Դիտել ողջ տարբերակը : Ինչի՞ մասին եք մտածում քնելուց առաջ
VisTolog
07.12.2007, 23:57
Ինչի՞ մասին եք մտածում քնելուց առաջ:
Ինչի՞ մասին եք մտածում քնելուց առաջ:
Ակումբի:))
VisTolog
08.12.2007, 00:12
Ակումբի:))Պատկերացրու ես էլ:
Տվյալ պահին կարդացած գրքի կամ դիտած ֆիլմի հերոսների:
Cassiopeia
08.12.2007, 00:37
Մտածում եմ, ոնց անել, որ ժպիտով սկսեմ հաջորդ օրս…
Տենց հազվադեպ ա լինում, որ ես քնելուց առաջ մտածեմ...եթե քնում եմ, միանգամից եմ քնում:D
Չէ...իրականում, լուրջ մտածում եմ քնելու մասին...էդ վայրկյանները շատ հետաքրքիր են, որ մտածում ես՝ երբ ես սուզվելու խորը քնի մեջ:o
Քունս տարավ...:D
Տվյալ պահին կարդացած գրքի կամ դիտած ֆիլմի հերոսների:
պատկերացրու ես էլ :D
Մտածում եմ էդ պահին առկա պռոբլեմիս լուծման մասին:)
Tigran Adunts
08.12.2007, 15:26
Մտածում եմ, ոնց անեմ որ շուտ քնեմ :)
Մեկ մեկ էլ Պետրոսի նման պոտենցյալ լիկվիդներիս մասին եմ մտածում ու քունս չի տանում :D
Ուլուանա
08.12.2007, 20:24
Վերջին մի երկու տարին հազվադեպ եմ քնելուց առաջ մտածելու ժամանակ ունենում։ Հիմնականում պառկելս ու քնելս մեկ է լինում։ :)) Բայց եթե պատահում է, որ անմիջապես չեմ քնում, ապա մտածում եմ... շատ բաների մասին. ընտանիքիս անդամների, որոնք հեռու են, :( ակումբցիների, որոնք նույնքան հեռու են, :( նրանց խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների, իմ նորաստեղծ ընտանիքի, նրա ապագայի, դե, բնականաբար, նաև օրվա կատարվածի մասին։ Նաև շատ եմ վերլուծում ինքս ինձ ու տարբեր մարդկանց պահվածքները։ :think Հա, ու մեկ էլ միշտ քնելուց առաջ մտածում եմ տվյալ օրը արածս գործերի արդյունավետության մասին ու, որպես կանոն, դժգոհ եմ մնում ինձնից՝ համարելով, որ շատ եմ անիմաստ ժամանակ վատնել... :(:oy որից հետո որոշում եմ հաջորդ օրը ժամանակս ավելի արդյունավետ կազմակերպել։ :)
Ամեն օր, քնելուց առաջ ես ինձ խոստանում եմ ավելի քիչ ինտերնետի վրա ծախսել, ավելի շատ գործ հասցնել, կարդալ դաստեքով դրված գրքերը՝ ֆիլմեր նայելու փոխարեն, վերջապես քիչ գարեջուր խմել, չկոպտել դասախոսներին, հիշել ծնողներին, չդավաճանել ընկերուհուն...եթե էդքան բանից հետո դեռ քնած չեմ, ունեմ մի հատ շատ լավ դրական կիսամազոխիստական ուղեղի մարզանք՝ սկսում եմ պլանավորել, թե եթե մեկ մլն դոլար Վեգասում շահեի, ինչ կանեի...դեռ չի եղել, որ ամեն ինչ պլանավորեմ, ու դեռ արթուն լինեմ:)
Vishapakah
09.12.2007, 04:19
Ինչի՞ մասին եք մտածում քնելուց առաջ:
Սեկսի,:D երբեմն քաղաքականության, իսկ եթե մեկն ինձ վիրավորլ է, այդ մասին մտածելով եմ քնում, փորձելով այդ մասին չմտածել.:)
երբեմն քաղաքականությանՀետաքքիրա, նոր նկատեցի, որ ես երբեք քնելուց քաղաքականության մասին չեմ մտածել :)
Հիմնականում քնելուց առաջ չեմ մտածում, քանի որ երբեք քնելուց առաջ մտածելու ուժ չի լինում։ Այլապես չէի քնի։
Լավ կլիներ հարցնեիր, իսկ քնում ե՞ս ....
Մտածում եմ այն անտեսված մանրունքների մասին, որոնք մի օր գումարվելով պիտի դառնան պրոբլեմ ինձ համար....:think
^SRTIK^LA^
09.12.2007, 13:11
Քանի որ շատտտտտտտ ուշ եմ պառկում քնելու չեմ հասցնում ոչևէ բան մտացել:love
schuschanik
09.12.2007, 14:03
Վերհիշում եմ արդեն ետևում թողած օրս , վերլուծում եմ իմ և դիմացինիս պահվածքը որպես դիտորդ: :thinkԱմենաերանելի պահն է ինձ համար օրվա ընթացքում, երբ մենակ եմ մնում իմ խղճի հետ .....
Մտածում եմ տվյալ օրվա կատարած իմ գործերի մասին:8, պլանավորում հետագա անելիքները... բայց շատ հաճախ ուղղակի երազում եմ
Lapterik
10.12.2007, 19:47
Էրեկ քնելուց առաջ հատուկ ուշադրություն եմ դարձրել, թե ինչի մասին եմ մտածում, համարյա միշտ նույն ձևով ա սկսվում: Հենց գլուխս դրեցի բարձին, միանգամից քիչ թե շատ հիշում եմ նախորդ որվա երազս կամ երազներս, հետո դրանք գնում են դեպի երազանքների գիրկը, գունավորվում են, մի խոսքով...:) Երկրորդ փուլում օրվա կամ ընդհանրապես կատարվածի ու հաջորդ օրվա կամ հետագա անելիքների մասին եմ մտածում, հիշում եմ, որ լիքը գործ ունեմ, բայց չեմ անում ու :cry Լավ տխուր բաներից չխոսամ, մի խոսքով տենց էլի:
Երբ սկսում եմ քնելուց առաջ ինչ որ բանի մասին մտածել այլևս քնել չեմ կարողանում:(
aerosmith
11.12.2007, 00:53
Սկսում եմ մտածել ամսի 17-ից սկսող միջանկյալներիս մասին։ Մի քանի ամիս ա գնում եմ համալսարան ու արդեն զզվցրել են։ Իսկ եթե քննութուններս վերջացրած եմ լինում մտածում եմ աղջիկներից հերթական զոհս ո՞վ ա լինելու:kiss:kiss:kiss
Էդուարդ_man
11.12.2007, 17:12
Մտածում եմ թե այդ օրը պլանավորած ինչքան բան եմ հասցրել և ինչքանն եմ բաց թողել
ու մեկ էլ թե հաջորդ օրը ինչքան բան կարող եմ հասցնել գոնե մինիմում
Մտածում եմ թե այդ օրը պլանավորած ինչքան բան եմ հասցրել և ինչքանն եմ բաց թողել
ու մեկ էլ թե հաջորդ օրը ինչքան բան կարող եմ հասցնել գոնե մինիմում
Ոչ շատ վաղուց ես էլ էի այպես , իսկ հիմա մտածում եմ , կհասցնեմ էս ամեն ինչը գրեմ վերջացնեմ , թե էլի կթոնեմ կմոռանամ ։ Հետո անմիջապես ասում եմ , վայ բա էսքանն օվ պիտի կարդա :(
Ուրվական
11.12.2007, 17:25
Ինչի՞ մասին եք մտածում քնելուց առաջ:
Ինչի չէ, ու՞մ: Ու ոչ միայն քնելուց առաջ:
Ինչի չէ, ու՞մ: Ու ոչ միայն քնելուց առաջ:
Ահա իմ համար ևս մի մտածելու բան , հիմա արդեմ կմտածեմ տեսնես Ուրվականը հասցրեց թ՞ե ուշացավ :oy
Մտածում եմ - ինչ ափսոս ,որ ինքը մոտս չի:(
Philosopher
11.12.2007, 18:46
Մի երեք օր առաջ քնելուց առաջ մտածեցի էս թեմայի մասին, ու պեսիմիստորեն արձանագրեցի, որ էս տիպի ինտելեկտուալ ու ինֆորմատիվ թեմաները այնքան շատ են, որ հազիվ հասցնեմ ամեն գիշեր` քնելուց առաջ ամեն մեկի մասին մտածել: Մտածեցի, որ պետք չի մտածել, առավելագույն դեպքում պետք է փակել:
օրինակ երեկ, քնելուց առաջ մտածում էի "բայց լավն ա/էր տականքը" :D ինչքան մտեծեցի տենց էլ չջոկեցի էս արտահայտության մեջ տականքն ինչ իմաստովա օգտագործած: եթե ենթադրենք, որ "լավ" -ի վրայա շեշտ դրած, ուրեմն տականք ասում են անհասանելի լինելու պատճարով, եթե տականքի վրայա շեշտը :think բան չեմ հսանում, ոնցա՞ տականքը լավը :think
Մի խոսքով, լավա շուտ քնեցի :D
Էս մի քաանի օրա մտածում եմ, ի՞նչ լավա, որ տենց լավ ավարտ ունեցավ :oy
Չեմ մտածում, մեկից քնում եմ:
Իսկ եթե մտածում եմ, էդ գիշեր չեմ քնում:
ԵՍ չեմ մտածում… Ես երգ եմ լսում………:hands
մատծում եմ վաղը չէ մյուս օրվա մասին, վաղվա մասին երեկ գիշերն էի մտածել:)
Երազում եմ, որ երազում տեսնեմ
Երկնային
31.01.2008, 16:36
մտածում եմ. «Էլի էս անքնությունը ինձ հանգիստ չի տալիս…» :(
Vive L'Armenie
01.02.2008, 16:31
Դու ասա քնու՞մ եք, որ քնելուց առաջ էլ մտածեք :cry :D Չգիտեմ ի՞նչ սմայլիկ դնեմ, սենց էլ բա՞ն կլինի :8
Երեկ քնելուց առաջ մտածում էի, թե ինչքան եմ կարոտել էն լավ մարդկանց քիչ բազմությանը, որ կոչվում են ընկերներ :( Մեկը ԱՄՆ :( մյուսը կիսակալանաորի նման դասի, մեկն ամուսնացավ ու ամաչում եմ գոնե հաճախ զանգեմ :( մեկը շուտով կամուսնանա ու էլի չեմ կարողանա հաճախ հանդիպել կամ գոնե զանգել :( մյուս 2-ն էլ աշխատանքի բերումով միայն շաբաթ օրերին են ազատ :( Բա սենց բան կլնի՞ :( ԿԱՐՈՏ :(
Vive L'Armenie
01.02.2008, 17:05
Երեկ քնելուց առաջ մտածում էի, թե ինչքան եմ կարոտել էն լավ մարդկանց քիչ բազմությանը, որ կոչվում են ընկերներ :( Մեկը ԱՄՆ :( մյուսը կիսակալանաորի նման դասի, մեկն ամուսնացավ ու ամաչում եմ գոնե հաճախ զանգեմ :( մեկը շուտով կամուսնանա ու էլի չեմ կարողանա հաճախ հանդիպել կամ գոնե զանգել :( մյուս 2-ն էլ աշխատանքի բերումով միայն շաբաթ օրերին են ազատ :( Բա սենց բան կլնի՞ :( ԿԱՐՈՏ :(
Դայան, ո՜նց եմ Քեզ հասկանում:(
*e}|{uka*
01.02.2008, 21:28
Մտածում եմ ,թե մյուս գիշեր ինչի մասին եմ մտածելու ... :(
VisTolog
01.02.2008, 22:00
Իսկ մինչև 100-ը հաշվում եք:
Էնքան բանի մասին եմ մտածում, որ չեմ էլ հիշում::(
Մեկ էլ մտածում եմ, ոնց անեմ , որ կարողանամ քնել::(
Modigliani
01.02.2008, 23:06
երազում եմ մինչև աչքերս իրանք իրանց փակվեն...
Հեսա երևի 10 օրա 3-ի կողմերը պարկում եմ , մտածում եմ ու չեմ կարողանում քնել , տենց մինչև ժամը հինգը վեցը :( :
Հեսա երևի 10 օրա 3-ի կողմերը պարկում եմ , մտածում եմ ու չեմ կարողանում քնել , տենց մինչև ժամը հինգը վեցը :( :
Մտածում ես 5-ին քնես թե 6-ին?
ChildOfTheSky
02.02.2008, 00:44
Կախված այն բանից , թե ինչպիսին է եղել օրը ` մտածում եմ տարբեր բաների մասին : Եթե օրը սովորական , մյուս օրերից չտարբերվող օր է , մտածում եմ ապագայի մասին , կոնկրետ մարդկանց մասին , իսկ եթե որևէ արտասովոր իրադարձություն է տեղի ունեցել , վերլուծում եմ այն , նրա լավ և վատ կողմերը : Համենայն դեպս , երբ գնում եմ քնելու , ուրախանում եմ , որ իմ ուզածի մասին հանգիստ մտածելու անսահմանափակ ժամանակ ունեմ :
Մտածում եմ` տենաս վաղը կարող եմ նենց զարթնել, որ կես ժամով ուշանամ գործից, ոչ թե մի ժամ 20 րոպեով...արդեն երեք տարիա էդ եմ մտածում :)
Երկնային
23.02.2008, 02:00
որ գնամ քնելու մտածելու եմ «տեսնես վաղն է՞լ էն քաղաքականությունից խոսելու… :D:D
Մտածում եմ, որ հարկավոր է շտապ գունավոր հեղափոխություն անցկացնել!
Ավելացվել է 58 վայրկյան անց
Միշտ վերլուծում եմ անցած օրը::8
Lethal Sweetness
23.02.2008, 02:46
Ինչի՞ մասին եք մտածում քնելուց առաջ
Հենց քնելու :cry
Մտածում եմ թե ինչքան պտի տանջվեմ մինչև խոր քուն մտնելս:
Empty`Tears
23.02.2008, 02:52
Այն , որ այսօր լավ օր չի եղել, ապա քնելով, վաղը գեղեցիկ օր կլինի;)
Երբ շատ հոգնած եմ լինում, պառկելս ու քնելս մեկ ա լինում: Իսկ եթե հոգնած չեմ էտ աստիճանի, մի 20 րոպե հետո նոր քնում եմ: էտ 20 րոպեում էլ մտածում եմ նենց զբաղմունք գտնեմ հաջորդ օրվա ազատ ժամանակի համար, որ հանկարծ պարապ չմնամ: :)
Vive L'Armenie
30.07.2008, 22:08
Պրավիս մասին :hands
Նույնիսկ երազիս մեջ եմ տեսնում :lol Քնած տեղս, մեքենա եմ վարում իսկական:D, ոտքերով գազ, կոնուս ու տոռմուզ տալով, մենակ ղեկը չեմ պահում :D :lol
impression
30.07.2008, 23:59
միշտ էնքան ուշ է լինում, որ մտածում եմ՝ արժե՞ քնել, մեկ ա էսա պիտի վեր կենամ
*e}|{uka*
31.07.2008, 02:42
Մտածելու տեղա մնացել երեք ժամա ուզում եմ քնեմ չեմ կարողանում. մտածում եմ լավ կլիներ չմտածեի, լափթոփը քցեի մի կողմ ու քնեի, բայց ավաղ՜ :cry
Մտածում եմ թե ինչ եմ անելու հաջորդ օրը,պլանավորում եմ օրս:)
Թեման ժամանցից տեղափոխվում է համապատասխան բաժին:
Մեղապարտ
03.08.2008, 13:28
Երեկ քնելուց առջ մտածեցի, հերն ել անիծած վատ մարդու,հետո քունս փախավ ,վեր կացա մի քանի աղոթք կարդացի :
Պարկեից և երկար ժամանակ ոչինչ , հերն էլ անիծած.................
Ես սովորաբար մտածում եմ իմ անցկացրած օրվա մասին: Մտածում եմ բոլոր այն հետաքրքիր ու հաճելի բաների մասին, որ տեղի են ունեցել օրվա ընթացքում:
Ինչի՞ մասին եք մտածում քնելուց առաջ
Մտածում եմ ոնց անեմ որ քնեմ :hands
Էս շոգին ինչ-որ չի մստացվում :oy
PygmaliOn
03.08.2008, 19:41
մտածում եմ, թե քանի րոպե պիտի անկապ պառկած մնամ մինչև քնեմ
VisTolog
09.08.2008, 13:17
Ես էլ մտածում եմ, որ հանկար մի բլոճ-մլոճ վրովս չքայլի քնած կամ արթուն ժամանակ. տենց վախվխելով, մի կերպ արթուն քնում եմ :D
Ինչի՞ մասին եք մտածում քնելուց առաջ
Մտածում եմ` ոնց անեմ, որ շուտ քնեմ:
Morpheus_NS
09.08.2008, 15:15
Մտածում եմ թե ինչի էսքան երկար նստեցի.... առավոտյան ո՞նց եմ արթնանալու:
I love love
10.08.2008, 10:47
Մտածում եմ իմ սիրելի անձնավորության մասին,որն այժմ ծառայում է:Գիշերվա խաղաղ միայնության մեջ կարոտն ավելի ուժգին ես զգում:
մտածում եմ ինչ գրեմ որ վարկանիշ ստանամ:D
Երկնային
11.08.2008, 00:34
մտածում եմ` առավոտն եկավ, կարելի ա մի երկու ժամ էլ քնել… :D
Եթե քնելուցս առաջ իվիճակի լինեմ մտածելու, ապա հաստատ չեմ քնի :D: Քնում եմ վայրկյանաբար ու ոնց որ ասում են "մեռելի" պես :)
Բարձրահասակ
27.08.2008, 16:42
Քնելուց առաջ նախ ամբողջ օրս է գալիս աչքիս առաջ, դրա մասին եմ մտածում և հետո մտածում եմ աղոթելու մասին:
Մեղապարտ
27.08.2008, 19:31
Այսօր երկրար կմտածեմ,կմտածեմ թե ինչու՞ չեմ կարողանում շատ բարի բաներ կատարել,ինչու՞ է շատ հաճախ գիշերը անվերջանալի երկար է թվում և դատարկ :
Ձգտում եմ շատ չտարվել մտածելով ու ազատվել ամեն տեսակ ավելորդ մտքերից :love
Rhayader
19.11.2008, 03:57
Մտածում եմ՝ ॐ मणि पद्मे हूँ, ॐ मणि पद्मे हूँ, ॐ मणि पद्मे हूँ, ॐ मणि पद्मे हूँ, ॐ मणि पद्मे हूँ, ॐ मणि पद्मे हूँ...
Կախված է օրվա տրամադրությունից ու իրադարձություններից:unsure
էս վերջին մի քանի օրը մտածում եմ, գոնե մի երկու ժամ քնեմ էլի, թե չէ լրիվ կպրծնեմ :(
total_abandon
19.11.2008, 10:41
Վերջի օրերս Java Script-ով մի հատ խնդիր կա, դրա մասին. :8
VisTolog
19.11.2008, 13:34
Բա որ կոմպա լինում սարքելու ու էն էլ ուրիշի... գիշերը հելնում եմ, էտ եմ հիշում, երազումս տենում եմ թե ոնց եմ դզում, առավոտը հելնում եմ, էլի նույնը :D
VisTolog
19.11.2009, 16:55
Լավ կլիներ հարցնեիր, իսկ քնում ե՞ս ....
Մտածում եմ այն անտեսված մանրունքների մասին, որոնք մի օր գումարվելով պիտի դառնան պրոբլեմ ինձ համար....:think
Ահա, ես էլ..:)
ՀԳ Ժո՞ղ, մի հատ վերակենդանացրեք էս թեման, իյը:D:angry
Yeghoyan
19.11.2009, 17:06
ՀԳ Ժո՞ղ, մի հատ վերակենդանացրեք էս թեման, իյը:D:angry
էսօր ուշադիր կլինեմ, վաղը կկենդանացնեմ, իյը:8
բայց ընդհանրապես մարդիկ ասում են, որ մտածում են իրենց այդ օրվա մասին, ինչ են արել, ոնց են արել:
Հեսա 2 օրա մտածում եմ կարողա խոզի գրիպ եմ ընկել:(
Մտածում եմ, թե ոնց անեմ, որ քունս տանի:think
Մտածում եմ, որ երանի վաղը կիրակի լինի:P
Ամենից հաճախ մտածում եմ` տեսնես երբևէ կզգա՞մ էն պահը, երբ քնում եմ:
Լուսաբեր
19.11.2009, 22:11
Պարկելուս ու քնով անցնելուս արանքը շատ երկարա տևում: Այն մարդկանցից եմ, ովքեր դժվար են քնով անցնում, երբեմն հոգնում էլ են այդ անկապ պարկած վիճակից ... ու երազում են այն մասին, որ ինչ լավ կլիներ մի օր էլ իրենք պարկեին ու քնով անցնեին առանց դրա մասին մտածելու :oy
Մտածում եմ ինչ եմ արել այդ օրը, ամփոփում եմ լավ և վատ կողմերից:Երբեմն երևույթներ են լինում,որոնք ստիպում են դրա շուրջ ապագայի հանդեպ երազանքներ հորինել, տարվում եմ դրանցով ու քնով անցնում, չհիշելով վերջը ինչ եզրահանգման եկա :))
Երևի մարդիկ ամենաշատը երազում են քնելուց առաջ: Հետաքրքիրն այն է, որ երբեմն այդ երազանքները քնի մեջ երազի տեսքով այդ օրը այցելում են մեզ :roll Մորֆիուսը լավա աշխատում:))
ամառը մի որոշ շրջան ազատ էի ու ամբողջ օրը Minesweeper էի խաղում, էնքան էի խաղում, որ քնելուց դրա մասին էի մտածում, մեկ-մեկ երազիս մեջ էլ էի խաղում:lazy
Ուրեմն էս վերջերս շատ բաների մասին էի մտածում.Մտածում եմ թե ձմռանը սկիդկեքի ժամանակ ինչ վերցնեմ,հեռախոս,ցիֆռավոյ ապառատ թե PSP,քանի որ մի 2 ամսից պետք է դուրս գա իմ սիրած խաղը Narutimate Accel 3,հետո մտածում եմ բանակի մասին,ճիշտն ասեմ,թեկուզ դեռ մի տարի կա,բայց վախ կա մեջս,հետո թե բանակից հետո արդյոք կկարողանամ լավ աշխատանք գտնեմ,թե ստիպված արտասահման պետք է մեկնեմ,հա մտածում եմ նաև,թե իմաստ ունի հիմա գնամ անգլերեն լեզվի և ադմինի համար պարապելու,թե բանակում ամեն ինչ կմոռանամ.Ափսոսում եմ մեր երկրի համար,ուր ենք գնում,չեմ հասկանում,արդյոք կկարողանանք դիմագրավել բոլոր այն վտանգներին,որոնք մեզ սպասում են
Farfalla
20.11.2009, 19:03
Էնքան հոգնած եմ լինում, որ չեմ հասցնում ինչ-որ բանի մասին մտածեմ, պառկում եմ ու միանգամից քնում:
Սկզբում հնուց մնացած պարտքերիս մասին (մտածում եմ թե ոնց դրանք փակեմ),
հետո թազա վերցրած պարտքերիս մասին (մտածում եմ թե հըլը ինչքան կարան սպասեն),
եթե դրանից հետո դեռ քնած չեմ լինում ուրեմն հասցնում եմ նաև մտածել թե էլ որտեղից կարամ պարտք անեմ :D
Haykolo007
20.11.2009, 22:31
միշտ երազում եմ քնելուց առաջ,վերջում աղոթում ու քնում եմ,միանգամից չեմ կարողանում քնեմ:)
Երեկ մտածում էի ` միայն թե լապտոպս չփչանա էլի :( ախր ոնց ձեռքիցս ընկավ? :angry :(
«Վե՛րջ, վաղը ավելի շուտ եմ պառկելու» :(
որ ինչքան հավես ա սենց շաաաաատ հոգնած պառկել քնելու ու միանգամից քնում եմ :D
VisTolog
22.11.2009, 21:11
Տեսնես մի օր կլինե՞մ այստեղ.:)
http://i286.photobucket.com/albums/ll92/abhis24s/2438.jpg
VisTolog
24.11.2009, 15:10
Արդյո՞ք վաղն էլի ժամը 8-ին կարթնանամ, 8:20 կլինեմ կանգառ, 9:20 էլ դասի :sorry
Enigmatic
24.11.2009, 15:16
Մտածում եմ տեսնես վաղն է՞լ ուղիղ ժամը 13:21 կարթնանա՞մ:think
էս քանի օր ա ուղիղ հենց էտ ժամին եմ արթանանում:
Հա մեկ էլ մտածում եմ, վսյո վաղը շուտ պիտի զարթնեմ, էն էլ էլի նույն բանը::cry2
Քնելուց առաջ շատ հաճախ եմ մտածում. «Երանի վաղը մի հրաշք կատարվի» :oy
VisTolog
24.11.2009, 15:42
Քնելուց առաջ շատ հաճախ եմ մտածում. «Երանի վաղը մի հրաշք կատարվի» :oy
ՈՒ կատարվի տարիների երազանքը :)
էս վերջերս մտածում եմ " տեսնես ինչի՞ց ա աչքերս սենց ցավում, ոնց որ ավազ լինի մեջը" :esim
Interdenominational
24.11.2009, 20:55
Սանիկ, սանիկ, այս ինչ թեմա ես մոգոնել…;)
Գրեթե ամեն անգամ քնելուց առաջ հանգամանալից զրուցում եմ ինքս իմ հետ…հետո մենա-երկխոսությունս աննկատելիորեն տարրալուծվում է երազի:
Ու այդպես ամեն օր…:8
*e}|{uka*
24.11.2009, 21:30
Մտածում եմ՝ Էս ի՞նչ սոված եմ,լավ բա ես ո՞նց քնեմ սենց սոված- սոված, էնքան եմ մտածում, մինչև քունս սովածությանս հաղթահարում ա: :D
cold skin
26.11.2009, 13:28
Ունկնդրում եմ մտքերիս զազրահաչոցին, «տեսնում» երազներիս հավականչը իչպես է դառնում իրականություն ու մրափում անուշ, մղձավանջային քնով…:think
Փորձում եմ ինչքան հնարավոր է շուտ ազատվել ավելորդ մտքերից, որոնք խանգարում են քնել: :oy
A.r.p.i.
26.11.2009, 18:17
Իսկ ես մտածում եմ, որ էլ չեմ լինի 19 տարեկան ու X օրեկան: Կյանքիցս մի օր էլ անցավ::(
/ ոնց որ շատ փիլիսոփայեցի/
Իսկ ես մտածում եմ, որ էլ չեմ լինի 19 տարեկան ու X օրեկան: Կյանքիցս մի օր էլ անցավ::(
/ ոնց որ շատ փիլիսոփայեցի/
Եթե այդպես շարունակես շատ տխուր կանցնի կյանքտ:)
Լավ բանի մասին մտածի.......
VisTolog
26.11.2009, 21:59
Օրինակ երեկ արթնացա, բացեցի ուրբաթ օրվա դասացուցակս, վերցրի ինչ-որ պետք էր ուրբաթ օրվա համար, ու գնացի դասի: Մտա ուրիշ լսարան, հետո ուրիշ, հետո դասախոսին տեսա..:D ու պարզվեց, որ չորեքշաբթիա, ոչ թե ուրբաթ::))
Ասածս ինչա՞`:D ուզում եմ, որ երբ արթնանամ ուրբաթ լինի :(
Երեկ չորեքշաբթի էր չէ՞:8
էս թեման կարդացի քունս տարավ գնամ քնեմ, քնելուց էլ մտածում եմ, ինչ լավ է, որ մենք արեվմտահայերենով չենք խոսում:D
...Մնաց չորսուկես ժամ... :(