PDA

Դիտել ողջ տարբերակը : Աչքեր...

Vive L'Armenie
08.12.2007, 18:47
Ի՞նչ է ձեզ համար նշանակում մարդու աչքերը (ձեր սիրելի էակի աչքերը)... :love

Քիչ հետո կներկայացնեմ մի հարցազրույց ;)

Janita Hero
08.12.2007, 18:53
Ի՞նչ է ձեզ համար նշանակում մարդու աչքերը (ձեր սիրելի էակի աչքերը)... :love

Քիչ հետո կներկայացնեմ մի հարցազրույց ;)

Սիրում եմ մարդկանց աչքերին նայել:
ԱչքերԹ հոգու հայելին են.Սիրում եմ հատկապես գունավոր աչքեր:Ու առհասարակ, ինչ գեղեվիկ ա չէ՞ Աստված ստեղծել………………………………

Vive L'Armenie
08.12.2007, 19:03
Սա էլ հարցազրույցը, որ խոստացել էի ;)՝

_ Ի՞նչ է ձեզ համար նշանակում Ձեր սիրելիի աչքերը...

_ Ինձ համար նրանք մի ամբողջ աշխարհ են :love Նրանք կարծես ներկված լինեն սև գույնով, բայց եթե փորձես ներթափանցել ներքին աշխարհը, այն լցված է բազմազան գույներով... :love
Իմ սիրտը կարծես կտորների է բաժանվում, երբ այդ աչքերը տխրում են :( Այդպիսի րոպեներին ես պատրաստ եմ լինում ամեն ինչի, որպեսզի անէացնեմ նրա աչքերից տխրության կտորները, սակայն դա ոչ միշտ է հաջողվում, և մնում է միայն տխրել նրա հետ :(
Ես սիրում եմ, երբ այդ աչքերը փայլում են ուրախությունից... Նրանք սկսում են անսովոր փայլով շողալ :love Ես կտայի ամեն ինչ այս աշխարհում, որ այդ աչքերը միշտ այդպես ուրախ տեսնեի: Իսկ դուք նկատել եք, թե ինչպես է այդ աչքերում կարծես խարույկ վառվում, երբ մի հետաքրքիր միտք է առաջանում: Սակայն լինում է այնպես, որ նայելով այդ աչքերին չես էլ գուշակում, թե ինչ զգացմունքներ են արտահայտում :think Նրանք դառնում են հանելուկային և մի քիչ օտար...:8 Բայց ամենից շատ ես սկսում եմ անհանգստանալ, երբ նկատում եմ, որ այդ աչքերը նայում են ինձ սիրով ու քնքշությամբ:love Դա մի անբացատրելի զգացում է: Ես սիրում եմ այդ աչքերը, ես սիրում եմ այդ էակին, ես սիրում եմ, երբ մենք միասին ենք...:love

*e}|{uka*
08.12.2007, 19:14
Ի՞նչ է ձեզ համար նշանակում մարդու աչքերը (ձեր սիրելի էակի աչքերը)... :love

Աչքեր ,աչքեր ... Մարդու աչքերը հայելապատ ծով է , որտեղ պատկերվում է հոգու խառնվացքը …
Շատ ժամանակ ներդաշնակությունը չխախտելու համար կարելի է լռել ու լուռ խոսել աչքերով:love , իսկ երբեմն մեր աչքերը մեր մատնիչներն են :) Մարդու աչքերը շատ բան կարող են ասել մարդու մասին , դրա համար էլ շատերը իրենց աչքերը , որոնք իմիջայլոց երկուսն են :lol , թաքցնում են արևային ակնոցների տակ և ես նկատել եմ , որ որոշ մարդիկ խոսալիս չեն կարողանում նայել դիմացինի աչքերին , ինչ կասեք ես ֆենոմենի մասին ? ;)

Amaru
08.12.2007, 23:12
ականջների մեջ ավելի շատ ռոմանտիկա կա

BusinessMen
09.12.2007, 00:52
Սիրելիի աչքերը աննման են, յուրահատուկ, ինչու միայն աչքերը՝ ականջները, քիթը, շրթունքները, մազերը, ձեռքերը, ոտքերը, ամեն ինչ…

Դեկադա
09.12.2007, 10:54
Նա, ում աչքերը խոր են ընկած, ճարպիկ է, ինչպես կապիկը:Նա , ում աչքերը դուրս են ցցված, հիմար է , իհչպես ավանակը:
Աբուլ- Ֆարաջ

Իրականում աչքերն են, որ երբեք չեն կարողանել թաքցնել , թե հոգումդ ինչ է կատարվում, ինչքան էլ, որ ցանկանաս...Եվ ըստ իս նայելով աչքերին, կարող ես որոշակիորեն պատկերացում կազմել նրա տիրոջ մասին::love

Մանե
09.12.2007, 14:21
Իմ սիրտը կարծես կտորների է բաժանվում, երբ այդ աչքերը տխրում են :( Այդպիսի րոպեներին ես պատրաստ եմ լինում ամեն ինչի, որպեսզի անէացնեմ նրա աչքերից տխրության կտորները, սակայն դա ոչ միշտ է հաջողվում, և մնում է միայն տխրել նրա հետ :(
Ես սիրում եմ, երբ այդ աչքերը փայլում են ուրախությունից... Նրանք սկսում են անսովոր փայլով շողալ :love Ես կտայի ամեն ինչ այս աշխարհում, որ այդ աչքերը միշտ այդպես ուրախ տեսնեի: Իսկ դուք նկատել եք, թե ինչպես է այդ աչքերում կարծես խարույկ վառվում, երբ մի հետաքրքիր միտք է առաջանում: Սակայն լինում է այնպես, որ նայելով այդ աչքերին չես էլ գուշակում, թե ինչ զգացմունքներ են արտահայտում :think Նրանք դառնում են հանելուկային և մի քիչ օտար...:8 Բայց ամենից շատ ես սկսում եմ անհանգստանալ, երբ նկատում եմ, որ այդ աչքերը նայում են ինձ սիրով ու քնքշությամբ:love Դա մի անբացատրելի զգացում է: Ես սիրում եմ այդ աչքերը, ես սիրում եմ այդ էակին, ես սիրում եմ, երբ մենք միասին ենք...:love[/B]
Ես էի ուզում գրեմ,ոնց որ իմ մտքերը լինեն:love Իմ մոտ էլ ա միշտ էդ մտքերն առաջանում աչքերին նայելիս:love:love
Իրոք աչքերը հոգու հայելին են:love

BusinessMen
09.12.2007, 17:18
Աչքերը երբեք չեն խաբում, իսկ խաբում են, երբ դիմացինը չի հասկանում այն, ինչ դրանք ասում են:

egoist
09.12.2007, 19:09
Ինձ համար ավելի կարևոր է թե ինչպիսին է մարդու աչքերի ատահայտությունը , քան թե աչքերի ձևը կամ գույնը...չեմ սիրում ոչինչ չասող աչքրով մարդկանց…

Belle
09.12.2007, 19:54
Թեմայի վերնագիրը կարդալիս ակամայից հիշեցի “Սև-սև աչեր”ը: Թող չնեղանան գունավոր աչքեր ունեցողները: :)

Աչքեր սև , խորունկ, ուր ասես հայելու մեջ արտացոլվում է ոչ թե նայողի դեմքը, այլ մի ամբողջ աշխար, մի ներաշխարհ: Ծեծված արտահայտություն. “Աչքերը հոգու հայելին են”: Հա, ծեծված, բայց իմաստուն: Սրիում եմ այն աչքերը, որոնցում կարող ես տեսնել աչքերի “տրիոջ” ողջ հոգին: Սրիում եմ աչքեր ուր նայելիս ոչ թե դատարկության մեջ սայթաքելով ընկնելու զգացողություն ես ունենում, այլ ասես կամաց-կամաց ընկղմվում ես մի Անհատակ ջրհոր, մի հոգու ջրհոր: Սիրում եմ աչքեր, որ նայես ու տեսնես դրանց “տրիոջ” հոգու գաղտնարանը, ու բացահայտես նրա բարությունն ու անսահմանությունը: (չարությունից չխոսենք` հուսալով չարից խուսափել) ;)

Ըստ իս` չկան աչքեր, որ ոչիչն չեն ասում, քանի որ “լռությունը երբեմն ավելի խորը գրառում է”, ու այս դեպքում նշանակում է, որ տվյալ անձնավորությունը դեռ չունի հստակ արտահայտված անհատականություն:

P.S. Իսկ Սիրելիիս աչքերին մեծ նշանակություն եմ տալիս (կտամ` ավելի ճիշտ): Ես պետք է կարողանամ աչքերով խոսել ընտրյալիս հետ: :oy

Սերխիո
09.12.2007, 22:43
Թեմայի վերնագիրը կարդալիս ակամայից հիշեցի “Սև-սև աչեր”ը: Թող չնեղանան գունավոր աչքեր ունեցողները: :)

արդեն նեղացա:beee:(

Աչքերը իմ համար ծայրահեղություն են ,սիրում եմ ժպտացող աչքեր, զզվում եմ թարախ աչքերից
:[

BusinessMen
10.12.2007, 01:37
Ինձ համար աղջկա աչքերին ուղղակի նայելը հաճույք է, մանավանդ երկար ժամանակ

^SRTIK^LA^
10.12.2007, 02:28
Միակ միջոցն է,որի օգնությամբ թափանցում ես մարդու ներաշխարն ու բացահայտում իր ով լինելն:oy

Tig
10.12.2007, 15:44
…փնտրում եմ հարազատ աչքեր::)…

Ուլուանա
10.12.2007, 20:05
ականջների մեջ ավելի շատ ռոմանտիկա կա
Ռոմանտիկայի առումով՝ չգիտեմ, բայց ականջները գոնե հաստատ ավելի թարմ են գովերգվելու համար։ :)) Իսկ աչքերը... հըմ... չափից դուր ծեծված են... :(

Համոզված եմ, որ եթե մինչև հիմա աչքերի (հատկապես սիրելիի աչքերի) փոխարեն ականջները գովերգված լինեին, բոլոր ռոմանտիկ ու հուզառատ բանաստեղծություններն ու երգերը ձոնվեին ականջներին, աչքերը քեզ ավելի ռոմանտիկ կթվային, Amaru... Բայց դե թեմաներ կան, որ արդեն սպառված են կարծես... Խորունկ, անհուն տիեզերք, հոգու հայելի և այլն։ Սրանք արդեն վաղուց ասված են, ու բոլորս էլ գիտենք։ Օրինակ, թող որևէ մեկը փորձի աչքերի մասին որևէ նոր, դեռևս չասված բան ասել, որ հետաքրքիր լինի կարդալը։ :P Կարո՞ղ եք։ Փորձեք։ ;)

Մարիաննա
11.12.2007, 01:04
Բոլոր թռչունները, որոնք թռչում են, իրենց տոտիկներն ունեն: Բոլոր ավազները, որոնք փռված են, տոտիկների ոտնահետք ունեն: Բոլոր խխունջները, որ փռված են ավազի վրա, թրջվել գիտեն: Բոլոր ջրերը, որ սառել գիտեն, հալչել գիտեն:
Բոլոր աչքերը, որ նայել գիտեն, փայլել գիտեն: Բոլոր աչքերը, որ փայլել գիտեն, հրապուրել գիտեն: Բոլոր աչքերը, որ հրապուրել գիտեն, ասելիք ունեն: Բոլոր ասելիքները, որ լռել գիտեն, խոսել գիտեն: Լռելը հեշտ բա՞ն է:
Հիմա հեռադիտակը իր տեղը զիջում է մանրադիտակին: :D Դե ասեք, ո՞ւմ աչքերն եմ հիմա նկարների տեսքով խոսելու: :))

Կարո՞ղ եք։ Փորձեք։ ;)
Փորձեցի: :)

Narinfinity
19.09.2008, 13:28

Աչքեր... այո, լույսի աղբյուրների պես,
Թարթվելով մեղմիկ հուշեր են բերում,
Սևեռված նայում, նվիրվում են քեզ,
Եվ սիրտդ տեղից թռչել է ուզում,
Ուզում ես թևեր, որ թեթև լինես,
Աչքերի շուրջը պտույտներով հեզ,
Դիտես, զարմանաս և գուցե սիրես...
Աչքեր, ամենագեղեցիկ նվերն աշխարհում,
Անմոռաց պահեր, կյանք եք մեզ բերում,
Անմար հույսերով, պատրաստ միշտ ներել,
Եվ ստեղծագործել անշահ, անվրեպ...:B

Enigmatic
20.09.2008, 20:12
Իմ կարծիքով աչքերը ոչմիայն մարդու հոգու հայելին են,այլև ամենակարևոր ու ամնագրավիչ մասերից մեկն են մարդու արտաքինի մեջ,օրինակ ես առաջինը ուշադրություն եմ դարձնում աչքերին,աղջիկների աչքերը ավելի գեղեցիկ են կարծում եմ ,երբ կանաչ են,իսկ տղաներինը ավելի մուգ գույնի:oyիմիջայլոց ես էլ չեմ կարողանում մարդկանց աչքերի մեջ երկար նայել,անգամ գլուխս սկսում է ցավալ,մանավանդ վոր բոլորը ավելի շատ սիրում են նայել հենց աչքերիս :loveշատերը չկարողանալ աչքերի մեջ նայելը կապում են հոգու մաքրության հետ,բայց էտ իմ կարծիքով շատ թյուր կարծիք է,ելնելով իմ փորձից,շատ անգամ ուղակի խնդրում եմ վոր իմ աչքերի մեջ չնայեն:(

Հայկօ
20.09.2008, 20:21
Կարդում եմ քո գրառումը, ու մուգ աչքերս կամաց-կամաց, անկախ ինձնից իջնում են դեպի քո դաժան ստորագրությունը :) Զգում ե՞ս, որ նայում եմ քո վիրտուալ աչքերին: Գլուխդ հո չի՞ ցավում ;)

Enigmatic
20.09.2008, 20:28
Կարդում եմ քո գրառումը, ու մուգ աչքերս կամաց-կամաց, անկախ ինձնից իջնում են դեպի քո դաժան ստորագրությունը :) Զգում ե՞ս, որ նայում եմ քո վիրտուալ աչքերին: Գլուխդ հո չի՞ ցավում ;)
բայց խի դաժան որ??:( էտ ուրիշ արտահայտություն ա;)

Հայկօ
20.09.2008, 20:34
Շարունակությունը զրուցարանային թեմա է ;)

Ծով
20.09.2008, 20:54
Ի՞նչ...չե՞ք տեսել ոչինչ չասող աչքեր...մարդու հոգուց հեռացած աչքեր...փշրված հայելի...:think
բայց դե նրա աչքերը դժվար թե կարողանային ավելի խորը հայացք հորինել, քան այն մեկը, որ ոչինչ չի ասում...:love:D

Երկնային
21.09.2008, 01:25
Ի՞նչ է ձեզ համար նշանակում մարդու աչքերը.. :love

մմմ… աչքերը շատ բան կարող են ասել իհարկե, ու հավատում եմ, որ ինչ-որ չափով հոգու արտացոլանքն է… :)
իսկ աչքերով կարելի է խոսել, առանց բառերի, ու բնականաբար միայն քեզ շատ լավ ճանաչողը կհասկանա աչքերիդ «խոսքը»… հավես ա… :oy

*e}|{uka*
07.10.2008, 19:24
Մեր հոգեվիճակների ստեղծման մեջ նրանց դերը տիտանական է, իզուր չէ, որ վիճակները հենց աչքերից են կարդացվում : Ափսոս մենք ինքներս չենք տեսնում մեր աչքերը, իսկ հայել մեջ էլ նայելիս նետած հայացքը ՝վայրկյանապես ու անխուսափելիորեն, աղավաղում է ճշմարիտ արտահայտությունը : :cry2
Ինչու՞ երկուսը, թող լիներ ևս մեկը :D այն երկուսին նայելու ու սեփական անձը լավ ճանաչելու համար, արդար չի :aggressive :D

Ռեդ
07.10.2008, 19:26
Էսօր փողոցում մի աղջիկ նայեց վրես ու . . . խորասուզվեցի նրա աչքերի մեջ . . . :love
Սիրում եմ փայլող աչքեր :love

Kuk
07.10.2008, 19:43
Ուխ:love Նենց եմ սիրում աղջիկների աչքերի մեջ մոտիկից երկար նայել, բայց որ չթարթի աչքերը, ու էնքան նայեմ, մինչև չթարթելու հետևանքով արցունքները գնան:love

arewik
07.12.2008, 03:35
Հոգու արտացոլումը կարելի է գտնել աչքերում:

Առավոտ Լուսո
08.12.2008, 09:08
Բեմից իմ և հանդիսատեսի աչքերի հանդիպումից սարսափելու աստիճան խուսափում եմ: Նրանք չպետք է նկատեն անկեղծությունս:
Աչքերն Հարավի և աչքերն Հյուսիսի, աչքերը Երկրի և թեկուզ Լուսնի ունեն միայն մեկ լեզու:

Հակոբ Գեւորգյան
08.12.2008, 12:35
Բեմից իմ և հանդիսատեսի աչքերի հանդիպումից սարսափելու աստիճան խուսափում եմ: Նրանք չպետք է նկատեն անկեղծությունս:
Աչքերն Հարավի և աչքերն Հյուսիսի, աչքերը Երկրի և թեկուզ Լուսնի ունեն միայն մեկ լեզու:

Իմաստուն խոսքեր են եղբայր

Առավոտ Լուսո
08.12.2008, 13:09
Հակոբ Գևորգյան ներեցե՛ք, բայց ես տղա չեմ:

Հակոբ Գեւորգյան
08.12.2008, 13:15
հազար ներողություն…կներեք, բայց Ձեր ասածն իրոք իմաստուն էր; իսկ ի՞նչ բեմի մասին է խոսքը։ Կյանքի բեմի՞… թե՞ ընկել եմ երազանքների մեջ

Առավոտ Լուսո
08.12.2008, 13:46
Ցանկացած դերի մեջ........նամանավանդ կյանքում:

Chilly
08.12.2008, 13:52
Հակոբ Գևորգյան ներեցե՛ք, բայց ես տղա չեմ:

:D:hands:D

Դեռ չեմ տեսել աչքեր, որ տգեղ լինեն... Նույնիսկ ամենաանճոռնի մարդու (և ոչ միայն մարդու) աչքերում գեղեցկություն կա, մարդու հոգին է արտացոլվում... Իսկ երբ սիրելիիդ աչքերի մեյ ես նայում... սա արդեն լրիվ ուրիշ պատմություն է... :love

Second Chance
08.12.2008, 14:01
Չեմ սիրում որ մարդիկ խոսելուց անընդհատ աչքերիդ մեջ են նայում, ու մի հատ էլ ստիպում են, որ դու էլ նայես , :angry նյարդերիս ուժեղ ազդում է

ինչ կա դրա մեջ չեմ հասկանում :think --օգնում, է ավելի լավ հասկանա, զգալ զրուցակցիդ չգիտեմ ինչ,...
իսկ ի՞նչ եթե դա ավելի շատ նյարդայնացնի նրան, կամ խանգարի մտքերը ազատությամբ արտահայտել...:(

Երվանդ
08.12.2008, 14:06
Ես սիրում եմ, նայում ես խառնվում են իրար:D

Enigmatic
08.12.2008, 14:09
Ես սիրում եմ, նայում ես խառնվում են իրար:D

էտ ինձ ի նկատի ունես?:D

Երվանդ
08.12.2008, 14:14
էտ ինձ ի նկատի ունես?:D

Լօլ դու նենց ես խառնվում որ աչքերդ պահում ես:love

Երկնային
08.12.2008, 14:53
Ուխ:love Նենց եմ սիրում աղջիկների աչքերի մեջ մոտիկից երկար նայել, բայց որ չթարթի աչքերը, ու էնքան նայեմ, մինչև չթարթելու հետևանքով արցունքները գնան:love
դուք էլ մենակ լացացնեք աղջիկներին… :))

Ավելացվել է 1 րոպե անց

էտ ինձ ի նկատի ունես?:D
Քո աչքերին ես էլ եմ սիրում նայել… :oy

Second Chance
08.12.2008, 14:58
Փաստորեն այս հիվանդությունը հիմնականում տղամարդկանց մոտ է:think

Երկնային
08.12.2008, 15:00
Փաստորեն այս հիվանդությունը հիմնականում տղամարդկանց մոտ է:think
ի՞նչ հիվանդություն… :unsure

Second Chance
08.12.2008, 15:02
այս հիվանդությունը :) Երկնային ջան