PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռետրո մասնիկներ, Նոր քաղաքում



Adam
10.12.2007, 14:46
Այս թեմայում եկեք գրենք, թե մեր այսօրվա քիչ թե շատ նոր քաղաքում ի՞նչ հին մասնիկներ կուզենայինք տեսնել, որոնք հանվել են, կամ չեն աշխատում: Ինձ թվում է, որ դրանք շատ են: Ես օրինակ կուզեի, որ Վերնիսաժի ֆանտանները նորից աշխատեին :D :B

Արամ
10.12.2007, 16:37
Ես կուզէի որ իմ 1926 թվին կորցրած լոգոն գտնեի:((((

dvgray
10.12.2007, 18:06
Ես կուզենաի, որ Խանջյան փողոցը էլի երթևեկելի փողոց լիներ :):

Adam
14.12.2007, 16:42
Ես կուզեի, որ տրամվայները նորից գործեին, բայց ավելի տյունինգ արած տրամվայներ լինեին :D, ավելի ամերիկյան ոճի, այլ ոչ թե մեր հնի նման ժանգոտած :B

Cassiopeia
14.12.2007, 16:47
Ես կուզեի, որ տրամվայները նորից գործեին, բայց ավելի տյունինգ արած տրամվայներ լինեին :D, ավելի ամերիկյան ոճի, այլ ոչ թե մեր հնի նման ժանգոտած :B

Հիշեցի… մի ժամանակ փողոցներում, տրամվայների հետ երթևեկում էին շատ գեղեցիկ սարքած սրճարան-տրամվայները: Անչափ հաճելի էր դրանցով երթևեկելը… Երաժշտություն, մատուցվող սրճարանային թեթև ուտեստներ ու խմիչքներ… ու զբոսանք Երևանում:love

Fobus
14.12.2007, 23:38
մանկական երկաթուզին եմ շատ կարոտել, իր հին տեսքը ու աշխուժությունը

Amaru
14.12.2007, 23:45
Հիշեցի… մի ժամանակ փողոցներում, տրամվայների հետ երթևեկում էին շատ գեղեցիկ սարքած սրճարան-տրամվայները: Անչափ հաճելի էր դրանցով երթևեկելը… Երաժշտություն, մատուցվող սրճարանային թեթև ուտեստներ ու խմիչքներ… ու զբոսանք Երևանում:love

ի՜նչ կայֆա :) բա էդ ե՞րբ էր :oy ես էլ եմ ուզում!

Cassiopeia
14.12.2007, 23:50
ի՜նչ կայֆա :) բա էդ ե՞րբ էր :oy ես էլ եմ ուզում!

Հիշում եմ, 2-րդ դասարան էի… սովորում էի Գորկու դպրոցում, իսկ Շախմատի տան դիմացով անցնում էր այդ տրամվայը, սիրուն գունազարդված, գեղեցիկ վարագույրներով: Միակ վատ հիշողությունը, որ նրանց մատուցած խմորեղենից համ էր գալիս:lol

Amaru
14.12.2007, 23:51
մմ, նե, էդ ժամանակ ես երևի պուճուր էի…))
լոլ