PDA

Դիտել ողջ տարբերակը : Սրամտքեր



Էջեր : [1] 2

Ուլուանա
22.03.2006, 11:28
Որքան էլ վատ լինի ձեր առողջությունը, մի հուսահատվեք. այն հաստատ կբավարարի մինչև ձեր կյանքի ավարտը։ :oy

Գրություն խորհրդարանի նիստերի դահլիճի պատին. «Այստեղ դաժանորեն սպանվել է ժամանակը»։ :P

Ուլուանա
22.03.2006, 11:35
Խորհրդարանային փակ շրջան
...Ասողին լսող է պետք, լսողին՝ համբերություն, համբերությանը՝ բաժակ, բաժակին՝ բաժակաճառ ասող, ասողին՝ լսող... :{

Հայաստանում ճնշող մեծամասնությունը կողմ էր րոպեավճարի ներդրմանը, իսկ ճնշՎող մեծամասնությունը՝ դեմ։

Ծրագրավորողն այն մարդն է, ով մեր չիմացած եղանակով լուծում է այն պրոբլեմները, որոնց գոյության մասին մենք չէինք էլ կասկածում։

Ուլուանա
23.03.2006, 12:16
Եթե ալբոմը փոքր է ու բարակ, իսկ նրա մեջ եղած լուսանկարը մեկն է, այն էլ՝ սարսափելի, ուրեմն դա անձնագիր է։

Եթե Արևելքում ձեզ զգում եք որպես եվրոպացի, իսկ Եվրոպայում՝ ասիացի, ուրեմն դուք հայ եք։

Արշակ
24.03.2006, 17:00
Եթե դու վիճում ես հիմարի հետ, ապա հավանաբար նա էլ է նույն բանն անում։ :P

Hovulik
24.03.2006, 23:07
Պապ չամիչը ոտքեր ունի
Չե բալես երեվի ելի խավարասեր ես կերել...:P

Hovulik
24.03.2006, 23:08
Ազիզ ջան քանի տարեկան ես
Հեսա կլինեմ 7 իսկ հիմա 3

Լոս
25.03.2006, 04:45
պարզվում խավարասերները լսում են ոտքերով
կտրենք ոտքերը և ձայն հանենք. փորձը ցույց կտա որ չի փախնում

RAZ
26.03.2006, 11:58
:think
Որքան էլ վատ լինի ձեր առողջությունը, մի հուսահատվեք. այն հաստատ կբավարարի մինչև ձեր կյանքի ավարտը։ :oy

Գրություն խորհրդարանի նիստերի դահլիճի պատին. «Այստեղ դաժանորեն սպանվել է ժամանակը»։ :P

Զգուշացում. Աշխատեք չթողնել գրառումներ, որոնք կազմված են միայն բացականչական արտահայտություններից կամ սմայլիկներից: Ի դեպ, քանի որ կարիքը զգացվեց, ասածս շուտով կավելանա ֆորումի օրենսդրության մեջ:

spec
26.03.2006, 18:43
-Եթե դուք չեք բավարարում ձեր կնոջը, մի փորձեք անել ավելին: Ավելը տունը մաքրելու համար է...

Ուլուանա
01.04.2006, 16:38
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում»,- եզրակացրեց Նյուտոնը՝ խնձորի ծառի տակ նստած։


Հայաստանի պրոբլեմներից մարդ իր գլուխն է կորցնում։
Անգլուխ ձիավոր


Երկաթը տաք-տաք են ծեծում։
Աշոտ երկաթի զոքանչ

Ուլուանա
07.04.2006, 17:46
Հայերն ու հրեաները նման են իրար. երկուսն էլ սփռված են աշխարհով մեկ։ Տարբերությունն այն է, որ հրեաներն այդպես աշխարհն են իրենցով անում, իսկ հայերը դառնում են աշխարհինը։

Սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացիներն ամենուր կախում են ամերիկյան դրոշներ, արաբներն այրում են ամերիկյան դրոշներ, իսկ հրեաները կարում և վաճառում են ամերիկյան դրոշներ։

Hovulik
07.04.2006, 23:24
Ապարանցին վերադառնում է մեղրամիսից ու պատմում ընկերներին, - տղերք ընենց լավ տեղ էր, պլյաժ, հյուրանոց շատ լավ էր էլի, բաըց դե տենց տեղ պիտի տղերքով գնանք:D

Ուլուանա
08.04.2006, 18:00
Հայտարարութուն.
«Ձեռնարկությանն անհրաժեշտ են գուշակներ և պայծառատեսներ։ Թե ուր և երբ դիմել՝ նրանց պետք է որ հայտնի լինի»։ :P

StrangeLittleGirl
17.04.2006, 22:37
Դու մեր նախագահն ես թյուրիմացաբար և ղարաբաղցի ճակատագրով:

Գեվորգ
18.04.2006, 02:52
Հայտարարություն գազանանոցի դարպասին

Մուտքն անվճար.գիշերը՝ զեղչով

Bonita
03.05.2006, 21:29
Էս մեկը շատ եմ սիրում......... Ոմանց խելքը լքում է մահից առաջ,
մյուսներին` ծնվելուց հետո........

Ուլուանա
09.05.2006, 10:12
Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում գտնել ձեր ազգականներին, կտակ թողնելու մասին հայտարարություն տվեք։


Երեխամերը մեր ուրախությունն են, իսկ տղամարդիկ՝ մեր թուլությունը։ Մի անգամ թուլացար... ուրախանում ես ամբողջ կյանքում։


Դրախտը ցանկացած տեղ է երկրագնդի վրա, որտեղ չկան զարթուցիչներ, երկուշաբթիներ և պետեր։

Ուլուանա
11.05.2006, 18:47
Հոռետեսը նա է, ով խաչբառը լուծում է մատիտով, իսկ լավատեսը՝ գրիչով։

Իսկական ջենտլմենը երբեք չի հարցնում կնոջ տարիքը, այլ հարցնում է, թե որ թվականին է նա ավարտել դպրոցը։

Ուլուանա
19.05.2006, 10:56
Փիղը կազմված է կնճիթից, ականջներից և գետաձիուց։

Միայնակությունն այն է, երբ դու հաստատ գիտես, թե ով է կեղտոտել խոհանոցը։

Մասսագետ
04.09.2006, 16:11
Հայաստանում չի կարելի բարձրահարկ շենքեր կառուցել, որովհետև երկրաշարժի վտանգ կա, իսկ Ամերիկայում չի կարելի կառուցել, որովհետև ինքնաթիռները շատ ցածր են թռնում:

Esmeralda
04.09.2006, 16:37
Սերը լույս է, իսկ ամուսնությունը՝ լույսի վարձը…

Riddle
29.09.2006, 22:37
Եթե դուք զգում եք, որ նմանվել եք ձեր անձնագրի նկարին, ուրեմն հանգստանալու ժամանակն է::pardon

Annushka
30.09.2006, 11:11
Դիմացից գալիս են երեք աղջիկ… Մեկը շատ սիրուն ա, մեկը ոչինչ, այն մյուսն էլ պոլիտեխնիկում ա սովորում :D

otar
30.09.2006, 13:18
* Ծխախոտը դանդաղ մահ է, իսկ մենք ամենևին չենք շտապում :) ...
*Երբ ես եկա աշխարհ բոլորն ուրախ էին, իսկ ես հոնգուր-հոնգուր լաց էի լինում... անեմ այնպես, որ այս աշխարհը լքելիս ես լինեմ ուրախ, իսկ բոլորը հոնգուր-հոնգուր լաց լինեն...
* Հաճախ մենք մտածում ենք թե ուր է գնում ծուխը այն ժամանակ, երբ պետք է մտածենք թե որտեղից է փչում քամին...

քաղաքացի
01.10.2006, 06:32
Ասա ու՞մ ես որոնում ինտերնետում, ասեմ ով ես դու: :)

Հ.Գ. Մի երկու/երեք հոգի ևս գիտեն թե որտեղից եմ սա գողացել: ;)

Sergey
01.10.2006, 08:32
Ձեր երեխան ի՞նչ էր, տղա, թե՞ երեխան երեխա է:)

Juventus
06.10.2006, 22:34
Եթե գետնին ընկնում է դանակ ապա ձեզ հյուր է գալու տղամարդ,եթե ընկնում է պատառաքաղ ապա գալու է կին:Իսկ ինչ է պատահում,երբ ընկնում է "ՇԿԱՖ"-ը:Ձեզ հյուր է գալիս տակի հարևանը…

Riddle
06.10.2006, 23:30
Հոռետեսն իր առջև տեսնում է մութ թունել:
Լավատեսը տեսնում է մութ թունել՝ վերջում լույս:
Ռեալիստը տեսնում է և մութ թունելը, և լույսը, և մոտեցող գնացքը:
Իսկ մեքենավարը տեսնում է գծերի վրա նստած երեք տխմարների::pardon

Gohar
06.10.2006, 23:46
Ցանկացած կին մատանի է տղամարդու ձեռքին, բայց հաղթանակած են համարվում այն կանայք, որոնք տղամարդու ձեռքի մատանու վրայի միակ փայլող քարն են:

PoeT
14.10.2006, 06:56
Ամուսնացա, նոր հասկացա երջանկությունը որն էր, բայց արդեն ուշ էր։

Shauri
18.10.2006, 15:53
Ձեր երեխան ի՞նչ էր, տղա, թե՞ երեխան երեխա է:)
Ես սրա մի ուրիշ տարբերակն եմ լսել` Ձեր երեխան տղա է՞ր, թ՞ե կարևորը առողջ լինի... :)

Shauri
18.10.2006, 17:14
Մի' դատապարտեք նուդիստներին. չէ՞ որ նրանք այդպիսին են ծնվել :)

Ուլուանա
24.10.2006, 13:19
Որպեսզի ամուսնությունն ամուր լինի, փեսացուն հարսանիքից առաջ գոնե մեկ անգամ հարսնացուին պետք է տեսնի առանց դիմահարդարման։ :roll


Մայրենի լեզուն չիմանալով՝ քանի լեզու գիտես, անքան մարդ չես։ :P

Ուլուանա
24.10.2006, 19:06
Գովազդ.
«Մեր բջջային ծառայությունը սկսում է հայ դասականների ստեղծագործությունների անվճար առաքում։ Թողարկման է պատրաստվում Րաֆֆու ստեղծագործությունների առաջին հատորը։ Ծառայությունից հրաժարվելու սակագինը՝ 500 դրամ»։

Shauri
01.11.2006, 18:23
Գիտելիքների առատությունից դեռևս ոչ ոք չի մեռել, բայց չարժե ռիսկի դիմել... :)

Shauri
01.11.2006, 18:26
Նույնիսկ ամենավատ մարդու մեջ հնարավոր է ինչ-որ լավ բան գտնել, եթե նրան ինչպես հարկն է խուզարկես...

Sevo
03.11.2006, 13:47
Եթե հավատում ես բաների, որոնք ապագայում միայն հնարավոր է որ լինեն, նմանվում ես մեկին, որ գլուխը դրել է գնացքի տակ, բայց, ցավոք, գնացքն արդեն գնացել է...

Vahram42
01.12.2006, 21:03
1. ՈՐՊԵՍԶԻ ԱՄԵՆ ԲԱՆ ՍԿՍԵՔ ԶՐՈՅԻՑ՝ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԵՐԿԱՐ ՀԱՍՆԵՔ ԱՅԴ ԶՐՈՅԻՆ։ (Ձեզ չի վերաբերում)։
2 Սուր բարձրացնողը՝ ձի էլ կգողանա, ձու գողացողը՝ սրից էլ կընկնի...
3. ԵԹԵ ԿԱՆԳՆԱԾ ԵՍ ԲԼՐԻ ԳԼԽԻՆ՝ ԴԱ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԵՍ ԱՍՏԾՈՒՆ

Ուլուանա
27.12.2006, 21:38
Գիտնականները պարզել են, որ աշխարհի ամենահասկանալի լեզուն չինարենն է։ Այն հասկանում է 1,5 միլիարդ մարդ։ :D

Ներսես_AM
27.12.2006, 21:52
Աշխարհում կան լավ հայեր ու վատ հայեր։
Վատ հայերը Էտի թուրքերն են ու չինացիք։
Մնացածը լավ հայեր են։ :D

(ց) ապագա կուրսիցս մի պարսիկ :D

Cleopatra
12.01.2007, 16:23
-Սիրելի' Աննա ես նամակս դանդաղ եմ գրում, քանի որ գիտեմ, որ դու դանդաղ ես կարդում:
* * *

-Դո°դ ես, չե°ս տեսնում, որ չեմ հասկանում:

TigranM
25.01.2007, 23:56
Աչքտ թեքիր բանիտ տերը չես , բանտ թեքիր աչքիտ տերը չես::think

Կարեն ջան
08.02.2007, 15:24
Հատուկ Քո համար` ՍԵՐԺՆ ուժեղ է մահվան սարսափից… ՊՆ (Պաշտպանության Նախարարություն) :)

Դիմացից գալիս են երեք աղջիկ… Մեկը շատ սիրուն ա, մեկը ոչինչ, այն մյուսն էլ պոլիտեխնիկում ա սովորում :D

AntiDrug
14.03.2007, 02:37
Կանայք նույնն են, ինչ մենք, միայն թե շոշափելն ավելի հաճելի է։

Բարեկամ
04.04.2007, 07:23
Ամուսնանալիս տղամարդն ու կինը դառնում են մեկ: Ամբողջ դժբախտությունը նրանումն է, թե երկուսից ո՞ր մեկը ;)

Բարեկամ
19.04.2007, 07:05
Զգուշությունն ապահովության մայրն է:
Իսկ ո՞վ է հայրը :unsure
Այստեղից հետեւում է, որ զգուշությունն ինքն անզգույշ է եղել ;)

Բարեկամ
27.04.2007, 07:50
Հաճախ ասում են կյանքը կարճ է: Ճիշտ հակառակը. հնարավո՞ր է անել դրանից ավելի երկար բան ;)

Lethal Sweetness
27.04.2007, 18:47
Թռչունը շատ թանկ կհատուցի, եթե թափանցի ձկան համար նախապատրաստաց թագավորություն:

Lethal Sweetness
02.05.2007, 12:45
Աստված մեզ հեռու պահի գիտունի համբավ ունեցող հիմարից:

Մախլուտո
07.05.2007, 02:17
Գերմանիա - Bundestag ( Reichstag )
Ռուսաստան - Дума
ԱՄՆ - US Senat
Հայաստան - Նաիրի Հունանյանի անվան հրաձգարան

Ուլուանա
07.05.2007, 18:50
Րոպեի տևողությունը կախված է նրանից, թե զուգարանի դռան որ կողմում եք գտնվում։ :}

Ուլուանա
07.05.2007, 18:50
Ասա ինձ, թե ինչի մասին ես մտածում, և ես կասեմ, թե ինչով։ :P

Տղամարդու համար ամենամեծ խայտառակությունը պահարանում չտեղավորվելն է։ :o :oy

Եթե տղամարդն ամուսնանում է, որովհետև ժամանակն է, նշանակում է՝ արդեն ուշ է։ :P

Վեճի մեջ ոչ միշտ է ճշմարտությունը հաղթում, ավելի հաճախ դա անում են առավել ծանրակշիռ փաստարկները։ :8

Եթե ամուսինն առանց պատճառի ծաղիկներ է նվիրում, նշանակում է՝ պատճառ, այնուամենայնիվ, կա։ ;)

Կանացի զգեստապահարան. հագնելու բան չկա, կախելու տեղ չկա։ :unsure :(

Karencho
07.05.2007, 20:51
Րոպեի տևողությունը կախված է նրանից, թե զուգարանի դռան որ կողմում եք գտնվում։ :}

Բա որ բաղնիսում գտնվես:Աև եդ մտածելու ե::hands

Ավելացվել է 7 րոպե անց

Զգուշությունն ապահովության մայրն է:
Իսկ ո՞վ է հայրը :unsure
Այստեղից հետեւում է, որ զգուշությունն ինքն անզգույշ է եղել ;)

Զգուշությանը արագիլնն է բերել:Մաման էլ չգիտի ումից հասցրեց:

Ֆելո
17.05.2007, 20:45
եթե դուք կարճ կիսաշրջազգեստով(յուբկա) քայլում եք ու մեկը վազում է ձեր հետևից, որ ձեզ բռնաբարի, մի փախեք նրանից. բարձրացրեք ձեր կիսաշրջազգեստը, դե պարզա ինքն էլ կիջացնի իրա շալվարը... ու միշտ հիշեք, որ աղջիկը բարձրացրած կիսաշրջազգեստով ավելի արագա վազում, քան տղան իջացրած շալվարով...:)

Fantazy
21.05.2007, 14:53
Կիսաշրջազգեստի մեջ ոչ մի արտասովոր բան չկա, երբ այն կախված է կախիչից, այդ դեպքում ինչու են տղաները այդպիսի բուռն ռեակցիա տալիս, երբ տեսնում են այն աղջկա հագին: :think

Ավելացվել է 1 րոպե անց
Շներն ու կատուները մարդկանց ընկերներն են: Նրանք զարդարում են մեր կյանքը, իսկ վատ ժամանակները՝ մեր սեղանը: :P

Ավելացվել է 8 րոպե անց
Երբ մաթեմատիկները հայտնվում են տուպիկում, նրանք սկսում են հորինել աքսիոմաները: :mda

Աբելյան
25.05.2007, 15:09
մի անգամ անալիզի դասին ես ու կուրսեցիս միասին ճաքում էինք, մեկ էլ տենամ դասախոսը մեր ուղղությամբ ա նայում, ասում եմ
-արի լրջանանք. մեզ ա նայում
մեկ էլ հո չասեց.
-դե էտ բնական ա որ ինքը մեզ ա նայում. ախր ինքը անալիզի դասախոս ա :D

Root
25.05.2007, 15:24
Կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում ... ինչպես որ լավ ընկերներին աշնանն են հաշվում: :D:D

Սամվել
10.06.2007, 15:35
Արմենթելլ մոբայլ ՔՈ ՁԱՅՆԸ ……այսինքն զանգում ես կամ քեզ են զանգում բայց մեկա դու մենակ քո ձայնն ես լսում կապա է որակ :ok

Ungrateful
10.06.2007, 15:52
Մարդ կա մարդա, մարդել կա դւռը ծեծումես չի բացում, ասումա "տունը մարդ չկա" ասումես "բա խիա լւյսը վառում՞" պատասխանումա "սպասի հեսա կանջատենք..."

Universe
10.06.2007, 18:34
Սիրտս սրտիդ Ենթակա,
Հոգիս հոգուտ Ստորոգյալ,
Սիրում եմ քեզ ուղիղ խնդիր,
Ո՛չ թե ձևի պարագա…:)

Root
20.06.2007, 10:29
Պրիմիտիվը պրիմիտիվին սպանեց /գերագույն էակների համար/.... աստված տեսավ զարմացավ:
Պրիմիտիվներին աշնանն են հաշվում :
Փորցված պրիմիտիվը անփորց Գերագույնից լավ է :D:D
Պրիմիտիվ կա աշխարհն է շալակած տանում , մարդ էլ կա ելել է պրիմիտիվի շալակին "Չոշ է" ասում :D:D
Պրիմիտիվի ոտքը կարճ է լինում ... էլ չեմ կարում հեսա ծիծաղից կպայթեմ ...:D:D

Root
20.06.2007, 11:40
Ծիծաղում է նա ով որ վերջինն է պրիմիտիվ դառնում...
Պրիմիտիվը տանից է լինում ~

Armeno
20.06.2007, 13:27
Եթե չես կարող սիրել մեկին, ապա սիրիր են մեկին

DVG
20.06.2007, 14:41
Եթե չես կարող սիրել մեկին, ապա սիրիր են մեկին

Եթե չես կարող սիրել մեկին, ապա սիրիր 11:45 կամ 12-ին

Smergh
20.06.2007, 15:45
Ձեզ համար ի՞նչ կա, կուրախանաք բա ո՞նց, դո'ւք չեք ամուսնացողը:


Եթե տղամարդը ընտանիքի գլուխն է, ուրեմն հաստատ ամուրի է:


Նա բաժանվեց ամուսնանալուց առաջ:


Տղամարդն ու կինը մի հարցում համակարծիք են, երկուսն էլ չեն վստահում կանանց:


Ազատ, անկախ և միայնակ կյանքն ունեցավ հարսանեկան վախճան:


Եթե ուզում ես, որ կինդ քեզ ուշադիր լսի` խոսիր քնած ժամանակ:


և այլն....
թվով մոտ 200 սրամտություններ տղամարդկանց ու կանանց մասին

Մանոն
20.06.2007, 17:17
Եթե ես դիետայի մեջ եմ, դա դեռ չի նշանակում, թե չեմ կարող նայել մենյուն:

Root
20.06.2007, 23:45
Գերագույնին մինն ասա , պրիմիտիվին հազար ու մինն ...
Ասա ով է պրիմիտիդ ասեմ ով ես դու ...
Պրիմիտիվի հետ ընգերություն արա , բայց փետը առ ձեռդ :D:D:D:D

impression
20.06.2007, 23:48
Ներողություն ռուսերենի համար :oy
С кем поведешся, так тебе и надо!!!

Root
20.06.2007, 23:51
Ես գիտեմ որ ես ոչինչ չգիտեմ ... բայց պրիմիտիվներն այդ էլ չգիտեն :D

impression
20.06.2007, 23:53
Բայց պրիմիտիվներն էլ գիտեն, որ դու ոչինչ չգիտես :D:D:D

Root
20.06.2007, 23:57
Բայց պրիմիտիվներն էլ գիտեն, որ դու ոչինչ չգիտես :D:D:D

http://www.akumb.am/showpost.php?p=323297&postcount=32
http://www.akumb.am/showpost.php?p=323877&postcount=41

Գերագույնից պրիմիտիվ միայն մեկ քայլ է ... թու .. մեկ գեն :D:D

Smergh
21.06.2007, 15:19
Դու մեր նախագահն ես թյուրիմացաբար և ղարաբաղցի ճակատագրով:

Երբ նա ծնվեց, բոլորը քարկոծում էին արագիլին:

Angelina
22.06.2007, 15:06
Одна голово - хорошо, а двум третый не хватает.:hands

Մարիաննա
23.06.2007, 11:25
. Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա:

. Ցանկության ուժը համեմատական է արգելքի խստությանը:

. Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:

. Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:

Smergh
27.06.2007, 13:36
1.Երբ չորրորդ ամուսինդ էլ է հասցնում մռութիդ, ուրեմն բանը ամուսնու մեջ չէ` այլ մռութի:

2.Ամուսնացած կանանց համար անցկացնում ենք ամուսնու ներվերի վրա խաղալու արագացված դասընթացներ:

3.Նա այն կանանցից է, որոնց անձնական կյանքը համարձակորեն կարելի է համարել հասարակական:

4.Ամուսնանում են հիմարները: Մարդու են գնում խելացիները:

5.Լավ է վատ ընկերը, քան լավ հարկային տեսուչը:

6.Գուցե և քաղաքականությունը կեղտոտ գործէ, սակայն փոշոտ չէ:

7.Գլխուղեղի կեղևը նրան անցել է կաղնուց:

8.Լպիրշ հարբեցող, սրիկա, ահա նրա ֆոտոռոբոտը:

9.Եթե "հաց" բառի մեջ երեք տառասխալ թույլ տանք` կստացվի օղի:

Root
02.07.2007, 12:05
Դատարանն, արդարությունը, ժողովրդավարությունը ու ԱԲԻԺՆԻԿՈՒԹՅՈՒՆԸ իրարից տարբեր հասկացողություններ են : :D:D:D:D

Smergh
02.07.2007, 13:51
Փոխանակում եմ քառասունամյա կնոջս երկու քսանամյայի հետ, 4 հատ տասնամյա չառաջարկել::D:think

Smergh
02.07.2007, 14:14
Հիմա քաղաքական թեմաներով.

Է~, Ավրորա~, ո՞ւր էր քո այսբերգը...

ԱԺ-ից. Անգործության մեջ ամենադժվարը դա այն է, որ չես կարողանում ընդհատել ու հանգստանալ:

Նախազգուշական կրակոց գլխին:

Այս ամսվա ընթացքում ձեզ այլևս ոչ մի օրենք պետք չի գալու...

Եթե Ձեզ թվում է, որ իրադրությունը լավանում է` ուրեմն ինչ որ բան չեք նկատել:

Ավանակներն էլ երաժշտության հետ առնչություն ունեն, նրանց կաշվից թմբուկ են պատրաստում:

ԱԺ կրթական ցենզը. Կրթությունը երեք ճամբար` չհաշված "Բազեականը":

Հիմարները սովորում են սեփական սխալների վրա, գիտունները` ուրիշների, ուրեմն գիտունները սովորում են հիմարներից:

Շարունակելի

Foreigner
03.07.2007, 12:35
Խնդրանք հայ էստրադային աստղերին,- Գրեք ձեր երգերը CD-RW-ի վրա:

Smergh
04.07.2007, 13:41
"Տղամարդիկ և Կանայք" շարքից`

Ինչո՞ւ լվածքի մեքենան պետք է գնել, իսկ գլուխ արդուկողի հետ` ամուսնանալ:


Օղու մեջ կանացի հորմոնները շատ են, երկրորդ շշից հետո ես էլ չեմ կարողանում մեքենա վարել և սկսում եմ անտրամաբանական բաներ անել


Մոդայի ճիչը. Աչքերը ներկել է Համլետի հոր ստվերով(тень):


Մարդը կյանքի 1/3-ն անկողնում է անցկացնում, իսկ մնացած 2/3-ն օգտագործում է որևէ մեկին անկողին քարշ տալու համար:


Միջին տարիքը դա այն տարիքն է, որում քո համար նշանակություն չունի, թե ո՞ւր է գնում կինդ, միայն թե քարշ չգաս նրա ետևից:


Առանց հաստափոր պապայի պորտաբույծ դառնալը շատ դժվար է:


Երկու դժբախտություններից ընտրեք նա, որն ավելի երիտասարդ է ու համակրելի:


"Ո'Չ" բառն առ այսօր չգերազանցված հակաբեղմնավորիչ միջոցն է:


Ամուսնացար սիրելո՞վ, թե՞ փողի համար: Հարսնացուին վերցրի փողի համար, իսկ փողը` սիրելով


Ամուրի տղամարդն իմաստուն է, ամուսնացածը` փիլիսոփա, կրկնակի ամուսնացածը` հիմար:


Համեստությունը գեղեցկացնում է մարդուն, սակայն վատ է հագցնում:


Ծխող աղջիկներին. Մեկ կաթիլ նիկոտինը Ձեր նմա~ն ձիերին է սպանել:


Նա վազում էր ամեն մի շրջազգեստի /յուբկայի/ ետևից, սակայն ոչինչ` եթե դա Շոտլանդիայում չլիներ:


Մեծ սեքսից հեռացավ և անդամագրվեց "օգնիր ինքդ քեզ" ընկերությանը:


Կյանքին այդքան լուրջ մի վերաբերվեք, միևնույնն է այնտեղից ողջ չեք դուրս գալու...

Առայժմ այսքանը:
Ձեր ցանկությամբ կարող եմ շարունաել

Smergh
06.07.2007, 14:46
Հետաքրքիր է Կանադայի դրոշին այդ ի՞նչ է նկարած, որ տերևով ծածկել են:

Root
08.07.2007, 01:54
Եթե շուրջբոլորդ հիմարներ են .. ուրեն դու "կենտրոնականն ես"…

Ավելացվել է 47 վայրկյան անց
Трезвый пьяному не товарищ, а средство передвижения.

Ավելացվել է 1 րոպե անց
Մի անհանգստացեք կուսությունը բուժելի է ..

Ավելացվել է 18 րոպե անց
Բագրատունիների դինաստիայի անկման վերջնաշրջանում շատ հնարամիտ հայեր կարողացան ձեռք բերել Շենգենի անձնագիր, այդպես առաջացան բասքերը…

Universe
12.07.2007, 11:01
Մոդերատորական: Թեման փակվում է առանց մեկնաբանությունների
(Սրամտություն)

Grieg
12.07.2007, 11:06
Если ты споришь с идиотом скорее всего он делает тоже самое

Universe
12.07.2007, 11:13
Ինձ մի ասա թե ինչ անեմ, իսկ Ես քեզ չեմ ասի թե ուր կգնաս:

xnko
13.07.2007, 09:12
Երբ վատ եմ զգում ինձ տանում են հիվանդանոց, իսկ երբ լավ եմ զգում ինձ տանում են բաժին :(

Ավելացվել է 6 րոպե անց
"Ներեցեք արտահայտությանս համար, բայց մարդ ենք չէ վերջապես" - Կարպ Խաչվանքյան

Smergh
15.07.2007, 15:09
Если ты споришь с идиотом скорее всего он делает тоже самое

Երբեք մի վիճեք ապուշի հետ, մարդիկ կարող են չնկատել, թե ձեզանից ո՞վ է ապուշը:

Root
16.07.2007, 08:46
Ես էլեկտրոնային Փոստ եմ ստանում ... ուրեմն ես կամ ~ ..

Root
16.07.2007, 09:51
Այնքան սարսափելի չէ անկումը, որքան դրա շեշտակի ընդհատումը : :D:D

Root
16.07.2007, 10:49
Եթե երկար նայեք արևին ապա կարող եք տեսնել արևամուտը:

Ֆելո
24.07.2007, 12:00
քաչալների մխիթարանքը

"մազը որ լավ բան ըլներ, ամեն տեղ չէր աճի:D

Universe
25.07.2007, 22:40
Որքան շա՜տ ես սովորում՝ այնքան շատ ես իմանում,
Որքան շա՜տ ես իմանում, այնքան շատ ես մոռանում,
Որքան շատ ես մոռանում՝ այնքան քիչ ես իմանում,
Որքան քիչ ես իմանում՝ այնքան քիչ ես մոռանում,
Որքան քիչ ես մոռանում՝ այնքան շա՜տ ես իմանում:

Այստեղ հարց է առաջանում՝ Ինչո՞ւ սովորել...

Smergh
27.07.2007, 13:05
Պատգամավորը կարդաց, բայց ոչ մի տառ չգուշակեց / ԱԺ-ից/


Երեկ Գյումրիում առգրավվել է ապօրինի ավազակախմբի զենքերը և հանձնվել Վարդան Ղուկասյանի տղային:


Յուրաքանչյուր քաղաքապետ քաղաքից մեկնելիս, պարտավոր է իր ետևից անջատել ջուրը, գազն ու լույսը:


Ավելացվել է 3 րոպե անց
Սպառողական նվազագույն զամբյուղը պետք է լինի այնպիսին, որ թույլ տա յուրաքանչյուրին մեռնել իր հաշվին:

Smergh
28.07.2007, 13:06
Մանկական իմաստություն: Եթե մայրիկը ծիծաղում է հայրիկի սրամտությունների վրա, ուրեմն տանը հյուրեր կան:


Մարդը հիանում է իր նախնիներով, իսկ կապիկը` հետնորդներով:


Բոլոր մարդիկ առաջացել են կապիկից, ոմանք շա~տ վաղուց, ոմանք բոլորովին վերջերս, բացառություն է կազմում նա, ով առաջացել առնետից` 54-55 տարի առաջ:


Դրությունը կայունացել է, հիմա կյանքը վատանում է կայուն ձևով:


Կոալիցիոն կառավարության եզրակացությունը` "Ազատությունը" փակելու առիթով: " Ճշմարտությունն ամենաթանկարժեք բանն է, այն պետք է խնայել:"


Ժամանակին այնքան համառորեն պայքարեցինք նեգրերի իրավունքների համար, մինչև որ նորանկախ Հայաստանում դրանց հասանք:


Եթե Աշոտյանը թևեր ունենար` դրանք կխանգարեին նրան սողալիս...

Ուլուանա
30.07.2007, 17:31
Ուշադրություն

Դատելով օտարալեզու գրառումների տարափից՝ կարելի է ենթադրել, որ շատերը դեռ տեղյակ չեն կամ չեն ուզում տեղյակ լինել, որ, համաձայն Ակումբի կանոնադրության, օտար լեզվով գրառումները չեն թույլատրվում, բացառությամբ մի շարք դեպքերի, որոնց մասին պետք է որ կարդացած լինեիք նախքան գրանցվելը։ Եթե ձեր անեկդոտները կամ սրամտքերը օտար լեզվով են, ապա դրանք կարող եք Ակումբում դնել միմիայն հայերեն թարգմանելուց հետո, իսկ եթե համարում եք, որ թարգմանելու դեպքում դրանց իմաստը կորչում է, ապա դրանք Ակումբում տեղ չունեն։

Հուսով եմ՝ այսուհետև ստիպված չեմ լինի զգուշացումներ տալ ու գրառումներ ջնջել վերոհիշյալ պատճառով։

Vishapakah
30.07.2007, 17:58
Եթե Կանայք 5 րոպե լռեն, ապա հնարավոր կլինի լսել Նիագարայի ջրվեժի ձայնը.:))

Smergh
31.07.2007, 15:08
Եթե Կանայք 5 րոպե լռեն, ապա հնարավոր կլինի լսել Նիագարայի ջրվեժի ձայնը.:))


Միջին հաշվով կինը 75%-ով ավելի արագ է խոսում, քան ընդունակ է լսելու ամուսինը:


Ամենալավ խոհարարները տղամարդիկ են, իսկ ամենալավ խոհարարուհիները` կանայք:


Մինչև գտնես քո արքյադստերը, ինչքա~ն գորտերի պետք է համբյուրես:


Կուրծքը, դա կնոջ դեմքն է:


Ինչքան ծանր են ականջօղերը, այնքան մկանոտ են ականջները:


Եթե Դուք ընկերուհի չունեք, ուրեմն մեկ ուրիշի մոտ դրանք երկուսն են:


Շրջազգեստը բարձրացրած կինը վազում է ավելի արագ` քան տաբատն իջեցրած տղամարդը:


Չար կանայք ամուսինների գլխին ուռուցքներ են սարքում, իսկ բարի կանայք` պոզեր:


Կինը ղեկի վրա, ոնց որ աստղը երկնքում, դու նրան տեսնում ես, իսկ նա քեզ` ոչ:



կարծում եմ այսօր այսքանը բավական է:

Smergh
14.08.2007, 08:53
Վաճառվում է երկսենյականոց բնակարան` որպես պահեստամասեր:


Հետաքրքիր աշխատանքի համար հրավիրվում են բեռնակիրներ:


Մարդասպանը ցանկացավ մնալ անհայտ:


Աստված պարգևեց քունը, սատանան` զարթուցիչը:


Եթե դու բոլորից խելացի ես, ապա ո՞վ է դա գնահատելու:


Նույնիսկ ամենաբարձր գահին հետույք է նստում:

Smergh
14.08.2007, 11:37
Ապուշը կատարելագործվելով դառնում է կատարյալ:

Վալերի
14.08.2007, 19:16
Ուրիի համար փոս փորողը ինքը կտա էքսկավատորի փողը:D

Ասա ով է ընկերուհիդ, ասեմ ում ընկերն էս դու :D

Dayana
16.08.2007, 13:26
Դուք հասկանում եք ՞ , նրանք իմ սիրտն են կոտրել :goblin , "թքել" են ուղիղ հոգուս մեջ :diablo , բոլոր զգացմունքներս ոտնահարել են … Աստված իմ , ինչի համար ինձ՞ , հասարակ մազոխիստիս այսպիսի երջանկություն :P

Smergh
17.08.2007, 14:58
Հայ զինվո'ր, հիշի'ր
Զուգարանը վաշտի հրամանատարի դեմքն է:

Ավելացվել է 1 րոպե անց
Պահանջվում են համակարգչի հետ ծանոթ ծրագրավորողներ

Ավելացվել է 4 րոպե անց
Ապարանում վաճառվում են թութքի մոմեր` իրենց մոմակալներով:

Ավելացվել է 14 րոպե անց

Փոխհրաձգությունը, դա մտքերի փոխանակությունն է հեռավորության վրա:


Կյանքի վատթարանալը, նրա լավանալու կողմնակի հետևանք է:


Քանի որ մենք գնում ենք դեպի պայծառ ապագա, ուրեմն դա լավ կյանքից չէ:


Տամպակսի յուրաքանչյուր տասներորդ փաթեթում` անակնկալ-խլապուշկա:


Լռությունը ձեր ատամների ոսկին է:


Եթե կյանքից վերցնենք ամեն ինչ` նա երկար չի ձգի

Smergh
19.08.2007, 13:58
Եթե սիրում ես, ապա սիրիր այնպիսի կնոջ, որի հետ անհարմար չէ երևալ սեփական կնոջ աչքին:


Արվամոլների թիվն ինչի՞ հաշվին է օրեցօր ավելանում, եթե նրանք բնական ճանապարհով չեն կարող բազմանալ:


Կենտավրը միաժամանակ տղամարդ է տանը և անասուն` տնտեսության մեջ:


Ինչքան կնոջդ քիչ ես սիրում, այնքան երկնագույն են քո երազները:


Դուրը Կառլո հայրիկի երեխա ծնող օրգանն է:


Կին պաշտողների կուսակցության անդամ


Կարո՞ղ է արդյոք կարգին աղջիկը ապրել պանելային շենքում:


Այլասեռությունը` դա սեքսն է, որին դու չես մասնակցում:

Smergh
20.08.2007, 15:57
Գիտելիքն ուժ է, իսկ եթե ուժ կա` խելք պետք չէ:


Արևմուտքն այսօր Հայաստանից հեռու է մեկնած ձեռքի չափով:


Եթե մերոնք սիրեին աշխատել` միացնող սարքն անջատիչ չէին կոչի:


Մարդու իրավունքների խախտման համար` առանց դատի, գնդակահարություն տեղում:


Կոմունիստները մեզ վախեցնում էին պայծառ ապագայով, հանրապետականները` մութ անցյալով;


Կեցցե~ դաժան դատաստանը, ամենաարդարն աշխարհում...

Second Chance
21.08.2007, 14:16
Սա ռուսերենա ավելի լավ հնչում
Mudrost ne vsegda prixodit s vozrastom, bivaet chto vozrast prixodit odin...

Smergh
21.08.2007, 15:21
Սա ռուսերենա ավելի լավ հնչում
Mudrost ne vsegda prixodit s vozrastom, bivaet chto vozrast prixodit odin...
Եթե դեմ չեք կթարգմանեմ`
Իմաստությունը ոչ միշտ է գալիս հասունության հետ, պատահում է , որ հասունությունը մենակ է գալիս... Կներեք, կարծում եմ վատ չի հնչում:

Second Chance
21.08.2007, 15:33
Եթե դեմ չեք կթարգմանեմ`
Իմաստությունը ոչ միշտ է գալիս հասունության հետ, պատահում է , որ հասունությունը մենակ է գալիս... Կներեք, կարծում եմ վատ չի հնչում:
հա շաատ վատ չի;):D

Smergh
21.08.2007, 15:35
Ինչո՞ւ, նրանք ովքեր քեզանից դանդաղ են քշում ապուշ են, իսկ ովքեր արագ` մանյակ:


Երբեք չես իմանա ինչ սպասել կնոջից, տղա՞ թե՞ աղջիկ:


Եթե կա տնային տնտեսուհի, ուրեմն պետք է լինի նաև դրա վայրի տեսակը:


Տուր կնոջն անսահմանափակ ազատություն և նա իսկույն կսահմանափակի քոնը:


Կնոջը կառավարելու երկու միջոց կա, սակայն դրանք ոչ ոք չգիտի:

Smergh
22.08.2007, 12:57
Մի քիչ էլ խմողների մասին


Կարմիր գինին առողջարար է, իսկ առողջությունն անհրաժեշտ է օղի խմելու համար:


Առողջ կարող ես չլինել, սակայն պարտավոր ես առողջության կենացը խմել:


Հանքային ջուրն առավոտյան` շքեղություն չէ, այլ տեղափոխման միջոց/գինարբուկից հետո/:


Ով մեզ մոտ կգա գարեջրով` նա էլ կվազի օղու ետևից:


Ոչ ալկոհոլային գարեջուրը, դա առաջին քայլն է դեպի ռետինե կինը:


Այցելուի նյութերով արագ և էֆեկտիվորեն հասցնում եմ հարբած վիճակի:


Երեկոյան հայելու մեջ նայիր ինքդ, ցերեկը ընկերոջդ հետ, իսկ առավոտյան դեմ տուր թշնամուդ:


Վեդի Ալկոի շշի պիտակին. "Չարաշահելուց առաջ սառեցնել":

Ֆելո
24.08.2007, 01:21
կփոխանակեմ 40 տարեկան կնոջս երկու հատ 20 տարեկան աղջիկների հետ. խնդրում եմ 4 հատ 10 տարեկան չառաջարկել:)

Smergh
24.08.2007, 12:55
Միայն այն ժամանակ, երբ պարտքով փող ես վերցնում, հասկանում ես, որ շա~տ պետք ես մարդկանց:

Smergh
24.08.2007, 14:03
Հայաստանում բանկը դա այն տեղն է, որտեղ քեզ պարտքով, բայց տոկոսներով, փող կտան, եթե դու կարողանաս ապացուցել, որ քեզ փողը պետք չի:

Անի
24.08.2007, 21:53
Փորձիր գովել կնոջդ. ուշադրություն մի դարձրու, եթե նա անսովորությունից վախենա:
Տղամարդիկ որքան էլ վատ մտածեն կանանց մասին, միևնույն է ցանկացած կին նրանց մասին էլ ավելի վատ է մտածում :hands
Սկզբում Աստված ստեղծեց տղամարդուն, հետո ստեղծեց կնոջը: Հետո Աստված խղճաց տղամարդուն և նրան ծխախոտ տվեց: Մարկ Տվեն
Երջանկություն է, երբ մեծ, համերաշխ, հոգատար, սիրող ընտանիք ունես... ուրիշ քաղաքում::yahoo

Smergh
25.08.2007, 11:32
Նրա կյանքը փուլ եկավ և կոտրվեց: Հիմա նա վայելում է միմյանցից անկախ` երկու հրաշալի կյանքեր:

Ավելացվել է 10 րոպե անց
Նախկին դատախազը աշխատանք է փնտրում: Ինտիմ չառաջարկել:

Ավելացվել է 16 րոպե անց
Ճշմարտությունն աչքերին` լավ է ասել հեռախոսով:

Smergh
25.08.2007, 13:46
Հայտարարություն. Կգնեմ "դիքլոֆոս", կամ կվաճառեմ տարականներս:

Smergh
28.08.2007, 14:38
Ամուսնությունը դա երկու մարդկանց միությունն է, միասնաբար հաղթահարելու համար առաջացած դժվարությունները, որոնք չէին լինի` եթե չլիներ այդ միությունը:


Հայտարարություն. Հինգ երեխաների երջանիկ մայրիկը շտապ կծանոթանա նրանց հայրիկների հետ:


Ինչքան լայն են մեր մռութներն, այնքան խիտ են մեր շարքերը:


.Դժվար է կնոջը կորցնելը, համարյա անհնար...

Smergh
29.08.2007, 10:40
Այստեղ, պաթոլոգոանատոմի մոտ` ո՞վ է վերջինը:


Լուրջ ֆիրմային անհրաժեշտ են` վարորդ, քարտողարուհի, գրասենյակային կահույք և փող:


Բարին միշտ հաղթում է չարին, ուրեմն ով որ հաթեց` նա էլ բարին է:


Ծիծաղից դեռ ոչ ոք չի մեռել, բացի նրանցից, ովքեր կատակել են:

Smergh
30.08.2007, 14:31
Ես այդպիսի մարդ եմ` հիշաչար չեմ, այդ պատճառով էլ գրի եմ առնում:


Բավական չէր, որ ամեն ինչ այդքան վատ էր ընթանում` դեռ հարեվանս էլ ավտոմեքենա շահեց:


Այնքան լավ չէ այնտեղ, որտեղ մենք չկանք, որքան վատ է այնտեղ, որտեղ մենք ենք:


Սահնակդ պատրաստիր ամռանը, իսկ կտակդ` երեխա ժամանակ

Smergh
31.08.2007, 13:42
Սթափ վիճակում ղեկին նստելով` դու մտնում ես պետության /կամ տեսուչի/ գրպանը:


Գողը պետք է նստի բանտում, իսկ հիմարը`ինտերնետում:


Պատճառը գնում է հետեվանքի ետևից, դա այն ժամանակ է , երբ բժիշկը գնում է իր հիվանդի դագաղի ետևից:


Մարդկային հիմարությունը պատկերացում է տալիս անսահմանության մասին:

Smergh
01.09.2007, 12:42
Կյանքը, դա պայքար է մինչև ճաշը` սովի դեմ , ճաշից հետո` քնի դեմ:


Թե' գայլերն են կուշտ, թե' ոչխարները տեղում, իսկ հովվին հավե~րժ հիշատակ:


Զուգարանում տեսախցիկները տեղադրված են Ձեր անվտանգության համար:


Ժողովրդավարությունը, դա շահագործողին ինքնուրույն որոշելու հնարավորունն է:


Ավելացվել է 12 րոպե անց

Կրքոտ կանայք այլանդակ ձևով լավն են, լավն են նաև այլանդակության ժամանակ:

Smergh
08.09.2007, 14:41
Երբ լեզուն խելքից երկար է, պետք է կամ խելքը երկարացնել, կամ էլ` լեզուն կարճացնել:

Smergh
13.09.2007, 13:43
Եթե Ձեր գլուխը ցավում է, ուրեմն դուք այն ունեք:


Պարզ է, որ կյանքն իրենն է վերցնում. բայց ինչո՞ւ հենց մեզանից:


Մինչև յոթ անգամ չափես, ուրիշներն արդեն կկտրեն:


Հայտարարություն. Գաղտնի փաստաթղթերի հավաքման համար պահանջվում է մեքենագրուհի, որը կարդալ չգիտի:

Universe
03.10.2007, 13:29
2-րդ 3-րդ դասարանում
«Տ»-ին «Լ» էի ես ասում,
Եւ նստելով նստարանին,
Լուռ լսում էի ու Լռում :D

Հ.գ. ուրիշ հարմար թեմա չկար որ բանաստեղծությունը տեղադրեի :oy

Universe
04.10.2007, 01:19
Եթե ամուսինը կնոջ համար բացում է մեքենայի դուռը, ապա կամ մեքենան է նոր կամ կինը: :)

Կնոջ մեջ տղամարդը գնահատում է ոտքերը ե ընկնում նրանց առաջ, իսկ կինը տղամարդու մեջ գնահատում ե գլուխը և նստում վրան: :)

Smergh
12.10.2007, 15:10
Երկկնությունը պատժվում է երկու զոքանչով:


Կնոջը կառավարելու երկու միջեց կա, սակայն դրանք ոչ ոք չգիտի:


Կյանքը չստացվեց, սակայն փորձը /մոտեցումը/ հաշվեցին:


Նրա մոտ ամեն ինչ ահավոր է, բացի ախորժակից:


Ինչքան լայն է կնոջ կոնքը, այնքան երկար է ամուսնու աշխատանքային օրը:


Բացի ուրիշների անհաջողություններից` կյանքում այլ ուրախություններ էլ կան:


Մինչ կսովորես լեզուդ ատամներիտ ետևը պահել` նրանք կթափվեն:


Մարդկային հիմարությունը պատկերացում է տալիս անսահմանության մասին:

Dayana
17.10.2007, 09:24
Մի երգ էլ ես գրեմ բայց շատ ջրիկ չհամարեք :oy

Լանցետ լանցետ լանցետ
Պինցետ պինցետ պինցետ
Աղիք աղիք աղիք
Պոյպոքվել է կույրաղիք :D :D :D

Հ.Գ. Երգը գրվել է 2 տարեկան երեխայի կողմից , իսկ ես հեղինակային իրավունքները խախտելով առաջին անգամ հանրությանն եմ ներկայացնում :oy

Լէգնա
17.10.2007, 13:01
Ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում,բայց ուրիշի բրդած մածունը կուտեի :D

հ.գ. մեկ անձնավորություն միշտ ինձ զարմացնում էր իր ներքին կեղտությամբ,մի օր էլ այդ երգը լսեցի `"Ես ուրիշի կոկոն վարդը" ու անմիջապես հիշեցի այդ մարդուն,որը պտի սա երգեր այս կերպ: :[

Smergh
19.10.2007, 12:07
Հատված կտակից.... Գտնվելով միանգամայն գիտակից վիճակում` բոլոր փողերս ծախսեցի մահիցս առաջ:

Smergh
19.10.2007, 15:48
Մեզ մոտ, եթե մարդուն լավ հարցաքննես կպարզվի, որ նա ամեն ինչից ու անմենքից գոհ է` նույնիսկ Սերժիկից:

Second Chance
24.10.2007, 12:59
Դիպլոմը փաստաթուղթ է, որը վկայում է, որ դուք պոտենցիալ հնարավորություն եք ունեցել ինչ-որ բան սովորելու:

Second Chance
29.10.2007, 17:04
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս մի անգամ հանգստացրեց քաղաքացիներին. սպառողական ապրանքների գների սղաճի հիմքեր չկան, գներն ուղղակի անհիմն աճում են

Smergh
08.11.2007, 17:19
Լ.Տեր-Պետրոսյանի Նախընտրական խոստումներից.
...Մեր ժողովրդի համար կկազմակերպեմ ամենօրյա ընթրիքներ մոմերի լույսի ներքո:

Ավելացվել է 8 րոպե անց

Եթե երեկոյան պառկել եմ քնելու կոշիկներով, ապա ինչո՞ւ է առավոտյան գլուխս ցավում:


Գալուստ Սահակյանի մտքերից. Առողջ բանականության հետ պայքարում հաղթանակը մերը կլինի:


Արմենտելի նոր սակագներ. Ակտիվ, պասիվ և տհաճ:


Խիղճը դա վերացական հասկացողություն է. սկզբունքորեն այդպիսի օրգան չկա:


Ամեն ինչ լավ էր գնում այնքան ժամանակ, մինչև, որ վատացավ:

Adam
08.11.2007, 17:35
Այն, ինչ սթափ մարդը մտածում է, հարբածն արդեն անում է - Վ, Սահակյան www.vraert.com :hands:hands:hands:hands

Smergh
09.11.2007, 10:31
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս մի անգամ հանգստացրեց քաղաքացիներին. սպառողական ապրանքների գների սղաճի հիմքեր չկան, գներն ուղղակի անհիմն աճում են

Նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելուց հետո այն թույլ կտա յուրաքանչյուրիս` մեռնել իր հաշվին:

Լէգնա
10.11.2007, 11:22
Ես հրաժարվեցի երջանկությունից,երբ հայտնեցին,որ երջանկությունը փողի մեջ չէ:

Ստեղնաշարս արդեն կարողանում է լիմոնով սուրճ և տապակած կարտոֆիլ պատրաստել:Վաղը մենք ամուսնանում ենք:


հ.գ.բոլորը հրավիրված են :D

Tigran Adunts
12.11.2007, 19:02
Կինը անհանգստանում է երկու դեպքում. երբ նրան ինչ որ մեկը նայում է և երբ նրան չեն նայում...
***
Եթե դա իրոք սեր է առաջին հայացքից, ապա ինչու՞ հայացք դրամապանակին :think
***
Եթե ուսանողը չի ուզում սովորել, ուրեմն ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ լավ չի աշխատում :))
***
Լոտոն դա հաջողության որս չէ, այլ անհաջողակների որս :angry
***

Smergh
15.11.2007, 14:04
Եթե ձեր կինը հիմար է, ուրեմն այդ պատճառով է ամուսնացել ձեզ հետ:


Կինս այնքան հաճախ է հեռուստացույց նայում, որ հաղորդավարներն սկսել են նրան ճանաչել:


Երբեմն տղամարդը սիրահարվում է այտի փոսիկի վրա, սակայն ամուսնանում, սխալմամբ, ամբողջ կնոջ հետ:


Հիմա քաղաքական թեմաներով.


Լ.Տեր-Պետրոսյանի Նախընտրական խոստումներից. – Ժողովրդի համար կկազմակերպեմ ընթրիք` մոմերի լույսի ներքո:


Քոչարյանի երկնագույն երազանքը` գտնել տղամարդ Հայաստանում:


Մեզ մոտ արդեն ամեն մի քաղաքացի ունի անվճար բուժվելու, անվճար սովորելու և անվճար աշխատելու իրավունք:

Smergh
22.11.2007, 10:35
Մի մտահոգվիր, որ մազերդ թափվում են, փոխարենն աճում են պոզերդ:


Քչերը գիտեն այն`թե ինչքան շատ պետք է իմանալ, որպեսզի հասկանանք` թե ինչքան քիչ գիտենք մենք:


Վատը, դա վաղուց մոռացված լավն է:


-Ես այս երթուղայինով երրորդ մաս կհասնե՞մ,- իսկ ե՞ս:

Smergh
24.11.2007, 13:41
-Կնոջ մտավոր կարողությունները ծաղրել կարող է միայն նախանձ մարդը:
-Տափակությունը սառը զենքի տեսակ է:
-Ամուսնացար ինքդ` ետ պահիր ուրիշին:
-Կյանքում բոլոր լավ բաները կամ` օրենքով արգելված են, կամ `անբարոյական են, կամ էլ դրանցից գերանում են:
-Բարձր խոսե'ք, ես առանց ակնոցների վատ եմ լսում...

Tigana
24.11.2007, 14:08
Եթե ուզում ես ինձ սիրել,սովորիր ինձ ատել::angry

Smergh
24.11.2007, 14:09
-Ինտերնետն, ինչպես մահը` տանում է լավագույններին:
-Մեքենա վարելու արվեստը զոհեր է պահանջում:

Smergh
24.11.2007, 15:03
Մոիսեյը /Մովսեսը/ 40 տարի հրեաներին ուղեկցում էր պաղեստինցիներից գրաված տարածքներում:

Ուրվական
24.11.2007, 15:07
Բոլոր մեծ մարդիկ քիչ են ապրել... Ինչ-որ լավ չեմ զգում...

Smergh
29.11.2007, 14:47
Բոլոր մեծ մարդիկ քիչ են ապրել... Ինչ-որ լավ չեմ զգում...

Նույն ոճով`
-ԱԼՄ նայելիս, երբ ցանկանում եմ խելացի բան լսել` ձայնն անջատում եմ ու ինքս եմ խոսում:

Smergh
05.12.2007, 12:39
Ներողություն եմ խնդրում կանոնադրական խախտման համար: Թարգմանությունն ամբողջությամբ կփչացներ սրամտության իմաստը, այդ իսկ պատճառով ներկայացնում եմ բնագրով`

Если крыть нечем-кройте матом.

Smergh
10.12.2007, 11:06
Փչացել է զարթուցիչս: Զանգահարել ամեն օր, բացի հանգստյան օրերից` առավոտյան ժամը 8-ին:

Smergh
17.12.2007, 09:41
Երբեք մի վիճեք կնոջ հետ` նրա ներկայությամբ:

Smergh
28.12.2007, 14:39
Հումորի հարգելի սիրահարնե~ր, Շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ, գալիք նոր տարվա կապակցությամբ ու չզարմանաք, թող ամեն ինչ Ձեր համար դժվար մնա:)

Տարիների հետ ամեն ինչ հեշտանում է. Հեշտանում է ատամներ մաքրելը, սանրվելը ...:hands

Tigran Adunts
28.12.2007, 16:30
Փողը կեղտ է, բայց բոլոր նորմալ մարդիկ առանց փողի չեն կարող ուղղակի գոյատևել: Հետևություն ինքներդ արեք :think

Smergh
08.01.2008, 15:35
Նոր սարսափ ֆիլմ.
"Զոքանչների կղզին"

Smergh
08.01.2008, 15:58
Եթե Ձեր գլուխը ցավում է, ուրեմն դուք այն ունեք:


Պարզ է, որ կյանքն իրենն է վերցնում. բայց ինչո՞ւ հենց մեզանից:

Tigran Adunts
11.01.2008, 09:28
Եթե զգում եք, որ Ձեր սիրտը ցավում է, եթե սրտի կսկիծ զգաք, եթե անհանգիստ եք, ապա "ՎԵՐ ԸՆԳԵՔ ՏԵՂՆԵՐԴ" , չեք ջոկում, որ լավ չեք? :D

Smergh
11.01.2008, 14:55
-“Ընտանեկան դրությունը” սյունյակում գրել էր` անելանելի:
-Չկան տգեղ կանայք , կան վախկոտ տղամարդիկ:
-Ոչինչ այնպես չի լավացնում ընտանեկան ուտեստեղենի համը` որքան ռեստորանային գները:
-Բարեկամներդ գալիս ու գնում են, իսկ թշնամիներդ` կուտակվում:

Second Chance
25.01.2008, 10:48
Սեղանի վրա 2 գիրք է դրված մեկը հաստ .մյուսը՝ բարակ, բարակ գրքի վրա գրված է ЛОГИКА , հաստի վրա` ЖЕНСКАЯ ЛОГИКА- ТОМ 52:D

Tigana
25.01.2008, 11:17
Եթե ուզում ես ինձ սիրել,արի սիրի:D

Undina
25.01.2008, 11:51
Ինչու է կնոջ ցանկությունը օրենք, իսկ տղամարդու ցանկությունը՝ հոդված…:D

Smergh
30.01.2008, 15:58
. Խիղճը դա վերացական հասկացողություն է. սկզբունքորեն այդպիսի օրգան չկա:
. Ամեն ինչ լավ էր գնում այնքան ժամանակ, մինչև, որ վատացավ:
. Նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելուց հետո այն թույլ կտա յուրաքանչյուրիս` մեռնել իր հաշվին:
. Երբ լեզուն խելքից երկար է, պետք է կամ խելքը երկարացնել, կամ էլ` լեզուն կարճացնել:
. Հայաստանում բանկը դա այն տեղն է, որտեղ քեզ պարտքով, բայց բարձր տոկոսներով փող կտան, եթե դու կարողանաս ապացուցել, որ քեզ փողը պետք չէ:
. Նախկին դատախազը աշխատանք է փնտրում: Ինտիմ չառաջարկել:
. Ժողովրդավարությունը, դա շահագործողին ինքնուրույն որոշելու հնարավորունն է:

Smergh
31.01.2008, 12:56
Պահպանի'ր ստեղնաշարը` արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու օրգանը:

Սամվել
03.02.2008, 10:57
Այսուհեև Հայլուր հաղորդաշարի վերևի ձախ անկյունում գրվելու է քաղաքական գովազդ :D

Smergh
17.02.2008, 16:00
Ըստ Արամ Սարգսյանի /երեկվա հանրահավաքում իր ասծից այդպես հասկացա/
Դարվինը սխալվում է, մարդիկ առաջացել են ոչ թե կապկից, այլ բորենուց:
Այդ դեպքում ուզում եմ հարցնել` Ինչո՞ւ են մարդիկ հպարտանում իրենց նախնիներով, իսկ կապիկներն իրենց հետնորդներով:

Լեո
17.02.2008, 18:03
Հանուն միլիոնատիրոջ աղջկա հետ ամուսնանալու նա պատրաստ էր ամեն ինչի, նույնիսկ սիրելու:D

Կինը կարող է տղամարդուն միլիոնադեր դարձնել, եթե նա... միլիարդատեր է:D

Fedayi
09.03.2008, 12:43
Ի~նչ ափսոս, որ Դուք վերջապես գնում եք::)

Արիս
09.03.2008, 14:45
Ժողովուրդ,հիմա ինչ, որ մեր երկրի նախագահը կին լինի,իրա ամուսինը կոչվելուա առաջին ղամարդ???

Ավելացվել է 2 րոպե անց
տ-ն դիտմամբ չեմ մոռացել,պատահական ստացվեց :)

WArmanW
09.03.2008, 15:01
О: Сессия - это время, когда живые завидуют мертвым...

О: На уроке: ты в туалет помочи заодно и тряпку.

О: Твои глаза как два алмаза блестят из дырки унитаза.

Արիս
09.03.2008, 23:32
Ադրբեջանն էլ չի ուզում Ղարաբաղը վերցնի....Վախենում են ` իրենց նախագահն էլ ղարաբաղցի դառնա...

Լեո
09.03.2008, 23:35
Փողը փող է մինչև փոխվելը (c):D

Արիս
15.03.2008, 14:32
Ուռոլոգ- բանալու անցքով տուն ռեմոնտ անող...

Smergh
19.03.2008, 11:30
-Քծիպությունն արատ չէ, այլ հարստանալու միջոց:
-Եթե գների բարձրացումը չի պլանավորվել, ուրեմն այն չպլանավորված է:
-Կարգին փողերը երբեք չեն լինում կարգին մարդկանց ձեռքին:
-Ապոկալիպսիսի գլխավոր հովանավորը "Մայքրոսոֆտ"-ն է:
-Բոլոր բնական հյութերից, բժիշկն ինձ թույլատրել է միայն ստամոքսայինը:
-Եթե աղջիկը գիտի իր գինը, ուրեմն նա մի անգամ չէ, որ ասել է այն:
-Ես հիշաչար չեմ, վրեժս կլուծեմ ու կմոռանամ:
-Եթե կուզես զինվոր լինել՝ սովորիր դեկանին մայր հայհոյել:

Երևի բավական է, եթե կուզեք՝ մի 1500 հատ էլ ունեմ:

Smergh
19.03.2008, 11:58
Եվս 100 գրամ ներդրում՝ և ես կվերածվեմ անշարժ գույքի:

Smergh
20.03.2008, 10:09
-Անկողնում ծխող ձին կրկնակի է վտանգում իր կյանքը:
-Ամեն ինչ ձեր ձեռքին է, մանրեները, բակտերիաները, ճիճուների ձվերը…
-Աֆրիկական փիղը, մանրացված և ճաղատացած մամոնտն է:
-Սարսափ ֆիլմ. "Զոքանչների կղզին"
-Պե՞տք է տիկնոջը ավտոբուսից դուրս գալիս մեկնել ձեռքը, եթե նա ցանկանում է ավտոբուս բարձրանալ:

Smergh
20.03.2008, 11:46
Ժամանակը ոչ միայն լավագույն բժիկն է, այլ նաև լավագույն պաթոլոգոանատոմը:

Smergh
20.03.2008, 12:53
Եթե ուզում ես երազում անգլերեն սովորել` քնիր անգլիացու հետ:

Ավելացվել է 8 րոպե անց
Զատիկի կապակցությամբ.

Յուրաքանչյուր տղայի` մեկ ձու:

Արիս
01.04.2008, 10:10
Նյուտոնի 5-րդ օրենքը.
ոնց ուզում ես չիշիկ արա, մեկա վերջին կաթիլը տրուսիկիդ մեջ ա մնում...

Հ.Գ.
4-րդ օրենքը տիեզերական ձգողությանն ա վերաբերվում ....

Fedayi
04.04.2008, 10:32
-Աստված մեռավ,-ասաց Նիցշեն:
-Նիցշեն մեռավ,-ասաց Աստված:
:D:D:D

Zangezur
05.04.2008, 23:59
Մանկությունից բոլորիս հայտնի է "Գիտելիքն ուժ է, ժամանակը՝ փող" արտահայտությունը:
Բացի դրանից դպրոցական դասընթացից հայտնի է, որ A = F * t, այսինքն՝ Աշխատանքը = Ուժ * Ժամանակ: Արժեքները տեղադրելով կստանանք՝ Աշխատանքը = Գիտելիք * Փող, որտեղից օրինաչափորեն հետևում է, որ Փող = Աշխատանք / Գիտելիք: Այսիքնք գիտելիքները զրոյի ձգտելու դեպքում փողը ձգտում է ԱՆՎԵՐՋՈՒԹՅԱՆ: Ընդ որում կատարվող աշխատանքը ոչ մի էական ազդեցություն չունի:

Kuk
06.04.2008, 00:03
Լսիր կնոջը և արա հակառակը:
Այնուհետև շուռ տուր նրան և արա, ինչպես ինքն է ուզում:oy;)

Արիս
08.04.2008, 17:25
Մանկությունից բոլորիս հայտնի է "Գիտելիքն ուժ է, ժամանակը՝ փող" արտահայտությունը:
Բացի դրանից դպրոցական դասընթացից հայտնի է, որ A = F * t, այսինքն՝ Աշխատանքը = Ուժ * Ժամանակ: Արժեքները տեղադրելով կստանանք՝ Աշխատանքը = Գիտելիք * Փող, որտեղից օրինաչափորեն հետևում է, որ Փող = Աշխատանք / Գիտելիք: Այսիքնք գիտելիքները զրոյի ձգտելու դեպքում փողը ձգտում է ԱՆՎԵՐՋՈՒԹՅԱՆ: Ընդ որում կատարվող աշխատանքը ոչ մի էական ազդեցություն չունի:

նմանատիպ մի բան էլ ես գիտեմ...
կից նկարը նայեք...:D
Նախորոք ասեմ , աղջիկներ լուրջ չնդունեք...

Fedayi
14.05.2008, 19:41
Ռեզյումեում...

Ունեմ աշխատանք փնտրելու 5 տարվա աշխատանքային փորձ...:D

Fedayi
24.05.2008, 19:16
Ի՞նչ եք կանգնել դռան մոտ, մի' ամաչեք, մի' ամաչեք, գնացե'ք գրողի ծոցը:

Ռեդ
24.05.2008, 19:25
В любовном треугольнике всегда один угол тупой :D

Fedayi
24.05.2008, 19:27
Եթե ես հասկանայի բոլոր հումորները, հիմա ծիծաղից մեռել էի: FEDAYI /հատուկ քաղաքականության բաժնի համար/:D:D:D

Ջուզեպե Բալզամո
06.06.2008, 01:17
" Ուժն է ծնում իրավունք " ասաց ոզնին, իջնելով արնաթաթախ կակտուսի վրայից …

Գալաթեա
06.06.2008, 01:23
Լույսը թունելի վերջում ընդամենը մոտեցող գնացքի լուսարձակներն են..

Սելավի
06.06.2008, 05:14
Երբ կնոջը մեկ անգամ հանվեցնում էս, դրանից հետո ամբողջ կյանքդ ամեն ինչ անում էս որ հագցնես:

Եթե կինը հարձակվումա, ինչքան հնարավորություն ունես պիտի պարտվես:

Եթե ուզում էս կինը փոխի իր կարծիքը, պիտի ամբողջությամբ համաձայնվես հետը:

եթե լռությունը ոսկիյա, ուրեմ բոլոր կանայք ատում են հարստությունը:

Կինը էն ժամանակա մենակ ուշադիր լսումա տղամարդուն, երբ տղամարդը քնի մեջ խոսումա:

եթե անգամ կնոջը ոչինչ չես հարցրել՝ միևնույննա պատասխանի սպասի:

կինը առանց նորության չի կարա ապրի, եթե նորություն չկա, ինքը մի անգամից տեղում ստեղծումա:

կինը երկու դեպքումա մենակ անհանգստանում, մեկ որ ինչ-որ մեկը իրան ուշադիր նայումա, մեկ էլ որ ոչ ոք իրան ուշադրություն չի դարձնում:

Կինը ոչ թե խնդրումա որ իրան լսես՝ այլ նա խնդրումա որ իրան օգնես, հասկանա թե ինքը ինչա խոսում:

եթե կինը բղավումա որ դա իր համար մևնույննա, նշանակումա հենց դա իր համար միևնույնը չի:

Հակառակվել կնոջ հետ այդքան էլ դժվար չի, մանավանդ երբ հասկանում էս որ դա անիմաստա:

Թույլատրեք կնոջը խառնվի խոսակցությանը, դրանից հետո էլ կարևոր չի թե ինչի մասին էիք խոսում:

կինը կատարելության մեջա լինում էն ժամանակ, երբ օտար լեզվիելա տիրապետում, բայց այդ ժամանակ տղամարդը խղճալիյա դառնում, որովհետև կինը երկու անգամ ավելիյա խոսում:

կինը կարող է ամեն ինչ էլ հասկանալ, մենակ թե վերջից սկսած պիտի բացատրես:


կինը միշտ էլ մնումա կին, միևնույննա՝ ուզում էս ասա «ոնց ուզում էս արա» մեկա ինքը իրա ձևովա անելու:

Կինը շատ բարիյա, նա կարող է ներել տղամարդուն, անգամ այն ժամանակ երբ տղամարդը ոչ մի բանում էլ մեղավոր չի:

Janita Hero
06.06.2008, 13:43
Երեխամերը մեր ուրախությունն են, իսկ տղամարդիկ՝ մեր թուլությունը։ Մի անգամ թուլացար... ուրախանում ես ամբողջ կյանքում։

:D:D:D

Լուսիանա
06.06.2008, 22:17
" Ուժն է ծնում իրավունք " ասաց ոզնին, իջնելով արնաթաթախ կակտուսի վրայից …

Իսկ ես այս տարբերակն էի լսել
"Как обманчива природа" сказал ежик слезая с кактуса :)

Ջուզեպե Բալզամո
07.06.2008, 01:31
Իսկ ես այս տարբերակն էի լսել
"Как обманчива природа" сказал ежик слезая с кактуса :)

Լուս ջանը՛ս, իմ ոզնին նույն քո ոզնին ա, բայց խաբվածի մանթոյից դուրս գալու փորձից հետո… (կակտուսները չեն արյունահոսում)
Հ.Գ. սրամիտքը ծնվեց ՀՅԴ-ի մասին մի հոդված կարդալուց հետո

Smergh
07.06.2008, 13:56
" Ուժն է ծնում իրավունք " ասաց ոզնին, իջնելով արնաթաթախ կակտուսի վրայից …

Ռուսերենից Ճիշտ չէք թարգմանել, "արնաթաթախ"-ի փոխարեն պետք է լիներ "արնաշաղախ"…
Ինչպես երևում է, ռուս հեղինակը Դաշնակցությունից լա՜վ էլ տեղյակ է…

Խնդրում եմ ներողամիտ գտնվել ու իբրև ընծա ընդունել այս սրամտությունը.

Լևոնի վկաները նրան աստվածացնում են, հակառակորդները սատանայի /Նեռ/ տեղ դնում , այդպես էլ՝ ոչ մեկը նրան մարդու տեղ չի դնում:

Fedayi
09.06.2008, 20:04
Լևոնի վկաները նրան աստվածացնում են, հակառակորդները սատանայի /Նեռ/ տեղ դնում , այդպես էլ՝ ոչ մեկը նրան մարդու տեղ չի դնում:

:D:D:D

Սա էլ ընծա ընդունե'ք:

Հայ լինելը դիագնոզ է...

Ջուզեպե Բալզամո
09.06.2008, 21:44
Ռուսերենից Ճիշտ չէք թարգմանել, "արնաթաթախ"-ի փոխարեն պետք է լիներ "արնաշաղախ"…
Ինչպես երևում է, ռուս հեղինակը Դաշնակցությունից լա՜վ էլ տեղյակ է…

Ռուս հեղինակ չկա, ես բան չեմ թարգմանել, ՀՅԴ մասին բան էի կարդում ու միտքը ծնվեց իմ սեփական գլխում… փորձեցի մի քիչ սրել ու ձեզ ներկայացնել: Ոնց երևում ա անհաջող գաղափար էր… :)

Smergh
10.06.2008, 09:26
:D:D:D

Սա էլ ընծա ընդունե'ք:

Հայ լինելը դիագնոզ է...

Fedayi-ին՝ ի նշան երախտագիտության

Դիագնոզ ասացիք հիշեցի՝


-Հիվանդին ախտորոշեցին այսպես. «պոռնո-շարժական ապարատի խանգարում»
-Բարձրանում ենք, բարձրանո՜ւմ, բարձրանո՜ւմ…և ահա ծնկները երևացին:
-Դուք այնպես եք վրաս նայում՝ կարծես արդեն մերկացել եմ:
-Տիկի՛ն, Ձեր պիտանիության ժամկետը վաղո՜ւց անցել է:
-Քարտողարուհին պետք է իմանա և լավ կատարի երեք հրահանգ՝ նստե՛լ, պառկե՛լ և ֆա՛քս:

Էլի քաղաքական՝

-Շատ հրաշալի մարդիկ են դուրս եկել ժողովրդից՝ ի նշան բողոքի:
-Չի կարելի բոլորին ամեն ինչ տալ, քանի որ բոլորը շատ են, իսկ ամեն ինչը՝ քիչ:

Եվս մի քանի սրամտքեր.

-Թաց ձեռքերով ձեռք մի տվեք բաց հոսանքատար լարերին՝ նրանք դրանից ժանգոտվում են:
-Սերը դա երևակայության խրախճանքն է բանականության հանդեպ:
-Սպորտի վարպետ բռնցքամարտիկը կհեռացնի Ձեր ցավող ատամներն առանց «ՍՊԻԴ»-ով վարակվելու վտանգի
-Քսիլիտով Դիրոլը՝ կպահպանի Ձեր ականջներն առավոտից մինչև երեկո:

VisTolog
10.06.2008, 10:12
Վա~յ, լավն է~ր... :D

Smergh
12.06.2008, 12:42
Վա~յ, լավն է~ր... :D

Հիմա արդեն Ձեզ եմ նվիրում մի քանի մտքեր` իմ "Կանայք և տղամարդիկ" բաժնից

-Եթե դուք կարծում եք, որ նիկոտինը չի ազդում Ձեր կնոջ ձայնի վրա` փորձեք ծխախոտի մոխիրը թափել հատակի գորգին:
-Անցել եմ ամուսնուս նյարդերի վրա ազդելու՝ արագացված դասընթացներ:
-Սիրելի'ս, մեր բարեկամություն անելու ժամն է հասել:
-Ամուսինն առանց բռնակի ճամպրուկի նման է, քարշ տալը դժվար է, դեն նետելն էլ ափսոսում ես:
-Կինը տղամարդուց վերցնում է ամեն ինչ, անգամ ազգանունը:
-Ամուսի'ն, ահա թե ինչ է մնում տղամարդուց` ամուսնանալուց հետո:
-Կնոջ խելքի և գեղեցկության արտադրյալը հաստատուն մեծություն է:
-Չեմ սիրում գռեհիկներին, ինչի՞ս են պետք կոնկուրենտները:
-Եթե առավոտյան արթնացար ու կինդ հետդ չի խոսում, ուրեմն նախորդ երեկոն ստացվել է:
-Հենց պամպերսը սկսեց սեղմել առջևից՝ մանկությունն ավարտվեց:
-Կնոջը կառավարելու երկու միջոց կա… սակայն դրանք դեռևս ոչ ոք չգիտի:
-Եթե աղջիկը գիտի իր գինը, ուրեմն նա մի անգամ չէ, որ ասել է այն:

Dayana
12.06.2008, 12:48
Հիմա արդեն Ձեզ եմ նվիրում մի քանի մտքեր` իմ "Կանայք և տղամարդիկ" բաժնից

-Եթե դուք կարծում եք, որ նիկոտինը չի ազդում Ձեր կնոջ ձայնի վրա` փորձեք ծխախոտի մոխիրը թափել հատակի գորգին:
-Անցել եմ ամուսնուս նյարդերի վրա ազդելու՝ արագացված դասընթացներ:
-Սիրելի'ս, մեր բարեկամություն անելու ժամն է հասել:
-Ամուսինն առանց բռնակի ճամպրուկի նման է, քարշ տալը դժվար է, դեն նետելն էլ ափսոսում ես:
-Կինը տղամարդուց վերցնում է ամեն ինչ, անգամ ազգանունը:
-Ամուսի'ն, ահա թե ինչ է մնում տղամարդուց` ամուսնանալուց հետո:
-Կնոջ խելքի և գեղեցկության արտադրյալը հաստատուն մեծություն է:
-Չեմ սիրում գռեհիկներին, ինչի՞ս են պետք կոնկուրենտները:
-Եթե առավոտյան արթնացար ու կինդ հետդ չի խոսում, ուրեմն նախորդ երեկոն ստացվել է:
-Հենց պամպերսը սկսեց սեղմել առջևից՝ մանկությունն ավարտվեց:
-Կնոջը կառավարելու երկու միջոց կա… սակայն դրանք դեռևս ոչ ոք չգիտի:
-Եթե աղջիկը գիտի իր գինը, ուրեմն նա մի անգամ չէ, որ ասել է այն:
:D :D լավն էին :D բարի վերադարձ ;)

Smergh
21.06.2008, 21:53
Լևոնի կողմնակիցները նրան աստվածացնում են, հակառակորդները ստանայի տեղ են դնում, և ոչ-ոք նրան մարդու տեղ չի դնում:

Ուլուանա
21.06.2008, 22:05
Լևոնի կողմնակիցները նրան աստվածացնում են, հակառակորդները ստանայի տեղ են դնում, և ոչ-ոք նրան մարդու տեղ չի դնում:
Smergh, սա մի անգամ արդեն գրել ես։ ;) Ի դեպ, հենց էս էջում։

Արամ
21.06.2008, 22:05
Լևոնի կողմնակիցները նրան աստվածացնում են, հակառակորդները ստանայի տեղ են դնում, և ոչ-ոք նրան մարդու տեղ չի դնում:

:hands:hands ոնց որ ասում ա Մարկիզը Դիպուկ էր:D:D:D

Smergh
18.07.2008, 11:06
-Եթե Դավիթ Շահնազարյանը թևեր ունենար, դրանք կխանգարեյին իրեն՝ սողալիս…
-Եթե մութ անցյալին գումարենք պայծառ ապագան` կստացվի գորշ ներկան:
-Մարդիկ, որոնք չեն կարողանում ստել` համարվում են սոցիալապես անհարմարվողականներ:
-Սոցիալապես ամենահարմարվողական մարդը Լ.Տեր-Պետրոսյանն է:
-Եթե թշնամին չի հանձնվում` գտի’ր քեզ համար նոր թշնամի:

-Եվս 100 գրամ ներդրում և ես անշարժ գույք կդառնամ:
-Ռուս մարդը միաժամանակ առողջ և լուրջ դատել չի կարող:

-Եթե վերքին աղ ցանենք, այն երկար ժամանակ թարմ կմնա:
-Եթե դու բոլորից խելացի ես, ապա ո՞վ է դա գնահատելու:
-Ծիծաղից դեռ ոչ ոք չի մեռել, բացի նրանցից, ովքեր կատակել են:
-Բուժման ոչ ավանդական եղանակներ` հոգատարություն, փաղաքշանք, լավագույն դեղորայք:

-Ժամանակը ոչ միայն լավագույն բժիկն է, այլ նաև լավագույն պաթոլոգոանատոմը:
-Տվեք ուսանողին հենման կետ և նա կննջի:
-Եթե կուզես զինվոր լինել՝ սովորիր դեկանին մայր հայհոյել:

Yevuk
18.07.2008, 11:17
Եթե երկու մարդ վիճում են, ուրեմն մեկը տականաք է, մյուսն էլ հիմար....:D

Smergh
20.07.2008, 18:20
Եթե երկու մարդ վիճում են, ուրեմն մեկը տականաք է, մյուսն էլ հիմար....:D

Ապրե՛ս, շատ դիպուկ էր, եթե թույլ կտաս այս դիպուկ միտքը արդիականացնեմ ու տեղայնացնեմ այսպես՝

Եթե երկու մարդ վիճում են, ուրեմն դրանցից մեկը հհշական տականք է, մյուսը այնքան հիմար, որ փորձում է տականքին մարդ դարձնել խոսքով, որն ընդունակ չէ այն լսելու…

Chuk
20.07.2008, 18:26
Մոդերատորական: Smergh, այսուհետև ցանկացած քաղաքականացված ու վիրավորական ենթատեքստով սրամիտք ջնջվելու է, դու ստանալու ես խիստ նկատողություն ու համապատասխան տուգանային միավոր վիրավորական գրառման համար:

Nyuton
25.07.2008, 22:23
Մոդերատորական։ Գրառումը ջնջված է ոչ յունիկոդ լինելու պատճառով։

Եթե ինչ-որ պատճառով հայերեն յունիկոդով գրելու հետ կապված դժվարություններ ունեք, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Anhavat
14.10.2008, 10:08
Անգամ եթե քեզ կերել են
դու ունես երկու ելք,


ամեն պիպետկա երազում է դառնալ հոգնա

ես ունեմ երկու նորություն լավ և վատ
-սկսի վատից
-ես ջարդել եմ քո մերսեդեսը
-ի՟սկ լավը
-էլ չեմ անի

:ok

Հայկօ
21.10.2008, 19:17
Մի ֆրանսիացին կնամոլ է, երկուսը՝ մենամարտ, երեքը՝ հեղափոխություն:
Մի գերմանացին պեդանտ է, երկուսը՝ գործարան, երեքը՝ պատերազմ:
Մի հրեան խանութ է, երկուսը՝ միջազգային շախմատային մրցաշար, երեքը՝ Ռուսական Ազգային բանկ:
Մի ռուսը հառփեցող է, երկուսը՝ կռիվ, երեքը՝ ադմինիստրացիա:
Մի հունգարացին սովորական հունգարացի է, երկուսը՝ քաղաքական կուսակցություն, երեքը՝... Երեք չի լինում, դրանցից մեկը կա՛մ հրեա է, կա՛մ գերմանացի :lol :lol :lol

Dorian
14.01.2009, 03:28
Կինը երբեք չգիտի, թե ինչ է ուզում, բայց չի հանգստանա, մինչև չհասնի ուզածին:
Կինը կարող է տղամարդուն միլիոնատեր դարձնել, եթե իհարկե նա միլիարդատեր է:
Ղեկին նստած կինը նման է աստղի` դու նրան տեսնում ես, նա քեզ` ոչ:
Կնոջ դեմքը երբեք այնքան խելացի արտահայտություն չի ունենում, որքան փողերը հաշվելիս:
Ցանկացած կին կհայտնվի ձեր ոտքերի առաջ, եթե ճիշտ հարվածեք ծնոտին:
Խելացի կինը դերեժաբլի նման է... ի դեպ, ե՞րբ եք վերջին անգամ դերեժաբլ տեսել:

cold skin
22.01.2009, 15:48
Մի ժպտացեք ես մանկուց վախեցել եմ ձիերից:
Ես հեռացել եմ ինքս ինձանից, կվերադառնամ կես ժամ հետո:
Սարսափելի կանայք չեն լինում, լինում են վախկոտ տղամարդիկ:
Զգեստապահարանի դուռը բացելիս ` նախ թակեք այն:
Ես չեմ հիշում այն ակնթարթը, որից հետո ոչինչ չեմ հիշում:

Ուրվական
22.07.2009, 20:53
Կյանքն, իհարկե, չստացվեց, բայց մնացած ամեն ինչը նորմալ է:
Օպտիմիստն այն տղամարդն է, որը նստած է տրամվայում և փորձում է ծանոթանալ կողքի շիկահերի հետ:
Ամուսնությունը մի իրադարձություն է, որից հետո տղամարդը ծաղիկների փոխարեն սկսում է բանջարեղեն գնել:
Նա նորմալ աղջիկ է: Եվ այդ պատճառով բավականին թանկ:
Ես գարեջուր խմում եմ միայն երկու դեպքում՝ երբ կա խեցգետին ու երբ չկա խեցգետին:

Elmo
25.07.2009, 23:29
Կյանքը վնասակար երևույթ է, դրանից մարդիկ մահանում են:

Ինչքա՞ն արագ է ժամանակը թռնում. չհասցրեցի արթնանալ, բայց արդեն ուշանում եմ աշխատանքից:

Համակարգիչը դժվար թե երբևէ մարդուց խելոք դառնա, այդ մարդն է արդեն համակարչից բութ դառնում:

Հայկօ
10.08.2009, 00:58
Գործնականը էն ա, որ ամեն ինչ աշխատում ա, բայց ոչ մի բան հասկանալի չի: Տեսականը էն ա, որ ամեն ինչ հասկանալի ա, բայց ոչ մի բան չի աշխատում: Բայց մեկ-մեկ տեսականն ու գործնականը համընկնում են. ոչ մի բան չի աշխատում ու ոչ մի բան էլ հասկանալի չի :)):

Կտրուկ
27.08.2009, 23:25
Ռիսկը գործի կեսն է.զգուշությունն էլ՝մյուս կեսը։

Enigmatic
03.10.2009, 00:20
Elle-ի կարգախոսը
«Եթե Աստված ցանկանար, որ մարդը միշտ մտածեր միայն գլխով, ապա կստեղծեր Գնդիկ- բոքոնիկ...» :))

Playboy-ի կարգախոսը
«Նայիր շապիկի տակ»:

Valio-ի կարգախոսը
«Մեր մթերքները շարունակում են մնալ մատչելի. չէ՞որ մեր կովերը գլուխ չեն հանում տնտեսությունից»:))

Մեջբերումը Էլ Style Ամսագրից

Լեո
20.10.2009, 21:41
Հայտարարություն
Նախագահի այցելությանը նախապատրաստվելու համար հիվանդանոցին անհրաժեշտ են առողջ հիվանդներ :))

Գոռ Ջան - Հայ
21.10.2009, 08:38
Վաճառվում է 29 000 քառ. կմ բնակելի հողատարածք Կովկասում , բնակելի շինություններով և պտղատու այգիներով, գինը պայմանագրային, հնարավոր է նաև փոխանակում: :P

Dayana
21.10.2009, 10:25
Վաճառվում է 29 000 քառ. կմ բնակելի հողատարածք Կովկասում , բնակելի շինություններով և պտղատու այգիներով, գինը պայմանագրային, հնարավոր է նաև փոխանակում: :P

Չի՛ վաճառվում :angry խաղարկվում է :D

Դատարկություն
21.10.2009, 13:45
Փոխանակում եմ 40 տարեկան կնոջս երկու 20 տարեկանների հետ (խնդրում եմ 4 հատ 10 տարեկան չառաջարկել)...

Հայկօ
25.10.2009, 19:31
Գրական հերոսների SMS-ներ :)).



Մամ, ստե ինչ-որ գորշ գյադա ա դուռը ծեծում, ասում ա՝ պիցցայի առաքում ա: Մենք տենց բան պատվիրել ե՞նք: Սևուկ ուլիկ

Էսօր ուշ կգամ տուն, քնելուց առաջ չմոռանաս աղոթել: Օթելլո

Էս ուրբաթ գալիս ե՞ս հառփելու: Հաշիվը փակում եմ: Սալիերի

Թողեք հանգիստ քնեմ, աննասուննե՛ր: Գեղեցկուհի

ՀԱ՛: ԵՎ Ե՛Ս: Բրուտոս

Արա Հա՛նս, ինձ խի՞ սպանիր, Դիսնեյի չափ էլ չկա՞ս: Ծովահարս

Դու հո կազյո՞լ չես, Իվանուշկա: Ավագ քույր

))))))))))))))))))))))))))): Չեշիրյան կատու

Սատանա կա քաղաքում: Վոլանդ

Կարոտում եմ, մամ: Հարրի
the message was not delivered: the recipient does not exist

Թույն կայֆ էր, ընգեր, կարգին բացում ա: Սաքո

Գնացքները մինչև քանի՞սն են աշխատում: Աննա

Սաունայում եմ: Նեսո

Տղեք, շուկայում եմ, ձեզ ի՞նչ բերեմ, քյարփի՞նջ, թե՞ գիպսակարտոն: Նուֆ-Նուֆ

Վասիլիսա ջան, յոթ սարը անցա, մնաց յոթ ծովը: Իվանուշկա

Հորս արև՝ պսակված չեմ, մատանին կապ չունի: Ֆրոդո

Բաժանորդը խնդրում է զանգահարել իրեն: Փանջունի

Հեղինե, ու՞ր մնացիր: Հենց հիմա հել արի տուն, թե չէ վատ կլինի: Մենելաոս

Ախպերս որ իմացավ՝ թքում ենք: Անուշ

Պարիս, վիագրան պրծել ա, մի կերպ յոլա գնա: Ափրոդիտե

Չեմ կարա, ապեր, իրիկունը պարսիկ ընգերներիս հետ եմ պայմանավորված: Վասակ

Կգնեմ աթոռներ: Օստապ

Էսօր կրակ վառելու հավես չկա, լողա կղզու ուղղությամբ: Թամար

Էշ ե՞ս, արա, ասում եմ՝ պոչդ Բու՛ն ա վիզ դրել: Վինի

Էդ ու՞ր թռար: Դեդալոս

Հեսա կնգաս կասեմ՝ դուռը կբացի: Իշխան Թաթուլ

Ք@քմեջ եք արել սաղ: Հերակլես

Մաման խփնվել ա, հայելիների հետ ա խոսում-մոսում: Սպիտակաձյունիկ

Պապ, ձուկն ու հացը հերիք չեն անում, ի՞նչ անեմ:

Ցուլը թելը պոկեց, պլան Բ կա՞: Թեսևս

Խառն եմ, ապե, էն ոչխարների հոտը սաղ գյուղին կերավ: Ս. Դավիթ

Ուղիղ ժամը յոթին լինես դահլիճի մեջտեղը, էղա՞վ, արա: Մինոտավրոս

Տրամվայի եմ սպասում: Բեռլիոզ

Հիվա՛նդ աննասուն: Այբոլիտ

Էդ մուզիկայի ձենը իջացրե՛ք, զզվցի՛ք արդեն, սաղ օրը քեֆ եք անում: Հարուն Ալ Ռաշիդ

Հեսա գալիս եմ, պապ: Հիսուս

Պապայից պրծա, մնաց մաման: Սամվել

Տղեքով իջնում ենք Հովազաձոր, իրիկվա յան տունը կլինենք: Հասո

Ուլուանա
25.10.2009, 21:58
Մոտավորապես նույն շարքից (թեև հազար տարի առաջ գրել եմ, բայց դե էս «Զվարճալի»–ում, ինչպես գիտեք, ընդունված է առաջնորդվել «կրկնությունը սրամտության տատիկն է» կարգախոսով :}).

Հայաստանի պրոբլեմներից մարդ իր գլուխն է կորցնում։
Անգլուխ ձիավոր

«Պտուղը ծառից հեռու չի ընկնում»,– եզրակացրեց խնձորի ծառի տակ նստածՆյուտոնը։

Երկաթը տաք-տաք են ծեծում։
Աշոտ երկաթի զոքանչ

Ռեդ
30.10.2009, 01:32
Զվարճալի արտահայտություն՝ Եվրեյ-դվոռնիկ :D:D:D

cold skin
30.10.2009, 15:54
Աստված ստեղծեց աղջկան, իսկ տղամարդը՝ կոջը:
Հետիոտնը միշտ ճիշտ է, երբ դեռ կենդանի է:
Պահպանե՛ք հայրենիքը, հանգստացե՛ք երկրից դուրս:
Կինը ղեկին, ոնց որ աստղը երկնքում. դու նրան տեսնումես, ինքը քեզ՝ ոչ:
Եթե շները խոսել սկսեն, մարդիկ կկորցնեն իրենց վերջին ընկերներին:

A.r.p.i.
01.11.2009, 17:25
Եթե մինչև 40 տարեկանը ընտանիքը չի լցվում մանկան ճիչով, այն լցվում է մղձավանջով::(

Yeghoyan
01.11.2009, 19:31
Եթե առավոտյան արթնացար ու կինդ հետդ չի խոսում, ուրեմն նախորդ երեկոն ստացվել է...


Ամոթի ամենաբարձր զգացողությունը, երբ հանդիպում են երկու հայացքներ բանալու անցքի միջով:


Հիվանդությունները մարդուն հիշեցնում են, որ նրա պիտանելիության ժամկետը նույնպես սահմանափակ է:

A.r.p.i.
02.11.2009, 12:29
Կյանքի երկարացման ամբողջ գաղտնիքը այն չկարճացնելու մեջ է:

Բարի մարդը նա չէ, ով կարողանում էբարիք գործել, այլ նա, ով կարողանում է չարիք չգործել:

Երեք հոգի կարող են գաղտնիք պահել, եթե նրանցից երկուսը մեռած են:

Լեո
02.11.2009, 22:17
Զարմանալի արարած է մարդը. չի օգտագործում իր ազատությունն այնտեղ, որտեղ այն իրեն անվերապահ տրված է, և պահանջում է ազատություն այնտեղ, որտեղ իրեն այն չի հասնում: Նրան տրված է մտքի ազատություն, բայց չէէ՜, նա դրանով չի բավարարվում, նրան խոսքի՜ ազատություն է պետք... Էլ ո՜նց կլիներ...

Շինարար
02.11.2009, 22:36
Երբեք այսօր մի արա այն, ինչը կարող ես և վաղը անել:
Ես այս խորհրդին չեմ հետևում:

Mariam1556
03.11.2009, 01:49
Առողջ մարդ չկա, կա միայն չհետազոտված մարդ:
Բարին միշտ հաղթում է չարին, ուրեմն, ով որ հաթեց` նա էլ բարին է:

Rammstein
08.11.2009, 13:00
Բարին միշտ հաղթում է չարին, ուրեմն, ով որ հաթեց` նա էլ բարին է:
Եթե այդ հաղթանակից հետո «CAST» վերնագրով տիտրեր չեն երեւում, ապա դեռ շուտ է եզրակացություններ անելը:

Դատարկություն
09.11.2009, 15:44
Ակումբը բեմ է, ակումբացիները` դերասան:

Հ.Գ Հարգելիներս սա մտքագողություն չէ, այլ մտքի էվոլյուցիա

Yeghoyan
11.11.2009, 20:10
Տանը չգիշերած յուրաքանչյուր տղամարդու մեջ, առավոտյան` տուն վերադառնալիս, անսպասելիորեն արթնանում է հեքիաթասացի տաղանդը:

Ինչո՞ւ, նրանք ովքեր քեզանից դանդաղ են քշում ապուշ են, իսկ ովքեր արագ` մանյակ: :esim

Դահուկորդի առաջին պատվիրանը. «Դեղին ձյուն չուտել»:

Հայ գիտնականները պարզել են, որ Միկի Մաուսը... կռիս գյադայա... :D

Cyber
11.11.2009, 20:18
-Եթե դուք չեք բավարարում ձեր կնոջը, մի փորձեք անել ավելին: Ավելը տունը մաքրելու համար է...
Ես չկամ :D:D:D

cold skin
25.11.2009, 14:39
Ժոռա՛, դու կենդանի՞ ես, ինձ տանջում են կասկածանքները:

-Ինչպե՞ս, դուք Պիկասսո չեք կարդացել:

-Ինչպե՞ս են բազմանում ոզնիները:
-Շա՜տ, շա՜տ զգույշ:

Ինչքա՜ն երկար են ոտքերը, անքա՜ն կարճ են գիշերները:

Shift աջ ,Shift ձախ, նշանակում է Escape , որը պատժվում է Reboot-ով:

-Գտա՞ր քո տեղը կյանքում:
-Այն արդեն զբաղված է:

Ինչքան երկար եմ նայում հայելու մեջ, այնքան ավել եմ հավատում ծերուկ Դարվինի:

Cyber
25.11.2009, 21:59
մի շուն կերավ մի կատու
այ քեզ հիմար նապաստակ

CactuSoul
29.11.2009, 11:52
Ուրիշի համար փոս փորողն ինքն է տալիս էքսկավատորի վարձը:

Real M.
12.12.2009, 00:27
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... (այս դեպքում «նա»-ն իգական սեռին է պատկանում)

Օրիգինալ
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... Եթե վերադարձավ, ուրեմն նա քոնն է, եթե ոչ, երբեք էլ քոնը չի եղել...

Իմաստուն
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... Եթե վերադարձավ, ուրեմն նա քոնն է, եթե ոչ, ապա քոնը չի եղել հենց ամենասկզբից: Եթե նա քնում է քո ննջասենյակում, ուտում է քո հացը, խոսում քո հեռախոսով և իրեն ընդհանրապես այնպես չի պահում, որ դու իրոք նրան ազատ ես արձակել, ապա դու կա՛մ ամուսանցել ես նրա հետ, կա՛մ նա քեզ «հայրիկ» է կոչում:

Հոռետես
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... Եթե նա հանկարծ անսպասելի վերադառնա, ինչ արած, հնարավոր է քոնը դառնա: Եթե, ինչպես և սպասում էիր, չվերադառնա, ապա նա երբեք էլ քոնը չի եղել:

Լավատես
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... Մի՛ վախեցիր, նա անպայման կվերադառնա:

C++ ծրագրավորող
if(you-love(m_she)) m_she.free() if(m_she == NULL) m_she = new CShe;

Կենդանիների իրավունքների պաշտպան
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... Եվ ընդհանրապես բոլոր կենդանի արարածներին պետք է ազատություն շնորհել:

Կենսաբան
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... Եթե դու չես կարող, էվոլյուցիան անպայման նրան կփոխի:

Առնոլդ Շվարցենեգեր
Hasta la vista, baby. I`ll be back!

Կասկածելի
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... Եթե վերադառնա, անմիջապես հարցրու, թե ինչու այդպես վարվեց:

Ժլատ
Եթե ինչ-որ բան քոնն է, երբեք բաց մի թող:

Հոգեբան
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... Եթե վերադառնա, ապա նրա սուպեր էգոն իշխում է: Եթե չվերադառնա, ուրեմն նրա ենթագիտակցությունը գիտակցությունից ուժեղ է: Եթե չուզենա հեռանալ, հաստատ խելագարվել է:

Լուսնորդ
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... Եթե վերադառնա, դա մղձավանջ կլինի: Եթե ոչ, ուրեմն ամենայն հավանականությամբ դեռ քնած ես:

Հպարտ
Եթե սիրում ես նրան, ինքդ հեռացիր: Եթե թախանձագին խնդրի քեզ մնալ, ուրեմն սերը փոխադարձ է: Բայց ամեն դեպքում հեռացիր. մի՛ զոհիր հպարտությունդ:

Շուկայի մասնագետ
Եթե սիրում ես նրան, ազատ արձակիր... Եթե վերադառնա, ուրեմն քո ֆիրմային նշանը այդ շուկայում լավ համբավ ունի: Եթե ոչ, փորձիր ապրանքանիշդ զարգացնել մեկ այն շուկայում:

Real M.
12.12.2009, 00:33
Սեփական տարբերակ
Եթե սիրում ես նրան, պարզապես շարունակիր սիրել :)

A.r.p.i.
12.12.2009, 16:11
-Վախեցեք անապահովներից, բա որ հանկարծ դառնան ապահո՞վ...
/երևի ավելի շուտ անեկդոտներ բաժնում պիտի գրեի, ընենց որ սխալ չհասկանաք/

cold skin
15.12.2009, 16:08
Ի՞նչ… կարծում ես հեքիաթո՞ւմ ես հայտնվել: Ո՜չ, դու թաղված ես կյանքի



Համեստությունը զարդարում է մարդուն… գորշ գույնով:



Եթե որոշ մարդկանց խառնես քա*ի հետ, կստանաս միասեռ զանգված:



-Թևե՜ր, ոտքե՜ր, ամենակարևորը՝ պոչ:
-Դա ամենակարևորը չէ,- ասաց գայլն ու ուժեղ կարմրեց:



Կյանքը սիրում է խորամանկել: Երբ իմ ձեռքում են բոլոր խաղաքարտերը, նա պարզապես որոշում է շախմատ խաղալ:

Yeghoyan
15.12.2009, 18:46
Կանանց կռահումներն առավել հավաստի են լինում, քան տղամարդկանց կողմից բերվող համոզիչ փաստարկները…


Հնարավորինի սահմանները ճշգրտելու միակ ձևը` այդ սահմաններից դուրս գալն է…


Կանայք երբեք փողի համար չեն ամուսնանում: Նրանցից յուրաքանչյուրն այնքան խելք ունի, որպեսզի միլիոնատիրոջ հետ ամուսնանալուց առաջ… սիրահարվի նրան:


Անհրաժեշտ է բացառապես այնպիսի հիմարություններ անել` որոնք հաճույք են պատճառում…


Որքան քիչ բան կարող ենք մենք կանանց մասին ասել, երբ երջանիկ ենք, ու որքան շատ բան` մեր դժբախտության պահին:


Աշխարհում ամենաարդարը խելքն է բաժանվել: Ոչ ոք, կարծես, դրանից չի բողոքում…


Այն, ինչ նախագահները չեն կարողանում անել իրենց կանանց հետ, նրանք դա հրաշալի անում են... իրենց երկրների հետ...

Դեկադա
18.01.2010, 14:15
Երբեք մի ասեք կնոջը, որ դուք արժանի չեք նրա սիրուն:Այդ ամենը նա էլ գիտի:

Երբ կինն ասում է, որ ոչինչ չունի հագնելու, նշանակում է՝ վերջացել են նոր շորերը:Երբ տղամարդն է ասում, որ ոչինչ չունի հագնելու, նշանակում է՝ վերջացել են մաքուր շորերը:

Եթե կինը տղամարդուն անվանել է անամոթ, նշանակում է՝ տղամարդն ամեն ինչ ճիշտ է արել:
:)

My World My Space
18.01.2010, 14:33
Կինը, որը վաճառվում է, ոչինչ չարժե.............

My World My Space
18.01.2010, 14:47
ամենասպանող լռությունը մայրենի լեզվով ա...............

ոչինչ ավելի լավ չի գրկում կանացի կոնքերը, քան տղամարդու ձեռքերը........

տղամարդիկ լինում են երկու տեսակի` ընտանի ու չվող...............

Կինը հանուն սիրո պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, տղամարդը` իր մնացած կանանց.....

Քիչ կան տղամարդիկ, որոնք իրենց կանանց դավաճանում են աջ ու ձախ, մեծամասնությունը դավաճանում է միայն ձախ......

Օրինակելի ամուսինը իր կնջ մասին խոսում է ինչպես կխոսեր հանգուցյալի մասին` կամ լավը, կամ ոչինչ....

սիրային եռանկյունին հնարավոր է, միայն երբ անկյուններից մեկը բութ է....

կնոջ ամենասուր զենքերը` իր կլորություններն են................

Արևածագ
15.02.2010, 16:57
Իր կնոջը չսիրողը ուրիշի կնոջն էլ չի սիրի...

Արևածագ
27.02.2010, 00:00
Եթե տղամարդը կնոջ առաջ բացում է ավտոմեքենայի դուռը ու հետո փակում, կամ կինն է նոր, կամ էլ ավտոն:

Hayazn
06.03.2010, 02:00
ԱՍՏՎԱԾ մարդուն ուղեղ է տվել , որ ամեն հասարակ

բանի համար իրեն չանհանգստացնի :

Արևածագ
21.03.2010, 21:59
Փող խնայելը լավ բան է, մանավանդ, երբ դա քեզ համար անում են ծնողներդ:

Արևածագ
24.03.2010, 20:39
Սա իմ միտքը չի.
«Ամուսնուս հետ մի տան մեջ էնքան միասին ապրել ենք, կարծես քույր- եղբայր լինենք»::)

Դեկադա
24.03.2010, 20:45
Սա իմ միտքը չի.
«Ամուսնուս հետ մի տան մեջ էնքան միասին ապրել ենք, կարծես քույր- եղբայր լինենք»::)

Ոչի՛նչ, մի մտահոգվի, կգա մի ժամանակ երբ կդառնաք քույր ու քույր;)

Արևածագ
24.03.2010, 20:50
Ոչի՛նչ, մի մտահոգվի, կգա մի ժամանակ երբ կդառնաք քույր ու քույր;)

Դա ե՞րբ պիտի լինի::(

Դեկադա
24.03.2010, 20:51
Դա ե՞րբ պիտի լինի::(

դե դա զույգերից ա կախված:)

Rhayader
24.03.2010, 21:14
Սովորաբար հակառակն է լինում:D տարիքի հետ կնոջ թրաշն էլ է գալիս, դառնում են եղբայր-եղբայր:D
Միայնա՞կ ես: Ուղարկի՛ր «Գագո» բառը այսինչ քառանիշ համարին: Միայնակ չե՞ս: Ուղարկի՛ր Գագո բառը նույն համարին, իսկ երբ հաղորդագրություն ստանաս, պատասխանիր. «Ս***, ես արդեն ընկեր ունեմ»:
:D
Միայնակ եք, ու ուզում եք միայնա՞կ մնալ: Հող կերեք (http://angragitaran.wikia.com/wiki/%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD_%D5%B0%D5%B8%D5%B2_%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%AC): Հաստատ օգնում է:
Միայնակ եք, բայց Գագոյի՞ն եք ուզում: Հող կերեք (http://angragitaran.wikia.com/wiki/%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD_%D5%B0%D5%B8%D5%B2_%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%AC): Չի օգնում, դրա փոխարեն ես կծիծաղեմ:D
Սպանած պահեցին իրենց գագոների ու անուշների գովազդներով:

Hayazn
06.04.2010, 21:13
Ինչպես գիտեք . տաքսի վարելու համար ուղեղ հարկավոր չի
բայց եթե լինի չի խանգարի :