PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներազգային թշնամանքի հրահրում

Marduk
01.12.2007, 11:39
Վերջերս «Մարիոթ» հյուրանոցում ԼՏՊ-ն հանդիպում ունեցավ իր համակիրների հետ, որի ընթացքում արել է մի արտահայտություն, որի իմաստը մոտավորապես այսպիսին է. ՀՀ նախագահը չպետք է լինի Ղարաբաղցի, որպեսզի Ղարաբաղի հարցը հեշտ լուծվի կամ նման մի բան: Մոտավորապես նույն հանգի արտահայտություններ էլի են արվել Հայաստանում, բայց այս մեկը ԼՏՊ-ի շուրթերից, բուռն ոգևորություն է առաջացրել նրա վկաների շրջանում: Ինչևէ...

Հիմա ինձ հետաքրքիր է իմանալ, ինչ արձագանք կունենային նույն այդ մարդիկ եթե մի որևէ քաղաքական գործիչ ասեր օրինակ
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի եզդի ...
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի հրեա ...
ՀՀ-ի նախագահի կինը չպետք է լինի հրեուհի, այլապես վատ կլինի
ՀՀ-ի նախագահը իրավունք չունի արվամոլ լինելու...
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի գաղտնի պաշտամունքային օթյակի անդամ, օրինակ մասոն...
ՀՀ նախագահը չպետք է լինի կին

Այս բոլոր արտահայտություններից ցանկացածի դեպքում, քաղաքական գործիչին միանգամից կսկսեն հալածել ու պիտակավորել որպես ռասիստ, քսենոֆոբ, միզոժին, սեքսիստ, անտիսեմիտ, հոմոֆոբ, տոտալիտարիստ, շովինիստ ու մի հատ էլ նույնիսկ ցանկության դեպքում կարելի է քրեական գործ հարուցել, ազգամիջյան թշնամանք հրահրելու, խղճի ազատությունը ոտնահարելու, կնոջ նկատմամբ բռնություն քարոզելու ու լիքը նման հոդվածներով:

Բայց արի ու տես, որ ներազգային թշնամանք քարոզելը Հայաստանում, ոչ միայն քրեորեն պատժելի արարք չի այլ նաև ողջունվում է այսպես կոչված «առաջադեմ» երիտասարդության կողմից, կամ նրանց մի հատվածի կողմից...

Զարմանում եմ որտեղից այդքան ատելություն, այդքան անհարդուժողականություն ու սահմանափակ , լոկալ, գավառական ռասիզմ այն մարդկանց մոտ, ովքեր սիրում են այդքան խոսալ վեհ համամարդկային գաղափարներից:

http://freedomfight777.livejournal.com/21379.html

Բավականին ուշագրավ գրառում Լայֆջորնալից: Լիովին համաձայն եմ: Գավառական ռասիզմ տերմինը շատ ճիշտ է բնութագրում տվյալ հոռի երևույթը:
Այստեղ շատ են ասում եկեք օրինակ վերցնենք Ամերիկաներից ու Եվրոպաներից: Չգիտես ինչի վատ բաները արագությամբ վերցնում ենք, բայց ասենք լավ բաները ինչպիսին է մարդկանց հավասարությունը անկախ իրենց ծննդավայրից չի քարոզվում որպես լավ երևույթ: Լավագույն դեպքում դա դառնում է հերթական ագիտացիան թուրքիայի ֆաշիստական վարչախմբի նկատմամբ հանդուրժողականություն քարոզելու համար:
Կարծում եմ հայ հասարակությունը պետք է մերժի բոլոր այն քաղաքական ուժերին ովքեր քարոզում են գավառական ռասիզմ հասարակության մեջ:

Grieg
01.12.2007, 12:06
հեղինակը դիպուկ է նկատել այդ կարևորը նրբությունը,
լիովին համամիտ եմ թեմայի ստեղծողի հետ, ոչ մի լուրջ քաղաքական գործիր չպետք է օգտվի նման էժան փիառի միջոցներից

Artgeo
01.12.2007, 12:59
http://freedomfight777.livejournal.com/21379.html

Բավականին ուշագրավ գրառում Լայֆջորնալից: Լիովին համաձայն եմ: Գավառական ռասիզմ տերմինը շատ ճիշտ է բնութագրում տվյալ հոռի երևույթը:
Այստեղ շատ են ասում եկեք օրինակ վերցնենք Ամերիկաներից ու Եվրոպաներից: Չգիտես ինչի վատ բաները արագությամբ վերցնում ենք, բայց ասենք լավ բաները ինչպիսին է մարդկանց հավասարությունը անկախ իրենց ծննդավայրից չի քարոզվում որպես լավ երևույթ: Լավագույն դեպքում դա դառնում է հերթական ագիտացիան թուրքիայի ֆաշիստական վարչախմբի նկատմամբ հանդուրժողականություն քարոզելու համար:
Կարծում եմ հայ հասարակությունը պետք է մերժի բոլոր այն քաղաքական ուժերին ովքեր քարոզում են գավառական ռասիզմ հասարակության մեջ:

Լևոն Տեր-Պետրոսյանը միայն մեկ հանդիպում է ունեցել Մերիոթ հուրանոցում http://www.levonforpresident.com/am/44/
խնդրում եմ մեջբերել այդ հատվածը, որի մասին խոսվում է տվյալ Լայֆջորնալում։

Chilly
01.12.2007, 13:05
ժող, ԼՏՊ-ն էն մարդը չի, որ կարծենք, թե կարող ա ինչ-որ ճիշտ բան ասել, ես նրան նույնիսկ քաղաքական գործիչ չեմ համարում, ինչ եք ուզում էդ խեղճ մարդուց, էդ մարդը պրծել ա!!!:(

Marduk
01.12.2007, 13:54
Արտգեո
Դու բերել ես սեպտեմբերի 21-ի ելույթը, իսկ տվյալ դեպքում խոսքը գնում է նոյեմբերի սկզբին, կարծեմ ամսու 3-ին, եղած փակ հանդիպման մասին

Artgeo
01.12.2007, 14:18
Արտգեո
Դու բերել ես սեպտեմբերի 21-ի ելույթը, իսկ տվյալ դեպքում խոսքը գնում է նոյեմբերի սկզբին, կարծեմ ամսու 3-ին, եղած փակ հանդիպման մասին

Մարդուկ, բավ է տարածել խեղաթյուրված փաստեր ու պայքարել ստի միջոցով: Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել բաց հանդիպում երիտասարդների հետ, որին ներկա է եղել շուրջ 1700 երիտասարդ: Դրա մասին նույնիսկ մեր ֆորումում է գրվել և ներկա գտնվել կարող էին բոլոր ցանկացողները: Բացի դրանից, նույնիսկ սղագրությունն է տեղադրվել ինտերնետում։
Սխալմամբ հիշում էի, որ մեկն է եղել, փաստորեն երկուսն է, ինչի համար ներողություն եմ խնդրում:
Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա այն էապես տարբերվում է լայֆջորնալում գրված զգացմունքային գրառումից և նման է Տաթևիկ Բաղդասարյանի կոնտեքսից հանված անտաղանդ կեղծիքներին:

Սկսած 1992 թվականից, երբ սկսվել էր բանակցային պրոցեսը, Ադրբեջանը ուզում էր Ղարաբաղին դուրս մղել այդ պրոցեսից եւ բանակցել ուղղակի Հայաստանի հետ: Որովհետեւ նա ուզում էր աշխարհի առջեւ այս հակամարտությունը ներկայացնել ոչ թե որպես մետրոպոլիայի եւ թեկուզ զուտ իրավականորեն իր մասը կազմող անկլավի, կամ էթնոտերիտորիալ միավորի հակամարտություն, այլ դա դարձնել միջպետական խնդիր: Դա նրան չհաջողվեց, մեր օրոք դա չհաջողվեց: Մենք հասանք այն բանին, որ 1994 թվականի Բուդապեշտի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում արդեն իրավականորեն ճանաչվեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության երեք հավասարարժեք կողմերից մեկն է: Այս մանդատը վերահաստատվեց հաջորդ տարվա պրագյան գագաթնաժողովում: Այսինքն դա ցանկություն չէր, կապրիզ չէր, դա արդեն Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակն էր: Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Քոչարյանը ընտրվեց Հայաստանի նախագահ: Ղարաբաղցի լինելով, նա ուղղակի իր վրա վերցրեց նաեւ Ղարաբաղի տեսակետը ներկայացնելու գործառույթը: Միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը, ինչպես ասում են, ուրախությունից մեռան: Այդպիսի նվեր Ադրբեջանին չգիտեմ ինչպես կարելի էր անել: Այդ օրվանից, 98 թվականից հետո Ղարաբաղը ընդհանրապես դուրս է մնացել բանակցային բոլոր պրոցեսներից: Հիմա` ինչպես ասացի, քանի որ այդպիսի հոգեբանական մթնոլորտ է ստեղծվել, շատ դժվար է լինելու նախկին ձեւաչափը:

Միայն մի էլեմենտ կա, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել` Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի ոչ ղարաբաղցի, որպեսզի հնարավոր լինի գործընթացը ետ պտտեցնել: Պարզ, շատ պարզ, հստակ դիրք է: Ես լինեմ, թե մի ուրիշ ոչ ղարաբաղցի, վաղը չի կարող ասել` ես ներկայացնում եմ նաեւ Լեռնային Ղարաբաղի տեսակետը: Կրկնեմ` սա դժվար է լինելու. միջազգային հանրությունը, թեկուզ վերը բերված պատճառով, կարող է ինչ-ինչ դժվարություններ հարուցել մեր ճանապարհին, որովհետեւ ողջ բանակցային ձեւաչափն է փոխվում, բանակցությունների տրամաբանությունն է փոխվում:
http://www.levonforpresident.com/am/77/

Marduk
01.12.2007, 14:29
Միայն մի էլեմենտ կա, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել` Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի ոչ ղարաբաղցի, որպեսզի հնարավոր լինի գործընթացը ետ պտտեցնել:

Ինչը եվ պահանջվում էր ապացուցել:

Մարդուկ, բավ է տարածել խեղաթյուրված փաստեր ու պայքարել ստի միջոցով:

Դե հիմա ասա ինչ խեղաթյուրված տեղեկություն եմ տարածել:

Artgeo
01.12.2007, 14:40
Դե հիմա ասա ինչ խեղաթյուրված տեղեկություն եմ տարածել:
Խոսքը սրա մասին է

տվյալ դեպքում խոսքը գնում է նոյեմբերի սկզբին, կարծեմ ամսու 3-ին, եղած փակ հանդիպման մասին
Մինչդեռ հանդիպումը չի եղել փակ, չի եղել համակիրների հետ և նրան ներկա կարող էր գտնվել ով ուզենար, նույնիսկ ավելի ցանկալի էր ոչ համակիրների ներկայությունը (հարցերի առումով)։

Marduk
01.12.2007, 16:03
Մինչդեռ հանդիպումը չի եղել փակ, չի եղել համակիրների հետ և նրան ներկա կարող էր գտնվել ով ուզենար, նույնիսկ ավելի ցանկալի էր ոչ համակիրների ներկայությունը (հարցերի առումով)։

Արտգեո սկսենք նրանից, որ եթե ես չնկատեի քո բերած հղումի ամսաթիվը ապա կստացվեր որ դու կատարեցիր ապատեղեկատվություն ( պատահական թե դիտավորյալ էական չի ) : Բայց ես շարժվեցի անմեղության կանխավարկածի դրույթով ու քեզ միանգամից չմեղադրեցի ապատեղեկատվություն տարածելու մեջ:
Ես փակ բառը շեշտեցի այն պատճառով որպեսզի շեշտեմ այդ հանդիպման փակօթյա լինելը ի տարբերություն բացօթյա հանդիպման որը եղավ կարծեմ դրանից մի քանի օր հետո: Դու միանգամից դիտարկեցիր դա որպես հատուկ հարձակում Լևոնի վրա ու սկսեցիր իմ հասցեին անհիմն ծանր մեղադրանքներ տարածել:

Բայց մենք շեղվում ենք բուն թեմայից: Ես կուզենաի իմանալ քո կարծիքը, դու գտնում ես որ քաղաքական պայքարի մեջ ընդունելի՞ միջոց է մարդկանց բաժանել ըստ ծննդավայրի:

Artgeo
01.12.2007, 16:25

Ես սխալմամբ հիշում էի, որ մեկ հանդիպում է տեղի ունեցել Մերիոթում, ինչի համար վերևում ներողություն խդնրեցի։

Ես փակ բառը շեշտեցի այն պատճառով որպեսզի շեշտեմ այդ հանդիպման փակօթյա լինելը ի տարբերություն բացօթյա հանդիպման որը եղավ կարծեմ դրանից մի քանի օր հետո: Դու միանգամից դիտարկեցիր դա որպես հատուկ հարձակում Լևոնի վրա ու սկսեցիր իմ հասցեին անհիմն ծանր մեղադրանքներ տարածել:
Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Վազգեն Մանուկյանին, Րաֆի Հովանիսյանին, Ռոբերտ Քոչարյանին… Ում ուզես կարող ես քննադատել և դա ես անձամբ չեմ ընկալում որպես հատուկ հարձակում և որևէ մեկի փաստաբանը դառնալու մտադրություն չունեմ։
Փակ բառը իմ կողմից ընկալվել է, որպես մուտքի վրա սահմանափակում ենթադրող, քանի որ վերևում նշվում էր, իբր հանդիպումը եղել է համակիրների հետ։ Եթե դու իսկապես ի նկատի ես ունեցել փակ տարածությունը, այլ ոչ հանդիպումը՝ գրելով «փակ հանդիպում» արտահայտությունը, ապա պատրաստ եմ հետ վերցնել իմ խոսքերը։

Բայց մենք շեղվում ենք բուն թեմայից: Ես կուզենաի իմանալ քո կարծիքը, դու գտնում ես որ քաղաքական պայքարի մեջ ընդունելի՞ միջոց է մարդկանց բաժանել ըստ ծննդավայրի:
Տվյալ ձևով պայքարելը համարում եմ սխալ ու դատապարտելի, սակայն կոնտեքստը մտածելու տեղիք անշուշտ տալիս է։

Պանդուխտ
01.12.2007, 20:31
Փակն ու բացը խնդիր չէ:
Ազեր կոչուածները պիտի ճանաչեն Արցախին, որպէս առանձին միաւորի գոյութիւնը, եւ պատերազմում տանուլ տուածի դիրքից, պատուաբեր խաղաղութիւն պիտի կնքեն Արցախի հետ, որ նոյնինքն Հայաստանն է:
Ուստի ո՞վ, ու՞մ պապը ո՞րտեղից է, ո՞րտեղ է ծնուել, 33րդական արժէք է ներկայացնում:

Sergey
04.12.2007, 10:17
Նախ փակ ու բացի մասին՝ մուտքը հրավիրատոմսերով էր, իսկ «փակ» էր լրատվամիջոցների համար։ Իսկ «հաջորդ նախագահը չպետք է լինի ղարաբաղցի» միտքը կոնկրետ անձի էր վերաբերում, ու կարիք չկա այն դիտարկել կոնտեքստից դուրս։

Պանդուխտ
04.12.2007, 11:02

Այդ պարագայում սխալել է, պիտի ասեր. «յաջորդ նախագահը Սերժ Սարգիսեանը պիտի չի լինի»:

Che_Guevara
04.12.2007, 23:04
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի եզդի ...
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի հրեա ...
ՀՀ-ի նախագահի կինը չպետք է լինի հրեուհի, այլապես վատ կլինի
ՀՀ-ի նախագահը իրավունք չունի արվամոլ լինելու...
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի գաղտնի պաշտամունքային օթյակի անդամ, օրինակ մասոն...
ՀՀ նախագահը չպետք է լինի կին

ՀՀ-ի նախագահը չպետք է լինի անգրագետ
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի տգետ
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի լպիրշ
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի ուտող, ուրացող
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի կաշառակեր
ՀՀ-ի նախագահը չպետք է հողեր ու Հայաստանի ամենամեծ ստտրատեգիական նշանակություն ունեցոց օբյեկտները ծախելով ու ռեկետով ձեռք բերած փողերով առնի մարդկանց ձայները
ՀՀ-ի նախագահը չպետք է ստեղծի քրեական տարրերով հարուստ թիմ, ու իր բաղծալի նպատակին, այն է` Հայաստանում համատարած թալանի ղեկավարմանը հասնելու համար չպետք է օգտագործի ամենաանբարոյական միջոցները

Եվ եթե ճանաչում եք առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված ղարաբաղցի որևէ թեկնածուի, որը այս "արժանիքներով" օժտված չէ, ապա ես երկու ձեռքով կողմ եմ, որ նա մասնակցի ընտրություններին, ու արդար ձևով պայքարի իր արդար նպատակին հասնելու համար: Իսկ եթե չեք ճանաչում այդպիսի ղարաբաղցու, որը դրել է իր թեկնածությունը, սակայն զերծ չէ վերը նշված "արժանիքներից", ապա այ'ո, Հայաստանի Հանրապետության ապագա նախագահը չպետք է լինի ղարաբաղցի:

Մի Հայ
04.12.2007, 23:50
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի անգրագետ
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի տգետ
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի լպիրշ
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի ուտող, ուրացող
ՀՀ-ի նախագահը չպետք է լինի կաշառակեր
ՀՀ-ի նախագահը չպետք է հողեր ու Հայաստանի ամենամեծ ստտրատեգիական նշանակություն ունեցոց օբյեկտները ծախելով ու ռեկետով ձեռք բերած փողերով առնի մարդկանց ձայները
ՀՀ-ի նախագահը չպետք է ստեղծի քրեական տարրերով հարուստ թիմ, ու իր բաղծալի նպատակին, այն է` Հայաստանում համատարած թալանի ղեկավարմանը հասնելու համար չպետք է օգտագործի ամենաանբարոյական միջոցները
Այսինքն ուզում ես ասել որ ԼՏՊ-ը չպետք է լինի ՀՀ նախագահ՞: Ես միանգամայն համաձայն եմ :hands

Մականուն
05.12.2007, 09:40
Այսինքն ուզում ես ասել որ ԼՏՊ-ը չպետք է լինի ՀՀ նախագահ՞: Ես միանգամայն համաձայն եմ :hands

Մարդը լավ էլ շարադրել է իր մտքերը ու հարց ուղղել, էլ ինչու՞ ես ցինիկ ձևով հարցնում, թե ինչ է ուզում ասել ու դեռ քո պատասխանն էլ հուշում:

Պանդուխտ
21.03.2008, 12:49
ժող, ԼՏՊ-ն էն մարդը չի, որ կարծենք, թե կարող ա ինչ-որ ճիշտ բան ասել, ես նրան նույնիսկ քաղաքական գործիչ չեմ համարում, ինչ եք ուզում էդ խեղճ մարդուց, էդ մարդը պրծել ա!!!:(
Խեղճ մա՞րդ, խեղճ մեր ժողուվուրդն է որ հետեւում նրան:

keyboard
21.03.2008, 13:55
Ես ուղղակի ծիխաղում եմ, ամոթ է ժողովուրդ սթափվեք, պետք չէ մեզ այս ամենը, պետք չեն անձնական ոչ մի շահարկումներ, միևնունն է, դա չէ որ պիտի մեզ օգնի, եթե այսքան փոքր միջավայրում մենք այսպես ենք մեզ պահում էլ ի՞նչ միավորվելու մասին ենք մտածում՝ առավելևս խոսում:
Գրառումս ոչ մեկի անձնական գրառմանը չվերագրել, խոսում եմ ընդհանուր մթնոլորտից,որը տիրում է Քաղաքականություն բաժնում:
Ինչքան լավն է մեր զրուցարանը այնտեղ բոլորը պւպուշ են:think