PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր հայկական գեղարվեստական ֆիլմ

P.S.
11.12.2007, 18:27
Եթե ձեզ հնարավորություն տրվել ընտրելու կամ մասնակցելու, ի՞նչ թեմատիկայով հայկական գեղարվեստական ֆիլմ կուզենայիք նկարահանե՞լ...

Ես օրինակ երկու ֆիլմ կնկարեի՝ Գևորգ Մարզպետունին, մեկ էլ ուսանողական երիտասարդական կատակերգություն։

Dayana
11.12.2007, 18:37
Եթե ձեզ հնարավորություն տրվել ընտրելու կամ մասնակցելու, ի՞նչ թեմատիկայով հայկական գեղարվեստական ֆիլմ կուզենայիք նկարահանե՞լ...

Ես օրինակ երկու ֆիլմ կնկարեի՝ Գևորգ Մարզպետունին, մեկ էլ ուսանողական երիտասարդական կատակերգություն։

Արա Գեղեցիկ և Շամիրամ :love , չնայած Նաիրի Զարյանին մեղմ ասած չեմ սիրում , բայց ոչ մի դեպքում "այժմյան Արա գեղեցիկին ու Շամիրամին" չէի ընտրի :[

Ձայնալար
11.12.2007, 18:48
300 սպարտացիները նայելուց հետո մտածեցի, որ կարելի էր ավարայրի ճակատամարտի մասին շատ գեղեցիկ ֆիլմ նկարել:

Արամ
11.12.2007, 19:18
Ես «ստրիպտիզ» ակումբում...

Սերխիո
11.12.2007, 19:22
դեդեկտիվ ֆիլմում ,ես էլ լինեի մարդասպանը:B

Apsara
11.12.2007, 23:26
Եթե հիմիկվա "պարզ" կյանքը հնարավոր լիներ մի ֆիլմում իր բոլոր կեխտերով ու անկյուններով ցուցադրել լաավ հավեսով կնայվեր, բայց ոչ ոք այդքան ռիսկ չի ունենա, ասենք 100 տոկոսանոց մաքուր զու:լալ ճշմարտություն մեր կյանքի մասին

Mefistofel
11.12.2007, 23:29
Հիմիկվա գրվելիք գրքիս սցենարով ֆիլմը կնկարահանեյ, որը ի դեպ գրում եմ հենց որպես ֆիլմի սցենար...

Ուլուանա
11.12.2007, 23:45
Եթե հիմիկվա "պարզ" կյանքը հնարավոր լիներ մի ֆիլմում իր բոլոր կեխտերով ու անկյուններով ցուցադրել լաավ հավեսով կնայվեր, բայց ոչ ոք այդքան ռիսկ չի ունենա, ասենք 100 տոկոսանոց մաքուր զու:լալ ճշմարտություն մեր կյանքի մասին
Ես էլ նույնը կուզենայի։ Տխուր է, բայց փաստ, որ մեր ժամանակակից սովորական կյանքը պատկերող հայկական ֆիլմեր չկան։ :( Ժամանակին հիանալի ֆիլմեր ունեինք, որոնք բավական հաջողությամբ պատկերում էին համապատասխան ժամանակաշրջանի կյանքը։ Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցել–գնացել են, ու մեր այսօրվա կենցաղը շատ է տարբերվում այն ժամանակվանից։ Լավ կլիներ, եթե գոմից, կովից ու թրիքից դուրս կյանքի մասին էլ ֆիլմեր նկարահանվեին... :think

ivy
12.12.2007, 04:50

Ես հաճույքով կնայեի ֆիլմ, որը ցույց կտար այսօրվա կյանքի լավ կողմերը, թե չէ կեղտերը տեսնելուց բոլորս էլ հմուտ ենք... Իսկ ո՞վ կցուցադրի այն, ինչը մեր՝ կեղտ որսացող աչքից վրիպել է: Ո՞վ կբարձրացնի աթարը ու ցույց կտա, որ տակը նոր աճած կանաչ ծիլ կա: Եվ բացարձակ չի նշանակում, թե դա չի լինի ճշմարտություն. պարզապես կլինի այն ճշմարտությունը, որը չենք նկատում... Թե չէ այն, որ աշխարհն անիրավ է, կայնքն էլ դաժան, ինքս էլ գիտեմ. դուք ինձ դրա մեջ եղած լավը ցույց տվեք... վատին սովոր աչքս մտցրեք:

NetX
12.12.2007, 07:31
1. Տիգրան Մեծ
2. Ավարայրի ճակատամարտ Վարդան Մամիկոնյան

2.30ժ տեևողության, մի այլ կարգի սպեցէֆֆեցտներով ու նենց որ 150.000.000 բյուջե ունենա
այսինքն նենց տպավորիչ ու բովանդակություն ունեցող կինո, որ սաղ աշխարհով մեկ ցույց տան, ու ասենք մեքսիկացի երեխեքը իրանց հայաթում գող-մլիցաի տեղը կողքի 3-4 հայաթը գրավեն ու "Տիգրան Մեծ" խաղան :)

P.S.
12.12.2007, 09:01
Ես էլ նույնը կուզենայի։ Տխուր է, բայց փաստ, որ մեր ժամանակակից սովորական կյանքը պատկերող հայկական ֆիլմեր չկան։ :( Ժամանակին հիանալի ֆիլմեր ունեինք, որոնք բավական հաջողությամբ պատկերում էին համապատասխան ժամանակաշրջանի կյանքը։ Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցել–գնացել են, ու մեր այսօրվա կենցաղը շատ է տարբերվում այն ժամանակվանից։ Լավ կլիներ, եթե գոմից, կովից ու թրիքից դուրս կյանքի մասին էլ ֆիլմեր նկարահանվեին... :think

Համաձայն եմ։ Հետո կարծում եմ՝ նույնիսկ գյուղի մասին կարելի է անել ժամանակակից ֆիլմ՝ ձիերի ու հովիվների փոխարեն առանց ֆերմերներ ու գոմեր...

Ես հաճույքով կնայեի ֆիլմ, որը ցույց կտար այսօրվա կյանքի լավ կողմերը, թե չէ կեղտերը տեսնելուց բոլորս էլ հմուտ ենք... Իսկ ո՞վ կցուցադրի այն, ինչը մեր՝ կեղտ որսացող աչքից վրիպել է: Ո՞վ կբարձրացնի աթարը ու ցույց կտա, որ տակը նոր աճած կանաչ ծիլ կա: Եվ բացարձակ չի նշանակում, թե դա չի լինի ճշմարտություն. պարզապես կլինի այն ճշմարտությունը, որը չենք նկատում... Թե չէ այն, որ աշխարհն անիրավ է, կայնքն էլ դաժան, ինքս էլ գիտեմ. դուք ինձ դրա մեջ եղած լավը ցույց տվեք... վատին սովոր աչքս մտցրեք:

Օրինակ ես նախապայման կդնեի, որ երջանիկ ավարտ ունենա։ Որքան կարելի է վերջում դարդոտվել կամ լացել։ Մեր ռեժիսորները ոնց–որ վախենան երջանիկ ավարտիվ։ «Մի վախեցիր»–ում մահանում է, հեսա Հրաչի Քեշիշյանն նոր ֆիլմն է դուրս գալու՝ էլի դժբախտ վերջաբանով...«Մարիամ»–ը շատ աղմուկ հանեց, բայց սթից բան էր, էլ չեմ ասում «Քրմուհին»...

dvgray
12.12.2007, 09:59
Ժամանակակից Մարդուն, նրա հոգսերը, ուրախությունները, ապրումները, ... մի խոսքով կյանքը, ռեալ կյանքը, առանց խտացնելու կամ գունազարդելու:
Ցուցադրվի մեծ էկրանից, թե ինչպիսի ճղճիմ "բաներ"-ի հետևից է ընկած առօրյա, սովորական ու նաև անսովոր հայ մարդը: Ցուցադրվի այդ ամենը Լուվրի ֆոնի տակ, Մոցարտի երաժշտության հնչողությամբ:

Կամ սյուռեալիստական բնույթի: Կարելի է նաև Փարաջանովի ոճով:
Կյանքը ներկապնակ է, իր լավ և վատ կողմերով:

Ներկայացվի որպես գործող անձ Հ. Շիրազը, իր ապրած մտքերով, ապրումներով, հույզերով, հակասություննեով... Ռեալությամբ:

Ներկա Հայաստանում պետք է փրկել կամ ավելի ճիշտ գոյացնել, ծնել Մարդուն:
Լավը պետք է դեռ գոյացնել: Իսկ մի նոր "սովետական -բրեժնևյան" ֆիլմի վրա փող ծախսելը անիմաստ է:

Հ.Գ. Իսկ ո՞վ պետք է սա անի :D: