PDA

Դիտել ողջ տարբերակը : 2009-ից լատինոամերիկյան սերիալների ցուցադրում մեզ մոտ գրեթե չի լինի

Adam
30.11.2007, 17:28
Ի ուրախություն սերիալներից զզվողներին, ասեմ, որ 2009 թվականից լատինոամերիկյան սերիալների ցուցադրում մեր հեռուստաալիքներով գրեթե չի լինելու: Սակայն, որպեսզի մեր տատիկներն ու տնային տնտեսուհիները չտխրեն՝ ասեմ որ դրա փոխարեն անընդհատ նկարահանվելու են հայկական տարբերակով «Խոսե Անտոնիոներ և այլն...» Տեղեկությունը հավաստի աղբյուրներից է: Նույնիսկ 2008-ի կեսերից կարողա չլինի... Ի՞նչ կասեք այս թեմայի վերաբերյալ: :)

Dayana
30.11.2007, 17:37

:[ հայկական սերալներից ավելի անհաջող բան դեռ չեմ հանդիպել ։ Խեղճ Բաբախանյանն էլ դրանց խելքին ա ընկել նկարվել , բան էն մյուսը , որ երբ ալիքը թեքում եմ Ցիտադելի ռեկլամն են անում ։ Գոնե էդ մեքսիկակն ֆիլմերում ծով կա, սիրուն շենքեր , էստեղ անճաշակության կուտակում :[ Ավելի լավ է էն հին Կասանդրաներին հետ բերեն , քան մեր հիմարություննրը նկարեն :[

Խիստ չդատեք , սա իմ տեսակետն էր :oy

Adam
30.11.2007, 17:40

Համամիտ եմ, բայց թող մերոնք էլ սովորեն: Կանեն, կանեն... կբացվեն: Միգուցե սցենարիստիցա, կամ էլ ռեժիսորից :think

Ձայնալար
30.11.2007, 17:43
Տնտեսության տեսանկյունից լավա՝ տեղական արտադրանք կսպառեն տատիկները, նոր աշխատատեղեր կստեղծվեն, դերասանները փող կաշխատեն:

Adam
30.11.2007, 17:45
Տնտեսության տեսանկյունից լավա՝ տեղական արտադրանք կսպառեն տատիկները, նոր աշխատատեղեր կստեղծվեն, դերասանները փող կաշխատեն:

Ճիշտ է: Վերջը մեր թատրոնի դերասաններն էլ գործ կունենան, այլ ոչ թե կմնան 15-30.000 դրամի հույսին :( :)

lulu
30.11.2007, 17:51
Լավ դերասաններ կան բայց Հայաստանում դա երկար չի տևի:Թող սխալվեմ եթե իհարկե սխալ եմ բայց մեկ երկու անգամից իրար կուտեն :(
Ետի մեր Հայաստանում հաստատ երկար չի տևի ,հլը որ թազա ալիք են ստեղծում շատ-շատ մի տարի ա տրում բա որ սերիալ նկարահանեն!!
Չեմ կարծում դա երկար կտևի, բայց թող սխալվողը ես լինեմ ...
դա իմ կարծիքն է………………………

Kheranyan
01.12.2007, 10:36
Իմ կարծիքով սերիալից ավելի հիմար բան հեռուստատեսության պատմության մեջ չկա: Այն որ դադարելու են այդ լատինոամերիկյան հիմարությունները ցուցադրել, դա որոշակիորեն հուսադրող է, բայց որ դրա փոխարեն սկսելու են տեղական հիմարությունների ցուցադրումը, այ դա արդեն շատ վատ է: Ուժերը այդ հիմարությունների նկարահանման վրա վատնելու փոխարեն, շատ ավելի լավ կլիներ ոժերը կենտրոնացնել գեղարվեստական ֆիլմերի վրա, քանի որ, իմ կարծիքով դա շատ ավելի հետաքրքիր է, և եթե ցանկանան, լավ էլ ֆիլմեր կարող են նկարահանել, և բացի այդ, հայֆիլմը շատ լավ ու հարուստ գեղարվեստական ֆիլմերի պատմությունն է ունեցել և կարելի է հայկական կինոյի լավ ու բարի ավանդույթները հետ բերել: Ոնվ որ ասածիս մեջ շատ օգտագործեցի հիմարություն բառը, պարզապես, ինձ հասկացեք, ես ահավոր զզվում եմ այդ հիմարություններից::)

lulu
01.12.2007, 11:02
իրոք որ հիմարություն է!
որ ընդանրապես սերիլաներ ցույց չտան շատ ավելի լավ կլինի:Դրա փոխարեն թող արկածային, մանկական ֆիլմեր ցուցադրեն շատ , արդեն երեխաներն էլ են սերիալով ապրում : Համաձայնվեք որ այդպես է………………

Էդուարդ_man
01.12.2007, 13:24
Շատ ուրախ կլինեմ, որ չցուցադրվեն այդ սերիալները…
Իսկ եթե այնուամենայնիվ հայ ռեժիսորները ցանկանում են նկարահանել և ցուցադրել հայկական սերյալներ- գոնե թող առաջնորդվեն հայկական մտածողությամբ, ոչ թե այդ երկրների վատ բարքերը ներմուծեն:[, և ցանկալի է ոչ թե 100-200 սերիաներով այլ ամենաշատ 20 -30մասանոց նորմալ ֆիլմեր նկարեն նորմալ սյուժեով:
Իսկ ինչ վերաբերվում է թատրոնի դերասանների անգործ մնալուն- ավելի լավ է քիչ հոնարարով կարգին թաթրոն խաղան, քան թե ընկնեն մարդկանց աչքից վատ սերյալում նկարահանվելով

Belle
01.12.2007, 13:39
Տնտեսության տեսանկյունից լավա՝ տեղական արտադրանք կսպառեն տատիկները, նոր աշխատատեղեր կստեղծվեն, դերասանները փող կաշխատեն:

:hands Շատ լավ է ասված:

Իսկ ինչ վերաբերում է լատինաչգիտեմինչական սերիալներին :[ դրանք նայելը մեղմ ասած հացանք է: մանավանդ, որ մանկապարտզի երեխքից սկսած անգիր գիտեն բոլոր սերիալները (չնայած դրանում ծնողներն են մեղավոր): էդ սերիալները պետքա նայի գոնե նա, ով ի վիճակի է մի լավ բան քաղել դրանից, իսկ մեր հասարակության մեծ մասը նայում է էդ տափակությունը, որ ժամանակ սպանի, ու մի թեմա ավել ունենա քննարկելու ու "բամբասելու " համար ---բա տեսար էդ ****-ը ինչ արեց? -հաաա, խեղճ աղջկան ոնց խաբեց..... ու նման անկապ խոսակցություններ:
կներեք, իհարկե, չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորեմ:

Իսկ հայկականի մասին մտածում եմ, որ լավ միտք է: Հաստատ ավելի հաճելի կլինի նայելը, քան "նրանք": Մենակ թե չբռնեն էդ լատինակա-մատինակա սերիալների սյուժեները կրկնօրինակեն: :(

Adam
01.12.2007, 18:09
Իսկ հայկականի մասին մտածում եմ, որ լավ միտք է: Հաստատ ավելի հաճելի կլինի նայելը, քան "նրանք": Մենակ թե չբռնեն էդ լատինակա-մատինակա սերիալների սյուժեները կրկնօրինակեն: :(

:D:D Հ1-ը առելա էտ երկրներից որևէ մեկից սերիալի սյուժե ու հայկականացնումա, որ նկարի: Եթե չեմ սխալվում, արդեն նկարում ա :D : էնպես որ, չպրծանք...

FactorX
01.12.2007, 18:33
Ի ուրախություն սերիալներից զզվողներին, ասեմ, որ 2009 թվականից լատինոամերիկյան սերիալների ցուցադրում մեր հեռուստաալիքներով գրեթե չի լինելու: Սակայն, որպեսզի մեր տատիկներն ու տնային տնտեսուհիները չտխրեն՝ ասեմ որ դրա փոխարեն անընդհատ նկարահանվելու են հայկական տարբերակով «Խոսե Անտոնիոներ և այլն...» Տեղեկությունը հավաստի աղբյուրներից է: Նույնիսկ 2008-ի կեսերից կարողա չլինի... Ի՞նչ կասեք այս թեմայի վերաբերյալ: :)

Ինչ տարբերություն հայկականա թե լատինաամերիկյան, մեկա զզվում եմ նման կարգի սերիալներից:[ Վատն այն է, վոր մեզ մոտ սովոր են ամեն տեսակի էժանագին կուլտուրաներ ընդօրինակել, ԻՍԿ ԵՐԲ ԿՏԵՍՆԵՆՔ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՈՐ ՄՏԱԾՎԵԼ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՎԵԼԱ ՄԵԶ ՄՈՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:angry

Սամվել
01.12.2007, 19:24
Այ մարդ էս ինչ երկրիա մարդիկ ժամանակ սպանլու համար են ապրում: ավելի լավա դրա տեղը մի հատ գիրք կարդան: Ասենք սաղ շենքի BBCն կարդա մի հատ գիրք ու հետո սկսեն քննարկել :hands:D Պատկերացնում եք ինչ թույն կլինի: Համ էլ կզարգանան :B

Չնայած ձայնալարի ասածի տեսանկյունից ինչոր տեղ լավա: Բայց դե ........

Զիբիլը մնումա զիբիլ որտեղից էլ այն վերցնես :8

lulu
02.12.2007, 10:13
BBC -երը քո կարծիքով կնստեն գիրք կկարդան ,դա բացառվածա բա շենքի ելք ու մուտքը բաց կթողնեն , ջահելների կյանքն էլ կխառնեն իրար::(
Հա մեկ-մեկ էլ սերիալի մեջի զույգերի կյանքն են խառնում իրար:(

Artgeo
02.12.2007, 12:03
Ի ուրախություն սերիալներից զզվողներին, ասեմ, որ 2009 թվականից լատինոամերիկյան սերիալների ցուցադրում մեր հեռուստաալիքներով գրեթե չի լինելու: Սակայն, որպեսզի մեր տատիկներն ու տնային տնտեսուհիները չտխրեն՝ ասեմ որ դրա փոխարեն անընդհատ նկարահանվելու են հայկական տարբերակով «Խոսե Անտոնիոներ և այլն...» Տեղեկությունը հավաստի աղբյուրներից է: Նույնիսկ 2008-ի կեսերից կարողա չլինի... Ի՞նչ կասեք այս թեմայի վերաբերյալ: :)

Խիստ կասկածում եմ, որ բոլոր հեռուստաալիքները կհրաժարվեն այդ բարձր վարկանիշ ունեցող սերիալներից: :think

Adam
02.12.2007, 16:55
Խիստ կասկածում եմ, որ բոլոր հեռուստաալիքները կհրաժարվեն այդ բարձր վարկանիշ ունեցող սերիալներից: :think

Դե կոնկրետ Արմենիան, Հ1-ը, Շանթը էլ չեն առնի: Իսկ արդյունքում էլ ի՞նչ հեռուստաալիք մնաց, որ սերիալա ցուցադրում: Հ2-ը չի ցուցադրում ոչ մի սերիալ: Դե էն Հայթիվի մեկել Արմենակոբ կարողա, որովհետև նկարելու համար փող չեն ունենա: Մենակ Շանթի Վերվարածները սերիալի վրա 7-ից ավելի հովանավոր կա, ինչը չկա իրենց սովորական արգենտինական սերիալի վրա: Ընդամենը 1 հովանավոր: Ո՞րը ձեռ կտա՞: Ինձ թվումա հայկականը: Նույնն էլ Արմենիան, շուտով նաև Հ1-ը: Հ1-ում սերիալներ կան, որ ընդհանրապես հովանավոր չունեն :)
Ինձ թվում է ճիշտը հայկականը նկարելն է: Թե շահութաբերության տեսանկյունից, թե հայկականը նկարելու: Ուզում է լավ լինի, ուզում է վատ, մեկա հովանավորը փողը կտա, ինչպես օրինակ «Վերվարածները» տափակությանը: :)

P.S.
02.12.2007, 23:58

Հովանավորը փողը տալիս է այն հեռուսաարտադրանքին, որն ամենաշատն է սպառվում։ Եթե նայեն, ապա հովանավոր էլ կլինի։ Ես կարծում եմ, որ գաղափարը լավն է, բայց միանգամից շատ մեծ են բռնեցրել։ 100 մասանոցի փոխարեն պետք է մտածեին 30-40 մասանոց նկարահանելու մասին։ Դրանից հետո նոր կարող էին անցնել ավելի երկար նախագծերի։

Հետո՝ մի սերիալի վրա աշխատելու է ավելի շատ մարդ, քան ամբողջ հեռուստատեսությունում։ Դա նրանք իրենց թույլ տալ չեն կարող։ Այսօր արդեն Արմենիայի սերիալի դերասանները բողոքում են, որ ստիպված են իրենց հագուստը հագնել, որովհետև հագուստը բյուջեում նախատեսված չէ։

Իմ կարծիքով ուղղակի հայկական հեռուստաալիքները պետք է ուղղակի վատ սերիալիների փոխարեն գնեին ավելի լավերը՝ ասենք ամբողջ աշխարհում որակյալ հեռուստասերիալ արտադրող երկրներ են համարվում Կանադան, Ավստրալիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ–ն և Հարավային Կորեան։ Կարելի էր նրանցից գնել, այդ ընթացքում ռեժիսորներին, պրոդյուսերներին և սցենարիստներին ուղարկել վերապատրաստման, և միայն դրանից հետո սկսել մտածել սեփական արտադրության մասին։ Իսկ մերոնք, գավառամտության արդյունքում սկսել են հայկական ծայրից։ Ու ինչպես Չեռնոմիրդինն է ասում՝ խոտելի կա լուշչե, պոլուչիլոս կակ վսեգդա:)

Armen2008
03.12.2007, 05:14
Սերիալները մի նշանակություն ունեն, եթերը դատարկ է, միտք չկա, ծրագիր չեն կարողանում պատրաստել, այդքան copy-paste են անում էլի եթերը չի լցվում, դրա համար էլ դեբիլ սերիալներով են լցնում, այդ կարգի սերիալները լինեն հայկական , ռուսական տե ամերիկյան մարդկան դեբիլացման համար է, պարզապես որտեղ չկա ստեղծագործական միտք, մուտք է գործում տգիտությունը և աղբը::B

Vive L'Armenie
04.12.2007, 01:09
Ի ուրախություն սերիալներից զզվողներին, ասեմ, որ 2009 թվականից լատինոամերիկյան սերիալների ցուցադրում մեր հեռուստաալիքներով գրեթե չի լինելու: Սակայն, որպեսզի մեր տատիկներն ու տնային տնտեսուհիները չտխրեն՝ ասեմ որ դրա փոխարեն անընդհատ նկարահանվելու են հայկական տարբերակով «Խոսե Անտոնիոներ և այլն...» Տեղեկությունը հավաստի աղբյուրներից է: Նույնիսկ 2008-ի կեսերից կարողա չլինի... Ի՞նչ կասեք այս թեմայի վերաբերյալ: :)

Հուսանք... որովհետև մեզ մոտ Հ1-ով օրվա կեսը սերիալներ են դնում :[
Ուղղակի պետք է մտածեն, որ կարգին հաղորդումներ ցուցադրեն հետագայում:ok, թե չէ էլ Հ1 նայել չի լինում :[

Artgeo
19.05.2008, 09:31
Հ2-ը չի ցուցադրում ոչ մի սերիալ:
Սկսել են :D Հետն էլ ռուսական :) Բա հայերենները ո՞ւր կորան :think

ClassicDancer
19.05.2008, 22:34
Ընդհանրապես օճառային օպերաներ կարելի է ցուցադրել, որովհետեւ դրանք վերականգնողական դեր են տանում երբ մարդիկ հոգնած են լինում եւ ուզում են մի քիչ լիցքաթափվել ու ուղեղը չծանրաբեռնել:Բայց ամեն ինչ իր սահմանը ունի չի կարելի իրար ետեւից նման հիմարություններ ցուցադրելով բթացնել մարդկանց, բացի այդ այժմ նկարահանվում են շատ ավելի տանելի սերիալներ, որոնք պարզապես պետք է գտնել:
Իսկ ինչ վերաբերում է հայկականին ես դեմ չեմ, բայց վախենում են ականատես լինենք Քեշիշյանական հերթական արտադրանքին:o

Don@tello
20.06.2008, 11:10
Չգիտեմ, մի գուցե, բացահայտություն չի, բաից լսել եմ, թե առաջին սերիալները նկարահանվել են մտավոր հետամնաց մարդկանց համար, որոնք բուժվում էին հատուկ հիվանդանոցներում: Նպատակն էր մի քանի անգամ կրկնելով նույն բանը հիվանդներին տեղ հասցնել ինֆորմացիան, և այդ այնքան հաջողվեց և դուր եկավ դիտողներին, որ սերիալների հեղինակները որոշեցին այն տեղափոխել մեծ էկրան: Այստեղից կարելի է անել բազում հետևություններ...

Zangezur
20.06.2008, 14:57
Որ Արմենիայով սկսում են հայկական նոր սերիալները, քիչա մնումը հեռուստացույցը ջարդեմ: Ժողովուրդ խորհուրդ կտամ դրանք չնայեք, ժողովրդի մեջ անբարոյականություն են տարածում: Ամնեշատը զզվում եմ նարնից, որ գողականի դեր տանողները սկսում են նենց գրագետ խոսալ, որ քիչա մնում հուզվեմ:

P.S : Արմենիան փորձումա էռոնիկ տեսարաններ սարքել, բայց չի ստացվում: Իսկ այդ տեսարանների դերասանները ավելի շատ անբարոյականի կեցվածք են ընդունում:

jojo
27.06.2008, 23:40
Խիստ կասկածում եմ, որ բոլոր հեռուստաալիքները կհրաժարվեն այդ բարձր վարկանիշ ունեցող սերիալներից: :think

Ասեմ, որ ամենաճիշտ տեսակետն է, որովհետև մեր օրերում հեռուստաալիքներին ամենամեծ շահույթ բերողներից է հեռուստասերիալը:

Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

Այս գրառումը փոխարկվել է հայերենի

Վազգեն
28.06.2008, 04:47
Վերջերս Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը կարդացի։ Ամբողջ կարդալու ընթացքում մտքովս մի միտք էր անցնում։ Նենց հավես սերիալ կարելի էր հանել այդ վեպի սյուժեի հիման վրա։:roll

Իսկ տեղյա՞կ եք՝ այս նոր հայկական սերիալը ինչ սցենար է ունենալու։

Մելիք
28.06.2008, 06:06

Ափսոսա:(
Հանկարծ ականջները չնկնի, ափսոսա էդ գործը:
Մեր արձակի հատուկենտ հանճարեղ գործերից ա:

dvgray
28.06.2008, 07:47
Ափսոսա:(
Հանկարծ ականջները չնկնի, ափսոսա էդ գործը:
Մեր արձակի հատուկենտ հանճարեղ գործերից ա:
Իրականում որ Վահան Թոթովենցի անունը պետք է արտասանել կիսաշշուկով: Մեկ էլ տեսար լսեցին ու հոշոտեցին :(

Էս գրողին մենակ Հենրիկ Մալյանը կարողացավ զգալ ու բեմ բերել