PDA

Դիտել ողջ տարբերակը : ճիշտ է արդյոք խղճի թելադրանքով առաջնորդվելը



VisTolog
12.12.2007, 12:36
Ձեր կարծիքով, ճիշտ է արդյոք խղճի թելադրանքով առաջնորդվելը

Safaryan
12.12.2007, 14:28
Ձեր կարծիքով, ճիշտ է արդյոք խղճի թելադրանքով առաջնորդվելը

Իմ կարծիքով Ճիշտ է:ok: Չնայած, որ շատ դեպքերում ինքդ ես դրանից տուժում: Հակառակ դեպքում, իհարկե, ինքդ քեզ այդ պահին լավ ես զգում, բայց միևնույն է, վաղ թե ուշ, ինչպես ասում են խիղճդ սկսում է քեզ տանջել::think

Լէգնա
12.12.2007, 14:31
Ձեր կարծիքով, ճիշտ է արդյոք խղճի թելադրանքով առաջնորդվելը


Ճիշտ է, բայց երբ դրա հետ մեկտեղ զգոնությունդ չի զիճում նախորդին:)

Ariadna
12.12.2007, 14:39
Ճիշտ է, միայն կարծում եմ ամուսնանալ չարժի խղճի թելադրանքով առաջնորդվելով։ Այսինքն եթե չկա սեր, այլ միայն խղճահարություն։

Dayana
12.12.2007, 14:44
Էլի դեպքեր կան։ օրինակ եթե դու դատավոր ես, ապա պիտի ճիշտ դատես մեկին առանց խղճահարության, կամ եթե դու մանյակ ես :P ուրեմն պիտի սպանես մեկին առանց խղճի խայթի :D Էս իհարկե կատակ, սակայն շատ դեպքերում այնպես է լինում , որ չես կարողանում խիղճդ , բանականությունդ ու զգացմունքներդ "մի արկղում տեղավորես" ու այդ դեպքում շատ դժվար է որոծում կայացնել :( Դրա համար էլ ընտրել եմ 3-րդ տարբերակը ։

dvgray
12.12.2007, 15:29
Ինձ թվում է, թեմայում խառնվում են երկու հասկացություններ իրար՝ "Խղճահարություն" և "Խղճի թելադրանք":
/"Խղճի թելադրանք"-ը հնարավոր է, որ պահի տակ շատ դաժան գործողության դրդի: ;)/

Իսկ միգուցե "Խղճի թելադրանք"-ը դա նույնն է, ինչ "Ըստ սկզբունքներ"-ի՞տ:
Կարո՞ղ է մարդ որևէ մի հարցում առաջնորդվել "Խղճի թելադրանք" -ով, եթե նա չունի տվյալ հարցի կապակցությամբ սեփական, ձևավորված "Սկզբունք"- /"Սկզբունքներ"/:
"Սկզբունք" չունենալու դեպքում արդյո՞ք կարելի է ասել, որ մարդը ինքնուրույն "շարժվում է" /"Խղճի թելադրանք" -ով/...
Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե ասենք, որ մարդ այդ դեպքում շարժվում է որիշ գործոնների ազդեցության տակ / ասենք ենթագիտակցության, կամ ուրիշի դրդմամբ և այլն/: Ի՞նչ կապ ունի այստեղ մարդու "Խղճի թելադրանք"-ը:
:)

Koms
12.12.2007, 17:03
կարելի էր ստեղծել առանձին թեմա` ԽԻՂՃ

իսկ խղճի թելադրանքը` նորից հարաբերական հասկացություն է, նայած ով և ինչպես է հասկանում այդ "խիղճ" ասածը,

Ջուզեպե Բալզամո
13.12.2007, 02:18
Միանշանակ ճիշտ է… այլ բան է թե ինչ է թելադրում թեզ քո խիղճը: Իմ պատկերացմամբ անխղճությունն էլ խիղճ է… դա էլ անխիղճի խիղճն է:

Ուլուանա
13.12.2007, 09:15
կարելի էր ստեղծել առանձին թեմա` ԽԻՂՃ
Այս թեման կարծես թե հենց խղճի մասին է։ ;) Արդեն վաղուց ունենք նաև «Խղճահարություն» թեմա, և հետաքրքիրն այն է, որ այդ թեմայում էլ էին ոմանք խիղճ և խղճահարություն հասկացությունները շփոթել։ :)) Թեման այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=7434&highlight=%D5%AD%D5%AB%D5%B2%D5%B3) է։



Ինձ թվում է, թեմայում խառնվում են երկու հասկացություններ իրար՝ "Խղճահարություն" և "Խղճի թելադրանք":
/"Խղճի թելադրանք"-ը հնարավոր է, որ պահի տակ շատ դաժան գործողության դրդի: ;)

Իսկ միգուցե "Խղճի թելադրանք"-ը դա նույնն է, ինչ "Ըստ սկզբունքներ"-ի՞տ:
Կարո՞ղ է մարդ որևէ մի հարցում առաջնորդվել "Խղճի թելադրանք" -ով, եթե նա չունի տվյալ հարցի կապակցությամբ սեփական, ձևավորված "Սկզբունք"- /"Սկզբունքներ"/:
"Սկզբունք" չունենալու դեպքում արդյո՞ք կարելի է ասել, որ մարդը ինքնուրույն "շարժվում է" /"Խղճի թելադրանք" -ով/...
Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե ասենք, որ մարդ այդ դեպքում շարժվում է որիշ գործոնների ազդեցության տակ / ասենք ենթագիտակցության, կամ ուրիշի դրդմամբ և այլն/: Ի՞նչ կապ ունի այստեղ մարդու "Խղճի թելադրանք"-ը:
:)
Համաձայն եմ վերը շարադրվածին։ :)

Tig
13.12.2007, 10:28
Ձեր կարծիքով, ճիշտ է արդյոք խղճի թելադրանքով առաջնորդվելը

Ճիշտ է, եթե նույնիսկ կյանքը ինչ որ պահերին դրա հակառակն է ապացուցում, բայց դրանով նա քեզ ուղղակի փորձում է, ու դրանուվ կյանքը ճիշտ է: Դրանով դու ճանաչում ես ինքդ քեզ: Իսկ կյանքի ընդհանուր համագումարուրին նայելով վերջ ի վերջո տեսնում ես որ խղճով առաջնորդվելը ճիշտ է:

Lilo
13.12.2007, 14:34
իսկ խղճի թելադրանքը` նորից հարաբերական հասկացություն է, նայած ով և ինչպես է հասկանում այդ "խիղճ" ասածը,

Համաձայն եմ: Նաև հարաբերական է թե ինչում ես խղճում, և դա արդյո՞ք օգնելու է դիմացինիդ: Հաստատ գիտեմ որ քեզ չի օգնելու:

Script
13.12.2007, 14:40
Ձեր կարծիքով, ճիշտ է արդյոք խղճի թելադրանքով առաջնորդվելը
Ես ամենաշատը ատում եմ ինձ էն պահերին երբ ինչ-որ բանի (ինչ-որ մեկի) պետքա ենթարկվեմ, իսկ խղճիս ենթարկվում եմ միշտ, քանի որ հետո՝ չենթարկվելու դեպքում ամենադաժան ձևով իմ խիղճնա ինձ տանջելու:

Lilo
13.12.2007, 20:38
Ճիշտ է, միայն կարծում եմ ամուսնանալ չարժի խղճի թելադրանքով առաջնորդվելով։ Այսինքն եթե չկա սեր, այլ միայն խղճահարություն։

Ինձ թվում է «խիղճ» և «խղճալ» բառերը շատ տարբեր են իրարից: Տենց չի՞, թե ես եմ սխալվում:
Համենայն դեպս ավելի պարզել իմ կարծիքը. խղճալ ինչ որ մեկին և առաջնորդել սխալ է, բայց մաքուր խիղճ ունենալը կարևոր է :think

Apsara
13.12.2007, 21:24
Ճիշտ է թե ոչ դա հարաբերական է, իսկ կոնկրետ ես վաղուց ընտրել եմ այդ ճանապարհը, այսինքն ղեկավարվում եմ իմ ներքին ձայնով, խիղճ է դա թե ուրիշ անվանում ունի, չգիտեմ, բայց եթե ներսս արարքից հետո հանգիստ է ուրեմն դա ես եմ, իսկ եթե ոչ ուրեմն դա ես չեմ արել այլ տվյալ պահին ինձ պարուրած էմոցիան, դե ժամանակի հետ էլ էմոցիաներն է պետք կառավարել, իսկ խիղճը արդյո՞ք կառավարվում է, այ կկուզեի իմանալ:B

Սերխիո
13.12.2007, 22:50
մեջբերում եմ ստորագրությունս`
Մարդ պետք է լինի իր կամքի տիրակալն ու խղճի ստրուկը:
Էշենբախ

Մանոն
14.12.2007, 10:22
Միանշանակ ճիշտ է: Ինչպես ասում են. «Ամենափափուկ բարձը` մաքուր խիղճն է »: Չնայած մեր օրերում այնքա~ն են հանդիպում մարդիկ, ովքեր «Խիղճները գրպանը դրած`» անարդարություններ են անում աջ ու ձախ ու թիկնապահների հովանու տակ հանգիստ էլ քնում են: Բայց ամենաշատ չեմ կարողանում տանել բժիշկների անխղճությունը, որ կարող են հիվանդի համար ինչ-որ բան անել, բայց մինչև չեն տեսնում «կանաչ»-ի ծայրը` մատը մատին չեն տալիս: Չնայած բացառություններ լինում են:
Իսկ խղճահարությունն այլ բան է, ինձ մոտ դա արդեն կոմպլեքսի է վերածվել: Մարդու խիղճը տանջում է, եթե գիտակցում է, որ որևէ մեղք է գործել: Բայց պատահում է խղճում ես մեկին, ասենք հիվանդ մի մարդու, գիտես` դու դրանում մեղք չունես, բայց այնուամենայնիվ խղճում ես: Ու իմ կարծիով խղճահարությունն առաջանում է հենց այն դեպքում, երբ քեզ անզոր ես զգում որևէ բանով նրան օգնելու…

Դեկադա
14.12.2007, 14:03
Այո ճիշտ է:Իմ խորին համոզմամբ, ավելի լավ է շարժվել խղճի մտոք, քան թե ամբողջ կյանքում խիղճը տանջի:

Բայց ամենաշատ չեմ կարողանում տանել բժիշկների անխղճությունը, որ կարող են հիվանդի համար ինչ-որ բան անել, բայց մինչև չեն տեսնում «կանաչ»-ի ծայրը` մատը մատին չեն տալիս

Մանոն ջան ոչ միայն բժիշկները կարող են անխիղճ գտնվել:Մեր երկրում երևի թե չկա մի բնագավառ, որտեղ թևածի միայն խիղճը::think

Hrayr
24.12.2007, 18:28
Միշտ չէ որ կարելի է խղճի թելադրանքով առաջնորդվել, անկեղծ ասած կարելի է ու անհրաժեշտ է սակայն այն դեպքում երբ խիղճտ մաքուր է, այլապես լինում է երբ մարդու խիղճը տկարանում է ու մարդը սկսում է խղճմտանք անել անգամ կենդանիների հարցում, լինում է նաև հակառակը երբ խիղճը խանձվում է, վերջինը ավելի ծանր է:

Ուլուանա
25.12.2007, 00:51
Էս թեմայի հարցումը ինձ համար նույնն է, ինչ որ, ասենք. «Ճի՞շտ է արդյոք արդարությամբ առաջնորդվելը»: Լուրջ եմ ասում, ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում, քանի որ խիղճ ասելով՝ հասկանում եմ յուրաքանչյուր անհատի հոգում ի ծնե գոյություն ունեցող արդարության ցուցիչը, որը, սակայն, ոմանց մեջ կարող է քնել կամ լրիվ մեռնել՝ կախված նրանց վարած կյանքի բարոյականության աստիճանից... Իսկ քանի որ ինձ համար արդարությունը ոչ մի բանի հետ չի մրցում, ապա խղճով առաջնորդվելու ճիշտ լինելը չի կարող կասկածի տակ լինել: Ուրիշ բան, որ ոչ միշտ ենք կարողանում լսել մեր խղճի ձայնը... Այ դա արդեն լուրջ բարոյական խնդիր է:

egoist
25.12.2007, 01:16
Էս թեմայի հարցումը ինձ համար նույնն է, ինչ որ, ասենք. «Ճի՞շտ է արդյոք արդարությամբ առաջնորդվելը»: :
Չէի ասի , որ արդարությունը ու խիղճը կարելի է նույնացնել , արդարության մասին յուաքանչյուրը իր պատկերացումը ունի և այն շատ հարաբերական ու վերացական հասկացություն է ( հակառակ դեպքում չէին լինի այսքան տարաձայնություններ, բոլորը կապրեին հաշտ ու խաղաղ)

Լուրջ եմ ասում, ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում, քանի որ խիղճ ասելով՝ հասկանում եմ յուրաքանչյուր անհատի հոգում ի ծնե գոյություն ունեցող արդարության ցուցիչը, որը, սակայն, ոմանց մեջ կարող է քնել կամ լրիվ մեռնել՝ կախված նրանց վարած կյանքի բարոյականության աստիճանից...
Համաձայն եմ , որ բոլորիս մեջ էլ կա խիղճ կամ «արդարության ցուցիչ», բայց ոչ ոք չի կարող ասել նրա սկզբանական արժեքը բոլորի մոտ նույն է թե ոչ, քանի որ այն ավելի վառ դրսևորվում է գիտակցական կյանքում, երբ բավականին փոփոխությունների է ենթարկվել…

Ուլուանա
25.12.2007, 01:30
Չէի ասի , որ արդարությունը ու խիղճը կարելի է նույնացնել , արդարության մասին յուաքանչյուրը իր պատկերացումը ունի և այն շատ հարաբերական ու վերացական հասկացություն է ( հակառակ դեպքում չէին լինի այսքան տարաձայնություններ, բոլորը կապրեին հաշտ ու խաղաղ)

Համաձայն եմ , որ բոլորիս մեջ էլ կա խիղճ կամ «արդարության ցուցիչ», բայց ոչ ոք չի կարող ասել նրա սկզբանական արժեքը բոլորի մոտ նույն է թե ոչ, քանի որ այն ավելի վառ դրսևորվում է գիտակցական կյանքում, երբ բավականին փոփոխությունների է ենթարկվել…
Բայց ախր քո ասածներից չի հետևում, որ խիղճը չի կարելի նույնացնել արդարության հետ: Չէ՞ որ դու ասում ես, որ երկուսն էլ բացարձակ չեն:

VisTolog
25.12.2007, 01:38
Իմ կարծիքով յուրաքանչյուրի համար, իր խիղճն իր աստվածն է: Մեծ հավանականությամբ ես սխալվում եմ, բայց ինչ որ տեղ կարծում եմ, որ նմանություն կա:
Իսկ ձեր համար ի՞նչ է խիղճը:

egoist
25.12.2007, 02:00
Բայց ախր քո ասածներից չի հետևում, որ խիղճը չի կարելի նույնացնել արդարության հետ: Չէ՞ որ դու ասում ես, որ երկուսն էլ բացարձակ չեն:
Ճիշտ ես , տարբերությունները ակնհայտ չնշեցի..
Արդարությունը դա հասկացություն է , որը սեղծել է հասարակությունը , սահմանել է այն գրված և չգրված օրենքներով, չնայած այդ օրենքները խախտվում են հենց մարդականց կողմից և ամեն մեկը իր ձևով է մեկնաբանում ու արդարացնում իր արարքները իր , դրա համար էլ նշել էի , որ այն հարաբերական է ...
Իսկ խիղճը դա ավելի շատ զգացում է որ, բոլորիս մեջ կա, անկախ նրանից թե մենք ինչպիսի հասարակությունում ենք ապրում, այո այն կարող է քնել կամ մեռնել ինչպես դու նշեցիր (իսկ արդարությունը ոչ)...
Ասածս այն ա , որ նրանց աղբյուրները տարբեր , մեկը զգացողություն է մյուսը մարդկության կողմից սահմանված նորմ ....,
Խիղճը ու արդարությունը նույնացնելը, նույն է ինչ նույնացնենք սերը և բարությունը
մի գուցի մեկը բղում է մյուսից բայց դրանք նույնը չեն...
P.S Հույսով եմ, կարողացա մտքերս հասկանալի ձևակերպել....

Ծով
25.12.2007, 02:06
Խղճով «խայթելը» շատ ավելի լավ է, քան խայթվելը սեփական խղճից;)
ու սխալվելը հնարավոր է, բայց արդարացումն այդ դեպքում՝ ավելի մատչելի....

Hrayr
25.12.2007, 17:08
Ժողովուրդ ջան արդարությունը դա վիճակ է, իսկ խիղճը դրա ընկալման միջոցը, որքան խիղճտ մաքուր է այնքան պարզ ես տեսնում քո արդարության չափը, իսկ որքան խանձվել է խիղճտ այնքան վատ ես տեսնում քո սխալները:
Այսքանը կարող եմ ասել հիմա, սակայն իրականում շատ ավելի բարդ հարաբերության մեջ են սրանք:

ԿԳԴ
13.10.2008, 11:56
:)Խղճիդ հետ ամեն օր զրույց արա, գիշերը քնելուց առաջ...

VisTolog
13.10.2008, 12:21
:)Խղճիդ հետ ամեն օր զրույց արա, գիշերը քնելուց առաջ...
Մենք բոլորս էլ զրույց ենք անում խղճի հետ՝ ամեն օր.

Գուգօ
14.11.2009, 14:36
Ձեր կարծիքով, ճիշտ է արդյոք խղճի թելադրանքով առաջնորդվելը

:aha

Anulik.Sh
14.11.2009, 19:52
Կան դեպքեր երբ լսում ես թե սիրտ քեզ ինչա ասում ու շարժվում ես ըստ դրա, ու չես սխալվում քանի որ սիրտի թելադրածը սխալ չի լինում, իսկ տրվելով բանականությանը սխալվում ես այն էլ շատ հաճախ: