PDA

Դիտել ողջ տարբերակը : «Սպորտ» և «Քաղաքականություն» բաժինների մոդերատոր



Artgeo
10.12.2007, 03:57
«Սպորտ» բաժնի համար անհրաժեշտ է մոդերատոր։ Առաջարկեք կամ առաջարկվեք։ :)
Նախապատվությունը, հնարավոր է, տրվի ոչ ֆուտնբոլասերի։


«Քաղաքականություն» բաժնի համար անհրաժեշտ է մոդերատոր։ Առաջարկեք կամ առաջարկվեք։ :)

Vishapakah
10.12.2007, 04:03
Առաջարկում եմ սպորտի բաժնում Optimist REAList-ին, կամ H.a.y.k.o.-ին.

Ըստ ինձ, երկուսն էլ գլուխ կհանեն.:)

Լէգնա
10.12.2007, 10:06
Քաղաքականությունում` Արտգեո և P.S. , Փիլին հանել, եթե կա դեռ :oy

քաղաքացի
10.12.2007, 11:13
Քաղաքականությունում` Արտգեո և P.S. , Փիլին հանել, եթե կա դեռ :oy
Լեգնային եմ առաջարկում :)

Լավ կլիներ, dvgray-ը կամ Արշակը լիներ :)

REAL_ist
10.12.2007, 12:00
Առաջարկում եմ սպորտի բաժնում Optimist REAList-ին, կամ H.a.y.k.o.-ին.
ես ինքնաբացարկ եմ հայտնում ու ձայնս տալիս եմ H.a.y.k.o.-ին:)

Selene
10.12.2007, 12:07
Լեգնային եմ առաջարկում :)
Լավ կլիներ, dvgray-ը կամ Արշակը լիներ :)

Շատ լավ կլինի:)

Kita
10.12.2007, 12:17
Լավ կլիներ, dvgray-ը :)

Իսկապես վատ չէր լինի;)

Grieg
10.12.2007, 12:27
գտնում եմ որ Քաղաքականություն բաժնի մոդերատորը պետք է ունենա նեյտրալ քաղաքական կողմնորոշում վերը նշվածներից միայն P.S. և Արշակն են բավարարում այդ պայմանին :)

Selene
10.12.2007, 12:38
Սպորտ բաժնում կարելի է աղջիկ մոդերատոր:8, օրինակ` Kita-ն :)

Պանդուխտ
10.12.2007, 12:53
գտնում եմ որ Քաղաքականություն բաժնի մոդերատորը պետք է ունենա նեյտրալ քաղաքական կողմնորոշում վերը նշվածներից միայն P.S. և Արշակն են բավարարում այդ պայմանին :)

Համաձայն եմ:

Երվանդ
10.12.2007, 13:15
գտնում եմ որ Քաղաքականություն բաժնի մոդերատորը պետք է ունենա նեյտրալ քաղաքական կողմնորոշում վերը նշվածներից միայն P.S. և Արշակն են բավարարում այդ պայմանին :)

Մի կողմից դու ճիշտ ես,սակայն կարծում եմ մոդերատոր dvgray-ը օբյեկտիվ կլինի, նենց որ dvgray, դեմ չեմ լինի նաև P.S.-ին կամ Արշակին:)

Ներսես_AM
10.12.2007, 14:15
Իմ կարծիքով քաղաքականությունում Արշակ ու Հ.Գ.: Միայն իրենք կարող են էտ բաժինը խելքը գլխին պահել:

Armeno
10.12.2007, 14:23
Առաջարկում եմ Հայկոին, Արտ դեռ չես նկատել, որ Սպորտում միայն ֆուտբոլից են խոսում, հազարից մեկ շախմատ- կամ բոքս. բա մոդերատորը, որ ֆուտբոլից տեղյակ չի, ոնց ա իմանալու, թե ճիշտ բաներ են գրում, թե չե, Ես էլ կուզենայի մոդերատոր լինեի :):love:sulel

dvgray
10.12.2007, 14:39
Ակումբակիցներ ջան :):
Շնորհակալ եմ մեծ պատվի համար :):
Սակայն՝
Ես շատ սուբեկտիվ մարդ եմ, ու հաստատ էտ պատասխանատու հանձնարարությունը լրիվ վարի "կտամ" :), որովհետև էս հարցում շաաա՜տ սուբեկտիվ եմ, ու իմ կարծիքս անկախ իմ կամքից կպարտադրեմ մեծամասնության "վզին" :):

Շատ ավելի "սառը" գլխով մարդ է պետք այստեղ:
Ակումբում այդպիսիք կան:
Բոլորտ էլ լավ եք նշել՝ Արշակին:
Ավելացնեմ այստեղ նաև Մանոն և Երվանդ:

Մի խոսքով ՝ 3 մոդերատոր Արշակի, Մանոն , Երվանդ :
Վստահ եմ, որ իրենք բավականին լավ կկատարեն այս ծանր աշխատանքը, քանի որ իրենց գրառումներին հետևում եմ բավականին վաղուց:

Իսկ Նախագահականից հետո էլ բոլորս կհայտնենք մեր խորին շնորհակալությունը:

Հ.Գ. Իմ կարծիքով՝ այդ բաժնի մոդերատորը պետք է լինի ոչ թե քաղաքականությունից "ակադեմիկոս", այլ բավականին սառը գլուխ ունեցող անձնավորություն ու երբ որ պետք է, դիմանիցին "ոչ" ասելու ուննակ մարդ:

Հ.Գ. 1. Մանոն-ին մի ծանր բեռ է բաժին ընկնելու, և երբ ուզի, կարող է դուրս գալ: Բայց մի օբեկտիվ մտածող աղջկա ներկայությունը կրքերը բավականին կհանդարտեցներ...
:)

Ձայնալար
10.12.2007, 14:50
Դեմ չեմ, ներկայացված թեկնածուներից ոչ մեկին, բայց ինձ թվում է ամենալավն այդ գործը կանի Արշակը:

Ուլուանա
10.12.2007, 19:22
Կարծում եմ՝ «Սպորտ» բաժնի համար ամենահարմարը Kita-ն է։ :) Իմ կարծիքով, տվյալ բաժիններում չափից դուրս ակտիվ մասնակցի և երկրպագուի վառ արտահայտված պահվածքն այնքան էլ ցանկալի չէ մոդերատորի համար։ Այդ առումով, ինձ թվում է, Kita–ն լավագույն տարբերակն է։ ;) Եթե, իհարկե, ինֆորմացիայի պակասի պատճառով չեմ թերագնահատում Կիտայի երկրպագուական հակումները։ :D

Vishapakah
10.12.2007, 19:37
Քաղաքականության բաժնում P.S.-ին եմ կողմ, Արշակը վատ տղա չի, բայց կարող է և սխալվել.;) Ի նկատի ունեմ քաղաքականության բաժնի մոդերը, պետք է ակումբում քիչ ընկերներ ունենա, որպեսզի ընկերությունը չփչացնելու համար, կողմնապահությամբ չզբաղվի.:)

Հ.Գ.
Վատ բան չեմ գրել, հավանաբար բոլորս էլ նույն կերպ կվարվեինք.

Սամվել
10.12.2007, 19:47
Սպորտ բաժնում առաջարկում եմ ինձ :ok

Հարգելի հայրենակիցներ, եկել է այն պահը երբ մեր ժողովուրդը պետք է ընտրի իր վաղվա օրը սպորտ բաժնում: թուու էս ինչ եմ ասում :D

Մի խոսքով սպորտ բաժինը միշտ կարդում եմ, և երևի ամենաակտիվ գրողներից եմ այնտեղ: Բացի այդ կյանքիս ընթացքում բազմաթիվ սպորտերով եմ զբաղվել ու ինձ հաճելի է այդ բաժինը: Խոստանում եմ լինել արդար ու լուրջ :) օրեկան էլ առնվազն մի 2 ժամ տրամադրել այդ բաժինը կարգավորելու և հետաքրքրացնելու համար :B

Kita
10.12.2007, 19:54
Կարծում եմ՝ «Սպորտ» բաժնի համար ամենահարմարը Kita-ն է։ :) Իմ կարծիքով, տվյալ բաժիններում չափից դուրս ակտիվ մասնակցի և երկրպագուի վառ արտահայտված պահվածքն այնքան էլ ցանկալի չէ մոդերատորի համար։ Այդ առումով, ինձ թվում է, Kita–ն լավագույն տարբերակն է։ ;) Եթե, իհարկե, ինֆորմացիայի պակասի պատճառով չեմ թերագնահատում Կիտայի երկրպագուական հակումները։ :D
Ան գիտես ինչ սպասի ես էլ ինձ առաջարկեմ, ահանեստություն չթվա:D:oy, բայց ինձ համար էլ հետաքրքիր կլինի, քանի որ ֆանատիկ չեմ եսիմ ինչ աստիճանի, բայց բավականին տիրապետում էլ եմ, գլուխ կհանեմ երևի::) Դե ընտրությունը ձերն է բայց;)

Ուլուանա
10.12.2007, 20:11
Սպորտ բաժնում առաջարկում եմ ինձ :ok

Խոստանում եմ լինել արդար ու լուրջ :) օրեկան էլ առնվազն մի 2 ժամ տրամադրել այդ բաժինը կարգավորելու և հետաքրքրացնելու համար :B
Իսկ ո՞վ պիտի խոստանա չօֆֆտոպել։ :angry :P :D

Սամվել
10.12.2007, 20:27
Իսկ ո՞վ պիտի խոստանա չօֆֆտոպել։ :angry :P :D

Ես օֆֆտոպները ջնջողն եմ լինելու ինչ օֆֆտոպել ;):oy:8

Աբելյան
10.12.2007, 20:28
փաստորեն, մոդեր չեմ դառնա

REAL_ist
10.12.2007, 20:47
հենց նոր իմացա որ Կիտան Բարսայա սիրում:o
տակ շտո ամենաօպտիմալ տարբերակը ենա որ Հայկոն դառնա մոդեր, միանշանակ:ok
Կիտա ջան բեզ օբիդ;)

Ուլուանա
10.12.2007, 21:19
Ես օֆֆտոպները ջնջողն եմ լինելու ինչ օֆֆտոպել ;):oy:8
Չգիտեմ, բայց առայժմ մենք ենք քո օֆֆտոպները վրա–վրա ջնջում...
Սամվել ջան, մոդերներն ընտրվում են՝ ելնելով նրանց պահվածքից՝ որպես սովորական անդամների։ Հակառակ դեպքում ցանկացած մարդ պոտենցիալ մոդերատոր կլիներ։ Բոլոր կարգազանց ակումբցիները կարող են խոստանալ, որ մոդեր դառնալուց հետո կարգապահ կդառնան։ Բայց չե՞ս մտածում, թե վերջիվերջո ինչի հիման վրա պիտի հավատանք, ոնց պիտի որոշենք՝ հատկապես ում հավատալ։ ;)

հենց նոր իմացա որ Կիտան Բարսայա սիրում:o
տակ շտո ամենաօպտիմալ տարբերակը ենա որ Հայկոն դառնա մոդեր, միանշանակ:ok
Կիտա ջան բեզ օբիդ;)
Հետաքրքիր կլիներ կարդալ ասվածի հիմնավորումները։ :think Ամեն մարդ օպտիմալ տարբերակ է համարում այն անդամին, որն իր հետ նույն թիմի երկրպագու՞ է, թե՞ ոնց... :o

REAL_ist
10.12.2007, 21:23
չե Ուլուանա ջան, հենց ետա որ Հայկոն ոչ Ռեալա երկրպագում ոչ Բարսա, իսկ Սպորտ բաժնում ամենաինտրիգայինը հենց ետ հակամարտություննա, դրա համար ես առաջարկում եմ նեյտրալ մարդու
համել գրածս ամենայն լրջությամբ չեր գրված:)

Մանե
10.12.2007, 21:31
Հասարակություն չմոռանանք ինչի համար ենք հավաքվել:D:D
Ժող ջան,նենց եք ասում,ոնց որ Սպորտ բաժնում բացի Ռեալի ու Բարսայի թեմանեչից ուրիշ թեմա չկա :esim
Ախր մնացած թեմաներն էլ իրենց երկրպագուներն ունեն ու իրանք էլ իրանց թիմի համար են պայքարում;) Նենց որ կապ չունի,թե որ թիմի կողմից կլինի,կարևորը որ օբյեկտիվ լինի,իսկ դրա համար Հայկոն համապատասխանում ա:):oy

Եկեք քվեարկություն բացենք էլի;):oy

Armeno
10.12.2007, 22:37
Չե Սամ ջան կամ պիտի օպտիմիստ հետ լինես մոդերատոր (ոչ մեկս չենք նեղվի) կամ էլ օպտիմիստը մենակով պիտի լինի մոդերատոր:lol

Ուրվական
10.12.2007, 23:01
Կարծում եմ՝ «Սպորտ» բաժնի համար ամենահարմարը Kita-ն է։ :) Իմ կարծիքով, տվյալ բաժիններում չափից դուրս ակտիվ մասնակցի և երկրպագուի վառ արտահայտված պահվածքն այնքան էլ ցանկալի չէ մոդերատորի համար։ Այդ առումով, ինձ թվում է, Kita–ն լավագույն տարբերակն է։ ;) Եթե, իհարկե, ինֆորմացիայի պակասի պատճառով չեմ թերագնահատում Կիտայի երկրպագուական հակումները։ :D

Լրիվ համաձայն եմ, Անահիտ ջան: Կիտ ջան;)...

Սամվել
10.12.2007, 23:09
Չգիտեմ, բայց առայժմ մենք ենք քո օֆֆտոպները վրա–վրա ջնջում...
Սամվել ջան, մոդերներն ընտրվում են՝ ելնելով նրանց պահվածքից՝ որպես սովորական անդամների։ Հակառակ դեպքում ցանկացած մարդ պոտենցիալ մոդերատոր կլիներ։ Բոլոր կարգազանց ակումբցիները կարող են խոստանալ, որ մոդեր դառնալուց հետո կարգապահ կդառնան։ Բայց չե՞ս մտածում, թե վերջիվերջո ինչի հիման վրա պիտի հավատանք, ոնց պիտի որոշենք՝ հատկապես ում հավատալ։ ;)

Վյո լավ ես ձև չունեմ :( ]

:lol

Արամ
10.12.2007, 23:11
Է....Սամ ախպեր, հհամել որ մոդեռ դառնայիր թշնամիս էիր լինելու, նայի կարգավիճակս, ուրեմն սենց ՍԱՂ ՄՈԴԵՌՆԵՐԸ իմ ԴՈՒՇՄԱՆ :D:D -ներն են:

Սերխիո
10.12.2007, 23:41
Հ.Ա.Յ.Կ.Ո.

Միանշանակ:ok

REAL_ist
10.12.2007, 23:49
զգում եք ով սպորտ բաժինա մտնում Հայոյի թեկնածություննա պաշտպանում:D
եկեք Կիտաին էլ Հայկոյին էլ մոդեր սարքեք:)

Kita
11.12.2007, 13:02
զգում եք ով սպորտ բաժինա մտնում Հայոյի թեկնածություննա պաշտպանում:D
եկեք Կիտաին էլ Հայկոյին էլ մոդեր սարքեք:)

:D Վայ օպտմիմստ:)
Բայց ընդհանրապես լավ միտք էր, երկուսս էլ համբերատար ենք ինձ թվում է:) այսինքն Հայկից այդպես եմ զգացել;)
Եվ իմ Բարսայիստ լինելը հեչ կամ չունի;) ես սուբյեկտիվ ծայրահեղական չեմ;)
Տենց լիներ բոլոր ռեպերները թքել էին հիմա, քանի որ ես ռոկ եմ նախընտրում:;)

REAL_ist
11.12.2007, 14:18
Տենց լիներ բոլոր ռեպերները թքել էին հիմա, քանի որ ես ռոկ եմ նախընտրում:
Ճիշտ էլ դու ես անում:clap

Եվ իմ Բարսայիստ լինելը հեչ կամ չունի
գիտեմ գիտեմ:)

ամենաճիշտը հարցում բացելնա, եթե իհարկե երկուսիդ էլ մոդեռ չսարքեն

Ուլուանա
11.12.2007, 21:17
Ճիշտ էլ դու ես անում:clap
ամենաճիշտը հարցում բացելնա, եթե իհարկե երկուսիդ էլ մոդեռ չսարքեն
Քվեարկություն ամեն դեպքում լինելու է՝ անկախ ամեն ինչից։ ;)

Մելիք
11.12.2007, 23:01
Քաղաքականության բաժնի մոդեռը պետքա նախ օբեկտիվ լինի և սկզբունքային, ու բացի դա շատ ուրիշ որակներ ունենա, որ ունեն Արշակն ու Երվանդը: Երկուսին էլ կարելի նշանակել ու երկուսի դեպքում էլ կարամ 100 տոկոս վստահ լինեմ, որ ամեն ինչ ճիշտ ա արվելու:

Երվանդ
11.12.2007, 23:12
Մերսի Դավ ջան, բայց ես փաս եմ:)

Dayana
12.12.2007, 11:46
եկեք Կիտաին էլ Հայկոյին էլ մոդեր սարքեք:)

Լավ միտք է ;)

Արշակ
12.12.2007, 19:43
Ժողովուրդ, շնորհակալ ու զգացված եմ քաղաքականության բաժնի մոդերատորությունն ինձ վստահելու, կարծիքների համար։:)
Բայց, դեռևս մի քանի ամիս առաջ դուրս գալով Ակումբի ադմինիստրացիայից, համենայն դեպս առայժմ չեմ նախատեսում նորից վերադառնալ։ Հիմնական պատճառներից մեկը բավարար ժամանակ չունենալն է, բացի դրանից, Ակումբի կյանքին մասնակցելու ինձ համար էս պահին ավելի արդյունավետ ձև եմ գտել։

Ի դեպ, որպես Ակումբի ադմինիստրացիայի նախկին անդամ, ուզում եմ ապագա մոդերատորներին մի քիչ պատմել իմ փորձի մասին։
Բավական հոգեկան էներգիա պահանջող աշխատանք է։ Մոդերատորը պիտի կարողանա տարբեր իրավիճակներին նայել ֆորումի տարբեր մասնակիցների տեսանկյունից, նրբանկատ լինի, բայց միևնույն ժամանակ խստապահանջ ու վճռական ֆորումի կարգը պահպանելու հարցում։ Ուժեղ նյարդեր ու համբերատարություն պիտի ունենաս, որպեսզի կարողանաս ամեն տեսակ մարդկանց հետ լեզու գտնել։ Այս առումով մոդերատորի աշխատանքը հետաքրքիր է ու մեջդ նշված հատկանիշները զարգացնելու լավ հնարավորություն է տալիս։ :)
Ու ամեն դեպքում, ինչքան էլ ձգտես օբյեկտիվ ու համբերաբար լինել, միևնույն է՝ լինելու են մարդիկ, որոնք անընդհատ բողոքելու ու մեղադրելու են կողմնակալության մեջ։ Սրան ևս պիտի պատրաստ լինեք։ :)

Ու մի բան էլ։ Մոդերատորը ինքը որպես ֆորումի շարքային անդամ պարտավոր է խիստ կարգապահ լինել։ Հակառակ դեպքում էլ ի՞նչ բարոյական իրավունք կունենա կարգապահություն պահանջել ֆորումի մյուս մասնակիցներից։

Հիմա անդրադառնամ կոնկրետ«Սպորտ»ու «Քաղաքականություն» բաժինների առաջարկված թեկնածուներին։
Քաղաքականություն բաժնում կողմ եմ P.S.-ին։ Նա կարծես չի պատկանում այդ բաժնում հիմնական վիճող ու հակամարտող բևեռներից ոչ մեկին, այնպես որ մյուսների կողմից ամենաքիչը կմեղադրվի կողմնակալության մեջ։ Կարծում եմ, որ նա բավականաչափ օբյեկտիվ ու հավասարակշռված է էդ դժվար բաժնին հետևելու համար։ Ամեն դեպքում կարծում եմ արժե փորձել։ :)

Առաջարկվեց նաև Մանոնի թեկնածությունը։ Վստահ եմ, որ Մանոնը ունի մոդերատորի համար անհրաժեշտ բոլոր մարդկային հատկանիշները՝ օբյեկտիվության բարձր աստիճան, հավասարակշռվածություն, նրբանկատություն։ Ենթադրում եմ, որ պետք եղած ժամանակ նա նաև բավականաչափ խստապահանջ ու վճռական կարող է լինել։ Վերջին հատկանիշը ևս կարևոր է, հատկապես քաղաքականության բաժնում։
Բայց մյուս կողմից էլ չէի ուզի, որ միմյանց նկատմամբ անհանդուրժողականությամբ, վեճերով լեցուն «քաղաքականություն» բաժնի մոդերատորությունը Մանոնի կանացի նուրբ ուսերին լիներ, չնայած, ինչպես արդեն dvgray–ը նշեց, կանացի ներկայությունը բաբորբոքված կրքերը մի քիչ կհանդարտեցներ։ Կարծում եմ, որ լավ կլինի, որ Մանոնը համաձյանվի մի այլ բաժնում մոդերատորություն անել։ Բայց միայն այն պայմանով, եթե մոդերատորի պարտականությունները չեն խանգարի նրան որպես ֆորումի սովորական մասնակից ակտիվ լինել։ :P
Ցավոք, նկատել եմ, որ ֆորումի բազմաթիվ ակտիվ, հետաքրքիր գրառումներ անող մասնակիցներ մոդերատոր դառնալուց հետո շատ պասիվ են դառնում։ Դրա պատճառը երևի այն է, որ նախ մոդերատորական աշխատանքների վրա շատ ժամանակ է ծախսվում ու սեփական գրառումներին ժամանակ չի մնում, բացի դրանից , ենթագիտակցաբար սկսում ես ֆորումի գրառումներին, թեմաներին նայել զուտ կարգապահական տեսանկյունից (գրառման մեջ ոչ մի կանոն խախտված չի, համապատասխան տեղում է՝ ուրեմն անցանք հաջորդ գրառմանը)։

Անցնենք սպորտ բաժնին։ :)
H.a.y.k.o.–ին որքանով որ ճանաչում եմ, ազնիվ տղա է ու կողմնակալություն չի անի։ Բայց վախենում եմ, որ բավականաչափ խիստ չլինի կարգապահության հարցում։ (Իհարկե, շատ հնարավոր է որ սխալվում եմ։ Ի վերջո այս ամենը իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն է, որը հնարավոր է որ հետագայում սխալ դուրս գա)։ Համ էլ առանց էն էլ էս տղեն դասերը պրավալ է տալիս, բա որ մոդերատոր դառնա ի՞նչ կլինի։ :D
«Սպորտ» բաժնում շատ խիստ ու վճռական մարդ է պետք։ Այս առումով Կիտան հարմար է երևի, մնում է խոստանա, որ անկողմնակալ կլինի նաև իր ընկերների նկատմամբ :P

Չնայած նույն բաժնում կարելի է նաև մի քանի մոդերատոր նշանակել։ Ասենք մեկը շատ խիստ է ու զբաղվում է կարգուկանոնը պահելով, մյուսը բաժինն է ակտիվացնում, տեխնիկական խնդիրներն է հարթում, մի ուրիշն էլ բորբոքված կրքերը, մասնակիցների հարաբերությունների լարվածությունն է մեղմում։
Կարծում եմ ադմինիստրացիայում դերերի նման բաժանումը լրիվ նորմալ ու բնական է՝ ամեն մեկը զբաղվում է այն գործով, ինչն իր մոտ ավելի լավ է ստացվում։ :)

Ֆու՜, էս ինչքան խոսեցի…

Kita
12.12.2007, 20:28
«Սպորտ» բաժնում շատ խիստ ու վճռական մարդ է պետք։ Այս առումով Կիտան հարմար է երևի, մնում է խոստանա, որ անկողմնակալ կլինի նաև իր ընկերների նկատմամբ :P

Արշակ այդ ե՞րբ եմ ես անկողմնակալ չեղել::angry

REAL_ist
12.12.2007, 21:29
ադմիններ ջան հնարվոր չի իսկականից համ Կիտային համ Հայկոյին մոդեռ սարքել?
եսքան կարծիքների մեջ սպորտ բաժնի ակտիվ անդամները Հայկոյին են առաջարկում, իսկ մյուս անդամները լավ ճանաչելով Կիտային են առաջարկում, ինձ թվումա պետքա ընտրել ոսկե միջինը՝ այս դեպքում երկուսին էլ "պաշտոն" տալը;)

Աբելյան
12.12.2007, 22:37
ժողովուրդ, առաջարկում եմ ինձ մոդեր սարքել ժամանակավոր
ասենք՝ մի ամիս
եթե սպասելիքները չարդարացնեմ, կհանեք պաշտոնիցս

Taurus
13.12.2007, 10:22
Որպես Բիվշի վիշի ունեմ վերջին խոսքի իրավունք::B
Ես մաֆիա էի բայց խաղում էի քաղաքացիների կողմից:
Ինչ վերաբերվում է սպորտում մոդերությանը՝
Դեմ եմ Kita-ի սպորտում մոդեր լինելուն, էրեխու կյանքը կուտեն, հենց մեկը ես:
Իսկ Հայկոից ու Սամոից ընտրում եմ Սամվելի թեկնածությունը, որովհետև՝
1.Սպորտի մեջ ապրող մարդ ա (հասկանում ա գործից)
2.Կարողանում է ճիշտ շարադրի իր մտքերը և պնդի իր տեսակետը
3.Օբյեկտիվ է:
4.Նույնիսկ աշխատանքի ժամանակ ակումբում Օn-line ա:

Ավելացվել է 8 րոպե անց

Չե Սամ ջան կամ պիտի օպտիմիստ հետ լինես մոդերատոր (ոչ մեկս չենք նեղվի) կամ էլ օպտիմիստը մենակով պիտի լինի մոդերատոր:lol


Հ...Ամեն մարդ օպտիմալ տարբերակ է համարում այն անդամին, որն իր հետ նույն թիմի երկրպագու՞ է, թե՞ ոնց... :o
էտ կապ չունի, մարդուց ա գալիս, մեկը մի անգամ ասեց վոր ես կողմնակալությունեմ անում, ես ուզեցի փաստեր, խոստացավ ու մինչև էսօր բերում ա

Վյո լավ ես ձև չունեմ :( ]

:lol

Էտ դեռ մեծ հարց ա!

StrangeLittleGirl
16.12.2007, 00:59
Սպորտ բաժնում միանշանակ կողմ եմ Հայկոյի թեկնածությանը: Գտնում եմ, որ նա բավական հավասարակշռված, պատասխանատվության զգացում ունեցող մարդ է: Իսկ քաղաքականությունում կողմ եմ P. S.-ին: Կարծում եմ՝ նման բաժնում ամեն ինչ վերահսկելի ու օբյեկտիվ կլինի միայն այն դեպքում, երբ գտնվի պրոֆեսիոնալ լրագրողի ձեռքերում: Այս պահին ավելի հարմար մարդ չեմ տեսնում: