PDA

Դիտել ողջ տարբերակը : Leo_de_Gran–ի ստեղծագործությունները



Լեո
12.12.2007, 00:18
Անձրև

Ու թափվում է անձրևը իր մաքրագործ էությամբ,
Պարուրում է նվաղ հոգիս մի բոցեղեն զորությամբ,
Չի կաշկանդում էլ միտքս այլևս ոչ մի կապանք,
Եվ իմ սրտին ընկճված հյուր է գալիս մի բերկրանք:
* * *
Ու թափվում է անձրևը իր մայրացնող էությամբ,
Տոչոր հողը իր կույս շրթով հագենում է գոհությամբ,
Սաղարթախիտ անտառը հեզ ենթարկվում է թևաթափ,
Հրակարմիր հորիզոնին լույս է թափվում տեղատարափ:
* * *
Ու թափվում է անձրևը, ինչպես վայրի բարբարոս,
Խորշոմապատ լեռները սեգ հեղեղվում են մեղմահոս,
Խարտիշահեր արտերն անծիր ալիքվում են մեղմահեզ,
Ու ցամաքած առվակները հորդանում են վերջապես:
* * *
Ու թող բերի այս հեղուկը եդեմական ջերմություն,
Թող պաշտպանի նա մեզ տապից, որպես Աստծո օրհնություն,
Թող մեզ թրջի կախարդական հեղուկը միշտ
Եվ վերացնի ամեն թախիծ ու ամեն վիշտ:
* * *
Ամեն անգամ այս հրաշքը թող հայտնվի քո ճամփին,
Եվ հեռացնի նա քո դեմքից մութ ամպերը անմեկին,
Թող սավառնի երկինքն ի վեր քո սեգ հոգին միշտ ազատ,
Եվ միշտ ժպտաս անձրևի կտկտոցին հարազատ:
* * *
Ու կթափվի անձրևը միշտ ու մշտաթոր,
Կզովացնի հրից այրվող սրտերը բոլոր,
Ու կմաքրի նա հավիտյան մեղքերը դեզ
Եվ, ինչպես միշտ, կչքանա համեստ ու հեզ:
* * *

Լեո
13.12.2007, 03:23
Սիրո թույնի կաթիլները
Անհայտացան իմ սրտում,
Ինչպես ձյունի փաթիլները
Դաժան, բորբոք կրակում...

rainbow
13.12.2007, 10:19
:)հիանալի ստեղծագործություններ են

Dayana
13.12.2007, 12:33
Հուսամ դեռ շատ նոր ստեղծագործություններ կլինեն :)

Լեո
13.12.2007, 14:48
Առանց սիրո այս կյանքը
Լոկ օրեր են միալար,
Եթե սիրես, քո հոգին
Չի ճանաչի փշալար...

rainbow
13.12.2007, 15:01
Առանց սիրո այս կյանքը
Լոկ օրեր են միալար,
Եթե սիրես, քո հոգին
Չի ճանաչի փշալար...

Հանճարեղ է ասված

Սերխիո
20.12.2007, 15:08
Առանց սիրո այս կյանքը
Լոկ օրեր են միալար,
Եթե սիրես, քո հոգին
Չի ճանաչի փշալար...

լավն էր

Janita Hero
20.12.2007, 17:42
Առանց սիրո այս կյանքը
Լոկ օրեր են միալար,
Եթե սիրես, քո հոգին
Չի ճանաչի փշալար...

Փաստորեն դու բազմակողմանի զարգացաց ես , հիանում եմ;)

Ծով
20.12.2007, 23:52
Տպավորիչ էր:):oy