PDA

Դիտել ողջ տարբերակը : Տափակ ծրագրեր



Artgeo
19.09.2006, 20:07
Այս թեմայում առաջարկում եմ գրել ըստ ձեզ տափակ ծրագրերը, որոշ ժամանակ անց կբացենք հարցում ու կընտրենք տափակագույն ծրագիրը :P

Artgeo
19.09.2006, 22:54
Լավ, սկսեմ ես, տափակ ասելով, հասկանում ենք, անհետաքրքիր, անտաղանդ և այլն ծրագրերը
առաջին ծրագիրը իմ կողմից

Հանրային հեռուստաընկերություն «Օտար խաղեր» :[

kiki
19.09.2006, 23:07
իսկ ես առաջ եմ քաշում ամբողջ ԱԼՄ-ի թեկնածությունը ...
ավելի տափակ դժվար թե գտնվի ..

Gohar
19.09.2006, 23:28
Հանրային հեռուստաընկերություն :Ծրագրի անունը չգիտեմ , բայց այդ ծրագրի ժամանակ ֆոկուսներով են զբաղվում: Շատ տհաճ է ինձ համար այդ հաղորդումը ,մանավանդ, որ ֆոկուս անելուց ասում են «Անաել սախիել» :
Իմ կարծիքով շատ անհետաքրքիր և անբովանդակ հաղորդում է:

kiki
19.09.2006, 23:33
ուհու ... ես էլ մի անգամ նայեցի ... ահավոր էր ... անհետաքրքիր ու հոգնեցնող ... հաղորդավարների մասին էլ չեմ ասում ... աղջիկը պարզապես "հրաշք" էր ...

Սյունիք
20.09.2006, 13:13
Դար 21- «Ռետրո» և «Մեխ»

Աբելյան
20.09.2006, 14:57
Դար 21-ի հաղորդումների կեսից ավելին, Հ1-ի հաղորդումների համարյա կեսը, "Արմենիայից" "Ֆուրոր է", 5-ի հաղորդումների մեծ մասը (մանավանդ` "Նեվեռայատնի պյանա") և այլն...

Lionne_en_Chasse
20.09.2006, 15:07
Հ1-ի բոլոր ծրագրերն էլ ( բացառությամբ լուրերը) տափակ են , անտաղանդ, անբովանդակալից ... հաղորդավարներն էլ հաղորդումից ավել...

_DEATH_
20.09.2006, 15:18
ԱԼՄ–ի բոոոոլոոոոոր ծրագրերը
Դե որտեղ Տիգրան Կարապետյանը, այնտեղ էլ ամենատափակ ու զզվելի ծրագրերը:[ ,
Արմենիան սիրածս ալիքնա, բայց որ Տիգրան Կարապետյանինը լիներ հաստատ չեի նայի,
Ինձ էկելա, ասումա արի երգի քեզ Սուպեր Ադամանդ կսարքեմ :D , ասի ձեզ բարի ճանապարհ:B

Riddle
20.09.2006, 16:44
Ախր տափակներն ավելի շատ են, քան իմաստալիցները, ո՞ր մեկն առանձնացնեմ::(

John
20.09.2006, 16:47
«Վերվարածները» ամենաշատը էդ հաղորդումից եմ զզվում, քանի որ իրանք իրանց տափակությամբ Գյումրեցիների ու Գյումրվա համով-հոտով կատակների մասին թյուր կարծիք են տարածում…

Riddle
20.09.2006, 16:51
ԱԼՄ–ի բոոոոլոոոոոր ծրագրերը
Դե որտեղ Տիգրան Կարապետյանը, այնտեղ էլ ամենատափակ ու զզվելի ծրագրերը:[ ,
Արմենիան սիրածս ալիքնա, բայց որ Տիգրան Կարապետյանինը լիներ հաստատ չեի նայի,
Ինձ էկելա, ասումա արի երգի քեզ Սուպեր Ադամանդ կսարքեմ :D , ասի ձեզ բարի ճանապարհ:B
Ճիշտ է::) Երևի արժե տիկոյանոցը միանգամից հանել, այն մրցակցությունից դուրս է::roll

Ուլուանա
20.09.2006, 18:15
Ախր տափակներն ավելի շատ են, քան իմաստալիցները, ո՞ր մեկն առանձնացնեմ::(
Լրիվ համաձայն եմ, մարդ նույնիսկ չի իմանում, թե որ մեկի անունը տա։ Երևի ավելի ճիշտ կլիներ ասել, թե որը տափակ ու անիմաստ չէ։:D Բայց դե այդպես էլ հետաքրքիր չի։

kiki
20.09.2006, 18:31
«Վերվարածները» ամենաշատը էդ հաղորդումից եմ զզվում, քանի որ իրանք իրանց տափակությամբ Գյումրեցիների ու Գյումրվա համով-հոտով կատակների մասին թյուր կարծիք են տարածում…
դա հաղորդում չի, դա սերիալ է ... :D

Լիաննա
20.09.2006, 23:06
ԱԼՄ ջան ԱԼՄ , ախր շատ տափակ ես , հրաշքս :D բա ադամանդնե՜՜՜րդ ...

մեկ էլ Դինուլիս չմոռանաք իրա Չաղ ու ամենահայկական հարսանիքներով :

John
21.09.2006, 08:47
դա հաղորդում չի, դա սերիալ է ... :D
Դա իրան հեչ կլորություն չի տալիս… :)

Ուլուանա
21.09.2006, 09:06
մեկ էլ Դինուլիս չմոռանաք իրա Չաղ ու ամենահայկական հարսանիքներով :
Հա՜, էլ մի ասա, էդ հաղորդումն իր հաղորդավարուհիով հանդերձ իմ ներվերի դեղերից մեկն է։:[ Ես ուղղակի զարմանում եմ, թե ում է հետաքրքրում, թե ո՛ր անծանոթ մարդը ո՛ր անծանոթուհու հետ ոնց, որտեղ, երբ ծանոթացավ և ինչ աստիճանի ճոխ, չաղ ու հայկական հարսանիք արեց։ :{

Չգիտեմ, գուցե ուրիշների անձնական կյանքի մանրամասներով խիստ հետաքրքրվող մարդկանց համար այդ ամենը շատ հաչելի ու հետաքրքրական է, բայց ախր պիտի գոնե այդ ամուսնացողներից առնվազն մեկին ճանաչես, որ հետաքրքիր լինի...:think Կամ էլ երևի պիտի ուղղակի տաշի-տուշիների էնքան թունդ սիրահար լինե, որ ուրիշների տաշի-տուշիներից գերագույն հաճույք ստանաս (ես որ տաշի-տուշիներ տանել չեմ կարողանում :[ )։

Չիմացողների համար ասեմ, որ խոսքը Արմենիա հեռուստաալիքով հեռարձակվող «Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը» հաղորդման մասին էր։

TigranM
22.09.2006, 00:00
Լիովին համաձայն եմ վերևում գրված կարծիքների հետ,իմ կողմից կավելացնեմ
Դար-21 -ի բոլոր հաղորդումները:Ես ետ ալիքով չեմ հիշում, որ ինչ որ նորմալ հաղորդում տեսած լինեմ,գոնե մեկ մեկ муз-тв են միացնում ինչ որ հետաքրքիր հաղորդումներ հանդիպում են:Եթե բոլոր տափակ հաղորդումերի ցանկը գրեմ ստիպված կլինեմ մի հսկայական ցուցակ գրեմ,ավելի հեշտ կլինի նորալ հաղորդումների ցանը գրել;

Artgeo
25.09.2006, 00:46
Աչքիս հակառակ հարցը պիտի տայի :think

Yellow Raven
09.10.2006, 10:53
Ամենատափակ ծրագիրը,որը թվում էր,թե վերջացելա,բայց դեռ իրականում պիտի նորից սկսի CUBE-նա::angry

Kristin
09.10.2006, 11:00
Տափակ ծրագրերը նյարդերիս վրա ազդում են .... :angry
զզվում եմ ԱԼՄ - հեռուստաընկերությունից :think ով՞ ասես բեմա հելնում առանց հայելու մեջ նայելու....

Ժիրայր24------- ջան այստեղ շատ տեղին կլիներ քո թեման :hands հայելու մասին

Cassiopeia
18.10.2006, 19:14
Չգիտես ինչու բոլորը միայն հեռուստահաղորդումներին անդրադարձան: Իսկ ի՞նչ կասեք ռադիոհաղորդումների տափակության մասին… Երբ առավոտյան տրանսպորտով գնում ես աշխատանքի ու ակամա բարձրաձայն միացված ամենաանմակարդակ ու ամենաանիմաստ հաղորդումներ ես լսում: Չեմ սիրում Ռաֆոյի ու Հովոյի հաղորդումը /եթե չեմ սխալվում/ որ սկսվում է առավոտյան 9.30 մոտակայքում, մեջը ոչ մի հետաքրքություն ու իմաստ չկա: Միայն ձեռ են առնում զանգողներին, իսկ նրանք դա չեն նկատում կամ չնկատելու են տալիս… Անտանելի է :[

Marduk
08.11.2006, 12:21
Մեր եթերի 80-90 տոկոսը տափակություն է:
Բայց հատկապես նյարդայցնում են Հ1-ի տափակությունները, քանի որ այդ ալիքը պետբյուջեից մեծ փողեր է ստանում ու նաև իբր թե հանրության համար է: Հարկատուի փողերով ալիքը գոնե պետք է մի քիչ ուշադիր լիներ հարկատուի ճաշակին ու ընդանրապես քիչ լցներ եթերը գովազդով:
Ինչ որ է Հ1-ում իր յուրահատուկ տափակությամբ փայլում է "Օտար խաղեր" հաղորդումը:

Angelina
08.11.2006, 14:10
Տափակ ծրագրեր շատ կան: Եթե սկսենք խոսոլ դրանց մասին դարեր են պետք:
Բայց ասեմ, որ ԱԼՄ-ի ծրագրերից տափակ չկա:

Наша юность — это поезд, только разница одна — поезд к нам всегда вернется, а наша юность никогда

Riddle
08.11.2006, 14:18
Չգիտես ինչու բոլորը միայն հեռուստահաղորդումներին անդրադարձան: Իսկ ի՞նչ կասեք ռադիոհաղորդումների տափակության մասին… Երբ առավոտյան տրանսպորտով գնում ես աշխատանքի ու ակամա բարձրաձայն միացված ամենաանմակարդակ ու ամենաանիմաստ հաղորդումներ ես լսում:
Ճիշտ է: Օրինակ մի սարսափելի ձայն եմ լսել FM107-ից: Հաղորդումը կարծեմ կոչվում է «Ձեր պատվերով», թե «Ձեր ցանկությամբ»… Այդ աղջիկն այնպիսի ձայնով է վարում, որ դաստիարակությունս թույլ չի տալիս ասել, թե ինչ է ապրում կարծես այդ պահին:

Արամ
18.11.2006, 16:37
Ես ել եմ համաձայն ամենատափակը ինչպես ասում են տափակության արքան....CUB-ն ա.....:-@

Երվանդ
07.12.2006, 12:30
Տափակության դափնիները Հայաստանում վաղուց արդեն պատկանում են ԱԼՄ-ին, բայց հույս ունեմ որ կփակվի էտ ալիքը որից հետո դափնիներն իրար մեջ կկիսեն ԴԱՐ21 ու Հ1-ը:

Մանե
02.01.2007, 19:11
Դար 21- «Ռետրո» և «Մեխ»
«Ռետրո»ի հետ համաձայն եմ.Բայց իմ կարծիքով «Մեխ»ը հետաքրքիր հաղորդում էր.Իսկ հիմա չկա.Կարծում եմ որ սխալ արեցին որ հանեցին.
Մել էլ ԱԼՄ-ի բոլոր հաղորդումները

Արսեն
03.01.2007, 00:35
Աչքիս հակառակ հարցը պիտի տայի :think


Ճիշտա Արտ ջան, քանի որ լավ ծրագրերն ավելի քիչ են, քան վատերը: համել հեշտ կլինի հաշվելը:D ես TV համրյա չեմ նայում, բայց թե նայեմ, ամենահաճելին Կարգին Հաղորդումն ա իմ համար: իսկ ԱԼՄ-ն վաբշե ջնջել եմ ցանկից;)

isoedo
06.04.2008, 16:52
իսկ ես առաջ եմ քաշում ամբողջ ԱԼՄ-ի թեկնածությունը ...
ավելի տափակ դժվար թե գտնվի ..

Բա ալմ-ի "Հեղինեի Մոտ" ծրագիրը նայելես????
Խորհուրդ կտամ չնայես, կարողա գժվես ենքան տափակությունա...
Դե դու ջոգի, որ մի հաղորդման մեջ հաղորդավարը(հեղինեն) միշտ հյուր ա հրավիրում Կարապետյանին(իրանց "շեֆին") էլ էտի ինչ նայելու բան կլնի::D

Norton
06.04.2008, 17:28
Ասում են հեսա էլի Ալֆրեդի սենյակնա սկսելու թիվ 5-ով:[

Ֆրեյա
07.04.2008, 16:55
Dar 21-ի ամենատափակը երևի այն հաղորդումն է, որ Տաշիրում ման են գալիս, մարդկանց խնդրում են տարբեր տափակ բաներ անել:

Իսկ խոսքը գնում է միայն հայկական ալիքների մասին՞

Օրինակ, ռուսական ալիքներով, ամմմմենա տափակ ու զզվելի հաղորդումը իմ կարծիքով "Блондинка в шоколаде", :[, ավելի դեբիլ, ուռոդ, ու ի զուր տեղը ինքնավստահ մարդ ես երևի չեմ տեսել:

Undina
07.04.2008, 17:18
Ուրեմն մեր ամենատափակ հաղորդումներից մեկը ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒն էր… Երջանիկ էի, որ վերջացավ..բայց դե երջանկությունս երեվի մի 2 տարի տևեց.....

Ռեդ
07.04.2008, 22:41
Հարգելիներս, աշխարհի ամենատափակ հայկական հաղորդումը դա բեռնարդ շոուն ա

Արիս
08.04.2008, 00:55
ամենա ամենա ամենա տապակ ծրագիր եթե դա կարելի է էդպես համարել, ու բոլոր ալիքներով... էդ գլուղ հարդուկող սերյալներն են...

Ու երբեմն անտեղի ապուշ շատ անպրոֆեսիոնալ սարքած ԳՈՎԱԶԴԸ....

Adam
08.04.2008, 19:46
Բեռնարդ շոուն առաջ կատարյալ տափակություն էր... բայց հիմա մենակ էն հյուրի մասը մեկ-մեկ նայում եմ: Համել հենց անունը Բեռնարդ շոու.... արդեն տափակա, որովհետև ոչինչ չի նշանակում ու համել գրողի անունա: էնքան որ, որպես շոու գրել են... բայց անիմաստա ու ոչինչ չի ասում: Բայց դե երբ որ ազատ եմ լինում երեկոները, նայում եմ:

Սամվել
08.04.2008, 21:24
Դար 21- «Ռետրո» և «Մեխ»


«Ռետրո»ի հետ համաձայն եմ.Բայց իմ կարծիքով «Մեխ»ը հետաքրքիր հաղորդում էր.Իսկ հիմա չկա.Կարծում եմ որ սխալ արեցին որ հանեցին.
Մել էլ ԱԼՄ-ի բոլոր հաղորդումները

Է :angry Ռետրոն կարգին էլ հաղորդում է... ռոք երգիիչներիի մասին է շատ ժամանակ լինում... Ահագին հետաքրքիր է լինում... Լսլե մի խմբի կամ երգչի մասին որի երգերը այդքան հոգեհարազատ են :love

Իսկ ինչ վերրաբերում էէ տափակությանը սենց կասեմ...

Հիմիկվա դրությամբ Բացի Ֆուտբոլից ու Կարգին հաղորդումից ուրիշ բան չեմ կարողանում նայե... նեռվայնանում եմ...

Բյաց դե երևի ամենատափակը հայլուրնա :D:D

Մանե
08.04.2008, 21:28
Է :angry Ռետրոն կարգին էլ հաղորդում է... ռոք երգիիչներիի մասին է շատ ժամանակ լինում... Ահագին հետաքրքիր է լինում... Լսլե մի խմբի կամ երգչի մասին որի երգերը այդքան հոգեհարազատ են :love

Իսկ ինչ վերրաբերում էէ տափակությանը սենց կասեմ...

Հիմիկվա դրությամբ Բացի Ֆուտբոլից ու Կարգին հաղորդումից ուրիշ բան չեմ կարողանում նայե... նեռվայնանում եմ...

Բյաց դե երևի ամենատափակը հայլուրնա :D:D
Սամ, ,մի քիչ էլ հին գրառումներիցս պեղեիր:D
Զզվում եմ Բերնարդ Շոուից:)Տափակագույն հաղորդում ա:8
Չեմ սիրում... Չնայած Թվ էլ չեմ նայում, որ իմանամ ինչ եմ սիրում, ինչ չէ.:(Մի խոսքով, նորմալ հաղորդում համարյա չկա, մատների վրա կարանք հաշվենք:)

nnaarreek
08.04.2008, 22:19
"ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ" 2 ԿԱՄ ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

!!!Էս նոմինացիայում միանշանակ հաղթող!!!

Լ.յ.ո.վ.
11.04.2008, 21:39
"ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ" 2 ԿԱՄ ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

!!!Էս նոմինացիայում միանշանակ հաղթող!!!

Համաձայն եմ :ok :D
Ընդհանրապես զարմանում եմ, թե ոնց կարելիա տենց տափակություն նայել, լավա եթամ ԱԼՄ նայեմ :[:D:D:D

Սերխիո
11.04.2008, 21:43
ՓիԷս քլաբ

Լ.յ.ո.վ.
11.04.2008, 21:53
ՓիԷս քլաբ

Էտ էն Comedy CLUB-ի տնազնա? :think

Սերխիո
11.04.2008, 22:08
Էտ էն Comedy CLUB-ի տնազնա? :think

չէ, տնազը 32 ատամն ա, բայց էլի հաջողված համարներ ունեն նրանք, էսի լրիվ տափակություն ա:[

Լ.յ.ո.վ.
11.04.2008, 23:27
չէ, տնազը 32 ատամն ա, բայց էլի հաջողված համարներ ունեն նրանք, էսի լրիվ տափակություն ա:[

Ճիշտն ասած, որ 32-ը նոր էր բացվել մեկումեջ լավ հումորային սցենաներ էին դնում, բայց էս վերջերս ինչ տեղափոխվել են Վալենսիա համալիր, հումորի մակարդակը ընկելա, ես կասեի զրոացել է:
Իսկ էդ P.S. club-ի հումորները :[ ամենաքիչը պտի "ուռած" լինես, որ դրանց հումորների վրա խնդաս :D:D

Ռուֆուս
12.04.2008, 10:21
Ճիշտն ասած, որ 32-ը նոր էր բացվել մեկումեջ լավ հումորային սցենաներ էին դնում, բայց էս վերջերս ինչ տեղափոխվել են Վալենսիա համալիր, հումորի մակարդակը ընկելա, ես կասեի զրոացել է:
Իսկ էդ P.S. club-ի հումորները :[ ամենաքիչը պտի "ուռած" լինես, որ դրանց հումորների վրա խնդաս :D:D

Բայց որ տեսնում ես, թե մեր հայկական աստղիկները ոնց են ճաքում էդ պայթած "հումորներից", սկսում ես կասկածել, որ իրանց խնդալու համար փող են տվել.... :[

F.c.Liverpool
12.04.2008, 11:38
իմ տեսածներից ամենատափակները հիմա չգիտեմ կա թե հանելեն հայ տվ-ովեին ցույց տալիս Ծօլիվուդեր ինչ զիբիլեր ..... հ2-ի պահմտոցին վաբշե անհամություներ ... մեկել էլի հ2-ով են ցույց տալիս `օդից փող` դրանից տուֆտա անիմաստ անկապ հաղորդում դժվարա գտնել

Լ.յ.ո.վ.
12.04.2008, 17:42
Բայց որ տեսնում ես, թե մեր հայկական աստղիկները ոնց են ճաքում էդ պայթած "հումորներից", սկսում ես կասկածել, որ իրանց խնդալու համար փող են տվել.... :[

Ոչ, թե փող են տվել ուղղակի շովուբիզնես են անում` սրանք (շուշան պետրոսյան, արսենչիկ, ես շատ գիտեմ ինչ զիբիլ) խնդում են 32-ի հումորների վրա ու 32-ի ռեյտինգը յանիմ հանում, նրաքն էլ սրանց վրով ավելի շատ են սցենեք, հումորներ-բաներ սարքում ու նրանց ռեյտինգը հանում, էսօր սրանց են 32-ին կանչում, վաղը նրանց` 2-աստղի, ու սենց շարունակ: Սաղ ծանոթ, հոպարի տղա, մորքուրի աղջիկ, ու նմանատիպ ձևերով են մեր հայկական շովուբիզնեսում առաջ գնում, դրա համար էլ սենց զիբիլնոցա: Շաբաթը մեկ մի հատ նոր երգիչ/երգչուհիա հայտնվում: Լրիվ բարդակա, ոնց որ տոչնի մեր կառավարության xerox-ը լինի: :[

Լավ շեղվեցի թեմայից, ուզում էի ասել, որ մի հատ հաղորդում էլ կա, որ կարա էս կոնկուրսում հաղթող դառնա` Արմենիայի "Բարի լույս հայեր"-ա թե ինչա, էն որ առավոտները իբր հումորներ են անում:

Մանե
12.04.2008, 17:59
Հ1 Իմ իրավունք
Օտար խաղեր
Հ2 օդից փող, թաքնված տեսախցիկ/ռուսականը:[/
Արմենիա
Մի ժամանակ «Բլեֆ», հիմա «Բարի լույս հայեր», «Բեռնարդ շոու»
Մի կաթիլ մեղր

Տելեմարկետ-ից եմ ահավոր զզվել, սպանեցին, սալ ալիքներով էդ ա:[
Դար 21
Կողմնակի եկամուտ

nnaarreek
12.04.2008, 23:47
Ինչ ուզում եք ասեք մեկա ամենատափակ ծրագիրը հայլուրն ա!!:D

Kuk
11.11.2009, 01:06
Yere1 հաղորդումը կդառնա ավելի ծիծաղելի

Yere1-ը կդառնա 257%-ով ավելի ծիծաղելի

Yere1 հումորային հաղորդման ստեղծագործական խումբը դիմել է ՀՀ Կրթության նախարարություն, հաղորդումը առավել ծիծաղելի դարձնելու նպատակով: Սցենարիստները կրթության նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել են բարեփոխումների փաթեթ, համաձայն որի պետք է կատարվեն լուրջ փոփոխություններ ՀՀ կրթական ոլորտում: Yere1 հաղորդման լսարանը լայնացնելու և այն առավել ծիծաղելի դարձնելու համար անհրաժեշտ է դպրոցական ծրագրերից հանել հայոց լեզու, գրականություն և մաթեմատիկա առարկաները: Դպրոցում ուսուցման տևողությունը պետք է սահմանափակվի 6 տարով ու շեշտադրումները պետք է լինեն ֆիզկուլտուրա և աշխատանքի ուսուցում առարկաների վրա:

Նախարար Աշոտյանը տեղեկացրեց, որ դեռ վերջնական որոշում բարեփոխումների մասին չկա, սակայն նշեց, որ մեկ-մեկ ինքն էլ չի ծիծաղում Yere1-ի կատակների վրա, ինչի պատճառը կարող է լինել հենց գերկրթվածությունը: Ի դեպ նման հումորի համար գերկրթված են համարվում բոլոր այն մարդիկ, ում դուր էին գալիս ЕрМИ և Новые Армяне КВН-ի թիմերը, ովքեր կարդացել են Միխաիլ Զոշենկո, ում խորթ չի George Carlin անունը, նրանք ովքեր գիտեն, որ Իլֆը և Պետրովը տարբեր մարդիկ են կամ նույնիսկ նրանք, ովքեր բջջայինում ունեն Comedy Club-ի որևէ տեսահոլովակ: Ցավոք այդպիսի մարդիկ Հայաստանում դեռ բոլորովին չեն վերացել և նրանք շարունակում են համառորեն չծիծաղալ Yere1-ի կատակների վրա:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հաշվարկել է, որ եթե բացի առաջարկվող կրթական փաթեթից Հայաստանում արգելեն ռուսական Comedy Club և Наша Russia հաղորդումները, ապա Yere1 հաղորդումը կդառնա 257%-ով ավելի ծիծաղելի: Այդ ռուսական հաղորդումների արգելումը առավել ծիծաղելի կդարձնի բոլոր հայկական հումորային հաղորդումները, մասնավորապես` Գեվոն 751%-ով, P.S. Club-ը 455%-ով, 32 ատամը 38%-ով, Կարգին հաղորդումը 11%-ով և միայն Աշոտ Ղազարյանի հումորները կմնան անփոփոխ: Հայկական սոցիոլոգիայի դեմիուրգը ընդգծեց, որ երկրում Ինտերնետի արգելման դեպքում, նշված տոկոսները միայն կաճեն:

Պետք է նշել, որ սահմանափակ կրթությունից կշահի ոչ միայն Yere1 հաղորդումը այլ նաև մի շարք այլ ոլորտներ: Օրինակ պաշտպանության նախարարությունում գտնում են, որ 6 դասարան կրթությունով զինակոչիկը ավելի հեշտ կինտեգրվի բանակում: «Իհարկե դա շատ լավ ա, համ զամպալիտի հետ հեշտ լեզու կգտնի, համ օֆիցերների հետ ընդհանուր խոսելու թեմաներ կունենա» – նշեց մեր զրուցակիցը:
Vazgen Manukyan

Պատրաստ է լինել Հայաստանի միակ ինտելեկտուալը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ է ողջունում Yere1-ի կողմից առաջարկվաց բարեփոխումները: «Ժողովուրդը պետք է հասկանա, որ տգետ լինելը ավելի ձեռնտու է: Այսինքն ու՞մ ենք մենք խաբում դպրոցում գրականություն կամ ֆիզիկա սովորելով: Բնականաբար խաբում ենք ինքներս մեզ: Ճիշտա գոնե մի կրթված մարդ Հայաստանում պետք է մնա, և ես պատրաստ եմ այդ ծանր բեռը վերցնել իմ ուսերին, սակայն ընդհանուր առմամաբ, որքան քիչ գիտելիք ունենանք, այնքան ավելի երջանիկ կապրենք»- աչքերում տարօրինակ փայլով ասաց վաստակավոր նախագահի թեկնածուն:

Իսկ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը անհամբեր սպասում է կրթական բարեփոխումներին և ակնկալում է հաջորդ ընտրություններին հավաքել 10 անգամ ավելի շատ ձայներ: «Այ ինչի՞ մարդիկ մեզ չեն քվեակում: Որովհետև իրանց շատ խելոքի տեղ են դրել, մեր ալիքը քմծիծաղով են նայում, գիտեն թե իրանք շատ ինտիլիգենտ են: Այ հիմա, դրանց քոքը կկտրվի» – ընդգծեծ քաղաքական գիտությունների թեկնածուն:

Այս ամենը հիշեցնում է հայտնի Մատրիցա ֆիլմը՝ խմել կապույտ կոճակը և քվեարկել Տիգրան Կարապետյանին, ճաքել Yere1-ի հումորների վրա, թողնել, որ P.S. Club-ը Ձեզ «բացի», կամ խմել կարմիր կոճակը և նորից ստիպված մտնել Youtube, որ գոնե այնտեղ տեսնել մի իսկապես ծիծաղելի հումորային հոլովակ:

armcomedy.com

Ռուֆուս
11.11.2009, 01:15
Yere1 հաղորդումը կդառնա ավելի ծիծաղելի

Yere1-ը կդառնա 257%-ով ավելի ծիծաղելի
Սենց տափակություն մենակ Նարեկը կարար գրել.... Տեսնես Քոմեդի Քլաբն արգելելուց հետո ԱրմՔոմեդին ինչքան ծիծաղելի կդառնար.... երևի մի 1000% :))

Kuk
11.11.2009, 01:18
Սենց տափակություն մենակ Նարեկը կարար գրել.... Տեսնես Քոմեդի Քլաբն արգելելուց հետո ԱրմՔոմեդին ինչքան ծիծաղելի կդառնար.... երևի մի 1000% :))

Հա, տափակություն ա, բայց մեջը լավ պահեր կան:))

Mariam1556
11.11.2009, 01:47
Իմ կարծիքով ամենատափակ և անիմաստ հաղհորդումը Rubikon-նա

Highlander
12.11.2009, 10:23
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հաշվարկել է, որ եթե բացի առաջարկվող կրթական փաթեթից Հայաստանում արգելեն ռուսական Comedy Club և Наша Russia հաղորդումները, ապա Yere1 հաղորդումը կդառնա 257%-ով ավելի ծիծաղելի: Այդ ռուսական հաղորդումների արգելումը առավել ծիծաղելի կդարձնի բոլոր հայկական հումորային հաղորդումները, մասնավորապես` Գեվոն 751%-ով, P.S. Club-ը 455%-ով, 32 ատամը 38%-ով, Կարգին հաղորդումը 11%-ով և միայն Աշոտ Ղազարյանի հումորները կմնան անփոփոխ: Հայկական սոցիոլոգիայի դեմիուրգը ընդգծեց, որ երկրում Ինտերնետի արգելման դեպքում, նշված տոկոսները միայն կաճեն:

Kuk ջան, ապրես: Տենց տուպոյ հաշվարկ մենակ Սուտիբեկյանը կարա անի:)))) Ամենա տափակ հաղորդումը Ադիբեկյանի ԱՍՈՒԼԻՍՆԵՐՆ են.......

Լուսաբեր
12.11.2009, 12:58
Պիես քլաբ էր ինչ էր, ամենատափակնա, թեկուզ շատ նայենք էլի կգտնենք

VisTolog
12.11.2009, 15:18
Իմ կարծիքով ամենատափակ և անիմաստ հաղհորդումը Rubikon-նա
Էդ հաղորդումը դեռ կա՞ :o

A.r.p.i.
12.11.2009, 15:53
Իմ համար շատ տափակ հաղորդում ա շարունակում մնալ 32 ատամը, ուղղակի չգիտեմ ,շատ են թիթիզ:

Հարդ
13.11.2009, 13:08
Տափակ բառը ստեղ տեղին չի, բայց ուրիշ թեմա չկա: <<Բնական Ջյուս>>.... ֆուուուուուուո զզվում եմմմմմ նեռվայնանում եմ էտ հաղորդումից... անիմաստ, տափակ աննասուն հաղորդում... ինչքան պտի ուղեղդ բթացած ըլնի, որ նստես էտ նայես...

Rammstein
13.11.2009, 13:11
Հաղորդումների 90%-ը: :)

Rammstein
23.11.2009, 16:34
Մի հաղորդում հիշեցի, որը տեսնելուց ուղղակի այ սենց եմ լինում` :[
ու ակնթարթորեն ալիքը փոխում եմ: հ2-ի «Մեր շոու» ա ինչ զիբիլ ա…

Farfalla
23.11.2009, 18:31
Թող ինձ ներեն այդ ծրագրի բոլոր երկրպագուները, իմ համար այսօրվա դրությամբ ամենատափակ ծրագիրը Fort Boyard-ն է: