PDA

Դիտել ողջ տարբերակը : Հագուստ համալսարանում



Artgeo
07.12.2007, 17:37
Ի՞նչ տիպի հագուստ պիտի կրի ուսանողը համալսարանում :think

Ձայնալար
07.12.2007, 17:38
Ի՞նչ տիպի հագուստ պիտի կրի ուսանողը համալսարանում :think

Ինչ տիպիի, որ հերիքում ա իրա ճաշակը, որակը, դաստիարակությունը, մտածողությունը:

Script
07.12.2007, 17:56
Ի՞նչ տիպի հագուստ պիտի կրի ուսանողը համալսարանում :think

Մաքսիմալ իրան հարմար ու սազացող,կարևորը առանց ավելորդ զարդերի(խոսքս հիմնականում հաստ ոսկե շղթաների մասին է):D

քաղաքացի
07.12.2007, 19:13
Ոնց ուզում են թող լինեն:

Կողմ եմ լողազգեստով համալսարան հաճախելը:

:think
Խոսք աղջիկների մասին է…
:think
հատկապես հայ աղջիկների…
:think
Էն սիրուն հայ աղջիկների:

Սերխիո
07.12.2007, 19:56
Ինչ տիպիի, որ հերիքում ա իրա ճաշակը, որակը, դաստիարակությունը, մտածողությունը:

մոռացար նաև ամենակարևորը` գրպանը;)

PoeT
09.12.2007, 05:01
Չէ, հիմար թեմաները ակումբում շատ շատ են, բայց ես մեկում չդիմացա, ասեցի պիտի գրառում անեմ։

Ես կարծում եմ, որ համալսարանի ուսանողը պիտի ԿՐԻ կոյստում շլվար իրա տռոյկով...

Աբելյան
09.12.2007, 14:49
մեկ էլ մի հատ գալստուկ կապի :D

Armine
09.12.2007, 15:27
es karcum em vor ayn inch usanoxn e cankanum, qani vor amen mard uni ir chashak@ isk inchpes asum en chashakin @nker chka :) bayc andzamb indz dur e galis sahmani mej hagnvel@, tepet mer eritasardner@ lsel e evropakan stil bayc chi patkeracnum da inch e :) amen depqum amen voq uni ir chashak@ ev hagnum e @nst ir chashaki :)

Մոդերատորական: Գրեք հայերեն ու հայատառ: Ակումբում տրանսլիտով գրառումները արգելվում են:

schuschanik
09.12.2007, 16:00
ինչես ուզում են թող հագնվեն, միայն թե մի քիչ սահմանների մեջ և առանց ավելորդ պճնանքի.... :)

StrangeLittleGirl
16.12.2007, 02:45
Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք իսկապես ուսանողներ են, այսինքն՝ բուհ գնում են սովորելու, կհասկանան, որ պետք չէ բարձրակրունկներ ու կարճ կիսաշրջազգեստ հագնել, որովհետև լսարանից լսարան վազելիս հարմար չէ: Պետք չէ ձեռքի ափի մեծությամբ պայուսակ բռնել, որովհետև տետրերն ինչ-որ տեղ տեղավորել է պետք, իսկ պայուսակի հետ մի հատ էլ տոպրակով վազվզելն այնքան էլ հարմար չէ:
Իսկ մեր բուհը երևի միակն է Հայաստանում, որ իր սեփական համազգեստն ունի: Դասերի ժամանակ պետք է առնվազն խալաթ հագնել (չեմ խոսում վիրաբուժական առարկաների մասին, երբ պետք է համապատասխան համազգեստով լինել): Արդեն կան այնպիսիք, որոնք բժշկականի լոգոն են կրում:

Karencho
30.01.2008, 13:32
Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք իսկապես ուսանողներ են, այսինքն՝ բուհ գնում են սովորելու, կհասկանան, որ պետք չէ բարձրակրունկներ ու կարճ կիսաշրջազգեստ հագնել, որովհետև լսարանից լսարան վազելիս հարմար չէ: :

Նախ պարտադիր չէ վազելը, քայլելով էլ լսարանից լսարան կգնաս)


Պետք չէ ձեռքի ափի մեծությամբ պայուսակ բռնել, որովհետև տետրերն ինչ-որ տեղ տեղավորել է պետք, իսկ պայուսակի հետ մի հատ էլ տոպրակով վազվզելն այնքան էլ հարմար չէ:
Իսկ մեր բուհը երևի միակն է Հայաստանում, որ իր սեփական համազգեստն ունի: Դասերի ժամանակ պետք է առնվազն խալաթ հագնել (չեմ խոսում վիրաբուժական առարկաների մասին, երբ պետք է համապատասխան համազգեստով լինել): Արդեն կան այնպիսիք, որոնք բժշկականի լոգոն են կրում

Ձեռքի ափի մեծությամբ պայուսակը չգիտեմ, բայց երբ կարելի է համատեղել հաճելին օգտակարի հետ ուրեմն թող էդ էլ բռնեն: Մի խոսքով կարեւոր չէ համալսարանում է, թե փողոցում, իմ կարծիքով պետք է յուրաքանչյուրը հագնվի իր ճաշակով ու ստիլով:

Ապե Ջան
18.04.2011, 02:51
Ի՞նչ տիպի հագուստ պիտի կրի ուսանողը համալսարանում :think

Լավ հարց էր: Հիմա արդեն ինչ տիպի էլ կրի արդեն նորմալ կդիտվի, եթե առաջ ավելի խիստ էր այդ:

Ով ինչքան կարող է՝ կարճ, բաց, գռեհիկ, աչքի ընկնող կարող է հագնի: :))