PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներկայացնում է Հայֆիլմ կինոստուդիան…



Cassiopeia
10.12.2007, 17:38
“Հարսնացուն Հյուսիսից”, “Մենք ենք, մեր սարերը”, “Ինչու է աղմկում գետը”, “Առաջին սիրո երգը”… ֆիլմեր, որոնք դիտելուց ամեն անգամ կարելի է մի նոր բան հայտնաբերել դրանց մեջ: Շարքը դեռ կարելի է շարունակել: Հանճարեղ դերասանական խաղ, տաղանդավոր դերասաններ ու գոնե դրանց նկարահանման տարիներին հայ հոգուն այդքան մոտ գտնվող սցենար: Ինչպես կարելի է չգնահատել Հրաչյա Նեսիսյանի, Ավետ Ավետյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի և այլոց խաղը…

P.S.
11.12.2007, 01:39
Համաձայն եմ, բայց անկեղծ ասած չեմ հասկանում այս առիթով թեմա բացելու նպատակը որն է...Ձեր առաջին գրառման մեջ կարծես հարց կամ քննարկման նյութ չկա...:think

Smokie
30.03.2010, 11:33
Շաատ եմ սիրում հայկական ֆիլմերը, շատ-շատ: Շատ ֆիլմեր ունեմ վերականգնված որակով:
Սիրում եմ Մհեր Մկրտչյանին, Ազատ Շերենցին, Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին, Գալյա Նովենցին, Ալլա Թումանյանին, Արմեն Խոստիկյանին, Արմեն Ջիգարխանյանին, Ազատ Գասպարյանին, Մայիս Կարագյոզյանին . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ֆիլմերից շաաատ-շատ եմ սիրում «Տղամարդիկ»-ը, բացի դրանից սիրում եմ «Եռանկյունին,» «Բարեւ ես եմ,» («իսկ ինչու՞ ես խրխնջում,») «Մենք ենք մեր սարերը,» «Առաջին սիրո երգը,» «Նվագախմբի տղաները,» «Խնձորի այգին,» չմոռանամ կարճամետրաժները «01-99,» «Ոսկե ցլիկը,» «Թթենին,» «Տժվժիկ»-ը, դեռ երկար պետք է թվարկեմ ֆիլմերը:

Smokie
30.03.2010, 12:06
4 կցորդներս չստացվեցին, էլի եմ դնում.

47107 47106 47105 47104 47103

Smokie
31.03.2010, 07:51
Եւս մի հատ