PDA

Դիտել ողջ տարբերակը : Զարգացման խոչընդոտները...



Artgeo
05.12.2007, 13:55
Շատերն են համեմատում Լևոն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի կառավարության ժամանակահատվածները։ Ինչը ես արմատապես համարում եմ սխալ, քանի որ պատճառներն ու հիմքերը դրա տարբեր են։ Այս թեմայում առաջարկում եմ բերել այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգառում էին (են) Հայաստանի զարգացմանը:

Լևոն Տեր-Պետրոսանի կառավարման ժամանակահատված
1. Հասարակության խորհդային մտածելակերպ
ա) «Մեկը գողանում է, ես ինչո՞վ եմ պակաս» մտածելակերպը
բ) Ժողովրդական ինստիտուտների կայացած չլինելը
գ) Վերից վար կոռումպացված համակարգը
2. Սպիտակի երկրաշարժը, որն ավերեց նորանկախ հանրապետության երեք խոշոր արդյունաբերական կենտրոնները՝ Սպիտակ, Գյումրի, Վանաձոր: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ:
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ:
3. Արցախի պատերազմը, 400 հազ. փախստական
4. ԽՍՀՄ-ական տնտեսական կապերի վերացումը, նախկին գործընկեր երկրների վատ տնտեսական վիճակը։
5. Հայաստանի կատարյալ շրջափակումը
6. Ռուսաստանի ճնշման տակ ատոմակայանի փակումը
7. Ծայրահեղ-ազգայնականների հզորությունը

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատված
1. Վերից վար կոռումպացված համակարգը
2. Կրիմինալ-Օլիգարխիկ համակարգի վերջնական հաղթանակն ու ամպրապնդումը

Շարունակեք :)

dvgray
05.12.2007, 16:28
Լևոն Տեր-Պետրոսանի կառավարման ժամանակահատված

Սովետական պետական ավտորիտար կառավարման այնպիսի ինստիտուտներից չհրաժարվելը ՝ ինչպիսիք են մարդկանց գրանցումը, թաղայինները ... և այլն նման ոգով:
Բանակը ՝ սովետական բանակի անալոգով կառուցումը:
Ոստիկանությանը պատճիչ լիազորություններով օժտելը:
Ազգային անվտանգության սեփական դեկտրինայի չունենալը:
Ազգային անվտանգության սեփական, անկախ ծառայության չունենալը:

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատված

Պրիմիտիվությունը ու գավառականությունը:
Արտաքին քաղաքականության, որպես այդպիսին՝ հերն անիծելը և այն որպես գերատեսչություն Ռուսաստանին փաստացի հանձնելը:
Ամեն մի ճշմարտության խեղաթյուրումը՝ ըստ կոնյուկտուրայի /սա համահայկական հին ցավ է :)/:
Պետական ապարատի աննորմալ չափերի հասնող ուռճացումը:
Արտաքին առևտրի ծիլերի հերն անիծելը:
Միջին խավի գոյացման բոլոր գոյություն ունեցող նախադրյալների վերացնելը:
Միջին և մանր բիզնեսի նկատմամբ ծանրագույն հարկային քաղաքակության կիրառումը:
Ամենուր, ղեկավարման ապարատում ինքնախաբեության համար փսեվդո ընտրովի մեխանիզմների ներդնումը:
Քաղաքական գործիչ հասկացության հիմնովին արժեզրկումը:

Smergh
05.12.2007, 17:35
Շատերն են համեմատում Լևոն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի կառավարության ժամանակահատվածները։ Ինչը ես արմատապես համարում եմ սխալ, քանի որ պատճառներն ու հիմքերը դրա տարբեր են։ Այս թեմայում առաջարկում եմ բերել այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգառում էին (են) Հայաստանի զարգացմանը:

Լևոն Տեր-Պետրոսանի կառավարման ժամանակահատված
1. Հասարակության խորհդային մտածելակերպ
ա) «Մեկը գողանում է, ես ինչո՞վ եմ պակաս» մտածելակերպը
բ) Ժողովրդական ինստիտուտների կայացած չլինելը
գ) Վերից վար կոռումպացված համակարգը
2. Սպիտակի երկրաշարժը, որն ավերեց նորանկախ հանրապետության երեք խոշոր արդյունաբերական կենտրոնները՝ Սպիտակ, Գյումրի, Վանաձոր: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ:
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ:
3. Արցախի պատերազմը, 400 հազ. փախստական
4. ԽՍՀՄ-ական տնտեսական կապերի վերացումը, նախկին գործընկեր երկրների վատ տնտեսական վիճակը։
5. Հայաստանի կատարյալ շրջափակումը
6. Ռուսաստանի ճնշման տակ ատոմակայանի փակումը
7. Ծայրահեղ-ազգայնականների հզորությունը

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատված
1. Վերից վար կոռումպացված համակարգը
2. Կրիմինալ-Օլիգարխիկ համակարգի վերջնական հաղթանակն ու ամպրապնդումը

Շարունակեք :)

Հարգարժան Artgeo. ցանկանում եմ կետ առ կետ անդրադառնալ քո նշած պատճառներին
1. "Հասարակության խորհդային մտածելակերպ" այն չի փոխվի դեռև մի 70 տարի էլ, այնպես որ դրա մասին հիշատակումն անիմաստ է:
2.Ես չեմ ուզում մտնել այդ թվերի մեջ, գուցե դրանք բոլորը ճշմարիտ թվեր են, սակայն այդ ամենն ավելի վատթարացված ձևով չի փոխանցվե՞լ հաջորդներին, որոնք ավելի վատ "զավակներ" դուրս եկան քան իրենց "ծնողները":
3. 400000 փախստականների ճակատագրով ո՞վ էր զբաղվում, բացի միջազգային մարդասիրական կազմակերպություններից: Երբևէ լսած կա՞ք, որ Հայսատանը փախստականների հարց դնի բանակցությունների սեղանին: Ուզում եմ ասել, որ մեր բոլոր իշխանությունների համար այդ խնդիրը գոյություն չի ունեցել: Պետական մակարդակով դրան են անդրադարձել հոգեվարքում գտնվող Խորհրդային իշխանությունները միայն:
4. Այս կետը ԱՊՀ բոլոր երկրների համար համընդհանուր խնդիր էր և դրա մասին ակնարկելն էլ ճիշտ չի:
5. Հայաստանի կատարյալ շրջափակում ասածը Ճիշտ չի: Հիշեցնեմ թե Վարչապետի պաշտոնից Խոսրով Հարությունյանին ինչու են հեռացրել: Նա հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսական զարգացմանը շրջափակումը վնասում է 15 տոկոսով` մնացած 85 տոկոսի մեղավորը մենք ենք/ ի տարբերություն շատերի, ես շատ ուշադիր ուսումնասիրել եմ այն օրերի լրատվությունն ու շատ փաստեր կարող եմ բերել, որոնք հերքում են "բացարձակ շրջափակում" վարկածը: Օրինակ այդ պայմաններում` 1992 թվականին լուսահոգի Թաթարյանի որդին, ինչպե՞ս կարողացավ Հայաստան ներմուծել երկաթուղային հեղուկ գազով լցված ցիստեռններից կազմված էշելոնը և այլն/:
6. Ատոմակայանը ավելի շուտ փակել է Խաչիկ Ստամբոլցյանը, քան Ռուսաստանը: Չի կարելի այդ տեսակ ստեր տարածել մի երկրի մասին, որի Վարչապետ Ռիժկովը թախանձագին խնդրում և աղաչում էր մերոնց` չանել այդ բանը, չփակել ատոմակայանն ու "Նաիրիտ"-ը:
7. Ի՞նչ ասել է "ծայրահեղ ազգայնականներ": Դու ի նկատի ունես այն հերոս Ֆիդայիներին ու մյուս անձնազոհության մղումով Արցախի համար մաքառող Քաջ Հայորդիների՞ն, որոնք ի հեճուկս Լ.Տեր-Պետրոսյանի կռվում էին թշնամու դեմ կռելով մեր հաղթանակը. որն այնպես հեշտությամբ վերագրվեց այդ պատուհաս Նախագահին: Ես շատ լավ եմ հիշում թե նա նույն 1992 թվականի հայտնի հեռուստաելույթում ինչպես էր ժողովրդին համոզում, որ 7մլն-անոց Ադրբեջանի դեմ 3 մլն-անոց Հայաստանն անզոր է պայքարել: Ես` 12 տարեկան պատանիս չդիմասա ու թքեցի հեռուստացույցի էկրանին ու հուզված դուրս փախա սենյակից, որպեսզի մայրս չտեսներ իմ արցունքները: Չէ՞ որ նա դրանով կոչ էր անում Արցախում կռվող հորեղբորս անձնատուր լինել թշնամուն...

Երկրորդ մասի մասին.
1. 1998 թվականին այդ համակարգը շատ քիչ բանով էր զիջում ներկահամակարգին այն միայն ավելի ծաղկել ու զարգացել է:
2. Այս կետի հետ համաձայն եմ մի պայմանով, որ սաղմերը դարձյալ նրանք են տնկել:

P.S.
05.12.2007, 17:45
ԼՏՊ

Սփյուռքի հետ քմահաճ և անարդյունավետ գործակցությունը
Սփյուռքի հետ գործակցությունը սահմանափակելով և շրջապատելով Հայաստան հիմնադրամով
Դաշտային գեներալիտետին և կամավորականներին քաղաքական ուժ սարքելը
Արդյունաբերական ձեռնարկությունների թալանը
Պետական ունեցվածքի մասնավորեցումը կասկածելի վաուչերներով
Տնտեսական մենաշնորհների ստեղծումը
Ֆավորիտիզմը՝ բիզնեսում
Անկախ լրատվամիջոցների լռեցումը

ՌՔ

Քաղաքական դաշտի փոշիացումը
Հրապարակային քաղաքականությունը մեկ նստավայրում կարգավորելու հաջող օպերացիան
Սափրագլուխ բանդաների և անսկզբունքային գործարարների առատությունը
Կրիմինալի աշխուժացումը
Պետական պաշտոնյաների նկատմամբ հանրային և պրոֆեսիոնալ չափանիշների անկումը
Խորհրդարանի լյումպենացումը
Ա1+–ի փակումը և Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ որպես գլխավոր գրաքննիչ–մարմնի ստեղծումը
Պողոս Պողոսյանի սպանությունը (սա մեկ առանձին վերցրած էպիզոդ չէ, եթե կարիք կա, կբացատրեմ ինչու)
Աղանդների տարածումը և Հայ Առաքելական եկեղեցու անհասկանալի լռությունը

Artgeo
05.12.2007, 17:56
Ժող սխալ եք հասկացել թեման :) Խոսքը իրանցից եկող խոչընդոտների մասին չի: Այլ անկախ իրանցից :)

Սխալների մասին կարող եք խոսել
Ներկա իշխանությունների սխալները (http://www.akumb.am/showthread.php?t=11073)
Նախորդ իշխանությունների սխալները (http://www.akumb.am/showthread.php?t=11077)
թեմաներում։

Տվյալ դեպքում խոսքս միայն խոչընդոտների, այլ ոչ սխալների մասին է։ :)

dvgray
05.12.2007, 19:34
Ժող սխալ եք հասկացել թեման :) Խոսքը իրանցից եկող խոչընդոտների մասին չի: Այլ անկախ իրանցից :)
Տվյալ դեպքում խոսքս միայն խոչընդոտների, այլ ոչ սխալների մասին է։ :)
Հա :D:

Այդ դեպքում
քո հիմնավոր ցուցակին ավելացնեմ

Լևոն Տեր-Պետրոսանի կառավարման ժամանակահատված
կառավարման փորձի բացարձակ չլինելը
տարիներով կիսասոված տարրի հայտնվելը իշխանության ղեկին, նրանց կողմից ռեսուրսների տնօրինմումը
դասընկերները ու նրանց ընկերները իրենց ազգ ու տակով
ներքին խուժանը
արտաքին "գայլերի" կողմից հայկական ունեցվածքը խժռելու մեծ ախորժակը


Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատված

հայկական միջավայրում կարող ուժի անկազմակերպ լինելը
դեսիդենտական մտավորականության կողմցի Հայաստանը լքելը
արտաքին աշխարհի հուժկու ճնշումը
քաղաքական կառույցների իսպսռ բացակայությունը /կառավարման պետական ապարատը չշփոթել քաղաքական ուժերի - դիմության և ընդիմության հետ/

Հ.Գ.
Այս վերջին կետը մասնակի պարզաբանման կարիք ունի: Քաղաքական ուժի կործանումը սկիզբ դրվեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Լևոն Տեր-Պետրոսանի կառավարման ժամանակ, երբ կեղծվեցին 1996թ ընտրությունները և թույլ չտրվեց երկրորդ հզոր քաղաքական ուժի ձևավորումը: Դա կոպիտ սխալ էր, ավելի երկարատև իմաստով հանցագործություն, որի պատճառով Հայաստանը հիմնովին զրկվեց քաղաքական կառույցներից: Եթե բնականոն ձևով ՀՀՇ-ն հանձներ իշխանությունը, ապա մենք կունենայինք հուժկու լիբերալ-դեմոկրատական ընդիմություն հանձինս ՀՀՇ-ի, և մի նոր քաղաքական ուժի ծնունդ ՝ հանձինս Ազգային-պահպանողական դիմության:
Եվ երկիրը կունենար բնականոն քաղաքական զարգացում, և ՀՀՇ-ն 10 տարի, բնականից չէր հայտնվի իզգոյի վիճակում:
Իսկ Քոչարյանի ժամանակաշրջանում` ընդամենը այս դատարկ տարածքները ամուր ձևի "պլոմբվեցին": Այժմ, 10 տարի անց, փորձ է արվում կրկին 0-ից քաղաքական դաշտ գոյացնել: Վերջին հաշվով իմ համար միևնույնն է, թե ով է գալու իշխանության, ՀՀՇ-ն թե ԱԺՄ-ն թե ..., սակայն կարևոև է, որ ունենանք ուժեղ, հզոր, գաղափարական դիմություն և ընդիմություն, որից ոչ մեկն էլ ցավոք չունենք: Ունենք պետական ծառայողներ, և ...վերջ:
:)