PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատա՞նք, թե՞ ուսում



Լեո
13.12.2007, 15:08
Աշխատա՞նք, թե ուսում...
Բոլորովին վերջերս ես կանգնած է վերոնշյալ ընտրություն առջև: Բավականին երկար այդ հարցը ինձ տանջում էր, ու ես ոչ մի կարպ չէի կարողանում ընտրություն կատարել:
...Բայց վերջ ի վերջո ես ընտրեցի ուսումը (համատեղել հնարավոր չէր): Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, արդյո՞ք ճիշտ վարվեցի:

Ո՞րն է ճիշտ ուղին....

dvgray
13.12.2007, 15:18
արդյո՞ք ճիշտ վարվեցի:

Եթե լրջորեն կասկածում ես, ապա այս պահին ունեցածտ ուսումը քեզ բավարար է: Հերիք է:
Վերադարձիր դեպի աշխատանք :):

Լեո
13.12.2007, 15:21
Բայց գնալ, գնալ դեպի նպատակ ու... շեղվել նրանից: Ճի՞շտ կլիներ:

dvgray
13.12.2007, 15:28
Բայց գնալ, գնալ դեպի նպատակ ու... շեղվել նրանից: Ճի՞շտ կլիներ:
Եթե գիտակցված նպատակտ դա է և այժմ ընդամենը րոպեական ընկճվածություն է, ուրեմն պետք է քշել դեն շեղող մտքերին: Դու դեռ պետք է սովորես:
Իսկ եթե ապացուցված բան է այլևս, որ այդ ճանապարհը ընդամենը բեռ է, ապա ընդունիր սխալտ է անցիր առաջ:
Սխալվել՝ մարդու համար է: :)
Եթե գիտակցում ես, որ այնտեղ չես, ուր պետք է լինես, ապա օր առաջ ճանապարհից հրաժարվելով, օր առաջ կմտնես քո իրական ճանապարհի մեջ:

Ձայնալար
13.12.2007, 15:46
Աշխատա՞նք, թե ուսում...
Բոլորովին վերջերս ես կանգնած է վերոնշյալ ընտրություն առջև: Բավականին երկար այդ հարցը ինձ տանջում էր, ու ես ոչ մի կարպ չէի կարողանում ընտրություն կատարել:
...Բայց վերջ ի վերջո ես ընտրեցի ուսումը (համատեղել հնարավոր չէր): Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, արդյո՞ք ճիշտ վարվեցի:

Ո՞րն է ճիշտ ուղին....

Իդեալական դեպքում այսպես եմ պատկերացնում՝ պետք է սովորել այնքան, որքան որ բավարար է քո ուզած աշխատանքը կատարելու համար, հետո սկսել աշխատել (չդադարել սովորել աշխատելու ընթացքում, ինքնակրթումն ի նկատի ունեմ), հետո կարող է զգաս, որ քեզ էլի է ակադեմիական ուսում պետք, նորից սկսես սովորել: Օրինակ, բակալավրի դիպլոմը ստանալուց հետո մի քանի տարի աշխատել հետո ընդունվել մագիստարատուրա, ավարտել ու էլի սկսել աշխատել: Ինչ իմանաս կարող է հետո էլ խելքիդ փչի ընդունվես ասպիրանտուրա…

Սակայն կյանքում լինում են մի շարք հանգամանքներ, որոնց հետ չես կարող հաշվի չնստել, օրինակ, եթե չես սովորում բռնում բանակ են տանում, եթե չես աշխատում, սոված ես մնում, եթե համատեղում ես ոչ մեկն ես քո ուզածի նման լավ անում, ոչ մյուսը: Դրա համար ընդհանուր դեղատոմս երևի թե չկա…

Janita Hero
26.12.2007, 19:28
Leo ջան ես քեզ հետ մի քիչ խոսել եմ այդ մասին ու չգիտեի, որ անգամ այդ առթիվ թեմա ես բացել:Ուրեմն իրոք մտահոգիչ բան կա քեզ համար:think

Ասե՞մ

Սխալ ես արել:

Կարող էիր համատեղել,իսկ եթե մտածում ես որ չէիր կարող, ապա նենց մի գործ գտնեիր որ ի զորու լինեիր հարցիդ "թե"ն դարձնել "և":Իմ փորձից եմ ասում:
Պատկերացնու՞մ ես, ես հիմա աշխատում եմ մի վայրում, ուր ամենամեծը ես եմ ու կներեք բացության համար, երևի ամենաքիչը ես եմ ստանում:P:Ինչ եմ ուզում ասել, որ եթե ես մի քիչ շուտ սկսեի աշխատել, հիմա արդեն նախ ավելի լավ աշխատանք կունենայի, փորձ, ւ նաև ավելի բարձր աշխատավարձ…

Իսկ ուսման համար դու մի մտածի, մեկա խելացի , գրագետ ու ընդունակ ես, տենց պրոբլեմ միսարքի ուսումդ, չէ՞ որ ավելի կարևոր է պրակտիկան…

ինչևէ քեզ իմաստնություն եմ մաղթում

Երկնային
03.01.2008, 02:56
Աշխատա՞նք, թե ուսում...
Բոլորովին վերջերս ես կանգնած է վերոնշյալ ընտրություն առջև: Բավականին երկար այդ հարցը ինձ տանջում էր, ու ես ոչ մի կարպ չէի կարողանում ընտրություն կատարել:
...Բայց վերջ ի վերջո ես ընտրեցի ուսումը (համատեղել հնարավոր չէր): Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, արդյո՞ք ճիշտ վարվեցի:

Ո՞րն է ճիշտ ուղին....

բնականաբար ուսումը... առանց ուսման ու լավ մասնագետ լինելու, չես էլ կարողանա լավ աշխատանք գտնել :)

Ուլուանա
03.01.2008, 07:48
Աշխատա՞նք, թե ուսում...
Բոլորովին վերջերս ես կանգնած է վերոնշյալ ընտրություն առջև: Բավականին երկար այդ հարցը ինձ տանջում էր, ու ես ոչ մի կարպ չէի կարողանում ընտրություն կատարել:
...Բայց վերջ ի վերջո ես ընտրեցի ուսումը (համատեղել հնարավոր չէր): Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, արդյո՞ք ճիշտ վարվեցի:

Ո՞րն է ճիշտ ուղին....
Քո հարցին գոնե մոտավորապես պատասխանելու համար, կարծում եմ, նախ պետք է իմանալ՝ դու ընդհանրապես բարձրագույն կրթություն չունես ու հիմա ուզում ես ստանա՞լ, թե՞ ունես, ուղղակի ուզում ես ավելի լավն ունենալ, կամ ուրիշ մասնագիտություն ձեռք բերել։ Եթե համարենք, որ չունես (ներկա պահին չգիտեմ, դրա համար ենթադրում եմ...), ինչի պատճառով դժվարանում ես քեզ բավարարող աշխատանք գտնել, բայց միաժամանակ հնարավորություն ունես ու ֆինանսապես էլ կարող ես քեզ թույլ տալ սովորել, ապա ինչու՞ չօգտվել այդ հնարավորությունից։ Իսկ եթե ունես աշխատանք, որը քեզ բավարարում է, ու զուտ դիպլոմ չունենալու բարդույթ ունես, ապա չեմ կարծում, թե էս դեպքում արժե սովորել... Բայց ամեն դեպքում դու ինքդ ավելի լավ կիմանաս, թե որն է ճիշտ ուղին։ Ինքդ քեզ հարց տուր ու անկեղծորեն պատասխանիր.
1. Ինչի՞ համար եմ ուզում սովորել
2. Ի՞նչ եմ ակնկալում ուսումից
3. Ի՞նչ կարող եմ կորցնել ու ի՞նչ կշահեմ, եթե սովորեմ։

Ուղղակի հարկավոր է հնարավորինս իրատեսորեն գնահատել իրավիճակը, աշխատել խուսափել ընտրության հնարավորություններից որևէ մեկը գերագնահատելուց կամ թերագնահատելուց։

Ծանրութեթև արա այս ամենը ու ինքդ կզգաս՝ ճիշտ ես վարվել, թե ոչ։ Հուսով եմ՝ դեռ ուշ չէ որոշումդ փոխելու համար, եթե զգաս, որ սխալ ընտրություն ես արել...

Janita Hero
03.07.2008, 17:58
Հիմա կարծեմ թե անցել են այդ վիճակները, երբ չէիր կողմնորոշվում սխալի ու ճշտի միջև: Ասա խնդրեմ արդյոք իրոք կխանգարեր աշխատանքդ ուսմանդ: Ինքդ տեսար, որ երկուսս էլ նույն ելքով պաշտպանեցինք մեր գիտական աշխատանքները, սակայն ես աշխատանքից դուրս չեկա:P
Ի՞նչ կասես հիմա: Գիտեմ, որ անկեղծ կլինես;)

Լեո
06.07.2008, 18:27
Ի՞նչ կասես հիմա: Գիտեմ, որ անկեղծ կլինես;)

Երևի լավ կլինի, այս թեման մոռանանք: Կներես, պարզապես չեմ ցանկանում անցյալը փորփրել:

Հ.Գ. Դու ճիշտ էիր:

Fedayi
06.07.2008, 19:16
Ո'չ աշխատանք, ո'չ էլ ուսում...բանակ:
Ես համատեղում եմ առաջին երկուսը /երկրորդից նույնիսկ 2 հատ/, բայց ոչ մեկից էլ խեր չկա: Իսկ բանակից գոնե խեր կա:

Janita Hero
07.07.2008, 10:49
Հ.Գ. Դու ճիշտ էիր:

...;):)

Vive L'Armenie
30.07.2008, 20:27
Ավելի ճիշտ կլինի նախ՝ ուսում, այնուհետև՝ աշխատանք ;)

Amaru
30.07.2008, 20:39
Ուսումս մեկ ամսից կսկվի, իսկ այդ մեկ ամսվա ընթացքում աշխատանք գտնել եմ ուզում :) նենց որ՝ երկուսն էլ :)