PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծխող աղջիկներ կամ կանայք

Adam
10.12.2007, 14:50
Հարցս մեծամասամբ վերաբերվում է տղաներին: Ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ իմանաիք, որ ձեր ընկերուհին կամ կինը, որին սիրում եք, ծխում է և չի պատրաստվում հրաժարվել:
Գրառումները կարող են անել նաև աղջիկները, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել տվյալ թեմայի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում երբ կինը կամ աղջիկը ծխում է: :B ;)

Ձայնալար
10.12.2007, 14:59

Բացասաբար

Լէգնա
10.12.2007, 14:59
Ծխախոտը լինի կնո՞ջ , թե՞ տղամարդու շրթունքներին, ինձ ուղարկում են նողկանքի աշխարհ,այնպես որ , այստեղ սեռերի խնդիր չկա:

VisTolog
10.12.2007, 15:04
Դեմ եմ:
Դա ոչ միայն վնասում է իրենց առողջությանը, այլև երեխային, որին պատրաստվում են ոևենենալ:
Ինչքան էլ որ դա /ծխելը/ անհրաժեշտ /կախվածություն/ լինի, կինը չպետք է ծխի, հանուն իր երեխայի առողջության:

Ես չեմ ծխելու:
Մենակ ծխախոտի հոտը վրես շատա ազդում, զզզզզվում եմ:

REAL_ist
10.12.2007, 15:18
ընդհանրապես դեմ եմ ծխելուն
բայց հարցին պատասխանելով կասեմ աղջկիների համար՝ անթույլատրելի, հիմք է հանդիսանում նաև աղջկա մասին կարծիք կազմելուն:think
իսկ կանանց դեպքում ծխելը կարծիքի վրա ոչ մի կերպ չի ազդի
ես դեպքում կին ասածիս տարիքային ցենզը 30 անցն է

Script
10.12.2007, 15:27
Ընդհանրապես դեմ եմ ցանկացած տիպի կախվածության ու էդտեղ սեռը կաո չունի:angry, կախվածությունը դա թուլությունա, լինի դա ծխածոտ, թմրադեղ կամ խաղամոլություն: Իսկ կոնկրետ կանակց ու աղջիկների ստաբիլ ծխելուն դեմ եմ քանի որ դա ինչպես արդեն նշվեց վատա ազդում երեխաների ճիշտ զարգացման վրա: Անձամբ ես փորձել եմ սիգարետ ու չեմ գտել դրա մեջ ոչ մի հաճելի բան, ընդամենը զզվելի ծուխ ու մուխ էր, որից ես խեղդվում էի ու աչքերս էլ ցավեցին:[, մի խոսքով զզվելի բանա աղջիկներ ջան եթե չեք փորձել խորհուրդ չեմ տալիս :)

քաղաքացի
10.12.2007, 15:41
Իմ համար մեկ է, թե աղջիկը ծխում է կամ չի ծխում: Ի վերջո, ծխախոտի վրա երբեք չի գրվել, որ ծխելը աղջիկներին չի թույլատրվում: Ծխախոտ վաճառողը աղջիկներին չի կորող չվաճառել այն, նույնիսկ եթե նա դեմ է ծխախոտին:

Աղջիկները, ինչպես և տղաները, նույնքան վնասվում են ծխելուց, սակայն ինչո՞ւ պետք է տարբերություն դրվի 2-ի միջև: Քանի որ Հայաստանում տղաները սովոր չեն ծխող աղջիկ տեսնել և անմիջապես մտածում են, որ այդ ծխող աղջիկը «փչացածի մեկն է», դրա համար էլ ասում են, որ աղջիկը պետք չէ ծխի:

Ծխելը մարդու մոտ սկսում է փոքր ժամանակվանից, երբ «արգելված պտուղը միշտ էլ քաղցր է լինում» սկսում են փորձել և հետո սովորություն են ձեռք բերում այն անել ավելի հաճախ: Դա հատկապես լինում չարաճիճի երեխաների մոտ: Աղջիկներն էլ են չարաճիճի լինում, բայց քանի որ կին արմատը համեմատաբար ավելի քիչ է ծխում քան տղան, ապա հենց այդ պատճառով էլ հետաքրքրություն չի առաջանում ծխախոտ փորձելը:
Ընդհանուր առմամբ, եթե ընտանիքում ծխող չկա (հազվադեպ պատահող բան), ապա շատ հավանական է, որ այդ ընտանիքի երեխաներն էլ հետաքրքրված չլինեն ծխախոտով: Այսինքն երեխան կարող է ծխախոտի մասին իմանա միայն դրսում ուրիշ ծխողների տեսնելով:
Ցավոք սրտի հայերը շատ են ծխում ու դա փոխանցվում է սերնդից սերունդ:

Վերադառնամ աղջիկներին: Մարդ կա, որ իր սեփական երեխուն չի կարողանում արգելի ծխելը, ո՞ւր մնաց իր կնոջը կամ ընկերուհուն, որ հասակակից են, համոզի, որ չի կարելի ծխել: Ավելի է դժվարանում այն համոզել, երբ դու ինքդ ես ծխող: Երեխային կարող ես հասկացնել, ջղայնանալով իր վրա, որ ծխել չի կարելի: Ընդհանրապես երեխաները չեն կարող հակաճառել ծնողներին: Բայց եթե ընկերուհուդ ես ասում, որ չծխի, այն ժամանակ եթե դու ծխող ես, ապա նա չի թողնի ծխելը, որովհետև ոչ մի պատճառաբանություն չունես և շատ հանգիստ կարող է ինքը քեզ նույն բանն ասել:
Այլ հարց է, երբ ընկեր ընկերուհին ծխող են և իրար հետ «գռազ» են գալիս, որ չծխեն: Դա զուտ սիրո խաղեր են և ոչ ոք պարտվելու ցանկություն չունի: Այդ խաղը գալիս է մի աստիճանի, որ այլևս չեն դիմանում և 2-ով կորոշում են այլևս այդ խաղը չխաղան:

Աղջկան չեմ ծեծի, չեմ ջղայնանա, չեմ կոպտի, որ ինքը ծխում է: Իմ համար լրիվ մեկ է: Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչո՞ւ աղջիկը իրավունք չունի ծխելու:
Բայց եթե առաջ է գալիս առողջության հարցը, ապա այդ դեպքում երկուսն էլ թե՛ տղան, թե՛ աղջիկը պետք է թողնեն ծխելը:

Tig
10.12.2007, 15:42
Ես ընդհանրապես դեմ եմ ծխել երևույթին, առավել ևս կանանց ու աղջիկների: մի ընկեր ունեմ նա է լավ ասում. «Համբուրվել ծխող կնոջ հետ, նշանակում է համբուրվել մոխրամանի հետ»:o
Չեմ ասում թե չեմ ծխել, մի 4-5 տարի ծխել եմ, բայց ես 4 տարի է թարգել եմ ու շատ ուրախ եմ դրա համար:)

Աթեիստ
10.12.2007, 16:18
Ըստ իս.
Տղամարդը ծխել սկսում է շրջապատի պարտադրանքի պատճառով:
Դպրոցական տարիքում ամեն տղա չի կարող դիմակայել դասարանցիների ակամա ճնշմանը:
Կինը ծխել սկսում է ուղեղի բացակայությամբ պատճառով: Առանց մեկնաբանությունների:

dvgray
10.12.2007, 17:18
Ում բերանում էլ ուզում է լինի ծխոխոտը, ծխախոտը չարիք է իսկ ծխելը՝ կատարյալ ապուշություն:

Հ.Գ. Ծխողի, այսինքն իմ, ինքնախոստովանանքից :(:

Kita
10.12.2007, 19:34
Ես ընդհանրապես դեմ եմ ծխել երևույթին, առավել ևս կանանց ու աղջիկների: մի ընկեր ունեմ նա է լավ ասում. «Համբուրվել ծխող կնոջ հետ, նշանակում է համբուրվել մոխրամանի հետ»:o

Արի մի լավ բան էլ ես ասեմ;)
Համբուրվել ծխող տղայի հետ. նշանակում է համբուրվել մոխրամանի հետ: :o;)

Ասածս ինչ է, երևի թե ծխող տղա համբուրվողները շատ ավելի շատ են, էլ չասեմ, որ ծխող աղջիկները ավելի շատ են մտածում իրենց բերանից ծխի հոտ չգալու մասին, տղաների մոտ դա գրեթե բացակայում է:
Այնպես որ մի բան ասելուց առաջ բոլոր հնարավոր տարբերակները իմի բերեք, և մեկ-մեկ էլ աղջիկներին բանի տեղ դրեք և հաշվի առեք, որ նրանք ավելի շատ են այդպիսի իրավիճակներում գտնվում:;)

Ասեմ, որ Քաղաքացու հետ համաձայն եմ, առավել ևս առողջության պահով:;)

Lapterik
10.12.2007, 20:07
Չեմ սիրում ծխախոտի ու ոչ միայն դրա ծուխը, հեչ չեմ սիրում որ մարդիկ ծխում են, լինի աղջիկ, թե տղա: Տղայի վրայից որ ծխի հոտ եմ առնում, կողքից կարողա փախնեմ: Չնայած ծխող աղջիկ ծանոթներ չունեմ, բայց ստեղ ճիշտ նշվեց իրանք կամ նենց ծխախոտ են ծխում, որ հոտ չի գալիս, կամ էլ իրանց հետևում են: Ամեն դեպքում առաջին հերթին առողջությանը էնքան վնասա, երանի թե իրականում պատկերացնեինք, թե ինչ թանկա առողջությունը, ավելի թանկա պահպանելը, նենց որ մի ծխեք էրեխեք ջան: Համ էլ ավելի հաճելի ա օծանելիքի նուրբ հոտ գա, քան ծխի :[::

Ուլուանա
10.12.2007, 21:08
Ասեմ, որ Քաղաքացու հետ համաձայն եմ, առավել ևս առողջության պահով:;)
Իսկ ես համաձայն չեմ հենց առողջության առումով։ Նախ, որքան գիտեմ, ծխելը կանանց օրգանիզմի վրա ընդհանուր առմամբ ավելի վատ է անդրադառնում, քան տղամարդկանց, բացի դրանից, ինչպես արդեն նշվեց, տղամարդը չի հղիանում ու ծննդաբերում, այդ պարտականությունն ու առաքելությունը կնոջն է պատկանում, իսկ հղիության շրջանում ծխելը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ապագա երեխայի ձևավորման ու զարգացման գործում։ Սա, կարծում եմ, նորություն չէ ու ապացուցման կարիք չունի։

Եվ հետո զուտ գեղագիտական տեսակետից կնոջ ծխելն ավելի տգեղ կարելի է համարել, քանի որ կինն ի սկզբանե զուգորդվում է գեղեցկության, նրբության հետ, ինչը պիտի որ ներառի նաև նրանից արձակվող հոտի գեղեցկությունը։ Եթե գեղեցիկ կնոջից ծխախոտի զզվելի հոտ է գալիս, համաձայնեք, որ դա գոնե որոշ չափով նվազեցնում է նրա գեղեցկությունը, եթե գեղեցկություն հասկացությանն ավելի լայն տեսանկյունից նայենք, այսինքն՝ չսահմանափակվենք զուտ տեսողականով։ Ի՞նչ խոսք, շատ տհաճ է նաև, երբ այդ հոտը գալիս է տղամարդուց, անձամբ ինձ համար անչափ զզվելի է, երբ որևէ մարդու վրայից ծխախոտի ու ծխի հոտ է փչում։ :[ Բայց համարում եմ, որ եթե տղամարդու դեպքում դա տհաճ է, ապա կնոջ դեպքում կրկնակի տհաճ է։ Սա իմ ընկալումն է, կարող եք և չհամաձայնել։

Իսկ մնացած առումներով տղամարդու և կնոջ ծխելու մեջ տարբերություն չեմ տեսնում։ Համենայնդեպս, իրավունքների առումով։ Մեկ էլ նյարդայնանում եմ, երբ ասում են. «Հայ կնոջը վայել չէ և այլն»։ Ինձ համար նման հարցերում ազգությունն ընդհանրապես կապ չունի. երբ խոսքը որևէ բացասական երևույթի մասին է, ապա դեմ եմ ու բացասաբար եմ վերաբերվում ցանկացած դեպքում ու անկախ ազգային պատկանելությունից։ Այսինքն՝ համարում եմ, որ ծխելը ընդհանրապես վայել չէ մարդ արարածին, իսկ եթե այս ասածիցս ոմանք կարող է կառչեն ու հարցնեն՝ իսկ կենդանիներին վայե՞լ է, ապա միանգամից ավելի ընդհանրացրած ասեմ, որ, ըստ իս, ծխելն ընդհանրապես վայել չէ որևէ շնչավոր արարածի, որոշ դեպքերում՝ նաև անշունչ։ :))

Կանանց դեպքում մի սուբյեկտիվ մոտեցում էլ ունեմ. երբ իմանում եմ, որ այսինչ կինը կամ աղջիկը ծխում է, տվյալ անձնավորությունը՝ անկախ իր բարոյական ու ընդհանրապես մարդկային արժանիքներից, ակամա որոշ չափով աչքիցս ընկնում է, շատ քիչ, բայց հաստատ ինչ–որ բան փոխվում է։ Կրկնում եմ՝ սա իմ զուտ սուբյեկտիվ վերաբերմունքն է ծխող կանանց նկատմամբ, այն որևէ տրամաբանական ու օբյեկտիվ բացատրություն չունի։ Ես անընդհատ փորձում եմ այդ զգացողությունից ազատվել, առաջընթաց կա, բայց դեռ չեմ ազատվել։ :oy

Goga
10.12.2007, 21:58
Ուլուանայի գրածին ամբողջովին համամիտ եմ:ok Դեռ փոքր հասակից, երբ ինչ որ կին էի տեսնում ծխելուց, ակամա ինձ համար նա դառնում էր որևէ հեքիաթի չար պառավը:[

Կանանց դեպքում մի սուբյեկտիվ մոտեցում էլ ունեմ. երբ իմանում եմ, որ այսինչ կինը կամ աղջիկը ծխում է, տվյալ անձնավորությունը՝ անկախ իր բարոյական ու ընդհանրապես մարդկային արժանիքներից, ակամա որոշ չափով աչքիցս ընկնում է:
Ինքս էլ ունեմ այդպիսի մոտեցում, միայն մի տարբերությամբ, իմ աչքից ընկնում է ոչ թե որոշ չափով, այլ լիովին:)

Ֆելո
10.12.2007, 22:42
:oինչ կապ ունի մարդու լավ կամ վատ ըլնելը իրա ծխել կամ չծխելու հետ՞՞՞:o. մարդը մարդ ըլնի, ինչքան ուզումա թող ծխի:B. էդ մեկ... երկրորդը. չեմ ուզենա որ ապագա կինս ծխի, բայց եթե իմանամ ծխումա հաստատ իրանից չեմ հրաժարվի. ուզումա ծխի, թող ծխի ԲԱՅՑ մի քանի պայմաններով. հղի ժամանակ անգամ թող չմտածի ծխելու մասին, ու ընդհանրապես մարդկանց մոտ թող չծխի. բայց ոչ թե նրա համար, որ դիմացինը կարողա վատ բան մտածի, այլ ուղղակի դիմացինին կարողա տհաճա ծուխը(ես ինքս էլ փորձում եմ մարդկանց մոտ չխել)...:)

linus
10.12.2007, 23:38
Հարցս մեծամասամբ վերաբերվում է տղաներին: Ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ իմանաիք, որ ձեր ընկերուհին կամ կինը, որին սիրում եք, ծխում է և չի պատրաստվում հրաժարվել:
Գրառումները կարող են անել նաև աղջիկները, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել տվյալ թեմայի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում երբ կինը կամ աղջիկը ծխում է: :B ;)
կուղարկեմ գրողի ծոցը, ծխող կանանց մեջ ես տեսնում եմ ****** ներ

egoist
11.12.2007, 00:10
: թող ծխի ԲԱՅՑ մի քանի պայմաններով. հղի ժամանակ անգամ թող չմտածի ծխելու մասին..:)
ասեմ որ եթե նույնիսկ ծխող կինը հղիության ընթացքում չի ծխում , միևնույն է նրա օգանիզմում դեռ նիկոտին կա (և դա կարող է բացսաբար ազդել երեխայի կազմավորման վրա), բավական ժամանակ է պետք որպեսզի նիկոտին դուրս գա մարդու օրգանիզմից…
Իսկ ինչպես եմ վերաբերվում է ծխող կանանց և աղջիկներին , ասեմ որ հատուկ վերաբերմունք չունեմ նրանց հանդեպ, պարզապես վերջերս նկատել եմ ծխող աղջինների մեծ մասը ծխում են ոչ թե , որ դա իրենց դուր է գալիս, այլ իրենց կարծիքով, որ ծխեցին ավելի ժամանակակից ու առանց բարդյութների կերևան շրջապատի աչքում... խորհուրդ կտայ այդ աղջիկներին անտեղի առողջությունը փչացնելու փոխարեն ինքնահաստատվելու ավելի հետաքրքիր ձև գտնեն...

Selene
11.12.2007, 00:17
Ես էլ եմ համակարծիք Ուլուանայի հետ: Միայն մեր տարբերությունն այն է, որ ծխող կնոջ նկատմամբ իմ վերաբերմունքը լրիվ նույնն է, ինչ չծխող կնոջ: Համամիտ եմ, որ ծխախոտն ու կնոջ քնքշությունը ոչ մի կերպ իրար հետ չեն սազում, բայց կարծում եմ, որ քիչ թե շատ խելք ու տեսողություն ունեցող կինը ինքն էլ քաջ կիմանա դրա մասին, ու եթե այդ ամենն իմանալով հանդերձ՝ նա դեռ շարունակում է ծխել, ուրեմն՝ Աստված իր հետ, թող շարունակի փչացնել իր առողջությունը, եթե կամքի ուժ չունի ծխախոտ կոչվող հիվանդությանը/կախվածությանը հաղթելու: Ի դեպ, այս նույնը կարող եմ ասել նաև ծխող տղաների համար:
Իսկ կապված երեխաների առողջության վրա թողած բացասական ազդեցությունից՝ կարող եմ ասել, որ տղամարդու ծխելը ևս անդրադառնում է իր ապագա սերնդի վրա՝ որոշակիորեն փոփոխելով սերմնահեղուկի բաղկացուցիչները, ավելի մանրամասն չգիտեմ:oy, երևի թե մեր բժիշկները կբացատրեն;)
Բոլոր այն ծխող տղաները, ովքեր խիստ դեմ են, որ իրենց կանայք ծխեն, քանզի մտածում են սեփական երեխաների առողջության մասին, ապա նախ և առաջ թող մտածեն, որ այդ նույն տան օդն իրենք էլ են պղտորում իրենց ծխելով՝ պասիվ ծխող դարձնելով իրենց կնոջը՝ հղի վիճակում կամ երեխային:ok
Ու չնայած որ մարդկանց դատում եմ՝ անկախ նրանց ծխող/չծխող լինելուց, բայց երկար ժամանակ ծխախոտով մարդու հետ նույն սենյակում մնալ չեմ կարողանում՝ ծխից սիրտս է խառնում, աչքերս էլ արցունքոտվում են:noti

P.S.
11.12.2007, 00:54
Վերնագիրն արդեն սեռական խտրականություն է նշանակում, այսինքն սեքսիստական է....որևէ տարբերություն չկա ով է ծխողը։ Գլխավորն այն է, որ չպետք է ծխել։

Սակայն մի բան է մտահոգում։ Այժմ քիչ թե շատ Երևանում կանայք հրապարակավ ծխում են։ Դրանում ամոթալի բան չկա։ Ուղղակի, մի տասը տարի առաջ դա հնարավոր չէր։ Ու հիմա, մեր կանայք, նավերստայուտ ուպուշչենոյե....վիճակագրության համաձայն Հայաստանում ծխողների թիվն ոչ միայն չի նվազել, այլև աճել է հենց կանանց քանակի ավելացման պատճառով։ Ու ամենակարևորը՝ ծխելու դեմ որևէ լուրջ PR քարոզարշավ չկա, մինչդեռ դրա կարիքը շատ կա...

Հա, մեկ էլ...

Եվ հետո զուտ գեղագիտական տեսակետից կնոջ ծխելն ավելի տգեղ կարելի է համարել, քանի որ կինն ի սկզբանե զուգորդվում է գեղեցկության, նրբության հետ, ինչը պիտի որ ներառի նաև նրանից արձակվող հոտի գեղեցկությունը։

Հեչ համաձայն չեմ։ Երկրորդ աշխարհամարտից առաջ և հետո համաշխարհային կինոն կինո չէր լինի, առանց օրինակ Մարլեն Դիտրիխի և նրա եկար սիգարետների...Կարծում եմ ծխախոտի հոտը, ինչպես, կներեք արտահայտությանս համար, քրտնքի հոտը, անձնական հիգիենայի խնդիր է և այսօր դրա դեմն առնելու հազար ձևեր կան՝ մենթոլներից մինչև ծամոն և այլն։ Այլ բան է, որ մարդիկ ուղղակի այնքան անփույթ են կամ անտարբեր, որ չեն հոգում, որ ծխելուց հետո պետք է մտածել նաև իրենց վրայից բուրող հոտի մասին։

Ինքս որևէ նախապաշարում չունեմ ծխող կանանց նկատմամբ...թեև երբեմն կան կանայք, որ ընենց են ծխում, որ ստրիպտիզից ավելի սեքսուալ է:)

քաղաքացի
11.12.2007, 01:18
Ուլուանայի գրածին ամբողջովին համամիտ եմ:ok
Իսկ ես համաձայն չեմ :P

Իսկ ես համաձայն չեմ հենց առողջության առումով։ Նախ, որքան գիտեմ, ծխելը կանանց օրգանիզմի վրա ընդհանուր առմամբ ավելի վատ է անդրադառնում, քան տղամարդկանց, բացի դրանից, ինչպես արդեն նշվեց, տղամարդը չի հղիանում ու ծննդաբերում, այդ պարտականությունն ու առաքելությունը կնոջն է պատկանում, իսկ հղիության շրջանում ծխելը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ապագա երեխայի ձևավորման ու զարգացման գործում։ Սա, կարծում եմ, նորություն չէ ու ապացուցման կարիք չունի։
Իսկ ինձ թվում է հատուկ տարբերություն չկա կնոջ կամ տղամարդու առողջության հետ կապված: Համաձայն եմ, որ հղի ժամանակ ծխելը կանոջ և երեխու համար կործանարար կլինի: Ինչևէ, այս հարցը բժշկական է, ես դրանից լավ չեմ :oy

Եվ հետո զուտ գեղագիտական տեսակետից կնոջ ծխելն ավելի տգեղ կարելի է համարել, քանի որ կինն ի սկզբանե զուգորդվում է գեղեցկության, նրբության հետ, ինչը պիտի որ ներառի նաև նրանից արձակվող հոտի գեղեցկությունը։ Եթե գեղեցիկ կնոջից ծխախոտի զզվելի հոտ է գալիս, համաձայնեք, որ դա գոնե որոշ չափով նվազեցնում է նրա գեղեցկությունը, եթե գեղեցկություն հասկացությանն ավելի լայն տեսանկյունից նայենք, այսինքն՝ չսահմանափակվենք զուտ տեսողականով։ Ի՞նչ խոսք, շատ տհաճ է նաև, երբ այդ հոտը գալիս է տղամարդուց, անձամբ ինձ համար անչափ զզվելի է, երբ որևէ մարդու վրայից ծխախոտի ու ծխի հոտ է փչում։ :[ Բայց համարում եմ, որ եթե տղամարդու դեպքում դա տհաճ է, ապա կնոջ դեպքում կրկնակի տհաճ է։ Սա իմ ընկալումն է, կարող եք և չհամաձայնել։
Այս պարբերությանը միայն մեկ բան կասեմ: «Ճաշակին ընկեր չկա»
Լավ շատ կարճ ստացվեց: Եթե ծխելը մարդու նրբությանը հակասող բան է, ապա ըստ հայ «տղամարդ տղաների» բոլոր տղաները պարտավոր են ծխե՞լ: :[
Ինչ վերաբերում է հոտին՝ էլի եմ ասում, «ճաշակին ընկեր չկա»:

Իսկ մնացած առումներով տղամարդու և կնոջ ծխելու մեջ տարբերություն չեմ տեսնում։ Համենայնդեպս, իրավունքների առումով։ Մեկ էլ նյարդայնանում եմ, երբ ասում են. «Հայ կնոջը վայել չէ և այլն»։ Ինձ համար նման հարցերում ազգությունն ընդհանրապես կապ չունի. երբ խոսքը որևէ բացասական երևույթի մասին է, ապա դեմ եմ ու բացասաբար եմ վերաբերվում ցանկացած դեպքում ու անկախ ազգային պատկանելությունից։ Այսինքն՝ համարում եմ, որ ծխելը ընդհանրապես վայել չէ մարդ արարածին, իսկ եթե այս ասածիցս ոմանք կարող է կառչեն ու հարցնեն՝ իսկ կենդանիներին վայե՞լ է, ապա միանգամից ավելի ընդհանրացրած ասեմ, որ, ըստ իս, ծխելն ընդհանրապես վայել չէ որևէ շնչավոր արարածի, որոշ դեպքերում՝ նաև անշունչ։ :))
Այդ դեպքում ինչո՞ւ են ծխախոտ արտադրում: :esim

Կանանց դեպքում մի սուբյեկտիվ մոտեցում էլ ունեմ. երբ իմանում եմ, որ այսինչ կինը կամ աղջիկը ծխում է, տվյալ անձնավորությունը՝ անկախ իր բարոյական ու ընդհանրապես մարդկային արժանիքներից, ակամա որոշ չափով աչքիցս ընկնում է, շատ քիչ, բայց հաստատ ինչ–որ բան փոխվում է։ Կրկնում եմ՝ սա իմ զուտ սուբյեկտիվ վերաբերմունքն է ծխող կանանց նկատմամբ, այն որևէ տրամաբանական ու օբյեկտիվ բացատրություն չունի։ Ես անընդհատ փորձում եմ այդ զգացողությունից ազատվել, առաջընթաց կա, բայց դեռ չեմ ազատվել։ :oy
Է՜, սուբյեկտիվ վերաբերմունքդ ինձ դուր չեկավ :nono

Ուլուանա
11.12.2007, 01:43
Եթե ծխելը մարդու նրբությանը հակասող բան է, ապա ըստ հայ «տղամարդ տղաների» բոլոր տղաները պարտավոր են ծխե՞լ: :[
Բայց իմ ասածը հենց հայ կանանց չէր վերաբերում, այլ ընդհանրապես կանանց, հետևաբար հայ տղամարդկանց վրա օրինակ բերելդ անտեղի էր։ ;)

Ինչ վերաբերում է հոտին՝ էլի եմ ասում, «ճաշակին ընկեր չկա»:
Ինձ թվում է՝ սա այն դեպքն է, երբ ճաշակի հարց չկա. ծխախոտի հոտը զզվելի հոտ է, ու եթե բացառություններ կան, այսինքն՝ ոմանց դուր է գալիս, դա դեռ չի նշանակում, որ լավն է։ Բացի դրանից, խոսքն այստեղ միայն հաճելին ու տհաճը չէ. շատ մարդիկ այդ հոտն ուղղակի ֆիզիկապես տանել չեն կարողանում. սրտխառնոց են ունենում, աչքերն արցունքակալում են, էլ չեմ ասում առողջությանը հասցվող ոչ անմիջական վնասների մասին, որոնք միայն հետագայում են դրսևորվում։

Այդ դեպքում ինչո՞ւ են ծխախոտ արտադրում: :esim
:D Վա՜յ, Սասուն։ :D Լավ հարց էր։ Արտադրողներին ձեռնտու է, արտադրում են, ծխողներն էլ իրենց առողջության հաշվին նպաստում են ոմանց ահռելի շահույթներին։ ;) Շատ էլ որ ներքևում մժղուկ տառերով գրում են «Ծխելը վնասակար է առողջությանը»։ Մեկ է, գիտեն, որ կարդացող չկա, ու իրենց բիզնեսը առաջադիմելու է։

Է՜, սուբյեկտիվ վերաբերմունքդ ինձ դուր չեկավ :nono
Ինձ էլ։ :P

Ժողովուրդ, բայց եկեք չմոռանանք, որ այս թեման հենց ծխող կանանց մասին է, ոչ թե ընդհանրապես ծխող մարդկանց։ Վերջինիս մասին առանձին թեմա ունենք վաղուց, ժամանակին էլ հավեսով քննարկել ենք, ինչն, իհարկե, չի նշանակում, թե այլևս չենք կարող քննարկել։ Ուղղակի աշխատենք շատ չընդլայնել թեման ու խոսենք կոնկրետ կանանց ծխելու երևույթի մասին։

Երվանդ
11.12.2007, 01:52
Ինձ դուր են գալիս ծխող կանայք, չեմ կարա բացատրեմ խի, ուղղակի դուր են գալիս ու վերջ, ու տանել չեմ կարում ծխախոտի ծխից բողոքողներին:angry:)

BusinessMen
11.12.2007, 02:01
Ինքս որևէ նախապաշարում չունեմ ծխող կանանց նկատմամբ...թեև երբեմն կան կանայք, որ ընենց են ծխում, որ ստրիպտիզից ավելի սեքսուալ է:)

Լավ էր ասված, բայց կինը ինքը գոնե մի քիչ պետք է սեքսուալ լինի, որ ծխելուց սեքսուալ երևա, թե չե պատկերացրա օրինակ 180կգ-անոց կինը ոնց կարա այնպես ծխի, որ օրինակ իմ ոտքերը տակիցս փախնեն

Adam
11.12.2007, 13:58
Ըստ ինձ ծխում են այն աղջիկները, որոնք ավելի թեթև մտածելակերպի տեր են, որոնց մեր հայ երիտասարդության մեծ մասը անվանում է «փչացած»: Խոսքս չի գնում կնոջ ծխելու մասին, այլ միայն աղջկա: Եթե կինը ամուսնացած է և ծխում է, դա կարելի է բացասական երևույթ համարել միայն առողջության տեսանկյունից: Իսկ երբ ծխում են 14-22,23 տարեկան աղջիկները, ապա դա ընդունվում է, որպես փչացածություն: Ես կոնկրետ ընկերություն չէի անի այն աղջկա հետ, որը ծխում է, քանի որ ինչպես վերևում նշեցի, էդպիսի աղջիկները թեթևամիտ են, (ես չեմ ասում փչացած) և լիովին չես կարող վստահել իրենց: Եվ որը ընդհանրապես կապ չունի հայ աղջկա կերպարի հետ: Իսկ երբ ծխել է սկսում հասուն կինը, որը ամուսնացած է, ունի երեխաներ և այլն, ես դա չեմ համարում թեթևամտության նշան: Չեմ կարող մտքերս համախմբել և մեկնաբանել, պարզապես չեմ համարում:
Սա միայն Հայաստանում: Շատ ու շատ եվրոպական երկրներում միգուցե մեր այսօրվա համեստ աղջկա կերպարները նույնպես ծխում են, և էնտեղ դա բնական է, բայց այստեղ չգիտես, թե ինչու պատանի-երիտասարդ աղջիկը. որը ծխում է չի կարող չհամարվել թեթևամիտ, համենայնդեպս իմ կողմից: Հնարավոր չի, որ Հայաստանում գտնվեն այնպիսի աղջիկներ, որոնք թեթևամտության հետ ընդհանրապես կապ չունեն, բայց ծխում են: Սա իմ կարծիքն է: :)
Իսկ ծխելուն առհասարակ վերաբերվում եմ բացասական, կապ չունի թե ով է ծխողը:

BusinessMen
11.12.2007, 14:31
Ով ուզումա թող ծխի, ով չի ուզում պետք չի, իսկ ընդհանրապես թող ամեն անդամ իր կարծիքը չներկայացնի որպես իրականություն, ինչքան մարդ, այնքան կարծիք…
Եթե վերցնենք ծխելը որպես առողջության վնաս հասցնող սովորույթ, ապա դա ինձ թվումա մեծ պրոբլե չի, ինչքան էլ բժիշկները հակառակը ասեն:
Ծուխն ու կեղտը, որ մենք ամեն օր շնչում ենք փողոցում, կարող է մի քանի անգամ ավելի վնաս տալ առողջությանը, քան ծխելը:
Ինչ վերաբերվում է ծխելուն որպես ոչ գեղեցիկ ժեստ, մանավանդ աղջիկների կողմից, մի բան կասեմ՝ մարդու կողմից արվող ամեն մի քայլ, ունի իր պատճառը, երբեմն պետք է մտածել, ինչու է երիտասարդ աղջիկը սկսում ծխել կամ նույնը տղայի համար:
Ինձ թվում է, պատճառները հիմնականում հոգեբանական են, առօրյա կյանքում ինչ-որ պրոբլեմները բերում են ծխելուն, այսինքն դժվար պահին ծխելը ոնց որ ուժ է տալիս, եթե բժկության տեսանկյունից վերցնենք, դա նիկոտինի առկայությունն է, որը ինչպես գիտենք փոքր դոզայով նարկոտիկ է, սակայն չգիտես ինչու կա նաև հոգեբանական առումը, որը դժվար բացատրելի է…
Ծխելը շատերի կյանքը հեշտացնում է, դժվար պահերին ծխելով քեզ միայնակ չես զգում և այլն, իսկ ինչ վերաբերվում է ցուցադրական ծխելուն, որը ըստ շատերի ինչ-որ ազդեցություն է թողնում շրջապատի վրա, դա չնայած որ յուրաքանչյուր մարդու գործն է, դրան կարելի է մի թեթև բացասական վերաբերվել, քանի որ չենք հասկանում պատճառները, իսկ միգուցե մի օր մենք էլ հասկանանք՞

Adam
11.12.2007, 14:38
իսկ ինչ վերաբերվում է ցուցադրական ծխելուն, որը ըստ շատերի ինչ-որ ազդեցություն է թողնում շրջապատի վրա, դա չնայած որ յուրաքանչյուր մարդու գործն է, դրան կարելի է մի թեթև բացասական վերաբերվել, քանի որ չենք հասկանում պատճառները, իսկ միգուցե մի օր մենք էլ հասկանանք՞

Բոլորս էլ ինձ թվումա մեր մեջ հասկանում ենք, ուղղակի ճիշտ բառեր չկան դրանք մեկնաբանելու համար: :)

Մանե
11.12.2007, 14:48
Կարծեմ էս թեմայի վերաբերյալ կարխիքս մի անգամ արտահայտել եմ:think
Երբ տեսնում եմ ծխող կին կամ առավել ևս աղջիկ,մոտս միանգամից ահավոր հակակրանք ա առաջանում տվյալ անձի հանդեպ,ու կաշխատեմ շփվել վերջինիս հետ միայն ծայրահեղ դեպքերում: Հակակրանք ա առաջանում նաև այն տղաների հանդեպ,որոնք կարան նստեն իրենց ընկերուհիների հետ ու հավասար ծխեն;)
Ու սա ոչ թե սեռական խտրականություն ա,այլ... եսիմ,չեմ կարա կոնկրետ նկարագրեմ:
Ու հեչ պարտադիր չի,որ տղան մի բան անի ու հետ չմնալու կամ հավասարություն հաստատելու համար աղջիկն էլ նույն բանը անի,և հակառակը,իմ կարծիքով դա նվազագույնը հիմարության և անխելքության դրսևորում ա :8
Ծխող տղաներին էլ արդեն նորմալ եմ վերաբերվում:)

Belle
11.12.2007, 14:49
Անընդհատ խուսափում էի այս թեման կարդալուց, առաջին անգամ եմ նայում: Ու իմ կարծիքով բոլոր գրառումների մեջ էլ ճշմարտացիություն կա: :)

Բայց ես կասեմ այսքանը-չեմ ընդունում ծխող աղջիկներին ու կանանց:

Dayana
11.12.2007, 15:05
Միայն մի բան , ես չեմ ծխում ու չեմ էլ ծխի , դեմ եմ իմ ՝ ծխող աղջկա կերպարին , սկայն ուրիշնեիրը , դա արդեն ուրիշների գործն է ։ Շատերը չգիտեմ ինչպես է դա տեղի ունենում , բայց ինքնահաստատվում են ծխելով , թող ինքնահաստատվեն , բայց ինձանից հեռու , ծխախոտի հոտն ու ծուխը տանել չոմ կարողանում ։ Շատ եմ ափսոսում , որ ծանոթնորիցս մեկը , կամ առավել ևս ընկերներցս մեկը ծխում է , բայց կամքն իրենն է :)

Աթեիստ
11.12.2007, 15:13
Օֆֆտօպ.

Բոլոր նրանց ովքեր դեռ չեն դիտել խորհուրդ կտամ դիտել "Thank You for Smoking" (http://exler.ru/films/01-02-2007.htm) ֆիլմը:

Էդուարդ_man
11.12.2007, 17:08
Ինձ դուր չի գալիս, որ կինը կամ աղջիկը ծխում է ու կապ չունի թե նա կարողանում է դրա հետևանքնեևը թաքցնել թե ոչ միևնույն է տհաճ է:

Մարիաննա
11.12.2007, 22:27
Կինը ծխելիս նույնքան հրապուրիչ կարող է լինել, որքան հրապուրիչ կարող է լինել կույր տատիկը՝ ասեղ թելելիս:

Mefistofel
11.12.2007, 22:45
Հարցս մեծամասամբ վերաբերվում է տղաներին: Ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ իմանաիք, որ ձեր ընկերուհին կամ կինը, որին սիրում եք, ծխում է և չի պատրաստվում հրաժարվել:
Գրառումները կարող են անել նաև աղջիկները, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել տվյալ թեմայի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում երբ կինը կամ աղջիկը ծխում է: :B ;)

Վերաբերվում եմ դրան զուգահեռ... ծխումա? լավա անում ! Ես անգամ դեմ չեմ լինի եթե նա խմող լինի... դա չի կարևոր ... եթե հոգով ու սրտով մարդա, ինձ անգամ չի ընկճի եթե իմանամ, որ դատվածություն ունի /օրինակի համար դա/...
Ծխելը դա անբարոյականություն չէ, անբարոյականությունը մարդուն կանդալելն ա...

Vive L'Armenie
11.12.2007, 22:50
Ընդհանրապես չեմ սիրում, երբ կանայք և աղջիկները ծխում են :[
Տհաճ է նայվում կողքից, համենայն դեպս ինձ համար :bad

Angelochek Pushisti
11.12.2007, 23:07
SHat vat em tramadrvac cxor kananc ev arjiknerin vorovhetev shata tger ban e hatkapes hay arjikneri hamar nurb eakin inchpisi kinna vayel che aydpisi ban, ekrord cxel@ vnasakar earorjutyan@ shat urax klinei vor herustacuyic durs gar cxaxxoti govazdner@ es karcum em petqe bolors miahamur ujerov verj dnenq cxelun.:(:oy

Մոդերատորական:Ակումբում լատիներեն տառերով գրելն արգելվում է։ Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Apsara
11.12.2007, 23:10
Կարդացի խնդալս եկավ, ծխող աղջիկը աչքիցս ընկնումա, ծխող աղջիկը թեթևամիտա..բլ..բլ..
կարամ ասեմ կանաչ կոշիկ նախընտրող մարդիք ասենք չարամիտ են

Ախր ժողովուրդ ջան ինչ կապ ունի մարդ ծխումա, թե չի ծխում, ախր բոլորն էլ գիտեն, որ վնասա առողջությանը, գիտեն, որ մեր հայ հհիվանդ մտածելակերպը չի ընդունում, բայց մեկ է ծխում են, ուրեմն ուզում են, իսկ եթե ուզում են իրավունք ունեն…

Կոնկրետ ես չեմ ծխում, մեր ընտանիքում ծխող չկա ու ես ծխախոտի ծուխ տանել չեմ կարողանում, շմչառական սպազմ է առաջանում մոտս:P, ահա ինչու ընդհամենը խնդրում եմ իմ ծխող ընկերներին ինձանից հեռու ծխել, չպխտորել իմ մոտի օդը, այդքան բան, ես հարգում եմ նրանց ընտրությունը,:B

մի հատ ճշտում եմ ուզում անել, բժշկության պահով հենց հիմա ծնողներիցս պարզեցի, որ միայն հղիության ընթացքում ու միայն կնոջ ծխել թարգելը ոչ մի կերպ չի օգնի այդ երեխային առողջ ծնվել: Ծխել պետք է թարգի բեղմնավորումից 2-4 ամիս առաջ թե կինը թե տղամարդը, չնայած այդ դեպքուիմ էլ 100 տոկոսա ապահով չես կարող լինել, որ այն գենետիկ կոդի վրա ազդեցություններ չի թողնի:
եթե մանրամասները հետաքրքրում է ասեք ավելի կոնկրետ կհարցնեմ, կպատասխանեմ

Mefistofel
11.12.2007, 23:25
Ծխում ա , չի ծխում... բլա բլա բլա...
Բա էն որ կինը մեքենայի ղեկին ա նստում ?????? ի դեպ դա ավելի վտանգավոր ա շրջապատի և մոտակայքում գտնվող մարդկանց կյանքի համար քան երկու տասնյակ թունդ ծխող կանանց արձակած ծուխը...
Եվ ուր կորավ մեր ստերեոտրպի ամբողջականությունը ? Եթե ասել "ՀԱՅԿԱԿԱՆ" ապա թող դա վերաբերվի բոլոր ասպեկտներին , մի տեսակ խտրականություն եմ տեսնում: Դե թեթ էտա, թող կինը շալվարել չհագնի , 6-ից հետո տանից դուրս չգա, չաշխատի, չսովորի. իսկ կոսմետիկան չարաշահողներին արհասարակ թող հանրապետության հրապարակում կախաղան հանեն!
Ծխելը մեխկ չէ,
Հոգով աղքատն է մեխկ...

Ջուզեպե Բալզամո
12.12.2007, 02:21
Ըստ իս.
Տղամարդը ծխել սկսում է շրջապատի պարտադրանքի պատճառով:
Դպրոցական տարիքում ամեն տղա չի կարող դիմակայել դասարանցիների ակամա ճնշմանը:
Կինը ծխել սկսում է ուղեղի բացակայությամբ պատճառով: Առանց մեկնաբանությունների:

Իմ կարծիքով,բերված օրինակում տղամարդն ավելի անուղեղ է … ծխել ուրիշի ճնշմա՞մբ: Է՞լ ինչ անել …:o
Երևույթը սեռ չունի-ծխելը բացասական երևույթ է:

Լեռնցի
15.12.2007, 02:36
Ժողովուրդ ջան, մեկ էլ տեսար նենց բաներ են գրած ծխող աղջկա կամ տղայի մասին:
Բոլորն էլ գիդեն ծխելը վնասակար է առողջությանը.
Մեր կողմից աղջիկների ծխելը վատ է սովորաբար անրադառնում, որովհետև մենք աղջկանից հաճախ պահանջում ենք նրբություն, բառիս բոլոր իմաստներով, իսկ ծխախոտը ծուխ է, կոշտ կեղտոտ մի բան, որը որ չենք ուզում տեսնել աղջիների ձեռքին:
Աղջկերք նուրբ եղեք, բառիս բուն իմաստով. մի ծխեք...
ես էլ անձամբ չեմ ծխում.

Երկնային
12.01.2008, 01:33
հմմ... պարզապես զարմանում եմ, թե ոնց կարող եք կնոջ/աղջկա մասին դատել նրանով թե ծխում է նա թե ոչ... :o
ես ինքս չեմ ծխում, ու առանձնապես ցանկուտյուն չունեմ, բայց իմ շրջապատում ու ընկերներիս մեջ կան էնպիսիները որոնք ծխում են... ու ասեմ ձեզ, նրանցից ոչ ոք «փչացած» կամ «ոչ կանացի» կամ «անխելք» չեն...

ու պետք չի էստեղ խտրականուտյուն դնել, ծխելը ինքնին բացասական երևույթ եմ համարում, ու կապ չունի թե ով է ծխում` տղամարդը թե կինը...
մյուս կողմից դա ամեն մեկի գործն է, ամեն մեկս ենք որոշում, ծխենք թե ոչ, ամեն մեկս ենք որոշում թունավորենք մեր կյանքը, թե ոչ

Լեո
12.01.2008, 01:37
Ակամայից նման կանայք ու աղջիկները աչքիցս ելնում են:[ Չգիտեմ, միգուցե սխալ եմ, բայց... ես ել էդպիսին եմ:

Սամվել
12.01.2008, 01:38
հմմ... պարզապես զարմանում եմ, թե ոնց կարող եք կնոջ/աղջկա մասին դատել նրանով թե ծխում է նա թե ոչ... :o
ես ինքս չեմ ծխում, ու առանձնապես ցանկուտյուն չունեմ, բայց իմ շրջապատում ու ընկերներիս մեջ կան էնպիսիները որոնք ծխում են... ու ասեմ ձեզ, նրանցից ոչ ոք «փչացած» կամ «ոչ կանացի» կամ «անխելք» չեն...

ու պետք չի էստեղ խտրականուտյուն դնել, ծխելը ինքնին բացասական երևույթ եմ համարում, ու կապ չունի թե ով է ծխում` տղամարդը թե կինը...
մյուս կողմից դա ամեն մեկի գործն է, ամեն մեկս ենք որոշում, ծխենք թե ոչ, ամեն մեկս ենք որոշում թունավորենք մեր կյանքը, թե ոչ

Հմմ...
Կներեք չեմ կարդացել քննարկումը :oy
մենակ մի բան ասեմ...փչացած ոչ, Անխելք ԱՅՈ
ԲԱցատրեմ, Հենց մենակ էն պատճառով որ առողջ երեխաներ ունենալու հավանականությունը կտրուկ ընկնումա :think

Երկնային
12.01.2008, 01:46
Հմմ...
Կներեք չեմ կարդացել քննարկումը :oy
մենակ մի բան ասեմ...փչացած ոչ, Անխելք ԱՅՈ
ԲԱցատրեմ, Հենց մենակ էն պատճառով որ առողջ երեխաներ ունենալու հավանականությունը կտրուկ ընկնումա :think

Սամվել, առողջ երեխա ունենալու համար երկուսն էլ պետք է չծխեն... պասիվ ծելը ավելի վատա... իսկ եթե հղի կնոջ ներկայությամբ իր ամուսինը «շոքեքարշի պես պչում է», ավելի վատ է ազդում... :think

Սամվել
12.01.2008, 11:49
Սամվել, առողջ երեխա ունենալու համար երկուսն էլ պետք է չծխեն... պասիվ ծելը ավելի վատա... իսկ եթե հղի կնոջ ներկայությամբ իր ամուսինը «շոքեքարշի պես պչում է», ավելի վատ է ազդում... :think

ԲԱյց դե ես հակառակը չասացի :P
Ես կոնկրետ չեմ ծխում, ու ծխելու մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում։
Բայց դե ամենասխալ բանա որ ծխող հոր պատճառով ընտանիքի ենթարկվումէ ծխի ազդեցությանը։ Դրա համար ծխող մարդը պետքա իր ընտանիքի մասին մտածի ու ուրիշ տեղ ծխի։ Ասենք ԲԱլկօնից, կամ Պադյեզդում :ok

Իմիջայլոց ինչքան գիեմ կնոջ ծխելը շատ ավելի վատ է ազդում երեխայի առողջության վրա քան տղամարդունը, եթե իհարկե կնոջ կողքին չի ծխում։
Հիմա ինչ կինը ասի մեկա մարդս ծխումա ես ինչի հետ մնամ սկսի ինքն էլ ծխել հա՞։:[

Ավելի լավա մարդուն համոզի թարգել քան թե ինքը ծխի ;)

Undina
12.01.2008, 12:18
Կարծում եմ, որ ամեն մարդու ու մանավանդ ամեն կնոջ չի, որ կարող է "սազել" ծխելը: Չեմ ընդունի երբեք, որ հղի կինը ծխի::angry Չեմ ընդունում, որ 16-18 տարեկան աղջիկները ծխում են:[ Բայց երբ "зрелый" կինը, գիտակցելով դրա հետևանքները, ծխում է դա վատ չի…դա երբեմն նույնիսկ գեղեցկություն է::B
Ես ինքս ծխից նյարդայինանում եմ: Այնպես որ ինձնից ծխող դուրս չի գա:;)

Հա մեկ էլ մոռացա ասել, որ եթե մի օր ես ծխեմ իմ կողքի մարդիք, մանավանդ իմ ընկերը կամ ամուսինը, պիտի դա ընդունի:oy

Մանե
12.01.2008, 12:25
Բայց երբ "зрелый" կինը, գիտակցելով դրա հետևանքները, ծխում է դա վատ չի…դա երբեմն նույնիսկ գեղեցկություն է::B

loooooooooooooooooooooool :[ :lol

Կներեք :oy

Breath of wind
12.01.2008, 12:29
Բայց երբ "зрелый" կինը, գիտակցելով դրա հետևանքները, ծխում է դա վատ չի…դա երբեմն նույնիսկ գեղեցկություն է::B

Չեմ հասկանում ծխելու մեջ ինչ գեղեցիկ բան կա: Երևի գեղեցկություն բան չեմ հասկանում :think

Undina
12.01.2008, 12:31
Ամեն մարդ ունի իր սուբյեկտիվ կարծիքը, մաանավանդ գեղեցկության շուրջ…:8

ChildOfTheSky
12.01.2008, 15:18
Տարբերություն չեմ տեսնում տղամարդկանց և կանանց ծխելու միջև : Չեմ կարծում, թե կանանց ծխելը մեզ մոտ հիմնախնդիր է , այ տղամարդկանց ծխելը կարող է , տղամարդկանց 60 տոկոսը մեզ մոտ ծխող են , շատ ավելի շատ քան կանայք : Մեզ մոտ կանայք և աղջիկները այդքան շատ չեն ծխում: Իսկ եթե դուք եղել եք Վրաստանում և տեսել եք, թե այնտեղ ինչքան են ծխում աղջիկները, ապա գիտեք, որ մեզ մոտ ամեն ինչ դեռ շատ լավ է :

Annychka
14.01.2008, 21:20
Ծխելն է՞,որ գեղեցիկ է դարձնում կնոջը:think

ChildOfTheSky
14.01.2008, 22:17
Ծխելն է՞,որ գեղեցիկ է դարձնում կնոջը:think
Ոչ իհարկե

dvgray
15.01.2008, 01:02
Քանի դեռ ծխում էի, չէի զգում...
Հիմա որ թաևգել եմ, շաաաա՜՜՜տ տհաճ է:
...
Հեռվից գալիս է մի սիրուն հագնված, գեղեցիկ կազմվածքով, հմայիչ աղջիկ: Գնալով ավելի ու ավելի մոտենալով՝ սպասում եմ ստանալ նուրբ հոտերի վայելք :)ը: Ու մեկ էլ՝ առռռռը քեզ, այ անբախտ :D :o ...՝ սիգարետի հոտ :(: Ոնց որ ես մինուս 20-ի տակ սառը ջուր լցնեն գլխիտ:

Adam_Smith
15.01.2008, 20:40
Եթե աղջկա վրայից ծխի հոտ ա գալիս... էդ հաստատ արդեն տհաճ ա ու գեղեցկության մասին խոսք անգամ չի կարա լինի: Ու պատկերացնում եմ քանի տոննա օծանելիք պետք ա լցնի վրան, որ գոնե 1 մետրից հոտ չգա :think

Empty`Tears
27.03.2008, 21:05
Ես անձամփ դեմ չեմ ոչ էլ կողմ, սակայն որ կին եմ տեսնում ծխելուց ինձ մոտ նա հակակրանք չի առաջեցնում... շատ կին ծանոթներ ունեմ, որ ծխում են, դա շատ նոռմալ եմ համարում, իսկ երբ տեսնում եմ իմ տարիքի աղջկա, այդ պարագայում իմ մեջ նա բացասական մի գիծ է ավելացնում իր մասին մտածելու....Ընդունում եմ, մեկ տեղ էլ սիրում եմ, որ տղան ծխում է (ամեն ինչ իր չափի մեջ)...Մի խոսքով դա նոռմալ եմ համարում....

varduuhi
10.07.2008, 12:07
Հետաքրքիր է, արտահայտվողների մեծ մասը դեմ է ծխելուն: :handsԵս չգիտես ինչու լրիվ ուրիշ սպասելիքներ ունեի: :oyԲայց էնքան ուրախ եմ, որ էդպես է: :okԵղբորս տղան նոր է Ռուսաստանից եկել ու շատ էր զարմացել, որ հորքուրը / այսինքն ես:oy/ չի ծխում: Երևանում մի քիչ ուրիշ է, բայց Գյումրիում երբեք փողոցում ծխող կնոջ չես հանդիպի:hands:

Cindy
10.07.2008, 12:15
Ես դեմ եմ:Եթե աղջիկը կամ Կինը մայր պետք է դառնան,ընդհանրապես հակացուցված է:Մի խոսքով ես զզվում եմ ծխախոտի հոտից և ծխող կանանցից:angry

ArmineIvanyan
10.07.2008, 12:21
Հարցս մեծամասամբ վերաբերվում է տղաներին: Ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ իմանաիք, որ ձեր ընկերուհին կամ կինը, որին սիրում եք, ծխում է և չի պատրաստվում հրաժարվել:
Գրառումները կարող են անել նաև աղջիկները, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել տվյալ թեմայի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում երբ կինը կամ աղջիկը ծխում է: :B ;)

Ծխելուն ընդհանրապես լավ չեմ վերաբերվում, եթե մարդ գիտակցում է, որ դա միայն վնասում է առողջությանը ու ոչ մի օգուտ չի տալիս, ինչ իմաստ ունի ծխել, ու կապ չունի կին թե տղամարդ!!!

Անանուն
10.07.2008, 16:01
Ես ընդհանրապես դեմ եմ ծխել երևույթին, առավել ևս կանանց ու աղջիկների: մի ընկեր ունեմ նա է լավ ասում. «Համբուրվել ծխող կնոջ հետ, նշանակում է համբուրվել մոխրամանի հետ»:o
Չեմ ասում թե չեմ ծխել, մի 4-5 տարի ծխել եմ, բայց ես 4 տարի է թարգել եմ ու շատ ուրախ եմ դրա համար:)

«Համբուրվել ծխող կնոջ հետ..": Այս միտքը

Ավելացվել է 3 րոպե անց

Ես ընդհանրապես դեմ եմ ծխել երևույթին, առավել ևս կանանց ու աղջիկների: մի ընկեր ունեմ նա է լավ ասում. «Համբուրվել ծխող կնոջ հետ, նշանակում է համբուրվել մոխրամանի հետ»:o
Չեմ ասում թե չեմ ծխել, մի 4-5 տարի ծխել եմ, բայց ես 4 տարի է թարգել եմ ու շատ ուրախ եմ դրա համար:)

«Համբուրվել ծխող կնոջ հետ..": Սա առաջինը ասել է Բեռնարդ Շոուն, ընդ որում այս ձևով. "Համբուրել ծխող կնոջը նույնն է ինչ համբուրել մոխրամանը":

Ավելացվել է 18 րոպե անց
Եվ ընդհանրապես ծխելու մասին: Ենթադրենք Հայաստանում կա 1000000 (մեկ միլիոն) ծխող: Ենթադրենք նրանցից յուրաքանչյուրը մեկ օրում օգտագործում է մեկ տուփ (20 հատ) ծխախոտ: Մեկ տուփի միջին արժեքն ընդունենք 300 դրամ: Եթե յուրաքանչյուր ծխող մեկ օրվա ընթացքում ծխի 1 (մեկ) հատ պակաս, ապա դրանից կստացվի 1000000 * 15 դրամ (տասնհինգ միլիոն դրամ): Բոլորս էլ լսած կամ կարդացած ենք, որ այսինչ կամ այնինչ երեխային բարդ վիրահատության համար անհրաժեշտ է այսքան գումար: Միտքս հասկացա՞ք: Մի գուցե ինչ-որ միամիտ բան եմ ասում, բայց...

Racer
10.07.2008, 23:00
Մի գուցե ինչ-որ միամիտ բան եմ ասում, բայց...
Միամիտ չի ուղղակի անիրականանալի ա: Լավ կլիներ, որ մարդիկ ընդհանրապես չծխէին բայց դէ դա էլ ա անիրականանալի առայժմ:

Tanamasi
10.07.2008, 23:02
Լավ կլիներ, որ նույն եռանդով դեմ լինեինք տղամարդկանց ծխելուն, որովհետև, երևի, աղջկան էլ հաճելի չի, երբ տղու վրայից ա նույն հոտը գալիս։

azat11
10.07.2008, 23:28
Հարցս մեծամասամբ վերաբերվում է տղաներին: Ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ իմանաիք, որ ձեր ընկերուհին կամ կինը, որին սիրում եք, ծխում է և չի պատրաստվում հրաժարվել:
Գրառումները կարող են անել նաև աղջիկները, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել տվյալ թեմայի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում երբ կինը կամ աղջիկը ծխում է: :B ;)

Տվյալ դեպքում ընկերս ասումա «ոնց որ մոխրամանի հետ համբուրվես»:
Ես սիրում եմ ծխելը, այն արմատապես չբացառողներին, սակայն ազատությունը բարձրագույն արժեք է և իրեն հարգող մարդը չպետք է կախված լինի ինչ-որ սիգարետից: Այս փիլիսոփայությամբ տաս տարի ծխելուց հետո թողեցի ծխելս և չորս տարի է, ինչ ընդհանրապես չեմ ծխում: Ոչ պակաս անընդունելի են նաև այն մարդիկ, որոնք հիստերիկ մերժողականությամբ են վերաբերվում թեկուզ մեկ հատիկ փստացնելուն` զուտ «առողջ աապրելակերպ» կոչվող էգոիզմից ելնելով: Կարծեմ Սևակն էր ասել...«դրախտում եղանակը լավնա, բայց դժոխքում են բոլոր կարգին մարդիկ»: Սա է մեր իրականությունը, Սե-լա-վիիի....
Հա, կանայք.... դե ծխող կնոջից հմայիչ էակ կա աշխարհում??? Սակայն ՈՉ կախվածությանը, ծխելու իրավունք ունի այն մարդը, ով կարող է կամայական պահի չծխել, դա հաստատ ես չեմ և գերադասում եմ միայն գարեջուր խմել..........

Chuk
10.07.2008, 23:30
Հարցս մեծամասամբ վերաբերվում է տղաներին: Ինչպե՞ս կվերաբերվեիք, երբ իմանաիք, որ ձեր ընկերուհին կամ կինը, որին սիրում եք, ծխում է և չի պատրաստվում հրաժարվել:
Գրառումները կարող են անել նաև աղջիկները, որոնք կարող են իրենց կարծիքն արտահայտել տվյալ թեմայի շուրջ: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում երբ կինը կամ աղջիկը ծխում է: :B ;)

Շատ լավ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր կախում չունեն «Ծխող աղջիկներ կամ կանայք» թեմայից :B

Գալաթեա
10.07.2008, 23:46
Շատ լավ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր կախում չունեն «Ծխող աղջիկներ կամ կանայք» թեմայից :B

Չուկ :love

Adam
11.07.2008, 22:12
ժող էս ի՞նչ բոխչեք եք քրքրում :D
ես սենց թեմա էլ եմ բացե՞լ :D