PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրավառություն



Adam
07.12.2007, 20:41
Սիրու՞մ եք հրավառություն: Եվ սիրու՞մ եք Ամանորին տան բալկոնից :) ինքներդ հրավառություն անել: Ես օրինակ շատ-շատ եմ սիրում: Ամեն ամանորին առնում եմ տարբեր տեսակի: Փոքր ժամանակ էն փոքր բոմբերից էի առնում ու ամբողջ 31-ին բալկոնում էի :D : Իսկ հիմա, մենակ սալյուտ :B

Adam
15.12.2007, 14:29
Պրոսպեկտի վրա հատուկ սալյուտների մասնագիտացված խանութ կա: Հետաքրքիր բաներ շատ կան: Կարելի է առնել :B

Լէգնա
15.12.2007, 15:14
Այնքաաաան եմ սիրում հրավառություն,ախր շա~~~~~~~տ-շա~~~~~~~~~~~~տ,բայց ամանորինը չեմ սիրում :[

Selene
15.12.2007, 15:41
Վայ, հրավառություն ես էլ եմ շատ սիրում:love Ամեն անգամ հրավառություններին հետևելիս այդ գմփգմփոցների ու երկնքում հրավառություն հրաշքով տարված` չեմ էլ նկատում, որ ամեն կրակոցից ժպիտս ավելի լայն է դառնում, երբեմն էլ հիացմոունքից սկսում են ծափ տալը:roll Դե խոսքս մեծ հրավառությունների մասին է:P
Հիշում եմ` մի անգամ հերթական հրավառության գեղեցկությամբ տարված րոպեներիս հանկարծ նայեցի կողքիս կանգնած միջին տարիքի մի մարդու, ով զարմանքով նայում էր ինձ:oy Խեղճը երևի շատ է զարմացել, որ տեսել է փոքրիկների ուրախությունից առավել իմ ուրախությունը:D
Բայց դե ամեն մեկն էլ իր ծնողների երեխան է, չէ՞, ու յուրաքանչյուրի ներսում էլ թաքնված է մանուկ «ես»-ը:)