PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարմիր Գլխարկ

Chuk
22.04.2006, 00:17
Ո՞վ չգիտի Կարմիր Գլխարկի մասին հեքիաթը:
Կարծում եմ, որ ամբողջ աշխարհում շատ դժվար է նման մարդու գտնել:
Ամենահայտնի ու ամենասիրված հեքիաթներից մեկն է ամբողջ աշխարհում ու այնուամենայնիվ...

Երկար գրառում էի պատրաստել (մտքումս), բայց որոշեցի առայժմ չգրել ու ձեզ լսել:

Դե ի՞նչ: Գրեք, խնդրում եմ, ձեր կարծիքները այս հանրահայտ ստեղծագործության մասին:

Ուլուանա
22.04.2006, 01:07
Ակամա հիշեցի Մաքսիմ Գալկինի մեկնաբանությունը։:D

Chuk
22.04.2006, 01:14
Ակամա հիշեցի Մաքսիմ Գալկինի մեկնաբանությունը։:D
Ես երևի չեմ լսել:
Ի՞նչ մեկնաբանություն :redhat

Ուլուանա
22.04.2006, 01:30
Գալկինն իր համարներից մեկում իրավացիորեն ծաղրում է այդ հեքիաթը՝ երևան հանելով դրանում առկա բազմաթիվ անհեթեթություններն ու սխալները։ Դե, ես, իհարկե, Գալկինի նման հաջող ու հատուկ էֆեկտներով չեմ կարող ներկայացնել, բայց կփորձեմ հիշել որոշ բաներ։ Օրինակ, խիստ քննադատության է ենթարկվում Կարմիր Գլխարկի մայրը իր մորը, այսինքն՝ տատիկին, պատշաճ ուշադրության չարժանացնելու համար, քանի որ տատիկը բնակվում է անտառի մի ծայրում, իսկ իր աղջիկը՝ մյուս։ Հետո մայրիկը նաև վատ մայր է, որովհետև իր փոքրիկ դստերը մենակ թողնում է, որ գնա տատիկի տուն՝ անցնելով այդքան վտանգավոր անտառի միջով, որտեղ մեզ հայտնի գայլի նման վտանգավոր արարածներ են վխտում։ Եվ այդպես շարունակ։ Հետո էլի կգրեմ։;)

Chuk
22.04.2006, 01:34
Ես էլ կգրեմ, ես ել :P

Ուլուանա
22.04.2006, 15:43
Բացի վերը նշված անհեթեթություններից, կասկածի տակ են առնվում նաև մեր գլխավոր հերոսուհու մտավոր ունակությունները, ինչպես նաև տեսողության ու լսողության զգայարանների գործունեությունը:bad։ Այսպես, գալով տատիկի տուն՝ Կարմիր Գլխարկը լսում է գայլի ձայնը, և, որքան էլ զարմանալի է, բոլորովին չի նկատում, որ դա իր տատիկի ձայնը չէ (լսողական ապարատի լուրջ խանգարում), ներս է մտնում և տեսնելով գայլին՝ մտքով էլ չի անցկացնում, որ իր տատիկը բոլորովին այլ տեսք ուներ (տեսողության խանգարում)։ Փաստորեն, «տատիկի» տեսքն ընդամենը փոքր-ինչ տարօրինակ է թվում թոռնիկին (մեծ ականջներ, մեծ աչքեր, մեծ բերան և այլն), բայց ոչ այն աստիճանի, որ հասկանա, որ դա ամենևին էլ իր տատիկը չէ։ Միայն մտածեք. շփոթել սեփական տատիկին մի ինչ-որ փրչոտ, սարսափելի գազանի հետ լոկ այն պատճառով, որ վերջինս իր տատիկի անկողնում է պառկած և նրա հագուստով ու ակնոցով է...:fool ի դեպ, հագուստի մասին... նույնիսկ անհարմար է պատկերացնել, որ տատիկին սաղ-սաղ կուլ տալուց առաջ գայլը նրան մերկացրել է:oy , այնուհետև ծպտվել՝ հագնելով նրա շորերը։ Իսկ ա՛յ, Կարմիր Գլխարկին, չգիտես ինչու, շորերով է կուլ տալիս... Այստեղ ընթերցողին ցնցում է նաև գայլի ստամոքսի շշմեցուցիչ տարողունակությունը...:{ Իսկ վերջում... երբ որսորդները գայլին... «կեսարյան հատում» են անում՝ ազատելով սաղ-սաղ կուլ տված տատիկին (ի դեպ, հիվանդ տատիկի այդքան ժամանակ գայլի ստամոքսում գտնվելուց հետո կենդանի մնալու հանգամանքը նույնպես, մեղմ ասած, հավատ չի ներշնչում) ու Կարմիր Գլխարկին, տատիկի մերկ լինելու մասին ոչ մի խոսք չի լինում:P , թեև բոլորս էլ գիտենք, որ նա գայլի ստամոքս էր ուղևորվել առանց հագուստի։

Չուկ, եթե որոշ հետաքրքիր հանգամանքներ բաց եմ թողել, լրացրու։;)

Ուլուանա
22.04.2006, 18:00
Մի հակասություն էլ հիշեցի։ Փաստորեն, Կարմիր Գլխարկն այնքան փոքր էր, որ դեռ չգիտեր, թե գայլն ինչ կենդանի է, որպեսզի գիտակցեր, որ գայլերից պետք է վախենալ ու հետևաբար զգուշանալ։ Միևնույն ժամանակ նա բավականաչափ մեծ էր, որպեսզի մենակ անտառի մի ծայրից մյուսը գնար։ Համաձայնեք, որ աբսուրդ է։

Իզուր չէ, որ այս հեքիաթի հիման վրա բազմաթիվ անեկդոտներ ու ծաղրական պատմություններ են հյուսվել. երևակայությանն ազատություն տալով՝ հեքիաթի սյուժեն կարելի է ամենատարբեր ուղղություններով զարգացնել, քանի որ այս պատմության մեջ «մութ» կողմերն իսկապես շատ են։

Վարպետ
22.04.2006, 18:53
Վայ ես ձեր ցավը տանե՜մ... Մանկուց ինձ մի հարց է հուզում, որին ոչ ոք սպառիչ պատասխան չի տվել, հույսս դուք եք...

Հարցը առաջանում է, հետեւյալ նախապայմանների դեպքում.
1. Գայլը արդեն գիտեր տատիկի տան տեղը, այնպես որ Կարմիր գլխարկն այլեւս որպես "լեզու" անհրաժեշտություն չէր ներկայացնում:
2. Մութ անտառը շատ լավ վայր է սեւ գործեր կատարելու համար...

ՈՒՍՏԻ...

Գայլը ինչո՞ւ չկերավ էդ աղջնակին հենց անտառո'ւմ...

Վարպետ
22.04.2006, 18:54
Մի հարց էլ...

Էդ ոնց էր, որ գայլը գիտեր կարճ ճանապարհը, իսկ այդ ինֆանտիլ երեւույթը՝ ոչ...

Chuk
23.04.2006, 01:02
Էէէէ, ամեն ինչ ասեցիք, ինձ բան չթողեցիք :D
Բայց լավ, ընդհանրացրած գրեմ հեքիաթի հերոսների "բարոյական" նկարագրությունները.

Կարմիր Գլխարկի Մայր:
Տարբերակ 1. Նա շատ անտարբեր ու անփույթ մարդ է, այնքան որ կարող է իր փոքրիկ դստերը ուղարկել հեռվում բնակվող տատիկին այցելության՝ հաշվի չառնելով, որ այդ անտառում վայրի կենդանիներ են բնակվում իսկ աղջիկը կարճ ճանապարհը չգիտի:
Տարբերակ 2. Նա պարզապես այնքան հիմար էր, որ չէր հասկանում իր արածի վտանգավորությունը:
Տարբերակ 3. Նա անսիրտ մարդ է, որը պատրաստ է իր դստերը նման փորձությունների ենթարկել:
Տարբերակ 4. Նա գիտի, որ իր աղջիկը տհաս է և նրան այլևս պահել չի կարողանում, դրա համար ուղարկում է այնպիսի ճամփորդության, որից գիտի, որ էլ չի վերադառնալու: Փաստորեն էլի, մեղմ ասած, անսիրտ է:

Կարմիր Գլխարկ:
Այս աղջիկը բառիս բուն իմաստով տհաս է: Նախ նա չգիտի, որ գայլի հետ խոսել չի կարելի (մեր լեզվով ասած՝ անծանոթ քեռիների): Հետո չգիտի, որ եթե անգամ խոսում ես, չի կարելի քո մասին ամեն ինչ պատմել: Բայց սա դեռ ոչինչ: Բավական է, որ անծանոթ քեռին (գայլը) ասի դու երկար ճանապարհով գնա, նա արդեն կատարում է հրամանը: Սա էլ ոչինչ: Գալով տատիկի տուն և նրա փոխարեն տեսնելով մի անծանոթ քեռու (գայլի), որին մի քանի րոպե առաջ էր տեսել, չի ճանաչում: Փաստորեն բացի տհաս լինելուց, հիշողությունից լրիվ զուրկ է: Իսկ հետո սկսում է հարցեր տալ.
- Տատիկ, ի՜նչ երկար թևեր ունես:
- Տատիկ, ի՜նչ մեծ-մեծ ականջներ ունես:
- Տատիկ, ի՜նչ մեծ-մեծ աչքեր ունես:
- Տատիկ, ի՜նչ մեծ-մեծ ատամներ ունես:
Ներեցեք, բայց գայլին նման հարցեր կտար միայն տհաս աղջիկը:

Կարմիր Գլխարկի տատիկ:
Պակաս տհասն էլ այս տատիկը չէր: Չէ, դուք պատկերացրեք, դուռը ծեծում են, տատիկը հարցնում է թե ով է, գայլը իր կոշտ ձայնով պատասխանում է, որ Կարմիր Գլխարկն է ու էդ ցնդած պառավը հավատում է, որ իր փոքրիկ թոռնուհին կարող է այդպիսի հաստ ձայն ունենալ:

Գայլ:
Ավելի դեմագոգ կենդանի, քան այս գայլն է, կյանքումս չեմ տեսել: Չէ, դուք մենակ լսեք նրա դեմագոգիկ պատասխանները.
- Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ լավ գրկեմ:
- Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ լավ լսեմ:
- Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ լավ տեսնեմ:
- Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ ուտեմ:
Ու նաև սադիստ է: Չէ, ո՞նց կլինի միանգամից ուտի: Մի քիչ չտանջի՞, նոր:

Փայտահատներ:
Մեջբերում եմ հեքիաթից.
Այս խոսքի հետ գայլը հարձակվեց Կարմիր Գլխարկի վրա ու կուլ տվեց նրան:
Հաշվի առնելով, որ գայլը հեշտությամբ կուլ էր տվել տատիկին, հաշվի առնելով, որ Կարմիր Գլխարկը պառկել էր գայլի կողքին (չի էլ ամաչում, անծանոթ քեռու կողքին) այս պրոցեսը պետք է որ անաղմուկ լիներ: Բայց...
Այդ ժամանակ փայտահատներ էին անցնում տան մոտով: Նրանք աղմուկ լսեցին, վազեցին մտան տուն ու սպանեցին գայլին:
Ի՞նչ աղմուկ էին լսել: Չէ ու չէ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նրանք իրականում աղմուկ չեն լսել: Պարզապես գիտեին որ այդ տանը հիվանդ պառավ է ապրում, եկել էին տունը թալանելու: Նրանք պարզապես ավազակներ էին: Ավելին ասեմ, հաշվի առնելով, որ նրանք գայլին սպանեցին, կարելի է ենթադրել, որ նրանք զինված ավազակային հարձակում էին գործել: Այդ դեպքում կհարցնեք, թե ինչու՞ փրկեցին Կարմիր Գլխարկին ու նրա տատիկին: Շատ պարզ: Երևի թե հույս ունեին շռայլ վարձատրություն ստանալ ու հերոսի կոչում ձեռք բերել:

Խոսք չունեմ, հրաշալի հեքիաթ է :)))

Chuk
23.04.2006, 01:06
Վայ ես ձեր ցավը տանե՜մ... Մանկուց ինձ մի հարց է հուզում, որին ոչ ոք սպառիչ պատասխան չի տվել, հույսս դուք եք...

Հարցը առաջանում է, հետեւյալ նախապայմանների դեպքում.
1. Գայլը արդեն գիտեր տատիկի տան տեղը, այնպես որ Կարմիր գլխարկն այլեւս որպես "լեզու" անհրաժեշտություն չէր ներկայացնում:
2. Մութ անտառը շատ լավ վայր է սեւ գործեր կատարելու համար...

ՈՒՍՏԻ...

Գայլը ինչո՞ւ չկերավ էդ աղջնակին հենց անտառո'ւմ...
Մոտակայքում փայտահատներ էին աշխատում, դրա համար վախեցավ, հանկարծ կլսեն:
Նախընտրեց վազել տատիկի տուն: Ճիշտ է, ինքը չգիտեր որ տատիկը հիվանդ պառկած է: Իսկ չէ՞ որ տատիկը կարող էր առողջ լինել ու բացի առողջ լինելուց լիներ կանանց բոքսի աշխարհի առաջնության չեմպիոն: Կամ կարող էր թիկնապահներ ունենար: Կամ էլ ատրճանակը ձեռքին պառկած լիներ....

kiki
23.04.2006, 01:20
:D :D :D :D :D
հիմա որ քրոջս արթնացնեմ , մեղավորը դուք եք...
Գալկինի այդ համարը իմ ամենասիրած համարներից է...ահավոր ծիծաղիվարակ է սկասվել մոտս, հիմա չեմ դիմանալու ու բարձր ծիծաղելու եմ...
հ.գ. բայց հիշենք թե այս հեքիաթի վրա քանի սերունդ է մեծացել...ու քանի-քանի սերունդ էլ դեռ մեծանալու է...

Մասսագետ
23.04.2006, 01:47
Իսկ գուցե Կարմիր գլխարկը զոոֆիլ էր, իսկ գայլը չէր հասկանում դա կամ գայլն էլ իր հերթին պեդոֆիլ չէր, դրա համար գնաց տատիկի մոտ, բայց տատիկը լեզբի էր ու չտրվեց գայլին, գայլը ջղայնությունից կերավ տատիկին: Իսկ երբ Կարմիր Գլխարկը էկավ, որ կապի գայլին՝ իրա տխմար հարցերով, գայլի հոգին հանեց. Կարմիր Գլխարկին էլ կերավ: (Թեմա ա պետք բացել՝ ի՞նչպես հրապուրել գայլին, որ նա քեզ չուտի): Իսկ որսորդները իրականում կանայք էին, ու Կարմրուկի տատիկի ընկերուհիները, որոնք գալիս էին Կարմրուկի մայրիկի մոտից: Խեղճ տատիկ, նա նույնիսկ չգիտեր, որ իր սիրուհիները իր աղջկա հետ են իրեն դավաճանում:

kiki
23.04.2006, 01:52
...(Թեմա ա պետք բացել՝ ի՞նչպես հրապուրել գայլին, որ նա քեզ չուտի): մայրիկի մոտից: Խեղճ տատիկ, նա նույնիսկ չգիտեր, որ իր սիրուհիները իր աղջկա հետ են իրեն դավաճանում:
Չէ...դուք հաստատ վերջնականապես որոշել եք քրոջս քնից հանել...:D :D :D :D :D

spec
23.04.2006, 02:38
Անեկդոտ Կարմիր գլխարկի մասին.
ՀԱՅ կարմիր գլխարկը ասում է.
- Տատիկ, իսկ ինչու են քո աչքերը այդքան մեծ:
-Որ քեզ լավ տեսնեմ, թոռնիկս:
-Իսկ ինչու են քո ձեռքերը այդքան մեծ:
-Որ քեզ լավ գրկեմ:
-Տատիկ, իսկ ինչու է քո քիթը այդքան մեծ:
-Հըլը քո Քթին նայի, այ Յեթիմ ...

Վազգեն
23.04.2006, 09:18
Այս բոլորը կարդալուց հետո ես մի բան հասկացա։ Կարմիր Գլխարկի անվանման կողքը պետք է գրել՝ խորհուրդ է տրվում մեծահասկներին ու խելոք երեխաներին չկարդալ։

StrangeLittleGirl
23.04.2006, 12:31
Այս ամենի հետ համաձայն եմ, բայց... եթե չեմ սխալվում Կարմիր գլխարկի մայրը պատվիրել էր տատիկի մոտ անտառի միջով չգնալ, իսկ աղջիկը չի կատարում մոր ասածն ու պատժվում է :D

Վարպետ
23.04.2006, 12:47
Մոտակայքում փայտահատներ էին աշխատում, դրա համար վախեցավ, հանկարծ կլսեն:

:o Էդ ի՞նչ էր անելու, որ կլսեին....

Վարպետ
23.04.2006, 13:04
Ահա Ձեզ բավական հետաքրքիր վերլուծություն թեմայի վերաբերյալ
http://gorodok.spl.kz/news/126/

Իսկ ով ուզում է սկսել ծանոթանալ Կարմիր գլխարկի իրական պատմությանը, համեցեք այստեղ http://kinomania.ru/movies/h/Hoodwinked/wall.shtml

lili-4
17.04.2007, 17:37
Վայ, էս ոնց չեմ շուտ նկատել; Ժող, կարգին ուրախացա ձեր գրածները կարդալով:Ապրեք, լավ եք գրել, բայց ասեմ, որ մոլորության մեջ եք: Բացատրեմ: Էս հեքիաթը կարդալու ժամանակ ձեզ հարց տվել ե՞ք.
1. Հեղինակն ու՞մ կողմից է:
2. Հեքիաթի հիմնական նպատակը ո՞րն է:
Հեքիաթը կարդալու ժամանակ չե՞ք նկատում, որ հեղինակը հաստատ Կարմիր Գլխարկի թիմից է:Դա հաստատ: Դուք փորձել ե՞ք հեքիաթի մյուս հերոսի վերսիան լսել: Հիմի ես կպատմեմ այն:
Ասեմ, որ գայլը խելոք, համեստ, մարդասեր, անշառ, ոնց որ դուք եք ասում, քեռի էր: Էնքան բարի էր, որ իսկի միս էլ չէր ուտում, բուսակեր էր դառել:Անտառում նրան բոլորն էլ ճանաչում էին, հարգում:Մինչև Կարմիր Գլխարկի էս պատմությունը նրա մասին մի թթու խոսք լսած կա՞ք:Իսկ էդ Կարմիր Գլխարկը, դե դրանք տնով տեղով մի բարի պտուղը չեն: Էդ ինչի չեք հարցնում, որ կա տատ, մայր, Կարմիր Գլխարկ, բա Էս երեխու հայրն ու՞ր է: Ասեմ, սա էս բոլորի ձեռքից գլուխ է առել, փախել, թե խոպան եմ գնում:Հիմի կասեք, գնաց, որ փող աշխատի: Չէ, ոչ մի փող: Ախր դուք եք ասում, անտառի մոտի տնակ…Ինչ է, չէ՞ր կարում փայտի գործ անի, տուն պահի: Լավ էլ կարող էր, բայց…
Հիմի էդ Կարմիր Գլխարկի դեբիլ լինելը: Չէ, հեչ էլ դեբիլ չէր, բայց իրեն դեբիլի տեղ էր դնում, երկու պարզ պատճառով.
1.եթե գայլի համբերությունը սպառվի , դատի տա, հաստատ իրան բան ասող չի լինի, դեբիլ է, չէ՞…
2.ով ասեց, որ հիմա դեբիլ լինելը վատ է, ամոթալի : Հլա մի չորս կողմ նայեք, տեսեք. դեբիլներ, դոդեր…Լավ, չշարունակեմ:
Հիմի կասեք, թե էսքան պատմություն իմաստը որն է:Էս գայլն իրա համեստությամբ շրջապատի հարգանքն էր վայելում, ու պարզ է, որ բոլորն էլ նրա կողմն են: Ու նրանից ազատվելու համար դիմեցին Կարմիր Գլխարկին:Տեսեք-տեսեք, տատին կարկանդակ է տանում, չէ մի, ով հաստատ գիտի, նրա զամբյուղը նայող եղել է:Նա դիտմամբ անտառով գնաց, որ գայլին տեսնի: Տեսավ ու իր սովորությոան համաձայն սկսեց ծաղրել, ծիծաղել վրան:Խեղճ գայլ, էլ ծաղիկներէր նվիրում, էլ իր օգնությունն էր առաջարկում: Դուք ասեք, եթե գայլը էդ հեղինակի ասած գազանը լիներ, էդ երես առածին տեղն ու տեղը չէր ուտի:Չկերավ, չէ:Հիմի կասեք, ինչի կարճ ճանապարհով ինքը գնաց, շատ պարզ: Գնաց, որ տատին զգուշացնի, որ իր երես առած թոռնիկը գալիս է, հանկարծ անակընկալի չգա:Խեչճ գայլ, ինչ իմանար, որ մի պակասն էլ այդ տատը չի:Դեռ տուն չմտած`գլխին որ չհասցրեց…Երբ ուշքի եկավ, արդեն տատի անկողնում էր, նրա շորերով:Դե նեղվում էր, բայց գլուխը պտտվում էր, չէր կարողանում տեղից վեր կենալ:Մեկ էլ էն լսեց, թե տատ ու թոռ ոնց են գոռում, թե հասեք, գայլն ուզում է մեզ ուտել:Էդ փայտահատներն էլ…Ոչ մի փայտահատ էլ չկար, դրանք էն մարդիկ են, որ իբր թե դիտորդներ են, արդար, անկողմնակալ…Տեսանք , էլի…
Ու էսքանով խեղճ ու կրակ գայլի գլխին սարքում են, թե տեսեք ինչ չար, անպետքի մեկն է, քիչ էր մնում անօգնական տատին ու թոռին ուտեր, հազիվ փայտահատները փրկեցին:
Հիմի հասկացա՞ք, թե որն է իսկական հեքիաթը:Երևի հասկացաք սրա իմաստը: Ուզում էին գայլի անունը ցեխին հավասարեցնել, ժողովրդի աչքից գցել:Սա ընդամենը քաղաքական խաղ է, աթոռակռիվ ու վերջ…
Հիմի հասկացա՞ք, թե ինչի էս հեքիաթում էսքան շատ անհասկանալի բաներ կան, էդ որ քաղաքական խաղն է պարզ, որ սա պարզ լինի…

Dayana
06.02.2008, 09:33
lili-4 Էս գայլին արդեն ազգային հերոսի կոչում են տալու :D :hands հետմահու :lol

impression
06.02.2008, 14:11
Ահավոր ապուշ հեքիաթ ա, ժող.... փոքր ժամանակ հա խնդրում էի, որ պատմեն ինձ այն նորից ու նորից՝ հույս փայփայելով, որ էս անգամ որսորդները չեն հասցնի էդ լկստվածին ժամանակին հանել գայլի փորից, ու որ նա արդեն կիսամարսված կլինի, բայց ավա՜ղ նա ամեն անգամ բարեհաջող վերածնվում է Փյունիկի նման ու անցնում սերնդե սերունդ՝ բթացնելով մատղաշ մանուկների միտքը.... :D:D:D Մենակ մի միտք ա ինձ սփոփում՝ ամեն անգամ տատու հետ վերածնվելը պատկերացնում ե՞ք ինչ դաժան բան ա, տեղն ա դրան :D:D:D:D

Գալաթեա
06.02.2008, 14:13

Լիլ :D

*e}|{uka*
18.05.2010, 14:07
Էէէէ, ամեն ինչ ասեցիք, ինձ բան չթողեցիք :D
Բայց լավ, ընդհանրացրած գրեմ հեքիաթի հերոսների "բարոյական" նկարագրությունները.

Կարմիր Գլխարկի Մայր:
Տարբերակ 1. Նա շատ անտարբեր ու անփույթ մարդ է, այնքան որ կարող է իր փոքրիկ դստերը ուղարկել հեռվում բնակվող տատիկին այցելության՝ հաշվի չառնելով, որ այդ անտառում վայրի կենդանիներ են բնակվում իսկ աղջիկը կարճ ճանապարհը չգիտի:
Տարբերակ 2. Նա պարզապես այնքան հիմար էր, որ չէր հասկանում իր արածի վտանգավորությունը:
Տարբերակ 3. Նա անսիրտ մարդ է, որը պատրաստ է իր դստերը նման փորձությունների ենթարկել:
Տարբերակ 4. Նա գիտի, որ իր աղջիկը տհաս է և նրան այլևս պահել չի կարողանում, դրա համար ուղարկում է այնպիսի ճամփորդության, որից գիտի, որ էլ չի վերադառնալու: Փաստորեն էլի, մեղմ ասած, անսիրտ է:

Կարմիր Գլխարկ:
Այս աղջիկը բառիս բուն իմաստով տհաս է: Նախ նա չգիտի, որ գայլի հետ խոսել չի կարելի (մեր լեզվով ասած՝ անծանոթ քեռիների): Հետո չգիտի, որ եթե անգամ խոսում ես, չի կարելի քո մասին ամեն ինչ պատմել: Բայց սա դեռ ոչինչ: Բավական է, որ անծանոթ քեռին (գայլը) ասի դու երկար ճանապարհով գնա, նա արդեն կատարում է հրամանը: Սա էլ ոչինչ: Գալով տատիկի տուն և նրա փոխարեն տեսնելով մի անծանոթ քեռու (գայլի), որին մի քանի րոպե առաջ էր տեսել, չի ճանաչում: Փաստորեն բացի տհաս լինելուց, հիշողությունից լրիվ զուրկ է: Իսկ հետո սկսում է հարցեր տալ.
- Տատիկ, ի՜նչ երկար թևեր ունես:
- Տատիկ, ի՜նչ մեծ-մեծ ականջներ ունես:
- Տատիկ, ի՜նչ մեծ-մեծ աչքեր ունես:
- Տատիկ, ի՜նչ մեծ-մեծ ատամներ ունես:
Ներեցեք, բայց գայլին նման հարցեր կտար միայն տհաս աղջիկը:

Կարմիր Գլխարկի տատիկ:
Պակաս տհասն էլ այս տատիկը չէր: Չէ, դուք պատկերացրեք, դուռը ծեծում են, տատիկը հարցնում է թե ով է, գայլը իր կոշտ ձայնով պատասխանում է, որ Կարմիր Գլխարկն է ու էդ ցնդած պառավը հավատում է, որ իր փոքրիկ թոռնուհին կարող է այդպիսի հաստ ձայն ունենալ:

Գայլ:
Ավելի դեմագոգ կենդանի, քան այս գայլն է, կյանքումս չեմ տեսել: Չէ, դուք մենակ լսեք նրա դեմագոգիկ պատասխանները.
- Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ լավ գրկեմ:
- Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ լավ լսեմ:
- Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ լավ տեսնեմ:
- Դա նրա համար է, թոռնիկս, որ քեզ ուտեմ:
Ու նաև սադիստ է: Չէ, ո՞նց կլինի միանգամից ուտի: Մի քիչ չտանջի՞, նոր:

Փայտահատներ:
Մեջբերում եմ հեքիաթից.
Այս խոսքի հետ գայլը հարձակվեց Կարմիր Գլխարկի վրա ու կուլ տվեց նրան:
Հաշվի առնելով, որ գայլը հեշտությամբ կուլ էր տվել տատիկին, հաշվի առնելով, որ Կարմիր Գլխարկը պառկել էր գայլի կողքին (չի էլ ամաչում, անծանոթ քեռու կողքին) այս պրոցեսը պետք է որ անաղմուկ լիներ: Բայց...
Այդ ժամանակ փայտահատներ էին անցնում տան մոտով: Նրանք աղմուկ լսեցին, վազեցին մտան տուն ու սպանեցին գայլին:
Ի՞նչ աղմուկ էին լսել: Չէ ու չէ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նրանք իրականում աղմուկ չեն լսել: Պարզապես գիտեին որ այդ տանը հիվանդ պառավ է ապրում, եկել էին տունը թալանելու: Նրանք պարզապես ավազակներ էին: Ավելին ասեմ, հաշվի առնելով, որ նրանք գայլին սպանեցին, կարելի է ենթադրել, որ նրանք զինված ավազակային հարձակում էին գործել: Այդ դեպքում կհարցնեք, թե ինչու՞ փրկեցին Կարմիր Գլխարկին ու նրա տատիկին: Շատ պարզ: Երևի թե հույս ունեին շռայլ վարձատրություն ստանալ ու հերոսի կոչում ձեռք բերել:

Խոսք չունեմ, հրաշալի հեքիաթ է :)))

Ո՜նց եմ սիրում ես էս հեքիաթը: :)) :love

Հ.Գ. Ապրի «կարմիր խնձորիկ» թեման:

Agni
18.05.2010, 16:59
Էս վերջերս եղբորս աղջկա համար հեքիաթ էի կարդում ու ստիպեց, որ "Կարմիր գլխարկը" կարդամ: Հետո մտածում էի էս մասին, թե տեսնես երեխաներին ի՞նչնա գրավում այս հեքիաթում, ախր մի -քիչ ուժաս կինոյիա նման. մեծ գլխով, սուր ատամներով ու մեծ բերանով գայլը խաբում է փոքրիկ աղջնակին հերիք չի, մի հատ էլ հափշտակում է տատիկին, հետո նրան, դրան էլ ավելացրած որսորդները պատռում են գայլի փորը և այլն… Կարելի էր հեքիաթի խրատը ոչ սադիստական ոճով ներկայացնել:Եսիմ, չեմ հասկանում մի տեսակ…Բայց փոքրիկները ինչքաաաան են սիրում էս հեքիաթը: Մի բան էլ պատմեմ. վերջացրեցի "Կարմիր գլխարկ " հեքիաթը/ուրախացա, որ վերջացավ/ ու ասում եմ."Ան, հիմա ուրիշ, ո՞ր հեքիաթը կարդամ", մտածեց-մտածեց ու ասեց."Հիիիմա էլ "Կանաչ գլխարկը"":Մեռել էի...:D

Smokie
08.02.2011, 10:47
«Կարմիր գլխարկ»-ի վրայով դատական գործ ա բացվել: Վերջում ու՞մ են մեղավոր հանելու այս ամենի համա՞ր: Դե իհարկե... Շառլ Պեռոյին:

Ժողովուրդ բայց վեեերջն էր:D:lol:D

Հայկօ
08.02.2011, 22:09
Կարմիր Գլխարկը՝ ըստ Քվենտին Տարանտինոյի.

Տեսարան. փողոց:

Կարմիր Գլխարկը ավտոն ճռռցնում ա փողոցում: Ինչքան ուժ ունի՝ հենվել ա գազի պեդալին, գլուխը պարբերաբար խփում ա ղեկին, աչքերը արյուն ցված՝ քրֆում ա աջուձախ ու մարդկանց քցում ա տակը.

Կարմիր Գլխարկ.
- Ես սենց բանի տիրոջ ծնո՜ղը [censored]... Ես քո հոգի՜ն [censored]: [censored] կհանեմ կկոխեմ ջիգյարդ կխառնեմ, արա ա՛յ [censored]-ի [censored]: Տունը ինչքան զիբիլ կա՝ սաղ հավաքել ա, բայց կարկանդակները մոռացել ա: Արա ախր հատու՛կ դրել էի տմբուչկի վրա, արա ա՛յ ծ*%#ուհի... ԻՄ կարկանդակները, արա՜: Տատս պատերազմի վախտ էդ կարկանդակները ութ տարի ո®ի մեջ պահած ման ա եկել, ֆաշիստներից փրկել ա, որ դու հիմա կորցնե՞ս, արա ա՛յ պու#*^@կա: Դե՜մդ նայի, այ հո՜քնած...
Անկյունի հետևից հայտնվում ա Գայլը՝ մի ձեռքին՝ պոնչիկ ու սուրճի թղթե բաժակ, մյուսին՝ .45 տրամաչափի ատրճանակ:

Գայլ (զարմանքից աչքերը չռած).
- Մաման ծաղկաման... Վայ ես քո [censored] [censored]:
Կարմիր Գլխարկը գազ ա տալիս, Գայլին լղոզում ա ասֆալտին ու գնում ավտոյով փաթաթվում ա ծառին:

Սև էկրան:

Skeptic
08.02.2011, 22:24
Հայկօ, որտե՞ղ կարամ ես սա տեսած լինեմ: :think (եթե հիշողությունս չի դավաճանում, էլի Ակումբում` քո գրառումներում :8)

Ժող, գիտեի՞ք, որ շուտով էկրաններին հայտնվելու ա Կարմիր Գլխարկի (http://www.imdb.com/title/tt1486185/) կինոն` գոթական մեկնաբանությամբ: :'

http://www.youtube.com/watch?v=PM8V3cHdSC4

http://www.youtube.com/watch?v=ekKMYAOmTj0

Հայկօ
08.02.2011, 22:43
Փոքրիկ Կարմիր Գլխարկը.

http://img89.imageshack.us/img89/6712/redhood.jpg

Թամարա
08.02.2011, 23:14
Էս ամեն ինչին կա մի բացատրություն՝դուք մեծացել եք...

Hab
20.02.2011, 01:22
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ամուսինս ինձ նվիրեց Շառլ Պերրոյի հեքիաթների գիրքը/ չգիտեմ` ինչու հենց հենց այդ հեղինակին էր ընտրել/: Բնականաբար "Կարմիր գլխարկ"-ն էլ կա: Գունեղ պատկերավոր գիրք ա ու այնպես ա նկարված, որ երեխան նայի` չվախենա... ամեն դեպքում այս հեքիաթը սիրել եմ և փոքր տարիքում, և այժմ...Շնորհակալություն նրանց, ովքեր գրում են հեքիաթներ, և ովքեր հաճույքով կարդում են դրանք` անկախ տարիքից ու զբաղմունքից.........:hands

Chuk
29.08.2013, 14:21
Լավ թեմա էր, ասեցի թարմացնեմ, ով չի տեսել՝ տեսնի :)

Վոլտերա
29.08.2013, 14:34
Իսկ իմ պատկերացրած Կարմիր Գլխարկը հեչ էլ ձերինների նման չի :beee

http://i.imgur.com/V7MZBAV.jpg
http://i.imgur.com/ub1T3BQ.jpg
http://i.imgur.com/uOMeuad.jpg
http://i.imgur.com/h4ew38P.jpg
http://i.imgur.com/z8mt0sX.jpg
http://i.imgur.com/3D6hrrz.jpg
http://i.imgur.com/wL79Jfk.jpg

ARMbrain
29.08.2013, 14:38

Այ ըսենց ավելի լավ ա :P

55923

Անվերնագիր
29.08.2013, 16:14
Այ ըսենց ավելի լավ ա :P

55923

Էտ ռազմեր 42-44-ը ի՞նչ ա նամիկատ անում http://forum.armfootball.com/public/style_emoticons/default/nar103.gif

ARMbrain
29.08.2013, 16:33
Էտ ռազմեր 42-44-ը ի՞նչ ա նամիկատ անում http://forum.armfootball.com/public/style_emoticons/default/nar103.gif

Ըստ երևակայության :))

Alphaone
29.08.2013, 16:45
Էս հեքիաթում ամենահիմարը գայլն ա, ինքը չգիտի, որ եթե անծանոթ, պուճուր բալիկների հետ խոսակցություն ես սկսում, ամեն ինչ վերջանում է նրանով, որ քեզ բռնում, մորթում են :D

boooooooom
30.08.2013, 11:24
Ասում են, էս պատմությունից տարիներ անց, Կարմիր Գլխարկը վիրահատական ճանապարհով սեռը փոխելա ու ինչ որ ֆորումա բացել։ Ասում եմ Գայլն էլա ըտեղ գրանցված :D

Skeptic
31.08.2013, 00:29
Էս հեքիաթի լավագույն տարբերակը Թեքս Էյվըրիի մուլտֆիլմն ա: Վերջակետ: