PDA

Դիտել ողջ տարբերակը : Հումանիզմի դեֆիցիտ



Մանոն
05.12.2007, 15:52
Հումանիզմ` Մարդասիրություն իմաստավորող մի հասկացողություն, որը գնալով նվազում է մարդկությունից: Դուք նկատե՞լ եք, թե որքան է գլուխ բարձրացրել ագրեսիան մեր օրերում:
Ինչպե՞ս ավելացնել մարդկանց հումանիզմը, եթե ծնված օրից հենց միայն լսում են նմանատիպ խորհուրդ-կոչեր.
«Խփիր` որ քեզ չխփեն», «Ինքդ կուլ տուր, եթե չես ուզում քեզ կուլ տան…» և այլն: Ցավ եմ ապրում… Ասել է թե` գոյության պայքարն ու մարդասիրությունը զուգամետ հարթություններու՞մ են: Բայց չէ՞ որ հումանիզմի դեֆիցիտը տանում է ինքնակործանման: :think

dvgray
05.12.2007, 16:36
Բայց չէ՞ որ հումանիզմի դեֆիցիտը տանում է ինքնակործանման: :think
Այդ դիֆիցիտը հետևանք է: Հայը՝ մի բարբարոսների ցեղ չի եղել, կամ ոչ էլ այդպիսին է այսօր:
Պատճառը՝ շատ հիմնավոր է:
Ունենալով շատ սահմանափակ ռեսուրսներ, և ապրելով մի փակ տարացքում, հեչ էլ զարմանալի չէ, որ այս մթնոլորտն է տիրում, և ավելին, ծնողները այդ ոգով են դաստիրակում:
Եզրակացությանն էլ միանշանակ համաձայն եմ:
Սա ինքնակործանում է:

Philosopher
05.12.2007, 16:41
Էրիխ Ֆրոմ, "Մարդկային դեստրուկտիվության անատոմիան". հումանիզմի ճգնաժամը արդյունք է մարդկային դեստրուկտիվության աննախադեպ աճի, որը վեր է ածվել քաղաքակրթական ճգնաժամի հիմնական պարամետրի: Իսկ այն իր հերթին հետևանք է բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, բարոյական փոփոխությունների, որոնցից հիմնականը մարդկային գոյության առաջնային մեխանիզմների փլուզումն է և երկրորդային, արհեստական մեխանիզմների առաջացումը, որի պարագայում մարդու հոգևոր-բարոյական պահանջմունքները մնում են չբավարարված, ինչի արդյունքն էլ հենց ագրեսիան է ու հումանիզմի տոտալ նահանջը:)

Մանոն
05.12.2007, 17:01
Այդ դիֆիցիտը հետևանք է: Հայը՝ մի բարբարոսների ցեղ չի եղել, կամ ոչ էլ այդպիսին է այսօր:

Լավ կլիներ հարցը քննարկել համամարդկային տեսանկյունից, քանզի այդ կործանումը մենակ մեզ` հայերիս չի սպառնում, այլ ողջ մարդկությանը:


.. հումանիզմի ճգնաժամը արդյունք է մարդկային դեստրուկտիվության աննախադեպ աճի, որը վեր է ածվել քաղաքակրթական ճգնաժամի հիմնական պարամետրի: Իսկ այն իր հերթին հետևանք է բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, բարոյական փոփոխությունների, որոնցից հիմնականը մարդկային գոյության առաջնային մեխանիզմների փլուզումն է և երկրորդային, արհեստական մեխանիզմների առաջացումը, որի պարագայում մարդու հոգևոր-բարոյական պահանջմունքները մնում են չբավարարված, ինչի արդյունքն էլ հենց ագրեսիան է ու հումանիզմի տոտալ նահանջը
Համամիտ եմ, բայց ի՞նչ լուծումներ կարելի է գտնել: չէ՞ որ մենք ամենքս էլ այդ մեխանիզմի մի պտուտակ ենք: Թե՞ իմաստ չունի անգամ որոնել այդ լուծումները` մտածելով, թե միևնույն է մի «ծաղկով գարուն չի գա»: Ու այդպես` խառնվել ճգնաժամի խառնուրդին ու գնալ կործանման:

dvgray
05.12.2007, 20:05
Լավ կլիներ հարցը քննարկել համամարդկային տեսանկյունից, քանզի այդ կործանումը մենակ մեզ` հայերիս չի սպառնում, այլ ողջ մարդկությանը:

:o Այսինքն համայն մարդկությունը կորցնում է հումանի՞զմը:
Սա, ըստ իս ապացույց է իմ վերևի ասածի, այսինքն աշխարհի առաջադեմ մասի առօրյաից իսպառ տեղյակ չլինելուն:
Շատ երկար չասելու համար, միայն մի օրինակ բերեմ: Թե ինչ էր կատարվում այն ժամանակ, երբ տեղի ունեցավ Լենինականի մեծ երկրաշարժը: Երևի արդեն մոռացել ենք, թե ինչպես էին ամբողջ աշխարհը ցավակցում և օգնում, ով ինչով կարող էին և անգամ մի բան էլ ավել: Հիշենք գոնք ամբողջ աշխարհից /հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք/ Հայաստանը ողողած փրկարարներին ու իրենց անձնազոհ աշխատանքը:

Կարելի է նաև օրական մի քանի րոպե նայել համաշխարային ինֆորմացիոն հոսքերը միջազգային կանալներով, թե ինչ միջոցներ են ներդնում Աֆրիկայում, Ասիայում, նաև հաշվանդամների, հիվանդների, մահացու հիվանդությունների, ... և այլն խնդիրներ համար, և հաստատ այսպիսի պեսիմիստական մտքեր չեք հայտնի համայն մարդկության մասին /ես հասկանում եմ, որ հիմնականում ինկատի ունեք արևմտյան աշխարհը ;)/

Հ.Գ. Ուրիշ բան է, որ մենք, հայաստանցիներս այս բաներին լրիվ անհաղորդ ենք, և բացարձակ ոչ մի մասնակցություն չունենք: Ես հենց սա էի շեշտել:

Ուլուանա
05.12.2007, 21:02
Ես համաձայն եմ Manon–ի հետ այն հարցում, որ խնդիրն ավելի գլոբալ է, և Հայաստանը գուցե պարզապես վառ օրինակ է։ Մենք Հայաստանն ենք տեսնում, ուստի կարող ենք միայն Հայաստանի մասին վստահ խոսել, բայց չեմ կարծում, թե աշխարհի մյուս մասերում հումանիզմի պակաս չի նկատվում։

dvgray, քո նշած փաստերը՝ հումանիտար օգնությունների, ներդրումների, հատկապես Լենինականի երկրաշարժից հետո տարբեր երկրների անհատների ցույց տված իսկապես հսկայական ու անգնահատելի օգնությունը, իհարկե, անժխտելի է։ Սրտացավ ու օգնելու պատրաստ անհատներ միշտ էլ եղել են ու կլինեն, բարեբախտաբար։ Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ նման օգնությունները հաճախ շատ քիչ առնչություն են ունենում հումանիզմ կոչվող երևույթի հետ։ Նմանատիպ նյութական օգնությունները շատ հարուստների համար դառնում են մի տեսակ սովորություն, ինքնահաստատման ու ինքնաճանաչման միջոց, որը կատարվում է հաճախ առանց առանձնապես մարդասիրական զգացմունքների մղման։ Շատ բարեգործներ կան, որոնք, չնայած իրենց կատարած ահռելի նյութական ներդրումներին այս կամ այն ոլորտներում և այլն, իրականում բարու շատ քիչ տարրեր են կրում իրենց հոգում, ավելին՝ այդպիսի մարդկանց մեջ շատ են պատահում այնպիսիք, որոնց կարելի է բառացիորեն հակադրել բարի հասկացության հետ... Այդ նույն հանրահայտ բարեգործները կարող են ամենաչնչին կենցաղային հարցերում հումանիզմի այնպիսի բացակայություն դրսևորել, որ նրանց արած բարեգործությունն իսկապես վերածվի ձևականության։ Ի վերջո, ստացվում է, որ բարեգործները նրանք են, ովքեր շատ փող ունեն, ոչ թե շատ բարություն։ Դա, իհարկե, չի նշանակում որ չեն կարող բարի լինել, ուղղակի ասածս այն է, որ այդ հայտնի բարեգործություններն այսօր շատ մարդկանց համար ընդամենը անուն ձեռք բերելու միջոց են, ոչ թե իսկական հումանիզմի դրսևորում։ Բոլորս էլ գիտենք, որ բոլոր հայտնի մարդիկ այսօր զբաղվում են բարեգործությամբ, դա մի տեսակ մոդա է, նունիսկ պատվի հարց, իսկ թե ինչպիսին են այդ մարդիկ իրենց մտերիմների, ընկերների, հարազատների ու ենթակաների հետ հարաբերություններում, Աստված գիտե։ Ամեն դեպքում բարեգործությունը հումանիզմի հետ նույնացնելը խիստ սխալ եմ համարում։

Օսկար Ուայլդի խոսքերից հիշեցի, որ գուցե մի քիչ խիստ է ասված ու նրան հատուկ խայթիչ տոնով, այնուամենայնիվ, դրանում հաստատ ճշմարտություն կա. «Բարեգործները կորցնում են իրենց ողջ մարդկայնության զգացումը. դա նրանց բնորոշ հատկանիշն է»։

Այնպես որ հումանիզմի դրսևորումները պետք է փնտրել ամենակենցաղային, ամենասովորական մարդկային հարաբերություններում, որովհետև ավելի «բարձր օղակներում» այն հումանիզմի փոխարեն հաճախ բարեգործության հանդերձանքով անմարդկայնությունն է հանդես գալիս...

Աբելյան
05.12.2007, 21:41
հումանիզմը ո՞րն ա

Ուլուանա
05.12.2007, 21:46
հումանիզմը ո՞րն ա
Մարդասիրություն, մարդկայնություն

Tig
06.12.2007, 11:47
Իմ կարծիքով այստեղ գործ ունենք ջունգլիների օրենքի հետ՝ այսինքն մարդիկ շատ են շատացել, ու արևի տակ իրենց տեղը ապահովելու համար կռիվը թեժացել է: Ինչը որ շատ է արժեզրկվում է: Ցավալի է, բայց փաստ: Չնայած նայած մտածողության, իմ համար օրինակ՝ մարդը միշտ էլ ունի իր կայուն արժեքը անկախ քանակից:

Grieg
06.12.2007, 12:35
Իմ համար հումանիզմի դեֆիցիտի թարմ օրինակ է թեղուտի անտառի վերացման և տարածքը հանքավայրի վերածման պլանները: Եթե այդ նախագիծը ի կատար ածվի, ապա կործանման կենթարկվեն էկո համակարգի գրեթե բոլոր տարրերը, վերանալու է մի ամբողջ անտառ /178000 ծառ, տարածքը` 6070284 մետր քառակուսի, որպեսզի պատկերացնենք այդ տարածքը` մեկ բնկարանի տարածքը ընդունենք 100 մ2 ստացվում է 60702 հատ բնակարանի չափ տարածք է վերանալու/ , վերանալու են բազմաթիվ կենդանիներ որոնց մեջ կան նաև Հայաստանի և համաշխարհային կարմիր գրքերում գրանցված տեսակներ, վերանալու են բազմաթիվ գետեր և հանքային աղբյուրներ, մարդիկ տառապելու են բազմաթիվ հիվանդություններով` ուռուցքային հիվանդություններ, չբերութուն, հրեշածնություն և այլն:
Ալավերդի ում որտեղ գործում է նույն ֆիրմայի պղնձաձուլարանը, արդեն իսկ գրանցվել է արատավոր երեխաների ծնունդի և մինչև 1 տարեկան երեխաների մահվան դեպքերի կտրուկ աճ
Եվ այս ամենը նրա համար, որպեսզի որոշակի անձեր ունենան գերշահույթ, որը նա կստանա մեր և մեր ապագա սերունդների առողջության վատթարացման գնով: Արդյո՞ք մենք գիտակցում ենք այս բոլոր վտանգները, արդյո՞ք մենք լռելով չենք խթանում այդ հրեշային նախագծի իրականցմանը:
Բնությունը համակարգ է և նա ի վիճակի չի վերականգնվել այն տեմպերով ինչ մարդիկ վերացնում են նրան, եթե այսօր մենք հանենք նրան հավասարակշռությունից հետևանքները կլինեն դեռ շատ դարերի ընթացքում…

մտածի~ր , պատրա՞ստ ես փոխել , պատրա՞ստ ես պաշտպանել քո և քո ազգի առողջ ապրելու իրավունքը...
http://photos-b.ak.facebook.com/photos-ak-sctm/v158/47/15/625832556/n625832556_196837_4610.jpg

dvgray
06.12.2007, 12:38
Բոլորս էլ գիտենք, որ բոլոր հայտնի մարդիկ այսօր զբաղվում են բարեգործությամբ, դա մի տեսակ մոդա է, նունիսկ պատվի հարց, իսկ թե ինչպիսին են այդ մարդիկ իրենց մտերիմների, ընկերների, հարազատների ու ենթակաների հետ հարաբերություններում, Աստված գիտե։

Մոդա...
Իսկ էտ ո՞նց եղավ, որ նորվեգացիների, այդ կլիմայական տեսանկյունից դաժանագույն պայմաններում բնակվող ժողովրդի համար արդեն 100 և ավել տարի է "մոդա" դարձավ մարդասիրությունը:
Մոդան, դա հասարակության առաջավոր մասի "պարտադրանք" է ամբողջ հասարակությանը: Եթե կա այդ առաջավոր մասը, և եթե նա կարողանում է պարտադրել, ապա ի՞նչ նշանակություն ունի քո վերը թվարկածը: Ոչ մի :):
Ի՞նչ հարաբերություններ ունեն նրանք իրենց "մտերիմների, ընկերների, հարազատների ու ենթակաների հետ հարաբերություններում"… հարցտ ներքին բացասական երանգներ է պարունակում իր մեջ: Ենթադրվում է, որ դու ինքտ արդեն գիտես թե ինչ հարաբերություններ են նրանք:
Լավ, այդ դեպքում մի հարց: Ի՞նչ հարաբերություններ ունի օրինակ հայտնի բարերար Շարլ Ազնավուրը իր "մտերիմների, ընկերների, հարազատների ու ենթակաների հետ հարաբերություններում": Կա՞մ Կրկորյանը: Կամ Բիլ Գե՞յտսը: Կամ Թոմ Կռու՞զը:

Սովորություն ունենք սևացնելու, նսեմացնելու, արժեզրկելու ամեն ինչ… Դա լավ չէ:



Այնպես որ հումանիզմի դրսևորումները պետք է փնտրել ամենակենցաղային, ամենասովորական մարդկային հարաբերություններում, որովհետև ավելի «բարձր օղակներում» այն հումանիզմի փոխարեն հաճախ բարեգործության հանդերձանքով անմարդկայնությունն է հանդես գալիս...
Քո նշված հումանիզմ էլ է անչափ կարևոր:
Սակայն մի մոռացիր, որ համամարդկային առողջապահական, բնակլիմայական պայմաններից հետևող /երաշտ, ջրհեղեղ, ցունամի/ խնդիրները ավելի խոշորամասշտաբ հումանիստական ակցիաների կարիք ունեն: Ու պետք չէ ուրանալ այն մարդկանց ծառայությունները, որոնք սովորական Մաքդոնալսներում սնվելով /Թոմ Կռուզ/ , սեփական քրտինքով աշխատած բավականին մեծ գումարներ ներդնում են օրինակ Սպիդի դեմ պայքարին:

Հ.Գ. Իսկ մեր ազգը, կամ նրա հայաստանաբնակ ներկայացուցիչներից ինչ-որ մեկը, քա՞նի հումանիտար ակցիայի է մասնակցել:
հա, մոռացել էր… մենք դրա հետ՝ աշխարհի հետ, ինչ կապ ունենք ո՞ր: Միշտ մեզ է պետք փրկել: Գոնե մինիմում, աշխարհը պարտավոր են հումանիտար նկատառումներից ելնելով վերականգնել պատմական արդարությունը:

Ավելացվել է 2 րոպե անց

Իմ համար հումանիզմի դեֆիցիտի թարմ օրինակ է թեղուտի անտառի վերացման և տարածքը հանքավայրի վերածման պլանները: Եթե այդ նախագիծը ի կատար ածվի ապա կործանման կենթարկվեն էկո համակարգի գրեթե բոլոր տարրերը, վերանալու է մի ամբողջ անտառ /178000 ծառ, տարածքը` 6070284 մետր քառակուսի, որպիսզի պատկերացնենք այդ տարածքը` մեկ բնկարանի տարածքը ընդունենք 100 մ2 ստացվում է 60702 հատ բնակարանի չափ տարածք է վերանալու/

Grieg-ի վերևի գրառումն էլ իմ ասածիս վառ ապացույց:
Այսպիսի բարբարոսություն կարող են անել ու թույլ տալ միայն բարբարոս հասարակությունները:

Մանոն
06.12.2007, 17:14
Սովորություն ունենք սևացնելու, նսեմացնելու, արժեզրկելու ամեն ինչ… Դա լավ չէ:
Հ.Գ. Իսկ մեր ազգը, կամ նրա հայաստանաբնակ ներկայացուցիչներից ինչ-որ մեկը, քա՞նի հումանիտար ակցիայի է մասնակցել:

dvgray ջան, ինչու՞ ես այդքան բարկացած գրում:) Թեման բացելիս, ես մտադիր էլ չէի որևէ մեկին նսեմացնել կամ արժեզրկել: Քո նշած մասնավոր դեպքերը հումանիզմի վառ դրսևորումներ են անկասկած: Բայց համամիտ չեմ քո գրած երկրորդ մտքի հետ. հումանիզմը չի չափվում լոկ հումանիտար օգնություններին շատ կամ` ով ավելի շատ մասնակցելով: Մարդը կարող է ֆինանսապես անապահով լինելով` չկարողանա և ոչ մի օգնություն չցուցաբերել մյուսին, բայց դա նշույլով իսկ չնվազեցնի նրա մարդասիրությունը: Խոսքս մեր իրականությունում տիրող դաժանությունների ու դրանց նկատմամբ մարդկանց անտարբերության մասին է:
Անցնում ես փողոցով` երկու դեռահաս գազանաբար ծեծում են երրորդին, ու անցորդներից ոչ մեկի պետքը չէ, գոնե գնա միջամտի, հեռացնի իրարից: Պատճառն էլ որն է` մեկը մյուսին «գիժ» է աել: Մարդկային կյանքն այնքան է արժեզրկվել, որ սպանության են գնում անգամ մի քանի հազար դրամի պատճառով, անզգույշ արտահայտած մի վիրավորական խոսքի կամ ինչ-որ բանի մերժման համար:
Ավելին… շատ ծնողներից եմ լսել, թե ինչպես են իրենց զավակներին տարբեր միջավայրերում ինքնահաստատվելու նպատակով խրախուսել, թե կգնաս ու առաջինն ինքդ կծեծես: եթե դիրքդ չդրեցիր այսօր` վաղը քեզ են ծեծելու: Այ նման բաներից եմ ցավ ապրում…:[

Dayana
06.12.2007, 17:28
… շատ ծնողներից եմ լսել, թե ինչպես են իրենց զավակներին տարբեր միջավայրերում ինքնահաստատվելու նպատակով խրախուսել, թե կգնաս ու առաջինն ինքդ կծեծես: եթե դիրքդ չդրեցիր այսօր` վաղը քեզ են ծեծելու: …:[

Եկեք բարություն անենք առանց ակնկալելու փոխադարձություն և սիրենք իրար մաքուր եղբայրական սիրով , ու ամեն ինչ կարգի կընկնի :) Եթե ամեն մեկս այս պահից սկսած դիմացինին ընկալենք որպես մեզ հարազատ , հավաստիացնում եմ Հայաստանում մոտ 1000 հոգի կլինի "մարդասեր" ինչը արդեն իսկ հարցի լուծման լավագույն ճանապարհ կլինի :kiss

Mefistofel
06.12.2007, 19:40
Ես կարծում եմ, որ մեր օրերում հումանիզմը այդքան անհույս և ողբալի վիճակում չէ: Ամեն դեպքում, եթե զուգահեռներ տանենք 90-ականների սկզբի ու ներկա ժամանակի միջև , չզինված աչքով կարելի է տեսնել սաստիկ տարբերություն...
Ամեն ինչ այդքան անհույս չէ, փոփոխություններ դեպի լավը տեղի են ունենում . թեկուզ և դանդաղ բայց հաստատուն քայլերով մեր հասարակությունը մոտենում է քաղաքակիրթ հասարակության մակարդակին!