PDA

Դիտել ողջ տարբերակը : Հնդիկ ուսանողի մահը



StrangeLittleGirl
21.04.2006, 21:03
Սա այն պատմություններից է, երբ 1000 վարկած է լինում, սակայն էդպես էլ չես հասկանում, թե որն է ճիշտը: Չեմ ուզում գրել մեր համալսարանում պտտվող շշուկների մասին: Պարզապես մեջբերում եմ երկու հոդված (երրորդի հայերեն տարբերակը, չգիտես ինչու, դեռ չկա) և ուզում լսել ձեր կարծիքները:

երկու մատի պատմություն (http://hzh.am/21.04.06.html)

Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողի մահվանը հետևել է բողոքի ակցիա
(http://www.armenialiberty.org/armeniareport/report/ar/2006/04/DEB552D3-D591-4647-AF7B-4D07EF2EB8C4.asp)

Ավելացնեմ, որ հայ ուսանողները շատ պասիվ են, նորմալ հաճախում են դասերի:

Կարծիքնե՞ր

Սահակ
21.04.2006, 23:13
Միջնամատը իսկականի՞ց ցույցա տվել։

Ամենամեղավորը այստեղ «շտապ»-օգնություննա։ ԱՄՆ-ում 45 րոպե ուշանալու համար շտապօգնության ծառայությանը կդատեին։ Վերջերս այդպիսի դեպք է եղել։

StrangeLittleGirl
21.04.2006, 23:21
Հա՛, էդ մեկը ինքը՝ ռեկտորը, չի ժխտում: Բայց նա այլ կերպ է բացատրում: Դրա մասին այստեղ (http://www.armenialiberty.org/armeniareport/report/en/2006/04/C606D299-1E19-489D-AEDF-7F9522EA7E93.ASP) կարող եք կարդալ: Նախօրոք ներողություն եմ խնդրում, որ անգլերեն է. ինչպես երևում է՝ հայերենը կայքում տեղադրելու մտադրություն չունեն:

Chuk
21.04.2006, 23:50
Ամենամեղավորը այստեղ «շտապ»-օգնություննա։ ԱՄՆ-ում 45 րոպե ուշանալու համար շտապօգնության ծառայությանը կդատեին։ Վերջերս այդպիսի դեպք է եղել։
Այո, դա իրոք խայտառակություն է (չեմ խուսափում խայտառակություն բառն օգտագործելուց):
Վերջերս մեկի համար կանչել էինք, բարեհաճեցին ժամանել կես ժամ հետո: Կոնկրետ այդ մարդու դեպքում այդքան էական չէր, թե երբ կգային: Բայց ինչպես տեսնում ենք, կան դեպքեր, երբ այդ ժամանակը ճակատագրական է լինում:

kiki
23.04.2006, 00:58
այսօր, ավելի ճիշտ արդեն երեկ , տուն էի վերադառնում տրանսպորտով, անցնում էինք հրապարակով, տեսա հնդիկ ուսանողներին պլակատներով կանգնած ցույցի, մեկ էլ վարորդը հարցրեց, ինչ է կատարվում ??? կողքի նստածը, հավանաբար ծանոթը բացատրեց, բա չգիտես, մի հնդիկ իրեն 9-րդ հարկից հանրակացարանի գցել է, սրանք էլ ցույց են անում , ասում են շտապ օգնության մեքենան ուշ է եկել, 40 րոպե հետո, չնայած նրանք էլ ասում են որ չեն ուշացել, ու 14 րոպե հետո եկել են արդեն...վարորդն էլ ասում է ,- "էդքան շատ են, մեկն էլ թող մեռնի էլի , ոնց որ ինչա եղել...թող չգցեր իրան...գցելա, էս մարդկանց ել մեղադրում են..."...
անկեղծ եմ ասում, չեք պատկերացնում ինչ ապրեցի ես էդ պահին...мне так тошно стало...այնքան ամաչեցի...անգամ չգիտեմ ինչի համար...ճիշտ եմ ձեզ ասում, արդեն ուզում էի հաշվի չառնոլով տարիքը մոտենալ էդ վարորդին, ականջը քաշել ու մի հատ լավ դեմքին հասցնել...:aggressive сволочь...!!! простите, не нашла другого слова!!!

Chuk
23.04.2006, 02:54
ՀՆԴԻԿՆԵՐԻՆ ՔՅԱԼՅԱՆԸ ՉԻ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ

ըստ բժշկականի ռեկտորի`"հնդիկները սուտասան, գնչու ազգ են"

Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողի հետ նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո երեկ բուհում շարունակվում էր բողոքի ալիքը:

Հիշեցնենք, որ նախորդ օրը բժշկական համալսարանի հանրակացարանի 6-րդ հարկից վայր էր ընկել հնդիկ ուսանող Պրիշանտ Անչալյան: Ըստ հնդիկ ուսանողների, շտապ օգնության մեքենան դեպքի վայր է հասել մոտ 50 րոպե ուշացումով, եւ այդ ընթացքում գետնին ընկած հնդիկ ուսանողին ոչ ոք որեւէ օգնություն ցույց չի տվել: Ավելին, երբ հնդիկ ուսանողները հանդիպում են պահանջել բուհի ռեկտոր Գոհար Քյալյանից, վերջինս նրանց ցույց է տվել երկու ձեռքի միջնամատերը, որից հետո ուսանողները պահանջում էին Քյալյանի հրաժարականը: Բժշկական համալսարանի ղեկավարությունը, սակայն, երեկ բոլորովին այլ կերպ էր բացատրում տեղի ունեցածը: Դեռ առավոտյան ռեկտոր Քյալյանը մեզ պատմեց, որ մահացածը դեպքի գիշերը հարբած վիճակում շատ ուշ վերադարձել է գիշերային ակումբից: Պարետը, չնայած սահմանված կանոններին, ուսանողին թույլ է տվել բարձրանալ իր սենյակ: Իսկ արդեն առավոտյան Անչալյան իր սենյակի ընկերոջ հետ իջել է պարետի մոտ, եւ վերջինս հայտարարել է, որ Անչալյան գող է, իր մոտից գումար է կորել, եւ դա վերցրել է հենց Անչալյան: Այն բանից հետո, երբ պարետը փորձել է հաշտեցնել ընկերներին, նրանք, ըստ Քյալյանի, ասել են` դե լավ, մեր հարցերը մենք ինքներս կլուծենք: Արդեն 15 րոպե անց հանրակացարանի դիմացի մասնաշենքից ինչ-որ մեկը զանգել է պարետին եւ ասել, որ ձեր հնդիկներից մեկն արյունլվա պառկած է գետնին: Անչալյայի ընկերը հայտարարել է, որ այդ ժամանակ ինքը զուգարան էր գնացել եւ վերադառնալով տեսել է, որ ընկերը չկա: Դեպքից հետո հանրակացարան ժամանած Հայաստանում Հնդկաստանի դեպանության քարտուղար պարոն Բալին հրապարակայնորեն հայտարարել է, որ ամեն ինչի պատասխանատվությունը պետք է կրի բժշկական համալսարանը: Երեկ բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն ասում էր, որ Բալիի այդ հայտարարությունից հետո ուսանողները դարձել են շատ ագրեսիվ եւ 1 ժամ ժամանակ են տվել տիկին Քյալյանին` իրենց հետ հանդիպելու համար` խոստանալով, որ այլապես իրենց ճանապարհին կփշրեն ամեն ինչ: Այնուհետեւ ռեկտոր Քյալյանը պատմում էր, որ հնդիկները շատ կատաղած, գոռալով, ճվալով եկել են բուհ եւ սկսել են ջարդել պատուհանները:"Ահավոր վայնասուն, աղաղակից հետո ես իջա, նրանք սկսեցին գոռալ եւ ինձ այդ մատը ցույց տալ, բոլորով: Ես էլ ասացի` եթե դուք այդ մատը ցույց եք տալիս ռեկտորին (ըստ ռեկտորի` ինքը այստեղ է ուսանողներին մատ ցույց տվել-խմբ), ես ձեր հետ խոսելու բան չունեմ: Շուռ եմ եկել եւ գնացել եմ",- երեկ պատմում էր տիկին Քյալյանը: Երբ մենք հիշեցրինք, որ հնդիկ ուսանողները հայտարարում են, որ շտապ օգնությունը, որն, ի դեպ, թթվածին էլ չի ունեցել, շատ ուշ է ժամանել դեպքի վայր, արտասահմանցի ուսանողների գծով դեկան Աննա Սարգսյանը, լինելով բժիշկ, օգնություն ցույց չի տվել տուժածին եւ այլն, Քյալյանն ասաց. "Նրանք շատ բան են ասում, սուտասան, գնչու ազգ են": Ըստ ռեկտորի, այս ընթացքում հնդիկ ուսանողները բուհում, չգիտես ինչու, ունեցել են հատուկ եւ արտոնյալ կարգավիճակ: "Այն ժամանակ, երբ մեր ուսանողներին մի չհանձնած ստուգարքի պատճառով հեռացրել են բուհից, հնդիկներին մի քանի չհանձնած քննություններով, պոչերով մի կուրսից մյուս կուրս են տեղափոխել: Հնդիկը չպետք է տեղացիից ավելի արտոնյալ լինի, քանի որ վճարում է գրեթե նույնքան: Ես իմ գալուն պես ասել եմ, որ նրանք այլեւս չպետք է այդպիսի արտոնություններ ունենան",- ասում էր տիկին Քյալյանը: Ավելին, նախօրեին բարձրացված աղմուկն, ըստ նրա, ունի բոլորովին այլ պատճառներ: Բանն այն է, որ դեռ մոտ մեկ շաբաթ առաջ կրիկետ խաղալու ժամանակ հնդիկ ուսանողներն իրար այնպես են ծեծել, որ նրանց մի մասը մարմնական ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում, իսկ մյուս մասը` ոստիկանությունում: "Այդ խուլիգանները գիտեին, որ իրենց պոչը Հայաստանից խուզելու ենք",- երեկ ասում էր տիկին Քյալյանը: Եւ, ըստ բուհի ղեկավարության, հենց դա է պատճառը, որ հնդիկներն աղմուկ են բարձրացրել եւ փորձում են ամեն ինչ այլ հունով տանել: "Ես չեմ կարծում, որ համալսարանը պատասխանատու է այն մարդու համար, որը ինքնակամ որոշել է թռնել 6-րդ հարկից: Կարող է ինչ-որ մեկը օգնել է նրան եւ այդ մեկը նա է, ով վիճել է 150 դոլարի համար: Բայց դա իրենց սեփական տարածքն է, եւ մենք պատասխանատու չենք",- ասում էր ռեկտորը: Ավելին, տիկին Քյալյանը պնդում էր, որ ամբողջ այս շարժումը դիտավորյալ է հրահրվում բուհի դեմ: Իսկ Հնդկաստանի դեսպանատունն էլ, ըստ ռեկտորի, մի կողմ է քաշվել ու լվացել ձեռքերը: "Ասում են` ձեր ուսանողն է, մենք կապ չունենք: Կարելի է մտածել, որ մեր ուսանողին մենք ենք այստեղ ծննդաբերել: Երբ նրանք եկան այստեղ եւ ինձ փորձում էին ծնկի բերել ուսանողության առաջ, ես ծնկի չեկա, ու հիմա նրանք իրենց պոզիցիան են պահում եւ, փաստորեն, ազգամիջյան բաներ հրահրում: Ուղղակի այստեղ մի քիչ ամբիցիաների խնդիր կա, եւ նրանք ուզում են պահպանեն իրենց արտոնությունները: Մենք էլ դրա հետ համաձայն չենք: Մենք հնդիկներին հարգում ենք, բայց այդ մի քանի այլանդակները հեռացվելու են բուհից: Ուսանողներն ընդամենը գործիք են, եւ ես վստահաբար ասում եմ, որ հրահրողները կպարտվեն",- ասում էր Գոհար Քյալյանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս ամենից հետո բժշկական համալսարանում հնդիկ ուսանողների արտահոսք չի լինի, Քյալյանն ասաց."Կարծում եմ, որ կգնան շատ քչերը, որովհետեւ նրանց մոտ ուսումը 10-պատիկ թանկ է: Բայց եթե իրենց դուր չի գալիս այստեղ սովորելը, կարող են շատ հեշտությամբ վեր կենալ եւ գնալ, ի՞նչ է եղել":

Լուսինե Բարսեղյան
hzh.am (http://hzh.am/22.04.06.html)

Hovulik
23.04.2006, 09:37
Գիտեք ինչ իհարկե դեպքը շատ զարհուրելի է... ցանկացած տարբերակում մահը, երիտասարդի մահը, արտերկրում երիտասարդի մահը շատ ցավալի է: Իհարկե ասել սա նշանակում է բան չասել, երբ խոսում ես մահվան մասին...
Բայց ախր նման բաներ Ռուսաստանում, ԱՊՀ այլ երկրներում լինեմ է շաբաթը մեկ անգամ... իհարկե սա չի նշանակում, որ մեր մոտ էլ կարող է նման բաներ լինեն և մենք պետք է աչքերս փակենք այդ ամենի վրա, բայց...
Գիտեք մի քանի ժամանակ առաջ, բժշկականի ուսանողները ինձ կհասկանան, ՀՆԴԻԿՆԵՐԻՆ տրված էին շատ արտոնություններ և երբ նոր ժամանակներում իրենց հայտնեցին, որ հնդիկը բոլոր ուսանողների նման պիտի գա դասի, լրացնի իր բացակայությունները, քննություններ հանձնի մի քանիսից էլ կտրվի... նրանց իհարկե դա դուր չեկավ...
Ես ունեմ ընկերներ` հնդիկներ, շատ լավ մարդիկ են, սակայն նրանք կազմում են փոքրամասնություն...

StrangeLittleGirl
23.04.2006, 12:25
Հո՛վ, ես էլ էի դրա մասին մտածում... էդ արտոնությունների: Հիմա մտածում եմ, որ եթե ռեկտորը Վիլենը լիներ, էդքան ագրեսիվ չէին լինի:
Շտապօգնությունն էլ եթե ժամանակին հասներ, դժվար է ասել՝ կփրկվե՞ր արդյոք: Համենայնդեպս, ինձ համար ամենացավալին հենց շտապօգնության աշկհատանքն է...

Chuk
23.04.2006, 20:26
Դուք իրավիճակին ավելի լավ եք ծանոթ և ավելի օբյեկտիվ կարող եք գնահատել կատարվածը:

Իմ համար երկու շատ տխուր կետ կա այս պատմության մեջ:
Առաջին տխուր կետը շտապ օգնության դեպքի վայր ուշ հասնելու փաստն է: Իհարկե կարծում եմ, որ ուսանողի մահվան հիմնական մեղավորը հենց ինքն է՝ իրեն վայր գցողը: 6-րդ հարկից ընկնելու դեպքում նույնիսկ պատահական է, որ անմիջապես չի մահացել (իմ կարծիքով): Բայց դա չի արդարացնում Շտապ Օգնության դանդաղ աշխատանքը, որը միայն այս դեպքում չէ, որ դանդաղ է եղել:

Երկրորդը Քյալյանի արտահայտվելու ձևն է: Ոչ թե իմաստը, այլ ձևը: Թերթերում կարդալով և ձեր ասածները լսելով իմ մեջ կարծիք է ստեղծվում, որ իր քաղաքականությունը շատ ճիշտ է: Բայց "հնդիկները սուտասան, գնչու ազգ են" տիպի արտահայտությունը շատ կոպիտ սխալ եմ համարում: Չի կարելի այդպես խոսել: Առավել ևս այդպես խոսելու իրավունք չունի այն ԲՈՒՀ-ի ռեկտորը, որտեղ սովորում են գրեթե հազար հնդիկ ուսանող:

Ինձ նաև զարմացնում է Քյալյանի ինքնավստահ հայտարարությունը. "Բայց եթե իրենց դուր չի գալիս այստեղ սովորելը, կարող են շատ հեշտությամբ վեր կենալ եւ գնալ, ի՞նչ է եղել": Որքան ես գիտեմ, հնդիկ ուսանողներն են Բժշկական Համալսարանի եկամտի հիմնական աղբյուրը:

StrangeLittleGirl
23.04.2006, 20:56
Այդ արտահայտվելու ձևը մեզ համար արդեն սովորական է դարձել: Նա չափից դուրս ինքնավստահ է: Չնայած հնդիկներից ստացվող ահռելի եկամուտներին, ես գիտեմ, որ Քյալյանը շատ չի անհանգստանում. եթե պետք է, ինքն էլ կհեռացնի: Ինձ թվում է՝ հնդիկները դրանից են շատ վախեցած: Կարծեմ էլի են եղել հնդիկների մահվան դեպքեր, չնայած պատճառները չեմ հիշում: Այն ժամանակ ինչու՞ նրանք ոտքի չէին կանգնում:
Ի դեպ, լսել եմ, որ հնդիկները քարով խփել են Քյալյանին: Չգիտեմ, թե ինչքանով է ճիշտ:

StrangeLittleGirl
26.04.2006, 23:45
նորություններ
առավոտ (http://aravot.am/2006/aravot_arm/April/26/u03.htm)
հայկական ժամանակ (http://hzh.am/26.04.06.html)

Lionne_en_Chasse
09.05.2006, 07:01
Եթե ռեկտորը նման ձևով արտահայտվի ,( այն էլ հասարակավ ) որևիցէ եվրոպական երկրում , ապա ոչ միայն աշխատնքից կզրկվի , այլ նաև դատարանի առջև կկանգնի : Սա ոչ թե ռեկտորի , (այն էլ ԿԻՆ ) խոսելաձև է , այլ գեղացի չոբանի ու սրանց պեսները նման պատասխանատու պաշտոնի ո՞նց են հասնում չեմ հասկանում:
Երբեք մտքովս չէր անցնի, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման անհանդուրժողական վերաբերմունք կտիրի

Artgeo
09.05.2006, 07:55
Երբեք մտքովս չէր անցնի, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման անհանդուրժողական վերաբերմունք կտիրի
բարի գալուստ Խայաստան :[

Lionne_en_Chasse
09.05.2006, 16:18
Իսկ ինչո՞ւ դեմքի նման " կանանչ" արտահայտությամբ :)

Artgeo
09.05.2006, 23:24
Իսկ ինչո՞ւ դեմքի նման " կանանչ" արտահայտությամբ :)
Այդպիսի երևույթները (որոնք ցավոք շատ են Խայաստանում) ուրիշ վերաբերմունքի արժանի չեն, նրանք չունեն տեղ Հայաստանում :)

dvgray
11.05.2006, 11:32
... երևի հետ ենք սովորել, որ մեր քաղաքում կարող են ապրել ուրիշ ազգի ներկայացուցիչներ ևս.

Firegirl777
11.05.2006, 16:07
Դեռ նոր ենք սովորում, ու դեռ պահպանված է այլ գույնի մաշկ կամ էլ շեղ աչքերով մարդկանց մի քիչ շեղ աչքերով(թարս) նայելը:

Վազգեն
12.05.2006, 03:59
Ժողովուրդ, եկեք մի դեպքից ընդհանրացումներ չանենք։ Դուք իրո՞ք կարծում եք, որ Հայաստանում ուրիշ ազգերի նկատմամբ վատ վերաբերմունք կա ( ի նկատի ունեմ մեր նկատմամբ նեյտրալ տրամադրված ազգերի նկատմամբ)։
Ասեմ, որ ես նույնիսկ համոզված էլ չեմ, որ ռեկտորը իրոք ասել է, որ հնդիկները գնչու ազգ են։ Միայն մի քանի լրագրողի գրածը դեռ ապացույց չէ։ Բայց եթե իսկականից այդպիսի բան է ասել, ապա անպայման պետք է դատապարտենք։

StrangeLittleGirl
12.05.2006, 09:33
Ժողովուրդ, եկեք մի դեպքից ընդհանրացումներ չանենք։ Դուք իրո՞ք կարծում եք, որ Հայաստանում ուրիշ ազգերի նկատմամբ վատ վերաբերմունք կա ( ի նկատի ունեմ մեր նկատմամբ նեյտրալ տրամադրված ազգերի նկատմամբ)։
Հաստատ կա
Գոնե մեր համալսարանում իմ աչքով եմ տեսնում


Ասեմ, որ ես նույնիսկ համոզված էլ չեմ, որ ռեկտորը իրոք ասել է, որ հնդիկները գնչու ազգ են։ Միայն մի քանի լրագրողի գրածը դեռ ապացույց չէ։ Բայց եթե իսկականից այդպիսի բան է ասել, ապա անպայման պետք է դատապարտենք։
Իմանալով նրան՝ կարող եմ ասել, որ շատ հավանական է, որ այդպիսի բան ասած լինի:

Chuk
13.05.2006, 00:02
Ասեմ, որ ես նույնիսկ համոզված էլ չեմ, որ ռեկտորը իրոք ասել է, որ հնդիկները գնչու ազգ են։
Լրագրողները պնդում են, որ ձայնագրություն ունեն: Իսկ ես կարծում եմ, որ եթե ասած չլիներ, ապա որպես մինիմում գոնե պաշտոնական հերքում կտար, էլ չեմ ասում զրպարտության համար դատի տալու մասին:

Hayazn
28.09.2011, 22:07
Գիտեք ինչ իհարկե դեպքը շատ զարհուրելի է... ցանկացած տարբերակում մահը, երիտասարդի մահը, արտերկրում երիտասարդի մահը շատ ցավալի է: Իհարկե ասել սա նշանակում է բան չասել, երբ խոսում ես մահվան մասին...
Բայց ախր նման բաներ Ռուսաստանում, ԱՊՀ այլ երկրներում լինեմ է շաբաթը մեկ անգամ... իհարկե սա չի նշանակում, որ մեր մոտ էլ կարող է նման բաներ լինեն և մենք պետք է աչքերս փակենք այդ ամենի վրա, բայց...
Գիտեք մի քանի ժամանակ առաջ, բժշկականի ուսանողները ինձ կհասկանան, ՀՆԴԻԿՆԵՐԻՆ տրված էին շատ արտոնություններ և երբ նոր ժամանակներում իրենց հայտնեցին, որ հնդիկը բոլոր ուսանողների նման պիտի գա դասի, լրացնի իր բացակայությունները, քննություններ հանձնի մի քանիսից էլ կտրվի... նրանց իհարկե դա դուր չեկավ...
Ես ունեմ ընկերներ` հնդիկներ, շատ լավ մարդիկ են, սակայն նրանք կազմում են փոքրամասնություն...
Նախ այտ փոքրամասնությունից աշխարհում մեկ միլիարդ հատ կա , իսկ հետո նրանց հայրենիքում ատամնաբուժները հողե գետնի վրա նստած են աշխատում իսկ շտաբօգնությունը հեծանիվով է գնում օգնության : Այնպես որ շատ « պերեժիվատ » անելու կարիք չկա :