PDA

Դիտել ողջ տարբերակը : Նա...



Vive L'Armenie
08.12.2007, 18:37
Կորա՜վ, անհետացավ…

Կարծես խառնվեց մարդկանց մի ամբոխի, որոնք կարծես ամեն վայրկյան շտապում են: Որտե՞ղ է նա հիմա, որտե՞ղ է ապրում, ո՞վ է նա հիմա... Ես շա՜տ կուզենայի նայել նրա աչքերին, այնքա՜ն կրակոտ, այնքա՜ն գեղեցիկ և այնքա՜ն սիրելի... Ես միշտ սիրում էի սուզվել նրա զմրուխտ աչքերի մեջ…

Նա կարծես մի քնքու՜շ երազ լիներ իմ կյանքում, բայց միևնույն ժամանակ մի դաժան հրեշտակ: Նա կարողանում էր շատ ուժե՜ղ սիրել և սիրելու հետ մեկտեղ նույն ուժգնությամբ ատել… Ոչ ոք չէր հասկանում նրան ավելի լավ քան ես: Ինձ թվում էր, որ երբևիցե հնարավոր չի լինի կոտրել կարծես հաղճապակուց սարքած մեր երջանկությունը: Մեր աշխարհը այնքա՜ն փոքր էր, որ այնտեղ տեղավորվում էինք միայն երկուսով, իսկ մնացածին ուղղակի տեղ չկար այնտեղ... Երբ մենք իրար հետ էինք լինում, ամեն անգամ ինձ թվում էր, որ դա վերջին անգամն է, որ նա կգնա անվերադարձ: Եվ դա եղավ մի օր… Չէր լսվում ոչ զանգ, ոչ նրա քայլերի ձայնը, և այդ ժամանակ աշխարհը փլվեց իմ աչքերի առաջ...

Հեռախոսը համառորեն լռում էր, իսկ արցունքները հոսում էին անդադար, թողնելով իրենց դա՜ռը վիշտը երեսիս վրա... Ցավը կոտրեց սիրտս..., ես սկսեցի ատել այդ անվե՜րջ, սև և մութ գիշերները: Ո՛չ, ես չէ՛ի վերադարձնում նրան, քանի որ գիտեի, որ դա անհնար է, ես գիտեի, որ նա նման է ծովի ալիքի, և ոչ մի ուժ չի կարող նրան կանգնեցնել:

Չէ, որ ես գիտեի, որ մի օր մենք կբաժանվենք, գիտեի, որ շա՜տ ցավոտ կլինի, սակայն ես շատ էի կապվել նրան և ինչպես ստվեր, գնում էի նրա ետևից ուր որ նա տաներ: Չնայած, որ հիմա այսպես է, բայց ես ուրախ եմ, ուրախ եմ նրա համար, որ սիրել եմ նրան, և, որ սիրվել եմ նրա կողմից... Հիմա կարող եմ միայն նայել պատուհանից, ուր դեկտեմբերյան գեղեցիկ և սառը ձյունն է գալիս և հիշել մեր անցյալը: Այո, ես մտածում եմ անցյալի մասին, քանի որ ապագան ինձ չի հետաքրքրում,քանզի այնտեղ չկա նա... Ինձ պետք չէ նա, ով միայն իր դերն է խաղում : Ես ոչ մեկին այնքա՜ն անկեղծ չեմ սիրել ինչպես նրան, սակայն նրա համար դա նշանակություն ունի՞... Նրան ուղղակի այդպես դուր էր գալիս, և ես հասկանում էի դա...

Ես միայն ցանկանում էի դառնալ նրա կյանքի գոնե մի փոքր հատվածի մասնակիցը…

Chilly
08.12.2007, 19:36
Դու դարձել ես... հաստատ դարձել ես...
Լավ ես գրում, կարողացել ես առանց ավելորդ պաճուճանքների ներկայացնել սրտումդ կատարվողը, սիրում եմ ոճդ... ;)

Vive L'Armenie
08.12.2007, 19:41
Դու դարձել ես... հաստատ դարձել ես...
Լավ ես գրում, կարողացել ես առանց ավելորդ պաճուճանքների ներկայացնել սրտումդ կատարվողը, սիրում եմ ոճդ... ;)

Շնորհակալ եմ :oy
Այս պատմությունն ինձ հետ չի կատարվել, ուղղակի այսպես շարադրվեց ;)

Chilly
08.12.2007, 19:44
Շնորհակալ եմ :oy
Այս պատմությունն ինձ հետ չի կատարվել, ուղղակի այսպես շարադրվեց ;)

Շարունակիր շարադրել :) :love

Ծով
08.12.2007, 22:48
Ես միայն ցանկանում էի դառնալ նրա կյանքի գոնե մի փոքր հատվածի մասնակիցը…
Քաղցր տխրություն...:love
վայելի՛ր.../ չնայած նրան, որ քեզ հետ չի կատարվել;)/

Vive L'Armenie
10.12.2007, 12:25
Քաղցր տխրություն...:love
վայելի՛ր.../ չնայած նրան, որ քեզ հետ չի կատարվել;)/

Ծով ջան մերսի :kiss :love