PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակնթարթ...



Vive L'Armenie
10.12.2007, 12:29
Միշտ այն կարծիքի եմ եղել, որ սեր առաջին հայացքից գոյություն չունի որ այն միայն սիրավեպերի մենաշնորհ է... Կարծել եմ որ սերը դա մի անբացատրելի երևույթ կամ զգացմունք է, որ, եթե ես սիրեմ ինչ որ մեկին, ապա պիտի սիրեմ նրան իր թերություններով ու բնավորության լավ ու վատ գծերով հանդերձ, բայց ինչպես սիրեմ նրա լավ ու վատ գծերը, եթե նրան առաջին անգամ եմ տեսնում: Իսկ երբեմն էլ ինքս ինձ հետ մնալով, մտածում էի, թե սեր ասվածը գոյություն չունի, իսկ եթե գոյություն ունի, ապա ընձեռվում է շատ քչերին: Սակայն մի օր հայտնվեց նա, ապացուցելու, որ մինչև այդ ապրել եմ խաբեության շղարշի ներքո: Գեթ մեկ հայաացք, որ հասկացա, որ սուզվում եմ նրա ծով աչքերում: Հասկացա, որ սիրտս անգամ ջանում է բաբախել նրա սրտի ռիթմին զուգընթաց: Նայելով աչքերին փորձում էի որսալ այն հենց այն լույսը, որը ջերմացներ հոգիս: Եվ հանկարծ հասկացա, որ հենց իմ երազների հերոսն է նա, որ հենց այն մարդն է, ում մասին միշտ երազել եմ և կարծել, թե նա գոյություն չունի...

Կարծես սերը մի երջանկություն լիներ, որ ստիպում էր ինձ ապրել... Երբեմն անել խենթ, անիմաստ արարքներ, որոնք շատ անգամ ճակատագրական էին լինում: Երբ սիրում ես, կարծես թե աշխարհին յուրովի ես նայում, ամեն ինչ կարծես նոր իմաստ, նոր դեր է ստանում այս դաժան կյանքում: Հանկարծ սկսում ես հավատալ չնչին բաների, որոնց ընդհանրապես չես հավատացել: Կյանքն ուրիշ բնույթ է ստանում:

Օրը կարծես վայրկյանի պես էր անցնում, ամբողջ օրը մտածում էի, երազում էի նրա մասին, ամեն մի չնչին բան նրա հետ էի կապում, ամեն մեկի մեջ փորձում էի գտնել նրա որևէ փոքր մասնիկ: Լուսինը դարձել էր մոլորված ու թափառական սրտիս անխոս ուղեկիցը, չասված խոսքերիս լուռ վկան, սպասող և կարոտած աչքերիս հայելին...

Ինչքան բան է տեսնում ու լսում, բայց ինչքան լուռ է... Ափսոս, որ այն ամենը ինչ տեսել է, ինչ պատմել եմ նրան, չի կարող պատմել, հասկացնել սիրած էակիս...

Ապրում էի այդպես, կարծես կյանքից հեռացած և չէի մտածում, որ այն ինչ ունի սկիզբ կունենա և իր ավարտը... Չէի փորձում ընդունել այն, որ ես կարող եմ այլևս նրա մասին չմտածել, ամենուրեք չփնտրել նրա հայացքը, չէի կարծում որ նրա հայացքը, որն ինձ միշտ ջերմացնում էր, այլևս անկարող էր լինելու ետ բերել աչքերիս կրակը...

Հասկանում եմ, որ այն ամենը ինչ զգացել եմ ես այժմ` զգում է և նա, բայց ավաղ ամեն ինչ անցավ, կարծես անէացավ մեկ վայրկյանում, գիշերային ցնորքի պես: Մնացի մենակ` ինքս ինձ հետ: Այժմ <<մենակություն>> բառից դողում է օդն իմ սենյակի...

Նա ինձ թողեց մենակ, կարծես գնաց հեռու անվերադարձ: Հաշտվեցի նրա մեղքի հետ, բայց ուժ չունեմ ներելու...
Գնա, այժմ ազատ ես, հեռացիր և մի շրջվիր տեսնելու ին աչքերը, արցունքներով ողողված, քանզի արժանի չես նույնիսկ դրանց: Մի թախանձի ներել քեզ. չարանում եմ նույնիսկ քո աղերսանքից...
Մի ակնթարթ շրջվում, նայում եմ անցած կյանքիս ճանապարհին և հասկանում, որ շատ սխալներ եմ թույլ տվել: Այժմ ամեն ինչ առջևում է, մտածում եմ ու հասկանում, որ խաբեության շղարքի մեջ ապրել եմ սիրելու ժամանակ, երբ սիրել եմ և սիրված եմ եղել...

Զարմանում եմ, որքան արագ է անցնում շամանակը, թողնելով մեր սրտերում խորը, անբաժանելի վերքեր, որքան արագ է պտտվում այս անիծյալ մոլորակը...

rainbow
10.12.2007, 14:22
Հուզեցիր:)
Այնքա՜ն թափանցիկ են տողերդ....

Tig
10.12.2007, 15:33
Լավն էր: Մենակ մի բան կասեմ, դա սիրել չի, դա սիրահարվել է::)

Vive L'Armenie
10.12.2007, 15:37
Լավն էր: Մենակ մի բան կասեմ, դա սիրել չի, դա սիրահարվել է::)

Շնորհակալություն... :oy
Սխալվել եմ, ճիշտ բառը չեմ գրել :8

Vive L'Armenie
10.12.2007, 16:08
Հուզեցիր:)
Այնքա՜ն թափանցիկ են տողերդ....

Զգացված եմ :oy

Mefistofel
11.12.2007, 21:00
Հաշտվեցի նրա մեղքի հետ, բայց ուժ չունեմ ներելու...


Զիլ ա ասված... բայց ընդհանուր լավը չէր... լավներ ամեն մի ֆռազտ, բայց ամբողջը անհամատեղելի էր ... դա կցկտուր գաղափար էր : Չեմ զարմանա եթե պարզվի, որ գրածիտ մեջ տեղ են գտել ապրումներ մի քանի պատմությունից քո կյանքում... Ամեն դեպքում ֆռազներտ զիլ են ... գրեթե բոլորը !

Apsara
11.12.2007, 21:49
Վիվւկ ջան, չալարեցի կարդացի, ասենք ՍԵՐ վեռնագրի տակ գրված հաջող շարադրություն էր, կամ օրագրից հատված վեռնագրի տակ գրված ;)
կամ էլ գուցե խոհափիլիսոփայական մի փոքրիկ ակնարկ սիրո մասին

Vive L'Armenie
11.12.2007, 22:34
Զիլ ա ասված... բայց ընդհանուր լավը չէր... լավներ ամեն մի ֆռազտ, բայց ամբողջը անհամատեղելի էր ... դա կցկտուր գաղափար էր : Չեմ զարմանա եթե պարզվի, որ գրածիտ մեջ տեղ են գտել ապրումներ մի քանի պատմությունից քո կյանքում... Ամեն դեպքում ֆռազներտ զիլ են ... գրեթե բոլորը !

Կներես իսկ ի՞նչ է նշանակում զիլ, չեմ հասկանում այդ բառի իմաստը :8

Mefistofel
11.12.2007, 22:39
Դա խոսակցական բառ է, երևի թե ոչ մի բառարանում չես գտնի դրա մեկնաբանությունը ... "Զիլ ա" ասելով ի նկատի ունեմ ուժեղ ա, հզոր ա, բովանդակալից ա, պարունակող ու մտածելու տեղիք տվող ա... Զիլ ա- նշանակում ա շատ լավն ա...

Vive L'Armenie
11.12.2007, 22:42
Դա խոսակցական բառ է, երևի թե ոչ մի բառարանում չես գտնի դրա մեկնաբանությունը ... "Զիլ ա" ասելով ի նկատի ունեմ ուժեղ ա, հզոր ա, բովանդակալից ա, պարունակող ու մտածելու տեղիք տվող ա... Զիլ ա- նշանակում ա շատ լավն ա...

Հիմա հասկանալի դարձավ քո կարծիքը :)
Մերսի բացատրության համար, շնորհակալ եմ ;)

Mefistofel
11.12.2007, 22:49
:pioneer

Dayana
12.12.2007, 11:28
Իսկ ես հավանեցի ։ Գիտեք հեշտ է հեռու լինել հայրենիքից ու գրեն հայերեն։ Ես հիանում եմ իմ Վիվուկով :kiss Ճիշտ է ընկալում եմ գրածները որպես սիոր զգացողության յուրատեսակ բացատրություն , ինչը միգուցե Օրագրում ավելի լավ իր տեղը գտներ, բայց ամեն դեպքում մտքերը լավ էին ու գրագետ :)

Vive L'Armenie
12.12.2007, 16:14
Իսկ ես հավանեցի ։ Գիտեք հեշտ է հեռու լինել հայրենիքից ու գրեն հայերեն։ Ես հիանում եմ իմ Վիվուկով :kiss Ճիշտ է ընկալում եմ գրածները որպես սիրո զգացողության յուրատեսակ բացատրություն , ինչը միգուցե Օրագրում ավելի լավ իր տեղը գտներ, բայց ամեն դեպքում մտքերը լավ էին ու գրագետ :)

Շնորհակա եմ :kiss
Դե իսկ ճաշակին ընկեր չկա :)

Եվ մի բան էլ, այն ինչ ներկայացրել եմ՝ պատմությունը, իմ կյանքիչ չէ... Mefistofel-ը ճիշտ նկատեց, այն մի քանի մարդկանց տխուր :( և միառժամանակ ուրախ սիրո :love պատմությունների խառնուրդ է...