PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժամանակը ցույց կտա...



Ծով
02.12.2007, 17:48
Որոշ ցանկությունների իրականացումներ հետաձգվում են, որոշումները՝ մնում անորոշ, նպատակները՝ համրանում...
Եվ այս ամենը միայն այն պատճառով, որ շատ ծեծված մի միտք հաճախ այցելում է մեզանից գրեթե յուրաքանչյուրին. ժամանակը ցույց կտա...
Երբեմն ժամանակը սլաքները կամ նշաններն է ցույց տալիս այսպես կոչված ճիշտ ժամի...
Երբեմն էլ ուշանում ես...
Ու չնայած երբեք ուշ չէ, բայց... ո՛չ ուշացողի համար...;)
Ժամանակը ի՞նչ պիտի ցույց տա և արդյոք այսօրը ճիշտ ժամանակը չէ...
Կամ ինչի՞ց ես ուշացել ճակատագրական սխալի դրոշմի տակ...
ու էլի շատ հարցեր..դրանք թողնում եմ քեզ...խոսե՞նք...:)

dvgray
02.12.2007, 21:23
ժամանակը ցույց կտա...
Ժամանակը ոչինչ էլ ցույց չի տա :):
Ժամանակը ընդամենը կօգնի, որ մարդ ֆիքսի փոփոխությունը, այն փոփոխությունը որը նա դեռ պետք է անի, և ապրի այդ փոփոխությունը, և հետո ընդունակություն ունենա հետևի այդ փոփոխությունը, սկսած Ակունքից մինչև իր կյանքի պահը:
Ժամանակը անկապ /ոչ մի բանի հետ չկապնված :)/ մի "բան" է:
Տես ընթացիկ պահը, որը ցավոք արդեն ավարտվեց :

Ժամանակը խաբկանք է, բայց և մի հետադարձ կապի հնարավորություն ՝ փոփոխությանը հետ:
Ժամանակը՝ մարդու ֆանտազիայի արգասիք է, բայց և վերածված մի մոգական սպեղանու, նարկոտիակնման մի իդեայի՝ ամոքելու, ուժ տալու մարդուն՝ սեփական անճարության սին անհաղթահարելիությունը- տանելի և բացատրելի դարձնելու համար:
Մարդը որոշել էր "խաբել" բնությանը :D, սակայն խաբեց ինքն իրեն :):

Ժամանակը՝ ինքնախաբեություն է:

Հ.Գ. … :)

NoemI
02.12.2007, 22:51
Ժամանակը ցույց կտա

Դա ընդամենը սփոփանքի միջոց է.

Ծով
02.12.2007, 23:17
Տես ընթացիկ պահը, որը ցավոք արդեն ավարտվեց : :)
Բա ինչի՞ց ես ուշացել ճակատագրական սխալի դրոշմի տակ...
Մեկ էլ դիտարկենք էս մի կողմից. ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու...
Ու..ես իրան էս բանը մի շաբաթ հետո կասեմ, որովհետև յոթ օրում հազար ու մի բան կարող ա փոխվի ու գուցե հիմա ասելս սխալ լինի...ու տենց...

Լէգնա
03.12.2007, 13:34
Ժամանակը չկա, իսկ ինչը չկա, չի կարող ինչ-որ ցույց տալ/չտալ :

Script
03.12.2007, 15:12
Ես էլ ժամանակին որոշ հույսեր էի կապում ժամանակի հետ, բայց ժամանակը ամեն ինչ բարդացրեց ավելի ու ավելի շատ, շատ բաներ մոռացվեցին, որպեսզի չխանգարեն ապրել, այնինչ դրանք մոռանալ չէր կարելի..... Ժամանակի ընթացքում ամեն ինչ իմաստազրկվեց ու ժամանակին չասված կարևոր խոսքերը դարձան անիմաստ ու ծիծաղելի..... Ժամանակը խլումա մեզանից մեր կյանքի ամենաթանկ պահերը:

dvgray
03.12.2007, 15:28
:)
ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու...

Ով որ բռնում է պահը, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում է:

:)
Ու..ես իրան էս բանը մի շաբաթ հետո կասեմ, որովհետև յոթ օրում հազար ու մի բան կարող ա փոխվի ու գուցե հիմա ասելս սխալ լինի...ու տենց...
Կարևորը՝ կփոխվի ասողը:
"Սպասում" ՝ հաջորդ նարկոտիկն է, ինքնախաբեության:
"Գուցե"-ն ՝ գենետիկորեն փոխանցվող աչքակապության մի զավեշտալի դրսևորում:
:)

Dayana
03.12.2007, 15:44
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են
:)

Էս ֆիլմը կնայեի ;) Էս թեմայից դուրս էր :oy

Իսկ ժամանկը ցույց կտա թե կբուժի , միևնույն է այն կանցնի ու եթե այսօր ինչ-որ բան կարող էիր անել , անպայման պիտի անեիր , սակայն եթե կարող էս այս մի բանը թողնել վաղվան , ապա անպայման թող ;) Միգուցե պարադոքս թվա , բայց իրականում մենք հենց այդպիսին ենք ։ Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում:think օրինակ վերցնենք Բիլլ Գեյթսին , նա Դոս չի գրել , այլ արդեն պատրաստված դոսը վերցրել ու պատենտավորել ա , հետո IBM-ի հետ պայամանագիր կնքել , որ յուրաքանչյուր բլոկից ինքը իր բաժինն ունենա , ու էդպես դարձել աշխարի ամենահարուստ մարդը /երևի/ ։ Այս դեպքում ճիշտ ժամանակին ժիշտ տեղումա եղել , կամ նմանատիպ իրավիճակում ։

Հիմա մնում է կարողանանք ճիշտ տեղում լինել ճիշտ ժամանակին , ինչը ենթադրում է ժամանակը զգալ նախորոք , կամ այլ կերպ կասենք հեռատես լինենք ;) որից էլ կստացվի որ ոչ թե ժամանակը ցույց կտա , այլ մենք ժամանկին ընդառաջ կգնանք ։

Vicki
03.12.2007, 15:53
... Պատահում է, երբ սիրտդ լցվում ու չի լալիս ժամանակին
Ամպը անձրև է խոստանում ու չի գալիս ժամանակին,
Շտապում կամ ուշանում է....
.........................................................
Ու այդպես էլ մենք չմացանք
Թե մեր ուզած ժամանակը, երբ է գալիս ժամանակին...

Ariadna
03.12.2007, 16:22
Կարծում եմ էդքան պետք չի թերագնահատել ժամանակին, ամեն դեպքում։ Իրոք ժամանակը շատ բան է փոխում։ Բնական է, որ սխալ է նաև ապրել «ժամանակը ցույց կտա կարգախոսով», բայց երբեմն կարելի է:)

Vive L'Armenie
04.12.2007, 01:45
Դե միշտ չի կարելի ասել, որ ժամանակը ցույց է տալիս...
Կան բաներ, որոնց համար ժամանակն ընդհանրապես ոչ մի դեր չի խաղում :nea
Իսկ եթե խոսքը գնում է ասենք ինչ-որ բանում համոզվելու մասին, ապա այս դեպքում ժամանակը հենց այն է ինչ-որ պետք է, ժամանակը զգացմունքների իսկական կողմնացույցն է ;)

Մանոն
04.12.2007, 11:00
Ժամանակը պարզապես հմուտ հոգեբանի նման մղում է մեզ ինքնուրույն հասկանալու մեր ուզածը, մեր զգացածը…Թէ ինչում էինք սխալ, ինչում` ճիշտ: Հասկանալու, թէ ինչ ենք անելու հետագայում` նախկին սխալները չկրկնելու համար: Ահա և ընդամենը…

Դեկադա
04.12.2007, 13:24
Կարծում եմ կարևոր որոշումներ ընդունելուց առաջ իրոք պետք է ժամանակ՝ ծանրութեթև անելու համար: Սակայն այս դեպքում էլ չի ժամանակը ցույց տալիս, այլ մենք նրան...:think

egoist
05.12.2007, 00:34
<<Ամենաարագը միտքն է , ամենաուժեղը ՝ անհրաժեշտությունը. ամենաիմաստունը ՝ժամանակը»»
Թալես
Այո ժամանակը ցույց է տալիս , բայց պետք չէ ,նստել և սպասել թե ինչ ցույց կտա այն...

Second Chance
11.12.2007, 13:00
Կյանքում բաներ կան , որ միանգամից կարող ես հասկանալ և ընկալել բայց շատ բաներ՝ միայն որոշ ժամանակի ընթացքում…
Ժամանակը կարող է լինել և պահ, որովհետև պահն էլ կարճ ժամանակ է...
Մի խոսքով մենք ապրում ենք ժամանակի մեջ -տեսնում և հասկանում ենք ժամանակի մեջ, բայց թե ինչքան ժամանակի դեպքում մեզ ինչ է երևում կամ պատահում կարող է շատ տարբեր լինել...
Համաձայն եմ այն մտքի հետ որ ժամանակը լավ ուսուցիչ է... դե սա կախված է մարդու /մեր/ բթության աստիճանից:D մարդ կա իրան երկար ժամանակա պետք որ այս կամ այն բանը սովորի/ հասկանա, մարդ կա՝ կարճ... դե մարդ էլ կա անհույսա... -բայց դե էստեղ ուսուցիչը մեղավոր չի:)

Vive L'Armenie
12.12.2007, 00:59
Երբեմն՝ ժամանակ...

Երբեմն՝ ցանկություն ու նպատակասլացություն... ;)

Ժամանակը բոլոր դեպքերում չէ, որ ցույց է տալիս ;)