PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես քեզ կարոտել եմ …



Dayana
10.12.2007, 18:59
Ես քեզ կարոտել եմ …

Ուսանողական խորհրդի նիստ էր գումարվելու և մի քանի անհաջող փորձերից հետո որոշել էի իմ մասնակցությունն ունենալ : Նախապես գիտեի որ գալու էր Լենան , ով մի քանի լուրջ տպվածքներ ուներ “Բարություն ” ամսագրում ` մարդ` ով խուսափում էր սեփական անունից ու հանդես գալիս միայն գրական կեղծանվամբ: Երբ նիստերի դահլիճի դուռը բացվեց, ես անմիջապես ճանաչեցի ուսանողական խորհրդի “ друг “ կեղծանվամբ նախագահին : Որեշեցի մոտենալ .
- Բարև ձեզ , -ասացի ես :
- Բարև ձեզ , -լսվեց ի պատասխան:
Հետո մի քանի գրկախառնումներ իմ աչքերի առաջ , իսկ ես կարծես անտեսնաելի գլխարկի տակ էի : Մի քանի լուռ րոպեների ընթացքում ճանաչեցի գրեթե բոլորին “Մենք ” թերթի էջերից , ու ասացի :
- Ես ներկայանամ , “иностранец “ :
- Օ , այդ դո՞ւ ես ,- ասաց Լենան ժպտալով ,- ես քեզ լրիվ այլ կերպ էի պատկերացրել : Իհարկե դու շատ ազնիվ տեսք ունես ,- իր իսկ ասածից շփոթված ասաց Լենան ,- բայց իմ պատկերացրածից շատ ես տարբեր :
Հետո նա սկսեց ներկայացնել մնացածներին . “ Սա Վանյա Իվանովն է , նա Վիկտոր Սիդորովը …“ : Մի երկուսին նույնիսկ ես ճանաչեցի .
- Դուք “друг” –ն եք , ուսանողական խորհրդի նախագահը :
- Այո , - ժպտալով պատասխանեց նա : Իսկ Վանյա Իվանովը նույնիսկ սրամտեց , թե մենք էլ նրա ընկերներն ենք , ինչը բառացիորեն հնչեց այսպես . “Он главный друг , а мы его друзя” : Ես ժպտացի ու ինձ թվաց , թե ամեն ինչ հարթվում է , սակայն երբ ինձ ներկայացրեցին Մարիա Ալեկսանդորովային և Կատյա Կիրեևային , ես հասկացա , որ ավելի հեշտությամբ կընդգրկվեմ “Գիտելիք” միջազգային կոմիտե , քան իրեն ազնվացեղ համարող , շատ անգամ հնչած Ալեկսանդորովա ազգանվամբ աղջկա “փակ” շրջապատ:
Մնացյալ մանրամասները ես հիշեցի միայն հաջորդ օրը , երբ գնացի այն բարձրահարկ շենքի մոտ , որտեղ մի ժամանակ ապրում էր իմ ամենաթանկ “գանձը” : Երբեկ չեմ մոռանա Լեբեդյանսկոյե փողոցում գտնվող բարձրահարկ շենքի տասերեքերորդ հարկի այն բնակարանը, որի փայտյա դռան վրա գրված էր “А.Э. Геворгян” . Հիշում եմ , երբ առաջին անգամ եկա ձեր տուն ծանոթանալու ծնողներիդ հետ , հայրդ խեթ նայեց ինձ ու ասաց . “ Դու գոնե գիտես , թե՞ ովքեր են եղել քո նախահայրերը …” , ինչից շփոթված մայրդ ասաց .“Տղաս նանայով թեյ կխմե՞ս , Հայաստանից է բերված “ : Ախ տիկին Գևորգյան , որքան ժամանակ է անցել այդ թեյից հետո , որքան եմ ես կարոտում ձեր պատրաստած աղանդերը , որին միայն մենք հայերս կարող ենք անվանել “Ալանի” , մեր դեղձի միջուկում ընկույզի ու շաքարավազի խառնուրդ , ինչը լրացվում է դարչինի նուրբ համով :
Ու երեկ սիրելիս , կանգնած այդ ձյան պես սառն ու քամու պես մարմինդ կտրող հայացների ներքո հասկացա, որ շատ քննարկված ժամանակը ոչինչ չի բուժում և ոչինչ մոռացության չի տալիս, նույնիսկ քո վարդագույն զգեստը , որի փեշին փոքրիկ ծաղիկ հիշեցնող ինչ-որ բան կար , ինչը հիմա կանվանվեր լավ ընտրված “աքսեսուար” ` փչացնելով քո անբիծ գեղեցկությունն ու շուրթերիդ պես վարդագույն ու գեղեցկությունդ կատարյալ դարձնող զգեստի հմայքը :
Գիտե՞ս ՝ հիմա ՝ երբ ձեր պատուհանից կախ եմ տեսնում մայրիկիդ մուգ շագանակագույն տնային հագուստը , որը դու նրան քաղաքավարիորեն կարգելեիր հագնել, պնդելով որ նրա նուրբ ու երիտասարդ դեմքին այդ մուգ գույնը չի սազում ՝ հասկացա , որ զգում եմ քո մեղեմ ու երբեկ վրավորելու միտում չունեցող քննադատության պակասը :
Հա , գիտե՞ս , երբ նայում էի Լենայի բարի , ցրտից մի քիչ կարմրած դեմքին , լայն ժպիտին , հիշեցի քո խոսքերը. “Լայն ժպտա , որ ամբողջ աշխարհը դա զգա ու ջերմանա, որ ներսիդ բարությունը փոխանցվի բոլորին , նույնիսկ ուսանողական հանրակացարանի տիկին Սվետլանաին”, ով աշխարհում ամենից շատ ատում էր մուգ մաշկով մարդկանց , ու ասում .”Сынок , был бы ты потемнее , я бы не здоpoвалась с тобой” : Ախ տիկին Սվետլանա , եթե իմանայիք , թե ինչքան հաճելի էին ինձ ձեր դժգոհությունները լսելը ու ինչեր կտայի հիմա , որ գեթ մի անգամ ասեիք. “Привет сынок , ты опять идеш на свидание с самой красивой армяанкой ? ”.
Այսքան խոսում եմ մոռանալով պատմել , թե ինչ եղավ երեկ , քանզի գիտեմ , որ եթե կողքիս լինեիր , ամբողջ ընթացքում ինձ կնայեիր կարմրած դեմքով , թացացած աչքերով ու մուզմունքից շփոթված ժպիտը շուրթիդ կասեիր . “Իսկ հետո՞ “ :
Իսկ հետո մեզ սկսեցին միանալ մյուս աղջիկներն ու տղաները , որոնց ես սիրով ներկայանում էի. “иностранец … ուրախ եմ … ես կարդացել եմ ձեր վերջին հոդվածը ընտանի կենդանիների մասին … այո իհարկե ձեր բարության սիստեմն ինձ դուր եկավ …” :
- Դուք Անդրեյն եք, օպտիկական ֆիզիկայի ամբիոնից , այնպես չէ ? :
- Այո , իսկ դո՞ւք , ներեցեք ես ձեզ կարծես չգիտեմ :
- Ես աստղագիտության ամբիոնից եմ , իսկ ձեր մասին պատմել է մեր դասախոսը , պր. Սեմյոնովը , նա հիացած է ձեր գիտելիքներով …: Նման խոսակցությունները հերթափոխում էին իրար ու թվում անվերջանալի, երբ զգացի “друг” –ի քննող հայացքը : Եթե միայն դու լինեիր կողքիս, գուցե ես չէի զգա այդ սուր դեմքի արտահայտությունը , որ ասես հրացանով ականջիս մեջ էր կրակում մի քանի իրար չկապվող արտահայտություններ . “Տեսնես չի՞ զգում , որ ավելորդ է …” , հետո մի քիչ փոփոխված , սակայն իրականում նույնի արձագանքը հանդիսացող մի քանիսը …
- Իսկ հետո ՞,-ես գլուխս վեր բարձրացրեցի :
- Բարև ձեզ տիկին Գևորգյան ,- ես այդպես էլ չսովորեցի դիմել նրան տիկին Վարդուհի , ինչպես նա էր նախընտրում ,- ներեցեք, ես անցնում էի այս կողմերով ու մի պահ միայն կանգ առա , սա… ,- ու ես դեռ խոսքս չէի ավարտել , երբ նա ասաց:
- Սպասիր որդիս , դու ինչ է չե՞ս ուզում բարձրանալ վերև , դա Աստղիկին դուր չէր գա … :
“Դա Աստղիկին դուր չէր գա …” : Ինչքան բաներ կան , որ քեզ դուր չէին գալիս , որովհետև դրանք վնասում էին ինձ , ու դու , միայն դու կարող էիր շոյել գլուխս ու ասել. - Իմ խենթ , իմ ոսկեծամ խենթ Արսեն , դու այնքան բարի ես ,- հետո կհամբուրեիր գլուխս ու քո տաք շուրթերի հպումից գլուխս կսկսեր այրվել , ինչն անմիջապես կհովանար այտերիցդ գլորվող երկու զույգ մարգարիտնեից :
- Վաղը երեկոյան ես ձեզ կայցելեմ տիկին Գևորգյան , ուզում եմ երկար ժամանակով գալ , որ կարողանամ պր. Գևորգյանի հետ շախմատ խաղալ ու խոսել գրականությունից, նա շատ հարցերում է իմ ուսուցիչը եղել, -ու կմնա,- ասացի վերջում ցածրաձայն ՝ այնպես ՝ որ նա չլսեր :
- Բարին ընդ քեզ, որդիս, զգույշ եղիր, դու ցրված ես երևում :
- Շնորհակալ եմ : Ցտեսություն :
-Մինչ վաղը, որդիս :

Երբ տուն վերադարձա , տիկին Սվետլանան հայտնեց , որ մայրս է զանգահարել , որպեսզի իմանա թե ինչպես եմ հանձնել քննությունս : Իմ բարի մայրիկ , դու երկու օր է , ինչ փորձում ես գտնել քո որդուն , որ կարողանաս հարցնել , թե արդյո՞ք ես լուրջ եմ վերաբերվել օտար լեզվի քննությանը , իսկ հիմա օտալ լեզուն կարևոր դեր ունի : Ես դուրս վազեցի փողոց ու առաջին իսկ հանդիպած հեռախոսային խցիկից զանգահարեցի տուն .
- Բարև մայրիկ , ինչպե՞ս ես : Ներիր , երեկ ուսանողական խորհրդի նիստ կար , ես ուշ վերադարձա , իսկ այսօր մի քանի գործեր ունեի խմբագրությունում …
- Բարև որդիս, դու երկու օր է ինչ հաց չե՞ս կերել ,- եղավ մորս առաջին հարցը , իսկ հարցերը նրա մոտ անվերջանալի էին :
- Ոչ մայրիկ , իհարկե կերել եմ ,- ստեցի ես ,- ուղղակի այօր հագեցած օր էր և ես մի փոքր հոգնել եմ , դրա համար էլ ձայնս քեզ տարօրինակ թվաց:
- Արսեն , չհամարձակվես խաբել մորդ ,- նեղացած ասաց աշխարիս ամենաքնքուշ կինը :
- Իմ խեղճ մայրիկ , դու կիլոմետրերի հետավորությունից ես զգում, թե երբ եմ ես սովում , երբ տխրում , երբ եմ քնում ու երբ արթնանում... ,- մտածեցի ես , սակայն ասացի ,- մայրիկ , դա կարոտն է , կանցնի , շուտով արձակուրդներ են և ես գալու եմ հայրենի գյուղ , գալու եմ ձեզ տեսնելու ,-ու չթողնելով որ նա խոսի , արագ ավելացրի, - ինչպե՞ս է առողջությունդ, ի՞սկ հայրիկի սիրտը , Անահիտը լա՞վ է սովորում , Գուրգեն պապիկենց տանն ամեն ի՞նչ կարգին է , պատմիր ամեն ինչ խնդրում եմ , ես ուզում եմ իմանալ:
- Բոլորս լավ ենք , քույրդ ասում է , որ այնքան պիտի կարդա , որ երբ գաս քեզ հետ բանավեճի մտնի տարբեր ստեղծագործությունների շուրջ: Խիստ չդատես նրան , նա հիանում է քեզնով : Հայրդ երեկ իրեն վատ էր զգում ..“ ,- ես լսում էի լուռ ու փորձում կուլ տալ արցունքներս , որ խեղդում էին կոկորդումս ,- շուտ վերադարձիր որդիս , նա քեզ շատ է կարոտել: Գուրգեն պապիկն էլ է քեզ կարոտել, նա ամեն օր հիշելով որդու կորուստը տանջվում է , ու ասում .”Եթե Արսենն այստեղ լիներ , գոնե կվիճեինք աստղերի ու համաստեղությունների անվանումների համար և ծերությանս օրերը արագ կանցնեին ու վերջապես կհեռանայի այս անիծյալ աշխարհից , ուր մահը գալիս է ծերունու դուռը թակում , սակայն վերցնում երիտասարդին …” - գիտես որդիս , նա իսկապես քո կարիքն ունի , մենք բոլորս քո կարիքն ունենք : Զանգիր նրանց էլ երբեմն , նրանք քո զանգի կարիքը շատ ունեն :
Հետո մայրս մի քանի անգամ հիշեցրեց , որ լավ սնվեմ , չմոռանամ գլխարկ հագնել , քանի որ Մոսկվայում սաստիկ ցուրտ է , իսկ երբ հրաժեշտ էինք տալիս , մայրս կիսաձայն ասաց .
- Որդիս , դու չասացիր , թե ինչո՞ւ էիր երեկ նիստի դահլիճի դռնից դեռ ներս չմտած դուրս փախել ու փողոցները չափչփել, մոռացել ես , ի՞նչ է , որ դա Աստղիկին դուր չէր գա…
Նա կախեց լսափողը ` ավելորդ անգամ իմ սուտը չլսելու համար , և ես այդպես էլ երբեկ չհամարձակվեցի հարցնել , թե նա ինչպես դա կռահեց : Չէ, նա գիտեր իր հիմար որդուն , որ ամեն հիմար պատրվակից թափառում էր փողոցներում ու հետո էլ դեռ մի քանի շաբաթ հիվանդ մնում “ընկաճախտ ” կոչվող եզակի հիվանդությամբ , որից դուրս գալուս համար անհրաժեշտ է լինում նամակ գրել քեզ ու հետո այրել այն քո շիրիմի մոտ …
Ես քեզ կարոտել եմ …

Vive L'Armenie
10.12.2007, 19:26
Շատ լավ էր գրված ;)

Պատմությունդ տխուր էր և սրտին դիպչող...:(
Կարոտն ու թախիծն անսահման էին... :(


Չէ նա գիտեր իր հիմար որդուն , որ ամեն հիմար պատրվակից թափառում էր փողոցներում ու հետո էլ դեռ մի քանի շաբաթ հիվանդ մնում “ընկաճախտ ” կոչվող եզակի հիվանդությամբ , որից դուրս գալուս համար անհրաժեշտ է լինում նամակ գրել քեզ ու հետո այրել այն քո շիրիմի մոտ …
Ես քեզ կարոտել եմ …
Ինչ տխուր է... :noti

Ուլուանա
10.12.2007, 22:42
Հա, վերջն իրոք շատ հուզիչ էր ու կարծես ամփոփում էր ամբողջ պատմությունը։ :)

Բայց որոշ հարցեր առաջացան... :oy
Լավ կլիներ, եթե նաև գրեիր, թե ով է ստեղծագործության հեղինակը, որովհետև, որքան հասկացա (տարբեր բաներից երևում էր), հեղինակը դու չես։ Թե՞ սխալվում եմ։ :think

Բացի դրանից, այնպիսի տպավորություն էր, որ ստեղծագործությունը ռուսերենից է թարգմանված կամ էլ գրված է ռուսախոս մարդու կողմից, բայց առաջին տարբերակն ավելի հավանական է թվում ինձ... Ի դեպ, պատճառն ամենևին էլ դրանում ներկայացված ռուսական միջավայրը չէ։ ;) Եթե հետաքրքրի, կասեմ, թե ինչու եմ այդպես մտածում։

Dayana
11.12.2007, 10:46
Շատ լավ էր գրված ;)

Պատմությունդ տխուր էր և սրտին դիպչող...:(
Կարոտն ու թախիծն անսահման էին... :(

Ինչ տխուր է... :noti

Շնորհակալ եմ Վիվուկ ջան , ուղղակի տրամադրությունս էդպիսին էր :(



Հա, վերջն իրոք շատ հուզիչ էր ու կարծես ամփոփում էր ամբողջ պատմությունը։ :)

Բայց որոշ հարցեր առաջացան... :oy
Լավ կլիներ, եթե նաև գրեիր, թե ով է ստեղծագործության հեղինակը, որովհետև, որքան հասկացա (տարբեր բաներից երևում էր), հեղինակը դու չես։ Թե՞ սխալվում եմ։ :think

Բացի դրանից, այնպիսի տպավորություն էր, որ ստեղծագործությունը ռուսերենից է թարգմանված կամ էլ գրված է ռուսախոս մարդու կողմից, բայց առաջին տարբերակն ավելի հավանական է թվում ինձ... Ի դեպ, պատճառն ամենևին էլ դրանում ներկայացված ռուսական միջավայրը չէ։ ;) Եթե հետաքրքրի, կասեմ, թե ինչու եմ այդպես մտածում։

Իգ գրել եմ ես ։ Ենթադրվում էր , որ ոմանք լավ կհասկանան գրածիս միտքը , սակայն արձագանք չկա ։ Իսկ թե ինչու ես զգացել որ ես չեմ գրել կամ որ ռուսերենից է թարգմանված հետաքրքիր է իմանալ ։
ՄԻայն ավելացնեմ , որ իմ առաջին այսպես անվանեմ ստեղծագործությունն է որ չեմ պատռել , ու հուսով եմ այլևս ոչ մեկը չեմ պատռի ։

Հ.Գ. Իմ Աստղիկից ու Արսենից բոլորը պիտի գուշակեին որ ես եմ գրել ;)
Ու մի խնդրանք էլ , ես տեղադրեցի անմիջապես սևագրելուց հետո , այնպես որ շատ թերություններ մնացին , երբ խմբագրեմ կարո՞ղ եմ խնդրել քեզ փոփոխված տարբերակով փոխարինել վերջինս ։

Cassiopeia
11.12.2007, 11:00
Արմինե ջան, շատ հուզիչ ու սիրուն պատմվածք է (Սա ա՞յն էր, ինչ խոստացել էիր…): Հուսով եմ, որ կապ չունի քո ԵՍ-ի հետ: Ապրես, ու երբեք չփոշմանես, որ սրտիդ թրթիռը փոխանցում ես թղթին;)

Dayana
11.12.2007, 13:17
Արմինե ջան, շատ հուզիչ ու սիրուն պատմվածք է (Սա ա՞յն էր, ինչ խոստացել էիր…): Հուսով եմ, որ կապ չունի քո ԵՍ-ի հետ: Ապրես, ու երբեք չփոշմանես, որ սրտիդ թրթիռը փոխանցում ես թղթին;)

Չէ սա այն չէր :oy Կներես խոստացա ու խոստումս չպահեցի :( / ամոթ ինձ /, այս մեկը ծնվեց մի անգամից , չհասցրեցի նույնիսկ խմբագրել ու իրականում սյուժեն կապ ունի ինձ հետ , բացի իհարկե իմ անփոփոխ հերոսներ Աստղիկից ու Արսենից , նրանք հիմա այգում նստած են :love վայելում են ձմեռն ու իրենց սերը :love
Արսեն ինչպես միշտ հիասթափություններ է ապրում , իսկ Աստղիկը շոյեւմ է նրա գլուխն ու ասում
- Իմ խենթ , իմ ոսկեծամ խենթ Արսեն , դու այնքան բարի ես ...

Աբելյան
11.12.2007, 14:59
- Իմ խեղճ մայրիկ , դու կիլոմետրերի հետավորությունիս ես զգում, թե երբ եմ ես սովում , երբ տխրում , երբ եմ քնում ու երբ արթնանում... ,- մտածեցի ես


այ էս մասը դուրս շատ եկավ

Second Chance
11.12.2007, 15:32
Մի քանի անգամ ստիպված եղա կարդալ , որ հասկանամ,-որ խմբագրես անպայման փոխի որ հեշտ կարդացվի
Իսկապես շատ կարոտ կար ու դա այնքան հասկանալի էր, այնքան հարազատ...որ չստացվեց չհուզվել:cry շատ լավն էր առանց ավելորդությունների
Ինձ հետաքրքիր է սա իրական պատմվածք է, թե պարզապես իրական որոշ հիմքեր ունի եթե գաղտնիք չի ասա խնդրում եմ

Dayana
11.12.2007, 15:55
Մի քանի անգամ ստիպված եղա կարդալ , որ հասկանամ,-որ խմբագրես անպայման փոխի որ հեշտ կարդացվի
Իսկապես շատ կարոտ կար ու դա այնքան հասկանալի էր, այնքան հարազատ...որ չստացվեց չհուզվել:cry շատ լավն էր առանց ավելորդությունների
Ինձ հետաքրքիր է սա իրական պատմվածք է, թե պարզապես իրական որոշ հիմքեր ունի եթե գաղտնիք չի ասա խնդրում եմ

Իահրկե կասեմ ։
Այսստեղ Աստղիկի և Արսենի կերպարը հորինովի էր , մնացած անունները ուղղակի իմ կոզմից էին անվանված , հիմքում ընկած էր Արսենի հիասթափությունը , անհաջող ընկարներ որոնելու գործում ։ Ես կարծում էի շատերը կհասկանան , բայց ափսոս , իսկ մնացած մասերը ուղղակի հեղինակի ՝ իմ կոմիղ էին ավելացված , բացառությամբ նրան , որ ինչ գրում եմ ճղում եմ , սակայն իմ սենյակում ;)

Ուլուանա
11.12.2007, 20:28
Իգ գրել եմ ես ։ Ենթադրվում էր , որ ոմանք լավ կհասկանան գրածիս միտքը , սակայն արձագանք չկա ։ Իսկ թե ինչու ես զգացել որ ես չեմ գրել կամ որ ռուսերենից է թարգմանված հետաքրքիր է իմանալ ։
Ենթադրում եմ, որ դու ռուսերենին ավելի լավ ես տիրապետում, քան հայերենին, այսինքն՝ կարելի է ասել՝ ռուսերեն ես մտածում, և դա արտացոլվել է գրածիդ մեջ, քանի որ դրանում որոշ ռուսաբանություններ ու լեզվական անհարթություններ կային... Այդ առումով հայերենդ հղկելու կարիք ունես։ ;) :8 Ընդհանուր մի տեսակ ռուսերենի զգացողություն կար կարդալու ժամանակ։ Այնպիսի տպավորություն էր, կարծես ռուսական գրականություն եմ կարդում, չգիտեմ ինչու... :think Ի դեպ, նկատեցի, որ խմբագրված տարբերակում շատ բաներ ուղղված էին, որովհետև որոշ արտահայտություններ հստակ հիշում էի։ :P Բայց վրիպակներ էլ շատ կան։ Ինչևէ, սրանք արդեն տեխնիկական կողմերն են։


ՄԻայն ավելացնեմ , որ իմ առաջին այսպես անվանեմ ստեղծագործությունն է որ չեմ պատռել , ու հուսով եմ այլևս ոչ մեկը չեմ պատռի ։
Լավ է, որ չես պատռել, որովհետև իսկապես շատ լավ ես գրում։ :ok Դե, չհաշված որոշ լեզվական թերություններ, ինչի մասին արդեն ասացի։


Հ.Գ. Իմ Աստղիկից ու Արսենից բոլորը պիտի գուշակեին որ ես եմ գրել ;)
Ու մի խնդրանք էլ , ես տեղադրեցի անմիջապես սևագրելուց հետո , այնպես որ շատ թերություններ մնացին , երբ խմբագրեմ կարո՞ղ եմ խնդրել քեզ փոփոխված տարբերակով փոխարինել վերջինս ։
Արդեն խմբագրված է։ ;)

Ի դեպ, Dayana, այս ստեղծագործությունդ կարդալուց հետո մտածեցի, որ դու կյանքում քեզ լիարժեք կերպով չես դրսևորում, այսինքն՝ դու հաստատ ավելին ես, քան թվում ես։ ;)

Հետաքրքրությամբ կսպասեմ հաջորդ ստեղծագործություններին։ :) Տես, հա՜, հանկարծ չպատռես։ :nono :))

Mefistofel
11.12.2007, 20:44
Ինձ շատ դուր եկավ և քանի որ, գրական մեկնաբան կամ քննադատ չեմ ու առհասարակ, հեռու եմ գրականությունից, այդ իսկ պատճառով լսում եմ սրտով և ոչ կանոններով... կասեմ մի բան - BARVO!

Apsara
11.12.2007, 22:19
Արմինե ջան հաճելիորեն զարմացած եմ, իսկապես կարդալիս տպավորություն էր ստեղծվում, որ թարգմանություն է ռուսերենից, նախադասությունների կառուցվածքը, համեմատությունները...
Գիտես նմանատիպ բաներ կարդացել եմ ու այնքան ծանոթ էր թե սյուժեն թե ոճը, թե անունները, բայց քեզ ճանաչելով չեմ կասկածում, որ սա քո ստեղծագործությունն է:)

Բավականին տխուր էր, մի տըեսակ անհույս էր հերոսի վիճակը, բայց ամենատխուրը սիրած աղջկա մահացած լինելն էր, իսկապես հուզվել եմ Արմինե ջան, եթե կարողանում ես այսպես ստեղծագործել քո կողմից բարոյական հանցանք է ստեղծագործություններդ պատռելը...:love

Dayana
12.12.2007, 11:01
Շնորհակալ եմ բոլորիցդ :love
Իրականում ես ռուսերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում , ինձ միշտ թվում էր հայերենի իմացաությունս վատ չէ, բայց հակառակը պարզվեց։ Իսկ ինչ վերաբերվում է պատռելուն, դա սկսեց այն պահից երբ իմ առաջին պատմվածքը , որից մի փոքրիկ հատված կա Սիրո պատմվածքիկների բաժնում, կարդաց իմ ուսուցիչը ՝ ով այդ ժամանակահատվածում ինձ մոտ ասոցիացվում էր Վարդգես Պետրոսյանի "Վերջին Ուսուցչի" հետ ՝ ու ասաց, որ ինչ-որ տեղ արդեն սա կարդացել է ու չի հավանել, իսկ ես գողացել եմ ուրիշի անհաջող ստեղծածն ու դա փորձել եմ լավացնել :cry Չեք կարող պատկերացնել թե ինչ զգացի այդ պահին ։ Ուզում էի մեռնել :( Իսկ հիմա ուղղում են արդեն գործած սխալներս :( ու հետ եմ բերում իմ հերոսնորին , իրենց բարի ու մի քիչ թախծոտ կերպարներով:

Հայերենիս հղկման համար հիմա գիշերները կրկնակի եմ երկար նստում ու կարդում, ինչի համար ինձ էլ են արդեն ասում "կռծող" :(
Հ.Գ. Սիրում եմ թախիծը :love

Մանոն
12.12.2007, 15:14
Տխուր ու հուզիչ պատմություն էր…:(
Սկիզբը փոքր-ինչ խճճված էր: Որոշ հարցեր առաջացան, օրինակ, թե ինչու՞ էր “друг” –ի քննող հայացքը արտահայտում. “Տեսնես չի՞ զգում , որ ավելորդ է …” Մի տեսակ այնպիսի զգացողություն էր, թե մի ավելի մեծ ստեղծագործության միայն վերջին մասն է խմբագրվել :) Ամեն դեպքում միտքն ավարտուն էր:
Ապրես Dayana ջան, էլի գրիր ու երբեք մի՛ պատռիր քո գրածները: Չէ՞ որ դրանք որոշ առումով քո բալիկներն են, իսկ արդեն ծնված բալիկին, որքան էլ որ նա մեզ դուր գա կամ չգա`չեն ոչնչացնում, այնպես չէ՞…;)

Dayana
12.12.2007, 15:33
Սկիզբը փոքր-ինչ խճճված էր: Որոշ հարցեր առաջացան, օրինակ, թե ինչու՞ էր “друг” –ի քննող հայացքը արտահայտում. “Տեսնես չի՞ զգում , որ ավելորդ է …” Մի տեսակ այնպիսի զգացողություն էր, թե մի ավելի մեծ ստեղծագործության միայն վերջին մասն է խմբագրվել :) Ամեն դեպքում միտքն ավարտուն էր:
Էդ նույն բանը ես էի զգացել գրելուց առաջ :(


Տխուր ու հուզիչ պատմություն էր…:(
Ապրես Dayana ջան, էլի գրիր ու երբեք մի՛ պատռիր քո գրածները: Չէ՞ որ դրանք որոշ առումով քո բալիկներն են, իսկ արդեն ծնված բալիկին, որքան էլ որ նա մեզ դուր գա կամ չգա`չեն ոչնչացնում, այնպես չէ՞…;)

Շնորհակալ եմ իմ շատ սիրելի Manon :love
Ահա :oy Ես հիմա հենց էդպիսի զգացողություն ունեմ :(

Grieg
12.12.2007, 21:45
Դայանչիկ ապրես :)

Mefistofel
12.12.2007, 22:59
... ինչ գրում եմ ճղում եմ...

Մի դեպք հիշեցի...
Ժամանակին եսել էյ տենց վարվում: Երբ լրանում էր տետրը, այն հանձնվում էր կրակին և այդպես այնքան երբ ինձ` ժամանակին շատ հարազատ, մարդ բռնցրեց էտ գործի վրա ու հաստ գրքով տվեց գլխիս, որ ուշքի գամ /ես այդ ժամանակ անաստվածորեն խմում էյ, նույնիսկ կարելի է ասել աստվածահերք ձևով էյ խմում/ ... ամեն դեպքում , երբ սկսեցի գրելիքս հավաքել համակարգիչի մեջ , պատռելու արարողությունը կերցրեց իր իմաստը , հասարակ delete-ից այդ սփոփումը չես ստանա...
Խնդրանք քեզ ունեմ, հետևի իմ օրինակին , համակարգիչում պահի, անմիջապես այնտեղել գրի ... ;)

Dayana
13.12.2007, 12:41
Դայանչիկ ապրես :)

Մերսի Վարդան , գիտեմ որ չհավանեիր էլ կասիր լավնա ;)

Ավելացվել է 1 րոպե անց

Մի դեպք հիշեցի...
Ժամանակին եսել էյ տենց վարվում: Երբ լրանում էր տետրը, այն հանձնվում էր կրակին և այդպես այնքան երբ ինձ` ժամանակին շատ հարազատ, մարդ բռնցրեց էտ գործի վրա ու հաստ գրքով տվեց գլխիս, որ ուշքի գամ /ես այդ ժամանակ անաստվածորեն խմում էյ, նույնիսկ կարելի է ասել աստվածահերք ձևով էյ խմում/ ... ամեն դեպքում , երբ սկսեցի գրելիքս հավաքել համակարգիչի մեջ , պատռելու արարողությունը կերցրեց իր իմաստը , հասարակ delete-ից այդ սփոփումը չես ստանա...
Խնդրանք քեզ ունեմ, հետևի իմ օրինակին , համակարգիչում պահի, անմիջապես այնտեղել գրի ... ;)

Չէ էլ երբեկ չեմ պատռի, հիմա հաստատ գիտեմ, ուղղակի ափսոս, որ էն բոլոր պատռածներս հիմա լավ չեմ հիշում :(

Dayana
26.05.2008, 11:46
Խնբագրված տարբերակը հանձնում եմ ձեր դատին ;)



Քեզ կարոտել եմ …

Ուսանողական խորհրդի նիստ էր գումարվելու: Մի քանի անհաջող փորձերից հետո որոշել էի իմ մասնակցությունն ունենալ : Նախապես գիտեի որ գալու էր Լենան , ով մի քանի լուրջ քործեր ուներ <<Բարություն>> ամսագրում տպագրված, մարդ, ով խուսափում էր սեփական անունից ու հանդես գալիս միայն գրական կեղծանվամբ: Երբ նիստերի դահլիճի դուռը բացվեց, ես անմիջապես ճանաչեցի ուսանողական խորհրդի <<друг>> կեղծանվամբ նախագահին : Որոշեցի մոտենալ:
- Բարև՛ ձեզ , -ասացի ես :
- Բարև՛ ձեզ , -լսվեց ի պատասխան:
Հետո մի քանի գրկախառնումներ աչքերիս առաջ, իսկ ես կարծես անտեսանելի գլխարկի տակ էի: Մի քանի լուռ րոպեների ընթացքում ճանաչեցի գրեթե բոլորին <<Մենք>> թերթի էջերից, ու ասացի :
- Ես ներկայանամ` <<иностранец>>:
- Օ՜, այդ դո՞ւ ես,- ասաց Լենան ժպտալով,- ես քեզ լրիվ այլ կերպ էի պատկերացնում: Իհարկե, դու շատ ազնիվ տեսք ունես,- իր իսկ ասածից շփոթված` ասաց Լենան,- բայց իմ պատկերացրածից շատ ես տարբեր :
Հետո նա սկսեց ներկայացնել մնացածներին . <<Սա Վանյա Իվանովն է, նա` Վիկտոր Սիդորովը…>>:
- Դուք <<друг>> –ն եք, ուսանողական խորհրդի նախագահը:
- Այո՛, - ժպտալով պատասխանեց նա : Իսկ Վանյա Իվանովը նույնիսկ սրամտեց, թե մենք էլ նրա ընկերներն ենք, ինչը բառացիորեն հնչեց այսպես. ,,Он главный друг, а мы его друзя”: Ես ժպտացի ու ինձ թվաց, թե ամեն ինչ հարթվում է, սակայն երբ ինձ ներկայացրեցին Մարիա Ալեկսանդորովային և Կատյա Կիրեևային, հասկացա, որ ավելի հեշտությամբ կընդգրկվեմ <<Գիտելիք>> միջազգային կոմիտե, քան իրեն ազնվական համարող, շատ անգամ հնչած Ալեկսանդորովա ազգանվամբ աղջկա <<փակ>> շրջապատ:
Մնացյալ մանրամասները հիշեցի միայն հաջորդ օրը, երբ գնացի այն բարձրահարկ շենքի մոտ, որտեղ մի ժամանակ ապրում էր իմ ամենաթանկ <<գանձը>>: Երբեք չեմ մոռանա Լեբեդյանսկոյե փողոցում գտնվող բարձրահարկ շենքի տասերեքերորդ հարկի այն բնակարանը, որի փայտյա դռան վրա գրված էր <<А.Э. Геворгян>>:
Հիշում եմ` երբ առաջին անգամ եկա ձեր տուն` ծանոթանալու ծնողներիդ հետ, հայրդ խեթ նայեց ինձ ու ասաց. <<Դու գոնե գիտե՞ս, թե ովքեր են եղել քո նախահայրերը …>>, ինչից շփոթված` մայրդ ասաց. <<Տղա՛ս, նանայով թեյ կխմե՞ս, Հայաստանից է բերված>>:
Ա՜խ, տիկի՛ն Գևորգյան, որքա՜ն ժամանակ է անցել այդ թեյից հետո, որքա՜ն եմ կարոտում ձեր պատրաստած աղանդերը (որին միայն մենք` հայերս, կարող ենք անվանել <<Ալանի>>)` մեր դեղձի միջուկում ընկույզի ու շաքարավազի խառնուրդը, ինչը լրացվում է դարչինի նուրբ համով :
Ու երեկ, սիրելի՛ս , կանգնած այդ ձյան պես սառն ու քամու պես մարմինդ կտրող հայացների ներքո` հասկացա, որ շատ քննարկվող այդ ժամանակ կոչվածը ոչինչ էլ չի բուժում և ոչինչ մոռացության չի տալիս, նույնիսկ` քո վարդագույն զգեստը, որի փեշին փոքրիկ ծաղիկ հիշեցնող ինչ-որ բան կար, ինչը հիմա կանվանվեր ճաշակով ընտրված <<աքսեսուար>>` փչացնելով քո անբիծ գեղեցկությունն ու շուրթերիդ պես վարդագույն, արտաքինդ կատարյալ դարձնող զգեստի հմայքը :
Գիտե՞ս ՝ հիմա, երբ ձեր պատուհանից կախ տեսնում եմ մայրիկիդ մուգ շագանակագույն տնային հագուստը, որը դու նրան քաղաքավարիորեն կարգելեիր հագնել` պնդելով, որ նրա նուրբ ու երիտասարդ դեմքին մուգ գույնը չի սազում, հասկացա, որ զգում եմ քո մեղմ ու երբեք վրավորելու միտում չունեցող քննադատության պակասը:
Այո՛, գիտե՞ս` երբ նայում էի Լենայի բարի, ցրտից մի քիչ կարմրած դեմքին, լայն ժպիտին, հիշեցի քո խոսքերը. <<Լայն ժպտա, որ ամբողջ աշխարհը դա զգա ու ջերմանա, որ ներսիդ բարությունը փոխանցվի բոլորին, նույնիսկ ուսանողական հանրակացարանի տիկին Սվետլանային>>, ով աշխարհում ամենից շատ ատում էր մուգ մաշկով մարդկանց ու ասում. ,,Сынок , был бы ты потемнее, я бы не здоpoвалась с тобой”:
Ա՜խ, տիկի՛ն Սվետլանա, եթե իմանայիք, թե որքա՜ն հաճելի էին ինձ ձեր դժգոհությունները լսելը ու ինչեր կտայի հիմա, որ գեթ մի անգամ ասեիք. ,,Привет, сынок, ты опять идеш на свидание с самой красивой армяанкой?”.
Այսքան խոսում եմ` մոռանալով պատմել, թե ինչ եղավ երեկ, քանզի գիտեմ, որ եթե կողքիս լինեիր, ամբողջ ընթացքում ինձ կնայեիր կարմրած դեմքով, թաց աչքերով ու հուզմունքից շփոթված ժպիտը շուրթիդ` կասեիր . <<Իսկ հետո՞...>>:
Իսկ հետո ... մեզ սկսեցին միանալ մյուս աղջիկներն ու տղաները, որոնց ես սիրով ներկայանում էի. <<,,Иностранец’’… ուրա՛խ եմ … ես կարդացել եմ ձեր վերջին հոդվածն ընտանի կենդանիների մասին … այո՛, իհարկե, ձեր բարության սիստեմն ինձ դուր եկավ …>>:
- Դուք Անդրեյն եք, օպտիկական ֆիզիկայի ամբիոնից , այնպես չէ՞:
- Այո՛, իսկ դո՞ւք, ներեցեք, ես ձեզ կարծես չգիտեմ...
- Ես աստղագիտության ամբիոնից եմ, իսկ ձեր մասին պատմել է մեր դասախոսը` պր. Սեմյոնովը: Նա հիացած է ձեր գիտելիքներով …:
Նման խոսակցությունները հերթափոխում էին մեկմեկու, ու անվերջանալի թվում, երբ զգացի <<друг>> –ի քննող հայացքը: Եթե միայն դու լինեիր կողքիս, գուցե ես չէի զգա այդ դեմքի սուր արտահայտությունը, որ ասես հրացանով ականջիս մեջ էր կրակում մի քանի իրար չկապվող արտահայտություններ . <<Տեսնես չի՞ զգում, որ ավելորդ է …>>, հետո մի քիչ փոփոխված, սակայն իրականում նույնի արձագանքը հանդիսացող մի քանիսը …
- Իսկ հետո ՞,- ես գլուխս վեր բարձրացրեցի:
- Բարև՛ ձեզ, տիկի՛ն Գևորգյան,- ես այդպես էլ չսովորեցի դիմել նրան <<տիկին Վարդուհի>>, ինչպես նա էր նախընտրում,- ներեցե՛ք, անցնում էի այս կողմերով ու մի պահ միայն կանգ առա, սա… ,- ու ես դեռ խոսքս չէի ավարտել, երբ նա ասաց.
- Սպասի՛ր, որդի՛ս, դու ի՞նչ է, չե՞ս ուզում բարձրանալ վերև: Դա Աստղիկին դուր չէր գա …
...Դա Աստղիկին դուր չէր գա …
Որքան բաներ կան, որ քեզ դուր չէին գալիս, որովհետև դրանք վնասում էին ինձ: Ու դու, միայն դո՛ւ կարող էիր շոյել գլուխս` ասելով.
- Իմ խե՜նթ, իմ ոսկեծա՛մ խենթ Արսեն, դու այնքա՜ն բարի ես:
Հետո կհամբուրեիր գլուխս, ու քո տաք շուրթերի հպումից գլուխս կսկսեր այրվել, ինչն անմիջապես կհովանար այտերիցդ գլորվող զույգ մարգարիտնեից:
- Վաղը երեկոյան ձեզ կայցելեմ, տիկի՛ն Գևորգյան: Ուզում եմ երկար ժամանակով գալ, որ կարողանամ պր. Գևորգյանի հետ շախմատ խաղալ ու խոսել գրականությունից. նա շատ հարցերում է իմ ուսուցիչը եղել, ու կմնա,- ասացի վերջում ցածրաձայն, այնպես, որ նա չլսեր:
- Բարին ընդ քեզ, որդի՛ս, զգու՜յշ եղիր, դու ցրված ես երևում:
- Շնորհակալ եմ: Ցտեսություն...
-Մինչ վաղը, որդի՛ս:
Երբ տուն վերադարձա, տիկին Սվետլանան հայտնեց, որ մայրս է զանգել, որպեսզի իմանա, թե ինչպես եմ հանձնել քննությունս:
Իմ բարի՛ մայրիկ, դու երկու օր է, ինչ փորձում ես գտնել քո որդուն, որ կարողանաս հարցնել, թե արդյո՞ք լուրջ եմ վերաբերվել օտար լեզվի քննությանը, չէ՞ որ հիմա օտար լեզուն կարևոր դեր ունի:
Ես վազեցի փողոց ու առաջին իսկ հանդիպած հեռախոսային խցիկից զանգահարեցի տուն:
- Բարև՛, մայրի՛կ, ինչպե՞ս ես: Ների՛ր, երեկ ուսանողական խորհրդի նիստ կար, ուշ վերադարձա, իսկ այսօր մի քանի գործեր ունեի խմբագրությունում …
- Բարև՛, որդի՛ս, դու երկու օր է, ինչ հաց չե՞ս կերել,- եղավ մորս առաջին հարցը, իսկ հարցերը նրա մոտ անվերջանալի էին:
- Ո՛չ, մայրի՛կ, իհարկե կերել եմ,- ստեցի ես,- ուղղակի այսօր հագեցած օր էր, և ես մի փոքր հոգնել եմ, դրա համար էլ ձայնս քեզ տարօրինակ թվաց:
- Արսե՛ն , չհամարձակվես խաբել մորդ,- նեղացած ասաց աշխարհիս ամենաքնքուշ կինը:
<<Իմ խե՜ղճ մայրիկ, դու կիլոմետրերի հետավորությունից ես զգում, թե երբ եմ ես սովում, երբ տխրում, երբ եմ քնում ու երբ արթնանում...>>,- մտածեցի ես, սակայն ասացի.
- Մայրի՛կ, կարոտն է, կանցնի, շուտով արձակուրդներ են, և ես գալու եմ հայրենի գյուղ, գալու եմ ձեզ տեսնելու,- ու չթողնելով, որ նա խոսի, արագ ավելացրի, - ինչպե՞ս է առողջությունդ, իսկ հայրիկի սի՞րտը: Անահիտը լա՞վ է սովորում, Գուրգեն պապիկենց տանն ամեն ինչ կարգի՞ն է: Պատմի՛ր ամեն ինչ, խնդրում եմ, ես ուզում եմ իմանալ:
- Բոլորս լավ ենք, քույրդ ասում է` այնքան պիտի կարդա, որ երբ գաս, քեզ հետ բանավեճի մտնի տարբեր ստեղծագործությունների շուրջ: Խիստ չդատես նրան, նա հիանում է քեզնով: Հայրդ երեկ իրեն վատ էր զգում ...,- լսում էի լուռ ու փորձում կուլ տալ արցունքներս, որ խեղդում էին կոկորդս,- շուտ վերադարձիր, որդի՛ս, նա քեզ շատ է կարոտել: Գուրգեն պապիկն էլ է քեզ կարոտել: Նա, ամեն օր հիշելով որդու կորուստը, տանջվում է ու ասում . <<Եթե Արսենն այստեղ լիներ, գոնե կվիճեինք աստղերի ու համաստեղությունների անվանումների շուրջ, և ծերությանս օրերը արագ կանցնեին, ու վերջապես կհեռանայի այս անիծյալ աշխարհից, ուր մահը գալիս է, ծերունու դուռը թակում, սակայն վերցնում երիտասարդին …>>: Գիտե՞ս, որդի՛ս, նա իսկապես քո կարիքն ունի, մենք բոլորս քո կարիքն ունենք: Զանգի՛ր նրանց էլ երբեմն, նրանք անհամբեր սպասում են քո զանգին, որի կարիքը շատ ունեն:
Հետո մայրս մի քանի անգամ հիշեցրեց, որ լավ սնվեմ, չմոռանամ գլխարկ դնել, քանի որ Մոսկվայում սաստիկ ցուրտ է: Իսկ երբ հրաժեշտ էինք տալիս, մայրս կիսաձայն ասաց.
- Որդի՛ս, դու չասացիր, թե ինչո՞ւ էիր երեկ նիստի դահլիճ դեռ չմտած` դուրս փախել ու փողոցները չափչփել:Մոռացե՞լ ես, ի՞նչ է, որ դա Աստղիկին դուր չէր գա…
Նա կախեց լսափողը` ավելորդ անգամ իմ սուտը չլսելու համար, և ես այդպես էլ երբեք չհամարձակվեցի հարցնել, թե նա ինչպես դա կռահեց: Չէ՛, նա ճանաչում, լա՜վ էր ճանաչում իր որդուն, որ ամեն հիմար պատրվակից թափառում է փողոցներում ու հետո էլ դեռ մի քանի շաբաթ տառապում <<ընկաճախտ>> կոչվող եզակի հիվանդությամբ, որից դուրս գալուս համար անհրաժեշտ է լինում նամակ գրել քեզ ու հետո այրել այն քո շիրիմի մոտ …
Ես քեզ կարոտել եմ …

Երկնային
05.06.2008, 21:10
քնքուշ…:love
սիրուն ես գրում, Դայանչ…
այ մարդ, անպայման ուզում ես ինձ լացացնես… :noti :oy


<<Իմ խե՜ղճ մայրիկ, դու կիլոմետրերի հետավորությունից ես զգում, թե երբ եմ ես սովում, երբ տխրում, երբ եմ քնում ու երբ արթնանում...>>,- մտածեցի ես


Նա կախեց լսափողը` ավելորդ անգամ իմ սուտը չլսելու համար, և ես այդպես էլ երբեք չհամարձակվեցի հարցնել, թե նա ինչպես դա կռահեց: Չէ՛, նա ճանաչում, լա՜վ էր ճանաչում իր որդուն, որ ամեն հիմար պատրվակից թափառում է փողոցներում ու հետո էլ դեռ մի քանի շաբաթ տառապում <<ընկաճախտ>> կոչվող եզակի հիվանդությամբ, որից դուրս գալուս համար անհրաժեշտ է լինում նամակ գրել քեզ ու հետո այրել այն քո շիրիմի մոտ …
Ես քեզ կարոտել եմ …

աաա… :cry

սիրում եմ քեզ… չմոռանաս…:love

Kuk
05.06.2008, 21:40
Dayana, լավն էր :good



- Բարև՛, որդի՛ս, դու երկու օր է, ինչ հաց չե՞ս կերել,- եղավ մորս առաջին հարցը, իսկ հարցերը նրա մոտ անվերջանալի էին:




... և ծերությանս օրերը արագ կանցնեին, ու վերջապես կհեռանայի այս անիծյալ աշխարհից, ուր մահը գալիս է, ծերունու դուռը թակում, սակայն վերցնում երիտասարդին …>>:

Էս հատվածները ինձ շատ դուր եկան:good

Dayana
06.06.2008, 09:03
քնքուշ…:love
սիրուն ես գրում, Դայանչ…
այ մարդ, անպայման ուզում ես ինձ լացացնես… :noti :oy

աաա… :cry

սիրում եմ քեզ… չմոռանաս…:love

Լացել պետք չի մռութ ջան :oy
Երբեք չեմ մոռանա :love

Հ.Գ. Հեսա էլի գնալու են կառուսել ջան :love


Dayana, լավն էր :good

Էս հատվածները ինձ շատ դուր եկան:good

Շնորհակալ եմ Կուկ ջան :oy

Lion
11.09.2008, 19:10
Հետաքիքրքիր է... Բայց այնպիսի տպավորություն կա, թե սիզբն ու վերջը չկան...:8

Dayana
11.09.2008, 19:15
Հետաքիքրքիր է... Բայց այնպիսի տպավորություն կա, թե սիզբն ու վերջը չկան...:8
հա՞ :8 լրիվ կա, մի օր քեզ կպատմեմ էդ պատմությունը ոնց ծնվեց :oy նենց հետաքրքիր էր, էստեղից սկսեցի բոլորին անուններ գտնել :)

Lion
11.09.2008, 19:19
Դե լավ - կսպասեմ էդ մի օրվան:)

"Green eyes"
28.06.2011, 13:09
Տեսնես ինչի՞ համար են երազները, տեսնես ինչի՞ են նրանք տրված մարդուն: Ինչու՞ է երբ մարդ քնում երազ տեսնում: Եվ ինչու՞ են որոշ երազներ անմիջապես մոռացվում, իսկ երազներ էլ կան, որոնք տպավորվում են մինչ կյանքիդ վերջ: Ինչ ե՞ն նշանակում այն երազները, որոնք տպավորվում են իրական կյանքի պահի պես: Ինչու՞ է որ որոշ երազներից հետո արթնանում եմ երջանկության զգացումով, իսկ որոշներից դժբախտության: Ինչի՞ց է և ինչու՞ է որ ամիսներ շարունակ անընդհատ մի մարդու եմ տեսնում երազում:
Ինչի՞ համար եք դուք երազնե՛ր, մեզ տանջելու՞, մեզ հուշելու՞, թե ընդամենը նյարդային էլեկտրականության լիցքաթափման արդյունք եք: Ի՞նչ եք դուք երազներ…