PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ եք կարդում հիմա...



Էջեր : 1 [2] 3 4 5 6

Բարեկամ
11.09.2008, 07:04
Հազիվ վերջացրի Ալբեր Քամյուի Անկումը, որը սկսել էի impression-ի խորհրդով:
Բացառիկ արճճային ծանրության մենախոսություն էր, մասամբ անհասկանալի: Անկեղծության որոնումները ավելի են կարծես խճճում կեղծիքի մեջ:
Բայց դե ցանկացած ինֆո սնունդ է մտքին ու ինչ-որ նորություն հուշում է: Օրինակ, սրա հետ կապված հպանցիկ անցավ հետևյալ միտքը. մի դատիր, որ չդատվես - միայն ուրիշներին դատելու մասին չի խոսքը, այլև ինքդ քեզ :

Ուլուանա
11.09.2008, 20:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա
J. D. Salinger - "The Catcher In The Rye"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Շատ էի լսել այս գրքի մասին, բացի դրանից, նաև ընկերներիցս շատերի ամենասիրած գրքերից մեկն է, այդ առումով էլ հետաքրքրեց, ես էլ որոշեցի կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
If you really want to hear about it, the first thing you'll probably want to know is where I was born, and what my lousy childhood was like, and how my parents were occupied and all before they had me, and all that David Copperfield kind of crap, but I don'y feel like going into it, if you want to know the truth.
Եթե իսկապես ուզում եք լսել սրա մասին, ապա առաջին բանը, որ հավանաբար կուզենայիք իմանալ, այն է, թե որտեղ եմ ես ծնվել, ինչպիսին է եղել իմ գրողի տարած մանկությունը, ինչով էին զբաղվում ծնողներս նախքան ինձ ունենալը և նմանատիպ այլ դեյվիդկոպերֆիլդային ապուշություններ, բայց, որ ճիշտն ասեմ, հավես չունեմ դրանց մեջ խորանալու։

4. Ո՞ր էջն եք հասել
174 (վերջացնելու վրա եմ)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գրելաոճն արտասովոր է ու այդ առումով հետաքրքիր, մի քիչ հակասական զգացողություններ ունեմ... Համենայնդեպս, այն հիացմունքը, որ լսել եմ շատերից այս գրքի նկատմամբ, ինքս չեմ ապրում։ Հետո համապատասխան թեմայում կգրեմ ավելի մանրամասն։

Տրիբուն
11.09.2008, 21:09
Патрик Бюкенен "Правые и не Правые", "Смерть Запада"

Mitre
13.09.2008, 19:14
Լոուրենս Բլոկ- Կելլերի կարման

Սամվել
13.09.2008, 21:19
Basics of ESD and I/O :crazy :))

The_Ar
15.09.2008, 01:38
Գարեգին Նժդեհ - Ցեղակրոն (Ամեն oր մի քանի րոպե պարտադիր)

ars83
06.10.2008, 21:47
Լիոն Ֆեյխթվանգեր, «Օպպենհայմների ընտանիքը»։

Amaru
06.10.2008, 21:53
Սիմոն Հմայակյան :love (իմ ամենասիրելի դասախոսը) - «Վանի թագավորության պետական կրոնը» :)

ԿԳԴ
10.10.2008, 22:41
Կարդալ շատ եմ սիրում, ամեն օր գոնե 20 րոպե պարտադիր կարդւմ եմ: Հիմա կարդում եմ Վիլյամ Սարոյանի պատմվածքների առաջի հատորը: Ինձ շատ են դուր գալիս նրա պարզ, բայ խորը իմաստ ունեցող անկեղծ պատմվածքները:

Sunny Stream
10.10.2008, 23:40
Օսկար Ուայլդ - "Դորիան Գրեյի դիմանկարը"
շա~տ լավ բաներ էի լսել էս գրքի մասին, համ էլ ծրագրային է... շա~տ գեղեցիկ գաղափար է ընկած հիմքում, բայց գրելաոճն ինձ հիասթափեցրեց... թեև գուցե թարգմանությունն է ահավոր, որովհետև էսպիսի գաղափար հղացած հեղինակն էն էլ 19-րդ դարի վերջին էնպես չէր գրի, ինչպես շարադրված է էս գրքում... հենց միայն վերնագրի սխալ թարգմանությունն արդեն հուշում է, որ սա նույնը չէ, ինչ գրել է Ուայլդը:
Հայերեն կոչվում է "Դորիան Գրեյի դիմանկարը", իսկ անգլերեն` "The Picture of Dorian Gray", վիքիպեդիայում էլ գրված է. "The story is often miscalled The Portrait of Dorian Gray" :(
հա, հիմա ցանցում նայեցի` իսկապես այլ ոճով է գրված... սկզբից էլ պիտի անգլերենը վերցնեի, երևի էդ ժամանակ կհասկանայի, թե ինչու են շատերը սիրահարված էս գրքին...

Lady SDF
02.11.2008, 01:57
Ալբեր Քամյու - «Անկում»

Նարե
02.11.2008, 14:07
Գրիգոր Նյուսացի- "Մովսեսի Կյանքը"
Տալբերգ Ն.-"Լյութերականություն"

ars83
04.11.2008, 13:32
Վերջացրի Դոստոևսկու "Белые ночи"–ն, Արփիար Արփիարյանի «Դատապարտեալը», Գրիգոր Զոհրապի «Փոստալը», Մուրացանի «Հատուկ թղթակիցը», Շիրվանզադեի «Կոսմոպոլիտը», դեռ պայքարում եմ Դիկենսի "Great Expectations"–ի հետ։
Սկսել եմ կարդալ Վալենտին Պիկուլի «Բայազետը»։

Զուգահեռ՝ Եփրեմ Խուրիի «Հոգևոր զրույցները» և Արշակ Տեր–Միքելյանի «Հայ Առաքելական Եկեղեցու Քրիստոնեականը» (Катехизис)։

Դեկադա
04.11.2008, 15:09
Արտակ Ճաղարյան - Ականատեսը- մի օրում կարդացվող վեպ է:Իսկ հիմա կզարմանաք, բայց հաճույքով կարդում եմ « Ոսկե քաղաք»-ը` էս էլ մանկությանս հիշողությունները վերապրելու համար:

Dayana
04.11.2008, 15:11
Աչքիս մենակ ես եմ ինձ տանջում :( Dostoyevsky - Crime and Punishment :( հայերենն ու ռուսերենը նորմալ կարդացվում է, բայց այ էս անգլերենը :( դաժան է :(

Մեկա էդ անտեր լեզուն սովորելու եմ :angry թեկուզ երկու կես լինեմ :( :oy

Բարձրահասակ
04.11.2008, 15:16
Հիմա անցած տարիներիս չկարդացած գրքերի բացն եմ լրացնում: Կարդում եմ Ալ. Դյումա - Ասկանիո

ars83
04.11.2008, 16:19
Աչքիս մենակ ես եմ ինձ տանջում :( Dostoyevsky - Crime and Punishment :(
Հա, բայց ինչո՞ւ Դոստոևսկիով ես քեզ տանջում։ Դիկենս, Թեքերեյ, Քերոլ, Ուայլդ, Սթիվենսոն՝ լիքը բան կա...

Dayana
04.11.2008, 16:21
Հա, բայց ինչո՞ւ Դոստոևսկիով ես քեզ տանջում։ Դիկենս, Թեքերեյ, Քերոլ, Ուայլդ, Սթիվենսոն՝ լիքը բան կա...

Մի շաբաթ առաջ էլ Մոյեմով էի ինձ տանջում :) շնորհակալ եմ առաջարկի համար :) իրենց էլ կներառեմ :) դեռ Հյուգո ունեմ նախատեսած անգլերենով :oy

Երկնային
04.11.2008, 19:14
Մի շաբաթ առաջ էլ Մոյեմով էի ինձ տանջում :) շնորհակալ եմ առաջարկի համար :) իրենց էլ կներառեմ :) դեռ Հյուգո ունեմ նախատեսած անգլերենով :oy
Դայ, եթե ուզում ես անգլերեն կարդալ, լավ կանես հենց անգլերենով գրված ինչ-որ բան կարդաս, ոչ թե թարգմանածը… ;)

StrangeLittleGirl
04.11.2008, 19:44
Դայ, եթե ուզում ես անգլերեն կարդալ, լավ կանես հենց անգլերենով գրված ինչ-որ բան կարդաս, ոչ թե թարգմանածը…
Նյուտը ճիշտ ա ասում: Էդ թարգմանություններն ահավոր են: Ես «Իդիոտն» եմ կարդում (հա՛, դեռ չեմ վերջացրել. ժամանակ չկա :(), բայց հեչ անգլերենի շնորհք չկա: Լիքը բառարանային բառեր են օգտագործված, կարդալուց լիքը ծիծաղում եմ, որ կոնկրետ այսինչ տեղում այդ բառն է գրված, որ անգլախոսը կյանքում տենց բառ չէր օգտագործի:

Հեմինգուեյ կամ Սելինջեր կարդա անգլերեն: Երկուսն էլ հրաշալի են :)

Dayana
04.11.2008, 22:17
:( թողեք կարդամ էլի, հազիվ հավեսի եմ ընկել :( էդ անտեր լեզուն պիտի մոտս լավանա թե չէ? :(

Շնորհակալ եմ բոլորիդ :oy խոստանում եմ, որ հնարավորինս կկարդամ ձեր նշած հեղինեկներին ` անգլերեն իհարկե :))

Gayl
04.11.2008, 22:29
Կարդում եմ Սուվորովի «Ակվարիում» գիրքը:

Հայկօ
04.11.2008, 22:48
Հրանտ Մաթևոսյան - Տերը (ՏԵՐԸԸԸԸԸԸ՜, ՏԵ՛ՐԸ, ԱՐԱԱԱԱԱԱԱԱ՜ :angry)

:)

comet
14.11.2008, 11:18
Գաբրիել Գարսիա Մարկես <<Հարյուր տարվա մենություն>>:)

total_abandon
14.11.2008, 11:43
Հենց հիմա էս եմ կարդւմ.. MySQL 3.23, 4.0, 4.1 Reference Manual.chm :D

PygmaliOn
14.11.2008, 13:09
Կարդում եմ Դեյլ Կարնեգի «Как вырабатывать уверенность и влиять на людей, выступая публично»
նաև
MySQL 3.23, 4.0, 4.1 Reference Manual.chm տիպի բաներ

*e}|{uka*
14.11.2008, 14:03
Հենց հիմա էս եմ կարդւմ.. MySQL 3.23, 4.0, 4.1 Reference Manual.chm :D

Ես էլ , հենց հիմա հենց այս պահին :o

Իսկ ընդհանրապես Ярослав Гашек-ի " Похождения бравого солдата швейка II" :B

ars83
14.11.2008, 14:55
Հենց հիմա էս եմ կարդւմ.. MySQL 3.23, 4.0, 4.1 Reference Manual.chm :D

Բա ինչի՞ էդ հինը, հեսա ավելի նորը․
http://downloads.mysql.com/docs/refman-5.0-es.a4.pdf
Համ էլ pdf ա։
Ստեղ 6.0-ն էլ կա, բայց rpm-ով ա։

Safaryan
14.11.2008, 15:05
Ես էլ , հենց հիմա հենց այս պահին :o

Իսկ ընդհանրապես Ярослав Гашек-ի " Похождения бравого солдата швейка II" :B

նույնը հայերենով :)

Chuk
18.11.2008, 00:07
Բորխես էի կարդում, բայց խիստ հարգելի պատճառներով ընդմիջել եմ, իսկ հիմա կարդում եմ.

Ծովինար Բանուչյան, «Տե՛ս, որ լռում եմ» (բանաստեղծությունների ու պատմվածքների ժողովածու»

Ու շատ գոհ եմ :love

aerosmith
18.11.2008, 00:25
կարդում եմ ПРАТА-ЯЗЫК C++

Sunny Stream
18.11.2008, 01:13
Ինչ չեմ կարդում?

"Վարպետը և Մարգարիտան", "Կարմիր և Սև", "Գորսեկ"... :8

Ֆրեյա
18.11.2008, 09:32
Կարդում եմ Hemingway, The garden of Eden, բայց էտքան էլ չի համոզում :think

Երևի չշարունակեմ ...

Նարե
18.11.2008, 16:18
Պռոզառովսկայա ««Լյութերականություն»»,հմմմ ստիպված եմ , ի՞նչ անեմ, չնայած հետաքրքիր է

Lady SDF
27.11.2008, 04:34
Միառժամանակ կարդում էի Օբամայի գրած գրքերից (The Audacity of Hope) և Պուտինի մասին մի գիրք (First Person): Մի քանի բան Բորխեսից կարդացի ... առաջ չքնաց: Գուցե մի ուրիշ անգամ: Ի դեպ (դեռ) ընդհանուր ոչինչ չնկատեցի Կոելյոի հետ (ոչ ոճի ոչ էլ թեմայի առումով):

Հիմա Կոելյոի «Բրիդա»-ն եմ կարդում: Երևի իր ամենաթույլ գործն է բայց դե կարդում եմ:

Ավելացվել է 2 րոպե անց
Ի մի ջայլոց ինչ որ մեկը սա կարդացել է՞ - Putin's Labyrinth: Spies, Murder, and the Dark Heart of the New Russia

Մեղսավոր
27.11.2008, 04:47
Ներկայումս կարդում եմ Մարգար Մելքոնյանի (Մոնթեի եղբոր) "The Right to Struggle" (http://www.amazon.com/Right-Struggle-Selected-Writings-Melkonian/dp/0964156911) գիրքը:

Psy
16.01.2009, 13:27
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Արթուր Արմին
Հնագույն հեթանոսական աստվածաշունչ՝ «Սասնա Ծռեր» էպոսը

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Թեթևակի թերթելով տեսել էի, որ խիստ հետաքրքիր վերլուծյություններ, շատ լուրջ ու մանրամասն գիտական աշխատանք է, որը կտա իմ մեջ կուտակված բազում հարցերի, ինչպես նաև իմ մեջ չառաջացած հարցերի պատասխաններ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Համարյա բոլոր հնդեվրոպական հավատամքային հնագույն պատումները սկսվում են հերոս-աստծո (հիմնականում՝ փոթորիկ-ամպրոպ աստծո) կողմից վիշապի կամ վիշապների «սպանության» մոտիվներով: Վիշապ-օձը, փաստորեն, էական կարևորություն ունի բոլոր պատումներում, և նրա «սպանվելուց» հետո «տիեզերքը» լցվում է քաղցրահամ ջրերով ու սկսվում է կյանքը: Պատումներում կամ ավանդազրույց-առասպելներում վիշապը կամ ջրերի հիմքն է փակել կամ հենց ինքն է ջրերի հարուցիչը:
«Վիշապ զինք թափ էտու,
Ակ բերնեն թռավ, գնաց մեջ դաշտին:
Վիշապ զինք թափ էտու, ջուր էլից քաղաք.
Ինչպես անձրև գա, էնպես զքաղաք է թաց, -
Ծով կատղավ, վիշապ քամի քաղաք էղավ»: (Սասունցի Դավիթ», Երևան, 1989 թ., էջ 140)

4. Ո՞ր էջն եք հասել
Նոր եմ սկսել կարդալ, 27-րդ էջին եմ հասել:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սպասելիքներիս արդարացում: Թեև գեղարվեստական գիրք չէ, բայց հիմա իբրև գեղարվեստական եմ կարդում: Կարծում եմ, որ կոգեշնչի ու կավարտեմ մի ստեղծագործությունս, որը շատ վաղուց անավարտ եմ թողել գիտելիքներիս պակասի պատճառով, որը կլրացնի նաև այս գիրքը: Խորհուրդ եմ տալիս բոլորին:

Հարգելի Չուկ,

Ես շատ եմ ուզում կարդալ Արթուր Արմինի գիրքը, սակայն ոչ մի կերպ չեմ գտնում, ինձ կարող եք ասել, թե որտեղից եք ձեռք բերել այդ գիրքը ??

Chuk
16.01.2009, 17:51
Հարգելի Չուկ,

Ես շատ եմ ուզում կարդալ Արթուր Արմինի գիրքը, սակայն ոչ մի կերպ չեմ գտնում, ինձ կարող եք ասել, թե որտեղից եք ձեռք բերել այդ գիրքը ??

Ճիշտն ասած ես ուրիշից էի վերցրել՝ կարդալու համար, բայց այդ ժամանակ գրախանութներում կար: Կհետաքրքրվեմ, կփորձեմ պարզել, թե որտեղից կարելի է ձեռք բերել, կտեղեկացնեմ :)

cold skin
16.01.2009, 18:33
Д. Мельников, Л. Черная "Преступник номер 1-нацисткий режим и его фюрер"
Կլանված կարդում եմ…

Rhayader
16.01.2009, 20:31
Այս գիշեր վերջացրի Պոլ Գալլիկոյի «Ջեննին», որն Անուկի խորհրդով էի կարդում: Անընդմեջ զռռացել եմ՝ սկսած երրորդ գլխից: Չեմ ափսոսում: Վերջն էր:
Սկսում եմ Գալլիկոյի «Տոմասինան»:

Հայկօ
17.01.2009, 03:47
Բերնար Վերբեր - Թանատագնացները

Grace43
17.01.2009, 10:18
Անրի Պերյուշո-"Վան Գոգի կյանքը"

ԿԳԴ
17.01.2009, 11:17
Վ.Սարոյան - Մարդկային Կատակերգություն:)

Moon
17.01.2009, 13:45
Վ.Սարոյան - Մարդկային Կատակերգություն:)

:handsԱպրես, շատ եմ սիրում Սարոյանի էդ գործը։

Իսկ ես հիմա իմ քննության անտեր ցուցակն եմ կարդում, ամեն ինչ Ստեփան Զորյան, Կոստան Զարյան, Շահան Շահնուր....բայց լուրջ եմ ասում, հոգնել եմ հայկական գրականությունից...շատ միանման ա....գժվում եմ արտգրակի-ի համար։
Հատկապես Կամյու, Սելինջեր ու Կաֆկա:love

RaMeSsEs-ll
17.01.2009, 15:01
Վ.Սարոյան - Մարդկային Կատակերգություն:)
Հմ... հետաքրքիր զուգատիպություն... :) Ես էլ հենց հիմա հասել եմ Վիլիամ Սարոյանի հենց այդ ստեղծագործությանը, Գլուխ 3, ՀԵՌԱԳՐԱՏՈՒՆԸ :)

Aleksandrovskaya
19.01.2009, 00:36
И.В.Сталин. Цитаты
Михаил Булгаков. Мастер и Маргарита

Moon
19.01.2009, 01:04
Հենց նոր ավարտեցի Բակունցի "Կյորես"-ը։ Հազիվ պրծա, անհետաքրքիր էր ահավոր, ճիշտ ա Գորիսի մասին էր...էդ քաղաքը շատ եմ սիրում, բայց երբ ներկայացնում ա որպես ակնարկ, չեմ սիրում, մեջը սյուժե չկար:(անհետաքրքիր էր...Ես Բակունցից ավելի էի սպասում, պատմվածքները լավն են, բայց էս գործը չհավանեցի:think

Սև Տուզ
19.01.2009, 01:13
Cosmopolitan:hands

Psy
20.01.2009, 18:23
Ճիշտն ասած ես ուրիշից էի վերցրել՝ կարդալու համար, բայց այդ ժամանակ գրախանութներում կար: Կհետաքրքրվեմ, կփորձեմ պարզել, թե որտեղից կարելի է ձեռք բերել, կտեղեկացնեմ :)

Ես էլ փորձեցի գրախանութից ձեռք բերել, բաjց արդեն չկար:
Շնորհակալ եմ պատասխանի համար, կսպասեմ նորությունների :)

Second Chance
20.01.2009, 18:28
«Խաչը և դանակը» Դեյվիդ Ուիլկերսոն շուտով կվերջացնեմ:)

ars83
20.01.2009, 18:48
«Խաչը և դանակը» Դեյվիդ Ուիլկերսոն շուտով կվերջացնեմ:)

Կարդացել եմ: Ռեկլամային գիրք է, դուրս չի գալիս: Դու ի՞նչ կարծիքի ես այդ գրքի մասին:

Second Chance
20.01.2009, 19:34
Կարդացել եմ: Ռեկլամային գիրք է, դուրս չի գալիս: Դու ի՞նչ կարծիքի ես այդ գրքի մասին:
Ինձ դուր է գալիս:), իսկ ի՞նչ ինկատի ունես ռեկլամային
Ես ֆիլմն էի նայել մի երկու տարի առաջ, դուրս շատ էր եկել, ասում էին գիրքն ավելի լավն է, բայց ֆիլմն է ավելի լավը դեռևս ինձ թվում:

ars83
20.01.2009, 19:40
Ինձ դուր է գալիս:), իսկ ի՞նչ ինկատի ունես ռեկլամային
Ես ֆիլմն էի նայել մի երկու տարի առաջ, դուրս շատ էր եկել, ասում էին գիրքն ավելի լավն է, բայց ֆիլմն է ավելի լավը դեռևս ինձ թվում:

«մեծ ծառայություններ», «մասսայական արթնություններ» ու հեղինակի «երկնառաք շնորհը» գովերգող գիրք էր: ԻՀարկե, լավ բաների մասին մեջը պատմվում էր /օրինակ բանտարկյալների հետ կապված/, բայց դա էլ պարզ չի, թե ինչքանով ճշմարիտ էր: Ոնց բացատրեմ, հոգևոր խորություն չեմ տեսնում: Հա, մարդը կտրվեց նախկին ապրելակերպից, որոշեց նոր կյանք սկսի, բայց ամուր հիմքերը, որոնց վրա կառուցել է պետք այդ կյանքը /իսկ դրանք ոչ նշաններն են, ոչ էլ հրաշքները/, չկան: Ըստ իս:

Հ.Գ. Ֆիլմը չեմ տեսել:

Alexandra
23.01.2009, 14:21
Ես հիմա կարդում եմ «Ալեքսանդր Մակեդոնացի», որը Արիանոսի ու Ռուֆուսի աշխատությունների ամբողջությւնն է:

Ծով
27.01.2009, 05:49
Քնյութ Համսուն...
«Սով»...Տեսնենք:think

Բարձրահասակ
27.01.2009, 09:29
Է. Վոյնիչ - Բոռ

Rhayader
27.01.2009, 09:55
Խորխե Լուիս Բորխես - Բաբելոնյան Գրադարան

Second Chance
27.01.2009, 12:46
Է. Վոյնիչ - Բոռ
Այս գիրքը կարդալուց երևի 2 լիտր արցունք եմ կորցրել:cry : Ափսոս որ շատ քիչ բան եմ հիշում 7 տարի կլինի անցած

Alexandra
27.01.2009, 18:41
հիմա կարդում եմ Դրայզերի «Ֆինանսիստը», Ի դեպ հիանալի գիրք է:ok

Economist
27.01.2009, 20:40
Ընենց եմ նախանձում ձեզ:( Ես էս վերջերս վերլեւծական գրքերի մեջ եմ խորացել, ժամանակ չի մնում գեղարվեստական գրքեր կարդամ:cry

Amaru
27.01.2009, 22:21
Մարկես - Սերը խոլեռայի ժամանակ

Rhayader
28.01.2009, 09:31
Ումբերտո Էկո - Վարդի Անունը:
Կրկնությունը գիտության մայրն է:

Հայկօ
28.01.2009, 13:44
Ումբերտո Էկո - Վարդի Անունը:
Կրկնությունը գիտության մայրն է:

Բարձրանում ես ;) (http://www.akumb.am/showthread.php?p=1060781#post1060781)

Ուիլիամ Գիբսոն - Ջոննի-մնեմոնիկը

Կիբեռպանկ FTW!!!

Alexandra
28.01.2009, 22:39
Սկսել եմ կարդալ «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ»:8

Rhayader
28.01.2009, 23:24
Բարձրանում ես ;) (http://www.akumb.am/showthread.php?p=1060781#post1060781)

Կիբեռպանկ FTW!!!

Ես իրան մի 10 տարի առաջ էի կարդացել: կարոտել էի:love

Ռուֆուս
29.01.2009, 00:08
Ումբերտո Էկո - Վարդի Անունը:
Կրկնությունը գիտության մայրն է:

Դեժա վու..

Էսօր էս գրքի մասին էի մտածում, արժի վերընթերցել... ;)

cold skin
29.01.2009, 20:23
Հունական դիցաբանություն "Անտիգոնե"

unknown
29.01.2009, 22:45
Մարկ Տվեն

Ուլուանա
07.02.2009, 23:09
Nicholas Sparks - "A walk to remember"

Ֆիլմը (ռուսները թարգմանել են «Շտապիր սիրել», հայերն էլ պատճենել են) մի քանի տարի առաջ էի տեսել, հավանել էի, բայց գիրքն, իհարկե, ավելի լավն է։ :)
Ի դեպ, գիրքը 50–ականների պատմություն է, մինչդեռ ֆիլմը մեր ժամանակներն է արտացոլում։ Գրքում տղայի սկզբնական կերպարն ավելի դրական է, քան ֆիլմում։ Գրքի ու ֆիլմի տարբերությունների մասին ինտերնետում կարդում էի։ Սցենարիստը համարել է, որ 50–ականներին թինեյջերների արած «վատ բաներն» այժմյան տեսակետից շատ թույլ են, այնքան վատ չեն դիտվում, որքան այն ժամանակներում, հետևաբար ժամանակակից թինեյջերներին հոգեհարազատ չէին լինի, դրա համար էլ ֆիլմում դրանք, այսպես ասած, update են արվել։ :)) Ուրիշ տարբերություններ էլ կան, բայց դե շատ չձանձրացնեմ։ ;)

ihusik
07.02.2009, 23:29
Կարդում եմ մի գիրք (ավելի ճիշտ վերընթերցում), որտեղ երեք հեղինակների աշխատություններն են քրիստոնեության էզոթերիկ իմաստների մասին ու հասկանալով այդ գաղթնիքները էլ ավելի է Իմաստով ու Գեղեցկությամբ լցվում այն ամենը, որում շատերը զուտ հեքիաթ, պատմվածք կամ խաբկանք են տեսնում։ Կարծում եմ քրիստոնեությունը մի քիչ ավելի խորը հասկանալու ու պատկերացնելու համար հարկավոր է ծանոթանալ այս գրվածքներին (իմ կարծիքն է)։

Е.П.Блаватская «Эзотерический Характер Евангелий»
Рамачарака «Жизнь Иисуса Христа в Оккультном Освещении (Мистическое Христианство)»
Анни Безант «Эзотерическое Христианство, или Малые Мистерии»
Анни Безант «Путь к Посвящению и Совершенствование Человека»

ars83
07.02.2009, 23:55
Վերջացնում եմ Դիկենսի Great expectations-ը: Սկսել եմ կարդալ Ազիմովի Nightfall-ը և Տոլստոյի Война и мир-ը:

Հայկօ
08.02.2009, 03:45
Սկսել եմ կարդալ Ազիմովի Nightfall-ը
Հարգվեց :):

Սկսել եմ կարդալ Ստրուգացկի եղբայրների «Обитаемый остров»-ը, տեսնենք՝ ինչ կստացվի :}:

ars83
09.02.2009, 13:10
Հարգվեց :):


Եթե ճիշտ եմ հիշում, անունը կարդացել եմ Rhayader-ի ու քո երկխոսություններից մեկում: Ասի, բեր կարդամ, տեսնամ ինչ բան ա, որ էս խելոք մարդիկ խոսում են սրա մասին: Հետաքրքիր ա /ինչքանը որ կարդացել եմ/: Անգլերենը՝ շատ ավելի հեշտ, քան Դիկենսինը :)

Selene
10.02.2009, 12:39
Լիոն Ֆեյխտվանգեր «Իսպանական բալլադ»
Նոր եմ սկսել կարդալ, բայց լավն է երևում:)

Նորմարդ
10.02.2009, 12:48
Կարդում Բորիս Ակունին-ի "Левиафан"-ը, նու ավելի շուտ դեռ տրամադրվում եմ որ սկսեմ:
Էրաստ Ֆանդորինի աչկածների 3-րդ գիրքն է, 2-գիրքը` "Турецкий гамбит"-ը որը ես սխալմամբ առաջինը կարդացի շատ հետաքրքիր էր առաջին գիրքը` "Азазель" այնքան էլ չէ, պարզունակ սյուժե էր կանխագուշակվող չարագործներով :D
Դրա համար էլ դեռ չեմ տրամադրվել, որ 3-ը սկսեմ :(

Լուսաբեր
10.02.2009, 16:25
Չեխովի պատմվածքները,արդեն հասել եմ 7 հատորին...

Ուլուանա
11.02.2009, 00:51
George Orwell - Animal Farm (Անասնաֆերմա)
Նոր եմ սկսել։

Dorian
11.02.2009, 02:03
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye

1. Ջեֆ Պովի «Սերիական մարդասպանների ակումբը»

2. Չորոշեցի: Ուզում էի սոցիոպատների մասին գիրք գտնեի, սա ընկավ ձեռքս...

3. О таком человеке, как я, вам следует знать одну вещь: если уж я что‑то вбил себе в голову — это навсегда, меня никакой силой не сдвинешь.

4. 84 (համակարգչի ֆորմատով)

5. Լավն ա: Կարևորը, որ մարդասպանություններն իրենց սպասեցնել չեն տալիս: Հենց ձանձրանում ես, հերթականին են թխկացնում: :D

comet
13.02.2009, 10:45
Ռեյ Բրեդբերի - 451 աստիճան ըստ Ֆարենհեյթի
Ռուսերենով սկսեցի, հայերենով վերջացնում եմ:)

Հայկօ
13.02.2009, 14:51
Սկսել եմ կարդալ Ստրուգացկի եղբայրների «Обитаемый остров»-ը, տեսնենք՝ ինչ կստացվի

Երեկ կարդացի-վերջացրեցի՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ մի գլուխը լավ է, իսկ երկուսն՝ էլ ավելի լավ: Հրաշալի գործ էր՝ հետաքրքիր, լարված, արագ կարդացվող՝ որպես կռիվ-կռիվ, և խորը ու մտածել ստիպող՝ որպես խորհրդային ժամանակաշրջանում գրված վեպ: Այլաբանությունը էնքա՜ն ակնհայտ էր, որ զարմանում եմ, թե ինչպես են թույլատրել վեպը, թեկուզ՝ խմբագրումներով, լույս ընծայել: Ի դեպ՝ Ստրուգացկի եղբայրների «ամենաթեթև» ստեղծագործություններից մեկն է համարվում: Կարդացեք, չեք փոշմանի: Վերջին կարդացածս գրքերից միակն էր, որ ի զորու էր լինում ինձ Զրուցարանից կտրել :):

Հիմա, բնականաբար, կարդում եմ նույն հեղինակների «Трудно быть богом» վեպը:

Երկնային
13.02.2009, 14:54
Հինգերորդ դասարանի անգլերենի դասագիրք եմ կարդում :D

Jarre
13.02.2009, 18:10
Stephen Hawking
Краткая история времени

Rhayader
14.02.2009, 00:21
Կրկնեցի Մարկեսի «Նախորոք հայտարարված մահվան քրոնիկները»: Անցնում եմ Թոմաս Վուլֆի «Երկրի ոստայնին», բայց սկիզբը բնավ խոստումնալից չի:

Ambrosine
14.02.2009, 02:27
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Грюнебаум Г. Э. фон. Классический ислам. Очерк истории (600—1258).

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
մի իսլամագետ խորհուրդ տվեց

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Изучая творения древних, мы делаемся их современниками; размышляя над их жизнью, мы словно становимся ее свидетелями и переживаем ее сами. И так долгие годы можно было бы провести за этим занятием, когда бы смерть не отрывала нас от него столь внезапно.
Абу Шама из Дамаска, ум. 1267

4. Ո՞ր էջն եք հասել
A4-ով 6

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
կարելի է շարունակել կարդալը:))

Դեկադա
15.02.2009, 17:17
Пауло Коэльо- Вероника решает умереть.

total_abandon
15.02.2009, 18:22
Installing PHP, MySQL and Apache under Linux drupal.org - կայքից...:ok

FactorX
15.02.2009, 19:22
akumb.am Ֆորում :D

cold skin
16.02.2009, 17:46
Алисетер Кроули "Дневник наркомана"

Selene
17.02.2009, 12:27
Լիոն Ֆեյխտվանգեր «Իսպանական բալլադ»
Նոր եմ սկսել կարդալ, բայց լավն է երևում:)

Շատ լավն էր:) Հրեուհու ու քրիստոնյա արքայի սիրավեպը, համեմված կրոնների , ազգամիջյան բախումներով, խանդով, նախանձով, կրքով ու մեծ սիրով, էնքան լավ էր շարադրված, որ չէի ուզում գիրքը վերջանար:oy

Սկսում եմ կարդալ Джейн Остен «Гордость и предубеждение»: Կարծում եմ՝ սա ավելի թեթև գրվածք է:8

Արմինե
17.02.2009, 14:29
Սկսում եմ կարդալ Джейн Остен «Гордость и предубеждение»: Կարծում եմ՝ սա ավելի թեթև գրվածք է:8

Շատ լավն է: Կարդացե՛ք, հաստատ չեք փոշմանի: Իմ կարծիքով Օստենի ամենահաջող գիրքն է: :)

Selene
23.02.2009, 22:04
Շատ լավն է: Կարդացե՛ք, հաստատ չեք փոշմանի: Իմ կարծիքով Օստենի ամենահաջող գիրքն է: :)

Իրոք, շա՜տ լավն էր:) Չեմ հիշում՝ մեկ էլ երբ էի այս աստիճան կլանված գիրք կարդացել:think:oy

Հաջորդը լինելու է Մ. Է. Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»:

Ռեդ
23.02.2009, 22:08
Зубков С.В. Assembler для DOS, Windows и Unix (бестселлер)
Շատ լավն ա, խորհուրդ կտամ կարդաք: Ճիշտ ա, վերջն անհետաքրքիր էր

Բարձրահասակ
24.02.2009, 09:19
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye

1. Գաբրիել Գարսիա Մարկես - Հարյուր տարվա մենություն
2. Շատ էին գովում, հատկապես Դարում ու իմ մոտ էլ կարդալու ցանկություն առաջացավ:
3. Չեմ հիշում: :oy
4. Դա էլ չեմ հիշում, ուշադիր չեմ եղել: :oy
5. Հետաքրքիր կարդացվող գիրք է:

Rhayader
24.02.2009, 10:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էլի կրկնում եմ՝ Ֆրեդերիկ Բեիգբեդեր «Իննսունիննը Ֆրանկ»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Կարոտել էի՝ այսքան սարկաստիկ, սթափ ու ճշմարտացի գրքեր քիչ են:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Все проходит: любовь, искусство, планета Земля, вы, я. Смерть настолько неизбежна, что всех застает врасплох. Как узнать про этот день – не последний ли он? Вы думаете, что у вас уйма времени впереди. А потом вдруг – здрасьте пожалуйста! – вы тонете, вы утонули, ваше время истекло. Смерть – единственная встреча, не записанная в вашем органайзере.
4. Ո՞ր էջն եք հասել
Ա-4 ֆորմատով՝ 20-րդ էջը.

С тех пор как ты остался один, ты слишком часто мастурбируешь под видеопорнуху. И вечно у тебя липнут к пальцам размокшие обрывки бумажных салфеток. Перед тем как отделаться от Софи, ты еще успел ей сообщить, что предпочитаешь шлюх:
– Я тебе верен: ты единственная женщина, которой мне хочется изменять.
Как же все это случилось? Ах да, вы с ней ужинали в ресторане, и вдруг она объявила, что беременна от тебя. Уф, даже сейчас вспомнить жутко! И внезапно ты разразился длинным, беспаузным монологом. Ты вылил на нее то, что все парни в мире мечтают вылить на своих забрюхатевших подруг:
– Нам нужно расстаться… Прости меня… Ну умоляю, не плачь! Я мечтаю только об одном – чтобы нам больше не видеться… Я сдохну где-нибудь в одиночестве, как шелудивый пес… А ты оставь меня, уходи, наладь свою жизнь заново, пока ты еще красива… Уйди от меня подальше… Поверь, я старался, изо всех сил старался, но больше у меня нет сил… Я задыхаюсь, я не умею быть счастливым… Мне нужны случайные бабы и одиночество… Я хочу путешествовать холостяком по городам и весям. Я не способен воспитать ребенка – я сам ребенок… Я – свой собственный сын. Каждое утро я произвожу себя на свет… У меня не было отца – как же ты хочешь, чтобы я стал отцом?! Мне не нужна твоя любовь… Я…
В общем, это был сплошной поток фраз, начинавшихся с «я». Софи ответила:
– Ты чудовище.
– Да, я чудовище, и ты меня любишь, а значит, ты такая же дуреха, как невеста Франкенштейна.
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հիասքանչագույն գիրք է, ամենասուբյեկտիվ օբյեկտիվիզմն ու ամենաօբյեկտիվ սուբյեկտիվիզմը:
Ցենզուրայի ինկվիզիտորներին, գովազդային բիզնեսի ֆանատներին ու սոցիումի վրա «տարած» մարդկանց, ինչպես նաև ինքնասպանության ու թմրամոլության հակված անհատներին, 0-ից 100 տարեկան չամուսնացած, «իրենց միակին սպասող» ռոմանտիկ օրիորդներին, «սեքս» բառից հիստերիկայի մեջ ընկնողներին ու էլի մի քանի հատկանիշներից գոնե մեկն իրենց մոտ հայտնաբերած մարդկանց բնավ խորհուրդ չեմ տա սա կարդալ:

comet
24.02.2009, 11:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆրեդերիկ Բեիգբեդեր «Իննսունիննը Ֆրանկ»


Լինկ ունես?

comet
24.02.2009, 14:12
Էդգար Պոի "Ոսկե բզեզը" նովելն եմ սկսել: Սկիզբը խոստումնալից է:)

Մանե
24.02.2009, 16:59
Անրի Պերյուշո-Վան Գոգի կյանքը:)

comet
25.02.2009, 13:11
Պոի "Բզեզը" վերջացրի: Անհավանական իրադրությունները շատ էին, բայց համոզիչ է: Հիմա նույն հեղինակի "Սպանություն Մորգ փողոցում" նովելն եմ կարդում: Զուտ ինտելեկտուալ դատողությունների վրա հիմնված ստեղծագործություններ են:

cold skin
25.02.2009, 15:26
Պոի "Բզեզը" վերջացրի: Անհավանական իրադրությունները շատ էին, բայց համոզիչ է: Հիմա նույն հեղինակի "Սպանություն Մորգ փողոցում" նովելն եմ կարդում: Զուտ ինտելեկտուալ դատողությունների վրա հիմնված ստեղծագործություններ են:



Դեդուկտիվ մեթոդով գրված ստեծագործություններ են: Դեդուկցիա- մտածողություն, տրամաբանական մեթոդ, և՛ տեսնել, և՛ լսել:
Խորհուրդ եմ տալիս կարդալ նաև Ուիլկի Քոլինզ "Լուսնաքար":oy

Հ.Գ. Ներողություն օֆֆտոպի համար:oy

Ceceron
25.02.2009, 15:36
[/COLOR]



Դեդուկտիվ մեթոդով գրված ստեծագործություններ են: Դեդուկցիա- մտածողություն, տրամաբանական մեթոդ, և՛ տեսնել, և՛ լսել:
Խորհուրդ եմ տալիս կարդալ նաև Ուիլկի Քոլինզ "Լուսնաքար":oy

Հ.Գ. Ներողություն օֆֆտոպի համար:oy

Լուսնաքարը շատ շուտվանից եմ կարդացել... մի ձևի միապաղաղա ու պարզ մեջս տպավորվել... համենայն դեպս մտածում եմ Դոյլին կամ Ագաթային չի հասնի :P

cold skin
25.02.2009, 17:58
Լուսնաքարը շատ շուտվանից եմ կարդացել... մի ձևի միապաղաղա ու պարզ մեջս տպավորվել... համենայն դեպս մտածում եմ Դոյլին կամ Ագաթային չի հասնի :P

Համաձայն եմ:)

Rhayader
26.02.2009, 09:11
Լինկ ունես?

http://www.lib.ru/INPROZ/BEGBEDER/99frankow.txt

Գիսաստղ, եթե ուզում ես Պոին իսկապես զգալ, կարդա «Աշերի տան անկումը», «Մերցենգերշտերնը», «Կարմիր մահվան դիմակն» ու այլ միստիկ պատմվածքներ:

impression
26.02.2009, 09:58
http://www.lib.ru/INPROZ/BEGBEDER/99frankow.txt

Գիսաստղ, եթե ուզում ես Պոին իսկապես զգալ, կարդա «Աշերի տան անկումը», «Մերցենգերշտերնը», «Կարմիր մահվան դիմակն» ու այլ միստիկ պատմվածքներ:

Աշերի տան անկումը իրոք հրաշք գործ ա :love

Rhayader
26.02.2009, 21:42
Աշերի տան անկումը իրոք հրաշք գործ ա :love

Դու Բեիգբեդերը կարդա, Լիլ:

Ուլուանա
27.02.2009, 00:14
George Orwell - Animal Farm (Անասնաֆերմա)
Նոր եմ սկսել։
Լավն էր շատ, ուժեղ էր։ Իմ սիրած գրքերի ցուցակը մտավ։ :) Հաշվի առնելով, որ Pink Floyd–ի "Animals" ալբոմը գրվել է այդ ստեղծագործության հիման վրա, գիրքը վերջացնելուց հետո ալբոմը նոր ականջով լսելու ցանկություն առաջացավ, ինչն էլ, բնականաբար, ի կատար ածեցի։ :)

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Albert Camus "The Stranger" (Ալբեր Քամյու – «Օտարը»)
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Քամյու ընդհանրապես չէի կարդացել, բայց նրա մասին շատ էի լսել խիստ դրական կարծիքներ, հատկապես վերջերս ավելի հետաքրքրեց, որոշեցի վերջապես էդ բացն էլ լրացնել։
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Maman died today.
Մայրիկն այսօր մահացավ։
4. Ո՞ր էջն եք հասել
34
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առայժմ առանձնապես չի գրավում, բայց հույսս չեմ կորցնում։

cold skin
27.02.2009, 12:04
Լավն էր շատ, ուժեղ էր։ Իմ սիրած գրքերի ցուցակը մտավ։ :) Հաշվի առնելով, որ Pink Floyd–ի "Animals" ալբոմը գրվել է այդ ստեղծագործության հիման վրա, գիրքը վերջացնելուց հետո ալբոմը նոր ականջով լսելու ցանկություն առաջացավ, ինչն էլ, բնականաբար, ի կատար ածեցի։ :)

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Albert Camus "The Stranger" (Ալբեր Քամյու – «Օտարը»)
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Քամյու ընդհանրապես չէի կարդացել, բայց նրա մասին շատ էի լսել խիստ դրական կարծիքներ, հատկապես վերջերս ավելի հետաքրքրեց, որոշեցի վերջապես էդ բացն էլ լրացնել։
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Maman died today.

Մայրիկն այսօր մահացավ։
4. Ո՞ր էջն եք հասել
34
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առայժմ առանձնապես չի գրավում, բայց հույսս չեմ կորցնում։

Խորհուրդ կտայի կարդալ Քամյուի "Ժանտախտը" : Ես հայերեն տարբերակը ունեմ:oy

Rhayader
27.02.2009, 15:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Կրկնություն՝ Հանթեր Ս. Թոմսոն, «Վախն ու ատելությունը Լաս Վեգասում»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Բեիգբեդերի անընդհատ հղումներն այս գրքին ի վերջո մոտս նոստալգիա առաջացրին:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մի քիչ շատ գրեմ:

We were somewhere around Barstow on the edge of the desert when the drugs began to take hold. I remember saying something like “I feel a bit lightheaded; maybe you should drive... .” And suddenly there was a terrible roar all around us and the sky was full of what looked like huge bats, all swooping and screeching and diving around the car, which was going about a hundred miles an hour with the top down to Las Vegas. And a voice was screaming: “Holy Jesus! What are these goddamn animals?”
4. Ո՞ր էջն եք հասել
22, Ա4 ֆորմատով:

Luckily, nobody bothered me while I ran a quick inventory on the kit—bag. The stash was a hopeless mess, all churned together and half—crushed. Some of the mescaline pellets had disintegrated into a reddish—brown powder, but I counted about thirty—five or forty still intact. My attorney had eaten all the reds, but there was quite a bit of speed left...no more grass, the coke bottle was empty, one acid blotter, a nice brown lump of opium hash and six loose amyls . . . Not enough for anything serious, but a careful rationing of the mescaline would probably get us through the four—day Drug Conference.
On the outskirts of Vegas I stopped at a neighborhood pharmacy and bought two quarts of Gold tequila, two fifths of Chivas Regal and a pint of ether. I was tempted to ask for some amyls. My angina pectoris was starting to act up. But druggist had the eyes of a mean Baptist hysteric. I told n I needed the ether to get the tape off my legs, but by that time he’d already rung the stuff up and bagged it. He didn’t give a fuck about ether.
I wondered what he would say if I asked him for $22 worth Romilar and a tank of nitrous oxide. Probably he would sold it to me. Why not? Free enterprise....
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ կուզեի, որ Ռուֆուսն էլ կարդա:

Ուլուանա
28.02.2009, 00:09
Խորհուրդ կտայի կարդալ Քամյուի "Ժանտախտը" :
Ճիշտն ասած՝ արդեն «Անկումն» էի պատրաստվում կարդալ։ Բայց «Ժանտախտն» էլ կկարդամ երևի։ :)

Ես հայերեն տարբերակը ունեմ:oy
Դե, ինձ անգլերենն էլ է բավարարում, բացի դրանից, ես Հայաստանում չեմ, ամեն դեպքում չէի կարող հանդիպել ու վերցնել։ :( Համենայնդեպս, շնորհակալություն։ :)

Ուլուանա
01.03.2009, 23:58
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Khaled Hosseini - The Kite Runner

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վերջերս ֆիլմն եմ նայել, շատ տպավորված էի, գիրքն էլ ձեռքս ընկավ, որոշեցի անպայման գիրքն էլ կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
I became what I am at the age of twelve, on a frgid overcast day in the winter of 1975.

4. Ո՞ր էջն եք հասել
43

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Քանի որ ֆիլմը դիտել եմ ու պատմությանն ընդհանուր առմամբ ծանոթ եմ, նոր տպավորությունները շատ չեն, բայց ամեն դեպքում պարզ է, որ ֆիլմը որքան էլ լավ լիներ, չէր կարող արտացոլել գրքի ամբողջ խորությունը։ Հաճույքով եմ կարդում։:)

Լուսաբեր
02.03.2009, 00:47
Ես հիմա գիրք չեմ կարդում :( իմ ամենասիրած զբաղմունքն է,բայց վերջերս չեմ կարողանում գտնել ինչ եմ ուզում,սկսում եմ կարդալ հետո չեմ կարողանում շարունակել...:(
Հիմա խորհուրդ էլի տվեք ինձ, ո՞ր գիրքը կարդամ, նախընտրում եմ դետեկտիվ գեղարվեստորեն շարադրված,ոչ թե չոր ձևով գրված... կարելի է նաև ինչ-որ մեկի կյանքը...

Ռեդ
02.03.2009, 00:53
Հիմա խորհուրդ էլի տվեք ինձ, ո՞ր գիրքը կարդամ, նախընտրում եմ դետեկտիվ գեղարվեստորեն շարադրված,ոչ թե չոր ձևով գրված... կարելի է նաև ինչ-որ մեկի կյանքը...
Ագաթա Քրիստի կարդա, Պուարոյի մասին, շատ լավն ա

Լուսաբեր
23.03.2009, 20:45
Շնորհակլալ եմ Արամ ջան, բայց կարդացել էի :)
Վերջացնում եմ արդեն «Ջեննի Գերհարդ» Դրայզեր :love

ԿԳԴ
23.03.2009, 20:50
Վերջացնում եմ արդեն «Ջեննի Գերհարդ» Դրայզեր Շատ եմ սիրում Դրայզերի էտ գործը :love Հիմա կարդում եմ Սոմերսեթ Մոեմ "Լուսին և վեցպենսանոց" Գոգենի կյանքն է էս ստղծագործության մեջ ներկայացված:

comet
27.03.2009, 15:21
Ռեյ Բրեդբերիի "Մահն ու աղջիկը" կարդացի այսօր:love

Դեյզի
27.03.2009, 18:01
Մ. Բուբեր «Ես և դու», շատ դժվար սկսեցի:

Ֆրեյա
27.03.2009, 20:03
Սթիվեն Քինգ , պատմվածքները

բայց այդքան էլ վախենալու չեն :P երևի լավերը ձեռքս չեն ընկել :oy

Ուլուանա
28.03.2009, 01:54
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Gandhi: All Men Are Brothers
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Գանդիի նկատմամբ միշտ պատկառանք եմ ունեցել, ցանկացա ավելի շատ բան իմանալ նրա մասին, մենք էլ տանն ունեինք գիրքը, վաղուց էի մտադիր կարդալ, վերջապես սկսեցի։ :)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
It is not my purpose to attempt a real autobiography. I simply want to tell the story of my experiments with the truth, and as my life consists of nothing buy those experiments, it is true that the story will take the shape of autobiography. But I shall not mind, if every page of it speaks of my experiments.
4. Ո՞ր էջն եք հասել
15
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բավական հետաքրքիր է։ Գիտեի, որ գաղափարների ու հայացքների առումով շատ ընդհանուր բաներ ունեմ Գանդիի հետ, բայց գիրքը կարդալու ընթացքում պարզեցի, որ անհամեմատ ավելի շատ ընդհանրություններ ունենք, քան կարծում էի... :o Նրա շատ մտքեր ու զգացողություններ կարծես ճշգրտությամբ իմը լինեն...

Ուլուանա
28.03.2009, 02:01
Միաժամանակ մի ուրիշ գիրք էլ եմ կարդում.
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Albert Camus "The Fall" (Ալբեր Քամյու «Անկումը»)
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընկերներիցս շատ էի լսել էս գրքի մասին, հետաքրքրել էր։
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
May i, monsieur, offer my services without the risk of intruding?
4. Ո՞ր էջն եք հասել
7
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առայժմ առանձնապես գլուխ չեմ հանում, թե ինչն ինչոց է... :8 Բավական արտառոց ու դժվարընկալելի սկիզբ ունի... Տեսնենք... :think

Դեկադա
04.04.2009, 09:23
Բացի ներքոհիշյալ գիքը կարդում եմ նաև մի շատ հետաքրքիր գիրք կնոջ և տղամարդու հոգեբանությքն մասին:
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆ. Դոստոևսկի«Կարամազով եղբայրները»:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Միշտ մտածել եմ, որ Հյուգոյի «Թշվառների»-ի նման բարդ գիրք է և որոշեցի կարծիքս ստուգել:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
....Սկսելով կենսագրությունն իմ հերոսի`Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի, որոշ տարակուսանքի մեջ եմ գտնվում:
4. Ո՞ր էջն եք հասել
219
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
... չէի պատկերացնում, որ էսքան սահուն կկարդացվի...տպավորություններս վերջում:

Venus
07.04.2009, 10:25
Էմիլիո Սալգարի << Սև Ծովահենը>> :hands
Մի 2 անգամ կարդացել եմ, բայց `էլի կարդում եմ :P

comet
07.04.2009, 14:07
Ա. Մ. Բաբայան
Անգլերենի ինքնուսույց:D
Դասատու եմ ուզում:oy

Mariam1556
09.04.2009, 13:01
Կարդում եմ Դանիել Կեյս-ի "Ծաղիկներ Ալջերնոի համար" վեպը.:ok

Հայկօ
09.04.2009, 18:35
Կարդում եմ Դանիել Կեյս-ի "Ծաղիկներ Ալջերնոի համար" վեպը.:ok

Եթե դեռ շատ չես խորացել, պատմվածքը կարդա: Վեպը շատ ա ձանձխել: Ու ընդհանրապես, ինչպես ասում էր Վերածննդի շրջանի մեծն էնդոկրինոլոգ Էդ Գարպօն, «Երբեք յոթ հարյուր էջ մի ծամծմեք այն, ինչ տեղավորվում է քսան էջում»:

Mariam1556
09.04.2009, 23:43
Եթե դեռ շատ չես խորացել, պատմվածքը կարդա: Վեպը շատ ա ձանձխել: Ու ընդհանրապես, ինչպես ասում էր Վերածննդի շրջանի մեծն էնդոկրինոլոգ Էդ Գարպօն, «Երբեք յոթ հարյուր էջ մի ծամծմեք այն, ինչ տեղավորվում է քսան էջում»:

Իսկականից , ոնց որ սերիալ լինի չափից շատ են խորանում մանրուքների վրա , բայց քանի որ թեման հետաքրքիր և պարզ ,արագ է ընթերցվում

comet
10.04.2009, 09:12
Մի շատ անուշ բալիկի համար Ջեյմս Գրինվուդի "Փոքրիկ շրջմոլիկն " եմ կարդում:love
Վերադարձ դեպի մանկություն:)

Katka
16.04.2009, 17:10
Н.Гоголь "Мертвые души", վերընթերցում եմ: Այս ստեղծագործությունը շատ եմ սիրում:
Պարզ ու հստակ ներկայացնում է մեր իրականությունը:

PygmaliOn
16.04.2009, 19:18
Рэй Брэдбери «Марсианские хроники»

Ռուֆուս
16.04.2009, 20:20
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Դոստոյեվսկի - Կարամազով Եղբայրներ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Համ գիրքը շատ են գովում, համ էլ ռուսական դասական գրականություն սիրում եմ կարդալ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Alexey Fyodorovitch Karamazov was the third son of Fyodor Pavlovitch Karamazov, a landowner well known in our district in his own day, and still remembered among us owing to his gloomy and tragic death, which happened thirteen years ago, and which I shall describe in its proper place.

4. Ո՞ր էջն եք հասել

39-ը ընդհանուր 800+ էջից :)

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Եսիմ, հլը որևէ հետաքրքիր բան չի կատարվել... Տեսնենք հետո ինչ կլինի....

Չիպ
16.04.2009, 20:24
Վերընթերցում եմ Դանտե Ալիգերիի "Աստվածային կատակերգություն" ու եթե գիշերը շատ հոգնած չեմ լինում Շիրազի երկերի 2-րդ հատորը

Կաթիլ
24.04.2009, 23:56
Էրիխ Մարիա Ռեմարկ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»

Չիպ
25.04.2009, 10:10
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye


1.Անրի Պերյուշո "Վան Գոգի կյանքը"
2.Ակումբի գրառումներումների մեջ տեսա, հետաքրքրեց ու որոշեցի կարդալ
3.Նիդեռլանդները սոսկ վարդակակաչների անծայրածիր դաշտ չէ, ինչպես հաճախ կարծում են օտարերկրացիները
4.121
5. Դե բավականին հետաքրքիր է իմանալ հայտնի նկարչի կյանքի մանրամասները

Թիթիզ
30.06.2009, 10:51
ես կրկին փորձում եմ կարդալ Դանթե Ալիգերա ,,Աստածային կատակերգություն" բայց զգում եմ երևի չկարողանամ վերջացնել.
Չիպ եթե սիրում ես արվեստագետների մասին կարդալ կարդա Օգյուստ Ռոդեն, շատ հետաքրքիր է

Լեո
30.06.2009, 11:03
Չիպ եթե սիրում ես արվեստագետների մասին կարդալ կարդա Օգյուստ Ռոդեն, շատ հետաքրքիր է

Ռոդենի կյանքի մասին պատմող գիրքը ես կարդացել եմ դպրոցական հասակում և շատ-շատ եմ տպավորվել: Ընտիր գիրք է :)

Venus
30.06.2009, 11:14
Վոյնիչ <<Բոռ>>
Էլի եմ կարդացե դուրս գալիս է որոշեցի վերհիշել ;)
շատ եմ ուզում կարդալ Մյոլլեր չեմ գտնում :(

Hripsimee
30.06.2009, 11:43
1.The Bronte story- Tim Vicary
2. Շատ եմ սիրում Շառլոթ Բրոնտեի Ջեյն Էյրը , երևի մի 20 անգամ վերակարդացել եմ :)
Էմիլի Բրոնտեյի Wuthering Height-ից հետո էլ սկսեցի Էմիլիով հետաքրքրվել:

3.There was a cold wind this afternoon , but the sun shone or an hour or two.

4.վերջին:oy
5.Շատ հետաքրքիր գիրք է , ներկայացնում է բոլոր Բրոնտե քույրերին ու պատմողի դերում նրանց հայրն է , շատ հետաքրքիր բաներ իմացա Շառլոթի ու Էմիլիի մասին , օրինակ որ սկզբնապես նրանք ընտրել են Currer Bell և Ellis Bell կեղծանունները` չմատնելու համար , որ աղջիկներ են (այդ շրջանում ոչ ոք չէր հավատում , որ աղջիկը կարող է լավ գիրք գրել:P)

Manya
30.06.2009, 14:57
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :byeԴիկենս «Թվիստ Օլիվեր» մայրիկս խորհուրդ տվեց ու ինձ շատ դուր եկավ: Դուք էլ կարդացեք չեք փոշմանի: Մի տղայի մասին է ու իր դաժան կյանքի:

Հետաքրքրություն ջան
30.06.2009, 17:07
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye
1. Отто Вейнигер "Пол и Характер"
2. Համակուրսեցիս խորհուրդ տվեց
3. Отличаюшаяся наибольщей обшностью классификация, которая большенство живых существ разделяет на цамцов и самок, мужчин и беншен, не может устаять против фактов действительности.
B]4.[/B]
223
B]5.[/B] Բավականին հետաքրքիր մտքեր է արտահայտված :hands

Հետաքրքրություն ջան
30.06.2009, 17:08
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye
1. Отто Вейнигер "Пол и Характер"
2. Համակուրսեցիս խորհուրդ տվեց
3. Отличаюшаяся наибольщей обшностью классификация, которая большенство живых существ разделяет на цамцов и самок, мужчин и беншен, не может устаять против фактов действительности.
4. 223
5. Բավականին հետաքրքիր մտքեր է արտահայտված :hands

Katka
30.06.2009, 17:18
Джером Д.Сэлинджер. Над пропастью во ржи.

Շատ լավն է: Մինչեւ հիմա միայն հաճույք եմ ստանում, շատ արագ իրականությունից վերանում ու հայտնվում հերոսի մոտ: Գիրքը նվեր ստացա ու էլ որոշելու ժամանակ չունեցա:)

Արամ
30.06.2009, 18:24
Гари Потер и дари смерти

RomanAni
09.07.2009, 14:58
Կարդում եմ Ագաթա Քրիստի: Շատ հետաքրքիր գիրքա.Սպանության մասինա: Ընկերսա տվել գիրքը, որ կառդամ, հասել եմ 196 -րդ էջը:

Rhayader
09.07.2009, 16:41
Բրայան Ալդիս - Սուպերխաղալիքները բավականացնում են ողջ ամառ:love
Սթիվեն Սփիլբերգի «Արհեստական Ինտելլեկտ» ֆիլմի առաջին գործողությունընկարահանվել է այս պատմվածքի հիման վրա: Հայկօ, նամանավանդդուպետք է որ կարդացած լինես:

Կաթիլ
14.07.2009, 22:10
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Գի Դը Մոպասան «Մահվան պես հզոր»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Manon-ը խորհուրդ տվեց :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Առաստաղի բաց պատուհանից լույսը ընկել էր ընդարձակ արվեստանոցը:

4. Ո՞ր էջն եք հասել
Նոր եմ սկսել, էջ 31

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առայժմ միայն կասեմ, որ հաճույքով եմ կարդում, տեսնենք… :)

Հետաքրքրություն ջան
15.07.2009, 14:55
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Առայժմ միայն կասեմ, որ հաճույքով եմ կարդում, տեսնենք… :)

Բավականին հետաքրքիրա հաստատ չես փոշմանի կարդալու համար, ուղղակի ավարտը մի քիչ տխուրա…

E-la Via
15.07.2009, 16:31
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Բոլորին շնորհակալություն :bye

Կարդում եմ Օշո «Կիոսան՝ ձենի ճշմարիտ վարպետ»:
Օշոյի մասին պատմել էին, որոշեցի, որ ես էլ ծանոթանամ:
Օշոյի առաջին գիրքը չէ, որ կարդում եմ և յուրաքանչյուրով հիացած եմ: Սա էլ բացառություն չէ:

Rhayader
16.07.2009, 02:26
Կարդում եմ Օշո «Կիոսան՝ ձենի ճշմարիտ վարպետ»:
Օշոյի մասին պատմել էին, որոշեցի, որ ես էլ ծանոթանամ:
Օշոյի առաջին գիրքը չէ, որ կարդում եմ և յուրաքանչյուրով հիացած եմ: Սա էլ բացառություն չէ:

Ֆուուու:[

1. Ի՞նչ եք կարդում հիմա Միխաել Էնդե «Անվերջանալի պատմություն»:love

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա Վերջին երեք տարվա մեջ չէի կարդացել ոչ մի անգամ, կարոտել էի:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

ТСИНИКУБ ИКВАЛ НИЯЗОХ реднаероК дарноК лраК
Эти непонятные слова можно было прочитать на стеклянной двери маленькой книжной лавочки, но, разумеется, только если смотреть на улицу из глубины полутемного помещения.

4. Ո՞ր էջն եք հասել Տասնիննը:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա Կարելի է խղճալ այն մարդկանց, ովքեր գոնե ֆիլմը չեն տեսել փոքր ժամանակ: Իսկ գիրքը պարզապես հրաշք է:

snow
08.09.2009, 22:41
Ես ել Ստենդալի <Պարմի մենաստանն > եմ կարդում, Ինչու? եմ կարդում, որովհետև վերջերս եմ գնել, բացի այդ համալսարանի տարիներին հանձնարարված էր կարդալ, բայց ես ժամանակ չունենալու պատճառով չէի կարդացել, ու հիմա որոշել եմ լրացնել բաց թողածս:

Dayana
08.09.2009, 22:46
Հեմինգուեյ - "Երբ ծագում է արևը" ու Ռեմարկ - հայերեն երևի Սև տապանաքար, մի խոսքով` Черный обелиск , ու քնի որ ես ռուսերեն կարդում եմ 2րդ դասարանում սովորող ուզբեկի պես, վերջին 3 ամսում դեռ կեսն եմ կարդացել: ուֆ :(

Շինարար
22.09.2009, 01:29
«Գարուն» ամսագրում կարդում եմ Վ. Այվազյանի հոդվածը իր դեռևս լույս չտեսած վեպի մասին, մի քիչ դժվար է հասկանալ, երբ վեպին ծանոթ չես, բայց ինձ հետաքրքրեց այն, որ ինքը իր վեպը անվանում է բարբարոս և նրբահյուս, իսկ ես գիտեի, թե այսօրվա մեր գրողները գրում են միայն գռեհիկ և հայհոյահյուս գործեր, իր ոճը անհարկի բարդ է, հմենայն դեպս հոդվածիծ այդ տպավորությունն եմ ստանում, բայց կիրթ և զսպված, գրականության մեջ գնահատում եմ այդ ոճը, որի դեմքերից էին Զորյանը, Վ. Պետրոսյանը և Ա. Բակունցը: Այսինքը դա այն է, ինչը եթե ես չեմ էլ սիրում, համենայն դեպս հարգում եմ ու արդեն ցանկացա կարդալ նաև վեպը: Չգիտեմ՝ ում էր այսքան բանը հետաքրքիր, որ գրեցի, բայց ցանկացա կիսվել:

snow
22.09.2009, 10:17
Վարուժամ Նալբանդյանի <Տրդատ 3-րդ > դրաման եմ կարդում, բավականին հետաքրքիր է գրված:

Թիթիզ
22.09.2009, 15:05
Այս պահին չեմ կարդում , բայց փնտրում եմ Քամուց քշվածները , ով կարող է օգնել ?

Ֆոտոն
22.09.2009, 18:00
Ամեն օր քնելուց առաջ կարդում եմ հեքիաթ: :baby

Սաղաթել Հարությունյան - «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը»

davidus
22.09.2009, 19:59
Говард Рейнгольд "Умная толпа : новая социальная революция"...

խորհուրդ կտամ... շատ հետաքրքիր ու միաժամանակ ցնցող....

Լեո
22.09.2009, 23:36
Մարկ Տվեն - «Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում»

Նոր ես ուզում սկսել, դեռ կարծիք չունեմ :)

Sayuri
23.09.2009, 12:03
Ռուս գրականուտյան հատված է մոտս, որոշեցի կարդալ Տոլստոյ, Աննա Կարենինա: Հենց դա,որովհետև դուրս եկավ "Elegance d'հerison" գիրքը,հասել եմ 133 եջին, ու գերագույն հաճույք եմ ստանում:

"Բոլոր երջանիկ ընտանիքներյնման են իրար, ամեն դժբախտ ընտանիք, դժբախտ է յուրովի"

Enigmatic
25.09.2009, 23:59
"Կնքահայր"-ը կարդացի պրծա, տպավորված եմ շատ, անչափ դուrս եկավ, խոսքերով չեմ կարա նկարագրեմ:love, էսօր էլ ֆիլմն են ցույց տալիս, բայց դե գիրքը ուրիշ ա:

Rhayader
26.09.2009, 02:18
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Մարթա Կետրո - Դառը շոկոլադ: Գիրք մխիթարումների:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ասացին, որ Մարկես է հիշեցնում:P
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Իմ սերն իմ մեջ է, այն ոչ մի տեղ չի կորի, փոխվում են միայն օբյեկտները»:
4. Ո՞ր էջն եք հասել
18
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մարկեսին բնավ չի հիշեցնում, բայց իրոք ցնցող է:

Yeghoyan
29.09.2009, 22:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Րաֆֆու ,,Սամվելը,,

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Դպրոցական տարիքից ուզում էի կարդալ ու չէր հաջողվում:esimվերջապես հաջողվեց:oy

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում.........

4. Ո՞ր էջն եք հասել
309

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
լավ գիրք է;)/երևի թե բոլորն էլ գիտեն սրա մասին/

Ilona
30.09.2009, 13:48
կարդում եմ մի քանի գիրք՛ Charles Dickens "Oliver Twist", Ирано-таджикская поэзия, Курт Воннегат "Колыбель для кошки". Երևի ավելի խելացի կլիներ մեկը վերջացնել հետո մյուսը կարդալ, բայց չեմ հասցնում;)

comet
08.10.2009, 13:28
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Մարթա Կետրո - Դառը շոկոլադ: Գիրք մխիթարումների:
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ասացին, որ Մարկես է հիշեցնում:P
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Իմ սերն իմ մեջ է, այն ոչ մի տեղ չի կորի, փոխվում են միայն օբյեկտները»:
4. Ո՞ր էջն եք հասել
18
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Մարկեսին բնավ չի հիշեցնում, բայց իրոք ցնցող է:

Վաղուց էի փնտրում, վերջապես գտա :)
Շնորհակալություն հայերեն թարգմանության համար, Սոֆ:

Askalaf
08.10.2009, 14:04
Պատասխանեմ հումորով։

1. Ի՞նչ եք կարդում հիմա

«ԴԱՐ» ԱԿՈՒՄԲ

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

ՀԱՐՄԱՐ Է

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Մարդ և շրջակա միջավայր ... :)

4. Ո՞ր էջն եք հասել

հենց հիմա՝ http://www.akumb.am/showthread.php?t=1745&page=28 , այսինքն 28

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

ԳԵՐԱԶԱՆՑ

:)

Իսկ եթե լուրջ, ապա ցավոք արդեն 4 տարի է գեղարվեստական որևէ գիրք չեմ կարդացել։ Ամոթ։

Rhayader
09.10.2009, 06:20
Վաղուց էի փնտրում, վերջապես գտա :)
Շնորհակալություն հայերեն թարգմանության համար, Սոֆ:

Ցավոք, թարգմանությունս կիսատ է:( ժամանակ չեմ գտնում այն ավարտելու համար:

comet
09.10.2009, 08:51
Իրոք որ ցնցող է: Անհամբեր սպասում եմ շարունակությանը:)

Cracker
09.10.2009, 21:44
Эви Немет, Гарт Снайдер, Скотт Сибасс, Трент Р. Хейн - UNIX для профессионалов (3 издание) :)
Վերջերն եմ հասել.... հոյակապ գիրք ա, մենակ թե մի քիչ են HP-UX-ի պահը չի դզում ))

snow
12.10.2009, 11:20
Հետաքրքիր է,

1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա



Պաուլո Կոելհո«Ալքիմիկոսը»
Որովհետև շատ-շատ էի լսել այս գրքի մասին
Ալքիմիկոսը ձեռքն առավ այն գիրքը, որ մի մարդ քարավանի հետ էր բերել
Հասել եմ էջ 124
Հրաշալի գիրք է:

cold skin
19.10.2009, 13:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

4. Ո՞ր էջն եք հասել

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

1.Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Նորից Բաբելոնում»
2. Ձեռքս է ընկել «20-րդ դարի արտասահմանյան արձակը», կարդում եմ:
3. «-Իսկ որտե՞ղ է միստր Քեմբելը,- հարցրեց Չարլին:
-Գնացել է Շվեյցարիա: Միստր Քեմբելը չափազանց հիվանդ է, միստր Վոլես»…
4. Քանի թր պատմվածքների հավաքածու է, ապա ըստ գրքի 110, իսկ ըստ պտմվածքի՝ 4…
5. Հրաշալի հավաքածու է… Այս ստեղծագործեւթյուն էլ հավանում եմ…Իմիջիայլոց Բաբելոն ասելով այստեղ հեղինակը ի նկատի ունի Փարիզը, ուր 20-ական թվականներին բնակություն էին հաստատել երիտասարդ ամերիկացի մտավորականներից շատերը:

Anulik.Sh
19.10.2009, 13:38
Կարդում եմ Դոմինիկ Յուբե "Յա տակ խաչու"
Շատ լավ գիրքա հոգեբանություն շատ եմ սիրում դրա համար էլ կարդում եմ արդեն գիրքը վերջացրել եմ ուրիշ գրքեր եմ ման գալիս որ կարդամ ընդհանրապես էս տեսակ գրքերը օգնում են մարդկանց ճանաչել:

Հանուման
19.10.2009, 13:50
Ես զգում էի որ սատանայի մատը խառնա այդ պատմության մեջ, բայց մյուս կողմից Վարպետնա այն գրում։ Այսինքն Վարպետը գրումա սատանայի ազդեցության տակ։ Հիմա շատ բաներ ավելի պարզ են դառնում։ Շնորհակալ եմ։

Ես այստեղ մի քանի մարդու հարցրի այդ գրքի մասին, որոնք այն կարդացել են, և ոչ մեկ ընդհանրապես չեր հասկացել այդ գրքի իմաստը։ Դրանից հետո նոր այստեղ հարցրեցի։ Ինձ թվում է առաջին թեթևակի կարդալուց հետո շատ մարդիկ սխալ են հասկանում այս գիրքը։

Կներեք.
Ես մտածում եմ թվում է , որ Վոլանդը սատանան չէ։
Վոլանդը ավելի շուտ, ռուսականաացված Մեֆիստոֆելն է Գյոթեի Ֆաուստ–ից։ Համենայն դեպս ես այդպես եմ ընկալում դրանց։ դրանք բացարձակ չարիք չեն ինչպիսին է համարվում սատանան, դրանք ինչ որ հատուկ էվոլուցիոն ֆունկցիաներ կրող կերպարներ են։
Մոտաորապես մեջբերեմ Մեֆիստոֆելի խոսքերից։
«Я то зло что творит добро и зло во имя добра и зла»
Իսկ Վոլանդը լինելով չար ուժ սովետական «անհավատության» նկատմամբ պատժիչ դեր է կատարում։ Նաև ինչ որ իմաստով պաշտպանում է Վարպետին և Մարգարիտային։
Չնայած Վոլանդի արբանյակներից երկուսը իրոք չարքեր են։
Ազզազելոն և Բեգեմոտը եբրայական կաբբալիստական դիցաբանության մեջ հանդես են գալիս որպես Ազզազել և Բհեգեմոտ։

Հանուման
19.10.2009, 13:51
1.Կարդում եմ Կ.Կաստանեդա «Արծվի պարգևը»։
2.Հերթը դրան է հասել :)
3.Չեմ հիշում
4.Չեմ հիշում
5.Շատ զիլ է

Ֆոտոն
19.10.2009, 14:10
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ծովինար Բանուչյան - Տե՛ս, որ լռում եմ...

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Չեմ ասի

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Իմ ստվերում ես չեմ, այլ ուրիշ մեկը,
Ինձ ճանաչում եք, նրան չգիտեք:

4. Ո՞ր էջն եք հասել
131

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ լավ է գրում, պատմվածքները մանավանդ: Ժամանակակից լավագույններից է::love

Yeghoyan
19.10.2009, 14:31
1.Теодор Драйзер ,,Титан,,
2. ընկերուհուս խորհրդով
3.Когда Фрэнк Алджернон Каупервуд вышел из филадельфийской исправительной тюрьмы, он понял, что с прежней жизнью в родном городе покончено.
4. 174
5.վատը չի, բայց հերոսի բարոյական վարքագիծը ..... :think հետաքրքիր գիրք է:8

Դատարկություն
19.10.2009, 15:52
1. Ի՞նչ եք կարդում հիմա
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
4. Ո՞ր էջն եք հասել
5. Ձեր կարծիքը մինչև հիմա

1, Илюстрированная Энциклопедия Символов
2, Սիմվոլիկա շատ եմ սիրում
3, Предисловие. Определить символов нельзя....
4, 20
2, Հետաքրքիր ու ճանաչողական

Rhayader
22.10.2009, 00:20
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Генри Лайон Олди - Мессия очищает диск
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վաղուց էի պլանավորում, ոչ մի կերպ չէր ստացվում:(
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Тигр выпускает когти, не думая о них, но жертва не может скрыться. Дракон использует силу, не замечая ее, однако гора не может устоять.
Из поучений мастеров
4. Ո՞ր էջն եք հասել
41,6% (ծրագիրը տոկոսով է ցույց տալիս)
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ամենաինտելեկտուալ ֆենտեզի գրքերից է, որ երբևէ կարդացել եմ::love

ԿԳԴ
22.10.2009, 11:08
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վան Գոգի կյանքը - Անրի Պերյուշո
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի անգամ կարդացել եմ, փոքր ժամանակ, բայց առանց հասկանալու, ուզում եմ նկարչի ապրումները, զգացածը ավելի խորը հասկանալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Նիդեռլանդները սոսկ վարդակակաչների անծայրածիր դաշտ չէ...
4. Ո՞ր էջն եք հասել
130

Շինարար
22.10.2009, 16:42
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Նար-Դոս «Սպանված աղավնին»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հիմա այն բավականին մոդայիկ է դարձել կապված էկրանավորման հետ, իսկ ես շատ աղոտ էի հիշում
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Գիշերվա ժամը երկուսին մոտ էր:
4. Ո՞ր էջն եք հասել
երկրորդ մաս՝ առաջին էջ
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ավելին, քան կսպասեի, շատ հետաքրքիր է կարդացվում:

Հայկօ
22.10.2009, 22:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա:

Սթիվեն Քինգ, Տոմմինոկերները

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:

Մի անգամ Ֆրեյան ասաց, որ սրա հիման վրա նկարած ֆիլմը ահավոր սարսափելի ու ազդու երևույթ էր իր կյանքում, հիմա ուզում եմ կարդալ, հետո միանգամից ֆիլմը նայել:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):


Мы встретили Гарри Трумэна, когда он прогуливался возле Статуи Свободы. Мы спросили:
- Что вы можете сказать по поводу войны?
Он ответил:
- Это отличный выход из положения.
Мы спросили:
- А как насчет атомной бомбы? Не сожалеете ли вы об этом?
Он ответил:
- Передайте мне вон ту бутылку и займитесь лучше своими собственными проблемами.

"Вниз по течению". Властелины Дождя.4. Ո՞ր էջն եք հասել:
Ուղիղ 60% (է-գիրք է :) ):

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Քինգը ավելի լավ բաներ էլ ունի գրած: Ընդհանուր առմամբ՝ ստանդարտ Սթիվեն Քինգ է:

Yeghoyan
22.10.2009, 23:58
Խաչիկ Դաշտենց ,,Ռանչպարների կանչը,,

Թելման Զուրաբյան ,,Թորոս Ռոսլին,,

Farfalla
23.10.2009, 09:47
1. Марта Кетро - «Горький шоколад. Книга утешений»
2. Ընկերուհուս խորհրդով
3. Когда сказаны все слова, написаны все письма……
4. 57
5. Բավականին հետաքրքիր է, հաճույքով կարդում եմ

Rhayader
23.10.2009, 17:08
Ամեն մեկն, ով հեծանիվ է քշում, իմ ընկերն է:
Գարի Ֆիշեր
Ի՞նչ գիրք ես կարդում
Էռլենդ Լու - Նաիվ: Հիասքանչ է
Ինչու՞ որոշեցիր հենց այդ գիրքը կարդալ
Ընկերներիցս մեկը (Շպիգելն) էր խորհուրդ տվել:
Ինչպե՞ս է սկսում

Ես երկու ընկեր ունեմ: Մեկը լավն է, իսկ մյուսը՝ վատը: Նաև եղբայր ունեմ: Իմ եղբայրը միգուցե այնքան համակրելի չի, որքան ես, բայց, ընդհանուր առմամբ, նորմալ է:
Ո՞ր էջն ես հասել
Հենց նոր վերջացրեցի, սա գրելու ընթացքում:
Տպավորությունը մինչև հիմա
Նաիվ: Հիասքանչ է:
Փորձեմ ավելի երկար ասել: Գիրքը մի մարդու մասին է, որն իր կյանքի մի պահի հայտնաբերում է, որ կորցրել է հետաքրքրությունն ամեն ինչի նկատմամբ: Նա ցանկանում է զգալ, որ ապրում է բարի աշխարհում, որ ամեն ինչ կապված է, բայց այդ զգացողությունը չկա: Դրանից բուժվելու համար նա փորձում է փրկություն գտնել պարզության մեջ, մտովի վերադառնալով իր մանկությանը, երբ կային իսկապես կարևոր բաներ: Թե որտեղ կտանի այդ ճանապարհորդությունը հերոսին ու ընթերցողին՝ կարող եք զգալ, եթե կարդաք նորվեգացի հեղինակի իսկապես հրաշալի վեպը: Մասնավորապես, կուզեի, որ այն ընկներ Անուկի, Վուլֆի, Դեժավյուի, Ջետրոյի ու Ֆրեյայի ձեռքերը:

Farfalla
24.10.2009, 12:45
1. Сесилия Ахерн – P.S. Я люблю тебя
2. ֆիլմը դուրս չեկավ, որոշեցի գիրքը կարդամ կարծիքս փոխելու համար
3. Xолли поднесла к лицу его старый синий свитер.
4. 15 էջ

Գուգօ
26.10.2009, 13:33
Խաչիկ Դաշտենց ,,Ռանչպարների կանչը,,

Թելման Զուրաբյան ,,Թորոս Ռոսլին,,

Ռանչպարների կանչը - հիանալի գիրք է;)


իսկ ես ունեմ 5862 չկարդացված գրառում, երևի մի քանի օր կզբաղվեմ սրանով:D
աուդիո գրքերը հաշվի մեջ ե՞ն:think

Ֆոտոն
26.10.2009, 15:21
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հ. Մալո - «Առանց ընտանիքի»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ընկերոջ խորհրդով ;)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Ես ընկեցիկ եմ:
4. Ո՞ր էջն եք հասել
վերջին՝ 377
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ լավն է, բարի, ինչպես ես եմ սիրում :)

Հանուման
30.10.2009, 14:45
1.Կառլոս Կաստանեդա «Հուրը ներսից» (Огонь изнутри)
2. Շատ է դուրս գալիս
3. «Ես անտրոպոլոգիական համալսարանի ուսանող էի.....» ինչ որ մի նման բան
4. 10
5. Շատ հզոր գրող է ։ Վատ գիրք չունի։

Yevuk
05.11.2009, 20:28
1. Пауло Коэльо – "Вероника решает умереть"

2. Շատ էի լսել այս ստեղծագործության մասին ու միայն լավ կարծիքներ, հետաքրքրեց…

3. Սկսվում է այսպես. "Одиннадцатого ноября 1997 года Вероника окончате:ьно решила свести счеты с жизнью."

4. Հասել եմ 60-րդ էջին

5. Հետաքրքիր է, հատկապես գլխավոր կերպարի մտքերը, որին դեռ որ մի քիչ ինձ եմ նմանեցնում…

Ilona
05.11.2009, 21:00
Трумэн Капоте "Завтрак у Тиффани":hands
Ափսոս սկզբից ֆիլմը նայեցի, հիմա էդքան մեծ հետաքրքրությամբ չեմ կարդում, բայց արժի և գիրքը կարդալ և ֆիլմը նայել:ok

AniwaR
05.11.2009, 21:49
Ես խառը վիճակների մեջ եմ հիմա (ինչը, կարծում եմ՝ շատ վատ է, միանգամից մի հազար հատ գիրք կարդալն էշություն է, բայց անում եմ)՝

1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ջ.Ջ. Ֆրեզեր - «Ոսկե ճյուղը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ամբողջ կյանքում սեղանի գիրք է եղել՝ 1 դասարանից մեջը տերևներ ու ծաղիկներ էի չորացնում: Վերջը որոշեցի տեսնել, թե ինչ է գրված այդ բազմաչարչար գրքում: Պարզվեց լավ էլ համապատասխան գործ էի ընտրել էդ գրքի հետ անելու, բովանդակությանն ահագին բռնում է: :)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
«Խմբագրության կողմից»-ը հանած՝ «Սույն գրքի հիմնական նպատակն է տալ այն հետաքրքրական կանոնի բացատրությունը, որը Արիտիայում Դիանայի քրմի պաշտոնի ժառանցման կարգն էր սահմանում:
4. Ո՞ր էջն եք հասել
109/851
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
դեռ 1/8-րդին էլ չեմ հասել, բայց արդեն էնհան նոր բան եմ սովորել, որ էլ ասելու չի: Ուղղակի ափսոս վերջին 2 շաբաթ է, ձեռքս չեմ առել: :(

Լսում եմ (աուդիոգիրք է), հարկ եղած դեպքում՝ գրվածին հետևում.

1. Հովարդ Լավկրաֆտ - «Կտուլհուի կանչը»
2. Վերջը էսօր որոշեցի իմանալ, թե Մետալլիկայի Call of Ktulu-ն ինչ գրող ու սև ցավ ա)))
3. "Можно предположить, что еще сохранились представители тех могущественных сил или существ... свидетели того страшно далекого периода, когда сознание являло себя в формах и проявлениях, исчезнувших задолго до прихода волны человеческой цивилизации... в формах, память о которых сохранили лишь поэзия и легенда, назвавшие их богами, чудовищами и мифическими созданиями всех видов и родов..." Элджернон Блэквуд
4. Հասել եմ 24-րդ րոպեին:
5. Ինչ լավ է, որ Բարտոնը որոշեց ստեղծագործության վերնագիրը փոխել: Ու ինչ լավ է, որ ինքը Լավկրաֆտ էր սիրում ))

1. Ֆ. Նիցշե - Այսպես խոսեց Զրադաշտը
2. Էս գրքի մասին «բլահ-բլահ տեսություն»-ներով էի կարդացել ու իհարկե հետաքրքրեց, շուտվանից էի ուզում կարդալ, բայց ռուսերենով ալարում էի (հա, ես ռուսերեն ալարում եմ կարդալ:) ), էն էլ էս ամառ գրախանութներից մեկում հայերեն թարգմանությունը տեսա, ծնկներս թուլացան, դեռ մի քանի օր առաջ եմ ծանոթից (գրեթե թարգմանողից) վերցրել:
3. Երբ բոլորեց Զրադաշտի 30 տարին՝ նա թողեց իր հայրենիքը և լիճն իր հայրենյաց և լեռները գնաց:
4. Դեռ միայն թարգմանության հեղինակի նախաբանն եմ կարդացել:
5. Բնականաբար դեռ չեմ ուզում հայտնել:

1. Ս. Ցվայգ - «Մարդկության աստեղային ժամերը»
2. «Շախմատային նովել»-ի համար էի ուզում, որոշեցի մնացածն էլ կարդալ:
3. Ոչ մի արվեստագետ օր-օրի, ամեն օր 24 ժամ շարունակ արվեստագետ չի լինում. բոլոր ճշմարիտ, անանց արժեքները, որ հաջողվում է ստեղծել, նա ստեղծում է ներշնչանքի սակավաթիվ ու հազվագյուտ պահերին միայն:
4. Խառն եմ կարդում (առանձին պատվածքներ են), բան չի մնացել, էսօր գոնե սա կհելնի ցուցակից:
5. «Շախմատային նովել»-ն այդքան էլ աներևակայելի մի գլուխգործոց չէր, ինչպես ոմանք նկարագրում էին: Հատկապես դուրս չեկավ, թե ինչ բացասական տրամադրվածություն էր ստեղծում Չենտովիչի վերաբերյալ, որը շատ լավ էլ հաջողվել էր Ցվայգին որոշ մարդկանց մոտ: Իմ կարծիքով՝ Չենտովիչն ու Դոկտոր Բ-ն էդքան էլ տարբեր չէին, 2-ն էլ նույն միայնության զոհը: Հանգամանքներ...

Իսկ քիչ առաջ՝

1. ՀՀ Քրեական իրավուն (ընդհանուր մաս) (հեղինակների ալարում եմ գրել)
2. :))
3. Քրեական իրավունքը իրավունքի հնագույն և դասական ճյուղերից է:
4. 323 (մենակ դասախոսս չտենա, որ ես ԷՍՔԱՆ հետ եմ)
5. :))

Հմմ: Էս ինձ համար էլ էր լավ ամփոփում: Սենց խառնել իրար պետք չի:

Հ.գ. Հա, մոռացա, «Դրակուլա»-ն էլ է կիսատ մնացել, վըխք::(

Enigmatic
10.11.2009, 01:20
Габриел Гарсия Маркес- Сто лет одиночества -ն եմ կարդում, նոր եմ սկսել, մի 40 էջ կարդացել եմ: Ես շատ միտեսակ ուրիշ, ավելի հետքրքիր բան էի սպասում:( հլը որ դուրս չի գալիս, միտեսակ անկապ բանա:oy

Farfalla
12.11.2009, 12:41
Эрнесто ЧЕ ГЕВАРА կենսագրություն

StrangeLittleGirl
28.11.2009, 23:08
Հավատարիմ մնալով թեմայի ավանդույթներին...



1. Ի՞նչ եք կարդում հիմա

Գաբրիել Գարսիա Մարկես - «Նահապետի աշունը»


2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Հարցը կարելի է փոխել. ինչու՞ մինչև հիմա չեմ կարդացել:
Վաղուց էի ուզում կարդալ, որովհետև Մարկեսը սիրածս գրողներից է, ուղղակի անընդհատ ինչ-որ բան էր լինում (կամ գիրքն ուրիշի մոտ էր լինում, կամ էլ ավելի գայթակղիչ գիրք էր ձեռքս ընկնում), հետաձգվում էր:


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Էս գրքի առաջին նախադասությունը մի քանի էջ ա: Առաջին տողերը. «Շաբաթվա վերջին գիշակեր անգղերը բզկտեցին պատուհանների մետաղյա ցանցերը...»:

4. Ո՞ր էջն եք հասել
24

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գերազանց ա: Մարկեսն ուրիշ ա, հո զոռով չի:

Միքո
29.11.2009, 11:14
Габриел Гарсия Маркес- Сто лет одиночества -ն եմ կարդում, նոր եմ սկսել, մի 40 էջ կարդացել եմ: Ես շատ միտեսակ ուրիշ, ավելի հետքրքիր բան էի սպասում:( հլը որ դուրս չի գալիս, միտեսակ անկապ բանա:oy

դիմացի, հեսա հետաքրքիր պահերը գալու են;)

իսկ ես հիմա կարդում ես Ստեֆան Ցվայգի «Ժոզեֆ Ֆուշե»:)

Ծով
29.11.2009, 14:58
Հյուգո-ինսւոներեքը
դե ինչ ասեմ, շատ էլ հետաքրքիր ա, ինձ բոլոր տեսակի հեղափոխությունները Ֆրանսիայում հետաքրքրել են:)

Shushan-87
29.11.2009, 15:05
Ներկա պահին կարդում եմ Ռե Մարկի "3 ընկերը": Շատ հետաքրքիր է, բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ:

unknown
29.11.2009, 15:53
Տոլստոյ «Պատերազմ և խաղաղություն»:)Շատ հետաքրքիրա դեռ առաջի հատորը նորեմ վերջացնում,բայց շատ լավա:)

snow
29.11.2009, 21:49
1.Կոստան Զարյան «Նավը լեռան վրա»
2. Շատ էի լսել գրքի հանճարեղության մասին, որոշեցի կարդալ, բայց չեմ ասի, որ շատ հետաքրքիրա, ամեն դեպում սպասումներս չարդարացան:
հասել եմ 421էջ

Ծով
29.11.2009, 23:48
1.Կոստան Զարյան «Նավը լեռան վրա»
2. Շատ էի լսել գրքի հանճարեղության մասին, որոշեցի կարդալ, բայց չեմ ասի, որ շատ հետաքրքիրա, ամեն դեպում սպասումներս չարդարացան:
հասել եմ 421էջ

նօ լավն ա, բայց երբ որ ես տասնհինգ տարեկան էի...այսինքն գուցե հիմա ես էլ չհավանեի:)
չնայած ասեմ դուրս եկել ա շատ ռեալիստական ավարտը:)

Farfalla
30.11.2009, 15:15
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Уильяма Фолкнера"Шум и ярость"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
շուտվանից էի ուզում կարդալ, բայց գիրքը չէի գտնում
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Через забор, в просветы густых завитков, мне было видно, как они бьют.
4. Ո՞ր էջն եք հասել
50
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ավելի լավ կլինի կարծիքս գրեմ գիրքը վերջացնելուց հետո

Enigmatic
30.11.2009, 16:23
դիմացի, հեսա հետաքրքիր պահերը գալու են;)

իսկ ես հիմա կարդում ես Ստեֆան Ցվայգի «Ժոզեֆ Ֆուշե»:)

Գիրքը շուտ եմ վերջացրել կարդալը;) անկեղծ ասած այդպես էլ սյուժեն չհետաքրքրացավ, իսկ այ Մառկեսի գրելաոճը վերջն ա, նրա նկարագրությունները, մի խոսքով կարևորը սյուժեն չի,այլ իրա գրելաոճը:

StrangeLittleGirl
30.11.2009, 22:39
նօ լավն ա, բայց երբ որ ես տասնհինգ տարեկան էի...այսինքն գուցե հիմա ես էլ չհավանեի:)
չնայած ասեմ դուրս եկել ա շատ ռեալիստական ավարտը:)

Ծով, ինչ հետաքրքիր ա... Իսկ ինձ սարսափելի դուր չի եկել... Էն եզակի գրքերից ա էղել, որ կեսից էլ անցել եմ ու չեմ կարողացել վերջացնել:

Աբելյան
08.12.2009, 14:24
Hilda Schiff - "Holocaust Poetry"

helium
08.12.2009, 15:41
Ճիշտն ասած, լսում եմ, ոչ թե կարդում, բայց դե ;)
1. Лукьяненко - Мальчик и Тьма
2. Լուկյանենկոյի ստեղծագործությունները շատ եմ հավանում, այնպես որ որոշեցի սա նույնպես կարդալ, քանի որ գովում էին։
3. Сергей Лукьяненко․ Мальчик и Тьма․ Часть первая. КРЫЛАТЫЕ :D:D:D
4. Էջը չգիտեմ, բայց հասել եմ 2-րդ գլխի 2-րդ մասին։
5. Հետաքրքիր է ու գաղտնիքներով լի, ինչպես և նրա մնացած բոլոր գործերը՝ չնայած ավելի փոքր ընթերցողի համար է :)

Yeghoyan
08.12.2009, 20:16
Марио Пьюзо - Крестный отец

Թիթիզ
08.12.2009, 20:20
Երեկ վերջացրի Տոլստոյի Աննա ԿԱրենինան, հիմա չգիտեմ ինչ սկսեմ

Տաթև Արծրունի
09.12.2009, 02:08
Օրհան Փամուկ "Ձյունը" /հայերեն թարգմանությամբ/

Сергей Довлатов "Иностранка"

Зигмвунд Фрейд "О добывания огня"

Չկարծեք, թե ինչ գիրք միտքս եկավ գրեցի ;) հենց այս պահին երեքն էլ գրասեղանիս են` Ֆրեյդի վերջը մի քիչ դժվար է առաջ գնում, բայց գաղափարները լավն են: Դե Փամուկի էս գիրքը նոբելյանակիր ա, իսկ Դովլաթովը :hands ինչ լավ ա գրում սրիկան - կերպարները, սյուժեի անկանխատեսելիությունը, աֆորիստիկ մտքերը... անպայման կարդացեք

Նաիրուհի
09.12.2009, 02:47
Էս գրիպով հիվանդ ժամանակ ինչքան հին ու բարի գիրք կար, նորից հիշեցի...
Երևի 155-րդ անգամ կարդում եմ Բորխեսի «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»:8

Reh32
17.12.2009, 03:00
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դեն Բրաուն-Դա Վինչիի ծածկագիրը
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
դե այս գրքի ֆիլմն էլ կա չնայած,որ ֆիլմը չեմ տեսել. Դե կարդում եմ որովհետև գիրքը գնեցի վերջապես.Համ էլ հիշեցի մի անգամ մի հոգևորական ինձ մի փոքրիկ թուղթ տվեց որի վրա խնդրվում էր չկարդալ այս գիրքը.
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
знаменитый куратор Жак Соньер
4. Ո՞ր էջն եք հասել
350
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե ոնց որ դասական ամերիկյան ֆիլմի սցենար, ինչ որ անսպասելի լուծումներ դե բացի մի քանի սիմվոլների նշանակությունը իմանալուց ավելին կարծում եմ ինձ այս գիրքը չի տա. :think

Նաիրուհի
17.12.2009, 04:51
Ամոթ ինձ, բայց «Գարգանտյուան և Պանտագրուելը» նոր եմ սկսել...

snow
17.12.2009, 13:52
Անահիտ Սահինյան-Սեփական ոտնահետքերով
հասել եմ էջ 27
«Տատս արդեն հարսնատեր, թոռնատեր, շարունակում էր ծննդաբերել»:

StrangeLittleGirl
23.12.2009, 00:38
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ռեյ Բրեդբերի - «Երիցուկի գինի»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի անգամ ես ու armeniaonsilk (http://armeniaonsilk.livejournal.com)-ը հայտնաբերեցինք, որ մեր գրական ճաշակները բավական նման են: Որոշեցինք թվարկել մեր սիրած գրքերը: Այնպես ստացվեց, որ նրա սիրածներից միայն այս մեկը չէի կարդացել, ու քանի որ մեր ճաշակները լուրջ ընդհանրություններ ունեին, մտածեցի՝ մեծ բան եմ բաց թողել, որոշեցի կարդալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
It was a quiet morning, the town covered over with darkness and at ease in bed.
4. Ո՞ր էջն եք հասել
31
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ի՞նչ ասեմ: Շատ համով գիրք է: Ինձ դուր է գալիս, թե ինչպես են երեխաները բացահայտում աշխարհը: Հույս ունեմ՝ մինչև վերջ էսպես կգնա:

Ilona
23.12.2009, 21:19
Эрих Мария Ремарк "Триумфальная арка" :hands:hands

StrangeLittleGirl
29.12.2009, 18:04
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ալբեր Քամյու - «Օտարը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Պլանավորված չէր: Ուղղակի եղբայրս ու ընկերուհին վիճում էին, ես էլ որոշեցի կարդալ, որ քիթս խոթեմ :))
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այսօր մեռել է մայրս: Կամ գուցե՝ երեկ, չգիտեմ:
4. Ո՞ր էջն եք հասել
Շատ բարդ է ասելը: :D Հայկական տարբերակով մի 20 էջ անցել էի, երբ փոխվեցի ռուսերենին: էսպես էլ 10 է: Մի խոսքով, դեռ սկզբերում եմ:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դժվարանում եմ կարծիք կազմել, քանի որ մեկ փորձում եմ եղբորս աչքերով կարդալ, մեկ՝ նրա ընկերուհու, իսկ դա ահագին խանգարում է:

Catherine
30.12.2009, 22:08
Эрих Мария Ремарк "Триумфальная арка" :hands:hands

Իմ սիրած գիրքն է: Ես նույնիսկ աուդիոգիրքն ունեմ, առային անգամ կարդացել եմ հայերեն հիմա լսում եմ ռուսերեն: Հայերնն ավելի եմ հավանել:

Ֆոտոն
03.01.2010, 01:53
Վ Ա Հ Ե Ք Ա Չ Ա
«Դ Ե Վ Ը Ա Ր Թ Ն Ա Ց Ա Վ »

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Սոֆը այս գրողին լավագույն եռյակում է դասում: Տատիս ևս խորհուրդ տվեց այս գրողին: Չուկի մայրը ևս բարձր է գնահատում Քաչայի ստեղծագործությունը: (Բոլոր նշվածների կարծիքն ինձ համար հեղինակավոր է տարբեր պատճառներով):

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Դատապաշտպանս վեր կացավ:

4. Ո՞ր էջն եք հասել

էդ է՞ կարևորը, եսիմ որ էջը :esim

5. Ձեր կարծիքը մինչև հիմա:

Հետաքրքիր ձևով է առաջ տանում միտքը: Սյուժեի զարգացումն էլ դուրեկան է, միապաղաղ չի: Էնքան հետաքրքիր թվաց, որ չհամբերեցի գրադարանից գիրքը վերցնելուն, կոմպից եմ կարդում:

StrangeLittleGirl
03.01.2010, 02:09
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«Դրեզդեն. երեքշաբթի, փետրվարի 13, 1945թ.»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մտնում եմ գրախանութ, տեսնեմ՝ անգլալեզու բաժնում էս գիրքն առոք-փառոք ինձ է նայում ու համոզում, որ իրեն գնեմ: Գինն էլ նայում եմ, մի քանի անգամ զեղչվելուց հետո դարձել է 1000 դրամ: Չեմ դիմանում գայթակղությանը, բերում եմ տուն: Դրան գումարած՝ Դրեզդենի մասին է: Ավելացնենք՝ պատերազմ, իսկ վերջին ժամանակներս գժվում եմ պատերազմի մասին կարդալու համար:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Silver gray clouds blurring into slate gray sea on the misty horizon.

4. Ո՞ր էջն եք հասել
30

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե գեղարվեստական գիրք չէ... Լրիվ պատմություն է, բայց հենց դա ինձ դուր է գալիս: Եվրոպայի պատմություն գրեթե չգիտեմ, իսկ էստեղ շատ հետաքրքիր մանրամասներ կան:

Գոհարիկ
04.01.2010, 18:01
Ստենդալի <<Կարմիր և սև>-ն եմ կարդում:Դեռ 78րդ էջում եմ ու դուրս գալիսա,բայց վատ կանխազգացում ունեմ,զգում եմ իմ չսիրած վերջաբաններիցա ունենալու:o

Harcaser
05.01.2010, 01:04
Մ. Թերեզա, <Երգել Տիրոջ ողորմությունը>....

Դատարկություն
05.01.2010, 14:49
1. Սկսել եմ` Խոխե Լուիս Բորխես «Երկու արքաները ու Երկու լաբիրինթողները» /ժողովածուներից քաղված ընտրանի/
2. Մի հրաշալի օր, ակումբացիներից մեկը ինձ հարցրեց կարդացել եմ ես Խորխե Լուիս Բորխես, ասեցի չէ, ինքը մի հատվածի լինկ տվեց կարդացի, հետո ակումբում իր թեման տեսա, դուրս եկավ, ապա դրանից մի ամիս հետո ակումբցիներից մեկի տանը, երբոր մյուսները նայում էին գրքերը, տեսա իր գիրքը` կազմին Մորից Էյշերի նկարով:love: Հենց էդ պահից որոշեցի կարդամ:)
3.
Հայելուն և հանրագիտարանին եմ պարտական Ucbar-ի հայտնագործության համար:
4. Նոր եմ սկսել, դեռ նախաբանն եմ կարդացել:)
5. Չգիտեմ արդյոք դուրս կգա թե ոչ, քանի որ պիտի շատ տեղեկացված մարդ լինես իր գրածները կարդալիս, որ հասկանաս, այնուամենայնիվ, կփորձեմ ու հուսով եմ հաճույքով կկարդամ:)

Ինչուիկ
05.01.2010, 15:28
1.Джером. Д. Сэлинджер "Над пропастью бо ржи"
2.Ասում էին լավն է, ես էլ որոշեցի կարդալ:
3.Если вам на самом деле хочетсья услишать эту историю,...
4.77
5.Շատ պարզ,միրնույն ժամանակ շատ հետաքրքիր գիրք է:)

Farfalla
05.01.2010, 16:32
1. Чарльз Диккенс - Большие ндежды
2. Դիկկենսին շատ եմ սիրում, շատ թեթևա գրում
3. Фамилия моего отца была Пиррип, мне дали при крещении имя Филип, а так как из того и другого мой младенческий язык не мог слепить ничего более внятного, чем Пип, то я называл себя Пипом, а потом и все меня стали так
называть.
4. 36
5. դեռ նոր եմ սկսել, բայց էնքան հեշտա կարդացվում, ոնց որ հեքիաթ լինի

StrangeLittleGirl
10.01.2010, 21:56
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էլիֆ Շաֆակ - «Ստանբուլի բիճը»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մայրս կարդում էր, ես էլ որոշեցի արագ-արագ կարդալ՝ մինչև տիրոջը կվերադարձներ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Whatever falls from the sky above, thou shall not curse it. That includes the rain.

4. Ո՞ր էջն եք հասել
143

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ընտիր գիրք է: Զարմանում եմ՝ հեղինակը ոնց է կարողացել հայերի առանձնահատկություններն էդքան լավ նկատել, էդ ամեն ինչը շարադրել հումորով ու միևնույն ժամանակ ջերմությամբ:

Սերխիո
11.01.2010, 01:59
1. Ի՞նչ եք կարդում հիմա՝ «100 տարվա մենություն»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա ՝որոշեցի հասկանալ ,թե գիրքը իրոք լավն է, թե՞ պոպուլյար

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)-կանցնեն տարիներ ու գնդապետ Աուրելիանոն գնդակահարության պատի տակ կհիշի,երբ հայրը տրավ սառույց տեսնելու՞ / մոտովորոպես սենց/

4. Ո՞ր էջն եք հասել՝ 170-180 կոնկրետ չեմ հիշում

5. Ձեր կարծիքը մինչև հիմա-ամեն դեպքում մեկ շնչով չի կարդացվում ,հետո կգրեմ կարծիքս

Farfalla
12.01.2010, 10:15
1. Марта Кетро - Зато ты очень красивый (сборник)
2. Марта Кетро-ի գրքերից միայն "Горький шоколад" գիրքն էի կարդացել, դուրս շատ էր եկել. որոշեցի մյուս գրքերն էլ կարդալ
3. Мне часто доставались мужчины, которые не умели выбирать. Вот уже десять минут стоит с парой футболок – эту или ту?
4. 50
5. բավականին հետաքրքիր գիրքա, մի շնչով կարդացվումա

Lilosik
13.01.2010, 15:48
Այս գիրքը կարդալուց երևի 2 լիտր արցունք եմ կորցրել:cry : Ափսոս որ շատ քիչ բան եմ հիշում 7 տարի կլինի անցած

Շատ լավ գիրք է, ես ել եմ շատ շոտ կարդացել, բայց հիշում եմ, թե ոնց էի հեկեկում այն հատվածը կարդալիս, երբ Պադրեն ու Արթուրը զրույց են ունենում բանտում:(:(:(

Lilosik
13.01.2010, 15:53
Հիմա կարդում եմ Ազնավուրը Ազնավուրի մասին, բայց ժամանակի պատճառով շատ քիչ եմ կարդում, դեռ կեսն էլ չեմ հասել...

Կաթիլ
15.01.2010, 21:57
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հրանտ Մաթևոսյան «Ծառերը» վիպակների ժողովածու, կոնկրետ՝ «Աշնան արև»

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Չեմ ասի :P :oy

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մոսկվայից, Ծմակուտի վրայով, Երևան են հասնում 100 րոպեում, իսկ Ծմակուտից Երևան հասնելու համար պետք է գնալ մի ցերեկ ու մի գիշեր:

4. Ո՞ր էջն եք հասել
24

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե ֆիլմը նայել եմ, պատկերացում ունեմ… մի քիչ դժվար է կարդալը, բայց ոչ ձանձրալի, ափսոս ժամանակ քիչ եմ ունենում, չեմ հասցնում կարդալ:

Շինարար
16.01.2010, 15:58
1. Սկսել եմ` Խոխե Լուիս Բորխես «Երկու արքաները ու Երկու լաբիրինթողները» /ժողովածուներից քաղված ընտրանի/
2. Մի հրաշալի օր, ակումբացիներից մեկը ինձ հարցրեց կարդացել եմ ես Խորխե Լուիս Բորխես, ասեցի չէ, ինքը մի հատվածի լինկ տվեց կարդացի, հետո ակումբում իր թեման տեսա, դուրս եկավ, ապա դրանից մի ամիս հետո ակումբցիներից մեկի տանը, երբոր մյուսները նայում էին գրքերը, տեսա իր գիրքը` կազմին Մորից Էյշերի նկարով:love: Հենց էդ պահից որոշեցի կարդամ:)
3.
Հայելուն և հանրագիտարանին եմ պարտական Ucbar-ի հայտնագործության համար:
4. Նոր եմ սկսել, դեռ նախաբանն եմ կարդացել:)
5. Չգիտեմ արդյոք դուրս կգա թե ոչ, քանի որ պիտի շատ տեղեկացված մարդ լինես իր գրածները կարդալիս, որ հասկանաս, այնուամենայնիվ, կփորձեմ ու հուսով եմ հաճույքով կկարդամ:)
1. Նույնը
2. Այնքան խելացի մարդկանցից էի կախարդված խոսքեր լսել իր մասին, որ անընդհատ ուզում էի կարդալ, էսօր Դատարկուսից մի շաբաթով գիրքը վերցրեցի:
3. Նույնը
4. Առաջին էսսեն կարդացի, էջ 25-ին եմ հասել
5. Ոնց որ ես էլ եմ կախարդվում, գուցե նախադրամադրվածությունից է, ամեն դեպքում միշտ սիրել եմ գրքեր, որոնք չեն կաշկանդում իրենց ասելիքով, այլ թույլ են տալիս, որ ինչ ուզես, այն էլ մտածես, դեռ որ ինչ ուզում, այն էլ մտածում եմ: Մի տեղ Բորխեսին գրականագետ էի անվանել, սխալվել եմ, փատորեն ինքը ենթադրվող գրքերից ա խոսում, հրաշք բան ա, դե մեղմացուցիչ հանգամանք ա այն, որ ես ամեն կերպ շեշտել եմ, որ իմ տպավորությունս իր մասին զուտ մակերեսային ա: Դավ ջան, դու էլ արխային կարդա, քո տեղեկացվածության աստիճանը քեզ թույլ ա տալիս Բորխես կարդալ ու հասկանալ, մանավանդ որ հասկանալու առանձնապես բան էլ չկա, ոնց կուզես, այնպես հասկացի, եթե ինքը երևակայական բաներ ա վերլուծում, ուրեմն մենք էլ` ընթերցողներս, իրավունք ունենք երևակայելու, թե ծանոթ ենք այդ երևակայական բաներին, առաջին էսսեի վերջին տողերը ինձ առանձնապես հարազատ թվացին
Այդ ժամանակ մոլորակից անհետանալու են անգլիացին ու ֆրանսիացին, նաև իսպանացին: Աշխարհը Tlön է դառնալու: Ինձ համար այդ ամենը միևնույնն է, ես Անդրոգեի հյուրանոցում ապաստանած`Բրաունի Urn Burial-ի` Քեվոդոյի ոգով կատարած մի թարգմանությունն եմ թերթում (որն հրատարակելու միտք չունեմ): Հետագա տպավորություներիս մասին համապատասխան թեմաներում:

Farfalla
18.01.2010, 10:58
1. Франсуаза Саган - Здравствуй, грусть!
2. մի քանի տարի առաջ կարդացել էի, որոշեցի վերհիշել
3. Это незнакомое чувство, преследующее меня своей вкрадчивой тоской, я не решаюсь назвать, дать ему прекрасное и торжественное имя – грусть.
4. չեմ հիշում
5. առաջին անգամ կարդալուց դուրս եկելա, հույսով եմ կարծիքս չեմ փոխի

Փոքրիկ
18.01.2010, 20:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«100 տարվա մենություն»:}

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Պարապ էի :ճճ Համ էլ ասում են` հոյակապ գիրք ա:)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Пройдет много лет, и полковник Аурелиано Буэндиа, стоя у
стены в ожидании расстрела, вспомнит тот далекий вечер, когда
отец взял его с собой посмотреть на лед. - Կարդում եմ հայերեն թարգմանած տարբերակը, բայց քանի որ գրքի սկզբի մի քանի էջերը չկան, դրա համար գրեցի ռուսերեն:P

4. Ո՞ր էջն եք հասել
40

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դեռ հավեսով կարդում եմ , հետոն հետո կերևա:)

Yevuk
19.01.2010, 00:48
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Френсис Скотт Фицджеральд - "Великий Гэтсби"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մեր պահարանում գտա, թերթեցի, սկիզբը դուրս եկավ…:8

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
В юношеские годы, когда человек особенно восприимчив, я как-то получил от отца совет, надолго запавший мне в память.
-Если тебе вдруг захочется отсудить кого-то, - сказал он, - вспомни, что не все люди на свете обладают теми преимуществами, которыми обладал ты.

4. Ո՞ր էջն եք հասել
32, դեռ նոր եմ սկսել…

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Շատ պարզ լեզվով է գրած ու շատ գեղեցիկ, դեռ որ շատ տպավորիչ է…:)

StrangeLittleGirl
19.01.2010, 16:57
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«Վան Գոգի կյանքը» (Անրի Պերյուշո)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ուզում եմ վերջը հասկանալ՝ Վան Գոգը շիզոֆրենիկ ա էղել, թե էպիլեպտիկ:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Նիդեռլանդները սոսկ վարդակակաչների անծայրածիր դաշտ չէ, ինչպես հաճախ կարծում են օտարեկրացիները:

4. Ո՞ր էջն եք հասել
137

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ահավոր թարգմանություն (բռնել են, Սխեֆենինգենի տեղը Սհեֆենինգեն են գրել, էլ չեն ջոգում, որ ստեղ պրոբլեմը ոչ թե ռուսերենն ա, այլ հենց հոլանդերենով տենց ա էդ տեղի անունը, դե մնացած թարգմանչական սխալների մասին չեմ ասում), անտանելի պաթետիկ ոճ (առանց դրա գիրքը երկու անգամ ավելի փոքր կլիներ ու երկու անգամ ավելի հասկանալի), բայց դե ոնց որ կարում եմ ջոգեմ իրա սիմպտոմները:

Yeghoyan
19.01.2010, 19:41
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ֆլետչեր Նիբել ,,Անհետացածը,,

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
:esim էնքան էլ երկար նախաբան ունի:sad

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Նա անհանգիստ էր ու մի տեսակ ցրված:

4. Ո՞ր էջն եք հասել
500, համարյա վերջնա

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ուրեմն ասեմ ամբողջ 500 էջ սպասում էի, որ իմանայի ուր, ավելի ճիշտ ինչի կորավ էդ մարդը, ու անընդհատ թվումա հեսա կասի, բայց տենց էլ չի ասում:unsure և իհարկե վերջում իմացա:P
հետաքրքիր էր ու թեթև կարդացվեց:8

Reh32
22.01.2010, 12:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Վալտեր Սքոթ Այվենհո

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ակումբում էի տեսել գրառումներ, որոնք ասում էին որ լավ գիրքա

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Մինչև հիմա «Ուեվերլիի» հեղինակը անդավաճան կերպով ...

4. Ո՞ր էջն եք հասել
34

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե դեռ սկիզբնա բայց որ մի 8 ժամ բացատրում ա թե ով ինչ էր հագել նեռվայնանում եմ.
հուսով եմ մեջս ուժ կգտնեմ շարունակելու համար.

Ռուֆուս
25.01.2010, 11:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Էրլենդ Լու - Նաիվ, սուպեր

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Rhayader-ը մի քանի ամիս թթվել էր ականջիս, թե կարդա, շատ լավն ա, կարդա, կարդա կարդա :)) Հետո էլ տեսավ, որ չի կարողանում ինձ ստիպել էդ գիրքը կարդալ, նոր տարվան գիրքը ինձ նվիրեց: Դե գիրքն էլ մի քանի շաբաթ փոշոտվեց, մինչև վերջապես որոշեցի կարդալ ու տեսնել իրո՞ք կարդալու բան ա, թե չէ :))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Всякий, кто ездит на
велосипеде, мой друг.
Гэри Фишер.

У меня есть два друга. Хороший и плохой. А еще у меня есть брат.
Мой брат, может быть, не такой симпатичный, как я, но, в общем, нормальный.

Сейчас, пока он в отъезде, я занимаю его квартиру. Квартира отличная. Мой брат – денежный человек. Бог его знает, чем он там занимается. Я как-то не очень этим интересовался. Не то покупает что-то, не то продает. А сейчас уехал по своим делам. Он говорил мне, куда едет. И я даже записал. Кажется, это в Африке.


4. Ո՞ր էջն եք հասել
30

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Գիրքը գրված է շատ պարզ ոճով - պարզ նախադասություններ, պարզ իրավիճակներ, բայց մեջը մի բան կա: Ինչ-որ տեղ Սելինջերի Catcher In The Rye-ն ա հիշեցնում: Հլը որ դուրս շատ ա գալիս, տեսնենք, հետո ինչ կլինի: Համ էլ ինչ-որ տեղ գիրքը իմ մասին էլ է :oy

Katka
25.01.2010, 11:53
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Дмитрий Глуховский "Метро 2033".

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Ականջովս ինչ-որ բան ընկավ, հետաքրքրեց:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
----
4. Ո՞ր էջն եք հասել
27

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
դե տենց էլի, քիչ-միչ...,բայց հետաքրքիր է

Farfalla
29.01.2010, 12:46
Վիլյամ Սարոյան – Մարդկային Կատակերգություն
Ամենասիրածս գրքերից մեկն է: Ժամանակ առ ժամանակ կարդում եմ ու ամեն անգամ մի նոր բան եմ բացահայտում իմ համար:

Փիսիկ
01.02.2010, 06:20
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Dan Brown - The Lost Symbol
(վերջինն ա՝ 2009 թիվ)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Բրաունն ընթերցողին կլանելու շատ լավ հատկանիշ ունի, համ էլ շատ էին գովացել, ես էլ օդանավակայանում գնեցի, որ պարապ չմնամ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
"The Secret is how to die."

4. Ո՞ր էջն եք հասել
365 (509-ic)
5. Ձեր կարծիքը մինչև հիմա

2րդ անգամ չեմ կարդա, շատ ջանջալ գիրք, բայց այնքան հետաքրքիր, որ չէի ուզում պոկվել: Չեմ հասցնում կարդամ :( էս մի ամիս ա պառկած ա լամպիս տակ, ձեռք չեմ տալիս:

Անհամբեր սպասում եմ ֆիլմին:

Ֆրեյա
01.02.2010, 09:31
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ջոան Ռոլինգ– Հարրի Փոթթեր, Half-Blooded Prince

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Նախորդ 5–ը կարդացել էի արդեն...


3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
"The Secret is how to die."

4. Ո՞ր էջն եք հասել
190
5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Ոչինչ... հետաքրքիր ա... հաշվի առնելով, որ գիտեմ ինչի մասին ա...

Անհամբեր սպասում եմ 7–րդ ֆիլմին... :)

Փիսիկ
01.02.2010, 11:44
բայց գիրքն ախր տենց չի սկսվում է՜

Ուլուանա
01.02.2010, 20:27
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Dan Brown - The Lost Symbol
(վերջինն ա՝ 2009 թիվ)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
"The Secret is how to die."


1. Ի՞նչ եք կարդում հիմա

Ջոան Ռոլինգ– Հարրի Փոթթեր, Half-Blooded Prince

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
"The Secret is how to die."
Էս երկու տարբեր գրքերը նույն նախադասությա՞մբ են սկսվում :o, էն էլ բնավ ոչ ստանդարտ նախադասությամբ... Կարծում եմ՝ ինչ–որ մեկն ինչ–որ բան խառնել է... :unsure

AniwaR
01.02.2010, 20:39
Երևի Ֆրեյան copy-paste անելուց էդ կետը մոռացել է խմբագրել ))

Երկնային
12.02.2010, 02:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Дэниел Киз "Цветы для Элджернона"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա

Հիշում եմ ինչ-որ մեկը խորհուրդ էր տվել կարդալ, ու ես հատուկ քաշել էի ինտերնետից, հերթագրել էի, որ կարդամ, հետո մինչև իրա հերթը հասավ լրիվ մոռացա… Էսօր պահի տակ հիշեցի ու նենց վատ զգացի, որ «մոռացել» եմ իրան կարդալ, գտա ու սկսեցի կարդալ: :)

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)

Док Штраус сказал што я должен писать все што я думаю и помню и все што случаеца со мной с севодня.

4. Ո՞ր էջն եք հասել

տեքստային դոկումենտ ա, ոչ թե գիրք… էջը՝ 59

5. Ձեր կարծիքը մինչև հիմա

Շատ-շատ ա դուրս գալիս… չեմ կարողանում կտրվել, սենց մեխվել եմ կոմպի առաջ, արդեն վիզս ու աչքերս ցավում են, բայց մեկ ա պետք ա մինչև վերջ կարդամ էսօր :oy

Katka
12.02.2010, 02:31
Солженицын "Абрикосовое варенье"

Ուլուանա
12.02.2010, 03:32
1. Ի՞նչ եք կարդում հիմա

Мирзакарим Норбеков - "Опыт дурака, или ключ к прозрению. Как избавиться от очков"

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի քանի ամիս առաջ impression–ն իր բլոգում գրել էր էս գրքի մասին, ահագին հետաքրքրեց, հղումն էլ կար, սեյվ արեցի կոմպիս մեջ, որ կարդամ։ Երբ գնացի Հայաստան, պարզվեց՝ եղբայրս էլ է նույն աղբյուրից իմացել գրքի մասին ու որոշել էր մամային նվեր առնել, մամաս էլ ոգևորված կարդում էր, ինձ էլ համոզեց, որ կարդամ, թեև տեսողության խնդիրներ չունեմ, բայց հաշվի առնելով, որ գիրքը ոչ միայն տեսողությունը վերականգնելու համար է, այլև մի շարք այլ բաների, ինչպես նաև գրված է բավականհետաքրքիր, յուրօրինակ ոճով, մտածեցի, որ արժե կարդալ։

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Գրքի հենց սկիզբը չի, բայց հիմնական մասին սկիզբը սա է.
В ваших руках малюсенький учебник, и гениальность его заключается в том, что он написан для ленивых. То есть именно для Вас!

4. Ո՞ր էջն եք հասել
118

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Սկզբում նյարդայնացնում էին հեղինակի անդադար կշտամբանքներն ու «ապտակները» :D, բայց վերջիններս գնալով պակասում են, գիրքն էլ ավելի հաճելի է դառնում, չնայած սկզբից հետաքրքրության առումով վատ չէր կարդացվում։ Դեռ չեմ հասել բուն գործնական մասին, բայց կարծիքս որոշակիորեն դրական է։ :)

Ֆոտոն
12.02.2010, 13:05
Ի՞նչ եք կարդում հիմա
Ցվայգ - Շախմատային նովել

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Վանաձորցիների քննարկումներում մեկը խորհուրդ էր տվել կարդալ, ոչ ինձ: Պահարանումս էլ գիրքը ձեռքովս շատ էր անցել, անկողնում կարդալու ու փափուկ քնելու համար ընտրեցի:

Ձեր կարծիքը
Չէի սպասում ո՛չ թեմայի, ո՛չ էլ պատմելաձևի իմաստով: Հավանեցի, լավն էր: Էն ժամանակ, որ ասում էի, շախմատը խելացի լինելու հետ էդքան էլ կապ չունի, ինչքան էլ որ ուղեղի որոշակի մարզվածություն կամ որոշ կենտրոնների զարգացվածություն է, այստեղ շատ լավ ցույց է տրվում: Նովելը իրական դեպքերի հիման վրա է: :)

Ֆոտոն
12.02.2010, 13:11
Կարդալու ընթացքում չեմ գրում, որ ավելի ստույգ արտահայտեմ կարծիքս: :)
Ի՞նչ եք կարդում հիմա
Հեմինգուեյ - Ծերունին ու ծովը

Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Հեմինգուեյից մի բան էի կարդացել ու հավանել: Սոֆը սա էլ խորհուրդ տվեց կարդալ:

Ձեր կարծիքը
Կարծում եմ՝ ամբողջ գիրքը մի իրադարձությամբ բովանդակելու համար, բավական երկար ու ծամված էր, հոգնեցնում էր ու ձանձրացնում: Կարելի էր ավելի կիսով գրել: Միջին է, հավանեցի, բայց հաճույք էդքան չստացա:

Yeghoyan
12.02.2010, 13:22
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Эрик-Эммануил Шмитт - ,,Оскар и Розовая дама,,

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
:esim առանց պատճառ

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Дорогой Бог, меня зовут Оскар, мне десять лет, я поджигал кошку, собаку, дом (думаю,что при этом золотые рыбки поджарились), и пишу я тебе в первый раз, потому что раньше времени не было -- из-за школы.

4. Ո՞ր էջն եք հասել
8

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
մի քանի էջ եմ կարդացել, բայց լավնա, շատ դուրս եկավ:oy բայց կարծում եմ վերջում տխուր է լինելու

AniwaR
12.02.2010, 16:25
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Սոմերսեթ Մոյեմի պատմվածքներն եմ վերընթերցում: (հա, ի՞նչ կար ծիծաղալու:beee)

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Երևի տենց մի 5-6-րդ դասարանում էի կարդացել, լավ չէի հիշում: Էս վերջերս (ավելի ճիշտ էս վերջին մի քանի ամիսները) շաշ ու զոմբի վիճակ ա մոտս, որոշեցի մի թեթև կարդացվող բան ընտրել, որ համ չալարեմ կարդալ, համ էլ էդ վիճակից դուրս գամ: ))

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
----

4. Ո՞ր էջն եք հասել
Խառն եմ կարդում:

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
:) Մեծ Բրիտանիայի գաղութների մասին շատ ա պատմում, դա լավ ա, հետաքրքիր ա... Համ էլ ընենց սիրուն, թեթև հումոր ունի: Օրինակ՝ «Անսասան հաստատություն» պատմվածքի մեջ այս արտահայտությունը. «Քանի որ դոն Ագոստոն տնտեսող մարդ էր, նա աստիճանահարթակների և միջանցքների էլեկտրական լույսը երեկոյան տասին անջատում էր, և նրբակիրթ սպաներն ու քաղաքի երիտասարդները հիանալի կերպով կատարելագործում էին իրենց անգլերենը»: :D Կարելի ա հետագայի համար աչքի տակ առնել, մեկ էլ տեսար՝ պետք եկավ: )) Էս պատմվածքն եմ շատ հավանում, «Սպիավոր մարդ»-ը, «Պարոն «ամենագետը»», մեկ էլ դպրոցում կարդացածից ամենաշատը տպավորվել էր «Գանձը», որ սցենարը, բովանդակությունը լրիվ հիշում էի... Բայց այս մեկը դեռ չեմ վերընթերցել: :)

ministr
12.02.2010, 17:49
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Հուլիոս Կեսար

2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Որովհետև միշտ հետաքրքրել է այդ պատմական կայսրի կյանքի մասին մանրամասները:

3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում
Կեսարի մասին լավ ու վատ կարծիքների ընդհանուր վերլուծությամբ

4. Ո՞ր էջն եք հասել
57

5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Հետաքրքիր է կարդացվում...

Ինչուիկ
12.02.2010, 18:27
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Абэ Кобо- "Женщина в песках"
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա:
Պատահական սկսեցի կարդալ :)
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում:
В один из августовских дней пропал человек. ...
4. Ո՞ր էջն եք հասել:
39
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Լավն է :)

Miss Illusion
12.02.2010, 18:51
Կարդում եմ "Сто лет одиночества" և "Любовь во время чумы", ընկերուհուս խորհրդով...

Նաիրուհի
13.02.2010, 00:36
Ակումբի թեմաներից մեկը կարդացի, հետաքրքրեց, «Սրբազան ավազակաորջ»-ն եմ սկսել երեկ