PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոսովոյի հարցը



Artgeo
30.11.2007, 20:25
Կոսովոյի դելեգացիան հայտարարել է, որ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ բոլոր բանակցությունները պիտի ավարտվեն դեկտեմբերի 10-ին։

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ որոշում կընդունվի Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ, կընդունվի՞ ընդհանրապես որևէ որոշում և ինչ հետևանքներ կունենա Կոսովոյի հարցը։

schuschanik
10.12.2007, 01:14
Չեմ ուզում պեսիմիստորեն նայել այդ հարցին, բայց այնուամենայնիվ խիստ կասկածում եմ Կոսովոյի կարգավիճակի հարցի լուծմանը մոտ ապագայում:

Կոսովո եռյակի հանդիպման ժամանակ, այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ կողմերը կոնսենսուսի կգան, սակայն Ռուսաստան/ՆԱՏՕ խորհրդում Լավրովի ելույթից պարզ դարցավ, որ այդ հարցը դեռ շատ ջու ր կվերցնի:

եռյակի կողմից ՄԱԿի անվտանգության խորհրդին ներկայացված զեկույցը , որը քաղաքական դրդապատճառներից ելնելով դեռ չի հրապարակվում, ճակատագրական չի լինի Կոսովոյի բնակչության համար: համենայնդեպս այդպես եմ կարծում: դա հաստատ կլինի հերթական էմպիրիկ հետազոտություններով լի մի փաստաթուղթ, որով էական առաջընթաց չի գրանցվի: աշխարհաքաղաքական տեսանկյունից կոսովոյի հարցը ռուս. և ԱՄՆ-ի միջև իրենից մեծ արժեք ներկայացնող խաղաքարտ է, որը շարունակ շահարկվում է այդ ուժերի կողմից, և դժվար թե այն իր վերջնական լուծումը գտնի:

Պանդուխտ
26.09.2008, 10:15
Երկու չափ-երկու կշիռ քաղաքականութեան հիանալի նմոյշ: Ամերիկան խառնեց աշխարհը մինչեւ այս օրերին հասանք: Ու ինքը հիմա տնտեսապէս տառապում է: Միլիոնաւոր ամերիկացիներ անգործ պիտի դառնան, հենց Բուշ Ջորջի վկայումով: Սա է Ամերիկեան ժողովրդավարութեան եւ ազատութեան բերածը՝ որոշակի անձերի եւ հիմնարկութիւնների հարստացումը զէնքի, նաւթի առեւտրից, ու քանդուած երկրներ վերակառուցումից: :angry

Artgeo
27.04.2009, 10:51
Միջազգային դատարանը ապրիլի 17-ին սկսել է հայցորդ Բելգրադի գործի ուսումնասիրումը:

Կոսովոյի անկախությանը դեմ են ներկայացել՝
Ռուսաստան, Վրաստան, Չինաստան, Իսպանիա, Սլովեկիա, Ռումինիա, Հունաստան, Կիպր, Արգենտինա, Ադրբեջան, Բոլիվիա, Վենեսուելա:

Կողմ՝
ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Դանիա, Սլեվենիա:


Մասնակցում են նաև
Չեխիա, Ալբանիա, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Լիվիա, Իրան, Էստոնիա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Լիտվա, Ճապոնիա, Բրազիլիա, Իրլանդիա, Մալդիվի, Սիերա-Լեոնե:
Բայց սրանք ում կողմից են, հայտնի չի:

ministr
27.04.2009, 18:03
Բա մենք չկանք?

Artgeo
27.04.2009, 18:06
Բա մենք չկանք?
Զիմբաբվեն էլ չկա

ministr
27.04.2009, 18:08
Զիմբաբվեն ջհանդամ.. եթե Վրաստան ու Ադրբեջան կա, բա մենք ինչի չկանք? Չնայած լավ ա որ չկանք