PDA

Դիտել ողջ տարբերակը : Թվաբանական խնդիր

NoemI
05.12.2007, 03:02
5, 5, 5, 1 թվերը թվաբանական գործողություններով ստացեք 24

Safaryan
05.12.2007, 17:43
Շատ հետաքրքիր էր: Չարչարվեցի, բայց ստացվեց:
5*5-1^5 =24
5անգամ 5 հանած 1-ի 5 աստիճան ստացվում է 24:)

NoemI
05.12.2007, 21:47
Փորցիր առանց աստիճանի:)

Barça
05.12.2007, 22:46
5*(5-1/5)

Արամ
05.12.2007, 23:24
5*(5-1/5)

.........չե մի վարկայն 5-1=4 5*4/5 սխալա)))
Հիմա ես փորձեմ:
5, 5, 5, 1

Արամտ(5*5) * 5 = 1

Barça
05.12.2007, 23:29
ինչնա սխալ?
5 անգամ 5-ից հանած 1/5-րդ
այսինքն 5* 4,8 լինումա 24

Արամ
05.12.2007, 23:35
Անցած գրածտ նայի երև սխալվել ես;)
5*(5-1/5) այ եսի:

Barça
05.12.2007, 23:42
հա երևի գրածիցս լավ չի հասկացվել 5-1/5 կոտորակը մենակ 1-ին ա վերաբերվում :)

_DEATH_
06.12.2007, 15:03
Անցած գրածտ նայի երև սխալվել ես;)
5*(5-1/5) այ եսի:

1-րդ,2-րդ դասարան չես գնացել ՞՞ :D
5*(5-1/5), սկզբից բազմապատկման,բաժանման գործողություններն են արվում, հետո նոր հանման,գումարման, ընդ որում ձախից աջ, գործողությունների հերթականությունը կարգավորելու համար օգտագործվում են փակագծեր, հիմա թույլատրվում են միայն () փակագծերը, ձևավոր բան-ման հանել են:
Իրա գրածը 5*(5-1/5) առաջինը կատարվում է փակագծի մեջ գրածը (5-1/5), ընդ որում բաժանումեն նոր հանում, հետո բազմապատկում 5-ով: Ու մի բան լավ հիշի ծրագրավորման լեզուներում էլա նույնը, առաջին փակագիծը մանա գալիս, եթե ֆունկցիա չի մեջի գործողությունը կատարվումա, հետո նոր մնացածը, նույնը վերաբերվումա փակագծերի մեջի փակագծերին:
Էտի որ չիմանաս ոչ մի բան չես կարա անես ոչ մաթեմ, ոչ ֆիզիկա, ոչ ծրագիր գրես, ոչ ...

Արամ
09.12.2007, 23:14
Ես սխալ էի հասկացել, հասկացել էի ((5-1)/5)

Safaryan
14.12.2007, 13:39
Տոպրակում կա 9 կգ ձավար: 3 կշռումով նժարային կշեռքի և երկու` 50գ և 200գ-անոց ծանրաքարերի միջոցով ամբողջ ձավարը բաշխեք երկու տոպրակներում այնպես, որ մեկում լինի 2կգ, իսկ մյուսում` 7կգ: :ok

NoemI
18.12.2007, 20:50
Սկզբում կկիսեմ 2 հավասար մասի 4.5 և 4.5 կգ, այդ մի կեսը նորից կկիսեմ կստացվի 2.250կգ, իսկ վերջում կհանեմ 250գրամ կշռաքարի օգնությամբ կստացվի 2կգ

NoemI
19.12.2007, 01:14
Սկզբում կկիսեմ 2 հավասար մասի 4.5 և 4.5 կգ, այդ մի կեսը նորից կկիսեմ կստացվի 2.250կգ, իսկ վերջում կհանեմ 250գրամ կշռաքարի օգնությամբ կստացվի 2կգ

Safaryan
21.12.2007, 10:34
Սկզբում կկիսեմ 2 հավասար մասի 4.5 և 4.5 կգ, այդ մի կեսը նորից կկիսեմ կստացվի 2.250կգ, իսկ վերջում կհանեմ 250գրամ կշռաքարի օգնությամբ կստացվի 2կգ

Այո::)Ճիշտ է:hands

Ավելացվել է 2 րոպե անց
Աղյուսը կշռում է 1 կգ ու իր կշռի կեսը: Ո՞րքան է կշռում աղյուսը::B

Dayana
21.12.2007, 10:51
Այո::)Ճիշտ է:hands

Ավելացվել է 2 րոպե անց
Աղյուսը կշռում է 1 կգ ու իր կշռի կեսը: Ո՞րքան է կշռում աղյուսը::B

2 կիլո :P

Safaryan
21.12.2007, 11:03
Շունը նապաստակին տեսավ իրենից 150 սաժեն հեռավորության վրա: Նապաստակը 2 րոպեում անցնում է 500 սաժեն, իսկ շունը 5 րոպեում` 1300 սաժեն: Ո՞րքան ժամանակում շունը կհասնի նապաստակին, որը գտնվում է իրենից 150 սաժեն հեռավորության վրա::)

Նորմարդ
21.12.2007, 11:04
2 կիլո :P
Ճիշտ է
x=1+x/2
x=2
:D

Ավելացվել է 17 րոպե անց

Շունը նապաստակին տեսավ իրենից 150 սաժեն հեռավորության վրա: Նապաստակը 2 րոպեում անցնում է 500 սաժեն, իսկ շունը 5 րոպեում` 1300 սաժեն: Ո՞րքան ժամանակում շունը կհասնի նապաստակին, որը գտնվում է իրենից 150 սաժեն հեռավորության վրա::)

15 րոպե

Safaryan
25.12.2007, 12:17
Հին Աթենքում կար ջրհոր, որը լցվում էր 3 խողովակներից: Խողովակներից մեկը ջրամբարը լցնում էր 1 ժամում, մյուսը` 2 ժամում, իսկ երրորդը` 3 ժամում:
3 խողովակները միասնի քանի՞ ժամում կլցնեն ջրհորը:
«Անանիա Շիրակացի, VII դար»:)

Մանե
25.12.2007, 12:29

6/11 ?

Safaryan
25.12.2007, 13:41
6/11 ?

Իսկ ինչպե՞ս ստացար:)

Tigran Adunts
25.12.2007, 13:41
6/11 ?

6/11 չիշտ ես :)
V/1*t+V/2*t+V/3*t=V
t+t/2+t/3=1
t=6/11 ժ
V-ն լողավազանի ծավալն ա

Safaryan
25.12.2007, 13:42
6/11 չիշտ ես :)
V/1*t+V/2*t+V/3*t=V
t+t/2+t/3=1
t=6/11 ժ
V-ն լողավազանի ծավալն ա

Ճիշտ ես:hands

Մանե
25.12.2007, 13:47
Ճիշտ ես:hands

Պատասխանը 6/11-ը չէ՞ր :think
Ուղղակի ի տարբերություն Տիգրանի,ես միանգամից մասերով էի նշանակել,ընդհանուր լողավազանը մի մաս ;)
Կներես,չէի տեսել,որ լուծման ձևը հարցրել ես,զբաղված էի :oy

Safaryan
25.12.2007, 13:57

Ճիշտ ես, մի անհանգստացիր::B

Ավելացվել է 18 րոպե անց
Վարդանի, Պետրոսի, Սերգեյի և նրանց կանանց`Աննայի, Նաիրայի և Իրինայի տարիքները միասին 151 է: Յուրաքանչյուր ամուսին մեծ է իր կնոջից 5 տարով: Վարդանը Իրինայից մեծ է 1 տարով: Նաիրայի և Վարդանի տարիքը միասին 48 է, իսկ Սերգեյի և Նաիրայի տարիքը միասին` 52:
Հարց: Ո՞վ ում հետ է ամուսնացած, և քանի՞ տարեկան են (տարիքները ամբողջ թվեր են):)

ChildOfTheSky
25.12.2007, 16:37
[/color][/size]

Հարց: Ո՞վ ում հետ է ամուսնացած, և քանի՞ տարեկան են (տարիքները ամբողջ թվեր են):)[/QUOTE]

Վարդան, Պետրոս, Սերգեյ,Աննա, Նաիրա, Իրինա = a,b,c,d,e,f
a+b+c+d+e+f=151
a-f=1
a+e=48
c+e=52
a+b+c-d-e-f=15
=>
d=21
e=22
b=27
a=26
c=30
f=25
a+d=b+e=c+f=Սեր

Լուծումը երկար էր այդ պատճառով չեմ գրում :

Dayana
25.12.2007, 16:49
Վարդանի, Պետրոսի, Սերգեյի և նրանց կանանց`Աննայի, Նաիրայի և Իրինայի տարիքները միասին 151 է: Յուրաքանչյուր ամուսին մեծ է իր կնոջից 5 տարով: Վարդանը Իրինայից մեծ է 1 տարով: Նաիրայի և Վարդանի տարիքը միասին 48 է, իսկ Սերգեյի և Նաիրայի տարիքը միասին` 52:
Հարց: Ո՞վ ում հետ է ամուսնացած, և քանի՞ տարեկան են (տարիքները ամբողջ թվեր են):)

Պայմաններից հետևում է, որ Նաիրի-ն Սերգեյի կինն է։ Իսկ Իրինան հաստատ Վարդանի կինը չէ, մնաց Պետրոսը ;)
Նրա տարիքը նշանակում ենք x-ով, մնացած տղաների տարիքները կլինեն x+5, 52-x, 48-x, աղջիկներն էլ 52-5-x, 48-5-x ։
Վերջանական հաշվարկում

Նաիրի 22 Սերգեյ 27
Իրինա 25 Պետրոս 30
Աննա 21 Վարդան 26

Tigran Adunts
25.12.2007, 18:31
Խեղճ Նաիրա: Հիմա Սերգեյի կինն ա, թե Պետրոսի? :D

Safaryan
26.12.2007, 09:30
[/color][/size]
Վարդանի, Պետրոսի, Սերգեյի և նրանց կանանց`Աննայի, Նաիրայի և Իրինայի տարիքները միասին 151 է: Յուրաքանչյուր ամուսին մեծ է իր կնոջից 5 տարով: Վարդանը Իրինայից մեծ է 1 տարով: Նաիրայի և Վարդանի տարիքը միասին 48 է, իսկ Սերգեյի և Նաիրայի տարիքը միասին` 52:
Հարց: Ո՞վ ում հետ է ամուսնացած, և քանի՞ տարեկան են (տարիքները ամբողջ թվեր են

Վարդան, Պետրոս, Սերգեյ,Աննա, Նաիրա, Իրինա = a,b,c,d,e,f
a+b+c+d+e+f=151
a-f=1
a+e=48
c+e=52
a+b+c-d-e-f=15
=>
d=21
e=22
b=27
a=26
c=30
f=25
a+d=b+e=c+f=Սեր

Լուծումը երկար էր այդ պատճառով չեմ գրում ):)
Համենայն դեպս ճիշտ լուծում եք տվել::B

Վարդան-26 & Աննա-21
Պետրոս-27 & Նաիրա-22
Սերգեյ-30 & Իրինա-25

Dayana
26.12.2007, 09:46
:D իսկապես անունները սխալ եմ գրել :D

Safaryan
26.12.2007, 10:15
Լճակում բաց են թողնում 30 սոված գայլաձուկ, որոնք հերթականությամբ ուտում են մեկը մյուսին, և գայլաձուկը համարվում է կուշտ, երբ ուտում է 3 գայլաձուկ (սոված կամ արդեն կուշտ): Ամենաշատը քանի՞ գայլաձուկ կարող են կշտանալ::)

Dayana
26.12.2007, 10:29

Դե դա կլինի երբ ոչ մի շնաձուկիկ չուտի ուրիշ շնաձուկիկ կերած շանձուկիկի, ստացվում եմ ամեն 4-րդը կուշտ կլինի, կմնան 2 անկուշտ :D դռանցից մեկը մյուսին և ևս2 շնաձուկ կուտի, գումարային արդյունքում կլինի 6 շնաձուկ, արդեն 3 շնաձուկ կերել մեծացել դարձել են շնաձուկ :P :lol

Safaryan
26.12.2007, 11:02

Dayana հարցը հստակ դրված է: Ամենաշատը քանի՞ գայլաձուկ կարող են կշտանալ: Եթե քո պատասխանը 6 է, ապա այն սխալ պատասխան է: Չնայած ճիշտ ուղղությամբ ես մտածում::B

Dayana
26.12.2007, 11:19
Dayana հարցը հստակ դրված է: Ամենաշատը քանի՞ գայլաձուկ կարող են կշտանալ: Եթե քո պատասխանը 6 է, ապա այն սխալ պատասխան է: Չնայած ճիշտ ուղղությամբ ես մտածում::B

Չլինի թե էն 2 խեղճ շնաձուկիկներին ուզում ես սոված թողնել :acute

ChildOfTheSky
26.12.2007, 14:14
Լճակում բաց են թողնում 30 սոված գայլաձուկ, որոնք հերթականությամբ ուտում են մեկը մյուսին, և գայլաձուկը համարվում է կուշտ, երբ ուտում է 3 գայլաձուկ (սոված կամ արդեն կուշտ): Ամենաշատը քանի՞ գայլաձուկ կարող են կշտանալ::)

9 գայլաձուկ

Safaryan
27.12.2007, 09:56
9 գայլաձուկ

Իհարկե 9-ը::hands

Dayana
27.12.2007, 10:14
Իհարկե 9-ը::hands

:8 Էդ ինչպես՞ 2-ին սոված թողեցինք՞ :8

Safaryan
27.12.2007, 10:51
Սֆօ-ի խոսքերից
Իհարկե 9-ը:

:8 Էդ ինչպես՞ 2-ին սոված թողեցինք՞ :8

Ճիշտ պատասխանը 9 է: Եթե խնդրի բացատրական լուծումը չլինի որևէ մեկի կողմից, ապա կգրեմ::)

ChildOfTheSky
27.12.2007, 20:04
Ունենք 30 գայլաձուկ: Նրանցից յոթը կերան երեքական գայլաձուկ, կշտացան, արդյունքում մնացին, իրենք յոթը և ևս երկուսը: Այդ երկուսն էլ կերան այս յոթից վեցին և կշտացան, ստացանք 7+2 կուշտ գայլաձուկ, իսկ վերջում մնացին երեք գայլաձուկ, որոնք արդեն չեն կարող իրար ուտելով կշտանալ, քանի որ անհրաժեշտ է ուտել առնվազն 3-ին:

Safaryan
29.12.2007, 11:24
Քանի՞ երեխա կա ընտանիքում, եթե հայտնի է, որ յուրաքանչյուր դուստր ունի այնքան եղբայր, որքան քույր, իսկ յուրաքանչյուր որդու քույրերը 2 անգամ ավելի են, քան եղբայրները::)

Safaryan
29.12.2007, 12:04
2 քաղաքներից, որոնց հեռավորությունը 200 կմ է, դուրս են գալիս 2 գնացք իրար հանդիպակաց ուղղությամբ: Անմիջապես նրանցից մեկի վրայից թռչում է ճանճը և ուղղվում դեպի 2-րդ գնացքը: Հասնելով գնացքին ճանչը փոխում է իր ուղղությունը դեպի մյուս գնացքը, և այդպես շարունակ, մինչև գնացքները հանդիպում են իրար: Ի՞նչ հեռավորություն է թռել ճանճը, եթե գնացքների արագությունը 50կմ/ժամ է, իսկ ճանճինը՝ 100կմ/ժամ::B

Dayana
29.12.2007, 12:12

Էս խնդիրն ինձ տվել էին աշխատանքի ընդունվելիս, միայն տեսնել էր պետք, ոնց էի տառապում, գծագում :D իսկ վերջում ասացի, մի բերան չեք ասում էս երեխեն տանջում է, ասենք մի տանջվի խնդիրը լուծի :D
ինչևէ ճանճը 200 կմ կանցնի, կամ որ նույնն է 100 * (200/2*50) :)

Safaryan
29.12.2007, 12:27
Մարդը ծախսում է իր գրպանի փողերի 1/5-ը, այնուհետև մնացած փողերի 1/5-ը: Ընդամենը ծախսում է 360դրամ: Ինչքա՞ն փող ուներ գրպանում::)

Ավելացվել է 41 վայրկյան անց

:hands:hands:hands

Ավելացվել է 1 րոպե անց

Քանի՞ երեխա կա ընտանիքում, եթե հայտնի է, որ յուրաքանչյուր դուստր ունի այնքան եղբայր, որքան քույր, իսկ յուրաքանչյուր որդու քույրերը 2 անգամ ավելի են, քան եղբայրները::)
:) :)

Dayana
29.12.2007, 12:32

խեղճ մարդ 1000 դրամ ուներ ընդհամենը :oy

ChildOfTheSky
29.12.2007, 20:25
Քանի՞ երեխա կա ընտանիքում, եթե հայտնի է, որ յուրաքանչյուր դուստր ունի այնքան եղբայր, որքան քույր, իսկ յուրաքանչյուր որդու քույրերը 2 անգամ ավելի են, քան եղբայրները::)

4 քույր և 3 եղբայր , համա թե բազմազավակ ընտանիք ա :o

Safaryan
07.01.2008, 12:50
Լողավազանը սառը ջրով լցվում է 6 ր 40վ-ում, տաք ջրով` 8 րոպեում, բացի այդ, եթե բացենք լողավազանի տակի փականը, ամբողջ ջուրը կհոսի 13 րոպե 20 վ-ում: ինչքան ժամանակ է հարկավոր լողավազանը լցնելու համար, եթե բաց են 2 ծորակները և դուրս հոսելու փականը հանված է::)

Լեո
08.01.2008, 00:28

5 րոպե

Safaryan
11.01.2008, 12:34
8 շախմատիստներ խաղից առաջ իրար ողջունում են ձեռքսեղմումներով: Քանի՞ ձեռքսեղմում կլինի::B

ChildOfTheSky
11.01.2008, 12:46
7+6+5+4+3+2+1=28

Լեո
11.01.2008, 12:57
8 շախմատիստներ խաղից առաջ իրար ողջունում են ձեռքսեղմումներով: Քանի՞ ձեռքսեղմում կլինի::B

(n*(n-1))/2

(8*7)/2=28

Լ.յ.ո.վ.
20.01.2008, 00:36
Մի խնդիր էլ իմ կողմից :)
Ունես շոկոլադե "պլիտկա",4 երկարությամբ և 7 լայնությամբ,այսինքն ընդհանուր 28 սալիկներով:
Ամենաքիչը քանի կտրտելով բոլոր սալիկները կարելի է բաժանել իրարից?
Կտրտած կտորները իրար վրա դնել կտրել չկա:

ChildOfTheSky
20.01.2008, 00:43
ոնց որ 27

Guest
20.01.2008, 14:32
ոնց որ 27

Ես 21-ով կարամ կտրեմ…

Լ.յ.ո.վ.
20.01.2008, 22:42
ոնց որ 27

Ասելը հեշտ ա, կարաս հիմնավորես?

Ես 21-ով կարամ կտրեմ…
Ձևը գրի:)

Guest
21.01.2008, 10:14
Վայ, խաբեցի… կներեք :-[ հաշվել էի 3 + 3*6, բայց իրականում 3 + 4*6 է… արդեն վաղուց սենց խայտառակ չեի եղել… Բայց ժպիտիցտ եզրակացնում եմ, որ հենց 21-ն է պատասխանը: :)

NoemI
21.01.2008, 10:58
Գրքի համարակալման համար օգտագործվել է 534-թիվ: Քանի էջ ունի գիրքը.

ChildOfTheSky
21.01.2008, 14:48
Սովորական քառակուսի հավասարում` n^2-n-1068=0

Լ.յ.ո.վ.
21.01.2008, 20:38
Վայ, խաբեցի… կներեք :-[ հաշվել էի 3 + 3*6, բայց իրականում 3 + 4*6 է… արդեն վաղուց սենց խայտառակ չեի եղել… Բայց ժպիտիցտ եզրակացնում եմ, որ հենց 21-ն է պատասխանը: :)

Չէ պատասխանը 27 էր,բայց հիմնավորված չէր ու ոնց տենում եմ չեք էլ լուծելու դրա համար ես կասեմ ճիշտը`
Ամեն կիսլեուց կտորների քանակը ավելանում է մեկով,սկզբում մի կտոր է վերջում`28,ուրեմն պետք է կիսել 27 անգամ ;)
Բայց լավ կլիներ դուք լուծեիք:(

Ինչ վերաբերվում է 534-ով խնդրին`
առաջին ինը էջի համար պետք է 9 թիվ,
10-99 էջերի համար,քանի որ երկնիշ են` 90*2=180 թիվ, և մնաց 534-180-9=345 հատ թիվ,
100-214-ի համար էլ,քանի որ եռանիշ են` 3*115=345 թիվ:
Այսինքն գիրքը ունի 214 էջ;)
Եթե ճիշտ էր NoemI ասա մի խնդիր էլ,որ ես գրեմ:hands

NoemI
22.01.2008, 09:36
Այսինքն գիրքը ունի 214 էջ;)
Եթե ճիշտ էր NoemI ասա մի խնդիր էլ,որ ես գրեմ:hands

Այո ճիշտ է

Լ.յ.ո.վ.
22.01.2008, 23:23
Այո ճիշտ է

Դե եթե ճիշտ է ասեմ իմ խնդիրը,որը շատ տարածված ու հեշտ խնդիր է,ուղղակի էն 4x7 շոկոլադե սալիկից հետո մի քիչ հիասթափվեցի:(
Ունենք 27 ոսկեդրամ ("կոպեկ"),որոնցից մեկը կեղծ է:
Ձեռքի տակ ունենք միայն կշեռք,որը ցույց է տալիս թե 2 նժարին դրվածներից որն է ավելի թեթև (կամ էլ իրար հավասար):
Ընդամենը 3 չափումով որոշիր թե որն է կեղծ ոսկեդրամը:

NoemI
23.01.2008, 04:14
27-բաժանենք 3-մասի 9 9 9, ցանկացած 2-մաս կշռենք եթե հավասար լինեն կստացվի որ կեղծը 3-մասի մեջ է, եթե ոչ որ կողմը ավելի թեթև է այդ մասում է
Այսպիսով մի չափումով գտանք թե որ 9-յակում է
հետո նժարին կդնենք 3 3 հատ. եթե հավասար լինեն կստացվի որ կեղծը 3-մասի մեջ է, եթե ոչ որ կողմը ավելի թեթև է այդ մասում է
3-րդ չափմանը կմնա 3-ոսկեդրամ կչափենք մեկ- մեկ. կեղծի դեպքում կտարբերվի հավասարի դեպքում կմնա կողքի դրվածը

ChildOfTheSky
23.01.2008, 04:19
բա լավ չէր լինի , ախր չի նշվում թե կեղծ մետաղադրամը թեթև ա , թե ծար

Ավելացվել է 3 րոպե անց
Չնայած առանց էտ պայմանի հնարավոր չի լուծել
լավ , համարենք էտ պայմանը կար , իսկ կարո՞ղ եք լուծել նույն խնդիրը 10 մետաղադրամի դեպքում , 3 կշռումով , բայց կեղծ մետաղադրամի ծանր կամ թեթև լինելու մասին չի նշվում :

NoemI
23.01.2008, 04:36
Մի խնդիր ևս. Վնասված գրքի միջից բացակայում են համարակալված թերթեր, վնասված առաջին էջը սկսվում է 134-ից և հայտնի է որ վերջին էջի վրա նույնպես այդ «1.3.4» թվերի կան, այսպիսով քանի էջ է պակասում գրքից.

Ավելացվել է 3 րոպե անց

բա լավ չէր լինի , ախր չի նշվում թե կեղծ մետաղադրամը թեթև ա , թե ծար

Ավելացվել է 3 րոպե անց
իսկ կարո՞ղ եք լուծել նույն խնդիրը 10 մետաղադրամի դեպքում , 3 կշռումով , բայց կեղծ մետաղադրամի ծանր կամ թեթև լինելու մասին չի նշվում :

չէ ես չկարողացա, մեծ անհամբերությամբ կսպասեմ պատասխանին

Dayana
23.01.2008, 10:19
27-բաժանենք 3-մասի 9 9 9, ցանկացած 2-մաս կշռենք եթե հավասար լինեն կստացվի որ կեղծը 3-մասի մեջ է, եթե ոչ որ կողմը ավելի թեթև է այդ մասում է
Այսպիսով մի չափումով գտանք թե որ 9-յակում է
հետո նժարին կդնենք 3 3 հատ. եթե հավասար լինեն կստացվի որ կեղծը 3-մասի մեջ է, եթե ոչ որ կողմը ավելի թեթև է այդ մասում է
3-րդ չափմանը կմնա 3-ոսկեդրամ կչափենք մեկ- մեկ. կեղծի դեպքում կտարբերվի հավասարի դեպքում կմնա կողքի դրվածը

Իսկ երբ տարբերություն գտնես, ինչպես կիմանաս որ կողմում է կեղծը, չէ որ չի ասվում որ կեղծը ծանր է թե՞ թեթև։

Լ.յ.ո.վ.
24.01.2008, 21:39
Իսկ երբ տարբերություն գտնես, ինչպես կիմանաս որ կողմում է կեղծը, չէ որ չի ասվում որ կեղծը ծանր է թե՞ թեթև։

Ուղղակի մոռացել էի նշել,որ կեղծ մետաղադրամը թեթև է:):
Իսկ NoemI-ի լուծումը բացարձակ ճիշտ է:hands

Լ.յ.ո.վ.
29.01.2008, 00:26
Մի խնդիր ևս. Վնասված գրքի միջից բացակայում են համարակալված թերթեր, վնասված առաջին էջը սկսվում է 134-ից և հայտնի է որ վերջին էջի վրա նույնպես այդ «1.3.4» թվերի կան, այսպիսով քանի էջ է պակասում գրքից.

Խնդիրը մի քիչ անհասկանելի է,ինչ է նշանակում "բացակայում են համարակալված թերթեր"?:think չհամարակալված էջ էլ կա գրքում?:think
Մի քիչ մանրամասնիր խնդրեմ:)

NoemI
29.01.2008, 03:37
Խնդիրը մի քիչ անհասկանելի է,ինչ է նշանակում "բացակայում են համարակալված թերթեր"?:think չհամարակալված էջ էլ կա գրքում?:think
Մի քիչ մանրամասնիր խնդրեմ:)

Գուցե սխալ եմ ձևակերպել համարակալված նկատի ունեմ իրար հաջորդող

*e}|{uka*
04.03.2008, 15:41
Կշեռքի սլաքնը փոքր-ինչ խախտված է , որի պատճառով կշռվող պայուսակներից առաջինի քաշը 2 կգ է , երկրորդինը՝ 3 կգ , իսկ երկու պայուսակներինը միասին 6 կգ : Որքա՞ն է յուրաքանչյուր պայուսակի իսկական քաշը : :this :B

firewall
10.03.2008, 17:59
Մի խնդիր ևս. Վնասված գրքի միջից բացակայում են համարակալված թերթեր, վնասված առաջին էջը սկսվում է 134-ից և հայտնի է որ վերջին էջի վրա նույնպես այդ «1.3.4» թվերի կան, այսպիսով քանի էջ է պակասում գրքից.

18? :o

Ավելացվել է 2 րոպե անց

Կշեռքի սլաքնը փոքր-ինչ խախտված է , որի պատճառով կշռվող պայուսակներից առաջինի քաշը 2 կգ է , երկրորդինը՝ 3 կգ , իսկ երկու պայուսակներինը միասին 6 կգ : Որքա՞ն է յուրաքանչյուր պայուսակի իսկական քաշը : :this :B

3 ու 4? :o:o

*e}|{uka*
10.03.2008, 18:13
18? :o

Ավելացվել է 2 րոպե անց

3 ու 4? :o:o

Ըհը՜;)

Andranik81
11.03.2008, 13:43
Մի խնդիր ևս. Վնասված գրքի միջից բացակայում են համարակալված թերթեր, վնասված առաջին էջը սկսվում է 134-ից և հայտնի է որ վերջին էջի վրա նույնպես այդ «1.3.4» թվերի կան, այսպիսով քանի էջ է պակասում գրքից.

Եթե զույգ թվով է սկսում , ուրեմն պետք է վերջանա կենտ թվով, հետևաբար տարբերակներից 143, 341 , 413, 431 ինչ-որ մեկն է , եթե 143 -ը վերցնենք , ապա (143-134-1=8) պատասխանն է 4 թերթ կամ 8 էջ , իսկ ուրիշ տարբերակի դեպքում, կասեմ որ դա արդեն գիրք չի , կամ էլ շատ ափսոս է :)

Կտրուկ
30.01.2009, 12:58
2222 այստեղից երկու թվաբանական գործողությամբ ստացեք 9

Ներսես_AM
30.01.2009, 13:51
2222 այստեղից երկու թվաբանական գործողությամբ ստացեք 9
22/2-2

Սերխիո
05.04.2009, 21:27
Խնձորի 1 հատը արժե 4 դրամ,
տանձի 1 հատը `2 դրամ,
սալորի 4 հատը `1 դրամ :

40 դրամով գնեք մրգեր ,որոնց քանակը լինի 40 ( երեք տեսակից էլ անհրաժեշտ է )

Yellow Raven
05.04.2009, 22:03
Խնձորի 1 հատը արժե 4 դրամ,
տանձի 1 հատը `2 դրամ,
սալորի 4 հատը `1 դրամ :

40 դրամով գնեք մրգեր ,որոնց քանակը լինի 40 ( երեք տեսակից էլ անհրաժեշտ է )

Նախ ստացվումա հավասարումների համակարգ`

4*X+2*Y+1/4*Z=40
X+Y+Z=40

Բազմապատկենք երկրորդ հավասարումը 1/4-ով ու առաջինից հանենք երկրորդ հավասարումը`

15/4*X+7/4*Y=30 => 15*X+7*Y=120

Այս հավասարմանը բավարարում է,օրինակ, X=1,Y=15 լուծումը…

Տեղադրելով X+Y+Z=40 հավասարման մեջ այս լուծումը ստանում ենք Z=24

Հետևաբար` 1 խնձոր,15 տանձ և 24 սալոր :)

Փոքրիկ
11.04.2009, 15:47
Կշեռքի սլաքնը փոքր-ինչ խախտված է , որի պատճառով կշռվող պայուսակներից առաջինի քաշը 2 կգ է , երկրորդինը՝ 3 կգ , իսկ երկու պայուսակներինը միասին 6 կգ : Որքա՞ն է յուրաքանչյուր պայուսակի իսկական քաշը : :this :B

;)2.5 կգ

*e}|{uka*
11.04.2009, 17:17
;)2.5 կգ

Պուճուր ջան պատասխանը գրվել էր վաղուց՝ 3կգ և 4 կգ : :)

Փոքրիկ
11.04.2009, 17:19
Պուճուր ջան պատասխանը գրվել էր վաղուց՝ 3կգ և 4 կգ : :)

:oyչէի նկատել

Sunny Stream
07.09.2009, 20:24
հայեեեեեր, շոտ ներողություն...
ինձ չդնեք հիմարիկի տեղ, 5 տարի առաջ եմ վերջին անգամ մաթեմատիկայի հետ շփվել...
դիսկրիմինանտի բանաձևն ով կհիշեցնի?
մերսի~

Կաթիլ
07.09.2009, 20:35
D = b^2 - 4ac
:)

Simonyan
17.09.2010, 15:31
D=b²-4ac

x1;2=b+-արմադ D/2a

A.r.p.i.
17.09.2010, 16:32
D=b²-4ac

x1;2=b+-արմադ D/2a

Ոչ թե (b+-արմատ D)/2a, այլ (-b+-արմատ D)/2a:)

DoMiNatoOr
08.11.2010, 20:18
քանի եղանակով դուք կարող եք ստանալ 2010, հավելելով հաջորդական ամբողջ թվեր? գրել լուծումը. (ներառում են բացասական թվեր, դրական եւ զրո).

Universe
10.11.2010, 19:56
կաԽնդրում եմ օգնեք լուծել հետևրյալ հավասարումները: Ես դրանց պատասխանը ստանում եմ ԶՈՒՏ տրամաբանորեն, սակայն ինձ անհրաժեշտ է իմանալ նաև դրանց իրան լուծման ձևը մաթեմատիկորեն::)

5^x = 0.2
(5 ի x աստիճանը = է 0.2-ի)

(0.2)^x = Քառ.Արմ. 5
(0,2-ին բարձրացրած x աստիճանի = է քառակուսի արմատ 5-ի)

(1/4)^x = 16
(1/4 բարձրացրած x աստիճանով = է 16 -ի)
Նախապես շնորհակալություն...))))

V!k
10.11.2010, 20:17
կաԽնդրում եմ օգնեք լուծել հետևրյալ հավասարումները: Ես դրանց պատասխանը ստանում եմ ԶՈՒՏ տրամաբանորեն, սակայն ինձ անհրաժեշտ է իմանալ նաև դրանց իրան լուծման ձևը մաթեմատիկորեն::)
Նախապես շնորհակալություն...))))
http://www1.zippyshare.com/v/17923327/file.htmlստեղ նայի

Christ
13.04.2011, 17:28
0.2=1/5,իսկ 1/5=5^ -1 => 0.2=5^ -1 => 5^ -1=5^x դե սրանից էլ հետևում է ,որ x=-1
Կարծում եմ հասկանալի է,պիտի փորձեք ձեվաձոխելով հիմքերը ստանալ նույնը,դե եթե հիմքերը եղան նույնը,պարզ է ցուցիչներն էլ կլինեն նույնը

armanaper16
05.10.2011, 20:15
Բարի երեկո հայեր ջան:
Ոզում եմ մի խնդիր առաջարկել...
Չուգունե խողովակն ունի կանոնավոր վեցանկյունաձև հատույթ, որի կողմը արտաքինից 10սմ է, իսկ ներսից` 8սմ: ինչ զանգված ունի 1 մ երկարությամբ այդպիսի խողովակը Չչուգունի խտությունը 7.4գ/սմ խորանարդ է:

Ձայնալար
05.10.2011, 23:23
69.212 Կգ :unsure

Zhor(ARM)
17.10.2011, 20:20
Ժողովուրդ ջան, խնդրում եմ օգնեք,

լուծել հավասարումը

√(а-√(x+а)) =x

53172

matlev
17.10.2011, 21:39
Ժողովուրդ ջան, խնդրում եմ օգնեք,

լուծել հավասարումը

√(а-√(x+а)) =x

53172

Ես պատասխանն ասեմ, լուծումն էլ տեսնենք՝ ով չի ալարի: :))
5317353174

http://www.wolframalpha.com/input/?i=Solve%5BSqrt%5Ba+-+Sqrt%5Bx+%2B+a%5D%5D+%3D%3D+x%2C+x%5D

Եկվոր
26.04.2012, 14:32
Ապացուցել, որ եթե a-ն 3-ից մեծ պարզ թիվ է, ապա (a²-1)-ը բաժանվում է 24-ի

Varzor
26.04.2012, 16:53
Ապացուցել, որ եթե a-ն 3-ից մեծ պարզ թիվ է, ապա (a²-1)-ը բաժանվում է 24-ի
Նախ նշեմ պարզ թվերի 2 առանձնահատկություն

ա) յուրքանաչյուր a պարզ թիվ կենտ թիվ է, եթե a>2
բ) յուրաքանչյուր a>3 պարզ թիվ կարելի է ներկայացնել a=6k+1 կամ 6k-1 տեսքով, որտեղ k>1 բնական թիվ է:

ԱՊԱՑՈՒՅՑ 1

1.1. քանի որ a-ն կենտ է, a2-ը նույնպես, ուստի a2-1-ը զույգ թիվ է ր բաժանվում է 2-ի (ա) հատկության հիման վրա)
1.2. a2-1=(a+1)(a-1)` այսինքն 2b x 2c, 4 x (b x c), ուստի a2-1-ը բաժանվում է 4-ի (ա) հատկության հիման վրա)
2. a2-1=(6k+1)2-1=36k2+12k+1-1=12k(3k+1), ուստի a2-1-ը բաժանվում է 12-ի (բ) հատկության հիման վրա)
Եթե k-ն կենտ թիվ է, ապա այն կարելի է ներկայացնել k=2n+1 տեսքով, տեղադրելով կստանանք` 24(2n+1)(3n+1), այսինքն`a2-1-ը բաժանվում է 24-ի
Եթե k-ն զույգ թիվ է, ապա այն կարելի է ներկայացնել k=2n տեսքով, տեղադրելով կստանանք` 24n(6n+1), , այսինքն`a2-1-ը բաժանվում է 24-ի

ԱՊԱՑՈՒՅՑ 2

Յուրաքանչյուր p>3 բնական կենտ թվի համար p2-1 արժեքը բաժանվում է 24-ի, եթե p-ն բպազմապատիկ չի 3-ի, հետևաբար յուրաքանչյուր 3-ից մեծ բարզ թիվ բաժանվում է 24-ի:
ունենք p>3 և 3-ի ոչ պազմապատիկ թիվ: Ըստ մոդուլ 3-ի բաժանման տալիս է 1 կամ 2 մնացորդ, իսկ ըստ մոդուլ 8-ի` 1, 3 , 5, 7 մնացորդ: p2-ն ըստ մոդուլ 3-ի կամ 8-ի կտա 1 մնացորդ (մնացորդի քառակուսին նույնպես մոդուլով բաժանում ենք ու վերցնում մնացորդը, թվաբանորեն հեշտ նկարագրելի է):
եթե p-ն 3-ի բազմապատիկ չէ, ապա, ըստ մոդուլ 3-ի արդյունքի ներկայացման.
1.1. կամ p=3n+1, => p2-1=9n2+6n+1-1=3n(3n+2)` բաժանվում է 3-ի
1.2. կամ p=3n+2, => p2-1=9n2+12n+4-1=3(3n2+4n+1)` բաժանվում է 3-ի
ըստ մոդուլ 8-ի բաժանման արդյունքի ներկայացման.
2.1. կամ p=8n+1, => p2-1=64n2+16n+1-1=16n(4n+1)` բաժանվում է 8-ի (նաև 16-ի)
2.2. կամ p=8n+3, => p2-1=64n2+48n+9-1=8(8n2+6n+1)` բաժանվում է 8-ի
2.3. կամ p=8n+5, => p2-1=64n2+80n+25-1=8(8n2+10n+3)` բաժանվում է 8-ի
2.3. կամ p=8n+7, => p2-1=64n2+112n+49-1=8(8n2+13n+6)` բաժանվում է 8-ի

հետևաբար p2-1-ը միաժամանակ բաժանվում է և 3-ի և 8-ի: Այսինքն` բաժանվում է 24-ի:
Քանի որ մեր ունեցած a թիվը կենտ է, չի բաժանվում 3-ի և մեծ է 3-ից, ապա նրա համար նույնպես կիրառելի է a2-1 բաժանվում է 24-ի օրինաչափությունը:

soultaker
26.04.2012, 20:11

Փորձեմ ավելի պարզ լուծում տալ. ունենք (p2 - 1) = (p - 1) * (p + 1):
Քանի որ p > 3 և պարզ է, ուրեմն այն 3-ի վրա չի բաժանվում, իսկ քանի որ կամայական երեք հաջորդական թվերից մեկը բաժանվում է երեքի, ուրեմն կամ (p - 1), կամ (p + 1) բաժանվում են 3-ի, հետևաբար և նրանց արտադրյալը: Մյուս կողմից p > 3 պարզ թիվը կենտ է, այնպես որ (p - 1) ու (p + 1) զույգ են, և քանի որ հաջորդական զույգ թվեր են, ուրեմն նրանցից մեկը բաժանվում է նաև 4-ի, հետևաբար նրանց արտադրյալը բաժանվում է 8-ի: Ստացանք որ (p - 1) * (p + 1) բաժանվում է և 3-ի, և 8-ի, հետևաբար այն բաժանվում է 24-ի:

Varzor
27.04.2012, 11:45

Բայց էտի գրել էի? Ապացույց 1, կետ 1.2:
Աաաա, գրել էի "ա) հատկության հիման վրա", ու մոռացել էի copy-past Անել, որ կենտությունից ելնելով 3-ի են բաժանվում :(
Շնորհակալություն ուղղման համար :)
:hands
Հա, այս տարբերակում մեկ էլ պետք է ապացուցել, որ երկու հաջորդական զույգ թվերից մեկը բաժանվում է 4-ի;)

Ի դեպ Ապացույց 2-ի ամենահետաքրքիր պահն այն է, որ այդ 24-ի բաժանվելու հատկությունը տարածվում է բոլոր 3-ի չբաժանվող և 3-ից մեծ կենտ թվերի վրա!!!

soultaker
27.04.2012, 14:21
Հա, այս տարբերակում մեկ էլ պետք է ապացուցել, որ երկու հաջորդական զույգ թվերից մեկը բաժանվում է 4-ի;)

Ինձ թվում էր ակնհայտ կլինի, որովհետև գիտենք որ հաջորդական 4 թվերից մեկը բաժանվում է 4-ի վրա, և այդ հաջորդական 4 թվերից երկուսը կենտ են, որոնք չեն կարող բաժանվել 4-ի, մնում են երկու հաջորդական զույգ թվեր` 2x, 2x + 2, որոնցից մեկը 4-ի բաժանվողն է:
Մյուս կողմից կամ 2x-ը բաժանվում է 4-ի, կամ տալիս է 2 մնացորդ, որի դեպքում 2x + 2-ն է արդեն բաժանվում 4-ի:

Հ.Գ. միշտ ապացույցները չեմ սիրել, որովհետև մի բանը որ ակնհայտ է մեկի համար, ակնհայտ չէ մյուսի համար, ու ապացուցելուց համարյա անհնարա իմանալ որ մասի վրա խորանալ, որի վրա ոչ :))

Varzor
27.04.2012, 19:18

Հա, էդ ապայցույցների "նյուանսն է": Մի ժամանակ ասում էին սենց` եթե օգտվել ես որևէ թեորեմից, լեմմից, աքսիոմից կամ հայտնի կանոնից, ապա ուղղակի կարող ես նշել դրա անունը: Բայց հիշում եմ դեպքեր, որ հաշվի չէին առնում այն Թեորեմներին կամ կանոններըն հղումները, որոնք ներառված չէին դպրոցական ծրագրում (սա ավարտական և ընդունելության քննություների ժամանակ):
Այ էս ապացույցների պատճառով ավարտականին մի բալ հանել էին` ինչա թե չէի ապացուցել ակնհայտ մի բան:
Ոնց որ հիշում եմ սենց մի բան` Անհավասարությունների համակարգ էր: կար պայման, որ f(X)>2 ու մյուս պայմանում մի հատ էլ կոտորակ կար, որի բաժանարարը նույնպես f(x)-ն էր: Ապիլյացիան քննողը պնդեց, որ ես պարտավոր էի ԹԱԲ գրել նաև կոտորակի համար, անկախ ակնհայտ լինելուց, քանի որ իրենք "եղունգ չեն նայում' ես տեսել եմ ակնհայտ պայմանը, թե ուղղակի ԹԱԲ գրել չգիտեմ :pardon

Mephistopheles
30.04.2013, 02:51
Ժող, մինչև էսօր առավորտ թվերը սենց էին, չէ՞… 1,2,3,4,5,6,7,8,9,10… կարող ա՞ հետո փոխել են, եղել ա՝ 1,2,3,4,5,6,7,8,8,… երկու հատ ութ ա, հետո նոր 10…

կարա՞ք մի հատ ճշտեք… մի հատ ընգեր ունեմ գրել ա մոնոլոգ 1 ու տենց հաս ել ա մինչև 8-ը մնացել ա 8-ի վրա… ուզում եմ մի հատ փուշ անեմ անցնի 9-ին…