PDA

Դիտել ողջ տարբերակը : Սրամտքեր



Էջեր : 1 [2]

MaryMay
07.04.2010, 12:35
Այնքան եմ կուտակել նեղ օրվա համար, որ անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան:)

Chuk
09.04.2010, 16:26
Մոդերատորական. Թեմայի վերջին 5 գրառումները ջնջվել են, այս անգամ՝ առանց տուգանայինների: Մնացեք թեմայի շրջանակներում, իսկ թեման նախատեսված է սրամտքեր գրելու, ոչ թե անձնական գնահատականներ հնչեցնելու համար:

Magic-Mushroom
09.04.2010, 19:49
Որպիսի հաղթես դրակոնին,պետք է ունենաս քո անձնական դրակոնը:D

Magic-Mushroom
09.04.2010, 23:46
Երբ ես իմացա,որ իմ դեղերը պետք են հիպպիներին,ապա իմ կյանքը ուժեղ փոխվեց-Սիմպսոններ:D:D:D

My World My Space
10.04.2010, 09:50
Որոշ առումներով մենք ավելի հետ ենք գնացել քան մեր վայրենի նախնիները. նրանք ուտում էին իրենց ծերերին, մենք նրանց դարձնում ենք ակադեմիկոսներ....

Ժունդիայի
10.04.2010, 10:10
Միայն մի հարցում է, որ կինն ու տղամարդը իրար հետ համաձայն են. երկուսն էլ չեն վստահում կանանց:

Գողը սովորաբար կամ կյանքդ է ուզում կամ քսակդ, կինը` երկուսն էլ:

Ժունդիայի
10.04.2010, 10:18
Հաջողակ տղամարդը նա է, ով այնքան գումար է վաստակում, քան նրա կինը ընդունակ է ծախսելու: Իսկ հաջողակ կինը նա է, ով կարողանում է հանդիպել այդպիսի տղամարդու :

Magic-Mushroom
10.04.2010, 10:23
Ում սրտում որ վախ չկա,գլխում փամփուշտի տեղ կա:D

Magic-Mushroom
10.04.2010, 10:25
Եթե ձեր մոտ պարանոյա չկա,դա դեռ չի նշանակում որ ձեզ չեն հետեւում:D

Magic-Mushroom
10.04.2010, 23:52
Ամեն ինչ վաճառվում է:Սեր,արվեստ,երկիր մոլորակը,դուք,ես!Հատկապես ես!...:D:D:D

Magic-Mushroom
11.04.2010, 15:23
աղքատությունը բերում է հեղափոխության,հեղափոխությունը-աղքատության:hands

եթե տղամարդը չի գնում կնոջ մոտ,ապա կինը գնում է Մուհամեդի մոտ:D:Dhttp://www.olk-peace.org/forum/images/smilies/icon_rasta.gif

Ժունդիայի
12.04.2010, 20:17
Տխրության դեմ լավագույն զենքը ժպտալն է, բայց եթե դու անտաղանդ ես, ավելի լավ է մնաս այդպես տխուր :(

Երկնային
12.04.2010, 20:26
Տխրության դեմ լավագույն զենքը ժպտալն է, բայց եթե դու անտաղանդ ես, ավելի լավ է մնաս այդպես տխուր :(

…բայց եթե դու անտաղանդ ես, անտաղանդ-անտաղանդ ժպտա, մեկ էլ տեսար կողքիններիդ տխրությունն անցավ: :))

Ժունդիայի
12.04.2010, 20:29
Երբ տղամարդը կնոջ ձեռքը բռնում է ամուսնությունից առաջ, դա սերն է: Ամուսնությունից հետո` ինքապաշտպանությունը:

Աղջիկներ և կանայք, կներեք սրանք պարզապես սրա մտքեր են:

Ուլուանա
12.04.2010, 21:45
Տխրության դեմ լավագույն զենքը ժպտալն է, բայց եթե դու անտաղանդ ես, ավելի լավ է մնաս այդպես տխուր :(
Բայց ես մի բան չհասկացա. տաղանդն ի՞նչ կապ ունի ժպտալու հետ։ :' Ու ընդհանրապես ի՞նչ տաղանդի մասին ա խոսքը։

Ժունդիայի
12.04.2010, 21:55
Բայց ես մի բան չհասկացա. տաղանդն ի՞նչ կապ ունի ժպտալու հետ։ :' Ու ընդհանրապես ի՞նչ տաղանդի մասին ա խոսքը։

Անտաղանդ: Այս դեպքում` անտիպատիա, դուռ, տաղտակ և այլն:ok

Magic-Mushroom
13.04.2010, 23:01
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է-առողջությունը վնասակար է ձեր ծխելուն:D

Magic-Mushroom
13.04.2010, 23:03
Կյանքը հիասքանչ է,եթե ճիշտ ընտրեք անտիդեպրեսանտները:D

Արևածագ
14.04.2010, 21:12
Մի անզգույշ շարժում ...և դու արդեն հայր ես :P

Արևածագ
15.04.2010, 15:55
Այնքա՜ն լավ ենք զգում մեզ իրար հետ. նույնիսկ երբ սեքսով ենք զբաղված:;)

Ուլուանա
21.04.2010, 00:45
Ըստ իս, հեռուստատեսությունն ուսուցողական դեր ունի. ամեն անգամ, երբ որևէ մեկը միացնում է հեռուստացույցը, ես գնում եմ ուրիշ սենյակ՝ գիրք կարդալու։

Գրաուչո Մարքս

Ես էլ մի հակընդդեմ միտք հղացա.
Ինտերնետը շատ հակաուսուցողական դեր ունի. բավական է գիրք կարդալիս խելքիդ փչի ինչ–որ բան շտապ որոնել ինտերնետում ու էլի շուտ վերադառնալ գրքին, ժամերով լռվում–մնում ես մեջը... :bl

Հայկօ
21.04.2010, 23:02
Եթե ուզում եք, որ ինչ-որ մեկը իր ավտոն լվա, պետք չի վրան մատով էն ստանդարտ բաներից գրել. «Լվա ինձ», «Արդեն քոր ա գալիս»... Արդյունավետ չի: Ավտոն հազար անգամ ավելի արագ կմաքրվի, եթե վրան միանգամից գրեք «Գայիշնիկների տիրոջ մերը»:

:))

Ժունդիայի
22.04.2010, 08:51
Փողը երջանկություն չի բերում, բայց երբ վերջանում է՝ տանում է:

Ժունդիայի
22.04.2010, 08:57
Սիգարետն ասաց ծխողին.
-Այսօր դու ես ինձ կպցնում, վաղը ես քեզ կհանգցնեմ:

Հայկօ
24.04.2010, 21:19
...Երբ փոքր էի, աղոթում էի Աստծուն, որ ինձ հեծանիվ տա: Հետո ես հասկացա, որ Աստվածը ուրիշ կերպ է աշխատում: Ես գողացա իմ ուզած հեծանիվն ու սկսեցի Աստծուն աղոթել, որ ների ինձ:

Adam
24.04.2010, 22:01
Պատանեկությունն այն է, որ դու արդեն չես հավատում Ձմեռ Պապիկին, բայց այնուամենայնիվ հույս ունես որ Ձյունանուշիկը կհայտնվի...
(c)

Էլիզե
25.04.2010, 14:40
Երբ սև կատուն հայտնվում է ձեր ճանապարհի վրա, դա նշանակում է, որ խեղճ կատուն ինչ որ տեղ ա գնում!!!!! :secret

Արևածագ
30.04.2010, 17:04
Պուշկինը գրում էր հնգաչափ բարդ յամբով, բայց մեկ է, կինը դավաճանում էր նրան: Որովհետև չափ(ս)ը նշանակություն չունի:;)

Մանանա
01.05.2010, 12:53
եթե դու չգնաս նրա թաղմանը, հավատա, նա էլ քոնին չի գա:)

Մանանա
01.05.2010, 12:56
Եթե դու ձանձրանում ես, ամուսացիր, և դուք կձանձրանաք երկուսով:)

MaryMay
05.05.2010, 12:03
Մի' արեք ուրիշներին այն, ինչ ուզում եք, որ ձեզ անեն: Ձեր ճաշակները կարող են չհամընկնել:)

MaryMay
09.05.2010, 11:22
Դժվար է հավատալ, որ մարդը ճիշտ է խոսում, եթե գիտեք, որ նրա փոխարեն Դուք կստեիք :)

MaryMay
09.05.2010, 11:25
Ես աթեիստ եմ և շնորհակալ եմ Աստծուն դրա համար: :)

Շինարար
09.05.2010, 11:27
Ես աթեիստ եմ և շնորհակալ եմ Աստծուն դրա համար: :)

Ես էլ մի փոքր Դարվինին փոխակերպեմ
Աստված չկա. իսկ թե արդյոք ճիշտ է իմ այս պնդումը, գիտե միայն Աստված

My World My Space
09.05.2010, 12:03
Ես էլ մի փոքր Դարվինին փոխակերպեմ


Աստված չկա. իսկ թե արդյոք ճիշտ է իմ այս պնդումը, գիտե միայն Աստված

Եթե 2*2=5 ապա չարքերն այնուամենայնիվ գոյություն ունեն.......:)

SSS
10.05.2010, 15:01
Հայտնի գովազդ:
Կակ նի կռւծի ,տուտուզը հետևում է...

MaryMay
10.05.2010, 15:22
Ես չեմ ժխտում, որ կինը կարող է հրապուրվել իր ամուսնով. վերջիվերջո, նա նույնպես տղամարդ է :)

MaryMay
11.05.2010, 16:33
Սիրային եռանկյունում մի անկյունը միշտ բութ է: :)

Jerry
11.05.2010, 19:20
Հայտարարություն
Ընկերությանը անհրաժեշտ են ղակեռներ:
Ռեզումեն թողնել մեր սերվերի էկրանին:

Արևածագ
13.05.2010, 21:39
Ափսոս, որ սիրալիր ու քնքուշ տղամարդիկ արդեն պատկանում են որևէ... տղամարդու::(

Արևածագ
13.05.2010, 21:44
Կնոջը կյանքում պետք են.

20 տարեկանում՝ լավ ծնողներ:
30- ում՝ լավ ամուսին:
40- ում՝ լավ սիրեկան:
50- ում՝ լավ փող:;)

Ժունդիայի
13.05.2010, 22:17
Եթե Աստված սեր է, իսկ սերը կույր է, ուրեմն Աստված կու՞յր է:

Տղամարդը, որ տղամարդ է մեղր չի ուտում, այլ մեղու:

Գալիլեյը երբ հաստատեց, որ երկիրը պտտվում է, պարզապես հաստատեց այն ինչ հարբեցողներս վաղուց գիտեինք:

Զզվում եմ անավարտ նախադասություններից, հատկապես երբ...

Դու այդքան էլ տգեղ չես, պարզապես ես չեմ հասկանում ժամանակակից արվեստից:

Ուլուանա
13.05.2010, 22:21
Միայնակ տղամարդը ցանկանում է ծանոթանալ միայնակ կնոջ հետ՝ միայնակ երեխա ստեղծելու նպատակով։ :}

Երկնային
13.05.2010, 22:53
Որպիսի հաղթես դրակոնին,պետք է ունենաս քո անձնական դրակոնը:D

էքսպրոմպտ :))

Որպիսի հաղթես դրակոնին, էնքա՜ն աշխարհներ պետք ա անցնես ու էնքա՜ն սունկ ուտես :D

Ռուֆուս
13.05.2010, 22:55
էքսպրոմպտ :))

Որպիսի հաղթես դրակոնին, էնքա՜ն աշխարհներ պետք ա անցնես ու էնքա՜ն սունկ ուտես :D
էքսպրոմպտ :))

Դրակոնին հաղթելուց հետո էլ կպարզվի, որ քո արքայադուստրը բանտարկված է մեկ այլ ամրոցում և պահպանվում է մեկ այլ դրակոնի կողմից :))

Երկնային
13.05.2010, 23:21
Հերիք ա սենյակդ հավաքես, ու էլ բան չես կարողանում գտնել…

Իսկական ընկերը նայա, ով քեզնից շատ ա ատում նախկինիդ :))

Որոշ տղամարդկանց ասածները տենց էլ ուզում ես գրանցել… ախր նե՜նց լավ են հեքիաթներ պատմում…

Ընկերս հիմա ոչ ծխում ա, ոչ խմում ա, ոչ էլ ձախ ա գնում… ես իր հետ թեթևակի զրուցեցի, ու հիմա ինքը իրա համար խելոք պառկած ա վերակենդանացման բաժնում…

Երջանկությունը էն ա, երբ որ տեսնում ես նախկին ընկերոջդ իր նոր ընկերուհու հետ, ու էդ աղջիկը աշխարհի գեշն ա…

SSS
14.05.2010, 09:49
Երջանկությունը էն ա, երբ որ տեսնում ես նախկին ընկերոջդ իր նոր ընկերուհու հետ, ու էդ աղջիկը աշխարհի գեշն ա…

Գեղեցիկ կինը շոյում է տղամարդու աչքը,գեղեցիկը'կնոջ

Ավելի լավ է ունենալ կապույտ դիպլոմ և կարմիր երես, քան կարմիր դիպլոմ և կապույտ երես

Ասա ինչ ես փնտրում ինտերնետում ,կասեմ ով ես դու...

Հոգնայի վայրը փոխել չի կարելի

Երվանդ
14.05.2010, 12:15
Հոգնայի վայրը փոխել չի կարելի

Վայր ա փաստորեն:D

Էլիզե
14.05.2010, 13:15
Հարուստ լինելու համար երեք բան է հարկավոր` խելք, հաջողություն ու լիիիիիիքը փող :))

Էլիզե
14.05.2010, 13:21
Ընթրիք մոմերի ներքո` նախաճաշ կրակմարիչների հետ :))

Ժունդիայի
17.05.2010, 08:06
Հիմարը նա չէ, ով ուղարկում կամ ստանում է spam, այլ նա` ով պատասխանում է դրանց:

Միայն ճապոնացու կինն է, որ մանր-մունր բաներին շատ է ուշադրություն դարձնում:

Աստղանիշը ոչ այն ինչ է, քան` հիպպի միջակետ:

Եթե չես կարողանում օգնել, ապա խանգարիր: Չէ որ կարևորը մասնակցությունն է:

Անվճար և փողով սեքսի տարբերությունն այն է, որ փողով սեքսն ավելի էժան է նստում:

Տատիկիս ասեցի, որ Photoshop-ը մարդկանց երիտասարդացնում է մինչև 30 տարի: Հաջորդ օրը դեղատնից զայրացաց ինձ զանգեց:

Ամուսնությունը դա երազ է, կինը` զարթուցիչ:

Եթե բուսակերներն այդքան սիրում են կենդանիներին, ապա ինչու՞ են ուտում այդ խեղճերի սնունդը:

Էլիզե
17.05.2010, 23:08
Հեքիաթի վերջում բարին հաղթեց բանականությանը:


Հնդկական ֆիլմի օրենք. եթե հնդկական ֆիլմի առաջին մասում սենյակի պատից կախված է հրացան, ապա ֆիլմի երկրորդ մասում հրացանը անպայման պիտի երգի, պարի ու ռաջայի դստերը սեր բացատրվի:

Ուլուանա
09.06.2010, 19:07
Դու բավականաչափ մեծահասակ չես, եթե քո դպրոցական լուսանկարները թվային են։ :P


Ծերությունն սկսվում է այն ժամանակ, երբ ավելի շատ փող է ծախսվում առողջությունը պահպանելու, քան քայքայելու վրա։

Արևածագ
09.06.2010, 23:46
Վնասակար սովորությունները կարճացնում են կյանքը, բայց այն ավելի հետաքրքիր էն դարձնում:;)

einnA
14.06.2010, 15:13
Որքան խորն է մարդու հոգին, այնքան հեշտ է թքել մեջը։ :think

Լավ է ուշաթափվես մի կնոջ համար, քան առանց որեւէ պատճառի: ;)

Կնոջը տղամարդ է պետք, տղամարդուն՝ կանայք… :D

Վահրամ Սահակյան

Ուլուանա
18.06.2010, 21:47
Օղու գեղեցիկ շիշը կնոջ նման է. գերում է արտաքին տեսքով, իսկ լավն է, թե վատը՝ իմանում ես միայն առավոտյան։

cold skin
23.06.2010, 17:31
Հանգուցյալն ուներ միայն մեկ թերություն՝ նա վախենում էր կենդանի մարդկանցից:
***
Ես, փառք աստծո, աթեիստ եմ:
***
Հայելու մեջ այսօր սարսափ էի տեսնում:
***
Ձանձրացել եմ երջանիկ լինելուց, ժամացույց եմ ուզում:
***
Անտանելի մարդիկ չեն լինում, լինում են նեղ դռներ:
***
Եկա՛ր, տեսա՛ր, հեռու գնա՛, թող ուրիշներն էլ վայելեն:

Eliza1
02.07.2010, 22:13
Եթե ձեր պետությունը վարում է կոմպլիմեմտաար քաղաքականությություն զգուշացեք՝ դուք վտանգավոր գոտում եք:http://www.akumb.am/images/smilies/cray.gif

Որ գյուղը գնաս,այդ գյուղի ազդեցիկ կուսակցության կրծքանշանը կրիր:http://www.akumb.am/images/smilies/secret.gif

Ուլուանա
07.07.2010, 21:43
Մարդը մոտ 70%-ով բաղկացած է ջրից, վարունգը՝ 90: Հեշտ է հաշվել, որ մարդը մոտ 50%-ով վարունգ է։ :}

..Ando..
16.07.2010, 11:45
Մրգերի միջից քո ամենասիրած թռչունը որ ձուկնա՞:think
...

Արևածագ
17.07.2010, 15:01
Ասում են, եթե վամպիրը մեկին կծեց, նա էլ կդառնա վամպիր: Բայց տպավորությունն այնպիսին է, որ ահագին մարդու ոչխարներն են կծել...:P

Inana
19.07.2010, 12:50
Երջանկության համար կնոջը պետք է տղամարդ.
Դժբախտության համար լիովին բավական է ամուսինը...


Լեզուն միակ սուր գործիքն է, որ մշտական գործածությունից ավելի է սրվում

Եթե խուտուտ եք տվել ձեզ, բայց տեսիլքը չի չքացել, ապա խուտուտ տվեք տեսիլքին::)

Հայկօ
22.07.2010, 18:09
Գերագույն ինքնասիրահարվածությունն այն է, երբ օրգազմի ժամանակ տալիս ես քո անունը :love:

Reh32
23.07.2010, 01:52
-Ոնց եմ դուրս գալու նրա լավության տակից?
-Վախենում էս մի վատություն չանես?

Արևածագ
23.07.2010, 08:14
Կյանքում ինչ գայթակղիչ բան կա կա'մ անօրինական է, կա'մ անբարոյական, կամ էլ տանում է ճարպակալելուն...

Ռեդ
26.07.2010, 21:45
Կյանքն ուղղակի հիասքանչ է, եթե չհիշես անցյալն ու չմտածես ապագայի մասին:
-
Օպտիմիստը կասի, որ շիշը կիսով չափ լի է, պեսիմիստը կասի, որ շիշը կիսով չափ դատարկ է, իսկ ռեալիստը կվազի խանութ հաջորդի ետևից:
-
Երբ զրուցում են երկու տղամարդ, նրանք խոսում են ամեն մեկն իր մասին, իսկ երբ զրուցում են երկու կին, նրանք խոսում են երրորդի մասին:
-
Եթե դուք մոլորվել եք տայգայում, ապա բղավեք՝ ինչքան ուժ ունեք: Դա անելով դուք չեք թողնի, որ կարմիր գրքում գրանցված ուսուրիական վագրը մեռնի:
-
Խելոք կինը երբեք չի կրկնում ուրիշի հիմարությունները` խելոք կինն ընդունակ է մտածել սեփականները:

Ռեդ
30.07.2010, 02:13
Շատ արագ ինտերնետն այն է, երբ ֆայլն ավելի հեշտ է նորից քաշել, քան թե այն գտնել կոշտ սկավառակի վրա: :D

Ուլուանա
30.07.2010, 02:52
Ոչինչ այնքան չի օգնում գիտակցելու, թե որքան անիմաստ հիմարություն կա ուղեղում, որքան խաչբառ լրացնելը։

Սամսար
30.07.2010, 15:38
«Ադոբ»-ը «Ֆոթոշոփ»-ում հատուկ հայերի համար նոր օպցիա ա դրել՝ «էպիլեյշն»։

terev
01.08.2010, 12:33
Ասա ով՞ է թեմայի հեղինակը, ասեմ ինչպիսի թեմա է: :)

Ուլուանա
01.08.2010, 20:55
Ասա ով՞ է թեմայի հեղինակը, ասեմ ինչպիսի թեմա է: :)
Իսկ ես էսպես կասեի. ասա՝ ինչ է թեմայի վերնագիրը, և ես կասեմ, թե ով է այն բացել :P :))։

Ռեդ
03.08.2010, 01:07
Ասա՝ ինչ քեռի ես դու, ասեմ՝ քրոջդ երեխեքն ինչ շակալադ պիտի ուտեն:
:D

Ռուֆուս
03.08.2010, 01:09
Ասա՝ ինչ քեռի ես դու, ասեմ՝ քրոջդ երեխեքն ինչ շակալադ պիտի ուտեն:
:D

Հակառակն ավելի լավն ա :D

Ասա եղբորդ երեխեքն ինչ շոկոլադ են ուտում, կասեմ, ինչ հոպար ես դու :))

Ռեդ
03.08.2010, 01:13
Ասա՝ ինչ մեքենա է վարում դասախոսդ, կասեմ, թե որերորդ լիկվիդ կհասցնի քեզ:
:))

CactuSoul
04.08.2010, 17:49
Երբ օրենք ենք խախտում, մեզ տույժի են ենթարկում, երբ ճիշտ ենք վարվում, մեզնից հարկ են գանձում:esim:

CactuSoul
05.08.2010, 13:02
Իսկական ընկերներին գնել հնարավոր չէ, բայց հնարավոր է ծախել:

***
Դեղերն իսկապես օգնում են ապրել, հատկապես դրանց վաճառքով զբաղվողներին:

***
Եթե տղամարդը անշունչ առարկայի մեջ տեսնում է մերկ կին, ուրեմն նկարիչ է: Եթե տղամարդը մերկ կնոջ մեջ տեսնում է անշունչ առարկա, ուրեմն նրա ամուսինն է:

***
Անհանգստությունը երևակայության սխալ կիրառումն է:

***
Երկրի ձգողականության ուժը ամենահստակը զգացվում է առավոտյան, երբ պառկած ես անկողնուդ:

***
Հարգելի՛ հյուրեր, ի՜նչ ափսոս, որ վերջապես գնում եք…

***
…Առավոտյան կարճ վերարտադրեցի երեկվա սեղանի պարունակությունը…

***
Խուճապը սկսվում է առաջին մարդուց, ով ասում է՝ «Հանգի՜ստ»:

CactuSoul
05.08.2010, 15:28
Միայնակությունն այն է, երբ ուրախանում ես եկած սպամից:

***
Խելացի կնոջը հաճոյախոսությունները ծառայում են տղամարդուն գնահատելու համար, հիմարին՝ ինքնագնահատականի:

***
Նա, ով ջրից միշտ չոր է դուրս գալիս, երբեք մաքուր չի լինում:P:

***
Նախագահների ու նախարարների ստերը բացահայտելն անհարմար է: Ավելի նպատակահարմար է դրանք պետական գաղտնիք դարձնել:

***
Մեղք է տրվել ձանձրույթին, երբ կան ուրիշ մեղքեր;):

***
Մտածեք: Դա կզբաղեցնի ձեզ, քանի դեռ համակարգիչն անջատված է:

***
Ինչ հիմարություն էլ որ գա մարդու մտքին, կգտնվի նրա գոնե մեկ համախոհ:

***
Ընկերները մարդիկ են, ովքեր քեզ լավ են ճանաչում, բայց, միևնույն է, սիրում են:

***
Ոմանք ուրախություն են բերում՝ ուր էլ որ գնան, իսկ ոմանք՝ որտեղից էլ որ գնան:

***
Եթե մետրոյի կողքով անցնելիս քեզ գարեջրի դատարկ շիշ են մեկնում, ժամանակն է մտածել նոր կոստյում ունենալու մասին:

***
Որոշ մարդիկ մյուսներից զգալիորեն ուշ են առաջացել կապիկներից:

***
Մարդը թեյնիկից տարբերվում է նրանով, որ կարող է եռալ հենց միայն այն մտքից, որ իրեն ուզում են տաքացնել:

***
Ուսանողական իմաստություն. գիտության ծարավը հագեցնելու լավագույն միջոցը գարեջուրն է:

CactuSoul
05.08.2010, 16:02
Ցանկացած ժամանակաշրջանի մարդու հետաքրքիր է՝ «իսկ մեր փողով ինչքա՞ն կլիներ Հուդայի ստացածը»…

CactuSoul
06.08.2010, 18:10
Մարդը կենդանուց տարբերվում է ոչ միայն խելքով, այլև խելահեղությամբ:

***
Ինչքան շատ գիտելիք ես ստանում, այնքան քիչ ժամանակ է մնում դրանք կիրառելու համար:

***
Սովորելը, ինչպես բուժվելը, երբեք ուշ չէ: Միայն թե երբեմն անօգուտ է: (մի դասախոսի մտորումներից)

***
Ոչինչ այնպես չի գցում ձեր մեքենայի գինը, ինչքան այն վաճառելու փորձը:

***
Այն, ինչ դատավորի համար կաշառք է, փաստաբանի համար հոնորար է:

***
Օղին միայն սկզբում է թանկ, հետո արդեն գինը կարևոր չի:

***
Ամերիկացիները աշխատում են, եթե վճարվում են լավ: Հայերն աշխատում են, եթե վճարվում են՝ լավ է:

***
Փորձառությունն այն է, ինչ մարդուն թույլ է տալիս սխալ գործելիս ասել՝ «ես այդպես էլ գիտեի»:

Askalaf
10.08.2010, 19:41
Մի վիճիր նրա հետ ով քո համեմատ կես լիտրի տարբերություն ունի։


***


Եթե վախենում ես չաղանալուց, ուրեմն ուտելուց առաջ 100գրամ օղի խմիր։ Այն կսպանի քո վախը։


***


Ինչքան մեծ է կնոջ կուրծքը, այնքան դժվար է մտապահել նրա դեմքը։


***


Կյանքը նման է 100 մետրանոց վազքին, ինչքան շատ շտապես, այնքան շուտ կհասնես վերջնակետին։


***


Շիկահերները շների հակառակ տեսակն են։ Շները ամեն ինչ հասկանում են, բայց խոսել չեն կարողանում...

Ռեդ
10.08.2010, 20:17
Մեղմ մարդն անում է այն, ինչ խնդրում են:
Չոր մարդը չի անում այն, ինչ խնդրում են:
Հիմար մարդն անում է այն, ինչ չեն խնդրում:
Խելոք մարդը չի անում այն, ինչ չեն խնդրում:
Եվ միայն իմաստուն մարդն է անում այն, ինչ պետք է:

CactuSoul
13.08.2010, 10:24
Ուրբաթ 13-ից ավելի վատ կարող է լինել միայն երկուշաբթի 16-ը…

Ռեդ
17.08.2010, 00:33
Ծերությունը դա այն է, երբ մերկ կին տեսնելիս քեզ մոտ բարձրանում է միայն ճնշումը:
:D:D

Ռեդ
20.08.2010, 01:06
Խելոք է ու գեղեցիկ՝ փչացած է:
Խելոք է ու վախենալու՝ փիլիսոփա է:
Հիմար է ու գեղեցիկ՝ հեշտ բռնվող ձուկ է:
Հիմար է ու վախենալու՝ սովորական կին է:

Արամ
20.08.2010, 15:46
Խելոք է ու գեղեցիկ՝ փչացած է:
Խելոք է ու վախենալու՝ փիլիսոփա է:
Հիմար է ու գեղեցիկ՝ հեշտ բռնվող ձուկ է:
Հիմար է ու վախենալու՝ սովորական կին է:

քեզ բացասական շնորհակալություն

Moonwalker
20.08.2010, 17:39
Երբեք մի վախեցիր անել այն, ինչից դու գաղափար անգամ չունես: Հիշի՛ր Նոյյան տապանը կառուցել էին սկսնակները, պրոֆեսիոնալները կառուցել էին Տիտանիկը::esim

CactuSoul
20.08.2010, 18:11
Ձեր ուրախությունը պայծառ, արևոտ առավոտվա գալուստից լիարժեք չի լինի, եթե հանկարծ ձեզ պարզ դառնա, որ երկուշաբթի է եկել:

***
Ես այնքան լավ տեսողություն չունեմ, որ դիտարկեմ փոքր աշխատավարձով աշխատանքի առաջարկը:

***
Միտքը կնոջ պես է. եթե հասանելի է բոլորին, արդեն հետաքրքիր չի:

***
Ոչինչ այնպես չի սահմանափակում խոսքի ազատությունը, ինչպես խցկված բերանը:

***
Ցանկացածին, առանց որևէ բան բացատրելու, կարելի է բանտ նստեցնել: Ու ինչ-որ տեղ՝ հոգու խորքում, նա կիմանա, թե ինչու:

***
Հաճախորդի նկատմամբ լավ վերաբերմունքը վերջանում է նրա փողերի հետ:

***
Աստված հետևում է քեզ: Ապրիր այնպես, որ նրան հետաքրքիր լինի;):

***
Աստիճանների բարձրացմանը զուգընթաց բթանում են նույնիսկ անկյունները…:russian

***
Կնոջ մտքերը մաքուր են, քանի որ նա դրանք բավականին հաճախ է փոխումhttp://www.onlinehowto.net/tuts_pic/emoticon-00122-itwasntme.gif:

***
ICQ-ն երբեք չի փոխարինի իսկական կենդանի շփմանը SMS-ով:

***
Մեր օրերում բաց սրտով մարդ ամենահեշտը կգտնես վիրահատական սեղանին:

***
Որպեսզի կյանքը միշտ անամպ լինի, պիտի ամպերից վերև բարձրանալ կարողանաս:

CactuSoul
27.08.2010, 17:42
Ծխած մեկ ծխախոտը կյանքը կրճատում է 2 ժամով, խմած մեկ շիշ օղին՝ 3 ժամով: Աշխատանքային օրը կյանքը կրճատում է 8 ժամով:

Նաիրուհի
26.09.2010, 18:25
‎1939 թվականի սեպտեմբերի մեկին Հիտլերը հարձակվեց Լեհաստանի վրա: Իսկ դու ինչի՞ ես պատրաստ դասի չգնալու համար:
(c) երևի Գևորգ Էմին-Տերյան

Նաիրուհի
29.09.2010, 01:47
Եթե Ձեր ընկերուհին Ձեզ դավաճանել է, մի´ շտապեք նետվել 10-րդ հարկից։ Հիշե´ք՝ Դուք կոտոշներ ունեք, ոչ թե թևեր... :P

Նաիրուհի
29.09.2010, 20:00
Չեմ սիրում զոքանչիս ներկայությամբ խմել. սարսափելի է տեսնել, թե նա ինչպես է կրկնապատկվում :scare

MWMS>Yeghoyan :lol

Ուլուանա
29.09.2010, 22:30
Երկու տեղ աշխատելը լավ է. լի՜քը փող ունես։ Բայց ոչ թե որովհետև լավ են վճարում, այլ որովհետև ծախսելու ժամանակ չկա :bl։

Razo
03.10.2010, 22:48
հիշում ես սիրելիս կանգնած էինք իրար հետ և ես քեզ թքել էի սովորեցնում...

սրա ավելի լավն եմ մտածել... ... և ես քեզ թքըցնել էի սովորեցնում... :lol

My World My Space
03.10.2010, 23:07
Անընդհատ հռետորաբանելն ըստ էության բառապաշարի ինքնամոռաց մաստուրբացիա է....

Ուլուանա
07.10.2010, 20:52
Սովորաբար ծննդյան տարեդարձը նշելու ժամանակ հոբելյարը պետք է միայն առաջին 5-10 գավաթի համար։


Կնոջ համար մի տղամարդու ճանաչելը բավական է բոլորին հասկանալու համար։ Տղամարդը կարող է ճանաչել բոլոր կանանց, սակայն չհասկանալ ոչ մեկին։


Եթե դուք վերադարձել եք գործուղումից, իսկ բնակարանը մաքուր հավաքած է, երեխաները նստած դաս են սովորում, կինը խոհանոցում ճաշ է եփում, զոքանչը նստած գործում է, իսկ շունը հանգիստ քնած է իր տեղում, ուրեմն նրանք փչացրել են ձեր համակարգիչը։

Ուլուանա
11.10.2010, 23:51
Եթե դուք առավոտյան տնից ցանկանում եք գնալ աշխատանքի, իսկ երեկոյան՝ աշխատանքից տուն, ուրեմն դուք ո՛չ կարգին տուն ունեք, ո՛չ էլ կարգին աշխատանք։

CactuSoul
12.10.2010, 11:58
Տարբերությունը հավասարության, արդարության և սոցիալական արդարության միջև.
Ենթադրենք՝ ունենք սննդի մեկ բաժին և պիտի կերակրենք 2 մարդու՝ մեծ և փոքր:
1. Հավասարություն է, երբ բաժինը հավասար կիսում ենք:
2. Արդարությունն այն է, երբ մեծին հասնում է շատ, քանի որ մեծ է ու նրան ավելի շատ սնունդ է անհրաժեշտ:
3. Սոցիալական արդարությունն այն է, երբ փոքրին շատ է հասնում, քանի որ նա փոքր է:

***
Պետությունը միասնությունն է առանձին վերցված պաշտոնյաների, ովքեր իրենց սեփական շահին տալիս են հանրային օգուտի կարգավիճակ:

***
Դեմոկրատիան այն է, երբ խելոք մարդիկ ոչ միայն ստիպված են լսել հիմարների մտքերը, այլև հաշվի նստել դրանց հետ:

Արևածագ
20.10.2010, 19:57
Ամուսնությունը հնարել են նրա համար, որպեսզի երկուսով հաղթահարեն այն դժվարությունները, որոնք առանց ամուսնության հաստատ չէին լինի:

Ռոմանտիկները նրանք են, ում կյանքում սերն ավելի հաճախ է պատահում, քան սեքսը:

Ուրիշի բաղչան քար գցելիս նպաստում ես այդ բաղչայի նոր դիզայնի ձևավորմանը:

Կիրթ մարդն իր տան պահարանի դուռը բացելիս էլ սկզբում թակում է:

Դարք
25.10.2010, 09:40
շնորհիվ facebook-ի ես արդեն հստակ գիտեմ թե քանի ժամ եմ գիշերը քնում :D

Moonwalker
30.10.2010, 13:46
* Երբ գլխի եք ընկել, որ ինչ-որ մեկը մոտենում է ձեզ ակնհայտորեն բարություն անելու մտադրությամբ, անհապաղ փախեք, փրկվեք: :scare
* Իսկական ալկոհոլիկը նա է, ով ավելի շատ է խմում, քան իր բժիշկը::aha
* Եթե ձեր ծնողները երեխաներ չունենային, դուք, ամենայն հավանականությամբ, նույնպես չէիք ունենա: :}

Ուլուանա
05.11.2010, 21:26
Որոշ մարդիկ փողերով, որոնք չունեն, գնում են իրեր, որոնք իրենց բացարձակապես պետք չեն, որպեսզի դուր գան մարդկանց, որոնց տանել չեն կարողանում:

~Anna~
16.11.2010, 06:29
Հրեաները Քրիստոնեւթյունը տարածեցին մյուս ժողովուրդների մեջ,որպեսզի նրանք ծնվելուց հետո ունենան մեղքի զգացում:

Նաիրուհի
18.11.2010, 02:00
Ցածր դասարաններում տղաները գրքերով խփում են իրենց հավանած աղջիկների գլուխներին, իսկ մեծ տարիքում զարմանում, որ գեղեցիկ աղջիկները հիմար են... :esim

MaryMay
28.11.2010, 15:06
Ե'վ լավատեսները, և' վատատեսները պետք են հասարակությանը: Լավատեսները հայտնագործում են ինքնաթիռը, իսկ վատատեսները` պարաշյուտը :)

MaryMay
28.11.2010, 15:09
Վատատես լինելու առավելությունն այն է, որ դուք միշտ կա'մ ճիշտ եք, կա'մ հաճելիորեն զարմացած :)

Հայկօ
04.12.2010, 14:41
Բա եթե գիշերը ուտելը վնաս ա, ինչու՞ ա սառնարանի մեջ լույս վառվում :)):

Աշոտ Երկաթ
04.12.2010, 20:50
Կյանքը կարճե բայց ձանձրույթը երկարացնում է այն

Ռեդ
10.12.2010, 00:45
Մի՛ փորձեք անել ավելին, քանզի ավելը դրա համար չի նախատեսված:

Նաիրուհի
20.12.2010, 11:42
Կրիան, օձին մեջքին վերցրած, գետն է անցնում։ Օձը մտածում է. «Հիմա որ սրան խայթեմ, ինձ ջուրը կգցի, կխեղդվեմ»։ Կրիան մտածում է. «Որ սրան ջուրը գցեմ, կխայթի»։
Խմենք կանանց ընկերության կենացը... :(

~Anna~
20.12.2010, 12:38
Որպեսզի ամուսնանաք գեղեցիկ, խելացի, հոգատար եւ հարուստ տղամարդու հետ, պիտի ամուսնանաք չորս անգամ::B

~Anna~
20.12.2010, 12:41
Ժամանակը լավագույն բժիշկն է, բայց ավաղ, ոչ բժիշկ-կոսմետոլոգը::roll

~Anna~
28.12.2010, 00:33
Երջանկությունը ամուր առողջությունն է և թույլ հիշողությունը:

CactuSoul
12.01.2011, 18:29
Մարդիկ, ովքեր ասելիք չունեն, շատ են սիրում խոսել:

***
Նա միայն լուրջ հարաբերություններ էր ուզում, համաձայնվեցի… Եվ իրոք. 4 տարվա մեջ էդպես էլ ժպտալու առիթ չգտնվեց…

***
Սողալու համար ծնվածը չի թռչի, բայց կարող է այնքան վերև սողալ, որ թռիչքի համար ծնվածները նրա առաջ սողան:

***
Անկոչ հյուրը լավ է չսպասված ամուսնուց:

***
Օգտակարը հաճելիից տարբերվում է զզվելի համով:

***
Իսկական կանայք երբեք չեն ամուսնանում իսկական տղամարդկանց հետ, որովհետև իսկական կանայք միանգամից չեն համաձայնվում, իսկ իսկական տղամարդիկ երկրորդ անգամ չեն առաջարկում:

***
Ընտրելով չարյաց փոքրագույնը՝ մի՛ մոռացիր, որ չարիք ես ընտրել:

***
Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում բաժակը լցնում ենք:

***
Սա ոչ թե աշխատավարձ է, այլ բարոյական վնասի փոխհատուցում:

V!k
19.01.2011, 04:05
Երբ կինը ասում է , հագնելու բան չունեմ - նշանակում է նոր շորերն են վերջացել :
Երբ տղամարդն է ասում , հագնելու բան չունեմ - նշանակում է մաքուր շորերն են վերջացել :

Tianshi
19.01.2011, 14:00
Դելֆիններին բանան մի գցեք, որովհետև նախ դելֆինները բանան չեն ուտում, հետո էլ` սոված կապիկները ջուրն են նետվում և խեղդվում:D
***
Տեր Աստված , փակիր ականջներդ, ինձ արտահայտվել է պետք:)
***
Ճշմարտությանւ աչքերին ասել միշտ ավելի լավ է հեռախոսով:
***

Tianshi
21.01.2011, 20:13
Տղամարդու և կնոջ միջև հնարավոր է ընկերություն միայն մի դեպքում. երբ նրանց երկուսի մոտ էլ կա հումորի զգացում:)

Հարդ
21.01.2011, 20:18
Հայ աղջիկը (:love) խոր հիասթափություն և սթրես է ապրում նրանից, երբ ականատես է լինում իր ՀԱՅ կուռքի ոտքերին http://s15.rimg.info/5ab537b8013ad75a12893b89be10ce60.gif (http://smajliki.ru/smilie-880923975.html)
Կուռքը բնականաբար տղա .

Աշոտ Երկաթ
23.01.2011, 20:13
կյանքը կարճ է բայց ձանձրույթը երկարացնում է այն

CactuSoul
03.02.2011, 17:53
Աղոթքը հանդգնությունն է մտածել, որ աստված ինչ-որ բան այնպես չի անելու:
:P:))

Էլիզե
05.02.2011, 19:47
Եթե աղջիկ ես ունեցել` անիմաստ է ծառ տնկել և տուն կառուցել: :pardon



Ամուսնությունն այն է, երբ ամուսինն էլ չի գնում ծաղիկներ, այլ դրանց տեղը սկսում է գնել բանջարեղեն: :mda




Լիտրը նույն մետրն է, բայց թաց վիճակում: :8

My World My Space
05.02.2011, 19:52
Եթե աղջիկ ես ունեցել` անիմաստ է ծառ տնկել և տուն կառուցել: :pardon

Շարունակեմ թեման...

Իսկական կինը պետք է ծառ կտրի, տուն քանդի ու աղջիկ մեծացնի....... :D

Anahit Jan
07.02.2011, 02:27
Տան գլխավորը հայրիկն է,բայց թե ով է հայրիկը,որոշում է մայրիկը.:D:D:D

My World My Space
07.02.2011, 23:23
Ոչինչ այնքան չի գեղեցկացնում մարդուն, ինչքան փեյնթբոլ խաղալը.... (Հովհան Միամիտ, Տեսիլներ 5.1 DOLBY)

Yevuk
22.02.2011, 23:37
Տղամարդու և կնոջ միջև ընկերությունը թուլանում է գիշերը մոտենալուն պես: :8

RADIOmanyachka
22.02.2011, 23:44
Բժշկությունը այնպիսի մեծ քայլերով է առաջ գնում, որ հիվանդությունները նրա հետևից չեն հասցնում::sm

anahit96
23.02.2011, 18:44
Ուզու՞մ եք լսել հեքիաթ քնելուց առաջ:Ուղարկեք смс «Ես ամեն ինչ գիտեմ» տեքստով ձեր ընկերոջ համարին:

RADIOmanyachka
23.02.2011, 18:59
Եթե դուք նմանվել եք ձեր անձնագրի նկարին, ապա անհապաղ արձակուրդ վերձրեք և գնացեք բժշկի

~Anna~
26.02.2011, 10:07
Հնարավոր է, որ ինչ որ մեկի կյանքը նման լինի զեբրի….Բայց իմ կյանքը ծիածան է:


«Պտուղը ծառից հեռու չի ընկնում»,- եզրակացրեց Նյուտոնը՝ խնձորի ծառի տակ նստած:

Նաիրուհի
09.04.2011, 01:58
Նոր ԿՄ-ում աչքովս ընկավ ;)

Մեր սերնդին քննադատողները հաճախ մոռանում են՝ ովքեր են մեզ դաստիարակել։ :hands

Inna
09.04.2011, 11:54
Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում գտնել ձեր ազգականներին, կտակ թողնելու մասին հայտարարություն տվեք։
***
Աստված պարգևեց քունը, սատանան` զարթուցիչը:
***
Եթե լռությունը ոսկի է, ուրեմն բոլոր կանայք ատում են հարստությունը

CactuSoul
30.05.2011, 10:39
Մի անհաջող անեկդոտը երկու հաջող սերիալից լավ է:

«Լուրջ ռադիո»

Erkrazi
27.08.2011, 22:53
Մեքսիկացիները դնում են սոմբրիերո, քրդերը քոլոզ, ֆրանսիացիները բերետ, ղազախները տյուբիտեյկա, կանայք... եղջյուրներ:

Erkrazi
27.08.2011, 22:59
Վթարից առաջ անհրաժեշտ է ձգել պարանը, դուրս հրել ավտուբուսի ապակին և դառնալ հավատացյալ... հաջորդ կանգառում լավ տեղ զբաղեցնելու համար:

Erkrazi
27.08.2011, 23:08
Գոյություն ունի երկու կարգի կերպարանափոխությամբ զարգացում;
1.ձու, թրթուր, հարսնյակ, հասուն միջատ և...
2.կույս, գումարի համար թրթռացող, գիշերային թիթեռնիկ, հավատացյալ:

Նաիրուհի
18.09.2011, 23:59
Կանայք ավելորդ քաշ չեն ունենում. դա միայն լրացուցիչ տարածք է համբույրների համար ;)

Ժունդիայի
20.09.2011, 21:53
Մարդու կյաքնի կեսը փչացնում են ծնողները, մյուս կեսը՝ զավակները: :8

Arpine
20.09.2011, 22:20
Մարդու կյաքնի կեսը փչացնում են ծնողները, մյուս կեսը՝ զավակները: :8

Փաստորեն եթե մարդը մանկատնիցա լինում ու հետո էլ չի ամուսնանում(երեխա չի ունենում)՝ ինքը երջանիկա::love

Ժունդիայի
20.09.2011, 22:35
երևԻ

Varzor
20.09.2011, 23:44
***
Եթե աչքերը հոգու հայելին են, ապա օպտիկական լինզաները հոգին թյունինգ են անում:
***
Ինչքանով որ բոլոր օրերը միանման տարբեր են, այնքանով էլ բոլոր օրերը տարբերվում են միանման:

Ժունդիայի
22.09.2011, 20:15
Մի ազգ, որը նույնիսկ ատամները խոզանակել չգիտի, նա պատրատ չէ ընտրություններին մասնակցելու:

Varzor
23.09.2011, 00:41
Մի ազգ, որը նույնիսկ ատամները խոզանակել չգիտի, նա պատրատ չէ ընտրություններին մասնակցելու:
Նելսոն Մանդելլա :D

Ժունդիայի
23.09.2011, 00:43
Նելսոն Մանդելլա :D
Ժուան Բատիստա Ֆիգեյրեդո՝ Բրազիլիայի 30-րդ Նախագահ :)

Varzor
23.09.2011, 01:22
Ժուան Բատիստա Ֆիգեյրեդո՝ Բրազիլիայի 30-րդ Նախագահ :)
Դե մոտավորապես գուշակել էի, որ խոսքը գնում է ատամները չլվացող սևամորթների մասին :D Ուղղակի ասիոցատիվ մեկնաբանել էի: Նույնը կարող էր ասել նաև, ասնեք Մուհամմար Քադաֆին :D

Ժունդիայի
23.09.2011, 22:35
Տեգոր կնիկ՝ օձի բնիկ: :D

Erkrazi
26.09.2011, 22:49
Հայրենասիրություն քարոզելով կարելի է դառնալ ազգի պահապան; բեմադրելով... Նախագահ:

Erkrazi
27.09.2011, 00:54
Նախազգուշացում բոլոր բռնապետերին; "Նավթ ունենալը վտանգավոր է ձեր առողջությանը":

Erkrazi
27.09.2011, 21:56
Պարզվում է, որ Հռոմի Տատ չլինելու հանգամանքը հակասեմիտիզմի դեմ պայքարի լրացուցիչ լծակ է:

Erkrazi
27.09.2011, 22:05
Ֆրանսյան ազատ երկիր է, բոլորն ել կարող է դառնալ նախագահ; նույնիսկ... բռնաբարության մեղադրանքի սպառնալիքով հավաքագրված բանկիրները:

Erkrazi
28.09.2011, 08:22
Հրեաները դրամառուի բարդույթ ունեն, դիվիդենդներ են պահանջում նույնիսկ իրենց գնած հողերից.

Erkrazi
29.09.2011, 01:25
Չարժեվորված դոլլարներ տպելով կարելի է այնպես անել, որ Պապանդրեոն և Մերկելը համբուրվեն:

Erkrazi
29.09.2011, 08:16
Իրակյան նավթը հոգուն վրա հասավ; լիբիականը' վրա կհասնի հոգեհանգստին:

Varzor
29.09.2011, 10:12
Ինչպես ամեն սև բան Օթելո չէ, այնպես էլ ամեն կանաչ բան դոլար չէ,մանավանդ, երբ այդ կանաչ բանը ոչ թե ձեռումդ է, այլ ..

Erkrazi
29.09.2011, 11:07
Եթե թուրքերը կարողանային արտաբերել Ատրպատական տեղանունը; Ադրբեջան... չեր լինի:

Erkrazi
29.09.2011, 11:25
Եվրոնյուսին տրված հացազզրույցում, Ալիեվ Կրտսերը խոսում եր նանոտեխնոլոգիաներից, համեստորեն լռելով իր ժողովրդի բացառիկ ունակությունների մասին, ինչպիսիք են. կանաչի ծահելը և սուրույի հերևից քայլելը:

Varzor
29.09.2011, 11:26
Մի հետաքրքիր փաստ. եթե ժամանակին Եվան չուտեր խնձորը, ապա հիամա դու քո iPhone-ից չէիր կարդա այս գրառումս ;)

Varzor
29.09.2011, 11:27
Ասում են երկաթը տաք-տաք են ծեծում, ասումեն ու ծեծում` երկաթն էլ, դարբինին էլ, գյուղին էլ ...

Erkrazi
29.09.2011, 12:18
Պետք է արժանին մատուցել Ստեփան Շահումյանին, եթե նա վճռական պահին չլքեր Բաքուն, Վայրի դիվիզիան այնտեղ չեր մտնի, և մենք կզրկվեինք սիրառատ հարեվանությունից:

Erkrazi
29.09.2011, 15:16
Բնապահպանների նախազգուշացումը Պեպոյին; "Դամբով ձուկ որսալը, ամենևին էլ հալալ աշխատանք չէ":

anahit96
30.09.2011, 23:21
Եթե ալբոմը փոքր է ու բարակ, իսկ նրա մեջ եղած լուսանկարը մեկն է, այն էլ՝ սարսափելի, ուրեմն դա անձնագիր է։

Erkrazi
01.10.2011, 16:50
Երդվել Հիպոկրատին, դերևս չի նշանակում ձրի խոչնդոտել Գաբրիել հրեշտակի գործնեությանը:

Moonwalker
01.10.2011, 17:09
Անիմաստ նախադասություն գրելը դեռ չի նշանակում աֆորիզմ հորինել::8 ©Էֆենդի

Erkrazi
01.10.2011, 21:10
Նախադասությունը կարող է անիմաստ երևվալ երկու պատճարով, կամ նա իրոք անիմաստ է, կամ ել կադացողը էֆենդի չէ:

Varzor
02.10.2011, 22:54
Դժվար թե, հայերեն կարդացողը էֆենդի լինի :D Այ Էֆենդիի ասած հայերեն նախադասությունը կաորղ է անիմաստ լինել :)

***
Եթե մարդը չունենար վերջույթներ,մազեր, ականջեր, ապա դժվար թե դրախտում խաբնվեր օձի խոսքերին :)

Sagittarius
10.10.2011, 02:45
Մերժելն ավելի կայֆ ա, քան մերժվելը :))

Varzor
12.10.2011, 22:22
Մերժելն ավելի կայֆ ա, քան մերժվելը :))
Մնում է իմանալ, թե ինչպես Սերժել և ում :D

Erkrazi
15.10.2011, 19:21
Եվրոնյսով ստելով կարելի է հասնել այն բանին, որ Անգլիայի պաշպանության նախարարը իսկապես հրաժարական տա:

A.V...Yan
17.10.2011, 20:32
Եթե Կանայք 5 րոպե լռեն, ապա հնարավոր կլինի լսել Նիագարայի ջրվեժի ձայնը ...

A.V...Yan
17.10.2011, 20:33
Երբ վատ եմ զգում ինձ տանում են հիվանդանոց, իսկ երբ լավ եմ զգում ինձ տանում են բաժին :D

Erkrazi
27.10.2011, 21:35
Պարզվում է, որ շան կարգավիճակ կարելի է ստանալ, ոչ միյան բակերից հաչելով, այլ նաև մայրուղիներում փողա-հաչելով.

cold skin
03.11.2011, 12:11
Եթե հետույքդ փետուր ես մտցրել, դրանից դու սիրամարգ չես դարձել:

***
Ինչն է ավելի վատ` դժո˚խքը, թե˚ ոչինչը…

***
Ամենալավ միջոցը ամբողջը մոռանալու համար` անթարթ վերանայել ամբողջի մասնիկները:

Ameli
03.11.2011, 20:18
Կենաց

Կյանքդ լեզվիդ պես երկար լինի

:))

Ameli
03.11.2011, 22:51
Դե ասել ասել ա, էս էլ ասեմ, նեղանալ չկա,

կենաց

ճամփեդ ուղեղիդ ծալքերի պես հարթ լինի :} :D

կներեք :oy :D

Ուլուանա
14.11.2011, 20:15
Կներեք, որ ես խոսում եմ այն ժամանակ, երբ դուք ընդհատում եք։

Մեզնից յուրաքանչյուրի մեջ քնած է հանճարը։ Եվ օրեցօր ավելի խորը...

Եթե մութ անցյալին գումարենք պայծառ ապագա, կստացվի մոխրագույն ներկա։

Բոլոր մեծ մարդիկ արդեն վաղուց մեռել են, ի դեպ, ես էլ մի տեսակ լավ չեմ... :8

Մինչև յոթ անգամ չափես, ուրիշներն արդեն կկտրեն։

Հետիոտնը միշտ ճիշտ է։ Քանի դեռ կենդանի է։

Գաղափարը մտել է գլուխը և համառորեն փնտրում է ուղեղին։

Սեփական սխալների վրա սովորում են, ուրիշի սխալների վրա՝ կարիերա անում։

Ճաղատ գլուխը մտքերից տրորված բացատ է։

Վիճակախաղը լավատեսներին հաշվելու լավագույն եղանակն է։

Լավ մարդիկ շատ կան այս աշխարհում... Բայց այն աշխարհում ավելի շատ են։

Ես չափից դուրս արագ եմ մեքենա վարում, որ անհանգստանամ խոլեստերինիս համար։

Սովորելը լույս է, իսկ չսովորելը՝ հաճելի կիսախավար։

Միայնակությունն այն է, երբ ամբողջ գիշեր խոսում ես ինքդ քեզ հետ ու մնում չհասկացված։

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ սպիտակ մկները շատ ավելի արագ են բազմանում, եթե նրանց չեն խանգարում Հարվարդի համալսարանի գիտնականները։

Ameli
17.11.2011, 12:17
Հիմարությունը մատերիայի մի տեսակ է, որը ոչ մի տեղից չի առաջանում, ոչ մի տեղ չի կորչում, միայն մի գլխից մյուս գլուխն է փոխանցվում:

Ամեն մարդ իրավունք ունի հիմար լինելու, բայց դե էդ իրավունքից օգտվելու սահմանափակումներ էլ պետք է ունենա:

Red
23.03.2012, 21:30
Բայց ստեղ ինձ մի հարց հետաքրքրեց, ու էնքան, որ մինչև անգամ գրանցվեցի, որ կարողանամ հարցնել :) և այսպես, հարցը. էդ ի՞նչ արժեքներ եք տեղադրում, որ "Ուժ * Ժամանակ"-ը դառնում է "Գիտելիք * Փող":

Հարգելի մոդերատոր, ներողություն որ թեմային չի վերաբերում, բայց անմիջական առնչություն ունի նրան :)

Ամմէ
29.04.2012, 14:58
Ես ասում եմ պոյեզ ,դու ասում ես ՛ արի գնանք ակները փչենք ;)

Ուլուանա
04.11.2012, 22:38
Ազգականները մի խումբ անձինք են, ովքեր ժամանակ առ ժամանակ հավաքվում են իրենց քանակի փոփոխության առիթով՝ վերահաշվարկվելու և համով բաներ ուտելու համար։

CactuSoul
08.12.2013, 04:03
Ասում ա՝ ամենավատ բանը, որ կարող է պատահել քեզ հետ մարիխուանայի պատճառով, դրանով բռնվելն է :))

_Հրաչ_
12.07.2014, 23:38
Ասում ա՝ երբ Հայաստանում թանկանում էր գազը, Մահմուդ Ահմադինեջաթի հեչ նեջաթին էլ չէր:

_Հրաչ_
24.07.2014, 23:02
Հարկադիր, բայց ոչ՝ հարկադրված: :))

Chuk
25.08.2014, 17:22
Ասում ա՝ ընձուղտը նույն ձին ա, ուղղակի դիզայները կատարել ա պատվիրատուի բոլոր պահանջները :))

Լեո
09.09.2014, 09:32
Կատարում ենք աշխատանքներ.
- արագ
- որակյալ
- ոչ թանկ

Կարող եք ընտրել ցանկացած երկուսը:

Down to Earth
27.01.2016, 01:48
Վախտին լեննականյան մի հումոր կար շատ էինք կրկնում.
հայր մեր,որ երկնքում ես
սամալյոտներից զգույշ կլնես
կարտոլը մեր հանապազօր
տուր մեզ այսօր

boooooooom
01.03.2018, 23:35
Սենց միտք եկավ էս վերջին դեղատոմսերի պարտադիր լինելու վերաբերյալ՝ "Կարող ա՞ պահպանակն էլ ա դեղ:D Հլը պատկերացրեք, գնում եք բժիշկի մոտ, թե բա. "Բժիշկ ջան, մի թուղթ գրի, էսօր..."

Գաղթական
19.08.2020, 10:57
Մնում է իմանալ, թե ինչպես Սերժել և ում :D

Հետո էլ ասում ա՝ «մարգարե չեմ» )))

..Բայց ուրիշ բանի համար էի եկել.


https://youtu.be/FrI384lptzQ