առաջին ու երկրորդ անգամ չի, որ այս գործը կարդում եմ, կարծիքս երևի պարզ է, չէ՞: Բայց այս անգամ այս մասն իմ ներկայի հետ հոգեհարազատ թվաց.
…Եթե ծնողներս պատճառ չհանդիսանային ու ես ստիպված չլինեի զսպել ինձ, վաղուց հայտարարած կլինեի աշխատանքից հեռանալու մասին: Կկանգնեի շեֆի դեմ ու կասեի սրտիս խորքում ունեցածս կարծիքը: Նա հաստատ վար կընկներ նստած տեղից…

Chuk
29.03.2010, 01:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Խաժակ Գյուլնազարյան, «Ինչ-որ տեղ վերջանում է հորիզոնը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ամիսներ առաջ ակումբի Նաիրուհու հետ Խաժակ Գյուլնազարյանից էինք խոսում, տվեց այս գործի անունը, ու զարմանքով նկատեցի, որ չեմ կարդացել: Որոշեցի կարդալ: Որոշումս ի կատար ածել սկսեցի դրանից ահագին հետո:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Գիրքը սկսվում է ձոնով, որից հետո առաջին նախադասությունն է.
«Փողոցով անցնում ենք ես ու ընկերս՝ այս գրքի հերոս Տիգրան Բաղմանյանը»:

4. Ո՞ր էջն եք հասել
253

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Կարդում եմ մեծ հետաքրքրությամբ, ընկղմված, չնայած որ Հայրենական պատերազմի մասին գործեր կարդալ չեմ սիրում: Խաժակի գրքերը չէին կարող համաշխարհային գրականության լավագույն գործերի շարքում լինել, բայց ինքը միևնույն է, հրաշալի գրող է, ում գրքերը միշտ կարդացվելու են կլանված, մեծ հետաքրքրությամբ: Իրա գործերում խորը փիլիսոփայություն չկա, բայց Գյուլնազարյանը կարողանում է քեզ ապրեցնել իր գրածով, կերպարներին էնպես ներկայացնել, որ կապվում ես, դառնում են հարազատ մարդ, ու երբ իրանցից մեկը զոհվում է, ակամա քո աչքերն էլ են լցվում: Գրում է թեթև, վարժ, սիրուն ու սահուն: Մինչև հիմա կարդացել էի իր մանկական վիպակները, պատմվածքները, «Օրերը ճանապարհ» ինքնակենսագրական վեպը, ու իրան էս ոճում չէի պատկերացնում: Հիմա պատկերացնում եմ, զիլ ա:

Farfalla
29.03.2010, 12:14
1. Арундати Рой - Бог Мелочей
2. որոշ ժամակակ առաջ նվեր էի ստացել ու մոռացել էի, երեկ հիշեցի ու սկսեցի կարդալ
3. Май в Айеменеме – знойный, тяжелый месяц. Дни долгие и паркие. Река мелеет, и черные вороны набрасываются на яркие плоды манго в пыльно зеленых застывших кронах. Зреют розовые бананы.
4. 43
5. դեռ նոր եմ սկսել, բայց արդեն դուրս գալիսա

StrangeLittleGirl
04.04.2010, 23:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Nick Hornby - "A Long Way Down"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
2.5 տարի առաջ գերմանացի ընկերուհիս նվիրեց այն: Մինչ այդ առիթ չէր լինում կարդալու, որովհետև գիրքը ձեռքից ձեռք էին խլում ազգականներս: Վերջապես վերադարձավ ինձ, ես էլ վերջացրի հերթական գիրքս ու սկսեցի սա կարդալ:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Can I explain why I wanted to jump off the top of a tower-block?

4. Ո՞ր էջն եք հասել
26

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հո զոռով չի, ընկերուհիս լավ ճաշակ ունի, վատ բան չի նվիրի: Գիրքը չորս հոգու մասին է, ովքեր ուզում են ինքնասպան լինել և իրարից անկախ հայտնվում են նույն տեղում: Չնայած թեման տխուր է, բայց էնպիսի հումորով է գրել, որ կարդալիս ծիծաղից թուլանում ես:

Էլիզե
05.04.2010, 00:23
1. Վերընթերցում եմ Ռեմարիկ "Հաղթական Կամարը"...
2.Շատ եմ սիրում այդ գիրքը, շատ խելացի մտքեր կան գրքում.
3. Գիրքը մի հրեա բժշկի ` Ռավիկի մասին է, ով միշտ հալածվելով գերմանացիների կողմից` երբեք չի կորցնում ՄԱՐԴ լինելու ունակությունը... Եթե ազատ ժամանակ ունեք, կարդացեք, խորհուրդ եմ տալիս: :8

Նաիրուհի
05.04.2010, 02:33
Նիկոլո Մաքիավելի-«Տիրակալը»

Miss Illusion
05.04.2010, 14:52
1. Վերընթերցում եմ Ռեմարիկ "Հաղթական Կամարը"...
2.Շատ եմ սիրում այդ գիրքը, շատ խելացի մտքեր կան գրքում.
3. Գիրքը մի հրեա բժշկի ` Ռավիկի մասին է, ով միշտ հալածվելով գերմանացիների կողմից` երբեք չի կորցնում ՄԱՐԴ լինելու ունակությունը... Եթե ազատ ժամանակ ունեք, կարդացեք, խորհուրդ եմ տալիս: :8

Շատ հետաքրքիր գիրք է. Ինձ շատ է դուր եկել.
Իսկ ես հիմա կարդում եմ Томас Бруссиг "Солнечная аллея".

StrangeLittleGirl
28.04.2010, 19:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Օրհան Փամուկի «Ձյունը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Եսի՞մ: Տանը կար, ասեցի՝ տեսնեմ ինչ ա: Վերջիվերջո, հեղինակը նոբելիստ ա:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The silence of snow, thought the man sitting just behind the bus-driver.
4. Ո՞ր էջն եք հասել
138
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սկզբում դժվար էր կարդացվում, չէի ջոգում՝ ինչ ա ուզում ասած լինի, բայց հիմա արդեն նորմալոտ ա: Հետաքրքիր ա Թուրքիայի հետ ավելի մոտիկից ծանոթանալը:

Whyspher Whisper
28.04.2010, 23:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Գ.Կ.Չեստերտոն, "Հավերժ մարդը"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի-երկու տարի առաջ մի հատ որոշել էի, բայց ամառ էր ու, տարօրինակ է, բայց փիլիսոփայական բաների հավես չունեի, մի տեսակ չստացվեց, էս տարի էլ հանկարծ տեսա, բացեցի, սկսեցի կարդալ ու էնքան դուրս եկավ, որ շարունակեցի:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Գրքում մի քանի ստեղծագործություն կա, գրում եմ հենց գրքի ամենաառաջին նախադասությունը. "Вероятно, почти все признают...":)
4. Ո՞ր էջն եք հասել
52
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մոտեցումը շատ հոգեհարազատ է

Ուլուանա
29.04.2010, 01:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Steven Taylor Goldsberry "The Writer's book of wisdom: 101 rules for mastering your craft".

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Ճիշտն ասած՝ ես ինքս չեմ ընտրել. ամուսինս գրադարանում տեսել էր, մտածել էր, որ ինձ կհետաքրքրի, վերցրել–բերել էր, ես էլ աչքի անցկացրի, հավանեցի, ինձ էլ էդ ոլորտը հետաքրքրում է, սկսեցի կարդալ։ :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)։
There are no absolute "rules" in writing, only guidelines that have proven successful.
Գրելու բացարձակ «կանոններ» չկան, կան միայն ընդհանուր ցուցումներ, որոնց արդյունաետությունը փորձված է։

4. Ո՞ր էջն եք հասել
101

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Բավական հետաքրքիր է կարդացվում։ Գրված է թեթև, տեղ–տեղ մեղմ հումորային ոճով, գրքում պարբերաբար լուսաբանվում են այս կամ այն հայտնի գրողի կյանքից օրինակներ, ինչպես նաև մեջբերումներ են արվում նրանց խոսքերից, խորհուրդներն էլ խելքին մոտ ու օբյեկտիվ են թվում ինձ։ :)

Դատարկություն
01.05.2010, 20:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ռեյ Բրեդբերի «Խատուտիկների գինին» (Рей Бредбери "Вино из одуванчиков")

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Եսիմ... որոշեցի էլի... գնացի գրադարակի մոտ, վերցրեցի գիրքը ու սկսեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)։


Утро было тихое, город, окутанный тьмой, мирно нежился в постели. Пришло лето, и ветер был летний - теплое дыхание мира, неспешное и ленивое. Стоит лишь встать, высунуться в окошко, и тотчас поймешь: вот она начинается, настоящая свобода и жизнь, вот оно, первое утро лета.

4. Ո՞ր էջն եք հասել
53

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Հնարավոր չի, որ մի գիրք, որը մանկության ու մարդկանց պարզության մասին է գրված` վատը լինի, մանավանդ, եթե գիրքը ամառվա մասին էլ է... ինչքան է պակասում ամառվա շունչը էս մռայլ գարնանը: Գիրքը փոքր երեխաների մասին է, ովքեր ճանաչում են կյանքը, նաև մեծերի, որոնց մի մասը փնտրում է երջանկությունը, իսկ մի մասը արդեն գտել է... Լավ գիրք է:)

Շինարար
04.05.2010, 20:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Պաոլո Կոելյո, «Ալքիմիկոսը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի քանի օր առաջ Դատարկությունը ոգևորված պատմեց, ավելի վաղ Մանոնն էր խորհուրդ տվել, էսօր Դատարկությն հետ փոխանակում արեցի, Կաֆկայի «Դատավարությունը» տվեցի իրեն, սա վերցրեցի, Կաթիլի ականջը խուլ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Իմ պարտքն եմ համարում ընթերցողին տեղեկացնել, որ «Ալքիմիկոսը» խորհրդանշական գիրք է, ինչով էլ տարբերվում է «Մոգի օրագրից», ուր ոչ մի հորինովի բառ չկա:
4. Ո՞ր էջն եք հասել
Առաջին մասը մի շնչում կարդացի, հասել եմ երկրորդ մասին:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հեշտ է կարդացվում, դա շատ եմ կարևորում, դեռ որ բարի է:)) Իհարկե Կոելյոն ոչ Հրանտ Մաթևոսյան է, ոչ Յուսուֆ Իդրիս, ոչ Կամյու կամ Կաֆկա, բայց էլ չեմ զարմանում, որ այդքան մեծ ժողովրդականություն է վայելում, պարզ է, մատչելի, թեթև ու բարի:)

Yeghoyan
04.05.2010, 22:17
Դե որ ասում եք, պասեք ես էլ ասեմ, չնայած ասում են մի ասա, բայց պիտի ասեմ :8 :D
Ուրեմն, 5 օր տևեց որ կարդացի Կաֆկայի ,,Դատավարությունը,, , համ քիչ էր, համ էլ ձանձրալի, սենց բան չէր եղել, ասում են ինձանիցա, չիդեմ: Հեչ դուրս չեկավ:
Իսկ հիմա էլի Կաֆկայի, բայց ,,Կերպարանափոխությունն,, եմ կարդում, էսի վափշե քիչա, ու հետաքրքրեց սկիզբը, ոնց որ թե Կաֆկայի մասին, իբր թե լավ գրողա, հանճարեղ գործեր ունի, արդարանում են: Տեսնենք ինչ կստացվի :oy

EgoBrain
04.05.2010, 23:34
1. Ի՞նչ եք կարդում հիմա: Օսկար Ուայլդ- Դորիան Գրեյի դիմանկարը:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա Որովհետև գրքի java տարբերակն էի ճարել/հեռախոսի համար/, որոշեցի ,որ երթուղայինի մեջ կարդալու համար շատ հարմար է: Բացի հետաքրքիր է համեմատել ֆիլմի հետ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
"Художник — тот, кто создает прекрасное.
Раскрыть людям себя и скрыть художника — вот к чему стремится искусство."
4. Ո՞ր էջն եք հասել
Չգիտեմ, քանի որ հեռախոսով եմ կարդում, բայց դե մի 30 րոպեում շատ կարդացած չեմ լինի:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բավականին հետաքրքիր թեմա է ընտրված, դեռևս հետաքրքիր է:

Էլիզե
07.05.2010, 23:38
1. Ի՞նչ եք կարդում հիմա: Օսկար Ուայլդ- Դորիան Գրեյի դիմանկարը:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա Որովհետև գրքի java տարբերակն էի ճարել/հեռախոսի համար/, որոշեցի ,որ երթուղայինի մեջ կարդալու համար շատ հարմար է: Բացի հետաքրքիր է համեմատել ֆիլմի հետ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
"Художник — тот, кто создает прекрасное.
Раскрыть людям себя и скрыть художника — вот к чему стремится искусство."
4. Ո՞ր էջն եք հասել
Չգիտեմ, քանի որ հեռախոսով եմ կարդում, բայց դե մի 30 րոպեում շատ կարդացած չեմ լինի:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բավականին հետաքրքիր թեմա է ընտրված, դեռևս հետաքրքիր է:

Իմ ամենասիրած գրքերից մեկն ա... ոշադրություն դարձրեք Լորդ Հենրիի խոսքերին, նա շատ հետաքրքիր մտքեր ա արտահայտում!


Հիմա ես կարդում եմ Վասիլի Շուկշիկի պատմվածքները... շատ են դուրս գալիս.. շատ հանգիստ, հանդարտ ոճով ա գրված... նկարագրվում ա գյուղական կյանքը...լավ գործեր են!!!

Երվանդ
08.05.2010, 01:30
Զարմանք պյան ա:o, Էլիզին առանձնապես չեմ համակրում, բայց էս պահին եսել եմ Շուկշին կարդում արդեն 10 անգամ, ու զարմանալի ա ահավոր որ Էլիզին ու ինձ ժամանակի նույն հատվածում, նու... համարյա նույն , Շուկշինը դուր ա գալիս:
Հ.Գ Ինձ ոչ միայն դուր ա գալիս, գժվում եմ:love

Արէա
08.05.2010, 14:43
Մի քանի գիրք եմ կարդում, Էքզյուպերի "Փոքրիկ Իշխանը" երևի արդեն ութերորդ անգամ, աշխարհի ամենատխուր ու ամենալուսավոր գործն ա: Վիլյամ Սարոյան "Մարդկային կատակերգություն", վեցերորդ, կամ յոթերորդ անգամ, առաջին անգամ բանակում եմ կարդացել, չկա ավելի բարի գործ, չեմ կարողանում կտրվեմ: Շահեն Թաթիկյան "Երիցս խաչվածը" արդեն չեմ հիշում թե որերորդ անգամ, ամենալավ վեպն ա աշխարհում, ու ամենալավ, ամենախորը, ամենաբարի, ամենապարզ ու մարդկային գրողն ա Շահեն Թաթիկյանը: Էս երեք գրքից ուղղակի կախվածություն ունեմ:

Էլիզե
08.05.2010, 16:50
Էլիզին առանձնապես չեմ համակրում, բայց էս պահին եսել եմ Շուկշին կարդում արդեն 10 անգամ
Չհասկացա խեղճ Շուկշինը ինչ կապ ուներ ինձ համակրել-չհամակրելու հետ :))

Իսկ "Մարդկային կատակերգություն" ստեղծագործությունը միշտ էլ կարելի ա վերընթերցել...հոյակապ գործ է....:love ես էլ եմ շուտ-շուտ վերընթերցում այն...

EgoBrain
08.05.2010, 18:29
Իմ ամենասիրած գրքերից մեկն ա... ոշադրություն դարձրեք Լորդ Հենրիի խոսքերին, նա շատ հետաքրքիր մտքեր ա արտահայտում!



Շատ հետաքրքիր, բայց շատ վիճելի, հենց դա էլ դուրս գալիս ա էս գրքում, շատ մտածելու նյութ ա տալիս: Ճիշտն ասած, մինչև գիրքը կարդալը լրիվ այլ կերպ էի պատկերացնում նրա բովանդակությունը, բայց հիմա տեսնում եմ, որ այն ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից:

Magic-Mushroom
08.05.2010, 20:55
1. Ի՞նչ եք կարդում հիմա:Terence McKenna-Իրական Հալյուցինագեններ
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա որովհետեւ շատ հետաքրքիր է եւ ինձ հոգեհարազատ,գիրքը կախարդական սնկերի մասին է::love
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Однажды в начале восьмидесятых, во время посещения Эсаленского института - меня пригласили туда на конференцию по шаманизму, - я вдруг понял, что благодаря многолетнему использованию псилоцибиновых грибов моя врожденная ирландская болтливость достигла поистине небывалых высот.
4. Ո՞ր էջն եք հասել 101
5. Ձեր կարծիքը մինչև հիմա շատ շաատ հրաշալի գիրք է,ամեն օր երեկոյան պատրաստում եմ ժասմինով թեյ,միացնում եմ դասական երաժշտություն ու կարդում:hands

Նաիրուհի
09.05.2010, 00:42
1. Ի՞նչ եք կարդում հիմա. Հենրիկ Սենկևիչ-«Առանց դավանանքի»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա. ասացին, որ իմ տարօրինակ ընկերներից մեկը շատ է նեղվում, որ այդ գրքի մանրամասները չի հիշում։ Մի խոսքով՝ ուզում եմ նեղել ;)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում . «Հռոմ, 9 հունվարի
Սրանից մի քանի ամիս առաջ պատահեցի իմ ընկեր ու բարեկամ Յուզեֆ Սնյատինսկուն, որ վերջերս աչքի ընկնող դիրք է գրավել մեր գրողների մեջ»։
4. Ո՞ր էջն եք հասել 61
5. Ձեր կարծիքը մինչև հիմա. ինչպես միշտ՝ այդ մոնղոլը հետաքրքիր գրքեր է սիրում։ Արժե նրա բոլոր սիրելի գրքերի ցանկը ձեռք գցել... :hands Շատ լավն է, ինչպես Սենկևիչի մյուս գործերը, որ կարդացել եմ։ Օրագրի ձևով գրված վեպեր շատ եմ սիրում. մի տեսակ ավելի անկեղծ են թվում, ուրիշի ներաշխարհին հասու լինելու զգացողություն են առաջացնում, հենց դրանով էլ ավելի հետաքրքիր են։

Enigmatic
09.05.2010, 01:07
Կարդում եմ Թոլքինի «Մատանիների տիրակալը»:love
Սկզբից ֆիլմն եմ տեսել, կարելի ա ասել իմ ամենասիրած ֆիլմն է: Հետո որոշեցի գիրքն էլ կարդալ ու բացահայտեցի, որ շաաատ բաներ ֆիլմում բաց ա թողնված: Շատ մեծ հետաքրքրությամբ եմ կարդում, աշխարհից կտրված:)) լրիվ կլանելա գիրքը: Մոտս առաջին հատորնա միայն, մյուս երկուսի պահով հույսս Չուկնա:oy

Դատարկություն
12.05.2010, 09:58
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Джером Сэлинджер "Над пропастью во ржи"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Եվուկին հարցրեցի` կարդացե՞լ ես, ասեց` հա, շատ լավնա, ես էլ որոշեցի կարդամ, մանավանդ, ասում էին 20րդ դարի դասական լավագույն վեպերիցա:) Գիրքն էլ ունեմ:)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)։


Если вам на самом деле хочется услышать эту историю, вы, наверно, прежде всего захотите узнать, где я родился, как провел свое дурацкое детство, что делали мои родители до моего рождения, - словом, всю эту давид-копперфилдовскую муть.

4. Ո՞ր էջն եք հասել
Եթե չհաշվենք, որ գրքում ուրիշ վեպեր էլ կան` 581

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Շատ թեթև կարդացվող գիրք է` հումորով գրված. մեկ - մեկ ծիծաղս սկսում է գալ կարդալուց:)): Շատ լավ նկարագրելա պատանեկությունը, անցումային շրջանը, մարդու մտածելակերպը էդ տարիքում: Հետո էլ ոճնա դուրս գալիս, սենց պարզ ու հասարակ (դե.. Կաֆկայից հետո), առանց ավելորդ բարդացումների, առաջին դեմքով գրված:)

cold skin
18.05.2010, 12:33
1. Амели Нотомб «Преступление.Ртуть.»
2. impression-ից ազդվեցի, նոր Ամելի Նոթոմբ թեման հետաքրքրեց...
3. «Когда я впервые увидел себя в зеркале, то засмеялся: я не поверил, что это я. Теперь, глядя на свое отражение, я тоже смеюсь, потому что знаю: это я. В таком чудовищном уродстве есть что-то забавное».
4. 11
5. Գրավել է…

helium
19.05.2010, 22:45
1. Роджер Желязны "Князь Света"
2. Ուզում էի Ժելյազնիից եւս մեկ ստեղծագործություն կարդալ, ինտերնետում շատ էին գովում հենց այս մեկը:
3. Так было однажды услышано мной. Спустя пятьдесят три года после освобождения вернулся он из Золотого Облака, чтобы еще раз поднять перчатку, брошенную Небесами, пойти наперекор Порядку жизни и богам, этот порядок установившим.
4. Աուդիոգիրքն եմ լսում, մոտավորապես 1/3 մասին եմ հասել:
5. Սկզբում մտածեցի՝ այ քեզ բա՜ն, ես ախր ֆանտաստիկա էի սպասում, այնինչ սա հնդկական պանթեոնի աստվածների մասին է: Բայց քանի գնաց ավելի ու ավելի հետաքրքրացավ. Բուդդան ընդդեմ աստվածների՝ Շիվայի, Վիշնուի եւ Բրահմայի ղեկավարությամբ...եւ այս ամենը հասարակ մարդկանց իրական կյանքում...դեռեւս հիացած եմ, կարծում եմ նման կերպ էլ շարունակվելու է մինչեւ վերջ: Ի դեպ, աուդիգիրքը հրաշալի է կազմված. բացի լավ կարդալուց, նաեւ զուգակցվում է հնդկական երաժշտությամբ /սիթառ, տաբլա եւ այլն/ եւ այլ ձայնային տարրերով: Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե գիրք եմ լսում, այլ ֆիլմ եմ դիտում: Սկսել եմ Ռավի Շանկար լսել :) Նույնիսկ ցանկություն է առաջացել հնդկական պանթեոնն ուսումնասիրել...

Էլիզե
19.05.2010, 23:10
Կարդում եմ՝ Յարոսլավ Հաշեկ, "Քաջարի զինվոր Շվեյկի արկածները", շատ դրվատանքի խոսքեր եմ լսել այդ գրքի մասին, այդ պատճառով որոշեցի կարդալ:Հետաքրքիր գործ է... հասել եմ քառասուներորդ էջին...

ElleLuiz
21.05.2010, 13:04
Կարդում եմ S. Corinna Bille - "Le Salon Ovale", նոր եմ բացահայտում գրական բարոկկոյի հմայքը, փոքրիկ նովելների ժողովածու է՝ առեղծվածային, հետաքրքիր ու արտասովոր

amigo
29.05.2010, 13:07
Հիմա կարդում են Օնորե դը Բալզակի երկու գործերը` "Շագրենի կաշին" և "Երեսնամյա կինը": Հատկապես հավանում եմ 2-րդը:
Ինչպես նաև աուդիո տարբերակով լսում են Պաուլո Կօելիոյի "Ալքիմիկը": Դեռ միայն առաջին մասն եմ լսել, բայց շատ է դուրս եկել: Երևի որ վերջացնեմ լսելը նաև կկարդամ:

Yeghoyan
04.06.2010, 12:55
Կարդում եմ Թոլքինի «Մատանիների տիրակալը»:love
Մոտս առաջին հատորնա միայն, մյուս երկուսի պահով հույսս Չուկնա:oy

Չուկ, ես էլ եմ ուզում :oy գրադարանում չկա, ոչ մի ծանոթի տանը չկա, մեր տանը վափշե չկա:

«Պահապանները»:loveինչ լավնա

Գիրքը հենց բացում ես, տպավորությունա, ոնց որ մտնես ուրիշ աշխարհ:


Հ.Գ. Չուկ, այ Չուկ :oy մի բան արա լավ լինի էլի :oy

Rhayader
04.06.2010, 14:06
Չուկ, ես էլ եմ ուզում :oy գրադարանում չկա, ոչ մի ծանոթի տանը չկա, մեր տանը վափշե չկա:

«Պահապանները»:loveինչ լավնա

Գիրքը հենց բացում ես, տպավորությունա, ոնց որ մտնես ուրիշ աշխարհ:


Հ.Գ. Չուկ, այ Չուկ :oy մի բան արա լավ լինի էլի :oy

Ձեր լեզու չիմացող ինչն եմ ասել:angry Տոլկիենի ամենակայֆն իրա լեզուն ա, որ մենակ բնօրինակով կարդալուց ես զգում:love

Դատարկություն
06.06.2010, 11:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Харпер Ли "Убить пересмешника..." (հայերեն թարգմանությունը, եթե չեմ սխալվում էսպեսա` Հարպեր Լի «Սարյակ մի՛ սպանիր»)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Բրեդբերի, Սելինջեր, Լի ամերիկյան գրողների գրքի վերջին վեպն էր, հետո էլ տեսա ակումբցիների մի մասի սիրելի գրքերի տասնյակումա...:oy

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)։
Юристы, наверно, тоже когда-то были детьми.
Чарлз Лэм
Незадолго до того, как моему брату Джиму исполнилось тринадцать, у него была сломана рука.

4. Ո՞ր էջն եք հասել
Երկրորդ մասն եմ հասել:)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Շատ լավ գիրք է, էլի մանկության ու ազնիվ մարդկանց կյանքի մասին, գիրքն առաջին դեմքով է գրված, որը պստո աղջիկա պատմում:love, թեթևա կարդացվում, տխուր պահեր կան շատ (դեռ չգիտեմ հետո ինչ կլինի), մեկ-մեկ շատ ուրախանալու ա փոքր երեխաների մտածելակերպը ու հետաքրքիրա, թե ինչպեսա միայնակ հայրը, որը ազնիվ մարդա, դաստիարակում իր երեխաներին:)

Farfalla
06.06.2010, 13:05
Կարդում եմ` Терри Пратчетт - Роковая музыка/Соул - музыка для души: Շատա դուրս գալիս, հրաշալի գիրքա: Ինչքան հնարավորա դանդաղ եմ կարդում, որ ուշ վերջացնեմ:

dj chik
06.06.2010, 16:32
Джон Колеман - КОМИТЕТ 300
շատ հետաքրքիր գիրք է.. խորհուրդ կտամ կարդալ նրանց ովքեր հետաքրքրվում են քաղաքականությամբ

Rhayader
06.06.2010, 16:43
Джон Колеман - КОМИТЕТ 300
շատ հետաքրքիր գիրք է.. խորհուրդ կտամ կարդալ նրանց ովքեր հետաքրքրվում են քաղաքականությամբ

Յախք:[

dj chik
06.06.2010, 16:45
Յախք:[

կոնկրետ որ պահը՞ :D

Leo Negri
07.06.2010, 00:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Արթուր Քյոսթլեր, Մտորումներ Կախաղանի մասին

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։

Քյոսթլերի մասին շուտվանից էի լսել, բայց էսօր նոր պատահմամբ ռաստ եկա ու որոշեցի, որ ժամանակնա կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)։

Великобритания — любопытная европейская страна: автомобили здесь движутся по левой стороне дороги, расстояния измеряют в дюймах и в ярдах и вешают людей за шею, от чего приключается смерть.

4. Ո՞ր էջն եք հասել

Սկզբերն եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։

Թունդ գիրքա: Ահագին հետաքրքիր բաներա պատմում քաղաքակիրթ Անգլիայի մասին:

Նաիրուհի
07.06.2010, 01:12
Արդեն չեմ էլ հիշում՝ որերորդ անգամ կարդում եմ Կոբո Աբե-«Ավազուտների կինը» :love
Լա՜վն է:love

Enigmatic
07.06.2010, 02:56
Չուկ, ես էլ եմ ուզում :oy գրադարանում չկա, ոչ մի ծանոթի տանը չկա, մեր տանը վափշե չկա:

«Պահապանները»:loveինչ լավնա

Գիրքը հենց բացում ես, տպավորությունա, ոնց որ մտնես ուրիշ աշխարհ:


Հ.Գ. Չուկ, այ Չուկ :oy մի բան արա լավ լինի էլի :oy

Ինձ մոտ են գրքերը, ուշացել ես:yea

---------- Ավելացվել է՝ 03:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:55 ----------

Հա, բա գնացի որ գնեմ, ամեն հատորն արժի 3000 դրամ:{:))

nune'
08.06.2010, 00:52
Հիմա կարդում են Օնորե դը Բալզակի երկու գործերը` "Շագրենի կաշին" և "Երեսնամյա կինը": Հատկապես հավանում եմ 2-րդը:
Ինչպես նաև աուդիո տարբերակով լսում են Պաուլո Կօելիոյի "Ալքիմիկը": Դեռ միայն առաջին մասն եմ լսել, բայց շատ է դուրս եկել: Երևի որ վերջացնեմ լսելը նաև կկարդամ:

Շագրենի կաշին, հարշք գործա, համենայն դեպս իմ կարծիքով

---------- Ավելացվել է՝ 01:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:51 ----------

Հիմա կարդում եմ Satanic bible

Skeptic
08.06.2010, 17:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Կարլ Սագան, «Կոսմոս: Տիեզերքի, կյանքի եւ քաղաքակրթության էվոլյուցիան» /ռուսերեն, քանի որ հայերեն չկա :(/

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - որովհետեւ տեղյակ էի, որ գիտահանրամատչելի գրականության լավագույն ու եզակի գլուխգործոցներից է, որը հնարավորինս հասկանալի ձեւով բացատրում է կոսմոլոգիայի ու էվոլյուցիայի հետ կապված շատ հարցեր:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - գիրքը սկսվում է Սենեկայի «Բնական հարցեր» աշխատության 7-րդ գրքից մեջբերումով. «Կգա ժամանակ, երբ մանրակրկիտ եւ շարունակական ուսումնասիրությունները լույս կսփռեն այնպիսի իրերի վրա, որոնք դեռեւս մեզ համար գաղտնիք են»:

4. Ո՞ր էջն եք հասել - հենց նոր եմ սկսել, դրա համար էլ՝ դեռ 11:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - չնայած դեռ վաղ է ինչ-որ կարծիք կազմելը, բայց սկիզբն արդեն խոստումնալից է: :)

Tanamasi
08.06.2010, 18:14
1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ալվին Թոֆլեր «Ֆուտուրոշոկ»
Ինտերնետում հանդիպեցի մի անգամ գրքի մասին. համառոտ բովանդակությունը հետաքրքրեց, հետո էլ մեր համլսարանի գրադարանում հանդիպեցի՝ ասի վերցնեմ կարդամ, բա…:img
«Это книга о том, что происходит с людьми, когда на них обрушиваются перемены.»
278 էջին
Հետաքրքիր մտքեր կան. իհարկե, մի քիչ չափազանց հեռուն է տեսել բձեն. 2000 թվականի մասին նենց բաներ ա գրում, որ հիմա՛ չկան, բայց նախաբանում էլ զաշիտնի զգուշացնում ա, որ «էս ամենը ենթադրություն ա», տակ շտո կպնելու տեղ չկա։ Մի քիչ շատ ամերկյան ա, բայց մենք նրան ներում ենք:bye

Թամարա
11.06.2010, 12:51
Կարդում եմ Լ.Ն. Տոլստոյի <<Աննա Կարենինա>>I հատորը,որոշեցի կարդալ այն պարզ պատճառով,որ շատ էի լսել այդ գործի մասին ու դեռ չէի կարդացել:Գիրքը սկսվում է.<<Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար,յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի:>> միանգամից գրավող նախադասությունով,հասել եմ 482 էջին:Կարդում եմ հիմնականում կեսօրին ու գիշերը:Գրքում ինձ դուր է գալիս հեղինակի մատուցման ձևը.սովորական,ձանձրալի առօրյայի մասին կարդում ես առանց ձանձրույթի:Կարդում եմ նաև Վանո Սիրադեղյանի փոքրիկ պատմվածքների <<Կիրակի>>ժողովածուն:

Նարե
11.06.2010, 14:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Ջուդիթ Մակնոտ " Երկնքի Օրհնությունը" Джудит Макнот " Благословение небес"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Դե նախքան սկսելը մեծ ակնկալիքեր չունեի, քանի որ գիրքը զուտ սիրային պատմություն էր ու այնքան էլ չեմ սիրում այդ ուղղվածությունը: Բայց միջոց էր ռուսերենով կարդալու ու պրակտիկան չկորցնելու, ինչպես նաև մինչ այդ ծանոթ չէի այս գրողի գործերին:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Однажды на рассвете пятнадцать человек в синих с серебром ливреях вышли из ворот Хэвеенхерста и отправились в путь.

4. Ո՞ր էջն եք հասել - 454-րդ էջն եմ հասել, վերջն է գրեթե գրքի:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Հավանեցի գիրքը, հաճախ հոգեհարազատ տողեր ու իրավիճակներ եմ հանդիպում: Այնքան սենտիմենտալ չի, որքան սպասում էի: Անգլիայի արիստոկրատիայի կյանքն ու ապրելաձևը բավական հետաքրքիր է ներկայացված և դրա մեջ մի աղջկա կյանքի պատմություն: Չեմ փոշմանել ծախսածս ժամանակի համար:

Ֆրեյա
15.06.2010, 09:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Մ. էնդե – "Neverending Story"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - պատահաբար ձեռքս ընկավ, հիշեցի, որ ոմանք գովում էին։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - ТСИНИКУБ ИКВАЛ НИЯЗОХ


реднаероК дарноК лраК
Эти непонятные слова можно было прочитать на стеклянной двери маленькой
книжной лавочки, но, разумеется, только если смотреть на улицу из глубины
полутемного помещения.

4. Ո՞ր էջն եք հասել - 25-րդ էջն եմ հասել, 108 -ից կարծեմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Շատ լավն էր :) Հրաշք է։

Farfalla
15.06.2010, 11:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Յ. Լ. Վիշնեվսկի, Մ. Դոմագալիկ - "188 дней и ночей"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընկերուհիս էր կարադցել ու շատ մեծ տպավորություն էր ստացել: Էնքան գովեց, որոշեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Вам случается ходить на прогулки в других городах и с другими мужчинами?

4. Ո՞ր էջն եք հասել
84-րդ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սպասումներս ավելի շատ էին, դեռ էդքան էլ չեմ հավանում: Հույով եմ վերջում կարծիքս կփոխեմ:

Yevuk
18.06.2010, 15:38
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Միխայիլ Բուլգակով - «Վարպետը և Մարգարիտան»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դեռ դպրոցում էի ուզում կարդալ, բայց ծնողներս ասում էին. «Քո խելքի բանը չի դեռ», իսկ մի քանի օր առաջ հենց պապաս խորհուրդ տվեց կարդալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
"Однажды весною, в час небывало жаркого заката, в Москве, на Патриарших прудах, появились два гражданина."
4. Ո՞ր էջն եք հասել
41
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ նոր եմ սկսել, բայց արդեն շա՜տ հետաքրքիր ա, սպասումներս մեծ են:

Ապե Ջան
18.06.2010, 18:17
Հակոբ Պարոնյան - Մեծապատիվ մուրացկանները: ;)

Շինարար
18.06.2010, 22:57
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջ. Ռ. Ռ. Թոլքիեն «Պահապանները»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մեկը էդ գիրքը ուրիշին էր փոխանցելու, էդ պահին ամենահարմար փոստատարը ես էի, ես էլ որոշեցի՝ կարդամ, նոր տիրոջը հանձնեմ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու կենցաղին:
4. Ո՞ր էջն եք հասել
35
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չգիտեմ, թե ինչ ասեմ, իհարկե բարի է, բայց… երևի ծերանում եմ:(

romanista
06.07.2010, 16:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վասիլի Յան (Յանչևիցկի) - "Չինգիզ - խան"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Միշտ էլ հետաքրքրվել եմ մոնղոլներով ու նրաբնց պատմությամբ, իսկ այս գիրքը ամբողջությամբ ներկայացնում է նրանց կայսրության պատմությունը հիմնադրումից մինչև կործանումը (այս գիրքը Յանի կողմից հեղինակած մոնղոլների մասին եռահատորի առաջին մասն է, կան նաև երկրորդը ` "Բատիյ" - Չինգիզ - խանի թոռան ` Բատու - խանի (ռուսները, նրանց թվում Յանչևիցկին Բատիյ են ասում) մասին, ու երրորդը ` "Դեպի վերջին ծովը": Դրանք էլ եմ կարդալու))
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
քանի որ գիրքը ռուսերեն է, նախադասությունը սկզբում գրեմ ռուսերեն, ապա կթարգմանեմ`

"Сокол в небе бессилен без крыльев. Человек на земле немощен без коня."

"Անգղը երկնքում անզոր է առանց թևերի: Մարդը հողի վրա անուժ է առանց ձիու:"

4. Ո՞ր էջն եք հասել
266-ը 301-ից

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սա, և հաջորդ երկու գրքերը այս եռահատորի, ինքնատիպ պատմական օրագիր են գեղարվեստական տարբերակով: Գրված է շատ լավ, շարադրանքի մասին էլ չեմ խոսում: Հեղինակը կարող է գրքի որևէ հերոսների մասին էլ չգրել ասենք 100-րդ էջից, ու շարունակել նրանց պատմությունը հանկարծակի ասենք 200-ից, երբ դու նրանց մասին արդեն մոռացել ես:
Կարդում ես ու և ավելի շատ ես ատում մոնղոլներին, ու նաև ավելի շատ ես հիանում նրանց ուժով ու առնետային խորամանկությամբ:

Խորհուրդ եմ տալիս: բայց չեմ կարող ասել, գիրքը հայերենով հրատարակվել է՟, թե՟ ոչ:

Շինարար
06.07.2010, 16:42
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջ. Ռ. Ռ. Թոլքիեն «Պահապանները»

Էդպես էլ չկարողացա՝ կարդամ, իմս Ծմակուտն ա ու Ծմակուտ՝ Սիմոնը:esim©

Meme
06.07.2010, 18:17
1.կարդում եմ Ժան Գրիվա «Սեր և Ատելություն»
2.գիրքը պատահական եմ վերցրել գրապահարանից,ու շատ լավ ընտրություն եմ կատարել
3.հասել եմ 304 էջը 602 ից:oy
4.հետաքրքիրա կարդացվում,լավ գիրքա,մենակ բնության նկարագրությանը տողեր շատա տրամադրվում,եթե տրամադրություն չունեմ,չեմ կարդում...բուն թեման պատերազմնա ,բայց հետաքրքիրա,առաջին անգամ լաց եմ եղել,այս գիրքը ընթերցելիս....
Խորհուրդ կտամ կարդալ,բայց կհիշացնեմ,որ ճաշակին ընկեր չկա;)

Farfalla
07.07.2010, 10:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Աննա Գավալդա - «Պարզապես միասին»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Չգիտեմ, պատահական գրախանութում տեսա ու որոշեցի կարդալ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Полетта Лестафье вовсе не выжила из ума, как полагали окружающие. И уж конечно, различала дни недели-а что еще ей оставалось делать в этой жизни?

4. Ո՞ր էջն եք հասել
Հենց նոր ավարտեցի

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հոյակապ գիրք էր: Մի շնչով կարդացի, ոնց որ մանկության բարի ու թեթև հեքիաթներից լիներ: Էնքան պարզ ու հասարակ էր ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ մտածելու տեղիք տվեց երևույթների մասին, որոնց մասին առաջ երբեք չէի մտածել :)

helium
07.07.2010, 11:01
1. Ազիմով Այզեկ, «Основание»
2. Սիրում եմ գալակտիկական իմպերիաների մասին գրքեր /հետաքրքիր է, թե ինչու են գերմեծ տերություններն ապագայում միշտ իմպերիա լինում :think/ ու պատահաբար սա ձեռքս ընկավ...
3. Гари Сэлдон - родился в 11968г. Галактической эры, скончался в 12069г. Обычно эти даты даются в текущем исчислении эры Основания: 79-й год будущей эры (б.э.). Родился на Геликоне, зона Арктура, где его отец, если верить сомнительной легенде, занимался выращиванием табака на гидропонных плантациях планеты, и с малых лет проявил незаурядные способности к математике.
4. Առաջին գլուխն եմ դեռ կարդացել
5. Փսիխոպատմության գաղափարը դուրս եկավ, բայց մի քիչ անհասկանալի է համընդհանուր նպատակի կարեւորությունը...գուցե դեռ պարզ կդառնա, համենայն դեպս մնացած հատորներն էլ կարդալու ցանկություն արդեն իսկ առաջացրել է :)

Հետաքրքիր ինֆորմացիա. ասում են այս գիրքն այնքան մեծ տպավորություն է թողել Օսամա Բեն Լադենի վրա, որ նույնիսկ ազդել է «Ալ-Քաիդա» տեռորիստական կազմակերպություն ստեղծելու նրա որոշման վրա: Բեն Լադենը նմանեցրել է իրեն Հարի Սելդոնի հետ, որը ղեկավարում է հասարակությունը նախապես ծրագրված ճգնաժամերի միջոցով: Բացի այդ, գրքի վերնագիրն արաբերեն հնչում է Al Qaida :)

armine91i
14.07.2010, 23:03
Էթիլ Լիլյան Վոյնիչ-Բոռ:)

Հայուհի
15.07.2010, 00:13
1.Հիմա Ալբեր Քամյուի «Օտար»-ը ստեղծագործությունն եմ կարդում:
2.Որոշեցի կարդալ, որովհետև Դարքն էր ուզում էդ գիրքը գտնել, ինձ էլ հետաքրքրեց:
3.
Сегодня умерла мама. А может быть, вчера – не знаю. Я получил из богадельни телеграмму: «Мать скончалась. Похороны завтра. Искренне соболезнуем». Это ничего не говорит – может быть, вчера умерла.
4.Ես կարդալիս էջերին չեմ նայում:
5.Ճիշտ է՝ դեռ շատ քիչ եմ կարդացել, բայց չեմ հասկանում հերոսին, ինչպես կարելի է մոր նկատմամբ այդքան սառը լինել...

Rhayader
15.07.2010, 00:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Б. И. Погосян - "Requiem. Missa pro defunctis. Четыре минуты Джека Догерти."
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Սևագիրն ավարտեցի՞ր. դե վերընթերցի, որ ուղղես-ջնջես-լրացնես:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

“Ты в театре, в театре героев и демонов - мифических нечеловеческих сил. Эти фигуры - воплощения пиков сознания, их взаимодействия, прекрасные и устрашающие, продукт борьбы твоих идеалов и ценностей. Ты - то верховное божество, которое управляет ими. Не увлекайся их играми, и помни: ты все еще способен освободиться“.
Вначале - жутко неприятный удар носом об стену. Чувство такое соленое и кислое, и больше обиды, чем самой боли. За этим оцепенелым состоянием прорывается боль - неспешно, но безжалостно нарастая. Воспоминания, правдивые и выдуманные - изнасилование, смерть, пауки... Все кружится и заплетается в один остановленный миг в ожидании удара по двери.
4. Ո՞ր էջն եք հասել
4
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ռուսերենի դասերին մի քանի երեք որ ստացել եմ, էդ գրավորները սրա մոտ փառք են ուղղագրության ու կետադրության տեսանկյունից:D մյուս կողմից՝ իմ վերջին դիլետանտական աշխատանքն ա: Ու դա զգացվում ա:

Yellow Raven
15.07.2010, 12:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ագաթա Քրիստի-Սպանություններ այբբենական կարգով
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դպրոցական տարիքում էին հանձնարարել, բայց այդպես էլ չէի կարդացել: Հիմա որոշեցի լրացնել այդ բացը ու տեսնել, թե ինչու են այդքան շատ խոսում այս գրքի մասին:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում


Կապիտան Արթուր Հաստինգսի առաջաբանը
Իմ ընթերցողներ, ձեր դատին ներկայացնելով Էրքյուլ Պուարոյի կատարած այս նոր ուզարմանալի հետաքննության պատմությունը,ցանկանում եմ նախապես մի քանի կարևոր վերապահումներ անել:
4. Ո՞ր էջն եք հասել
67/239
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Տաղտուկ է, կանխատեսելի, բայց միևնույն ժամանակ կարդում եմ հետաքրքիր շարունակության սպասումով:

Katka
15.07.2010, 14:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Չակ Պալլանիկի Հեղձոցը/Паланик Чак -"Удушие"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Ցուցակ էի կազմել, դրան հասա:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Չեմ հիշում:
4. Ո՞ր էջն եք հասել:
290:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Գրելաոճը հետաքրքիր է, նոր է ինձ համար: Բայց մենակ թե գրելաոճն է դուր եկել, թե չէ նենց հեղձոց է իսկական:

Դատարկություն
15.07.2010, 17:57
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հեմինգուեյ «Եվ ծագում է արևը (Ֆիեստա)»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Վերնագրի համար:))
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Բոլորդ, բոլորդ` կորած սերունդ եք: (Հերթրուդ Սթայն)
«Անցնում է մի սերունդ, գալիս է ուրիշ սերունդ, իսկ երկիրը հավերժ է…» Ժողովող
4. Ո՞ր էջն եք հասել:
Նոր եմ սկսել:))
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Վերնագիրը շատ եմ հավանել, հետո էլ սկիզբը Ժողովողից հատված կա....:oy Լավնա լինելու... անպայման:))

Inana
15.07.2010, 18:24
1. Ի՞նչ եք կարդում հիմա
<Հոգևոր Նժդեհ> Մաքսիմ Ոսկանյան

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նժդեհին շատ եմ սիրում

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
<Զգալ, որ հոգի ունես - ահա թե երբ են բացվում, խոսում ժպտում ճշմարիտը բարին, գեղեցիկը:

4. Ո՞ր էջն եք հասել
59/180
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Նժդեհը հոյակապ է իր իմաստության մեջ:

Հայկօ
15.07.2010, 20:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Բրյուս Ստեռլինգ - Սխիզմատրիցա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ահավոր շատ ուզում էի կիբերպանկ կարդալ: Կարոտել էի ճապոնական գիգապոլիսներին, իմպլանտներին, մեգակորպորացիաներին, տեխնո-ժարգոնին ու վիրտուալ իրականությանը: Վերջին կաթիլները դարձան «Ghost in the Shell»-ի սաունդտրեկը (http://www.youtube.com/watch?v=Gu5pNULZElI), (:love) «Blade Runner»-ի վերջը (http://www.youtube.com/watch?v=4kPocPwXzdM) ( I've seen things you people wouldn't believe...) ու «Deus Ex: Human Revolution»-ի տրեյլերը (http://www.youtube.com/watch?v=i6JTvzrpBy0): Գիտեի, որ բավականին հայտնի գործ ա, քաշեցի, սկսեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Яркие самолетики миновали продольную ось мира. Линдсей, любуясь, следил за ними, утопая по колено в траве.
Хрупкие, словно воздушные змеи, педальные самолетики то ныряли, то взмывали высоко вверх в зоне невесомости. За ними, на другом конце мира, искривленный ландшафт сверкал желтизной пшеничных и пятнистой зеленью хлопковых полей.

4. Ո՞ր էջին եք հասել

Մոտավորապես 35%:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Հը-ըն :nea: Էն չի: Ոնց որ թե՝ ամեն ինչ կա, բայց՝ էն չի: Նույնիսկ կարող եմ ասել, թե ինչը էն չի, բայց էդքան չեմ խորանա, ափսոս ա: Ամեն դեպքում՝ հաստատ կկարդամ մինչև վերջ, բայց բոլորդ պատրաստվեք, որովհետև հետո իսկականից լավ կիբերպանկ եմ ուզելու ու չամռվեմ, որ խորհուրդ տաք :)): Լրիվ լուրջ :8:

Magic-Mushroom
16.07.2010, 00:11
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Баяндур Погосян-Requiem:P Գուշակեք Ովա?:hands:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Որովհետեւ գրքի հեղինակը մի տեսակ յուրահատուկ մտածողություն ունի ու այդպիսի պատվածքներ շատ եմ սիրում մեկ գավաթ ժասմինի թեյով կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

“Ты в театре, в театре героев и демонов - мифических нечеловеческих сил. Эти фигуры - воплощения пиков сознания, их взаимодействия, прекрасные и устрашающие, продукт борьбы твоих идеалов и ценностей. Ты - то верховное божество, которое управляет ими. Не увлекайся их играми, и помни: ты все еще способен освободиться“.


4. Ո՞ր էջին եք հասել

Նոր եմ սկսել:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ հետաքրքիր գործ է;)համուզված եմ թեժ պահեր են սպասվում,հատուկ շնորհակալություն հեղինակին ինձ այսպիսի բացառիկ գործ տրամադրելու համար:love:oy

Freeman
17.07.2010, 06:59
1.Адольф Гитлер <<МОЯ БОРЬБА>>
2.Եսիմ:)
3.1924 թ. ապրիլի 1-ին ես բանտարկված էի Լանդսբերգ ամրոցում' համաձայն Մյունխենյան դատարանի որոշման
4.14 այսօր եմ սկսել
5.շատ վատ չի

romanista
18.07.2010, 22:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Որոշ ժամանակ առաջ գրել էի այստեղ, որ կարդում եմ Վասիլի Յանի (Յանչևիցկու) "Մոնղոլների հարձակումը" տրիլոգիայի առաջին գիրքը` "Չինգիզ - խանը": Հիմա արդեն կարդում եմ շարքի երկրորդ գիրքը` "Բատիյ", Չինգիզ-խանի թոռան, Բատու-խանի մասին, որտեղ նկարագրվում է Բատիյի (այդպես նրան անվանում էին ռուսները) արշավանքը դեպի Ռուսաստան և այլ եվրոպական երկրներ...

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դե, եթե տրիլոգիա ա ու առաջին գիրքը կարդացել ես, պարզ ա, որ շարունակությունն էլ պտի կարդաս:)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
По узкому листу бумаги быстро водила тростинкой смуглая сухая рука.

4. Ո՞ր էջն եք հասել
169-ը 351-ից

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Յանը հիասքանչ ա գրում... ոչ միայն կարդում ես, այլ պարզապես լափում ես նախադասություն նախադասության հետևից ու չես կարողանում կտրվել գրքից...

Ուլուանա
28.07.2010, 22:58
1. Ի՞նչ եք կարդում հիմա։
Наоми Озанец - "Медитация для начинающих" («Մեդիտացիա սկսնակների համար»)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
Մեդիտացիան ինձ վաղուց էր հետաքրքրում, ցանկացա ավելի խորությամբ ուսումնասիրել։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում։
Կասկած չկա նրանում, որ մեդիտացիայի նկատմամբ դրսևորվող հետաքրքրությունն աճում է այնքանով, որքանով հասարակ մարդիկ ջանում են գտնել գնալով բարդացող, անհանգստացնող կյանքի իմաստը։

4. Ո՞ր էջն եք հասել։
71

5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
Առաջին էջերը դժվարությամբ էին առաջ գնում, մի տեսակ շատ վերացական ու սարուձոր ընկած էր թվում, բայց աստիճանաբար ամեն ինչ տեղն ընկավ։ Հետաքրքրությամբ եմ կարդում։ :)

E-la Via
29.07.2010, 00:03
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Արմեն Շեկոյան- "Հայկական Ժամանակ":

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Անընդհատ աչքիս տակ էր, բայց էդպես էլ չէի հարմարեցնում կարդալ: Իսկ հիմա ուղղակի երևի եկավ այս գիրքը կարդալու ճիշտ պահը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մենք անընդհատ բողոքում ու դժգոհում ենք մեր էս երկրային կյանքի դժվարություններից, շատ հաժախ մեր էս երկրային կյանքի միայն վատ կողմերն ենք նկատում ու զգում և շատ հաժախ հիմար-հիմար դուրս ենք տալիս՝ ասելով. «Ե՞րբ պիտի մեռնենք ու էս ամեն ինչից պրծնենք»:

4. Ո՞ր էջն եք հասել
274

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ է դուրս եկել… Հեղինակն ունի հետաքրքիր ոճ, թեթև ու սահուն է ընթերցվում:

StrangeLittleGirl
29.07.2010, 11:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էռնեստ Հեմինգուեյ - «Հրաժեշտ զենքին»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դե Հեմինգուեյը սիրածս գրողն է: Որպեսզի նրա գրքերը շուտ չկարդամ-վերջացնեմ, տարին մի հատից շատ նոր գործ չեմ կարդում (թե չէ կարդացածներս հա կարդում եմ :D): Սովորաբար դա լինում է ամռանը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
In the late summer of that year we lived in a house in a village that looked across the river and to the plain mountains.

4. Ո՞ր էջն եք հասել
105

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հըմ... դե որ Հեմինգուեյը մնում է Հեմինգուեյ, կասկածից դուրս է: Ուղղակի էս մի գործը շատ է հիշեցնում «Ում մահն են գուժում զանգերը» գործին, ու դրանով թուլանում է:

E-la Via
13.08.2010, 19:20
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Մարգարիտ Աճեմյան Ահներթ- «Դռան Թակոցը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հեռուստացույցով մի քանի ամիս առաջ տեսա Ահներթի հարցազրույցը,հետաքրքրեց, որոշեցի գնել գիրքը ու կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մայրս ուզում էր, որ ես ամուսնանայի հայի հետ. այդպես էլ արեցի:

4. Ո՞ր էջն եք հասել
179

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Կարծիքս :think… Մի քիչ դժվարանում եմ այս գրքի վերաբերյալ հայտնել կարծիքս… Գիրքը ցեղասպանություն վերապրած հայ կնոջ մասին է, որի հիշողությունները գրի է առնում իր դուստրը: Հատկապես հետաքրքիր է նրա վերաբերմունքը, ավելի ճիշտ թուրքերից նրա վախը, որը փոխանցվել է մորից: Ինչ էլ որ ասենք, այս վախը կարծես ծվարած է մի ամբողջ ազգի ենտագիտակցությունում: Նաև հետաքրքիր է ծերանոցում գտնվող 99-ամյա մոր ու դստեր հարամբերությունները:

Yellow Raven
13.08.2010, 23:15
Հերման Հեսսե- Տափաստանի գայլը

Ինչպես միշտ Հեսսեն իր բարձրության վրա է, հասել եմ մոտավորապես 70-րդ էջը:)
Բայց այ թարգմանությունը բավականին վատն է, եթե մի փոքր ուշադիր չկարդաս հնարավոր է լրիվ ուրիշ բան հասկանաս:(
Բայց մեկա Հեսսեին արժի կարդալ անգամ ամենավատ թարգմանությամբ:love

Անտիգոնե
13.08.2010, 23:52
1. Ի՞նչ եք կարդում հիմա
''Ժողովրդի թշնամին" - Հ. Իբսեն
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կարդացել էի Իբսենի "Տիկնիկների տունը". շատ լավ պիես էր: Որոշեցի այս հեղինակից ինչ գտնեմ կարդամ: Սա արդեն 3 պիեսն է:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Երեկո է: Ոչ շքեղ, բայց հաճելի կահավորված հյուրասենյակ` դոկտոր Սթոքմանի տանը: Աջ կողմը երկու դուռ: Խորքի դուռը տանում է դեպի...
4. Ո՞ր էջն եք հասել
342, արդեն ավարտում եմ
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Արդիական է: Դ. Սթոքմանի կերպարը շատ սիրեցի...

ars83
14.08.2010, 02:24
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Վիկտոր Հյուգո. Les Misérables


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

ա. Համաշխարհայաին գրականության արժեքավոր գործ է (ըստ լսածս, կարդացածս արձագանքների), որին ծանոթ չեմ.
բ. Ֆրանսերեն լեզվի իմացությունս եմ փորձում խորացնել:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

En 1815, M. Charles-François-Bienvenu Myriel était évêque de Digne.


4. Ո՞ր էջն եք հասել

197-րդ:


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Հետաքրքիր, հոգեհարազատ արժեքների մասին խոսացող գործ է, Հյուգոյին բնորոշ ծավալուն նկարագրություններով:

Դատարկություն
24.08.2010, 21:01
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Антуан де Сент-Экзюпери "Цитадель"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Շուտ Կակտուսն էր ասել, որ հրաշք գիրքա, ասում էր, որ էդ գիրքը Աստվածաշնչի պեսա, ակումբի ստորագրությունն էլ էր էդ գրքից ընտրել:)... էլեկտրոնային տարբերակով չկարողացա մինչև վերջ կարդալ, գիրքը փնտրեցի չգտա, վերջը... որոշեցի տպեմ գրքի պես ու կարդամ:)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

...Хочу закончить свою книгу. Вот и все. Я меняю себя на нее.

4. Ո՞ր էջն եք հասել
5-րդ գլխում եմ:)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա` :love
Ամառն էլ վերջացավ, ամառվա վերջին գիրքսա:(

Erassik
28.08.2010, 22:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Չարլզ Դիկենս- "Սառը տունը"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ֆիլմն էի նայել մի քանի տարի առաջ, վերջերս հիշեցի, որոշեցի կարդալ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Лондон. Հենց սենց էլ սկսվում է
4. Ո՞ր էջն եք հասել
Երկրորդ հատորի 101-րդ էջը
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ուղղակի հրաշալի գիրք ա, ու ընդհանրապես, Դիկենսը շատ սիրուն ա գրում :love

einnA
28.08.2010, 22:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Խուրշուդյան Էդմոն "Արիական Իմաստնություն"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
հեղինակի դուստրն առաջարկեց, ես էլ մեծ սիրով ընդունեցի ;)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Աստվածաշնչում տրված Նոյան տապանի պատմությունը, հավանական է, հրեաները վերցրել են իրենց բաբելական գերության ժամանակ` Ունտապիշտիմի մասին բաբելական առասպելից, իսկ վերջիններս էլ վերցրել են ավելի հին` շումերների Զիուսուդրայի առասպելից...
Երկար ստացվեց կներեք ;)

4. Ո՞ր էջն եք հասել
դեռ 81 էջում եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ոչ միայն արիականության գաղափարական նրբություններին կարելի է ծանոթանալ, այլ շատ ավելի ոչ ծավալուն ամփոփված տեղեկությունների շնորհիվ շատ նոր բաներ եմ բացահայտել... ահավոր հետաքրքիր է:Եթե գտնեք, անպայման կարդացեք ;)

Հայկօ
28.08.2010, 22:58
Նիլ Գեյման - A Study In Emerald

Ես ուղղակի չէի կարող շրջանցել մի այպիսի պատմվածք, որտեղ հանդիպում են երկու նշանավոր գրողների ստեղծած աշխարհները, ու այն էլ ի՜նչ աշխարհներ. մի կողմից՝ Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսը, դոկտոր Վաթսոնն ու Լոնդոնը, մյուս կողմից՝ Հովարդ Լավկրաֆտի Կտուլհուն, Դագոնն ու Իննսմաութը: Մանավանդ, երբ կարդում եմ պատմվածքի հեղինակի անունը:

Պիտի փորձեմ գտնել այս պատմվածքների ամբողջ ժողովածուն:

impression
29.08.2010, 01:06
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Չակ Պալանիկ - Օրորոցային

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
պատահական ընտրություն էր

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
At first, the new owner pretends he never looked at the living room floor.

4. Ո՞ր էջն եք հասել
հասել եմ հինգերորդ գլխին

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
սարսափելի դեպրեսիվ ա, կարծում եմ, նույնիսկ իմ նյարդերը կարող ա չդիմանան

Magic-Mushroom
01.09.2010, 12:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Станислав Гроф-ЗА ПРЕДЕЛАМИ МОЗГА

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Քանի որ այս գիրքը 30 տարվա հետազոտություններն են մարդու հոգեկան վիճակի,այս գիտնականի գործերը ինձ շատ հոգեհարազատ են ու տալիս են բազում հարցերի պատասխանները,սա մի ճանապարհորդություն է մարդու հոգեկան ներաշխարհ,եւ ինչու չէ ինչքան էլ շատ բան իմանաս միեւնույն է ոչինչ չես իմանա:think

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

На этих страницах я попытался сжать в один том результаты почти тридцатилетнего изучения неординарных состояний сознания, вызванных приёмом психоделических пре-паратов или применением различных нефармокологических методов:)

4. Ո՞ր էջն եք հասել

2-րդ գլխում եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա`

Խոսքեր չկան ասելու,կարող եմ նկարելhttp://olkpeace.org/forum/images/smilies/icon_ylflower.gif,իսկ ավելի լուրջ այս գիրքը մի բանալի է՝որը թույլ է տալիս ճանապրհորդել մի այլ հարթություն:love

Yeti
02.09.2010, 22:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դյումա - Ասկանիո
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ինտեռնետս անջատվել էր, առաջի հարմար տարբերակներ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Զայլա չկա հասնեմ մյուս սենյակ :)
4. Ո՞ր էջն եք հասել
180
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ես անտեր ինետս երբ պտի անջատեն, որ կարդամ վերջացնեմ :D

Շինարար
07.09.2010, 13:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հրաչյա Սարուխան «Սիրո հուշապսակ»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Այսօր առիթ եղավ Բանաստեղծի հետ ծանոթանալու, ինքը նվիրեց ժողովածուն:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Պոեզիա է, միայն մեկ նախադասությունը ոչինչ չի ասելու:
4. Ո՞ր էջն եք հասել
Մի շնչում կարդացի:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
:love

Yellow Raven
07.09.2010, 15:13
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Պետեր Հանդկե-Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Երթուղայյինի մեջ նստած էի, քունս էլ տանում էր ահավոր... Չքնելու դեմ որպես դեղ սկսեցի կարդալ:))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Դարպասապահը նայում էր, թե ինչպես է գնդակը հատում գիծը...

4. Ո՞ր էջն եք հասել

23/119 :))

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ հապճեպա գրում, ոնցոր Տեր Վռազը լինի:)) Բայց հաճելի արագա, դուրս գալիսա էդ խառնաշփոթը:)
Էս գրքի պատճառով Մարկեսի <<Հարյուր տարվա մենությունը>> անավարտ թողեցի ժամանակավոր... Հուսով եմ լավը կլինի:

Ֆոտոն
07.09.2010, 15:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Սյուզան Ֆոքս - Home life

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Հենց այնպես, մի բան գտա օֆիսում:

3. Ո՞ր էջն եք հասել

29/170

4. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ամբողջ գրքում նկարագրվում են տարբեր սենյակներում իր զգացողությունները: Հետաքրքիրն ու ձանձրալին համատեղող մի բան է ստացվել: Կանացի մտածողության առումով առաջին անգամ հարազատություն եմ զգում, չնայած առանձնապես եսիմ ինչ չի: :)

CactuSoul
07.09.2010, 18:51
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Զայլա չկա հասնեմ մյուս սենյակ :)
4. Ո՞ր էջն եք հասել
180

Երկաթե նյարդեր ունեք երևի:8 Այդպիսի սկիզբ ունեցող գիրքը ես դժվար թե մի նախադասությունից ավել կարողանայի կարդալ:pardon:

helium
22.09.2010, 21:59
1. Анджей Сапковский - Последнее желание
2. Ժամանակին կարդացել էի, իսկ վերջերս ցանկություն առաջացավ Ведьмак-ի ողջ ցիկլն ընթերցել, բայց արի ու տես, որ բան չէի հիշում...այնպես որ նորիս սկսեցի :)
3. Она пришла под утро. Вошла осторожно, тихо, бесшумно ступая, плывя по комнате, словно призрак, привидение, а единственным звуком, выдававшим ее движение, был шорох накидки, прикасавшейся к голому телу.
4. Գրքի 1/4-րդ մասում եմ
5. Շա՜տ թեթեւ կարդացվող, հետաքրքիր, արկածային, էլֆերով ու կախարդներով լի...էլ ի՞նչ է պետք :)

StrangeLittleGirl
27.09.2010, 10:03
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Փոլ Օսթեր - Man in the Dark

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ո՞նց թե ինչու: Յա˜, Փոլ Օսթերին շատ եմ սիրում, էս գիրքն էլ Մյունխենից ճարեցի: Իրա վերջին գործն ա:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

I am alone in the dark, turning the world around in my head as I struggle through another bout of insomnia, another white night in the great American wilderness.

4. Ո՞ր էջն եք հասել
107

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Չգիտեմ՝ վերջը ինչ կսարքի էս ամեն ինչից, բայց դե Օսթերը շատ համով է գրում, ու սովորաբար նրա գործերը շատ յուրահատուկ զարգացումներ են ունենում: Մենակ արդեն ներվերիս վրա ազդում ա, որ իրա ամեն գրքում թոշակի անցած գրող կա ու ամեն գրքում խոսվում ա Nathaniel Hawthorne-ի մասին:

Rhayader
27.09.2010, 10:40
1. Ի՞նչ եք կարդում հիմա
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/7/7d/FreakTheMightyBookCover.jpg/200px-FreakTheMightyBookCover.jpg
Rodman Philbrick, "Freak the Mighty"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Այս գրքի հիման վրա նկարահանված "The Mighty" ֆիլմի երկրպագու եմ՝ ահա թե ինչու: Վաղուց էի ուզում գտնել, չէր ստացվում, հենց բլոգումս նշեցի, երեք հոգի միանգամից նվիրեցին: Ապրեն բլոգներն ու այդ երեք հոգին (նամանավանդ Վելվետն ու Հանելուկային Երկրպագուն:D)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

I never had a brain until Freak came along and let me borrow his for a while, and that's the truth. The unvanquished truth, is how the Freak would say it, and for a long time it was him who did the talking. Except I had a way of saying things with my fists and my feet even before we became Freak the Mighty, slaying dragons and fools and walking high above the world.
4. Ո՞ր էջն եք հասել
108 (Chapter XVII, "By all that's Holy")
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ֆիլմը միանշանակորեն ավելի տպավորիչ է, բայց գիրքն ավելի ամբողջական է: Ֆիլմը շատ ասպետական է, իսկ գիրքն իսկական մանկական վիպակ է:

Ֆրեյա
27.09.2010, 11:02
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ումբերտո Էկո – Վարդի Անունը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

լիբ.րու–ում պատահաբար աչքիս ընկավ, բայց մինչ այդ լավ կարծիքներ էի լսել գրքի մասին, մասնավորապես, որ շատ հագեցած /գիտելիքներով ու տեղեկություններով/ ու հետաքրքիր գեղարվեստական գիրք է։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

16 августа 1968 года я приобрел книгу под названием "Записки отца Адсона из Мелька, переведенные на французский язык по изданию отца Ж. Мабийоиа" (Париж, типография Ласурсского аббатства, 1842).

4. Ո՞ր էջն եք հասել

Կեսը

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ հետաքրքիր է գիրք է։ Ընդհանրապես, Ումբերտո Էկոն մինչ գեղարվեստական գիրք գրելը հայտնի է Իտալիայում որպես գիտնական, միջնադարի մասնագետ եւ սիմվոլների մասնագետ, բարձր հեղինակություն ունի եւ մի շարք աշխատանքների հեղինակ է։ Իսկ գիրքը՝ ընտիր է։ Եզակի գիրք է, որը կարդալով եւ շատ պատմական տեղեկություններ ես ստանում, որ այլ կերպ կարդալը ձանձրալի կլիներ ու չէր հիշվի։ Սյուժեն էլ է շատ հետաքրքիր, սա կարելի է ասել այն գրքի պրոտոտիպն է, որից հետո "թխել" են իրենց գրքերը Դեն Բրաունը /Դա Վինչի Ծածկագիրը՛ ու Ակունինը /Ալտին Տոլոբաս/։ Շատ հեշտ է կարդացվում։

Հայկօ
27.09.2010, 19:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Генри Лайон Олди - Герой должен быть один

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուրեմն մի անգամ՝ ուշ գիշերով (կամ վաղ առավոտով), զրուցարանում Շատ Տարօրինակ Խոսակցություն էր ծագել իմ ու Rhayader-ի մեջ: Պարբերաբար փայլատակում էին այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Սլեյպնիր, Մյոլնիր, Գանդիվա, Վաջրա, Գունգնիր, Աջագավա, Ֆենրիր, Անանսի (ինքը դեմք ա), ինչպես նաև զանազան այլ զարմանալի ու անհասկանալի բաներ :)): Մի խոսքով՝ չեմ հիշում, թե ինչ էինք խոսում, ինչից սկսվեց, ինչքան էի խմած և այլն, բայց հաստատ հիշում եմ, որ վերջում եկանք այն տրամաբանական եզրակացության, որ շատ վատ կլիներ, եթե Օդինը Սլեյպնիրի վրա ութատրոփ սլանար ու Մյոլնիրով կործանիչ հարված հասցներ ցանկացածիս :D: Հետո սահուն անցում կատարվեց դեպի հունական լպրծուն դիցաբանությունը, Հերակլես-Մերակլես, Էդիպ ձաձա, ու Rhayader-ը ինձ խորհուրդ տվեց կարդալ վերոհիշյալ գիրքը. «քեզ դուր կգա»: Ու քանի որ իմ ու մեր պոզով-պոչով բարեկամի գրական ճաշակները տագնապալիորեն մոտ են իրար, ես իսկույն բուքմարկ արեցի հղումը, աչքի լույսի նման պահեցի-պահպանեցի, և անգամ որոշեցի կարդալ (տարիներ անց) :)):

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Եվ ահա հնչեց Օձի ձայնը.
- Մահկանացուն բռնած պահում է երկինքն ու աստվածներին: Այսժամ՝ ու՞մ են պետք տիտանները:
Եվ լսեց նա.
- Մեր կարիքը չկա: Այլևս երբեք չեն ապստամբի տիտանները: Վե՛րջ նրանց աշխարհին: Լոկ մեկ ուսի վրա է պահում նա երկնակամարը:
- Ուրեմն միայն աստվածնե՞րն են կարևոր: Միայն քրոնիդնե՞րը:
- Աստվածների կարիքը նույնպես չկա: Նա աստվածներին էլ է հաղթում: Հեշտությամբ պահում է նա երկնակամարը, քանզի նա Ուժն է:
Եվ մռայլ ու խռպոտ շշնջաց Օձը.
- Այո, հիմա ես ճանաչեցի Հերակլեսին...Ի դեպ՝ սա գրքի սկիզբը չէ, իսկ գիրքը սկսվում է «Խավար» միբառանի նախադասությամբ :):

4. Ո՞ր էջին եք հասել
Առաջին :}:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առաջին էջին եմ հասել :pardon: Խոստումնալից է :think:

Շինարար
28.09.2010, 16:55
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Թաուֆիկ ալ-Հաքիմ «Շահրազադե»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շուտ կարդացել էի բնագրով, հիմա անհրաժեշտ է վերընթերցել, կարդում եմ ընկերներիցս մեկի արած թարգմանությունը, որ վաղուց պետք է կարդացած լինեի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Ի՞նչ է քեզ ասում այս ագռավը:

4. Ո՞ր էջին եք հասել

41

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Թաուֆիկ ալ-Հաքիմից սկսած արդեն կարելի է կարդալ Եգիպտոսի գրականությունը: Կոնկրետ էս գործը, մեկ էլ «Քարանձավի մարդիկ», հզոր գործեր են:

Skeptic
29.09.2010, 09:59
...ու Հանելուկային Երկրպագուն:D)
:} http://www.emofaces.com/en/emoticons/l/lighter-emoticon.gif

1. Ի՞նչ եք կարդում հիմա

Լեո Տաքսիլ - «Զվարճալի Ավետարան»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Տաքսիլի մյուս երկու հիմնական աշխատությունները` «Սրբազան ավազակաորջն» ու «Զվարճալի Աստվածաշունչը», կարդացել էի, որոշեցի` սա էլ կարդամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Относительно личности Иисуса Христа можно услышать три мнения:
1. Одни считают, что это Бог, на некоторое время сошедший на землю в обличье человека.
2. Другие полагают, что он был евреем-проповедником, который при жизни подвергался суровым гонениям и потом был обожествлен сторонниками своих социально-освободительных идей.
3. И, наконец, третьи утверждают, что никакого Иисуса Христа, как и его апостолов, не существовало и что христианская легенда, сфабрикованная по образцу множества других религиозных легенд, сложилась в эпоху упадка язычества, когда людям, извлекающим пользу из человеческой глупости, понадобилась новая религия.

4. Ո՞ր էջն եք հասել

14/319 :(

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Դեռ վաղ ա կարծիք կազմել, բայց, ինչպես նախորդ 2 աշխատությունները, գրված ա սատիրիկ ոճով: Ի տարբերություն նախորդ 2-ի` ավելի նման ա գեղարվեստական գրքի:

Quyr Qery
29.09.2010, 21:07
Կարդում եմ "The grass is singing"... կարդում եմ ,,, որ individual reading ունենամ հանձնելու :D... Սկսվում է էսպես "Mary Turner, wife of Richard Turner, a farmer at Ngesi, was found murdered on the front verandah of their homestead yesterday morning"....Հլը, որ կարդացվում է....:)

Անտիգոնե
02.10.2010, 22:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ներսը և դուրսը - Հերման Հեսսե
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ գովեցին, որոշեցի կարդալ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբեմն մենք այս ու այն բանն ենք ձեռնարկում, մեկնում ենք ու վերադառնում, կատարում մեկ այս, մեկ այն, և ամեն ինչ բնական ու հեշտ է թվում, ոչնչով չծանրաբեռված ու կարծես թե ոչ պարտադիր, սակայն ամեն ինչ, ըստ երևույթին, կարող էր և այլ կերպ լինել:
4. Ո՞ր էջն եք հասել
47
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ չեմ կողմնորոշվում, բայց գրելու ոճը միանշանակ լավն է

Yellow Raven
03.10.2010, 23:47
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ներսը և դուրսը - Հերման Հեսսե

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Երբեմն մենք այս ու այն բանն ենք ձեռնարկում, մեկնում ենք ու վերադառնում, կատարում մեկ այս, մեկ այն, և ամեն ինչ բնական ու հեշտ է թվում, ոչնչով չծանրաբեռված ու կարծես թե ոչ պարտադիր, սակայն ամեն ինչ, ըստ երևույթին, կարող էր և այլ կերպ լինել:
4. Ո՞ր էջն եք հասել
47

Իրականում խոսքը <<Մանկան հոգի>>-ի մասին է գնում, իսկ <<Ներսը և դուրսը>> 6 էջանոց փոքրիկ ու հրաշալի պատմվածք է;)

Անտիգոնե
04.10.2010, 08:00
Իրականում խոսքը <<Մանկան հոգի>>-ի մասին է գնում, իսկ <<Ներսը և դուրսը>> 6 էջանոց փոքրիկ ու հրաշալի պատմվածք է;)

Իրականում խոսքը Հերման Հեսսեի "Ներսը և դուրսը" գրքույկի մասին է գնում, որի մեջ զետեղված են նրա մի քանի պատմվածքները, ("Մանկան Հոգի", " Քլայնը ը Վագները", "Քլինգզորի վերջին ամառը", "Ներսը և դուրսը", " Մասսագետների մոտ", "Բանաստեղծը" ) որոնցից առաջինը հենց "Մանկան հոգին" էր, որը գրառումս կատարելու պահին ընթերցում էի: :)


Հգ - իդեպ "Մանկան հոգին" 31 էջից բաղկացած պատմվածք է, իսկ ես նշել էի, որ արդեն 47 էջին եմ հասել...

StrangeLittleGirl
06.10.2010, 10:34
1. Ի՞նչ եք կարդում հիմա
"Juliet, Naked" (Նիք Հորնբի)
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կարդացել էի նույն հեղինակի "A Long Way Down"-ը, դուրս շատ էր եկել: Զալցբուրգում պատահաբար էս գիրքը տեսա, գնեցի: Հետաքրքիր էր՝ ոնցն են Հորնբիի մյուս գործերը:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Բռնվեք :)) Քիչ են սենց հավես սկզբով գրքերը:
"They had flown from England to Minneapolis to look at a toilet."

4. Ո՞ր էջն եք հասել
6

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մեղմ ասած դեռ շուտ է կարծիք հայտնելու համար, բայց երևում է, որ հեղինակը սուր լեզու ունի: Արդեն հասցրել եմ որոշ տեղերում ծիծաղից թուլանալ:

Farfalla
06.10.2010, 11:23
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Гюнтер Грасс - "Жестяной барабан"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուսանողական տարիներին մի հատված կարդացել էի, դուրս եկել էր, երեկ ընկերուհուս տանը գիրքը տեսա սկսեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Не скрою: я пациент специального лечебного учреждения, мой санитар следит за мной, он почти не спускает с меня глаз, ибо в двери есть смотровое отверстие, а глаз моего санитара - он того карего цвета, который не способен видеть насквозь голубоглазого меня.

4. Ո՞ր էջն եք հասել
125

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ շուտ է կարծիք կազմելու համար, բայց հեղինակի գրելաոճը շատ եմ հավանում:

Ռուֆուս
06.10.2010, 11:26
Ես էդ գիրքը չեմ կարդացել, բայց կինոն եմ նայել (Շառլ Ազնավուրն էլ ա մեջը խաղում): Հրաշք ֆիլմ ա :love

Փոքրիկ
09.10.2010, 22:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Այսօր վերջացրի Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյրը»:8

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Պարապ էի, գործիս տեղում էլ ուրիշ գիրք չգտա:))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Չեմ հիշում:esim

4. Ո՞ր էջն եք հասել
Վերջացրել եմ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Վատը չէր, բայց ավելին էի սպասում:think հեշտ կարդացի, չհաշված մի 30 էջ անկապ ու անհետաքրքիր խոսակցություններ էին:))

Leo Negri
14.10.2010, 16:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա

James Clavell - Shogun

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Տարբեր խելոք մարդիկ խորհուրդ էին տալիս, ընդ որում բավականին թունդ քննադատելով ռուսերեն թարգմանությունը: Դե ես էլ հենց անգլերեն տեսա` չդիմացա ու առա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

The gale tore at him and he felt its bite deep within and he knew that if they did not make landfall in three days they would all be dead.

4. Ո՞ր էջն եք հասել

602/1151

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ թունդ գիրքա` բոլոր առումներով: Վաղուց գրքից տենց հաճույք չէի ստացել:
Մի քիչ ուրախացրեցին մերթընդմերթ հանդիպող մշակութային թեթև վրիպակները /օրինակ միջնադարյան Ճապոնիայում ջուդոի ու կարատեի առկայությունը/, բայց դե 1975 թվի համար հեղինակի մշակութային ու պատմական էրուդիցիան տպավորիչա: Պատմական գործող անձանց անունները փոխած են, ու մի ուրիշ կարգի հավեսա գուշակել, թե ով ովա: Տորանագան` Տոկուգավա, Նակամուրան` Հիդեյոշի, Գորոդան` Օդա Նոբունագա, ու այդպես շարունակ:

StrangeLittleGirl
18.10.2010, 00:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆրանսուազ Սագան «Բարև թախիծ»:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ասեցի՝ տեսնեմ ինտերնետում ֆրանսերենը կճարեմ: Ճարեցի, կողքն էլ՝ ռուսերեն տեքստը: Մի երկու տող կարդացի՝ տեսնեմ կհասկանամ: Տեսա հասկանում եմ, ասեցի՝ լավ, մի անգամ էլ ֆրանսերեն կարդամ, տեսնեմ ինչ է ստացվում:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Sur ce sentiment inconnu dont l'ennui, la douceur m'obsèdent, j'hésite à apposer le nom, le beau nom grave de tristesse. (Это незнакомое чувство, преследующее меня своей вкрадчивой тоской, я не решаюсь назвать, дать ему прекрасное и торжественное имя – грусть)

4. Ո՞ր էջն եք հասել
31/86

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե կարդացած գրքի մասին կարծիք գրելը ո՞րն ա: Ոչինչ, հասկանում եմ: Որ չեմ հասկանում, կողքի ռուսերենն եմ կարդում, էլի չեմ հասկանում :D

Հայկօ
18.10.2010, 00:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Генри Лайон Олди - Герой должен быть один
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուրեմն մի անգամ՝ ուշ գիշերով (կամ վաղ առավոտով), զրուցարանում Շատ Տարօրինակ Խոսակցություն էր ծագել իմ ու Rhayader-ի մեջ: Պարբերաբար փայլատակում էին այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Սլեյպնիր, Մյոլնիր, Գանդիվա, Վաջրա, Գունգնիր, Աջագավա, Ֆենրիր, Անանսի (ինքը դեմք ա), ինչպես նաև զանազան այլ զարմանալի ու անհասկանալի բաներ :)): Մի խոսքով՝ չեմ հիշում, թե ինչ էինք խոսում, ինչից սկսվեց, ինչքան էի խմած և այլն, բայց հաստատ հիշում եմ, որ վերջում եկանք այն տրամաբանական եզրակացության, որ շատ վատ կլիներ, եթե Օդինը Սլեյպնիրի վրա ութատրոփ սլանար ու Մյոլնիրով կործանիչ հարված հասցներ ցանկացածիս :D: Հետո սահուն անցում կատարվեց դեպի հունական լպրծուն դիցաբանությունը, Հերակլես-Մերակլես, Էդիպ ձաձա, ու Rhayader-ը ինձ խորհուրդ տվեց կարդալ վերոհիշյալ գիրքը. «քեզ դուր կգա»: Ու քանի որ իմ ու մեր պոզով-պոչով բարեկամի գրական ճաշակները տագնապալիորեն մոտ են իրար, ես իսկույն բուքմարկ արեցի հղումը, աչքի լույսի նման պահեցի-պահպանեցի, և անգամ որոշեցի կարդալ (տարիներ անց) :)):
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Եվ ահա հնչեց Օձի ձայնը.
- Մահկանացուն բռնած պահում է երկինքն ու աստվածներին: Այսժամ՝ ու՞մ են պետք տիտանները:
Եվ լսեց նա.
- Մեր կարիքը չկա: Այլևս երբեք չեն ապստամբի տիտանները: Վե՛րջ նրանց աշխարհին: Լոկ մեկ ուսի վրա է պահում նա երկնակամարը:
- Ուրեմն միայն աստվածնե՞րն են կարևոր: Միայն քրոնիդնե՞րը:
- Աստվածների կարիքը նույնպես չկա: Նա աստվածներին էլ է հաղթում: Հեշտությամբ պահում է նա երկնակամարը, քանզի նա Ուժն է:
Եվ մռայլ ու խռպոտ շշնջաց Օձը.
- Այո, հիմա ես ճանաչեցի Հերակլեսին...

Ի դեպ՝ սա գրքի սկիզբը չէ, իսկ գիրքը սկսվում է «Խավար» միբառանի նախադասությամբ :):
4. Ո՞ր էջին եք հասել
Առաջին :}:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առաջին էջին եմ հասել :pardon: Խոստումնալից է :think:

Կարդացի-վերջացրեցի. իմ կարդացած ամենալավ վեպերից մեկն էր՝ հաստատ, չեմ մանրամասնի՝ ինչու, բայց փաստը կարճ-կոնկրետ կարձանագրեմ :)): Հիմա կարդում եմ վերոհիշյալի անուղղակի շարունակությունը՝ «Одиссей, сын Лаэрта» վեպի առաջին մասը՝ «Человек Номоса»:

Leo Negri
18.10.2010, 13:36
Հիմա կարդում եմ վերոհիշյալի անուղղակի շարունակությունը՝ «Одиссей, сын Лаэрта» վեպի առաջին մասը՝ «Человек Номоса»:

"Օդիսսեյը" Օլդիների ամենաթունդ վեպերիցա: Խորհուրդ կտամ նաև Անդրեյ Վալենտինովի "Диомед, сын Тидея" երկհատորյակը, ինքը զուգահեռ պատմումա նույն "Օդիսսեյի" դեպքերի մասին, ուղղակի ուրիշ մարդու աչքերով:

1. Ի՞նչ եք կարդում հիմա


Phil Hine - Pseudonomicon

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա


Վաղուց էի ուզում, համա թե չէի ճարում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում



Each god brings its own madness. To know the god – to be accepted by it – to feel its mysteries, well you have to let that madness wash over you, and through you. This isn’t in the books of magic, why ? For one thing, it’s all too easily forgotten, and for another, you have to find it out for yourself. And those who would sanitaze magic, whitening out the wildness with explanations borrowed from pop psychology or science – well, madness is something that we still fear – the great taboo. So why did I choose Cthulhu? High Priest of the Great Old Ones. Lying dreaming ''death’s dream'' in the sunken city, forgotten through layers of time and water. It sounds so simple to say that I merely heard his ''call'' – but I did. Gods do not, generally, have a lot to say, but what they do say, is worth listening to.

4. Ո՞ր էջն եք հասել


Կեսերն եմ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա


Սպասումներս բավականին բարձր էին, բայց չէի սպասում, որ էդ աստիճանի լավնա լինելու:

AniwaR
20.10.2010, 19:42
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Էսօր կարդացի վերջացրեցի Չակ Պալանիկի "Survivor"-ը:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Մեր համալսարանի գրադարանում տեսա, մտածեցի՝ ըհըն, տրանսպորտի մեջ զբաղվելու բան կունենամ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում

Արդեն հանձնել եմ: Բայց կարծեմ` "One, two, three, testing, testing" կամ նման մի բան:

4. Ո՞ր էջն եք հասել

Էջերը հետհաշվարկով էր: Առաջին էջին եմ հասել փաստորեն: :))

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Որ կեսերից կարծիք հայտնեի, չի բացառվում էս զմայլիկը՝ :[ դնեի: Դուրս չեկավ, լավը չէր, սյուժեի մեջ որոշակի հետաքրքրություն կար, բայց... բայց ահագին անկապ էր, եսիմ ինչ մի խորիմաստ մտքեր էլ չէր արտահայտում: Առաջին կեսն ավելի շատ տնային տնտեսուհու ուղեցույց էր հիշեցնում: Գրքի երևի 60 տոկոսը գնում ա տարբեր տեսակի կեղտաբծերի մաքրման նկարագրության վրա: :{ Մենակ մի բան ա հետաքրքիր՝ ճի՞շտ են, թե՞ չէ: Երևի՝ հա: Էստեղից էլ երկրորդ բանը, որ հետաքրքիր ա՝ էդքան ինֆորմացիա որտեղի՞ց էր ճարել: Ինչևէ, ամենաշատ դուր եկած հատվածը Թենդերի ու Ֆերթիլիթիի պարելն էր::)) Մեկ էլ մի դրական կողմ ուներ՝ շատ պարզ լեզվով է գրում: Բառարան գրեթե պետք չի եկել կարդալուց: Դրանով հանդերձ՝ առանձնապես ցանկություն չի առաջացնում իրա մյուս գրքերը կարդալ::mda

Yeghoyan
20.10.2010, 21:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Չեմ կարդում, տառապում եմ ,,Կարամազով եղբայների,, պատճառով: Մի ամիսա կարդում եմ, չի ուզում պրծնում:sad


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Որովհետև ժամանակին չեմ կարդացել:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում:
Ուր էր թե չսկսեր:))
Առաջին հատորն արդեն մոտս չի, չեմ ասի ինչպես է սկսվում:


4. Ո՞ր էջն եք հասել:
Հասել ենք երկրորդ հատորի 177-րդ էջին:


5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Եթե մի ամբողջ ամիսա տևում կարդալս, ուրեմն էնքան էլ դուրս չի եկել, ուղղակի կիսատ չթողնելու ու կարդացած լինելու համար եմ շարունակում:

Շինարար
20.10.2010, 21:09
Չեմ կարդում, տառապում եմ ,,Կարամազով եղբայների,, պատճառով: Մի ամիսա կարդում եմ, չի ուզում պրծնում:sad


Որովհետև ժամանակին չեմ կարդացել:


Ուր էր թե չսկսեր:))
Առաջին հատորն արդեն մոտս չի, չեմ ասի ինչպես է սկսվում:


Հասել ենք երկրորդ հատորի 177-րդ էջին:


Եթե մի ամբողջ ամիսա տևում կարդալս, ուրեմն էնքան էլ դուրս չի եկել, ուղղակի կիսատ չթողնելու ու կարդացած լինելու համար եմ շարունակում:
Աս, Կարամազովները հավանի, լավ գիրք ա, տենց գրքեր մի անգամ են գրվում:) «Մեծ հավատաքննիչը»:love

Yeghoyan
20.10.2010, 21:27
Աս, Կարամազովները հավանի, լավ գիրք ա, տենց գրքեր մի անգամ են գրվում:) «Մեծ հավատաքննիչը»:love

Լավ կանեին սկի չգրեին :))
Մեկ-մեկ մտածում եմ Դոստոևսկին երևի պարապա եղել, որ էդքան երկար-բարակ գրելա:
Չէ Շին, լավնա, չեմ ասի հետաքրքիր չի, բայց կասեմ ձանձրանում եմ կարդալուց, դժվարա առաջ գնում, հլա մի ամիս էլ երևի կարդալու եմ, մի քանի էջ կարդալուց հետո գիրքը փոխում ուրիշ բան սկսում կարդալ: Տեսնենք վերջում ինչ կստացվի :8

StrangeLittleGirl
20.10.2010, 21:32
Չեմ կարդում, տառապում եմ ,,Կարամազով եղբայների,, պատճառով: Մի ամիսա կարդում եմ, չի ուզում պրծնում:sad


Որովհետև ժամանակին չեմ կարդացել:


Ուր էր թե չսկսեր:))
Առաջին հատորն արդեն մոտս չի, չեմ ասի ինչպես է սկսվում:


Հասել ենք երկրորդ հատորի 177-րդ էջին:


Եթե մի ամբողջ ամիսա տևում կարդալս, ուրեմն էնքան էլ դուրս չի եկել, ուղղակի կիսատ չթողնելու ու կարդացած լինելու համար եմ շարունակում:

Ես տենց մարդ չգիտեմ, որ Կարամազովի ձեռը տառապած չլինի: Պատրաստի դրել եմ, որ կարդամ, բայց այ սենց կարծիքներ լսելիս վախից չեմ բացում, չնայած գիտեմ, որ եթե ինձ ստիպեմ, կարդամ, դուրս գալու ա :))

Դեկադա
20.10.2010, 21:36
Չկարեցա էտ Կարամազովների հետ լեզու գտնեմ… Կեսից թողել եմ: Հիմի « Վտանգավոր կապեր»-ն եմ կարդում Շոդերլո Դը Լակլո-ի: Այսինքն վերընթերցում եմ:

Շինարար
20.10.2010, 21:41
Չկարեցա էտ Կարամազովների հետ լեզու գտնեմ… Կեսից թողել եմ: Հիմի « Վտանգավոր կապեր»-ն եմ կարդում Շոդերլո Դը Լակլո-ի: Այսինքն վերընթերցում եմ:

Մնաս բարով, իմ հրեշտակ, ես քեզ հաճույքով նվաճեցի, լքում եմ առանց ափսոսանքի, գուցեև վերադառնամ քեզ մոտ: Այս է օրենքն աշխարհի: Իմ մեղքով չէ::) Հավես գիրք ա, էս նամակը անգիր էի արել, նենց էր դուրս եկել, բայց հիմա համաձայն չեմ հետը մի տեսակ:))

Yeghoyan
20.10.2010, 21:43
Ես տենց մարդ չգիտեմ, որ Կարամազովի ձեռը տառապած չլինի: Պատրաստի դրել եմ, որ կարդամ, բայց այ սենց կարծիքներ լսելիս վախից չեմ բացում, չնայած գիտեմ, որ եթե ինձ ստիպեմ, կարդամ, դուրս գալու ա :))

Ստպելով, դե երևի մի ամիս էլ դու կկարդաս, կարդա անպայման Բյուր ջան, ու դրանից հետո Շինարարի հետ պիտի խոսանք այդ մասին :))

StrangeLittleGirl
20.10.2010, 23:41
Ստպելով, դե երևի մի ամիս էլ դու կկարդաս, կարդա անպայման Բյուր ջան, ու դրանից հետո Շինարարի հետ պիտի խոսանք այդ մասին :))

Մի ամի՞ս: Որ էդքան տևի, էլի լավ ա :D Ես քանի հոգու գիտեմ, մի տարի էին կարդում :D

Շինարար
20.10.2010, 23:47
Մի ամի՞ս: Որ էդքան տևի, էլի լավ ա :D Ես քանի հոգու գիտեմ, մի տարի էին կարդում :D

Ես հիմա չեմ հիշի, թե քանի օրում եմ կարդացել, բայց կարդում էի, հենց կարողանում էի կարդալուն ժամանակ տրամադրեմ, կարելի ա ասել՝ մի շնչում եմ կարդացել:)

Նաիրուհի
25.10.2010, 23:21
Մի ամի՞ս: Որ էդքան տևի, էլի լավ ա :D Ես քանի հոգու գիտեմ, մի տարի էին կարդում :D

Արձանագրի, Բյուր. 4-5 օր… Կես շնչում... :love

Նաիրուհի
25.10.2010, 23:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Գուրգեն Խանջյան-«Հիվանդանոց»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դասախոսներիցս մեկը հարցրեց՝ կարդացել եմ, թե չէ. չէի կարդացել :oy Համ էլ հասկացա, որ ամոթ է. ժամանակակից հայ արձակից համարյա բան չեմ կարդացել :oy

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Առաջին նախադասությունը դժվար որևէ պատկերացում տա, դրա համար հաջորդող մի քանի նախադասությունն էլ կգրեմ.

Տարօրինակ է:
Խնջույքի երեկոյից մի ամբողջ օր է անցել, սակայն Մարիամը, հակառակ իր խոստումի, այդպես էլ չզանգեց: Մի ամբողջ օր է անցել այն երեկոյից, երբ գինովցած Մարիամը Գրիգորին քաշեց-տարավ կիսամութ ննջասենյակը և պահանջեց գրկել ու համբուրել իրեն: «Ամուր-ամուր»,-ասաց նա: Իսկ բարակ միջնապատի այն կողմում՝ հյուրասենյակում, ուրախ աղմկում էին խնջույքի մասնակիցները:

4. Ո՞ր էջն եք հասել
260/314

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ հետաքրքիր է, սպասածիցս շատ ավելի լավն է: Մինչև ընթերցասրահի փակվելը չկարողացա կտրվել. 2.5 ժամում եմ էդքանը կարդացել: Ինչ-որ կաֆկայոտ բան կա, հետաքրքիր լուծումներ, ապրումներ, մեկ-մեկ թվում է՝ հերոսն էլ, միջավայրն էլ մի տեսակ մշուշի մեջ են, մի ուրիշ աշխարհից: Մեր պատկերացրած ու սովորած հայկական վեպերից տարբեր է և՛ թեմայով, և՛ գրելու կերպով: Մի քիչ «Դատավարությունն» է հիշեցնում, բայց միայն ընդհանուր գծերով: Եսի՞մ: Վաղը կավարտեմ ու վերջնական կարծիքս կասեմ:
էնքան կուզեմ, որ էլի մեկը կարդա ու տպավորություններն ասի…

Ֆրեյա
02.11.2010, 09:53
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Janusz Wiśniewski, Одиночество в сети

http://posters.ec/cover/162010

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Լավ կարծիքներ լսեցի, հետաքրքրեց:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)


Девятью месяцами ранее…
С одиннадцатой платформы при четвертом пути железнодорожной станции Берлин-Лихтенберг бросается под поезд больше всего самоубийц. Так официально утверждают неизменно скрупулезные немецкие статистики на основании обследования всех вокзалов Берлина. Это, кстати сказать, заметно, если ты сидишь на скамейке на одиннадцатой платформе при четвертом пути. Рельсы там блестят куда сильней, чем около других платформ.

4. Ո՞ր էջն եք հասել

49/չգիտեմ ինչքանից

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Խառը: Մի հատված՝ հավանում եմ, հաջորդով՝ տարվում, երրորդը՝ ձանձրալի է թվում ու պարբերաբար էդպես: Թվում է, թե գիրքը սիրո մասին է, բայց դեռ չեմ պարզել՝ սիրո մասին է, թե դրա բացակայության: Կկարդանք՝ կտեսնենք :) Ուզում եմ անպատճառ իմանալ, թե վերջը վերադառնալու է այն կնոջ մոտ, որ իրենով է ապրում, թե ՝ ոչ:

Շինարար
13.11.2010, 00:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վալերի Պարանյան «Աթոռիկը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ակումբցիներից մեկը տվեց գիրքը և հորդորեց:)) կարդալ: Մտածում էի հետո կկարդամ, բայց Երևան-Վանաձոր երթուղին կարճելու ավելի լավ միջոց, քան ընթերցանությունն է, չկա:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ըստ էության էական չէ, չեմ արտագրում, որովհետև առանձին փոքրիկ պատկերներ են, ես էլ էսպես թերթելով մեկ ու մեջ եմ կարդում:
4. Ո՞ր էջն եք հասել
Վերն ասացի:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիրքը գնելու դրդող կազմ ունի ու գնելուց վանող վերնագիր, չլիներ խորհուրդը, չէի էլ կարդա: Բայց այն ինչ կարդացի հարազատ էր, ոճը իհարկե չափից դուրս շատ է մաթևոսյանոտ, իրենը չի, նոր չի, բայց այն դուրս եկավ, որ գրական լեզվով լոռվա խոսքն է տալիս, այսինքն, գրված է գրական, բայց կարդալիս անկախ քեզնից լոռվա շեշտադրմամբ ես կարդում, հերթով շատ գեղեցիկ պատկերներ է տալիս, ինչ-որ մարդկանց, ինչ-որ միջադեպերի ու վերջ, ամեն դեպքում գիրքը մի կողմ չեմ դնի, կարդալու դրդում ա հենց սկսում ես կարդալ:))

Yeghoyan
13.11.2010, 00:26
Եկա խարհուրդ տվողին ասեմ, քանի Շինարարը գնում-գալիս էր Երևան հետո Վանաձոր, էդ գիրքը ես էլ հասցրեցի կարդամ :)) Կարծիքը նույնն ա ինչ Շինարարինը, էլ չկրկրնեմ, բայց ասեմ էդ ամբողջ գրքից մի պատմություն շաաաատ հավանեցի, պատմում էր թե ինչպես են երեխաները իրենց ընկերոջ՝ սատկած շան համար հուղարկավորություն կազմակերպում, ամեն կարգ ու կանոնով թաղում, հետո էլ իրենց դպրոցի աղջիկներից մեկին կանչում, որ լացի: Աղջիկը գալիս մի նենց լաց ու կոծա կապում, որ բոլորը սկսում են հավեսով լացել:

Մի խոսքով լավն էր, գիրքը ձեռքներդ ընկնի անպայման կարդացեք, ժող:


Ի դեպ, իմ կարդացած նախորդ գրքի մասին: Բյուր ջան, Կարամազովները լավնա, երկրորդ հատորի սկիզբն ա դանդաղ առաջ գնում, բայց հետո լավ էլ կարդացվումա, նենց որ էս էլ անպայման կարդա, համ էլ էս ընթացքում հասցրել եմ Դոստոևսկու ուրիշ գործեր էլ կարդամ, հաստատ արժի կարդալ ;)

AniwaR
13.11.2010, 01:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Վատսյայանա - «Կամա Սուտրա» (Ռիչարդ Բարթոնի անգլերեն թարգմանությունը)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Հազար տեսակ ժամանակակից, սուտի-մուտի, «ֆալշ» «Կամասուտրա»-ներ եմ կարդացել: Որոշեցի, որ օրիգինալը մինչև հիմա կարդացած չլինելն իսկապես դժբախտություն է:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Թարգմանչի ներածական խոսքը բաց թողնելով՝


IN the beginning, the Lord of Beings created men and women, and in the form of commandments in one hundred thousand chapters laid down rules for regulating their existence with regard to Dharma, Artha, and Kama.

4. Ո՞ր էջն եք հասել

Երեկ եմ սկսել: Հըլը որ 18:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ամենայն հետաքրքիրը դեռ առջևում է: :))
Համ էլ սկիզբը նրանով էր ուրախալի, որ արթնացրեց քաղաքական ու իրավական ուսմունքների պատմության ուսումնասիրության ժամանակ ձեռք բերած որոշ չնչին գիտելիքներ::8 Այնուամենայնիվ լրացուցիչ թեթևակի ուսումնասիրությունների կարիք ա զգացվում՝ գիրքը կարգին հասկանալու համար:

StrangeLittleGirl
13.11.2010, 14:51
Ի դեպ, իմ կարդացած նախորդ գրքի մասին: Բյուր ջան, Կարամազովները լավնա, երկրորդ հատորի սկիզբն ա դանդաղ առաջ գնում, բայց հետո լավ էլ կարդացվումա, նենց որ էս էլ անպայման կարդա, համ էլ էս ընթացքում հասցրել եմ Դոստոևսկու ուրիշ գործեր էլ կարդամ, հաստատ արժի կարդալ ;)
Դոստոևսկուց մենակ «Ապուշն» եմ կարդացել, էն էլ մի տարի ձգվել ա: Ճիշտ ա, ահավոր լարված ժամանակաշրջան էր, սկի կարդալու մասին չէի էլ մտածում, բայց ամեն դեպքում... Ու գիրքը դուրս եկավ: Տեսնեմ, էս մեկից հետո երևի փորձեմ Կարամազովը, բայց զուգահեռ ինչ-որ բանի հետ: Որ թեմայից դուրս չստացվի...

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ - «Դրախտի մյուս կողմը»:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի քանի տարի առաջ սկսել էի, բայց կիսատ էի թողել բավական բարդ լեզվի պատճառով: Որոշեցի նորից սկսել՝ մտածելով, որ անգլերենս արդեն էդքան կձգի: Ու հասկացա, որ ֆրանսերենս էդքան ձգում ա :D
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Amory Blaine inherited from his mother every trait, except the stray inexpressible few, that made him worth while.
4. Ո՞ր էջն եք հասել
44
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ֆիցջերալդին հատուկ դանդաղ ընթացք ունի գիրքը, էնպես որ դեռ շուտ է արտահայտվելու համար: Չգիտեմ ինչու, ինձ մոտ էնպիսի տպավորություն է, որ հեղինակը ձեռառնելով է գրել: Տեսնենք՝ ուր կհասնենք:

Leo Negri
16.11.2010, 04:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա


Րոբերթ Թվիգգեր - Ջղայն սպիտակ պիժամաներ /Angry White Pyjamas: A Scrawny Oxford Poet Takes Lessons From The Tokyo Riot Police/

http://aikiblog.kappazone.com/wp-content/uploads/2009/03/angry_white_pyjamas_cover.jpg

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Վերջերս ինձ խիստ սկսելա հետաքրքրել տարբեր մարդկանց անձնական փորձը մարտարվեստների բնագավառում: Իսկ դե Թվիգգերը պատմումա երևի թե աշխարհի ամենադաժան Յոսինկան այկիդոյի գրեթե անհնարին հասնող Senshusei կուրսի մասին, ու թե ոնցա իրան հաջողվել դիմանալ մինչև վերջ: Նենց որ վերցրեցի աչքի տակով անցկացնեմ, տենամ լավնա թե չէ, ու կլանեց:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում


I was walking to work when I noticed a shiny ball bearing in the gutter. It was a pachinko ball, used in a kind of Japanese slot machine as a prize.


4. Ո՞ր էջն եք հասել

149 / 316

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Մի կողմ թողնելով այն, որ ժամանակակից Ճապոնիայի մասին պատմող արտասովոր հետաքրքիր ու հումորով գիրքա, երևի թե իմ կարդացած ամենաոգեշնչող գրքերիցա: Ինչպես Թվիգգերը մեջբերումա սամուրայ պոետ Յամաոկա Տեշու-ի բանաստեղծությունը`


Do not think that
This is all that exists
There is much more to learn -
The sword is unfathomable.

The world is wide
Full of happenings.
Keep that in mind
And never believe
“I’m the only one who knows.”

~Anna~
16.11.2010, 05:42
1. Փիթեր Բալաքյան «Այրվող Տիգրիս: Հայկական ցեղասպանությունը և ամերիկյան արձագանքը»
2.Վերջերս կարդացի նույն գրողի մի այլ գիրք հայերեն թարգմանած (Ճակատագրի սև շունը) ու հետաքրքրություն արաջացավ անգլերեն կարդալ հաջորդը:
3.
In recent decades, the Armenian Genocide has often been referred to as "the forgotten genocide," the "unremembered genocide," "the hidden holocaust," or "the secret genocide."
4. 51/392
5.Նոր եմ սկսել կարդալ, բայց արդեն շատ դուրսգրումներ եմ անում: Հայաստանին օգնելու Ամերիկայի կոնկրետ ձեռնարկների մասին փաստեր կան որ ինձ անծանոթ էին, բայց շատ հետաքրքրում են:

Leo Negri
22.11.2010, 04:30
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Jan Fries - Kali Kaula

http://kalikaula.co.uk/wp-content/uploads/2010/09/kali_kaula_jan_fries.jpg

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Հենց գիրքը լույս տեսավ` պատվիրեցի, քանի որ դեռևս իր ընտրած թեմաներով հեղինակը շատ որակով ու հետաքրքիր բաներ էր գրում, ու նոր գիրքը, էն էլ ձախաձեռյան տանտրայի մասին, սպասում էի անհամբերությամբ, գրեթե էն պահից, երբ "Avalonia" հրատարակչությունը հայտարարեց, որ պատրաստումա տպագրության:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

This may be the beginning of the strangest journey you ever made.

4. Ո՞ր էջն եք հասել

177/546

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Չէի կարծում, որ երբևէ բարոն Յուլիուս Էվոլայի "The Yoga of Power"-ին գերազանցող աշխատության ռաստ կգամ ձախ ձեռքի տանտրայի մասին` էն էլ գրված արևմտյան հեղինակի կողմից: Բայց դե արի ու տես, ռաստ էկա: Նենցա վառռռում, որ էլ ասելու չի: :o

Գոռ Ջան - Հայ
22.11.2010, 12:19
Ասկանիո :8

Rhayader
22.11.2010, 12:47
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Margaret Anderson, "The Unknowable Gurdjieff"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Աշակերտիս մոտ տեսա, վերցրեցի, որ կարդամ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
One night last winter - one of those nights of cold unending rain that one never expects on the Riviera - I opened a book, The Days Before, by Katherine Anne Porter. I had been told that she had written about Katherine Mansfield, and I hoped she had understood Katherine's experience at the Gurdjieff Institute, about which so many distorted reports have been published.
4. Ո՞ր էջն եք հասել
67/212
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ոճից դատելով, ինկվիզիցիայի կտտանքների սպառնալիքի տակ էլ այս գրողի ուրիշ գիրք չեմ կարդա: Վատ գրված գիրքը սարսափելի բան է, բայց երբ կինն է վատ գիրք գրում, դա սարսափելիության լրիվ այլ մակարդակ է: Ոճը գնահատում եմ՝ 2/5:
Դիտարկենք որպես կենսագրություն: Ի՞նչ կարելի է ակնկալել հեղինակից, ով երկու էջը մեկ ներողություն է խնդրում, որ կոմպետենտ չէ գրել Գուրջիևի մասին, ու սա ընդամենը փորձ է: Քնարական շեղումներ անհայտ ուղղություններով, կծումներ ինչպես Գուրջիևի, այնպես էլ իր սեփական ընդդիմախոսների նկատմամբ: Անընդհատ իր ընկերներին է գովազդում: Երևի նրանց ուրախացնելու համար է գրել գիրքը: Այնպես որ, որպես կենսագրություն՝ 1/5:
Ու ի վերջո, ապուշ միտքը, թե գիտելիքը սպառվող չափ է, ու եթե մի տեղ այն շատ է, ապա մեկ ուրիշ տեղ այն քիչ է, ասես այն, ասենք, նյութական սուբստանցիա լինի, միայն կնոջ գլխով կարող էր անցնել: Նման կարգի զառանցող մեկ էլ Բլավացկայան է:
Ախմախ գիրք է: Սկզբունքայնորեն եմ ուզում ավարտել:

Jarre
22.11.2010, 13:42
1. Ի՞նչ եք կարդում հիմա
3001: The Final Odyssey (Arthur C. CLARKE)
http://www.bscreview.com/wp-content/uploads/2008/10/3001thefinalodyssey.jpg

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վերջապես բացահայտվում է առեղծվածային սև մոնոլիտների գաղտնիքը.... Էս վեպը երրորդ անգամ եմ կարդում։ Հիմա որոշեցի կարդալ անգլերենով լեզվիս բարելավման համար։ Շատ եմ սիրում Տիեզերեկան ոդիսականները։ Չորս գրքերն էլ շատ խորը, փիլիսոփայական ու հետաքրքիր են։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին պարբերությունը :)) )
Call them the Firstborn. Though they were not remotely human, they were flesh and blood, and when they looked out across the deeps of space, they felt awe, and wonder - and loneliness. As soon as they possessed the power, they began to seek for fellowship among the stars.

4. Ո՞ր էջն եք հասել
Նոր եմ սկսել 14/249

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Խիստ դրական։ Սակայն երբեք չի հասնի 2001-ին։ Թեև փոխկապակցված են, բայց համեմատել պետք չի։ Քլարքը բոլոր չորս ոդիսականներն էլ կապել է մեկը մյուսի հետ, սակայն այնպես է արել, որ հնարավոր լինի կարդալ նաև որպես առանձին վեպ։ Պարտադիր չէ ծանոթ լինել նախորդներին։ Գիտաֆանտասիկ ոճի սիրահարներին խորհուրդ եմ տալիս, չեք փոշմանի։ Ես պաշտում եմ այս քառհատորյակը։

Լեո
27.11.2010, 22:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Աստվածաշունչ:


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մինչ այս կարդացածս կցկտուր էր, տարբեր ժամանակներում տարբեր մասեր կարդացել էի, բայց ոչ ամբողջապես: Որոշեցի վերջապես ամբողջականացնել...


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Ի սկբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը»:


4. Ո՞ր էջն եք հասել
106


5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դժվարանում եմ առայժմ կարծիք հայտնել: Աստծու խոսքը յուրացնելու համար երևի ժամանակ ու ինչ-որ տեղ նաև իմաստություն է պետք :8

Էլիզե
28.11.2010, 22:09
Քաղաքացիական օրենսգիրք....

է՜, ինչ վատ գեղարվեստական գրականություն ա ո՞ր :pardon :))

ars83
10.12.2010, 20:39
Անընդհատ կարդալուց աչքերս ցավում են, այդ պատճառով սկսել եմ գրքերը լսել:


1. Ի՞նչ եք կարդում հիմա
O.Wilde, The picture of Dorian Gray


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուայլդի ստեղծագործություններից քիչ եմ կարդացել, ուզում էի բացը լրացնել:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

The studio was filled with the rich odor of roses, and when the light summer wind stirred amidst the trees of the garden there came through the open door the heavy scent of the lilac, or the more delicate perfume of the pink-flowering thorn.


4. Ո՞ր էջն եք հասել

Ութերորդ (վերջին) սկավառակին:


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Գլուխգործոց: :ok

Հ.Գ. Կարդացողն այնքան լավ է կարդում: Բրիտանական անգլերենով, հստակ, հասկանալի: Փորձեցի լսել նաև Վ. Գիբսոնի The zero history-ն, ամերիկյան անգլերենի պատճառով ահագան բան անհասկանալի է: :( Պետք է նորից փորձեմ: :think

StrangeLittleGirl
17.12.2010, 23:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Մարգերիտ Դյուրաս - «Հյուսիսային չինաստանցի սիրեկանը» (կամ ոնց վերնագիրը թարգմանեք հայերեն)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Լավ արեցի :D Պահի տակ գտա գրադարանում, վերցրի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Խաղահրապարակի կենտրոնում մի տուն:
4. Ո՞ր էջն եք հասել
26
5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Արագ ա կարդացվում :D Իսկ եթե լուրջ, հլը որ հավես ա, բայց շուտ ա որևէ բան ասելու համար:

anahit96
20.12.2010, 17:19
,,Мастер и Маргарита,, 2րդ անգամ եմ կարդում

ars83
24.12.2010, 01:30
1. Ի՞նչ եք կարդում հիմա
7000 years of jewellery

http://www.britishmuseumshoponline.org/content/ebiz/britishmuseumonlineshop/invt/P./W./X./cmc50321/cmc50321_master.jpg


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նախ, շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես էր իրեն զարդարում մարդը հին ժամանակներում, ինչպիսի մետաղագործական և ոսկերչական տեխնիկաների էր տիրապետում: Երկրորդ՝ վերջապես պետք էր սկսել կարդալ այս գիրքը, որը գնել էի մոտ 10 ամիս առաջ:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Jewellery was man's answer to the profound human need for self-adornment and, consequently, is one of the oldest forms of decorative art.


4. Ո՞ր էջն եք հասել

15/243


5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ բարձրորակ և մանրամասն լուսանկարներ ու բացատրություններ է պարունակում: Կարծում եմ՝ շարունակությունն էլ է լինելու տեղեկություններով հարուստ:

Միքո
28.12.2010, 02:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Роджер Желязны «Девять принцев Амбера» ու հաջորդ 9 հատորները

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
մարդա մեկը տվեց, որ իրա ներվերը չուտեմ :D

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
После целой вечности ожидания кажется, что-то стало проясняться.

4. Ո՞ր էջն եք հասել
205

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
զգում եմ, որ մի շաբաթում կվերջացնեմ :P

Malxas
28.12.2010, 21:24
Զուգահեռ մի քանի գիրք եմ կարդում: Հերթով գրեմ: :)

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էրիխ Կեստներ - Ֆաբիան

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Բուկինիստականից վերջերս ընտրությամբ մի կապ գիրք եմ գնել, հերթով կարդում եմ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ֆաբիանը նստել էր <Պոլենո> կոչվող սրճարանում և աչքի էր անցկացնումերեկոյան թերթերի վերնագրերը. (հետևում է վերնագրերի ոչ փոքր ցուցակ)

4. Ո՞ր էջն եք հասել
59/219

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Իմ սիրած գրողների մեջ չի մտնի, բայց գրում է օրիգինալ և կարդացվող ոճով:


Մի խնդրանք բոլորին: Ասեք մի լավ ժամանակակից գրողի անուն, որ կարդամ :) Նախօրոք խնդրում եմ Կոելյոին չառաջարկել :)

Malxas
28.12.2010, 21:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վիլյամ Գոլդինգ - Ճանճերի տերը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Բուկինիստականից վերջերս ընտրությամբ մի կապ գիրք եմ գնել, հերթով կարդում եմ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Խարտյաշ տղան ցած իջավ վերջին քարափից և սկսեց ճանապարհ հարթել դեպի ծովախորշը:

4. Ո՞ր էջն եք հասել
Հենց նոր ավարտեցի

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Երբեք երկրորդ անգամ չեմ կարդա: Հետաքրքիր չեի անվանի գիրքը, բայց իր մեջ ինչ որ ձգող բան ունի այնուամենայնիվ:

Շինարար
28.12.2010, 21:52
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Հրանտ Մաթևոսյան «Ահնիձոր»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Հրանտ Մաթևոսյանն ա գրել, որոշեցի էս 2 օրվա մեջ կարծես թե շատ լավ ավարտվող տարին էլ ավելի լավ ավարտել՝ երկհատորյակի ընթերցմամբ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Օհանես պապը մի հարյուր տարի առաջ թողնում-փախչում է Հաղպատի հողատեր Զառ-Բարաթով-Աբդուլաշվիլուց:

4. Ո՞ր էջն եք հասել:
էջ 21

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Կարծում էի՝ չէի կարդացել, պարզվեց՝ կարդացել էի, նույնիսկ հիշեցի, թե երբ: Դեռ էլի կկարդամ:

Malxas
28.12.2010, 22:24
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հանս Շերֆիգ - Բոտուս Օկցիտանուս կամ ութաչքանի կարիճը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Բուկինիստականից վերջերս ընտրությամբ մի կապ գիրք եմ գնել, հերթով կարդում եմ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Խորհրդավոր ու տագնապալի իրադարձություններ տեղի ունեցան մի քանի տարի առաջ մի եվրոպական երկրում, որի անունը մենք այստեղ չենք անվանի:

4. Ո՞ր էջն եք հասել
150/350

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ լավն է: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ պետք է սկսեմ վերընթերցումը: Երգիծական թեթև ոճով է գրված, բայց ստեղծագործության մակարդակը բավական բարձր է:

Շինարար
28.12.2010, 22:46
Մի խնդրանք բոլորին: Ասեք մի լավ ժամանակակից գրողի անուն, որ կարդամ :) Նախօրոք խնդրում եմ Կոելյոին չառաջարկել :)

Մարիո Վարգաս Լյոսա (http://www.akumb.am/showthread.php/57318-%D5%84%D5%A1%D6%80%D5%AB%D5%B8-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BD-%D4%BC%D5%B5%D5%B8%D5%BD%D5%A1):)

Malxas
29.12.2010, 10:51
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ավ. Շահսուվարյան - Ավիցեննան և հայ մատենագրությունը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Միջնադարյան մուսուլմանական կուլտուրայի մասին ինֆորմացիա է պետք, որը գուցե պետք գա ստեղծագործելիս:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Աբու Ալի Իբն-Սինան` Ավիցեննան ապրել և ստեղծագործել է 10-11 -րդ դարերում:

4. Ո՞ր էջն եք հասել
30/180

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բարձրակարգ պրոֆեսիոնալ աշխատանք է:

Leo Negri
29.12.2010, 10:54
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Яков бен Бирсави - Продвижение к Силе

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Համարելով Կարլոս Կաստանեդայի Դոն Խուանին գրեթե ամբողջովին հորինված կերպար, չեմ կարող չընդունել, որ Կաստանեդայի փիլիսոփայական հայացքները երբեմն կարան շատ հետաքրքիր ու օգտակար լինեն /երբ չեն աղավաղված որպես կանոն Ուժի հետ առնչություն անգամ չունեցող հետնորդների հոծ բազմության կողմից/` թե թեորետիկ, թե պրակտիկ առումներով: Նենց որ սիրում եմ կարդալ Կաստանեդայի հետ անմիջականորեն շփված մարդկանց հիշողությունները: Իսկ դե հեղինակը պատմումա Կաստանեդայի փակ սեմինարներից մեկի ժամանակ ունեցած սեփական` Ուժի հետ առնչվելու փորձի մասին:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)


На свой первый семинар к доктору Кастанеде я попал благодаря Теду Ловенталю. Я познакомился с ним осенью 1993 года. Тогда я жил в Нью-Хейвене, штат Коннектикут, учился в колледже Йельского университета и готовился получить степень бакалавра экономики.


4. Ո՞ր էջն եք հասել

Ա4 - 16/60

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ լավնա: Կարդացվումա հետաքրքիր, ու մեջը մեկու մեջ շատ օգտակար մտքեր են հանդիպում:

anahit96
29.12.2010, 14:33
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Լոուրենս Դ.Քուշե

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ինձ միշտ հետաքրքրելա այս առասպելներն ու իրականությունները:Մի անգամ գրադարանում ման էի գալիս գիրք նկատեցի,վերցրի:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Աստղափայլ գիշերը և համընթաց քամին նպաստավոր էին ,,Դոքոթա-3,,-ի համար,երբ նա սկսեց դանդաղ իջնել Մայամիի ուղղությամբ:

4. Ո՞ր էջն եք հասել
155/325
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Միայն զարմանում եմ,մտածելու տեղիք է տալիս...:8:think

Շինարար
06.01.2011, 22:50
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Գաբրիել Գարսա Մարկես «Ես միայն զանգահարելու եմ եկել» (http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=40&Itemid=6)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Զգացի, որ այն, ինչ այս պահին ինձ անհրաժեշտ է կարդալ, ի վիճակի չեմ ընկալելու բարձր ջերմության պատճառով, ու քանի որ նույն պատճառով ուրիշ ավելի հետաքրքիր ոչնչով չի կարող զբաղվել, քան ընթերցելը, հիշեցի, որ ժամանակին «Նարցիսում» նման մի պատմվածք եմ կարդացել, պեղեցի, գտա ու վերընթերցեցի, վերհուշ կատարեցի, այսպես ասած:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Գարնանային մի անձրևոտ երեկո, վարձած մեքենայով մեն-մենակ Բարսելոն գնալիս, Մարիա դե լա Լուս Սերվանտեսը Մոնեգրոների ամայի մի վայրում ավտովթարի ենթարկվեց:

4. Ո՞ր էջն եք հասել:
Թվային տարբերակը էջերով չի, համ էլ ավարտեցի արդեն:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Հետաքրքիր է շատ, միշտ մտածել եմ, որ լավ ֆիլմ կստացվեր, գուցե նաև կա: Սիրում եմ նման գրվածքներ՝ հենց այնպես ինչ-որ բանի մասին, թեթև ու չպարտադրող, դե Մարկեսն այդպիսին է: Ի դեպ, քանի որ այս թեման կարծես թե ոչ թե պարզապես գլուխ գովալի համար է, թե տես՝ ինչ եմ կարդում, այլ խորհուրդ տալու, թե դուք էլ կարդացեք, միաժամանկ վերը տվեցի նաև ստեղծագործության հղումը, գուցե բարի ավանդույթ դառնա: Կարդացեք, թե կուզեք. երկար չէ ու լավն է:

Փաստորեն հղումը կայքին է միայն ուղղված՝ 2007թ.-ի 3-րդ համարում:

Malxas
07.01.2011, 16:58
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Библиотека Флорентия Павленкова - Шакьямуни (Будда), Конфуций, Магомет, Св. Франциск

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Վաղուց էի որոշել: Նման կարգի մարդկանց կյանքը միշտ էլ հետաքրքրել է ինձ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Со времен глубочайшей древности Индия привлекала к себе внимание всех народов.

4. Ո՞ր էջն եք հասել:
157/429

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Շատ հետաքրքիր է, խորհուրդ կտամ կարդալ: Տարբեր հեղինակներ են գրում, բայց ոճը ոնց որ թե նույնն է: Գրված է կարճ և բովանդակալից:

Malxas
08.01.2011, 15:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Բելյաև - Իր դեմքը գտած մարդը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Ֆանտաստիկա շատ քիչ եմ կարդացել: Հիմա փորձում եմ լրացնել բացը

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Ձյունապատ հարթավայր է:

4. Ո՞ր էջն եք հասել:
53/212

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Լավն է:

Malxas
09.01.2011, 20:38
Իմ նշած հղումներում կարծիք եմ գրել այն գրքերի մասին, որոնք կարդում եմ և որոնցից ոմանք կարդալ վերջացնելուց հետո փոխել են տպավորությունը:
Հանս Շերֆիգը լավ գրող է, բայց վերը նշված գրքում շատ է տարվում կոմունիստական գաղափարախոսությամբ, կամ ավելի ճիշտ իր երկրում ԱՄՆ - ի ազդեցությունն ունենալու փնովմամբ, ու ամբողջ շեշտը դրա վրա դնելով փչացնում է շատ բան:
Բելյաևի - Իր դեմքը գտած մարդը` միջինից ցածր մակարդակի վեպ:

Moonwalker
14.01.2011, 18:10
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Норбер Кастере - Моя жизнь под землей (Воспоминания спелеолога)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Գրքի ֆիզիկական ներկայությանը կարոտել էի ու գրադարակումս առաջին չկարդացած գիրքը սա էր: Ձեռքս ընկավ, թեթև հետաքրքրեց ու որոեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Впервые мне пришлось под землю во время семейного пикника (английские слова были тогда в моде), или попросту завтрака на траве в устье Савы, недалеко от Булоньсюр-Жесс.

4. Ո՞ր էջն եք հասել:
41/292

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Շատ լավ մենագրություն է: Ոնց որ գիտական ֆանտաստիկա լինի, բայց դե հասկանում ես, որ դեպքերն իրոք պատահել են այս ֆրանսիացի քարանձավագետին:

Rhayader
16.01.2011, 05:05
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Անդժեյ Սապկովսկի, «Narrenturm»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Լյովը համոզեց

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):

Не оправдались мрачные пророчества хилиастов, предсказывавших дату Конца вполне точно, а именно в первый понедельник февраля месяца 1420 года после святой Схоластики. Ну что же, кончился понедельник, потом вторник, затем среда – и ничего. Не наступили Дни Искупления и Возмездия, предваряющие приход Царствия Божия. Не был – хоть и завершилось тысячелетие – освобожден из заточения своего Сатана и не вышел, дабы обольщать народы в четырех углах Земли. Не сгинули от меча, огня, глада, града, клыков хищников, скорпионьих жал и змеиного яда все грешники мира и супротивники Бога. Тщетно ожидали верные пришествия Мессии на горах Фавор, Беранек, Ореб, Сион и Оливной, впустую ожидали второго пришествия Христа quinque civitates, названные в пророчестве Исайи пять избранных городов, которыми сочли Пильзно, Клатовы, Лоуны, Сланы и Жатец. Конец света не наступил. Мир не погиб и не сгорел. Во всяком случае – не весь.

4. Ո՞ր էջն եք հասել:
76%

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Համով դուռակություն է, պարզապես ամեն անգամ վիկկայի կամ Նեկրոնոմիկոնի, կամ պապ Հոնորիուսի գրիմուարի հիշատակման հանդիպելիս ոնց որ գլխիս լապատկով տան: Մյուս կողմից՝ հերոսները շատ վատ են զարգացրած, շատ հարթ ու ոչ համոզիչ են՝ Ռեյնեվանից սկսած, Սամսոն Մեդոկով վերջացրած: «Ведьмак»-ի ցիկլը, թեկուզ գրական տեսանկյունից, հազար անգամ ավելի ուժեղ էր իրականում: Բայց սա՝ իմ նման զանուդա ընթերցողի համար:
Իսկ պան Սապկովսկին ուրիշ կարգի զանուդա է. քանի գիրք է՝ «Մատանիների Տիրակալից» վրեժ է լուծում այնտեղ չցուցադրված թրիքների, կտետների ու այլ արտաթորանքների (ես կասեի՝ նույնիսկ քաքերի) տեղն իր գրքերում այդ ամենն ամենայն բծախնդրորեն:
Մյուս կողմից, եթե ինչ-որ մեկն այս գրառման մեջ «քաք» բառի կիրառումը ոչ նորմատիվային բառապաշար համարի, կառաջարկեմ, որ կարդա սույն աշխատանքն ու տեսնի, որ ես շատ մեղմ մեջբերում եմ կատարել:
Ինչևէ, թեման ծավալուն է ու իմ լեքսիկայի աբիժնիկներին այսօր քննարկել չեմ պատրաստվում:

Մաֆերման
16.01.2011, 12:55
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Միշել Մոնտեն «Փորձեր»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Ընկերս համոզեց)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Это искренняя книга, читатель. (Ռուսերենն եմ կադում)

4. Ո՞ր էջն եք հասել:
845/1150

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Հզոր գիրք ա

StrangeLittleGirl
16.01.2011, 21:34
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Մարգըրիտ Դյուրաս - «Ամռանը երեկոյան ժամը տասն անց կես»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Հայրդ խորհուրդ տվեց Դյուրասից ուրիշ գրքեր էլ կարդալ, ես էլ լսեցի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
- Նրա անունը Պաեստրա է: Ռոդրիգո Պաեստրա:

4. Ո՞ր էջն եք հասել:
42/150

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Լավ ա գրել: Տեսնենք ուր կտանի

Շինարար
16.01.2011, 22:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Մարիո Վարգաս Լյոսա «Գովք խորթ մորը»:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Եսիմ, մի բան պետք ա կարդայի՞, թե՞ չէ:esim

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Իր քառասնամյակի օրը դոննա Լուկրեցյան բարձի տակ մի երկտող գտավ: Չձևավորված, մանկական ձեռագրով մանրակրկիտ գրված էր.

«Շնորհավորում եմ ծննդյան տարեդարձի առթիվ: Ես ոչինչ չեմ կարող նվիրել քեզ, որովհետև փող չունեմ, բայց խոստանում եմ գերազանց սովորել և դառնալ լավագույն աշակերտը. դա էլ կլինի իմ նվերը: Դու ամենաբարին ու ամենագեղեցիկն ես, և ես ամեն գիշեր քեզ տեսնում եմ երազում: Նորից շնորհավորում եմ:
Ալֆոնսո»:

4. Ո՞ր էջն եք հասել:
էջ 17

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Հիմա չափազանց շատ եմ կարդում այն ամենը, ինչը պետք է, որ ժամանակ վատնեմ կարդալու այն, ինչ այս պահին անհրաժեշտ չէ ու մի բան էլ հետաքրքիր չէ: Հրաշք ա: Պարզ ա էն աստիճան, որ ոնց որ «Քաղաքը և շները»-ի հեղինակը գրած չլինի, հեշտ ա կարդացվում, ստիպում ա կարդալիս ժպտալ: Ում խորհուրդ եմ տվել «Քաղաքը և շները» կարդալ, եթե շատ ժամանակ չունեք, ավելի լավ է սա (http://bookz.ru/authors/mario-l_osa/pohval_n_461/1-pohval_n_461.html) կարդաք:))
Հաջորդ զոհս էս հեղինակից «Դոն Ռիգոբեռտոյի տետրակներն» (http://lib.aldebaran.ru/author/losa_mario/losa_mario_tetradi_dona_rigoberto/losa_mario_tetradi_dona_rigoberto__0.html) են:

Հ.Գ. Հակացուցված է նրանց, ովքեր խորշում եմ գրականության մեջ էրոտիկայի բարձր չափաբաժնից::)

Malxas
17.01.2011, 01:03
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
XIX դարի ամերիկյան պատմվածք

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Դե եսիմ, որոշեցի էլի :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Չերեքից, սաքսոնների աստծուց,
Գալիս է Չորեքշաբքին, նույն Չորքեշաբթին:

4. Ո՞ր էջն եք հասել:
105/460

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Հատկապես հիացած եմ Էդգար Պոյի պատմվծքներով: Կարծում եմ այն սակավ գրողներից է, որ գրում է անթերի:

Դարք
29.01.2011, 23:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
<<Վտանգավոր գործուղում>> Վարդգես Քալանթարյան, Մուշեղ Բաղդասարյան, Երևան 1989

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Որոշել էի մի բան կարդալ, այս գիրքը ընկավ աչքովս, վերջին ձեռք բերածս գրքերից է:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Ամենաճիշտը դուռը շրխկացնելն է:

4. Ո՞ր էջն եք հասել:
114/427

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Բավականին հետքարքիր դեպքեր են զարգանում, միևնույն խմբագրատան երեք աշխատակից գործուղում են ստանում, յուրաքանչյուրը առանձին հանձնարարությամբ: Շտապում եմ ենթադրել հետագայում դեպքերը այնպես են զարգանալու, որ բոլոր երեք դեպքերն էլ իրար կձուլվեն:

Hab
31.01.2011, 19:53
1. Հիմա կարդում եմ Գոնչառովի "Обрыв"-ը:

2. Ինչու որոշեցի?? Գրադարակից աչքով արեց :D ..

3. Վեպը սկսվում է այսպես. <Два господина сидели в небрежно убранной квартире в Петербурге, на одной из больших улиц.>:

4. Հասել եմ 40 էջին:

5. Դուրս գալիս է Գոնչարովի նկարագրությունները, գրքեր կան ուզւոմ ես արագ անցնել, չկարդալ նկարագրություններ, բայց այս դեպքում ինձ դուր է գալիս: Հեինակի գործերում, ինչպես նկատել եմ, կերպարներից մեկը "մեռած" վիճակում է լինում, մյուսը կյանքով լեցուն, բայց այդ կոնտրաստը տրիվիալ չէ, և կարդացվում է... կարդացեք, հետաքրքիր գործ է երևում::)

E-la Via
06.02.2011, 16:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Պլուտարքոսի համեմատական կենսագրություններից <Դեմոստենես և Ցիցերոն>

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Ուղղակի որոշ ժամանակ առաջ սկսեցի ծանոթանալ անտիկ գրականությանը ու հիմա հերթն հասել է Պլուտարքոսին:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Առաջին նախադասությունը երկար է ու ալարում եմ հիմա գրել :oy:

4. Ո՞ր էջն եք հասել:
366

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Ընդհանրապես ինձ դուր է գալիս Պլուտարքոսի շարադրանքը… Թեթև, կենդանի: Հավեսով ընթերցվում է: Եթե չալարեմ, երևի կծանոթանամ նաև նրա տրակտատներին և երկխոսություններին:

Անտիգոնե
08.03.2011, 01:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Հովիկ Չարխչյանի "Սուլամիթա, Սևակի մեծ սերը"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Գրական երաժշտական կոմպոզիցիայում պիտի արտասանեմ Սևակի "Երգ երգոց"-ից հատված: Գիրքը գտա ու որոշեցի կարդալ, որպեսզի արմատականորեն պատրաստվեմ ու հիմնավոր մշակեմ արտասանելիքս:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Որ կյանքում հաճախ այնպես է լինում,
Երբ սիրողները դեռ ողջ են, առողջ,
Իսկ սերը նրանց դառնում է լեգենդ
Եվ... ապրում կյանքով հազարապատիկ...

4. Ո՞ր էջն եք հասել:
160

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Կարդացվում է հեշտ: Պատկերավոր է գրված, այնքան պատկերավոր, որ երեկ երազում Սևակի ու Սուլամիթայի հանդիպման ամենասիրելի վայրերն էի տեսել:)

StrangeLittleGirl
14.03.2011, 12:39
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
«Լինելիության անտանելի թեթևությունը» (Միլան Կունդերա)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Մի օր պիտի կարդայի մեկ ա: Գնացի գրադարան, ինձ նենց էր ժպտում, որ էլ ասելու չի: Ուզածս գիրքն էլ չկար, ես էլ վերցրի, սկսեցի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Հավերժ կրկնությունը խորհրդավոր գաղափար է...

4. Ո՞ր էջն եք հասել:
144

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Առաջին երկու մասերը շատ կայֆն էին: Երրորդից սկսեց ձանձրացնել: Տեսնեմ՝ կձգեմ մինչև վերջ, թե չէ: Ընդհանրապես, հետաքրքիր կարծիքներ եմ լսել էս գրքի մասին: Մեկն էն, որ ուղիղ թվաբանական կեսից էշություն ա դառնում, մեկ էլ, որ առաջին երկու մասերից հետո չարժե էլ կարդալ: Ստացվում է՝ ուղիղ թվաբանական քառորդից հետո:

Անուշ
14.03.2011, 13:54
..մեկ նկատողություն ունեմ արդեն կանոններ խաղտելու համար ու դրանից հետո, վախենում եմ քայլ անել :) աջ... ձախ... Բայց այս թեմայում ուզում եմ մասնակից լինել մի պարզ պատճառով. այն ինչ հիմա կարդում եմ արժանի է ձեր ուշադրությանն էլ: Հուսամ՝ երկրորդ նկատողությունը չեմ ստանա վերնագիրը ռուսերեն գրելու համար... « Мне тебя обещали » , հեղինակ՝ Эльчин Сафарли ... Այս պահին 131-րդ էջում եմ:

ars83
14.03.2011, 20:51
Վիկտոր Հյուգո. Les Misérables
Առաջին հատորը երեկ վերջացրի: :{ 982 էջ: Մի այդքան էջ էլ երկրորդ հատորում կա: Հյուգոն ահավոր ձգած ու երկար է գրում: Մանավանդ, երբ սկսում է Փարիզը նկարագրել, առնվազն 30-40 էջ պիտի ակնկալես:
Բայց բառապաշարս ահագին հարստացավ. բառարանին այդքան հաճախակի չեմ դիմում: Ռուսի ասած՝ и то хлеб: :))

Enigmatic
16.03.2011, 01:55
Շատ եմ խնդրում, մեկն ու մեկդ ինձ լինկ կտա՞ Ջեյն Ոստինի «Հպարտություն և նախապաշարմունք»-ի: Գիրքը քաշեմ էլի: Ոչ մի տեղ չեմ կարողանում գիրքը գտնել:
Գուգլում էլ ինչ փորձեցի մոտս չստացվեց , խճճվեցի արդեն:(

Yevuk
16.03.2011, 02:00
Շատ եմ խնդրում, մեկն ու մեկդ ինձ լինկ կտա՞ Ջեյն Ոստինի «Հպարտություն և նախապաշարմունք»-ի: Գիրքը քաշեմ էլի: Ոչ մի տեղ չեմ կարողանում գիրքը գտնել:
Գուգլում էլ ինչ փորձեցի մոտս չստացվեց , խճճվեցի արդեն:(

Ռուսերեն թե՞ անգլերեն:

Enigmatic
16.03.2011, 02:03
Ռուսերեն Եվս

Yevuk
16.03.2011, 02:07
Ռուսերեն Եվս

Խնդրեմ՝ Джейн Остен - "Гордость и предубеждение" (http://lib.ru/INOOLD/OSTEN/gord.txt) ;)

Kita
16.03.2011, 02:29
Շատ եմ խնդրում, մեկն ու մեկդ ինձ լինկ կտա՞ Ջեյն Ոստինի «Հպարտություն և նախապաշարմունք»-ի: Գիրքը քաշեմ էլի: Ոչ մի տեղ չեմ կարողանում գիրքը գտնել:
Գուգլում էլ ինչ փորձեցի մոտս չստացվեց , խճճվեցի արդեն:(

Անգլերեն (http://webreading.ru/prose_/prose_classic/jane-austen-pride-and-prejudice.html#)
ռուսերեն (http://bookz.ru/dl2.php?id=23930&t=z&g=46&f=gord_osten&a_id=3059)

lushak
16.03.2011, 03:29
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Ժորժ Սիմենոն "Մեգրեի ցասումը"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Դեդեկտիվը հետաքրքրեց

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Դե չեմ հիշում արդեն, գիրքն էլ կողքս չի

4. Ո՞ր էջն եք հասել:
306

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Շատ բան սովորեցի կառավարության հանցագործությունների մասին, մանավան թե ինչու շատ հանցագործություններ չեն բացահայտվում և մեր հասարակ մարդկանց համար մնում են անհասկանալի և անարդար.....

Yevuk
07.04.2011, 00:09
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Фредерик Бегбедер - "Любовь живет три года"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Ընկուրուհուս խորհրդով սկսեցի կարդալ: Վերնագրին խաբնված՝ չէի ուզում կարդալ, բայց վերջը հետաքրքրությունը հաղթեց:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
"Любовь – это битва. Заранее проигранная."

4. Ո՞ր էջն եք հասել:
45/45 Հենց նոր վերջացրի:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Գրողի ցինիզմի պատճառով գրքի սկիզբը ահավոր ջղայնացնող էր: Բայց երևի հենց դա էր, որ ստիպեց կիսատ չթողնել ու մի շնչով կարդալ: Գրքի վերջը համարյա գուշակել էի, բայց դե...վերջում մի փոքր շոկ էր:

Ռուֆուս
16.05.2011, 15:50
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Թիմ Փաուերս/Tim Powers
Տարօրինակ ափերին/On Stranger Tides

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Պարզեցի, որ էս գրքի հիման վրա է ստեղծվել թե Ջորջ Լուկասի The Secret of Monkey Island համակարգչային խաղը, թե Կարիբյան Ծովի Ծովահենները ֆիլմի 4-րդ մասը: Ու քանի ծովահենների մասին գրքեր շատ եմ սիրում, որոշեցի կարդալ :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Though the evening breeze had chilled his back on the way across, it hadn't yet begun its nightly job of sweeping out from among the island's clustered vines and palm boles the humid air that the day had left behind, and Benjamin Hurwood's face was gleaming with sweat before the black man had led him even a dozen yards into the jungle. Hurwood hefted the machete that he gripped in his left—and only—hand, and peered uneasily into the darkness that seemed to crowd up behind the torchlit vegetation around them and overhead, for the stories he'd heard of cannibals and giant snakes seemed entirely plausible now, and it was difficult, despite recent experiences, to rely for safety on the collection of ox-tails and cloth bags and little statues that dangled from the other man's belt. In this primeval rain forest it didn't help to think of them as gardes and arrets and drogues rather than fetishes, or of his companion as a bocor rather than a witch doctor or shaman...

4. Ո՞ր էջն եք հասել
Կես եմ ընկել:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ լավն ա, 18-րդ դարի սկիզբ, Կարիբյան ծով, ծովահեններ, վուդու, մեռելներ, զոմբիներ, կախարդանք, երիտասարդության շատրվան, ծովային կռիվներ, արևադարձային կլիմա, մի խոսքով ամեն ինչը կա :)) Ու շատ հետաքրքիր ա: :)

Ֆոտոն
18.05.2011, 11:24
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Գրիգոր Նարեկացի - Մատյան Ողբերգության

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Ներքին զգացողություն ունեմ, որ արդեն ահագին բան հասկանում եմ, ժամանակն է հենց դա կարդալու: :)


4. Ո՞ր էջն եք հասել:
Առաջին մի քանի գլուխներն եմ կարդացել դեռ:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Վերնագրի առումով մի քիչ անհամաձայնություն ունեմ. կանվանեի «Լույսի մատյան», «Ծաղկունքի, լուսավոման մատյան», «Ինքնամաքրման կամ փրկության մատյան», ամեն դեպքում դեպի լույսն ու բարին տանող...
Իսկապես բուժիչ գիրք, իսկապես լույս սփռող, մարդու ներաշխարհը խաղաղեցնող, հանդարտող ազդեցություն ունի: :) Շատ ճիշտ եմ ընտրել կարդալու ժամանակը:

StrangeLittleGirl
18.05.2011, 20:30
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Christian Bobin - "La dame blanche"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Էշ խելքս ասեք... կարդալու բան չունեի, էս գիրքն էլ մի քանի ամիս առաջ նվեր էի ստացել, ասեցի տեսնեմ՝ ինչ ա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Peu avant six heures du matin, le 15 mai 1886...

4. Ո՞ր էջն եք հասել:
55/120
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Էն որ ասում են՝ ընկել ես, պիտի քաշես: Մի բանաստեղծուհու կենսագրական, որի գոյությունը բացարձակապես ինձ չի հետաքրքրում:

Նարե91
20.05.2011, 17:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Laurence Sterne- A Sentimental journey through France and Italy


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Որ իմ որոշելով լիներ, հաստատ չէի կարդա, ուղղակի քննության համարա պետք


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
They order, said I, this matter better in France.

4. Ո՞ր էջն եք հասել:
38/69


5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Չէի ասի, որ մեծ հաճույքով եմ կարդում, բայց շատ լավն էլ չի

AniwaR
20.05.2011, 19:17
1. William Blake - Songs of Innocence and Experience

2. Ուզում եմ տեսնել, թե Նիք Դրեյքը ինչից էր ոգեշնչվում: :)) Համ էլ դե դասական գրող ա: Պե՞տք ա կարդացած լինել, թե՞ չէ:

3.
Introduction

Piping down the valleys wild,
Piping songs of pleasant glee,
On a cloud I saw a child,
And he laughing said to me:

(Թե ինչ ա ասում երեխան, ինքներդ կարդացեք: :Պ)

4. Հասել եմ 70 տոկոսին:

5. Ահավոր սիրուն են: :love Լրիվ Դրեյք ա կամ Դրեյքը լրիվ Բլեյք ա: :)) "The Little Girl Lost" ու "The Little Girl Found" բանաստեղծությունները հատկապես տպավորվել են: :)

Նարե91
20.05.2011, 19:51
1. William Blake - Songs of Innocence and Experience
Շատ եմ հավանել Բլեյքի այդ ժողովածուն, հրաշք ա ուղղակի:love Մանավանդ The Echoing green-ը շատա ինձ դուր եկել: Անկեղծ ասած կարդացի ժողովածուն, նոր սկսեցի ուսումնասիրել Բլեյքի կյանքը ու ապշած եմ. Այս ժողովածուն ընդամենը մի քանի օրինակ է տպագրվել, իսկ վաճառվել է միայն մեկը, այն էլ նրա եղբայրն է գնել: :(

AniwaR
21.05.2011, 04:10
Շատ եմ հավանել Բլեյքի այդ ժողովածուն, հրաշք ա ուղղակի:love Մանավանդ The Echoing green-ը շատա ինձ դուր եկել: Անկեղծ ասած կարդացի ժողովածուն, նոր սկսեցի ուսումնասիրել Բլեյքի կյանքը ու ապշած եմ. Այս ժողովածուն ընդամենը մի քանի օրինակ է տպագրվել, իսկ վաճառվել է միայն մեկը, այն էլ նրա եղբայրն է գնել: :(

Փաստորեն՝ Nick Drake-ի ու William Blake-ի նմանությունը մենակ պոեզիայով ու համահունչ ազգանուններով չի սահմանափակվում: :)) Ի դեպ, միանգամայն մնալով թեմայի շրջանակներում՝ խորհուրդ եմ տալիս Drake (http://www.akumb.am/showthread.php/51325-%D5%86%D5%AB%D6%84-%D4%B4%D6%80%D5%A5%D5%B5%D6%84-Nick-Drake) լսել, որից հետո մի անգամ էլ Blake կարդալ: Համոզված եմ՝ շատ ավելի տպավորիչ կլինի: Իմ ականջներում Drake-ի երաժշտությունն էր հնչում անընդհատ: Բացի դրանից, իմ խորին համոզմամբ, չնայած երգեր են, բայց Դրեյքին լսելով կարելի է ընդօրինակել, թե ինչպես ճիշտ խոսել անգլերեն: Հիացմունքի արժանի ազնվական բրիտանական արտասանություն ունի: :love


http://www.youtube.com/watch?v=qQ_bSsmQEiY

StrangeLittleGirl
22.05.2011, 13:07
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
E. Nesbit - The Railway Children


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Էս գիրքը մի 15 տարի առաջ էլի էի կարդացել: Իմ մանկության սիրելի գրքերից էր: Որոշեցի վերընթերցել, որովհետև բարի ու թեթև մի բան էի ուզում, համ էլ հետաքրքիր էր, թե պուճուր ժամանակ ինչն էր էդքան դուրս էկել:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
They were not railway children to begin with.

4. Ո՞ր էջն եք հասել:
14/127

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Ճիշտ եմ արել, որ սկսել եմ կարդալ: Իսկականից շատ թեթև ա, բարի ու համով: Ի դեպ, մի անգամ ինչ-որ լավագույն գրքերի հարյուրյակ էի տեսել, մեջը կար էս գիրքը: Էնպես որ, եթե ուզում եք սենց մի թեթև բան, կարող եք կարդալ, մենակ ես չեմ, որ գնահատում է:

հովարս
22.05.2011, 18:42
«Աստվածաշունչ» սկսեցի կարդալ 1985թ.ից, և դրանից հետո ոչ մի գիրք չեմ կարողանում կարդալ, ուղղակի չեմ կարողանում, չի բավարարում:

Շինարար
22.05.2011, 19:28
«Աստվածաշունչ» սկսեցի կարդալ 1985թ.ից, և դրանից հետո ոչ մի գիրք չեմ կարողանում կարդալ, ուղղակի չեմ կարողանում, չի բավարարում:

Իսկ ես երբ Ղուրան էի կարդում, ինձ վատ զգացի, որ ամբողջ էջեր նույնիսկ անգիր գիտեմ, իսկ Աստվածաշունչը չեմ կարդացել: Բայց երբ սկսեցի կարդալ, հիասթափությունս մեծ էր, զգացի, որ հավատս կարող եմ կորցնել, իսկ ինձ այն պետք էր: Մի խոսքով, Նոր Կտակարանից սիրելի հատվածներ ունեմ, ինչպես Տիմոթեոսին ուղղված Պողոս առաքյալի նամակները, որոնք երբեմն վերընթերցում եմ, իսկ ընդհանուր առմամբ, զգացի, որ ինձ չի բավարարում: Ես ավելի աստվածային երևույթի եմ հավատում, քան Հին Կտակարանում է պատկերված:)

Zeitgeist
24.05.2011, 16:37
Սերո Խանզադյան - « Թագուհին Հայոց»
Օսկար Ուայդ - Հեքիաթներ , պատմվածքներ / ուղղակի հրաշալի են , հուսով եմ անգլերենը կգտնեմ, որ մի հատ էլ անգլերենով կարդամ:love/

kitty
24.05.2011, 16:48
1)Վիլիամ Սարոյան-կենսագրությունը
2)հետաքրքրությունս բավարարելու համար
3)Վիլիամ Սարոյանը 20-րդ դարի Ամերիկյան գրականության ականավոր ներկայացուցիչն է:
4)...
5)լավ մարդ ա եղել:D

Նարե91
24.05.2011, 17:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆրանսուազ Սագան- <<Բարև թախիծ>>

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Որովհետև ասում էին շատ լավն է, ես էլ որոշեցի ստուգել:D

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Այս անծանոթ զգացմունքը, որ մեղմ ձանձրույթով հալածում է ինձ, ես վարանում եմ կնքել գեղեցիկ և հանդիսավոր անունով`թախիծ:

4. Ո՞ր էջն եք հասել:
58/155

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
լավն է շաաատ:hands

StrangeLittleGirl
25.05.2011, 18:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Աննա Գավալդա - «Ես նրան սիրում էի»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Տես հեղինակին նվիրված թեման հենց էս նույն բաժնում, իսկ այլ կերպ ասած՝ եթե Լիլն է խորհուրդ տալիս, դժվար վատ բան լինի: Համ էլ ձեռի հետ թեթև մի բան էի ուզում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
- Ի՞նչ ես ասում:
- Ասում եմ՝ պատրաստվում եմ նրանց տանել:
4. Ո՞ր էջն եք հասել:
135/217

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Պատկերացրեք, ահագին թեթև կարդացվում ա, բայց էս էն գրքերից ա, որ շատ բան կախված ա վերջաբանից: Երևի էսօր կվերջացնեմ: Նենց որ սպասեք կարծիքների հարևան թեմայում:

Ռուֆուս
25.05.2011, 18:33
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Neil Gaiman - Coraline

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մուլտը տեսել եմ ու շատ եմ հավանել, Գեյմընի մասին լիքը լավ բաներ եմ լսել, շուտով անցնելու եմ կոմիքսներին

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Coraline discovered the door a little while after they moved into the house.

It was a very old house - it had an attic under the roof and a cellar under the ground and an overgrown garden with huge old trees in it.

Coraline's family didn't own all of the house - it was too big for that. Instead they owned part of it...
4. Ո՞ր էջն եք հասել
105/423 (բայց իրականում շատ կարճ վիպակ ա)
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ սիրուն գրված մանկական վախենալու հեքիաթ ա :))

lovedavis
25.05.2011, 19:55
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Герман Гессе "Игра в бисер"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Гессе - один из моих любимых авторов.

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
...хотя то, чего не существует на свете, людям легкомысленным в чем-то даже легче и проще выражать словами, чем существующее, для благочестивого и добросовестного историка дело обстоит прямо противоположным образом: нет ничего, что меньше поддавалось бы слову и одновременно больше нуждалось бы в том, чтобы людям открывали на это глаза, чем кое-какие вещи, существование которых нельзя ни доказать, ни счесть вероятным, но которые именно благодаря тому, что благочестивые и добросовестные люди относятся к ним как к чему-то действительно существующему, чуть-чуть приближаются к возможности существовать и рождаться.

4. Ո՞ր էջն եք հասել
Страница 22 в электронном варианте.

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Гессе бесподобен как всегда! :)

Ռուֆուս
31.05.2011, 12:53
Էլի եկա :))

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Neil Gaiman - American Gods (Ամերիկյան Աստվածներ)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ռայադերը էնքան էր խոսել Գեմյընի էս գրքի վրա, որ հետաքրքրությունս սկսեցի ինձ հանգիստ չտալ: Իսկ Քորալայնն էնքան էի հավանել, որ ուզեցի մյուս գրքերին անցնել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Shadow had done three years in prison. He was big enough and looked don't-fuck-with-me enough that his biggest problem was killing time. So he kept himself in shape, and taught himself coin tricks and thought a lot about how much he loved his wife...

4. Ո՞ր էջն եք հասել
275/2611

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առաջին գլուխը վերջացնելուց հետո մանթո վիճակ էր մոտս, որովհետև պատկերացում չունեի, թե ինչ է հետո կատարվելու ու ոնց ա տակից դուրս գալու :)) Ինչ-որ տեղ հիշեցրեց Քոեն եղբայրների "O Brother, Where Art Thou?" ֆիլմը, որը Հոմերոսի Ոդիսականի գործողությունները տեղափոխել էր ԱՄՆ-ի հարավային նահանգներ: Հլը որ շատ հետաքրքիր է ու մի փոքր խճճված՝ համեմված հումորով, միստիկայով ու սեքսով:

StrangeLittleGirl
31.05.2011, 14:40
Ես էլ էլի էկա :))

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Anna Gavalda - Ensemble, c'est tout («Պարզապես միասին»)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գավալդայից ուրիշ բան կարդացի, առանձնապես դուրս չեկավ, ակումբում իրա ներկայացուցչությունը խորհուրդ տվեց սա կարդալ, ես էլ ասեցի՝ դե լավ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Փոլեթ Լեստաֆիեն այնքան խելառ չէր, որքան ասում էին:

4. Ո՞ր էջն եք հասել
85/604

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սա արդեն գրականություն ա :) Կերպարները հատկապես շատ են դուրս գալիս:

cold skin
31.05.2011, 21:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Джейн Остин- Нортенгерское аббатство


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Օսթինի գրելաոճը հավանում եմ, վեպերի էկրանացումները դիտել եմ, որոշեցի նաև կարդալ:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Едва ли кто-нибудь, кто знал Кэтрин Морландв детстве, мог подумать, что из нее вырастет героиня романа.

4. Ո՞ր էջն եք հասել:
21/276


5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Հաճույքով եմ կարդում, իրեն հատուկ հումոր կա:


Հ.Գ Մեկ էլ մի բան` Ֆրանսուազա Սագան...

StrangeLittleGirl
31.05.2011, 22:23
Հ.Գ Մեկ էլ մի բան` Ֆրանսուազա Սագան...
Կներեք թեմայից շեղվում եմ, բայց...

Ֆրանսուազ :) Առանց ա-ի
Ֆրանսերենում գրվում է Françoise և կարդացվում է Ֆղանսուազ: Էդ ա-ն ռուսներն են ավելացրել:

ars83
01.06.2011, 13:39
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Marcel Marnat : Maurice Ravel

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուսումնասիրում եմ Ռավելի ստեղծագործությունը և (ավելի քիչ) կյանքը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Nulle musique depuis le XVIIIe siècle n'a su, mieux que celle de Maurice Ravel, s'abstraire de son auteur. (Անհասկանալի համեմատություն է, քանի եր Ռավելն ապրել է XIX և XX դարերում՝ 1875-1934):

4. Ո՞ր էջն եք հասել
172/717

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ հետաքրքիր է կարդացվում, մանրամասներով, փաստաթղթերից, նամակներից մեջբերումներով, վերլուծություններով հարուստ շարադրանք է: Միայն թե, որոշ տեղերում հեղինակը շատ է ջանում ցույց տալ Ռավելի և Դեբյուսիի տարբերությունները, դա էլ երևի տարածված սխալ կարծիքի պատճառով, ըստ որի Ռավելի ստեղծագործությունների մի հատված անմիջականորեն ներշնչված է Դեբյուսիից և կրկնում է նրա ոճը:

Հ.Գ. Մորիս Ռավելն էլ իմ Նիք Դրեյքը ոնց որ լինի: :))

Leo Negri
10.06.2011, 03:35
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Karen McCarthy Brown - Mama Lola: A Vodou Priestess in Brooklyn

http://images.betterworldbooks.com/052/Mama-Lola-9780520077805.jpg

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Ծանոթ վուդուասյեններից մեկը մի էրկու տարի առաջ խորհուրդ էր տվել, բայց ռաստ չէի գալի: Վերջերս համալսարանի գրադարանում տեսա ու վերցրեցի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Joseph Binbin Mauvant did not die. Not him... no. He simply disappeared.

4. Ո՞ր էջն եք հասել

114/405

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Արտակարգ գործա: Կենտ գլուխների գեղարվեստական պատմվածքները շատ հարմոնիկ են համադրվում զույգ գլուխների վուդույի մասին անթրոպոլոգիկ ակադեմիկ հետազոտությունների հետ` ամբողջական, կենդանի ու ուժեղ պատկեր ստեղծելով:

StrangeLittleGirl
06.07.2011, 12:45
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Աննա Գավալդա - «Կուզեի, որ ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ ինձ սպասեր»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Տեսեք կողքի ռեկլամային թեման :D
Իսկ եթե լուրջ, Գավալդայի մեկ այլ գրքի հետ վերցրի գրադարանից՝ որոշելով հաշիվներս մինչև վերջ մաքրել գրողի հետ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Saint-Germain-Des-Près!?... Je sais ce que vous allez me dire: "Mon Dieu, mais c'est d'un commun ma chérie, Sagan l'a fait bien avant toi et tellllllement mieux!"

4. Ո՞ր էջն եք հասել
176/218

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Լավ կլիներ՝ Գավալդան մենակ «Պարզապես միասինը» գրած լիներ: Պատմվածքներ կան անկապ են, պատմվածքներ կան՝ ոչինչ: Մենակ առաջինն իսկապես դուրս եկավ:

Նարե91
06.07.2011, 18:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Paulo Coelho- <<The Alchemist>>

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դասախոսիս խորհրդով եմ կարդում;)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The Alchemist picked up a book that someone in the caravan had brought.

4. Ո՞ր էջն եք հասել
2/177

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ չեմ կարող ինչ-որ բան ասել, որովհետև նոր եմ սկսել, բայց հուսով եմ, որ ինձ դուր կգա:)

lampone
07.07.2011, 09:37
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Лоренс Стерн ‘’Жизнь и мнения Тристрама Шенди, джентльмена’’
2. Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց այդ գործը
Լսել էի, որ այլ գործերին նման չէ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
‘’Людей страшат не дела, а лишь мнения об этих делах’’
4. Ո՞ր էջն եք հասել
419/540
5. Ձեր կարծիքը գրքի մասին
Ինձ շատ է դուր գալիս: Կա որոշակի կապ հեղինակի և ընթերցողի միջև. հեղինակը փորձում է ստիպել ընթերցողին մտածել: Քեզ թվում է, թե հենց կարդալուդ ընթացքում է վեպը գրվում:

Անի Ներկարար
11.07.2011, 18:38
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Շարլոտա Բրոնտե.«Ջեյն Էյր»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Լսել էի վեպի մասին, ու մեծ ցանկություն առաջացավ կարդալ այն:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Այդ օրն այլևս զբոսնելու ոչ մի հնար չկար:

4. Ո՞ր էջն եք հասել
616/616
5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ գեղեցիկ և զգացմունքային գիրք էր, ինձ անչափ դուր եկավ: Երկխոսություններն այնքան գրավիչ ու գեղիցիկ ոճով էին գրված, որ անհնար էր կտրվել ընթերցանությունից: Մինչև վերջին պահը լարված սպասում էի թե ինչ ավարտ կունենա վեպը:

StrangeLittleGirl
13.07.2011, 12:42
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Շարլոտա Բրոնտե.«Ջեյն Էյր»

Կներեք, բայց էլի պիտի խցկվեմ նույն պատճառով :D Նրա անունը Շառլոտ է, Charlotte: Էդ ա-ն էլի ռուսների հորինածն է:

Անի Ներկարար
13.07.2011, 15:31
Կներեք, բայց էլի պիտի խցկվեմ նույն պատճառով :D Նրա անունը Շառլոտ է, Charlotte: Էդ ա-ն էլի ռուսների հորինածն է:

«խցկվելու» համար մի կերպ ներեցինք :D իսկ հետաքրքիր տեղեկատվության ու անունը շտկելու համար շնորհակալ եմ:hands

Հայկօ
17.07.2011, 05:21
Ի՞նչ եք կարդում հիմա
Adams Douglas - The Hitchhiker's Guide to the Galaxy

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նախ և առաջ՝ որովհետև չէի կարդացել (ամոթ ինձ), իսկ ես փորձում եմ ժամանակակից գրականության մեջ քիչ թե շատ նկատելի հետք թողած ոչ մի բան բաց չթողնել (ինչը հասկանալի պատճառներով դատապարտված ա կատարյալ ձախողման): Ու երկրորդ՝ Ֆաֆհրդի ու Գորշ Մկնորսի մասին չորրորդ գիրքը ընդհանրապես առաջ չէր գնում: Որոշեցի ժամանակավորապես անցնել կիբերպանկի, բայց արդյունքում անցա գիտաֆանտաստիկ կոմեդիայի, ինչի համար միայն ուրախ եմ (կոմեդիա, ուրախ եմ, հահահա):

Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Far out in the uncharted backwaters of the unfashionable end of the western spiral arm of the Galaxy lies a small, unregarded yellow sun.
(Հեռու-հեռվում՝ Գալակտիկայի հնաոճ արևմտյան պարույրի՝ ոչ մի քարտեզի վրա չնշված մի մութ անկյունում, թաքնված է մի փոքրիկ, անհետաքրքիր, դեղին արև):

Ո՞ր էջին եք հասել
Մոտավորապես 70%-ին

Ձեր կարծիքը մինչև հիմա
Ընտիր գիրք ա: Թվում ա, թե ամբողջ վեպը բաղկացած ա միայն սրամիտ մեջբերումներից, թևավոր խոսքերից ու դիպուկ արտահայտություններից: Կերպարները մեկը մյուսից լավն են. հատկապես պետք ա առանձնացնեմ Զաֆոդ Բիբլբրոքսին ու դեպրեսված ռոբոտ Մարվինին (կյանք, ահամ, չէ մի չէ՝ պոզեր): Սև մոգությունից ու անուն ունեցող թրերից հանգստանալու համար ավելի լավ թեկնածու չէր կարելի գտնել: Հա, չմոռանամ ասել, գրքի հենց սկզբում Երկիրը ոչնչացնում են: Նենց, ի միջի այլոց են ոչնչացնում: Ձեռի հետ:

Նարե91
22.07.2011, 17:31
Ի՞նչ եք կարդում հիմա
Ալբերտ Նալչաջյան- «Մահվան հոգեբանություն կամ ինչպես է հոգին հեռանում մարմնից»

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Երբ մեր գրապահարանն էի դասավորում պատահաբար գտա այս գիրքը և քանի որ շատ հետաքրքրեց, որոշեցի կարդալ

Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Կյանքի ընթացքում յուրաքանչյուր անհատ փոխհարաբերությունների մեջ է մտնում բազմաթիվ այլ անձնավորությունների հետ:


Ո՞ր էջին եք հասել
90/122

Ձեր կարծիքը մինչև հիմա
Մինչև հիմա հաճույքով կարդում եմ... Գրքում ներկայացվում է, թե ինչպես է մեռնում մարդը, որոնք են սոցիալական, հոգեբանական և կենսաբանական մահվան պատճառները, կարելի է արդյո՞ք կանխագուշակել սեփական մահը, ինչ են պատմում հոգեդարձ ապրած մարդիկ, ինչ է էվթանազիան, և այս ու այլ տիպի բաներ:

Arpine
25.07.2011, 21:17
Ի՞նչ եք կարդում հիմա
Ալբեր Քամյու---«Ժանտախտ»

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Քամյուին շատ եմ սիրում որպես փիլիսոփա. դե գրադարանում էլ միայն «Ժանտախտ»-ն էր

Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այն հետաքրքրական դեպքերը, որոնք այս ժամանակագրության նյութն են կազմել, տեղի են ունեցել 194... թվականին՝ Օրանում:

Ո՞ր էջին եք հասել
70/192

Ձեր կարծիքը մինչև հիմա

Կարծում եմ բավականին հաջողված է ,պարզապես մի քիչ ծանր է կարդացվում. ամենուր առնետային և ժանտախտային տրամադրություն է, բայց դեռ նոր եմ սկսել:

StrangeLittleGirl
27.07.2011, 12:22
Ի՞նչ եք կարդում հիմա
Ian McEwan - Solar

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ ժամանակներ առաջ մի բլոգեր, որն ինձ նման սիրում էր քսանմեկերորդ դարի անգլոամերիկյան գրականություն փորփրել, խորհուրդ տվեց այս գրողին էլ անդրադառնալ, բայց դե բնականաբար գրքերն էստեղից չէի ճարում, արտերկիր մեկնելիս էլ լիքը ուրիշ գրքեր էի առնում: Վերջը էս անգամ, երբ մոտս մի քիչ չեխական կրոն էր մնացել, էլ չգիտեի որտեղ ծախսեի, մեկ էլ տեսնեմ՝ օդանավակայանի խանութում ինքը կա:

Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
He belonged to that class of men - vaguely unprepossessing, often bald, short, fat, clever - who were unaccountably attractive to certain beautiful women.

Ո՞ր էջին եք հասել
23/390

Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ շուտ ա որևէ բան ասելու համար, բայց դե հավես ա գնում: Իմ սիրած տիպի անգլիական գրականությունն ա:

Շինարար
28.07.2011, 01:38
Ի՞նչ եք կարդում հիմա
Նարինե Կռոյան «Ճարճատուկի ծաղիկը» ժողովածուն

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էն օրից, ինչ կարդացել եմ իր ստեղծագործություններից, իմ սիրած ժամանակակից հայ գրողն է: Ափսոս, որ գիրքը միայն Վանաձորում է վաճառվում, բայց ինետում կան իր գրածներից, կարող եք փնտրել և գտնել...

Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ճարճատուկի ծաղիկը օտար է իր ցողունի վրա:
Ասեմ, որ էս նախադասությունը ու ընդհանրապես առաջին պարբերությունը ինձ վանել էր, բայց դրանից հետո եթե շարունակում ես կարդալ, էլ չես կարողանում ընդհատել:


Ո՞ր էջին եք հասել
42
Հիմա կարդում եմ, հատուկ եկա կիսվեմ ձեզ հետ ու շարունակեմ, գիշերը պտի ժողովածուն ավարտեմ, 277 էջ է:

Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե պարզ է էլի, եթե էլի գնում եմ կարդալու, ու եթե չհամբերեցի՝ կարդամ, ավարտեմ, նոր ձեզ հետ կիսվեմ:)

lampone
28.07.2011, 11:43
Ի՞նչ եք կարդում հիմա
Չարլի Չապլին ''Իմ կենսագրությունը''
Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի անգամ գրողներից մեկն ինձ ասաց, որ երկար տարիներ են անցել, բայց նա նոր է կարողացել գտնել` ինչումն է կայանում Չապլինի հանճարեղությունը: Այդ օրվանից անընդհատ փորձում էի Չապլինի մասին տեղեկություններ գտնել ու գտա այս գիրքը
Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ցավոք գիրքն ինձ մոտ չի. անմիջապես ավարտելուց հետո տվել եմ բարեկամիս
Ո՞ր էջին եք հասել
572/572 + Չարլզի նամակը իր աղջկան
Ձեր կարծիքը մինչև հիմա
Ինձ դուր է եկել, ուրախ եմ որ կարողացա կարդալ: Հետաքրքիր են Չարլիի հանդիպումները հայտնի մարդկանց` Չերչիլի, Պիկասոյի, Էյնշտեյնի ու այլոց հետ:
Այս գիրքը կարդալով կարողանում ես ավելի լավ հասկանալ շատերի կողմից սիրված դերասանի` Չարլի Չապլինի արվեստը:

Նաիրուհի
28.07.2011, 12:37
Նարինե Կռոյան եմ կարդում։ Շինարարի մեղքով։ Ընկած համացանցն եմ քչփորում ու արդեն մի քանի հետաքրքիր բան կարդացի։

Բավական հավանեցի, բայց ոչ բոլոր կարդացածներս։

Milli
31.07.2011, 09:04
Ի՞նչ եք կարդում հիմա

Слава Сэ
Сантехник, его кот, жена и другие подробности...

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Միխայիլ Զադոռնովը խորհուրդ տվեց:)

Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Дворник Виталик по прозвищу Сиреневый Туман всегда ходит с лопатой. Без лопаты он боится упасть и так остаться навек, горизонтальным. Трезвым он не работает, потому что есть некая фальшь в трезвых дворниках зимой. Но метёт как Аполлон.

Ո՞ր էջին եք հասել

51, բան չմնաց...

Ձեր կարծիքը մինչև հիմա

Հումորը տեղն է;)

StrangeLittleGirl
06.08.2011, 01:01
Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆուադ Լարուի - "De quel amour blessé"

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Եթե հանկարծ որևէ մեկը որոշի պարզել, թե էս թեմայում որն էր որևէ գիրք կարդալու ամենահետաքրքիր ու յուրահատուկ պատճառը, երևի իմը կհաղթի: Բայց չեմ ասի :D Ի դեպ, երեկ նույն հեղինակից մի աուդիո պատմվածք լսեցի, ահագին լավն էր:

Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Շարոն փողոցը. չեմ կարող այն նկարագրել, քանի որ այն անընդհատ փոխվում է, և ես նույնպես:

Ո՞ր էջին եք հասել
50/148

Ձեր կարծիքը մինչև հիմա
Հեղինակը բավական լուրջ թեմա է բարձրացրել ու ահագին լավ նկարագրում է: Ընդհանուր առմամբ մի քիչ օտար է ինձ համար, քանի որ արաբ հեղինակի ստեղծագործություն առաջին անգամ եմ կարդում, բայց մյուս կողմից էլ լիքը հարազատություն կա մեջը:

Ռուֆուս
06.08.2011, 09:35
Ի՞նչ եք կարդում հիմա
Օսկար Ուայլդ - Դորիան Գրեյի դիմանկարը

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Պատկերացրեք 12 տարի շարունակ ուզեցել եմ կարդալ էս գիրքը, բայց չի ստացվել: Սկզբում գիրքը չէի ճարում, հետո ճարեցի ռուսերեն, հետո անգլերենը ճարեցի, պարզվեց կրճատված տարբերակն էր, հետո էլեկտրոնայինը ճարեցի չուզեցի համակարգչով կարդալ, հետո վերջապես ebook-ը ճարեցի, մոտ 6 ամիս հավես չունեի կարդալու... Օսկար Ուայլդից The Importance Of Being Earnest-ն եմ կարդացել, որը իմ կարդացած լավագույն պիեսներից մեկն ա, որոշ հատվածներ նույնիսկ անգիր գիտեմ (վիվա Բրյուսո՜վ): Մի խոսքով Դորիան Գրեյի մասին ամեն ինչ գիտեի, գիտեմ ինչի մասին ա, գիտեմ ինչ ա կատարվում, գիտեմ գիրքը ոնց ա վերջանում, նույնիսկ դրա շատ անհաջող ֆիլմն եմ տեսել, մնացել էր մենակ գիրքը կարդալ...

Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
The studio was filled with the rich odour of roses, and when the light summer wind stirred amidst the trees of the garden, there came through the open door the heavy scent of the lilac, or the more delicate perfume of the pink-flowering thorn.

Ո՞ր էջին եք հասել
Կես եմ ընկել:

Ձեր կարծիքը մինչև հիմա
Ամենասկզբում ահավոր վատ: 3 գլուխ մենակ կարդում ես, թե ոնց են երկու հասուն տղամարդ կոմպլիմենտներ անում մի հատ ջահել տղու :)) Ոնց որ Ռայադերը ասեց, Դորիան Գրեյին նկարագրող յուրաքանչյուր տողում զգացվում է Ուայլդի էրեկցիան :)) Իսկ հիմա կարծիքս լրիվ փոխվել է դեպի լավը, գիրքը շատ հետաքրքիր ա դարձել: Իսկ Ուայլդի լեզուն բնագրով շատ սիրուն ա...

Ruzanka
06.08.2011, 12:36
Ի՞նչ եք կարդում հիմա
Маргарет Митчелл-Унесенные ветром

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ կարծիքներ էի լսել այդ գրքի մասին, որոշեցի կարդալ:
Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Առաջին գիրքը սկսվում է գլխավոր հերոսուհու` Սկարլետ օ Խարայի նկարագրությամբ:

Ո՞ր էջին եք հասել
Սկսել եմ 2-րդ գիրքը

Ձեր կարծիքը մինչև հիմա
Ուղղակի հիանալի գիրք::)

Էլիզե
06.08.2011, 13:05
Ասել Օսկար Ուալդի` "Գրքեր կան, որ պետք է ընթերցվեն, գրքեր կան, որ պետք է վերընթերցվեն, գրքեր կան, որ ընդհանրապես չպետք է ընթերցվեն" /"There are books to read, books to re-read and books not to read at all"/ :) Ինձ համար Ուալդի գրքերը միշտ վերընթերցվող գրականությանն են պատկանում:

Մի քանի օր առաջ գրախանութներից մեկում գտա Օսկար Ուալդի ստեղծագործությունների երկու հատոր: Ո~նց ուրախացա, անգամ չնկատեցի, որ գրախանութում աշխատող աղջիկը եղունգները խարտելով ասաց.
-Էդ գիրքը, էդ, որ անգլերեն ա վրեն գրած, հատը 800 դրամ ա, ազիզ...


Լավ, ինչևէ :) Ազգի դեգրագացիան թողնենք մի կողմ :)

Ի՞նչ եք կարդում հիմա -
Հիմա վերընթերցում եմ "Դորիան Գրեյի դիմանկարը'':

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա -
Շատ եմ սիրում Օսկար Ուալդի հզոր բառապաշարն ու հոյակապ սուր միտքը:

Գիրքն ինչպե՞ս է սկսվում -
The studio was filled with the rich odour of roses, and when the light summer wind stirred amidst the trees of the garden, there came through the open door the heavy scent of the lilac, or the more delicate perfume of the pink-flowering thorn. /Ռուֆուսի մոտից քոփի արեցի/ :D

Ո՞ր էջին եք հասել-
95րդ էջին եմ հասել:

Ձեր կարծիքը մինչև հիմա -
Մեղմ ասած` լավն է: :)

Ameli
06.08.2011, 20:04
1. Կարդում եմ՝ Ог Мандино "Величайший торговец в мире"

2. Որովհետև շատ հետաքրքիր և պոզիտիվ գիրք է

3. "Хафид на мгновение задержался перед бронзовым зеркалом и бросил взгляд на знакомый образ, отразившийся в отполированном до блеска металле."

4. 105/187

5. Հոյակապ գիրք է

Dayana
06.08.2011, 23:33
Էս մի ամիս ա էս թեման կարդում եմ, գետինն եմ մտնում:


Ի՞նչ եք կարդում հիմա -
Ֆրանց Կաֆկա - Դատավարություն

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա -
Թարգմանված արտասահմանյան գրականության մի շարք ունենք տանը, որը չէի կարդացել: Սկսել էի կարդալ ու հերթը հասավ էս «հատորին»:

Գիրքն ինչպե՞ս է սկսվում -
Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ-ին, քանի որ նա առանց որևէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ:

Ո՞ր էջին եք հասել-
142/170

Ձեր կարծիքը մինչև հիմա -
Դպրոցական տարիներին առանց հասկանալու կարդացել էի Կաֆկայի Դղյակն ու չգիտես ինչու հիշում էի, որ լավն ա: Մտածեցի, Դատավարությունն էլ լավը կլինի: Մի ամիս ա կյանքս կերավ :sad Այլանդակ ծանր ստեղծագործություն ա, մի տեսակ առաջ չի գնում: Նույնիսկ վերջից հետ գալը չի օգնում (ես սիրում եմ գրքի վերջին տողերը կարդալ, հետո պարբերությաւնը, հետո էջն ու էդպես զուգահեռ նաև վերջից առաջ գալ: ) Սկիզբը ահագին գրավիչ էր, բայց մոտ երկու-երեք շաբաթ ա երեք էջ եմ առաջ տարել: Որ պայուսակս չեմ բացում ու էդ գիրքը տեսնում, շունչս կտրվում ա: Սենց մեկ էլ Նավապետ Հրանտի խոխեքի դարդից էի տառապում ՝ հեռավոր 1997-ին:

Նարե91
07.08.2011, 19:52
Ի՞նչ եք կարդում հիմա
Раймонд Моуди- <<Жизнь после жизни>>

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ճիշտն ասած, էն Նալչաջյանի <<Մահվան հոգեբանությունը> որ կարդացել էի, շատ էի մեջբերումների հանդիպել էս գրքից, ու էդպես հետաքրքրություն առաջացավ:

Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Человек умирает, и в тот момент, когда его физические страдания достигают предела, он слышит, как врач признает его мертвым.

Ո՞ր էջին եք հասել
48/48

Ձեր կարծիքը մինչև հիմա
Առանձնապես շատ մեծ ակնկալիքներ չունեի էս գրքից, պարզապես հետաքրքիր էր կարդալ կլնիկական մահ տարած մարդկանց պատմածները:

CactuSoul
08.08.2011, 12:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վազգեն Շուշանեան, «Բանաստեղծն ու կինը»


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Լսել էի, որ Շուշանյանը լավ գրող է, մասնավորապես գովում էին «Ճերմակ Վարսենիկ» վեպը: Գրախանութ հերթական այցիս ժամանակ աչքովս ընկավ այս գիրքը, որ 3 վիպակ է ներառում, որոշեցի գնել: Երկար ժամանակ սեղանիս դրված էր մի քանի այլ «բախտակիցների» հետ, մինչև վերջերս վերջապես որոշեցի կարդալ:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Չեմ գիտեր թէ սէրը ի՞նչպես բնակութիւն կը հաստատէ ուրիշ մարդոց սրտերուն մէջ, ո՞ւրկե կու գայ: Կու գայ հա՞նդարտօրեն ու հանդիսաւորապէս, քայլ առ քայլ ու հետզհետէ ողողելով շրջակայքը իր անուշ լոյսովը թէ յեղակարծ երանութեան մը պէս, որ գիշերներով քեզ զարթուն պահելէ վերջ, ցրտին գիշերամուտի մը դուռդ կը զարնէ:»


4. Ո՞ր էջն եք հասել
85/116 (Գիրքն ամբողջությամբ 219 էջ ունի)


5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ դանդաղ եմ առաջ գնում… Բայց ոչ թե որովհետև դժվար է կարդացվում: Ուղղակի ահավոր, անտանելի լավ է գրված: Ամեն անգամ գիրքը ձեռքս եմ վերցնում, որ շարունակեմ կարդալ, բայց մինչ կգտնեմ այն տեղը, ուր հասել եմ, «ճանապարհին» աչքս ընկնում է մի ուրիշ հատվածի վրա ու… Ինձ թվում է՝ նույնիսկ 1000-րդ անգամ կարդալիս միևնույն է չի ձանձրացնի ու նույն զգացողությունները կապրես: Ամեն մի բառն այնպես է ընտրված, որ հստակ զգում ես այն, ինչ հեղինակն էր ուզում արտահայտել:
Ու կարդալով մտքումս կարծես ընտիր նկարահանած ֆիլմ դիտեմ:
Հրաշք է:
Չնայած էրոտիկ գրականություն առանձնապես չեմ կարդացել, բայց վստահ եմ, որ այս մեկը լավագույն նմուշներից է: Ամեն մեկը չի կարող այդ թեմային մոտենալ՝ բացառելով գռեհկության նշույլն անգամ: Էնքա՜ն սիրուն ա…

Smokie
08.08.2011, 16:10
Ի՞նչ եք կարդում հիմա

Վիլյամ Սարոյան «Վեսլի Ջեքսոնի արկածները»

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Կապանից վերջերս Սարոյանի երեք հատոր էի բերել, ուզեցի դա կարդալ, հետաքրքիր է: Պիեսներ էլ կան, բայց դեռ չեմ ուզում կարդալ, ոչ-թե այն պատճառով, որ չեմ սիրում, այլ ընդհակառակը, շաատ հետաքրքիրը հետոյի համար եմ պահում::love

Գիրքն ինչպե՞ս է սկսվում

Իմ անունը Վեսլի Ջեքսոն է, տասնութ տարիս լրացել է, տասնիննի մեջ եմ մտել, իսկ սիրածս երգը «Վալենսիան«» է: Երեւի ամեն մեկն աշխարհում վաղ թե ուշ գտնում է իր սիրած երգը: Օրինակ՝ ես, գիտեմ, իմը գտել եմ, որովհետեւ անվերջ երգում եմ ու քնած էլ լինեմ, երգն ականջիս է:

Ո՞ր էջին եք հասել

68/306

Ձեր կարծիքը մինչեւ հիմա

Շատ հետաքրքիր գիրք ա, խորիմաստ, բայց պարզ: Ամեն մի կերպար ունի իր փիլիսոփայական տեսակետը, ամեն մի բանի նկատմամբ: Հեշտությամբ եմ առաջ գնում, երբ սկսում եմ կարդալ, բայց… օրվա մեջ էդքան շատ ժամ չեմ տրամադրում ընթերցանությանը::(

Էլիզե
08.08.2011, 18:01
Ի՞նչ եք կարդում հիմա -

Ն. Գոգոլ "Դիմանկարը" /"Портрет" (http://ilibrary.ru/text/77/p.1/index.html)/

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա-

Շատ եմ սիրում Գոգոլի ստեղծագործություններն և այսօր առավոտյան կարդում էի Գոգոլի կենսագրությունը, նկատեցի, որ իր այս ստեղծագործության հետ ծանոթ չեմ:

Գիրքն ինչպե՞ս է սկսվում -

Нигде не останавливалось столько народа, как перед картинною лавочкою на Щукином дворе.

Ո՞ր էջին եք հասել-

Առավոտվանից տարված եմ էս գրքով, հենց նոր կարդացի-վերջացրեցի:

Ձեր կարծիքը -

Հոյակապ գիրք էր: Միստիկ բովանդակություն ուներ, կարդացվում էր շատ հեշտ ու մեծ հետաքրքրությամբ: Շատ հավանեցի:

Claudia Mori
16.08.2011, 23:21
Ի՞նչ եք կարդում հիմա

Վլադիմիր Նաբոկով - Լոլիտա

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Մի շատ կարդացած ընկերուհի ունեմ Եվա Մարտիրոսյան անունով, խնդրեցի ինձ մի քանի ռեալ կյանքից բխող, ֆիլմ դառնալուն արժանի, անկեղծ... ու էլի մի քանի չափանիշներին համապատասխան գրքեր հուշի, որոնցից մեկն էլ սա է. ես էլ կարդում եմ:


Գիրքն ինչպե՞ս է սկսվում

Лолита, свет моей жизни, огонь моих чресел. Грех мой, душа моя.
Ло-ли-та: кончик языка совершает путь в три шажка вниз по небу, чтобы на
третьем толкнуться о зубы. Ло. Ли. Та.

Ո՞ր էջին եք հասել

Ինտերնետով եմ կարդում ու էջեր նշված չեն, բայց գիրքը բաղկացած է 36 գլուխներից, հասել եմ 7-ին:

Ձեր կարծիքը մինչև հիմա

Բավականին պարզ ու հետաքրքիր ձեւով է շարադրված: Դեռեւս Լոլիտան չի հայտնվել, անհամբեր սպասում եմ այդ կերպարին, բայց արդեն իսկ հետաքրքիր է. 29 տարեկան հերոսը պատմում է նոր հասունացող՝ 14-15 տարեկան աղջիկների հետաքրքիր ու գրավիչ լինելու, նրանց հետ իր ունեցած հարաբերությունների մասին՝ որը, իմ կարծիքով, ցույց է տալիս, որ ինքը այդ աղջիկների մեջ փնտրում է այն 13 տարեկան աղջնակին, ում հետ ինքն էլ նույն փոքր հասակում կիսատ հարաբերություններ էր ունեցել, քանի որ աղջիկը մահացավ տիֆից...Իհարկե հիմա ինքը այլ կերպ է ամեն ինչ մեկնաբանում, կիսատ պռատ գրողի կրթություն ստացած ու սիրուհիների մի մեծ բանակ կուտակած մարդը, ով նույնիսկ հոգեբան է ուզել ժամանակին դառնալ, փորձում է իրեն խելացի մարդու տեղ դնել ու հասկացնել, թե որքանով է սեր կամ մարմնական հաճույք ասածը կառավարելի ու վերլուծելի իր համար...Չգիտեմ թե ինչ կլինի հետո, բայց կարծում եմ Լոլիտան շատ անգամներ կստիպի նրան կասկածել իր հայացքների ու վերլուծությունների վրա, տեսնենք:)

impression
17.08.2011, 00:12
Ի՞նչ եք կարդում հիմա:

Chuck Palahniuk - Survivor/ Չակ պալանիկ - Փրկվածը (բառացիորեն ստացվում ա Գոյատևողը, բայց ինձ համար Փրկվածը տարբերակն ավելի լավն ա)

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Պալանիկի շրջան ա մոտս, ինչ ունեմ-չունեմ, կարդում եմ:

Գիրքն ինչպե՞ս է սկսվում:

Մեկ, երկու, երեք: Մեկ, երկու, երեք:
Մեկ, երկու, երեք: Մեկ, երկու, երեք:
Չգիտեմ` էս անտերն աշխատում ա թե չէ:

Ո՞ր էջին եք հասել:

232-ին եմ հասել, բայց հաշվի առեք, որ հաջորդ էջը 231-ն ա, թարս են էջերն ու գլուխների հերթականությունը, որովհետև պատմությունը պատմվում է վերջից սկիզբ:

Ձեր կարծիքը մինչև հիմա:

Պալանիկի ֆանատ եմ, իսկական պալանիկային գործ ա:

Arpine
18.08.2011, 00:16
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Լ. Տոլաստոյ , «Աննա Կարենինա»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Մի անգամ դասախոսս մի օրինակ բերեց, որտեղ նշեց Կարենինայի անունը, էդպես մեջս տպավորվեց թե՛ օրինակը, թե՛ Աննա Կարենինան, որոշեցի կարդալ: Կարճ ասած՝ հերթի մեջ էր:)):

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: (Ռուսերեն ավելի լավա հնչում)

4. Ո՞ր էջն եք հասել

127/588

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ լավնա, իսկ և իսկ ինձ համարա գրված:love: Կարենինան նոր է երևան եկել ու բոլորը նրան սիրում են: Առայժմ կրտսեր Լևինի կրերպարն ինձ ավելի է հետաքրքրում: Վերջը տեսնենք…

Magic-Mushroom
10.09.2011, 23:38
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Իրվին Ուելշ-Էքստզի 3 պատմություն սիրո եւ քիմիաի մասին

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ես նրա մեծ երկրպագուն եմ,շատ եմ սիրում Շոտլանդական հումորները,կյանքի մասին դասերը՝ թե ինչպես պետք չէ ապրել,Անգլիայի օդանավակայանում տեսա գիրքը եւ գայթակղությանը չդիմացա:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ասում են մահը սպանում է մարդուն,բայց մահը չի սպանում,սպանում է ձանձրույթը եւ անտարբերությունը:Դու երբեք չես իմանա,թե երբ կսկսվի քո շիզոֆրենիան:

4. Ո՞ր էջն եք հասել
39

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Հիանալի,խոսքեր չեմ գտնում ասելու,կարելի է ասել ապրում եմ այդ գրքում,չեմ կարողանում կտրվել,այնքան հետաքրքիր եւ սեւ հումորով է ամեն ինչ նկարագրված,գիրքը կյանքի մասին է եւ մարդկային թուլության:love

StrangeLittleGirl
18.09.2011, 16:50
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Պատրիկ Մոդիանո - «Գարնանային շունը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Երեք պատճառ կա.
1. Ամիսներ առաջ նվեր եմ ստացել (այսինքն` ունեմ գիրքը), ավելին` հետս վերցրել, բերել եմ Գերմանիա
2. Որ ֆրանսերենս չմոռանամ
3. Կուրսեցիներիցս մեկը ճիշտ նկատեց, որ չարժե ամբողջ օրն անգլերենի մեջ լինելով դեռ մի հատ էլ անգլերեն գրքեր կարդալ: Մի խոսքով, անգլերենից ցրվելու համար

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ֆրանսիս Յանսենին ճանաչել եմ 1964-ի գարնանը, երբ 19 տարեկան էի և այսօր ուզում եմ պատմել նրա մասին իմացածս քիչ բաները:

4. Ո՞ր էջն եք հասել
74

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Գլուխգործոց չի: Ավելին` երևում է, որ հեղինակի լավագույն գործերից չի, բայց թեթև, հանգիստ կարդացվող գիրք է:

Krakahert
19.09.2011, 12:17
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ադոլֆ Հիտլեր – Մայն Կամպֆ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հետաքրքրություն

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
1924 թ. ապլիլի 1. ես կալանավորված էի Լանդսբերգ ամրոցում՝ Մյունխենյան դատարանի վճռով։

4. Ո՞ր էջն եք հասել
Երկրորդ գլուխ

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Անորոշ

Varzor
19.09.2011, 12:27
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հավերժության դատապարտվածը:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Անչափ հետաքրքիր էին վերնագիրը ու հեղինակը ;)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Վաղուց էի ուզում հանրության դատին հանձնել ...
4. Ո՞ր էջն եք հասել
31` թեմայի էջերով, A4-ի վերածած արդեն կլինի մոտ 180-200
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ կլանող և ուսանելի է: Կարծիքս առավել քան դրական է:

StrangeLittleGirl
29.09.2011, 15:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջոդի Պիկուլտ - "Handle with Care"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Համակուրսեցիներիցս մեկը Նոր Զելանդիայից հետը բերել ա գիրքը, կարդացել-պրծել ա, ուզում էր հանձնել բախտի քմահաճույքին, ասեցի` տուր տեսնեմ ինչ ա: Երկար ժամանակ մտածում էի` կարդամ, թե չէ: Ահավոր թերահավատորեն էի մոտենում որակին:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Things break all the time.
4. Ո՞ր էջն եք հասել
102/472
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
մմմմ, դե սա գրականություն չի, հո զոռով չի: հա, գրելու վարպետություն ունի հեղինակը, բայց շատ պրիմիտիվ բարոյախրատական դասեր ա գնում: համենայնդեպս, արագ ա կարդացվում, պատմությունը կլանող ա:

E-la Via
30.09.2011, 15:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վազգեն Շուշանյան- "Ներքին Դաշտանկար":

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շուշանյանի մասին վաղուց էի լսել, բայց էդպես էլ ոչ մի անգամ չէի ծանոթացել նրա ստեղծագործությունների հետ… Վերջապես հաջողվեց:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Պզտիկ տղու մեծ հպարտություն մըն էիր ու կյանքի բիրտ փորձին չդիմացար:

4. Ո՞ր էջն եք հասել
54:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ուղղակի հիացած եմ: Արդեն իսկ պարզ է, որ ծանոթանալու եմ նաև նրա մյուս ստեղծագործություններին:

Milli
05.10.2011, 13:30
1. Ի՞նչ եք կարդում հիմա

А.И.Клизовский "Основы миропонимания Новой Эпохи"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Մի քանի օր առաջ երթուղայինում կողքս նստած մի կին այս գիրքն էր կարդում, աչքս ընկավ հետևյալ տողերի վրա.

Человек может понять и принять лишь такую теорию и такое учение, до которого он дорос. Смысл жизни может быть найден в любом разумном лозунге, в любом нравственном учении. Все зависит от того, как человек принимает, как понимает и как проводит его в жизнь? Дело не в лозунгах и не в учениях, но в толковании их и в применении их в жизни. Можно самый высокий лозунг и самое светлое учение превратить в кучу звериных понятий. Обладая простыми и всем понятными истинами, мы можем расширить нашу жизнь до сотрудничества с космической жизнью или, обладая столь высоким и светлым учением, как учение Христа, сузить его до удовлетворения потребностей своей низшей природы..........

Գրքի վերնագիրը տեսնելուց հետո, որոշեցի, որ անպայման առաջիկայում կկարդամ :

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Вопрос о смысле жизни принадлежит к числу вечно волнующих, неразрешимых и роковых вопросов,
которым вот уже несколько десятков столетий болеют народы западного мира. Вопрос этот встает перед
каждым достигшим известного развития человеком, рано или поздно, на заре или на закате его жизни,
неизбежно.

4. Ո՞ր էջն եք հասել

27

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլոր «ինչու»-ների պատասխանը միայն այս գրքում;) Հետաքրքիր գիրք, արժի կարդալ:

StrangeLittleGirl
06.10.2011, 23:36
1. Ի՞նչ եք կարդում հիմա
"Mr Vertigo" - Փոլ Օսթեր

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընտրությունս մեծ չի. ունեմ-չունեմ, ութ հատ գիրք ունեմ, որոնցից չորսն արդեն կարդացել եմ :))
Իսկ եթե լուրջ, Օսթերից մենակ էս ա մնացել, որ ուզում էի կարդալ, բայց դեռ չեմ կարդացել: Էս էլ ու պըրծ. հաջող Օսթեր ձյաձյա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Տասներկու տարեկան էի, երբ առաջին անգամ ջրի վրայով քայլեցի:

4. Ո՞ր էջն եք հասել
16 (հա, նոր-նոր եմ սկսել)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Լրիվ Օսթերական ա :) հաստատ գիտեմ` ընթացքում հավեսով կարդալու եմ, բայց վերջում քաքմեջ ա անելու

Նարե91
20.10.2011, 14:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա
James Joyce - << A Portrait of the Artist as a Young Man >>

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուզած-չուզած պիտի կարդայի... հակառակ դեպքում գրավոր աշխատանքս չէի կարող գրել:)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Once upon a time and a very good time it was there was a moocow coming down along the road and this moocow that was coming down along the road met a nicens little boy named baby tuckoo...

4. Ո՞ր էջն եք հասել
239/239

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Նախքան կարդալն էնքան բացասական կարծիքներ էի լսել, որ կարդալ չէի ուզում, բայց կարդալուց հետո ասեմ, որ շատ բան սովորեցի, Սթիվենի՝ գլխավոր հերոսի կերպարի ու իմ մեջ որոշ ընդհանրություններ տեսա, ովքեր կարդացել են ինձ կհասկանան:)

Ֆոտոն
20.10.2011, 22:44
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Կարլոս Կաստանյեդա - «Դոն Խուանի ուսմունքը»
Кастанеда Карлос-Учение дона Хуана: Путь знания индейцев яки


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Խոսակցության մեջ առաջարկեցին որպես ինձ հետաքրքրող թեման արծարծող գիրք:

4. Ո՞ր էջն եք հասել
60 էջը առաջին հատորի

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բավական առեղծվածային է ու հետաքրքիր: Ճիշտն ասած՝ դեռ չեմ հասկանում՝ իրակա՞ն, թե՞ երևակայական աշխարհի մասին է: Ամեն դեպքում դուր է գալիս :)

StrangeLittleGirl
30.10.2011, 02:23
1. Ի՞նչ եք կարդում հիմա

«Ինքնություն» (Միլան Կունդերա)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ստեղից (http://mi-or.blogspot.com/2011/10/milan-kundera-identity.html)
Ու ընդհանրապես, եթե բլոգերները մի քիչ շատ գրեին գրքերի մասին (խիստ սուբյեկտիվ կարծիքներ, ոչ թե լուրջ վերլուծություններ), էնքան ուրախ կլինեի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Նորմանդական ծովի ափին գտնվող փոքրիկ քաղաքի մի հյուրանոց, որը պատահաբար ուղեցույցում գտել էին:

4. Ո՞ր էջն եք հասել
12
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առայժմ կարծիք չունեմ, բայց հույսեր եմ փայփայում, որ կկոմպենսացնի կարդացածս նախորդ երկու վատ գրքերը:

Amaru
30.10.2011, 14:47
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«35 և մյուս թվականները» - Անատոլի Ռիբակով

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Որ իմանամ, թե Սաշա Պանկրատովի վերջն ինչ եղավ։ )) Ռիբակովից լավ երևի ոչ ոք չի կարող փոխանցել էդ շրջանի «շունչը»։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
В положенный день не пришла почта.

4. Ո՞ր էջն եք հասել
242

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Պատմությունը կրկնվում ա։

CactuSoul
02.11.2011, 03:26
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«Մարմին մեղապարտ… (Անձկութեան և չարչարանքի գիշեր մը)», Վազգէն Շուշանեան


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
«Բանաստեղծն ու կինը» վերնագրված գրքում երկրորդ փոքրիկ վիպակն էր, ընդհանուր երեքն են: Առաջինը կարդացել էի, հիմա բավական երկար ընդմիջումից հետո ինքս ինձ համոզեցի կարդալ նաև այս մեկը: Համոզում էի, քանի որ վախենում էի՝ առաջինի չափ լավը չլինի ու հիասթափություն ապրեմ…


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Նազովրեցին՝ տառապանքի հասկացողութիւնը բերաւ խոնջ ու ձանձրացած հեթանոս հասարակակարգին: Իր առաքեալները ուրացան մարմինը որ մեր մեծագոյն հարստութիւնն է այս վաղանցուկ ու հողէ աշխարհին մէջ ու սրբազան անօթը մեր հոգիին, (գեղեցիկ բնակավայր): Որպէս հետեւանք՝ մարմնական սէրը՝ որ ամէնէն առողջ ու ամէնէն գեղեցիկ բնազդն է գուցէ, դարձաւ արգիլուած հաճոյք: Յետագային ապականեցան մարդիկ: Շնութիւնը փոխարինեց ասպետական ու առողջ հաճոյքը: Դրամատիրական անբարոյ պետութիւնը հասարակ վաճառքի վերածեց կնոջ մարմինը: Սէրը դարձաւ հիւանդագին, ապերասան խենեշ ու լիրբ ու աճուրդի հանուեցաւ մեր փողոցներուն մէջ: Աշխարհի սիրտը վերածուեցաւ ցեխակոյտի: Դէպի մաքուր ու բնական սէրը՝ ամէն կարօտ, բարերար ճիգ մըն է դէպի գեղեցիկը: Յետագայ էջերը կը ձգտին լուսաւորել ախտին մէկ կարեւոր դրուագը: Ընթերցողը սիրոյ դէմ մեղադրական մը պէտք չէ նկատէ զանոնք. հապա ախտաճանաչութեան համեստ փորձ մը:»


4. Ո՞ր էջն եք հասել
Շատ կարճ է, 50 էջ, վերջացրել եմ արդեն:


5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Էսքան գրում էի, որ ասեմ… Լավն էր, ձգում էր, մի շնչով կարդացվում էր, ԲԱՅՑ… խորհուրդ չէի տա կարդալ «Բանաստեղծն ու կինը» վիպակին ծանոթ լինելուց հետո, թե չէ չի գնահատվի ըստ արժանվույն:
«Բանաստեղծն ու կինը» գլուխգործոց է:

StrangeLittleGirl
04.11.2011, 21:14
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«Ամստերդամ» (Յան ՄաքԷվան)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Էս մի գիրքն էլ շատ ժամանակ առաջ մի ուրիշ բլոգեր էր խորհուրդ տվել: Հետո ահագին փորփրեցի ու պարզեցի, որ նախ հեղինակը բավական հայտնի գրող է, երկրորդ «Ամստերդամը» նրա լավագույն գործն է: Վերջապես գիրքն ունեմ, որոշեցի կարդալ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Two former lovers of Molly Lane stood waiting outside the crematorium chapel with their backs to the February chill.

4. Ո՞ր էջն եք հասել
11
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սպասելիքներս մեծ են: Հույս ունեմ` կարդարացվեն:

Smokie
13.11.2011, 10:50
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռ»-ը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Պապիկս համարյա ամեն անգամ մեր տուն գալուց մեզ համար իր գրքերից էր բերում երբ փոքր էինք: Հիշում եմ մի անգամ քույրիկիս՝Աննայի հետ իր գրքերից էր խոսում կատակով ասեց, «Բոռն էլ ա լավ գիրք, բայց էնքան քրքրված ու մաշված ա, որ ամաչում էլ եմ քեզ տամ»: :D
Աննան այդ գիրքը կարալուց շա՜տ էր տպավորվել, հիշում եմ ի՜նչ անհամբերությամբ էր մի մասի սպասում՝մաս, որը իրոք կարեւոր էր, քանի՜անգամ էր ասում, «Ախր ե՞րբա **************»: Մի օր էլ, գիշերով պատմեց ինձ էդ գրքի բովանդակությունը: Շատ տարիներ են անցել, հիմա ես մեծամասամբ գիտեմ ինչի մասին ա, ինչա լինելու հետո ու չնայած չեմ սիրում էդ ձեւով կարդալ, բայց կոնկրետ էս գիրքը է՛լ ավելի հետաքրքիր ա դառնում ինձ համար, երբ անհամբեր սպասում եմ այն մասերին, որոնց մասին արդեն գիտեմ::)
Երեկ եմ սկսել կարդալ:

Smokie
13.11.2011, 11:19
3. Ինչպե՞ս է գիրքը սկսվում
Արթուրը նստել էր Պիզայի հոգեւոր ճեմարանի գրադարանոմ ու թղթատում էր ձեռագիր քարոզների մի դեզ: Հուլիսի տաք երեկո էր, լուսամուտները լայն բաց էին արած ու փեղկերը կիսափակ՝ զովության համար: Ճեմարանի տեսուչը՝ հայր Մոնտանելլին կանգ առավ մի վայրկյան գրելուց ու սիրով նայեց պատանու թխահեր գլխին, որ հակված էր թղթերի վրա:
- Չգտա՞ր, սիրելի՛ս: Ոչի՛նչ, այդ կտորը նորից կգրեմ: Երեւի մի թուղթը կորել է ու քեզ իզուր փնտռել եմ տալիս:
Մոնտանելլիի ձայնը ցած էր, բայց լի ու հնչուն. արծաթի զուտ արտասանությունը նրա խոսվածքին մի առանձին հրապույր էր տալիս: Ի ծնե հռետորի ձայնն էր դա՝ հարուստ ելեւեջներով, որ Արթուրի հետ խոսելիս քնքշանք էր դառնում:
- Չէ՛, պադրե՛, անպատճառ կգտնեմ: Անշուշտ այստեղ դրած պիտի լինեք: Նորից գրածը այն դուրս չի գա:

4 Ո՞ր էջն եք հասել
45/302 (նկարներն էլ հետը հաշված)

Smokie
13.11.2011, 11:21
5. Ձեր կարծիքը մինչեւ հիմա
Սեր, սեր, սեր::love Սեր հայրենիքի հանդեպ, Աստծո հանդեպ, մանկության ընկերուհու հանդեպ(այս վերջին թեման ինձ ամենահարազատն է:))) ամեն ինչի հանդեպ:Ահա թե ինչ է ներկայացվում այս գեղեցիկ վեպում: Այն 19-րդ դարի, երեսնական թվերի, իտալական ռեւոլյուցիայի մասին է: Կարդում եմ ու չեմ կարողանում կտրվել, հենց գիրքը կողք եմ դնում, մի քանի րոպեից էլի վերցնում եմ, չեմ դիմանում:
Գրված է հին հայերենով, որին հիմա իհարկե այդքան էլ սովոր չեմ՝ «Էլ աշխատելու չեմ», «համբերող եղիր», «օգուտն ի՞նչ», «հոգնածի ես նման». «Ուզում էի քեզ ծանոթացնեմ,» «ես չեմ էլ ուզում, որ այնտեղ ապրեիր»: Շատ տեղերում էլ, խոսակցությունների ժամանակ երեւում են շեշտեր եւ բացականչական նշաններ:

StrangeLittleGirl
19.11.2011, 03:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«Թեթև մահ» (Սիմոն դը Բովուար)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նույն հեղինակի «Երկրորդ սեռն» էի ուզում կարդալ, բայց գրադարանում չկար, ես էլ հեչ չէի ուզում դատարկ ձեռքով դուրս գալ գրադարանից, էս գիրքը վերցրի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
1963թ. հոկտեմբերի 24-ին` ցերեկը ժամը չորսին, գտնվում էի Հռոմում` Միներվա հյուրանոցի իմ համարում:

4. Ո՞ր էջն եք հասել
56
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Չնայած ինքնակենսագրականների սիրահար եմ, էս գիրքը մի տեսակ սարսուռ ա առաջացնում: Որ վերջացնեմ, մանրամասն կբացատրեմ ինչ եմ զգում կարդալիս:

ars83
19.11.2011, 05:43
Զուգահեռ մի քանի բան եմ կարդում (ինչպես սովորաբար):

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Օնորե դը Բալզակ. Մարդկային կատակերգություն: Տվյալ պահին՝ Le contrat de mariage:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ֆրասերենս լավացնելու նպատակով և նախկինում Բալզակի ստեղծագործություններից ոչինչ կարդացած չլինելու պատճառով:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
M. de Manerville le père était un bon gentilhomme normand bien connu du maréchal de Richelieu, qui lui fit épouser une des plus riches héritières de Bordeaux dans le temps où le vieux duc y alla trôner en sa qualité de gouverneur de Guienne.

4. Ո՞ր էջն եք հասել
156/156

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հիմարություն:

ars83
19.11.2011, 05:53
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Lino Bianchi. Giovanni Pierluigi da Palestrina:

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կոմպոզիտոր Պալեստրինայի ստեղծագործությունների հետ ինձ ծանոթացրել է Rhayader-ը: Դե, հաշվի առնելով նրա անթերի ճաշակը դասական երաժշտության բնագավառում, արժեր ավելի մոտիկից ուսումնասիրել այս կոմպոզիտորին, որի մասին նա միշտ ոգևորությամբ է խոսում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
« Citadelle aux marches de Rome » : c'est ainsi qu'un de ses plus ancien historiens, Leonardo Cecconi, définit la ville de Palestrina.

4. Ո՞ր էջն եք հասել
239/317

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գերազանց: Առաջին մասը ներկայացնում էր Պալեստրինայի կյանքը. մանրամասն, հետաքրքիր, փաստաթղթերից մեջբերումներով հարուստ նկարագրություն էր: Ճիշտ է, ինչպես այդ այդ ժամանակների (XVI-XVII դդ.) իտալացի կոմպոզիտորներից յուրաքանչյուրի կենսագրությունը, լեցուն է նկարագրություններով, թե բարձրաստիճան կաթոլիկ հոգևորակաաններից ում հովանավորյալն է եղել կամ ձգտել լինել կոմպոզիտորը, բայց նույնիսկ այդտեղ հետաքրքիր փաստեր կան: Երկրորդ մասը ստեղծագործությունների վերլուծությունն է. արժեքավոր է նրանով, որ թվարկում է ստեղծագործությունները, որոնք հնարավորության դեպքում անպայման ներբեռնում եմ ու լսում: Հենց հիմա լսում եմ մի չափազա՛նց գեղեցիկ վեց ձայնանի մեսսա՝ Viri Galilei-ին: :love

ars83
19.11.2011, 06:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դոնալդ Կնուտ. 3:16 Bible Texts Illuminated

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կնուտ-մաթեմաթիկոսի եռահատոր աշխատությունը՝ Ծրագրավորման արվեստը, համալսարանական ծրագրից միշտ մեր գրականության ցանկում է եղել: Իսկ այս գրքի մասին կարդացի, որ Կնուտը կիրառում է stratified sampling մաթ. մեթոդը՝ աստվածաշնչյան տեքստն ուսումնասիրելու համար: Դե ի՞նչը կարող էր ավելի գրավիչ լինել, քան մաթ. մեթոդների կիրառումը սուրբգրային տեքստերն ուսումնասիրելու համար:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
THE BIBLE is an incomparable book.

4. Ո՞ր էջն եք հասել
30/251

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ հետաքրքիր է: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ աստվածաշնչյան գրքից ընտրված է մեկ խոսք, որը մասնրամասնորեն վերլուծվում է տվյալ գրքի և ողջ Աստվածաշնչի կոնտեքստում: Հակիրճ, սթափ վերլուծություններ են, մատնացույց են արվում հակասությունները, թվային անհամապատասխանությունները, փորձ է արվում դրանցից ոմանք բացատրել: Բայց ամենագրավիչն այն է, որ հեղինակի գիտի ասել «չգիտեմ». այն մասերում, որոնց մասին տեղեկություն չունի, չի փորձում արհեստական ու անհամոզիչ բացատրություններ տալ: Բացի դրանից, գիրքը ներառում է 60 նկար՝ տարբեր կալիգրաֆների կողմից (26 երկրներից), որոնցից յուրաքանչյուրը հիանալի գեղեցիկ աշխատանք է իրենից ներկայացնում:

ars83
19.11.2011, 06:12
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ռենե Դեկարտ. Discours de la Méthode

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դեկարտ-փիլիսոփային ու Դեկարտ-մաթեմատիկոսին շատ եմ հարգում:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Le bon sens est la chose du monde la mieux partagée : car chacun pense en être si bien pourvu, que ceux même qui sont les plus difficiles a contenter en toute autre chose, n'ont point coutume d'en désirer plus qu'ils en ont.

4. Ո՞ր էջն եք հասել
12

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ հետաքրքիր է: Տասներկու էջից հետո որևէ կարծիք հայտնելն իհարկե շուտ է: Գերում է մտքերի տրամաբանականությւոնը, կապակցվածությունը, մի խոսքով՝ մասնագիտական խրախճանք է: :))

StrangeLittleGirl
12.12.2011, 02:56
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Telling Tales (տարբեր հեղինակներ)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Անցյալ տարի գիրք նվիրելու օրվա առթիվ իմ ընտրությամբ նվեր էի ստացել: Դեռ հետո էլ Հայաստանից ուղարկել տվեցի: Ամոթ կլիներ չկարդալը:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Պատմվածքների ժողովածու ա, ո՞ր մեկի առաջին նախադասությունը գրեմ :)) Լավ, նախաբանից.
Gather round to enjoy the storytelling collected for your enjoyment in this book.


4. Ո՞ր էջն եք հասել
112
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ուրեմն էս գիրքը գրողներից ոչ մեկին փող չի բերում: Լիքը հայտնի հեղինակների պատմվածքներ հավաքել են, ստացված եկամուտը ամբողջությամբ տալու են ՄԻԱՎ-ի բլաբլաբլաներին: Ու նենց ա էրևում, որ հեղինակները լուրջ չեն մոտեցել գործին: Ամեն մեկը մի միջակություն շպրտել ա: Ասենք, օրինակ, Մարկեսի գործը լավն ա, բայց դե ինքը շատ ավելի լավ գործեր էլ ունի: Ընդհանուր առմամբ մենակ մի գործ ա մինչև հիմա դուրս շատ էկել (Արթուր Միլլերի «Բուլդոգը»), մի գործ էլ իրոք լավն էր (շատ դուր գալուց մի աստիճան ներքև) (Խոսե Սարամագոյի «Կենտավրոսը»):

Skeptic
12.12.2011, 03:05
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Данияр Сугралинов - Кирпичи

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մանկությանս ընկերոջ խորհրդով, ICQ-ում սրտաբաց զրույցից հետո: :)) Համ էլ ՆԼԾ-ի տարրեր ա պարունակում, ու ժամանակին ինտերնետի ռուսական սեգմենտում շատ մեծ հեղինակություն ուներ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
– Ты в магазин? Купи мне шоколадку, Резвей, – попросила Лида. – Очень хочется есть, а до обеда еще о-го-го сколько! :D

4. Ո՞ր էջն եք հասել
Հենց նոր վերջացրեցի, ասել ա թե՝ 52/52

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Էսպես ասեմ. «վեհ» ու «գեղեցիկ» գաղափարներ ու դրանց համապատասխան ուղերձներ ման եկող մարդիկ թող հեռու մնան էս պատմվածքից: Դժվարանում եմ ասել, թե որպես գեղարվեստական գործ, որպես սոցիալական դրամա ինչ արժեք ունի: Բայց էն, որ ինձ խիստ հոգեհարազատ էր, դա փաստ ա: :love

erewanski
13.12.2011, 00:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Սերո Խանզադյան , Հողը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Եսիմ , մի տեսակ ձգում ունեի սովետական առօրյան ճանաչելու ու սա վերցրեցի
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Կիրճի ոլորապտույտ իջնող ճանապարհին կանգնած էր մի վթարված ավտոմեքենա....... անիմաստ սկիզբ

4. Ո՞ր էջն եք հասել
447
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Կկարդամ մինչև վերջ , բայց տպավորված չեմ