PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկական Եվրոտեսիլ 2007



Artgeo
02.12.2007, 15:31
Դեկտեմների 7-ին Ռոտերդամում կկայանա մանկական Եվրոտեսիլ 2007 (http://www.junioreurovision.tv/)-ը։

http://www.imageshare.am/image/67610546/1/1/jesc07.gif (http://www.imageshare.am/view/67610546/jesc07.gif)

Մասնակցում են
Հայաստան (http://www.eurovision.am/eng/?sub=arevik)
AREVIK - Erazanq (A Dream) (http://www.eurovision.am/erazanq.mp3)
Բելոռուս
Alexey Zhigalkovich - S Druzyami (With Friends)
Բելգիա
TRUST - Anders (Differently)
Բուլղարիա
BON-BON - BonBolandia (Land Of Candy)
Կվիպրոս
Yiorgos Ioannides - I Musiki Dini Ftera (Music Gives You Wings)
Մակեդոնիա
Rosica & Dimitar - Ding Ding Dong
Վրաստան (http://junior.eurovision-georgia.ge/?lang=eng)
Mari Romelashvili - Odelia Ranuni (http://junior.eurovision-georgia.ge/partcipants/songs/mari_romelashvili-odelia_ranuni.wma)
Հունաստան
MADE IN GREECE - Kapou Mperdeftika (Confused)
Լիտվա
Lina Joy - Kai Miestas Snaudžia (When The Town Is Asleep)
Մալտա
CUTE - Music
Հոլանդիա
Lisa, Amy & Shelley - Adem In, Adem Uit (Breath In, Breath Out)
Պորտուգալիա
Jorge Leiria - Só Quero É Cantar (I Only Want To Sing)
Ռումինիա
4KIDS - Sha-la-la
Ռուսաստան
Alexandra Golovchenko - Otlichnitsa (An Excellent Pupil)
Սերբիա
Nevena Božovic - Piši Mi (Write To Me)
Շվեդիա
Frida Sandén - Nu Eller Aldrig (Now Or Never)
Ուկրաինա
Ilona Halytska - Urok Hlamuru (Lesson Of Glamour)

Վիդեո տարբերակները - http://www.junioreurovision.tv/addons/mediaplayer/player.html
Կարճ աուդիո տարբերակները - http://www.shop2download.com/junior07/

Artgeo
02.12.2007, 19:13
http://www.imageshare.am/image/99810510/1/1/countries_eng.jpg (http://www.imageshare.am/view/99810510/countries_eng.jpg)

Davo'o
02.12.2007, 20:02
Հիանալի երգով է ներկայանալու Հայաստանը: Ինձ շատ դուր եկավ: Կուզենայի իսկական Եվրատեսիլին նույնպես այս երգով ներկայանայինք:):

Selene
02.12.2007, 21:28
Մյուս երկրների երգերը չեմ լսել, ճիշտն ասած, բայց կարծում եմ, որ մեր «Արևիկ»-ը առաջին հնգյակում հայտնվելու մեծ հնարավորություն ունի:) Ինձ հատկապես երգի մուտքն է դուր գալիս, չնայած երգն էլ բավականին լավն է, ռիթմիկ, ուրախ:

Artgeo
03.12.2007, 19:35
Ինձ երեք երգ է դուր եկել, Հայաստան, Վրաստան ու Բուլղարիա: Դուր չեն եկել Կվիպրոսի ու Ռուսաստանի երգերը… Մնացածի վերաբերյալ բացարձակապես կարծիք չի ձևավորվել:

Արևիկի վիդեոն - http://arevik.net/clip/a1.wmv

Մանե
03.12.2007, 21:53
Արևիկի երգը շատ եմ սիրում,նենց պարզ ու հստակ ա:oy Ակամայից մարդու տրամ ա բարձրանում:love
Մի խոսքով հաստատ հնգյակում կլինի:)

P.S.
03.12.2007, 22:15
Մերոնց երգը իմ դուրը չեկավ։ Երաժշտական սլուխ չունեմ, բայց շատ նման էր Սիլվի Հակոբյանի անգլալեզու երգին, գումարած էդ ռաբիզ՝ զուհռա–դհոլը արանքում...:think

Artgeo
04.12.2007, 00:55
Մերոնց երգը իմ դուրը չեկավ։ Երաժշտական սլուխ չունեմ, բայց շատ նման էր Սիլվի Հակոբյանի անգլալեզու երգին, գումարած էդ ռաբիզ՝ զուհռա–դհոլը արանքում...:think
ես էլ եմ Սիլվա Հակոբյանի երգը հիշել :D

Արևիկ
http://www.imageshare.am/thumb/94455562/Euro-xumb-2b1.jpg (http://www.imageshare.am/view/94455562/Euro-xumb-2b1.jpg)

Մարիամ Ռոմելաշվիլի
http://www.imageshare.am/thumb/28198204/1_5sm.jpg (http://www.imageshare.am/view/28198204/1_5sm.jpg)

Vive L'Armenie
04.12.2007, 00:59
Մերոնց երգը իմ դուրը չեկավ։ Երաժշտական սլուխ չունեմ, բայց շատ նման էր Սիլվի Հակոբյանի անգլալեզու երգին, գումարած էդ ռաբիզ՝ զուհռա–դհոլը արանքում...:think

Դե հիմա ինչա ինչ չի...էտ ա;) կարևորը ամոթով չմնանք, չնայած չեմ էլ կասկածում, որ մերոնք լավ կկատարեն առաջադրանքը, հուսանք, որ առաջին հնգյակում կլինենք :) բայց երգը դուրս եկավ :)

Selene
04.12.2007, 01:39
Երաժշտական սլուխ չունեմ, բայց շատ նման էր Սիլվի Հակոբյանի անգլալեզու երգին, գումարած էդ ռաբիզ՝ զուհռա–դհոլը արանքում...:think

Զուռնա-դուդուկ-դհոլը մեր համար միջազգային երաժշտական մրցույթներում այցեքարտ է համարվում, կարծես թե:) Ես էլ սկզբում ոչ մի կերպ չէի համակերպվում դրա հետ, բայց դե օտարության մեջ ապրող հայերին ամեն դեպքում շատ հոգեհարազատ է, իսկ մրցույթի հայկական պատվիրակությունը դա անպայմանորեն նկատի է ունենում;) Բայց այս անգամ, իմ կարծիքով, երգի հետ քիչ թե շատ խոսում է նման հայկական մեջբերումը;)

Dayana
04.12.2007, 11:36
Լավ էլ տրամ բարձրացնող երգ է ;) Երազանքների բարի փերի .... :sulel

P.S.
05.12.2007, 07:09
Զուռնա-դուդուկ-դհոլը մեր համար միջազգային երաժշտական մրցույթներում այցեքարտ է համարվում, կարծես թե:) Ես էլ սկզբում ոչ մի կերպ չէի համակերպվում դրա հետ, բայց դե օտարության մեջ ապրող հայերին ամեն դեպքում շատ հոգեհարազատ է, իսկ մրցույթի հայկական պատվիրակությունը դա անպայմանորեն նկատի է ունենում;) Բայց այս անգամ, իմ կարծիքով, երգի հետ քիչ թե շատ խոսում է նման հայկական մեջբերումը;)

Ես էլ արտասահմանում ապրել, ոչ հուզվում եմ ոչ էլ ազդվում դուդուկ–դհոլից։ Երեկ ինչ–որ տեղից քաշեցի Նառային։ Շատ կայքն է...ու ամենակարևորը՝ երգերի բառերը լավն են ժողովուրդ։ Իսկապես լավը...Չբռնենք, Նառային ուղարկենք Եվրատեսիլ՞...ափսոս որ չափահաս է:hands

Cassiopeia
08.12.2007, 16:44
Երազանքների բարի փերի, այսօր "Արևիկին" հաղթանակ պարգևի…

Artgeo
08.12.2007, 16:53
Այո, այսօր ժամը Հայաստանի ժամանակով ժամը 23.30-ին Հանրային հետուստաընկերության ուղիղ եթերում կլինի «Մանկական Եվրոտեսիլ 2007»-ը:

Հիշեցնեմ, որ Հայաստանից Հայաստանի ներկայացուցչի օգտին քվեարկել չի կարելի:

Հ.Գ. Իմ կողմից Արևիկին մի քանի տասնյակ ձայն խոստանում եմ :)

Tigran Adunts
08.12.2007, 19:06
Բայց ախր 00:00-ին էլ բռնցքամարտ ա: Մնումա ընտրություն կատարեմ:
Լավ առաջին կես ժամը մեր երեխեքին կնայեմ: Հետո էլ Աբրահամին :hands
Հուսով եմ 2 ասպարեզում էլ հաղթող կճանաչվենք(Արթուրի վրա վստահ եմ :)) )

Egern.net
08.12.2007, 21:09
իմ դուրն էլ շատ է գալիս երգը :) տեսնենք` եվրոպացիների ճաշակը

_DEATH_
08.12.2007, 21:50
Արհեստական երգա, ախր հայերենում տենց բան չկա մի նախադասությաան մեջ տաս հատ շեշտ, բոլոր բառերի վրա շեշտա ու դուք էտի հայերեն երգ եք համարում՞՞: Ավելի լավա մեր պապենական երգերը երգեն վերջի տեղը բռնենք, քան թե ուրիշ ազգերի երգերի ոճերով առաջին:

Cassiopeia
09.12.2007, 00:02
Արդեն երգեցին… դեռ մասնակցող երկրները ելույթ են ունենում ու հետևաբար արդյունքները չկան: Սակայն կարծես թե լարվածություն կար նրանց ձայնում… :think չգիտեմ, ինձ այդպես թվաց…

BOBO
09.12.2007, 00:12
Փաստորեն միայն ինձ չի տենց թվացել, ելույթը հաջող չէր իմ կարծիքով` կաշկանդված էին երգում:

Ֆելո
09.12.2007, 00:17
աչքիս մերոնց միկրաֆոնը անջատած էր:) բայց դե նայելով մյուսներին հաստատ կարամ ասեմ, որ երևի կրելու ենք:)

Artgeo
09.12.2007, 00:52
էսա կասեք էլի սկսեց փնթփնթալ, բայց մեկա... Դուրս չեկավ Հայաստանի ո՛չ շոուն, ո՛չ կատարումը։ Դուրս եկան Վրաստանը, Բուլղարիան ու Մալտան։

Cassiopeia
09.12.2007, 00:59
Հայաստանին տրված միավորները.
Վրաստան - 12
Բելգիա - 12
Հայաստանը 12 գնահատեց՝ Վրաստանին
Կիպրոս - 12

BOBO
09.12.2007, 01:00
Առաջատարն ենք, սենց շարունակվեց կրում ենք:yahoo
+12 Ռուսաստանի կողմից:yahoo

Cassiopeia
09.12.2007, 01:02
Պորտուգալիա - 0 :(
Ռուսաստան - 12

Սերխիո
09.12.2007, 01:03
վատ չի:hands դեռևս

Cassiopeia
09.12.2007, 01:05
Ռումինիա - 12
Բուլղարիա - 8 :)
Սերբիա - 5 :(

Cassiopeia
09.12.2007, 01:13
Նիդեռլանդներ - 12
Մակեդոնիա - 0 :(
Ուկրաինա - 12
Շվեդիա - 10
:hands

Ավելացվել է 5 րոպե անց
Մալթա - 0
Հունաստան - 10
Լիտվա - 0
Բելոռուս - 7

Երկրորդ տեղ…
Ափսոս:(

BOBO
09.12.2007, 01:20
Արա էս սարքած գործ էր:(

քաղաքացի
09.12.2007, 01:21
Բարոյական հաղթանակ :lol

Սերխիո
09.12.2007, 01:23
Բարոյական հաղթանակ :lol

խնդալու բան չի:(, սարքին գլխներին ,բելառուսները շուտ քվեարկեին ,կկրեինք:angry

Երվանդ
09.12.2007, 01:23
Ափսոսսսս:(:(

Artgeo
09.12.2007, 01:24
Ես նենց սպասում էի, որ Բելոռուսիան Հայաստանին բարձր միավոր կտա ու գլխին կսարքի :D

Շնորհավորում եմ :)

Հ.Գ. Ինձ համար ամենահաճելին այն էր, որ վրացի հաղորդավարուհին ասաց. «Ցավալի է, որ Հայաստանը չգրավեց առաճին տեղը: Ինչևիցե, շնորհավորում ենք Բելոռուսիային»:

Selene
09.12.2007, 01:24
Առաջին անգամ ելույթ ունենալ և երկրորդ տեղ:hands
Ես ոչ էլ տխրում եմ, պետք չէ միանգամից շատի ձգտել; Ապրի «Արևիկ»-ը:)

Cassiopeia
09.12.2007, 01:27
Առաջին պահին տխրեցի, սակայն հիմա ասում եմ. սա ևս հաղթանակ է, քանզի առաջ ենք շարժվել հիմնականում 12 միավորներով: Հաղթանակ է, քանզի առաջին անգամ ներկայանալով մանկական Եվրատեսիլի բեմում արևիկցիները սեր ձեռք բերեցին Եվրոպայում…

NetX
09.12.2007, 01:29
Ուղղակի եթե ասենք 5տեղ գրավեինք Էտքան դարդ չԷինք անի ինչքան որ 1 բալի տարբերությամբ կրվելը,
ամեն դեպքում ապրի սփյուրք, Էտ իրա շնորհիվ էր, քանի որ եկեք իրատեսորեն մոտենանք մեզնից հետո ավելի լավ կատարումով ու ձայնով երկերներ կաին,
ինչևէ համարենք սա սփյուրքի սմս ուղարկելու գեներալնի ռեպետիցիա գալիք Եվրոտեսիլինի , դե եսքան խոսացի, մնաց ասեմ երգողներնել ապրեն:)

Ծով
09.12.2007, 01:30
Ապրեն մեր ճժերըըըըըըըըը:love
Ոնց կգրկեի ու կպաչեի...
Ամեն դեպքում հաղթանակ էր:), փայլուն էր, ու Հայաստանի անունն էլ ավելի շատ լսեցի:D
/Բելառուսիկին շնորհավոր/
Բայց մերոնք Ուրիշ են:love:oy:):B
Վրաստանի երգն էլ էր անուշ, Պորտուգալիայինն էլ...
ՄԻ խոսքով Երազանքների բարի փերին մի վայրկյանով գնացել էր ջուր խմելու:D

Chuk
09.12.2007, 01:34
Ապրեն երեխեքը, ես իրանց շատ եմ սիրում :love
Սրտանց շնորհավորում եմ Արևիկցիներին :) Կեցցեն նրանք:

Հ.Գ. Ափսոս, որ մրցույթ էր: Ընդհանուր «շոուն» շատ հավանեցի: Շատ ջերմ էր ու անմիջական, մի այլ կարգի ուրախություն կար մեջը: Չարժեր նման բանը մրցույթի վերածել, իմ կարծիքով: Ի դեպ, ամենից ավելի հավանեցի վրացիների երգը: Մի խոսքով, բոլորն էլ կեցցեն :)

Հ.Գ.2. Վա՜յ, հիմնական հաղթողին մոռացա: Սրտանց շնորհավորում եմ բելոռուսներին :)

Armeno
09.12.2007, 01:36
Ետ տուֆտա Լիտվացիք, մեկ ել մակեդոնացիք մեզ երրորդ անգամն ա գոնե մի հատ միավոր չեն տալիս, գոնե մի միավոր տային, հիմի չէինք լոմկվի, մենակ չասեք երկրորդ տեղն ել ա լավ.

Egern.net
09.12.2007, 01:47
շատ լավն էր... շնորհավորում եմ բոլորիս: Շատ բարձր է տրամադրությունս: Չնայած, վերջին պահի հարվածը շատ ուժեղ էր (և արձագանքն էլ` էմոցիոնալ), բայց ամեն դեպքում շատ ուրախ եմ :)

Բելառուսները երևի արժանի էին, ես եթե քվեարկեի, իրենց էի քվեարկելու:

StrangeLittleGirl
09.12.2007, 01:50
«Արևիկի» երգը, անշուշտ, շատ լավն էր: Աղջիկներն էլ հրաշալի են կատարում, բայց կոնկրետ ելույթն ահավոր էր: Նախ, ինչ-որ տարօրինակ գործիքավորում էր, հետո մի տեսակ լարված էին երեխաները: Ինչ-որ ներքին ազատության պակաս, կաշկանդվածություն էր զգացվում: Կարծում եմ՝ Հայաստանի ներկայացուցիչների հետ պետք է նախ հոգեբաններն աշխատեն: Ինչու՞ են միշտ միայն մերոնք կաշկանդվում (հիշենք Անդրեին):
Այստեղ ակնհայտ էր սփյուռքի աշխատանքը. Մալտայում ու Պորտուգալիայում հայեր չես գտնի (չեմ ասում չկան, որովհետև հայերն ամենուր են, պարզապես այնքան քիչ են, որ չես գտնի), հետևաբար նրանք միավորներ չտվեցին:
Անկեղծ ասած, ինձ ամենից շատ Վրաստանի երգը դուր եկավ. մի քանի գլուխ բարձր էր մնացած բոլոր երկրներից: Կարծում եմ՝ Վրաստանն է այստեղ իսկական հաղթողը, որովհետև միավորներ ստանում էր անկախ ամեն ինչից. ո՛չ սփյուռք ունեն, ո՛չ լավ բարեկամ երկրներ, չնայած եթե քաղաքական կողմնորոշմանը նայենք, մի քիչ նման է Լիտվային և Ուկրաինային:
Մալտայի երգն էլ էր լավը, բայց որովհետև Մալտան ո՛չ սփյուռք ունի, ո՛չ կարգին հարևան երկիր, ո՛չ քաղաքական համախոհ, ո՛չ ընդհանրապես ինչ-որ բանով հայտնի է Եվրոպային, հետևաբար բավական քիչ ձայն հավաքեց:
Բուլղարիայի երգն էլ ինձ շատ դուր եկավ. միակն է, որ շատ ուժեղ տպավորվել է, անգամ կարող եմ նրանց հետ երգել:
Սերբիան, որի երգն ընդհանրապես չի տպավորվել (ու ընդհանրապես վերջին ժամանակներս ոչ տպավորիչ երգերով հաճախ է «Եվրատեսիլում» բարձր տեղեր գրավում), նույնպես սփյուռք ունի: Դրա համար զարմանալի չէ երրորդ տեղը:
Ընդհանրապես, չարժե «Եվրատեսիլն» այդքան լուրջ ընդունել. երգը չափից դուրս լավը պետք է լինի, որ բարձր տեղեր գրավի:
Ու մեկ էլ մեր հաղորդավարներն ահավոր անգրագետ էին: Ասացին, որ մերոնք Ռոտերդամում շատ հետաքրքիր տեղեր են գնացել, օրինակ՝ Մադամ Թյուսոյի թանգարան: Ասեմ, որ նախ Ռոտերդամն ահավոր անհետաքրքիր քաղաք է. այնտեղ բացարձակապես անելիք չկա: Երկրորդ հերթին, Մադամ Թյուսոն Ամստերդամում է:

Ծով
09.12.2007, 02:02
Բյու՛րս, ասել եմ ու կասեմ։ Չնայած, որ շատ եմ սիրում մեր երկիրը, այն բարդույթավորելու յուրատեսակ տաղանդ ունի...
Մերոնք այդպես դաստիարակվում են..իբր թե խելոք, համեստ, ենթարկվող,մեկ-մեկ ազատ։ Շատերն են իրենց համոզում, որ թռիչքի համար լայն թևեր ունեն, բայց ներքին ինչ-որ վախ մոռանում է հուշել, որ լայն թևերը լայն բացել ա պետք:)
Ինչևէ, հուսամ, սա էլ կանցնի...
առանձին թեմա. ա..:D
Կոչվում է հայկական բարդույթ.../լօօօօօլ/ /չշփոթել ազգային պատկանելության հետ/

Լեո
09.12.2007, 03:16
Կեցցեն մեր երեխաները: Փայլուն ելույթ ունեցան ու ըստ արժանվույն ներկայացրին Հայաստանը: ՀԱՂԹԱՆԱԿԸ մեր է:

Ambrosine
09.12.2007, 09:43
Ետ տուֆտա Լիտվացիք, մեկ ել մակեդոնացիք մեզ երրորդ անգամն ա գոնե մի հատ միավոր չեն տալիս, գոնե մի միավոր տային, հիմի չէինք լոմկվի, մենակ չասեք երկրորդ տեղն ել ա լավ.

Ես էլ էի ջղայնացած այս պատճառով: Ափսոոոոոոոոոոս:( Եթե հետ լինեինք մի 10 միավորով, էսքան ցավալի չէր լինի

Արամ
09.12.2007, 14:12
Ես նենց սպասում էի, որ Բելոռուսիան Հայաստանին բարձր միավոր կտա ու գլխին կսարքի :D

Շնորհավորում եմ :)

Հ.Գ. Ինձ համար ամենահաճելին այն էր, որ վրացի հաղորդավարուհին ասաց. «Ցավալի է, որ Հայաստանը չգրավեց առաճին տեղը: Ինչևիցե, շնորհավորում ենք Բելոռուսիային»:

ես էլ եի դրան սպասում;)

Մանե
09.12.2007, 14:18
Ապրեն մերոնք,շաաաաատ լավ էր:hands
Արժանի էին :hands2-րդ տեղը վատ չի,ես կասեի շատ լավ ա,բայց իհարկե առաջին տեղի էին արժանի:love:)

Արևիկի երգից հետո ամենաշատը հավանել եմ... հմմ... Եվրոտեսիլի էս տարվա հիմնը:love
Շատ լավն էր,ուզում եմ էլի լսեմ:love:oy

Goga
09.12.2007, 17:03
Ապրեն մեր երեխաները:love Ես շնորհավորում եմ հաղթանակի համար, որովհետև այն մերն է:oy
Բելառուսյայից ավելի շատ միավոր էի ակնկալում:think Երևի վատ եղավ, որ վերջում իրենք էին միավորներ տալու:8

Davo'o
10.12.2007, 18:41
Ու մեկ էլ մեր հաղորդավարներն ահավոր անգրագետ էին:

Դրա համար էլ ես մեկ մեկ PTP планета էի փոխում: Ինձ ամենից շատ դուր եկավ Կեթի Մելուայի կատարումը:): Հիանալի երգչուհի եւ գեղեցկուհի: Չգիտեի, որ նա վրացուհի է, ընդհանրապես վրացիները ուժեղ են երգելուց: Ինֆարկտ էի ստանում, երբ այդ գեղեցկուհու ելույթից հետո ասացին, որ Հայաստանի բարի կամքի դեսպանը Ալլա Լեւոնյանն է:[:
Մրցույթում լավագույնը անկասկած «Արեւիկն» էր, ափսոս, որ մեկ միավոր չբավարարեց:
Առաջ Հայաստան: :)

dvgray
10.12.2007, 22:19
Ժողովուրդ , ես էս "...տեսիլ"-ներից մի քիչ:think, չէ շատ հեռու եմ :):
Ու հետևաբար էնքան էլ չեմ հասկանում, թե ինչի համար եք իրար շնորհավորում ու ինչ պատճառով եք ուրախանում :think:
Մի երկու բառով չեք բացատրի՞, մարդիկ երգելու ժամանակ ո՞նց են իրար հետ մրցում:
Սպորտում օրինակ ամեն ինչ պարզ է՝ ով արագ վազի, ով գոլ խփի, ով երկար թռնի և այլն:
Իսկ արվեստում մրցելս ո՞րն է: Էտ ինչ չափորոշիչներով է հայտարարվում, որ այ սրա արվեստը /երգը/ առաջինն է, սրանը երկրորդը ... և այլն:
Ու ընդհանրապես, արվեստում մրցելս ո՞րն է: Պատկերացրեք, Միքելանջելոն ու Դա Վինչին հավաքվեին թագավորի "դյուքանում" ու իրար հետ մրցեին :): Մրցեին, բայց ինչու՞մ :D:
Թ՞ե սա արվեստի հետ կապ չունի:
Իսկ եթե արվեստի հետ կապ չունի, ապա թեման ինչու՞ եք բացել "Արվեստ, Մշակույթ, Կրթություն" բաժնում ;):
:)

Sunny Stream
12.12.2007, 22:47
ՈՒշանում եմ գրառումով, բայց միայն էսօր տեսա էստեղի ակտիվ քննարկումը:
Ընդհանուր ստեղծագործական խումբը շատ լավ էր աշխատել, ստեղծել շատ արագ սիրվող երգ, որին, վստահ եմ, ոչ միայն սփյուռքն է ձայն տվել, այլ նաև` Եվրոպայի երեխաները: Ինձ այդ ծովային համարն ու զգեստները այդքան էլ դուր չեկան, բայց երևի փորձել էին "խաղալ" էն փաստի հետ, որ Ռոտտերդամը համարվում է "ջրի քաղաք" ու ամբողջ միջոցառումը էդ թեմատիկայով էր շարունակվում: ;)
Մեր էրեխեքը, իհարկե, շատ լարված էին, բայց էդ մեր ընդհանուր մեղքն է... Մինչև սա Բյուրակնն ու էլի անդամներ գրել են էդ բարդույթի մասին... Այսինքն, կարծում եմ, էդ երեխաների համար էնքան էլ դժվար չէր լինի բեմ բարձրանալ ու հավեսով երգել, առավել ևս, որ իրենք բեմին շատ սովոր են, կոնկրետ էդ բեմում էլ արդեն բավականին փորձել էին: Ուղղակի էսպիսի դեպքերում էնքան մեծ պատասխանատվություն են դնում էդ "դեսպանների" վրա, ոնց որ իրենք իրենց մի ելույթով պիտի աշխարհին ցույց տան մեր դարավոր պատմությունը, առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունողը լինելը, ցեղասպանությունն ու Արցախյան հերոսամարտը... Նույնն էլ Հայկոյի ու Անդրեի պարագայում էր (բայց դե համեմատության մեջ երեխաների հուզմունքն ավելի արդարացված էր): ՈՒղղակի պետք է թողնել, որ մարդիկ մեկնեն իրենց համար սովորական փառատոնի: Ինչի քիչ է լինում, որ մեր երգիչները սուս ու փուս մեկնում են ինչ-որ փառատոնի, մրցույթի ու մրցանակներով վերադառնում? Թեև, չեմ հավատում, որ այս "բարդույթը" կարող է մի օր փոխվել, էդ ուղղակի փոքր երկրին հատուկ բան է` աշխարհին ներկայանալու յուրաքանչյուր նոր հնարավորության դեպքում ուզում ենք էնքան բան ասել ու գոռալ, որ վերջը, խեղճ երեխաների ձայները կտրվում են... Ի դեպ, իրենք նաև գրիպ են եղել, դա էլ է շատ խանգարել:


Դրա համար էլ ես մեկ մեկ PTP планета էի փոխում: Ինձ ամենից շատ դուր եկավ Կեթի Մելուայի կատարումը:): Հիանալի երգչուհի եւ գեղեցկուհի: Չգիտեի, որ նա վրացուհի է, ընդհանրապես վրացիները ուժեղ են երգելուց: Ինֆարկտ էի ստանում, երբ այդ գեղեցկուհու ելույթից հետո ասացին, որ Հայաստանի բարի կամքի դեսպանը Ալլա Լեւոնյանն է:[:


Հաղորդավարների առումով մի քիչ սուբյեկտիվ կգտնվեմ, բայց վատ չէր, հաճախ` շատ ուրախ: Հավատացեք, որ Արտակը շուտով, որ մի քիչ փորձ ձեռք բերի, շատ սիրված հաղորդավար կդառնա: Դե Գոհարն էնպես էլ սիրված է (անձամբ ես շատ սիրում եմ` լավն է և' որպես հաղորդավար, և' որպես էկրանին երևացող հայ աղջիկ):
Իսկ Քեթի Մելուայի մասին... :love Ես էլ ամենաշատը նրա ելույթին էի սպասում!!! Շատ պուշիկն էր, թեև ես կուզեի, որ վերջին ալբոմից գոնե "Marry Pickford"-ը երգեր` ավելի ուրախ ու օրվան համապատասխանող մեղեդի ունի: Իսկ Ալլա Լևոնյանի հետ համեմատությունը (խնդիրը գեղեցկուհի-չգեղեցկուհին չի) իսկականից ահավոր էր... Ախր հե~չ համեմատելի չեն...

P.S. այս ու այլ ֆորումներում այն ուրախացրեց, որ վերջապես իրեն սիրողները մեզ մոտ շատացել են (գուցե հենց էս ելույթից հետո), թե չէ տարվա սկզբին ինձ թվում էր, թե մենակ ես ու քույրերս ենք իրեն ճանաչում: Կարեղ է իրեն ճանաչողներն ու սիրողներն էնքան շատ են, որ նոր թեմա բացենք? ;)