Ծով
02.12.2007, 21:05
Ես գիտեի, որ այդ օրը մեռնելու է:
Երկինքը մռայլ էր, գետինը սառած, մարդիկ փախցնում էին իրենց հայացքները և ամենուր սև անձրևանոցներ էին: Ես վստահ էի, որ այդ օրը մեռնելու է, մինչ նրա ձեռքերը տաքացնում էի իմ համբույրներով և փորձում մեռնել նրա փոխարեն:
Երբ նայում էի նրան, մտածում էի, որ կմեռնեմ նրա վերջին շնչից էլ վաղ կամ նրա հետ։ Բայց ուշացա, երբ շարունակեցի ապրել նրա մահից հետո:Երբ մահը դանդաղ քայլերով մոտենում էր նրան, նա ավելի էր ձգտում դեպի կյանքը, ու մենք երբևի չէինք էլ մտածում, որ մի օր կբաժանվենք, երբ հարկադրված հրաժեշտ էինք տալիս՝ ամեն մի նոր հանդիպման հույսը համարելով մեռած:
…
Ու կյանքը մնաց կիսատ…
…
Այդ գիշերը մի 8 վայրկյանի չափ «երազի» էր նման: Մեկը ինչ-որ սենյակում արդեն հաշտվում էր իրականության հետ; Մյուսը արդեն սգում էր նրա մահը, մինչ խնդրում էր Աստծուն ապրեցնել նրան: Մայրը վերջին անգամ համբուրում էր որդու սառչող ձեռքերն ու աղերսրում, որ ջերմությունը չնվազի: Ես կանգնել էի պատուհանի մոտ ու նայում էի մութ երկնքին: Ես աստղեր չէի տեսնում, ինչպես և լուսնին և ինձ թվում էր, թե երկինքը կրում է իր հնամաշ սգո հագուստը:
Երբ նա մեռավ, վարագույրները փակվեցին, դռները սկսեցին ճռռալ, իսկ առաստաղը ճաքեր տվեց. ինձ համար շնչելն ավելի դժվար էր, քան նրա մահվան հետ հաշտվելը:
…
Ամեն ինչ շատ արագ եղավ։ Ես նույնիսկ չհասցրի կորուստը զգալ: Ես չհասցրի նրան ուժ տալ, քանի որ շտապում էի թմրացնել ինձ խեղդող վախը` զգալուց առաջ, որ կկորցնեմ։ Չէ, սա հենց այն էր, ինչ ես զգացի։ Հենց վախն էր այդ կանխազգացումը, իսկ ես կանխել չկարողացա կորուստն այդ։ Չգիտեմ, մեզ շրջապատող մարդիկ մեկը մյուսին փորձում էին կարծես ապացուցել, որ նրանցից յուրաքանչյուրի համար այդ կորուստը ամենցավալին է:
Իմ հասցեին հնչում էին ամենաբարձր շշուկները, ու ես տանջվում էի դրանց անհեթեթ սփոփանքներից.
-Լավ է, որ չնշանվեցին։
-Բանն այդպես էլ ամուսնության չհասավ։
-Ջահել աղջիկ է, կմոռանա։
-Նրանք միմյանց չէին սազում։
« Ի՜նչ սովորական են այս մարդիկ» ,-մտածում էի ես ու փորձում ազատվել նրանց հայացքներից, բանբասանքից, որոնցով ինձ ամեն քայլափոխի կապկպում էին։
Բայց ահա բոլոր սև հագուստները, որոնք կրեցի հերթով մինչ այդ երկար միջանցիկ օդի միջով անցնելը…
Մարդի՛կ, ինչքա՜ն եք սիրում դուք տանջել` ամոքելիս…
..
Նրանք մի հարևանուհի ունեին, Հենրիի անգլերենի ուսուցիչն էր եղել: Այն ժամանակ, երբ մենք սկսեցինք հանդիպել, նա մեծ հիասթափություն էր ապրել, քանզի Հենրիին իր աղջկա համար էր նախատեսել` որպես փեսացու: Երբ նա մեռավ, այս կինն ինչ-որ թեթևություն ապրեց միայն այն պատճառով, որ իր աղջկա և Հենրիի մեջ ոչ մի սիրավեպ չստացվեց: Իսկ հետո սկսեց հորինել, թե Հենրիի ճակատագիրը փակուղի մտավ միայն այն պատճառով ,ո ր ինձ նմանը փորձում էր դառնալ նրա կողակիցը։
Չգիտեմ՝ որքան էր սուրճի բաժակներում գուշակել իմ ու նրա բաժանումը:
...
Ընկերներս ինձանից «ձեռք քաշեցին» երևի որովհետև ես այլևս ժպտալ չէի կարողանում։ Նրանց հավանաբար միշտ ուրախ էի պետք, բայց դա ինձ համար չափազանց դժվար մի բան էր։ Շուրթերին միշտ էլ դժվար է ժպտալը, երբ արցունքները խորը նստվածք են թողնում դրանց վրա։
Սկզբում դադարեցինք հանդիպել, հետո նույնիսկ հեռախոսով խոսել, իսկ ասյնուհետև նոր մնաց հույսը՝ ինչ-որ մի տեղ պատահաբար իրար տեսնելու։ Ես չեմ պատրաստվում նրանց մեղադրել, քանի որ ինքս էլ գիտեմ, որ անկառավարելի, անհաշտ ու անտանելի էի դարձել։ Ես չեմ պատրասվում և ինձ մեղադրել, քանի որ ...անմտություն է դա։
Ինչու՞ եմ այս ամենը պատմում...
Կարճ ասած...
Ես մոռացա...ոչ թե նրան, այլ նրան՝ իբրև մեռած։ Երևի, ինչպես շատ մարդիկ սիրում են կրկնել, այդպես է, որ կյանքը շարունակվում է...Իսկ քո կյանքը որտե՞ղ է կանգ առնում, երբ շարունակվում է...Եվ ու՞մ կանգառն է արդյոք քո շարունակությունը...
Դե լավ... ես շարուկաեցի կյանքը։ Ինձ վիճակված էր դա անել, քանի դեռ իմ կանգառը որպես ինչ-որ մեկի արցունքաշաղաղ շարունակություն չէր սահմանվել։
Ինչեր ասես, որ գլխովս չանցան անընդհատ շարունակության մեջ, ու ոչ մի դադար մեկ վայրկյան անգամ։ Միայն երբեմն-երբեմն ծաղիկներ շիրմաքարին, արցունքների ազատում մի քանի րոպեով։ Այս ամենը միայն շարունակության մեջ, որ տարիների ընթացքում մի քիչ փոխվեց. և գերեզմանն այցելելուն տրամադրված ժամանակը, և՛ արցունքների խնայողությունը, կամ աչքերիս բացարձակ չորությունը։ Ու ես հիշեցի նորից նույն մարդկանց, որ ժամանակը բոլոր վերքերը բուժում է...
Չգիտեմ, թե կորուստն ինչ վերք է, բայց համոզված չեմ, որ այն սպիանալու հատկություն ունի։ Ու գրեթե համոզված եմ, որ ժամանակը նոր վերք պարգևելու համար է միայն նախորդը բուժում...
Ես այլևս նրա մասին չէի խոսում, իսկ ցավն էլ այլևս միջավայրինը չէր, բայց արի ու տես, որ շատ շատերը նույնիսկ կարոտեցին իմ տխուր աչքերը, ապագային չհավատացող կամ չսպասող իմ ներկան, ձանձրացան ինձ կյանք սովորեցնելու հնարավորության բացակայությունից ու սկսեցին տանջել։ Դա հին վերքերի արթնացում չէր, այլ նոր վերքեր՝ հնի մակերեսի վրա...ի՞նչ արած...
Մնում էր հերթով ճանաչել նրանց, ովքեր իմ ճանապարհին սգո սավան էին նետել, որ ամոքելու ու օգնելու հնարավորություն ունենան...
...
Ինքս էլ չհասկացա, թե ինչպես մի օր իմ ճանապարհին հայտնվեց մեկը, ով դարձավ սրտիս մի մասը, բայց երբեք ինձանից չլսեց այն կորստի մասին, որ ողջ կյանքում սրտիս մյուս մասի բեռը պիտի լիներ։ Մեր առաջին հանդիպումը չեմ հիշում այն պատճառով, որ երկար ժամանակ անտարբեր եմ եղել։ Նրա հետ անցկացրած ոչ մի վայրկյան իմ մտքում չէր տպավորվում, այլ անցնում ու մոռացվում էր ամեն հանդիպածս վայրկյանից հետո։ Նրա լինել կամ չլինելը ինձ համար բոլորովին միևնույն էր։
Հետո չեմ հիշում՝ ինչպես սիրահարվեցինք, ասենք դա այդքան էլ կարևոր չէ...
Մենք իրար, սակայն, չէինք հասկանում։ Ես անընդհատ նյարդայնանում էի, նա ավելի հանգիստ էր ու խաղաղ։ Հետո երբ ես խաղաղվում էի, նա ինչ-որ չեղած տխրություններ էր մոգոնում իմ մեջ։
....
Ինչու՞ են սիրո մասին թեմաները միշտ շարադրության տեսք ունենում..
ՏԵ՛ր Աստված...
Այսպես....մեզ ինչ-որ բան բաժանում էր իրարից։ Ես մարդկային շունչ էի տեսնում բաժանողի դերում, նա՝ նույնպես։ Մենք հաճախ էինք այդ մասին խոսում, բայց անուններ չէինք տալիս։ Նա պատմում էր իրեն տանջող կասկածների մասին, իսկ ես՝ իմ։ Նա համարում էր, որ ես մտհոգվելու ոչ մի պատճառ չունեմ, իսկ ես չէի հասկանում, թե նա հենց ում «ներկայությունից» է վախենում։ Ես մտածում էի, որ նրան կասկածներով ողողած շունչն իրականում չկար, իսկ նա մտածում էր, թե խանդում եմ միակ շնչավորին։
Չգիտեմ՝ ինչ խենթություն էր և ինչքա՜ն ժամանակի կորուստ։ Երկուսս էլ տանջվում էինք, բայց միակ բանը, որ մեզ բաժանում էր, դա կասկածների իրական անունն էր։
Ես անուն չէի տալիս՝ վախենալով, որ գիտեմ նրա կասկածի անունը։ Ես չգիտեի՝ արդյոք կկարողանամ պաշտպանվել և արդյոք ինքնապաշտպանությունս նա կկարողանա արդարանալու փորձ չհամարել։
Ինձ մատնել էին. դա ակնհայտ էր։ Մեկը, ով փորձում էր մեզ բաժանել, կասկածի տակ էր դրել մի զգացմունք, որի իրական երանգը քիչ-քիչ խամրում էր, ինչպես գրեթե միշտ պատահում է, երբ զիջում ես վրձինդ...
ԳԻտեմ, որ ամենը շատ խառն եմ գրում, բայց փորձի՛ր մտածել, թե գրիչը քո ձեռքում է։
Եթե հիշում ես, նրան սրտիս մեծ կորստի մասին չէի պատմել...ուրեմն էլ ո՞վ...դա կարևոր չէ...
...
Ամեն ինչ պարզելու ցանկությունն ինձ խեղդում էր, բայց համարձակություն չունեի։ Մտածում էի, որ չեմ կարողանա զսպել արցունքներս, որ «ես նրան սիրում էի».-ի փոխարեն կասեմ՝ «ես նրան սիրում եմ»...
Մտածում էի՝ հենց այդ ժամին ես պիտի ստիպված լինեի նրանցից որևէ մեկին դավաճանել։ Վախենում էի ընտրել նրան, ում շունչը հիմա էլ զգում եմ, բայց միշտ զուգակցելով կորստի հետ։ Մտածում էի՝ ո՛չ ես ո՛չ էլ նա, չենք ընդունի այն պարզ ճշմարտությունը, որ Աստված ինձ պարգևել է կյանքի իսկական շարունակությունը...
Ես վախենում էի նրան սպանելուց, իսկ նա՝ որ կթողնի մեռած...
...
Մենք բաժանվեցինք...
/Ես խուսափում եմ երկխոսություններից, քանի որ այս պատմության ողջ նախերգանքը մենախոսության մեջ է, իսկ սրտերը երբեմն լռում են թաքնվելու համար.../
...
Աչքերս դանդաղ էի թարթում, ու ամենը ուշանում էր...չէ...ամեն տեղ մի կատարյալ ուշացում էր...զղջում...ցավ...ճիշտ...սխալ...մենակ էի...
Ես նորից հաշտվում էի ցավի հետ, իսկ մարդիկ՝ վերադառնում իրենց սովորական սփոփիչ պարտականությանը։ Միայն թե այս անգամ ես հասցրի խույս տալ ու փախա՝ չմոռանալով անխանա բաժանել կեղծ ժպիտներ։
...
Նորից երկինքը մռայլ էր, գետինը սառած, մարդիկ փախցնում էին իրենց հայացքները և ամենուր սև անձրևանոցներ էին: Ամեն տարվա այդ օրը ՝վաղ առավոտյան, ես գնում էի շիրմաքարը արցունքներովս լվալու ու խնկամանում իմ հոգուց մի ափ այրելու։
Ամեն տարվա այդ ցուրտ օրը՝ արևածագի հետ, ես առաջինն էի ծաղիկներ դնում նրա գերեզմանին...
Բայց այս անգամ մեկն ինձանից առաջ էր անցել...
Հեռվից երևում էր գերեզմանի առջև ծնկի եկած մի սիլուետ, բայց արևի շողերը խանգարում էին տեսնել, թե ով է նա...
Հավանաբար ոտնաձայներս լսելով՝ նա շրջվեց, ու ես նորից տեսա նրան, ով կոչված էր լինելու ողջ կյանքիս շարունակությունը...
...
Նա համբուրեց արցունքներս ու ամուր գրկեց, ասես ողջ կյանքիս կարոտն էր խեղդում իր ձեռքերում...
—Ես քեզ սիրում եմ,—շշնջաց նա։
—Ես էլ քեզ,—վերջապես խոստովանեցի։
Հ.Գ. Բայց չեմ խոստանում, որ չեմ գրի, որովհետև գրել եմ...:D/ԽՄԲԱԳՐՎԱԾ/